16 Մայիս 2014ին, բանակային ծառայութեան ընթացքին Տէր Զօրի մէջ նահատակուած է Անրդանիկ Քահքէճեանը:
Հալէպի Լրատուական Գրասենեակ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին , որ մայիսի 18-ին՝ ժամը 15.30-16.10-ի սահմաններում, Տավուշի մարզի Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել 150-200 մետր բարձրությամբ սարի ամբողջական փլուզում:
Մեծ ժայռաբեկորները, որոնց ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել են ճանապարհը: Այս պահին ևս ճանապարհին շարունակվում են քարեր և ժայռաբեկորներ թափվել:
Դեպքի վայրում աշխատանքներ են կատարում Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարները:
Տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածներ չկան:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել նշված ճանապարհահատվածից:
Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի շենքի դիմաց մայիսի 21-ին կանցկացվի հիշատակի արարողություն՝ նվիրված Ռուսական կայսրության կողմից Հյուսիսային Կովկասից չերքեզների արտաքսման 150-րդ տարելիցին: Չերքեզների ասոցիացիաների ֆեդերացիայի հայտարարության համաձայն՝ աշխարհի մոտ 20 քաղաքներում բնակվող չերքեզները պատրաստվում են աշխարհին տեղեկացնել 1864 թվականի մայիսի 21-ին տեղի ունեցածի մասին: Հայտարարության մեջ ասում է, որ ցարական Ռուսաստանը պարբերաբար իրականացրել է չերքեզների կոտորածներ, որոնց հետևանքով մոտ 1 մլն մարդ է զոհվել, նույնքան էլ արտաքսվել է Օսմանյան կայսրություն:
Նիգերիայում գործող «ENDS» հասարակական կազմակերպության ղեկավար Պերեգրինո Բրիման «Անադոլու» գործակալության թղթակցին հայտնել է, որ ծայրահեղական «Բոկո Հարամ» խմբավորումը առևանգված նիգերիացի աղջիկներին պահում են Սամբիսա անտառում: Նրա խոսքերով՝ այս տեղեկությունը ստացել են այն 8 մարտիկներից, որոնց անցած գիշեր գերևարել են Բորնո նահանգում: Հայտնի է, որ առևանգված 234 աղջիկներին բաժանել են 3 խմբի և դեռևս պահում են անտառում:
Անկախ
Նյու Յորքում տեղի է ունեցել փողոցային պարերի 8-րդ շքերթը: Միջոցառումը նվիրված է եղել ամերիկացի հայտնի պարող Ֆրենկի Մենինգի ծննդյան 100-ամյակին: Շքերթին մասնակցել է 9 հազար պարող 70 պարային խմբերից, որոնք ներկայացրել են պարային տարբեր ոճեր՝ սկսած բալետից մինչև բրեյք դանս և ժողովրդական պարեր: Պարային շքերթը սկսվել է Բրոդվեյից և անցնելով Մանհեթնը՝ ավարտվել Թոմպքինսի հրապարակում:
Իտալիայում 26 կին, որոնց մեծ մասը իտալուհիներ են, նամակ են հղել Հռոմի պապին՝ խնդրելով հանել հոգևորականների ամուսնության արգելքը: Կանայք նամակում նշել են, որ կաթոլիկ հոգևորականները ստիպված են թաքցնել իրենց սիրային կապերը: «Թողեք, որ մեր սիրած հոգևորականները կարողանան երեխաներ ունենալ, կարողանան գրկել իրենց երեխաներին: Խնդրում ենք վերանայել այս արգելքը: Սա անարդարություն է»,-ասված է նամակում, որի տակ ստորագրել է 26 կին:
Անկախ
Թուրքիայի Սոմայի շրջանում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի գործով հետաքննություն է սկսվել: Արդեն կալանավորվել է 18 հոգի, որոնց թվում են Սոմա ածխահանքի ղեկավար բարձրաստիճան 5 պաշտոնյաներ: Հայտնի է, որ ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել Սոմա ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռամազան Դողրունը և գործադիր տնօրեն Աքըն Չելիքը: Հետաքննության շրջանակներում, որին մասնակցում է 28 դատախազ, մի կողմից ուսումասիրություն է անցկացվում հանքում, մյուս կողմից հավաքվում են ցուցմունքներ:
XX դարավերջի մայիսյանհաղթանակների դափնեպսակը,հիրավի, Շուշիի ազատագրումնէր, որն էլ դարձավ Լաչինի(Քաշաթաղ) բանալին:Ճանապարհ, որով Արցախաշխարհը մեկընդմիշտ կապվեցոչ միայն մայր հայրենիքի, այլևաշխարհի հետ:
Շուշիի օպերացիայից առաջ միջազգային փորձագետների շրջանում իշխում էր այն դիրքորոշումը, որ եթե Հայաստանից օգնություն չլինի, այսինքն` Հայաստանից, Լաչինը, Բերդաձորը, Զառիսլուն գրավելով, չհասնեն Շուշի, ապա նման դիրքային պայմանների առկայության դեպքում հայերին չի հաջողվի Շուշին ազատագրել Ստեփանակերտի ուղղությունից: Թերևս դա հնարավոր էին համարում միայն օդուժի կամ էլ մեծ տեխնիկայի առկայության պարագայում:
Բայց ինչպես կյանքը ցույց տվեց, Շուշին ազատագրվեց հակառակ փորձագետների կանխատեսումների: Անգամ անհասկանալի պատճառներով Հայաստանից սպասվող օգնությունը տեղ չհասավ:
Մեր ուժերը կարծում էին, որ Շուշիի հաղթանակի դեպքում հակառակորդն այլ ուղղություններից, մասնավորապես` Կիրովի, Բերդաձորի կողմից Գորիս-Ղափանի ուղղությամբ ոտնձգություններ կանի, բայց որ թշնամին ձեռքերը ծալած չի նստի և կորցրածը կրկին հետ բերելու փորձ կանի, չէին ենթադրում: Այո, երբեմն հաղթանակի բերկրանքից մոռանում ես իրականությունը, սպասվող վտանգը: Դա էլ, թերևս, բնական ու մարդկային է:
Հարցը Վարդան Ստեփանյանն է բարձրացնում ու չի սխալվում: Ինքն էլ տալիս է խնդրի լուծման բանալին. ականապատել Զառիսլու-Շուշի ճանապարհը, որտեղ Շուշիից փախած թուրքի ուժի մեծ կուտակում կար: Այնքան էլ դյուրին գործ չէր դա, քանի որ տարածքը նշանառության տակ էր: Այլ ելք չկար: Պետք է իրագործվեր մի գործողություն, որը մեծ վարպետություն էր պահանջում: Վարդանին մենակ չթողեցին մարտական ընկերները` Եղոն, Արարատը, Արամը, Արթուրը (Դուդուլ), էլի երկու անվախ տղաներ, որոնք ի չիք դարձրին թուրքի վերջին հույսը: Արդեն մայիսի 10-ին Արկադի Կարապետյանը հայտարարում է, որ թշնամին հարձակման է անցել, ու նրանց տանկը պայթել է ականի վրա, փակել ճանապարհը: Տղաների այս անձնազոհ քայլը շատ օգնեց խուսափելու վերահաս վտանգից: Կանխվեց Շուշիին սպառնացող նոր գրոհը:
Վտանգը կանխվեց, բայց Զառիսլուն, Բերդաձորը, Լիսագորն ու Լաչինն ազատագրելն այնքան էլ հեշտությամբ չտրվեց: Թեև թշնամին զգում էր իր պարտությունը, բայց չէր նահանջում, վերջին ճիգով պաշտպանվում էր, դիմադրում: Կարողացավ պայթեցնել Բերդաձոր-Լաչին կամուրջը` կասեցնելու համար մեր ազատամարտիկների առաջխաղացումը:
Չարացած թուրքերը չգիտեին, որ հարազատ տարածքն ազատագրողն առանց կամրջի էլ կանցնի գետը, թեև շատ կարճ ժամանակում տղաները վերականգնեցին այն:
Հայ ազատամարտիկները, կարճ ժամանակում մաքրելով հարևան գյուղերը, մայիսի 18-ին արդեն մտան Լաչին (Քաշաթաղ): Այդուհետ այդ միջանցքը արյունատար երակ դարձավ աշխարհից ու Հայրենիքից կտրված արցախահայության համար: Բայց որպեսզի այդ միջանցքը հարատևեր և ողջ Քաշաթաղի շրջանի հաղթանակն էլ վերջնական լիներ, հարկ եղավ դժվարին ու տևական պայքար մղել: Զոհերն էլ քիչ չեղան: Կարելի է ասել` միայն 1993 թ. ապրիլին, երբ արդեն ՀՀ պաշտպանության նախարարը Վազգեն Մանուկյանն էր,( 1992 թ.սեպտեմբերից մինչև 1993թ. օգոստոս) Քարվաճառի, Կուբաթլիի, Զանգելանի ազատագրմամբ այդ հողին վերջնական խաղաղություն իջավ: Աստված շատ չհամարի, հասանք մինչև Արաքսի ափը…
Շուշի-Լաչին միջանցքը բացելուց հետո շատերին թվում էր, թե կռիվն այդ կողմերում ավարտվել է: Բայց դա միայն թվում էր: Մարտիկներն օր առաջ ուզում էին տիրանալ ոչ միայն միջանցքի, այլև Գորիս-Ղափանի անվտանգությունն ապահովող բարձունքներին ու բնակավայրերին: Իսկ դրանք մեկը չէին և մեկ օրվա խնդիր չէին: Դրանք «Կոբրա» դիրքերն էին, Գյուլիբերդը և շրջակա բնակավայրերը` Կուբաթլին ու Զանգելանը (հիմա Կովսական ու Միջնավան) և շատ այլ վայրեր, որտեղ ադրբեջանցի թուրքը, երեսին ուղտի կաշի քաշած, քարաքոսի պես կպել էր մեր հող ու ջրին ու չէր պոկվում: Թշնամին գիտակցում էր տեղանքը կորցնելու նշանակությունը, այդ իսկ պատճառով, իր ուժին չապավինելով, վարձկաններ էր բերել` առանց գիտակցելու, որ մեր հողն օտարի համար երբեք հայրենիք չի դառնա, մոռանալով, որ վարձկանի համար ոչ այնքան թուրքի շահն էր գերակա, որքան իր փողը, որի պատճառով էլ իրեն պիտի խնայեր, որպեսզի իր վաստակած գումարը ծախսելու հնարավորություն ունենար:
Պակաս կարևոր չէր նաև հյուսիսային թևը` Ղուչազ-Ուխտասար ուղղությունը, որտեղից թշնամին մշտապես հեռահար հարվածներով հարվածում էր Լաչին-Գորիս ճանապարհին և բուն Լաչինին: Այս ուղղության մարտերն էլ տևական ու դաժան եղան:
Իրադարձություններով հարուստ 1992 թ. ավարտին մեկ ամիս էր մնացել, ժամանակահատված, երբ Երևան-Լաչին մայրուղու ձախակողմյան հատվածով ձգվող Խոժոռաբերդի միջանցքի 15 կմ-ն արդեն ազատագրվել էր: Առջևում դեկտեմբերի 3-ն էր և Ուխտասարի, Ղոչազ գյուղի ու համանուն բարձունքների գրավման օպերացիան: Այդ տարածքների հարևանությամբ է գտնվում IV դարի մի հուշարձան` Ծիծեռնավանքը:
Այդ մարտին շատ ջոկատներ էին մասնակցում, բայց պատասխանատու ուղղությունը «Սյունիք» աշխարհազորային վաշտինն էր, հրամանատար` Արամազդ Զաքարյան: Նրանց հետ էր նաև ՄՀՕՋ-ի ջոկատը: Այս վաշտն իր առաջադրանքը փայլուն կատարեց: Լուսադեմին գրավեց Ուխտասարի բարձունքը և պահեց մինչև կեսօր, սակայն Ղոչազից եկող օգնությունը, թեպետ պայմանավորվածություն կար, տղաներն այդպես էլ չստացան: Դրանից էլ օգտվելով` թշնամին սկսեց ճնշում գործադրել: Սա երկար ու հերոսական պատմություն է. այդ օրվա հաղթանակած մարտից տուն չվերադարձավ 21 մարտիկ, իսկ հրամանատար Արամազդ Զաքարյանը ծանր վիրավորվեց: Նրանք մինչև վերջին պահը հավատացած էին, որ օգնությունը, այնուամենայնիվ, կհասնի, և իրենց գրաված բարձունքը կրկին չեն թողնի: Իսկ ինչպես պարզվեց հետագայում, օգնության շտապող Էջմիածնի ՀՀԴ-ի 3-րդ ջոկատն անգամ դուրս չէր եկել իր որջից` պատճառաբանելով, թե կապը չի գործել (չշփոթել ՀՅԴ-ի հետ. շատերն են հիշում, որ այդ տարիներին այսպես կոչված «կոոպերատիվ» Դաշնակցություն կուսակցություն էր ստեղծվել): Ճիշտ կլինի ասել` ոչ թե կապը, այլ նրանց խիղճը չէր գործել: Ամիսուկես հետո միայն ազատագրվեցին այդ բարձունքները, և ճանապարհ բացվեց դեպի Քարվաճառ:
Ի՞նչ իմանայի, որ տարիներ անց բնության ու մարդկային ձեռքի այս աստվածատուր հրաշքը, որ կոչվում է Ծիծեռնավանք, ըմբոշխնելու առիթ պիտի ունենամ, ավելին` պիտի մասնակցեմ նրա վերաբացմանը, վերաօծմանը: Վանքը ավերակներից հառնեց Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի համառ ջանքերի, ինչպես նաև բոստոնցի բարերարներ Քերոլայն և Ջորջ Նաջարյանների շնորհիվ, որով և վերջակետ դրվեց թշնամու նկրտումներին: Այդ տարածքի հայկականության IV դարի վկայագիրն այլևս իրականություն է:
Շարունակությունը կարդացեք այստեղ:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երեկ այցելել են Քարվաճառ, որից հետո համանախագահները ուղղություն են վերցրել դեպի Քաշաթաղի շրջան:
Ինչպես տեղեկացնում է Karabakh-life.am-ը, Բերձորում միջնորդների ճանապահրը փակել են շրջանի երիտասարդները՝ «Հարգեք մեր իրավունքները», «Հարգեք ժողովրդավարական սկզբուքնները», «Դատապարտեք ագրեսորին», «Դու պատասխանատու ես» և նման պաստառներով:
Երիտասարդները պահանջել են, որ ՄԽ ԱՄՆ համանախագահը դուրս գա մեքենայից և պատասխանի իրենց հարցերին: Չնայած ՈՒոռլիքը տեղի տվեց և դուրս եկավ հանդիպման՝ այնուհանդերձ, ոչ մի հարցի հստակ պատասխան չտվեց: Իսկ հարցերը հիմնականում ինքնորոշման իրավունքը ամերիկացի համանախագահի կողմից անտեսելու, վերջերս նրա հայտարարության՝ արցախցիների համար անընդունելի 6 կետերի վերաբերյալ էին: Համանախագահները սուլոցների ներքո ուղղություն վերցրին դեպի շրջվարչակազմի շենք, որտեղ հանդիպեցին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանի հետ:

ՄԽ համանախագահները իրենց զարմանքն են հայտնել վարչակազմի ղեկավարին ՝ երիտասարդների «պահվածքի» նկատմամբ, ինչը, սակայն, Ս. Խաչատրյանը բնական է համարել. «Դա բնական արձագաք է երիտասարդության կողմից՝ ձեր հայտարարությանը: Դուք խոսում եք տարածքային ամբողջականության մասին, ազատագրված տարածքները անվանում «գրավյալ» ու խոսում նաև այդ տարածքների վերադարձի մասին, ինչն անընդունելի է անկախ Արցախում ծնված ու մեծացած սերնդի համար» -զրույցի մասին թռուցիկ Karabakh-life.am-ը տեղեկացել է վարչակազմի ղեկավարից:
Կայքը նաև տեղեկացնում է, որ երեկ երեկոյան՝ Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է պատասխանեին լրագրողներիհարցերին: Ճեպազրույցը հետաձգվել է:
Մայիսի 15-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Ձաղի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածները հայտնվել են գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Պարզվել է, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում (35-րդ կմ) ՎԱԶ 21011 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբեդ գետում:
Դեբեդ գետի երկայնքով սկսվել են գետում հայտնված «ՎԱԶ 21011» մակնիշի ուղևորներ Ա. Թ.-ի (1989թ.) և Ա. Բ.-ի (1983թ.), որոնց գետը քշել էր, որոնողափրկարարական աշխատանքները:
Հրշեջ-փրկարարները Սանահինի ե/գ կայարանի մոտակայքում՝ գետում հայտնաբերել են Ա. Բ.-ի դին, իսկ ջրափրկարարները ջրից դուրս են բերել այն:
Ժամը 20.40-ին Ա.Թ.-ի որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 16-ի առավոտյան:
***
Մայիսի 16-ին, ժամը 10.24-ին Ա.Թ.-ի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:
Ժամը 20.30-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 17-ի առավոտյան:
***
Մայիսի 17-ին, ժամը 10.00-ին Ա.Թ.-ի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:
Ժամը 20.35-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Շախմատային երկիր ենք համարվում, սակայն երկար ժամանակ է, ինչ մեր երկրում ակումբային առաջնություն չի անցկացվում: Այն նախատեսվել էր կազմակերպել 2013-ին, բայց այդպես էլ ոչինչ չարվեց: Առայժմ ոչ մի խոսակցություն չկա, որ այդ բացը 2014-ին շտկվելու է: Ակումբային առաջնության անցկացումը կարևոր է այն առումով, որ մեր երկիրը կարող է երկուական թիմ մրցասպարեզ հանել Եվրոպայի ակումբային առաջնությունում:Սակայն չի բացառվում, որ այդ ստուգատեսում էլ մերոնք խաղից դուրս մնան: Մինչդեռ մեր երկրի տղամարդանց և կանանց թիմերը նախկինում քանիցս դարձել են այդ ստուգատեսի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր: 2014-ին Հայաստանի շախմատիստուհիների «Միկա» թիմն Իսրայելի Էլյաթ քաղաքում կազմակերպված առաջնությունում արծաթե պարգևի է արժանացել: Ստեղծված իրավիճակը խնդրեցինք պարզաբանել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, շախմատի «Միկա» ակումբի գործադիր տնօրեն Աշոտ Վարդապետյանին:
– Ներկայումս ոչ մի խոսակցություն չկա, որ Հայաստանի ակումբային առաջնություն է անցկացվելու: Չեմ կարծում, որ այն կարող է անսպասելի կազմակերպվել: Նախկինում դրդապատճառ կար, որ Հայաստանի առաջնություն անպայման անցկացվի: Բանն այն է, որ «Միկա» ակումբի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում էին եվրոպական ստուգատեսին: Եվ որպեսզի «Միկան» իր կազմը համալրեր արտասահմանյան երկրներից հրավիրված խաղացողներով, Հայաստանի առաջնություն էր կազմակերպվում, և օտարերկրացիները «Միկայի» կազմում մասնակցում էին հայաստանյան, հետո էլ եվրոպական ստուգատեսին: Բայց հետագայում այս պայմանը վերանայվեց:
Նոր կարգով` խաղացողների համար պարդադիր չէ Հայաստանի ակումբային առաջնությանը մասնակցելը, սակայն դրա համար հնարավոր է փոխհատուցել` տուգանք վճարել շախմատի Եվրոպայի ֆեդերացիային, որն էլ համաձայնություն է տալիս: Դա ձեռնտու տարբերակ է, քանի որ խաղացողներ հրավիրելու, նրանց այստեղ մնալու ծախսերը շատ ավելի մեծ են, քան այդ տուգանքի միջոցով հարցերը կարգավորելը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահության նիստերում 2013-ին, 2104-ին քննարկվել են Եվրոպայի առաջնությանը մերոնց մասնակցելու հարցերը: Տեսակետներ են հայտնվել, թե ինչ կարելի է անել, որ Հայաստանն անպայման պատվիրակներ ուղարկի:
Երկու մոտեցում կարող է լինել: Մեկն այն է, որ մեր ակումբներին պետք է պարտադիր գործուղել մասնակցելու այդ ստուգատեսին: Եվ դա մեծ ֆինանսներ չի պահանջում: Երկրորդն այն է, որ պետք է փորձել մասնակցել այնպիսի խաղացողներով, որ հայկական ակումբներն անմասն չմնան խաղարկված պարգևներից: Հայաստանի հատկապես տղամարդկանց հավաքականը բազմաթիվ հաջողություններ է ունեցել միջազգային ներկայացուցչական ստուգատեսներում, սակայն ակումբային առաջնությունն էականորեն տարբերվում է: Եվ այդ հաջողությունները երաշխիք չեն տալիս, որ անգամ տիտղոսակիր Հայաստանի ընտրանին կկարողանա ակումբային առաջնությունում պայքարել մրցանակային տեղերի համար: Բանն
այն է, որ Եվրոպայի առաջնությունում տղամարդիկ հանդես են գալիս 6 խաղատախտակի առջև: Թիմի կազմում պետք է լինի նաև երկու պահեստային խաղացող: Հայաստանը հնարավորություն չունի հզոր շախմատիստներով համալրելու իր թիմի կազմը: Ընդ որում, նախկինում «Միկայի» տղամարդկանց հավաքանի կազմում մեր ուժեղագույնների կողքին հանդես են եկել Մագնուս Կառլսենը, Բորիս Գելֆանդը, Բաադուր Ջոբավան: Սովորաբար բոլոր թիմերում էլ աստղեր շատ են լինում: Օրինակ` 2013-ին Եվրոպայի չեմպիոն դարձած Ադրբեջանի «Սոկար» ակումբի կազմում արտասահմանցի հինգ ուժեղ գրոսմայստերներ կային: Եվ դա այն դեպքում, երբ այդ երկրում մի շարք բարձրակարգ խաղացողներ կան: Թիմի մարզիչն էլ ուկրաինացի Վլադիմիր Տուկմակովն է: Ի դեպ, նա նաև Հոլանդիայի հավաքականի մարզիչն է: Ակնհայտ է, որ ակումբային հզոր թիմ ունենալու համար մեծ ծախսեր են պահանջվում: Ընդ որում, շատ կարևոր է, որ դրսից բարձրակարգ խաղացողներ հրավիրվեն: Իսկ դրա համար լուրջ հովանավոր պետք է ունենաս:
– Վերջին տարիներին «Միկան» տղամարդկանց թիմ մրցասպարեզ չի հանում եվրոպական ստուգատեսում, սակայն այդ ակումբի մարզուհիները պարբերաբար մասնակցում են և պարգևների նրանց հավաքածուում ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ կան:
– Այդուհանդերձ, «Միկայի» տղամարդկանց հավաքականը երկրորդ մասնակցության ժամանակ արծաթե մեդալակիր է դարձել: Երրորդ մասնակցությունն արդեն երիտասարդական թիմով էր, և հաջողությունը մոտ էր: Վերջին տուրում ոչ-ոքի խաղալու դեպքում մերոնք կարող էին մրցանակակիր դառնալ: Այս փորձն ուսանելի է: Կարելի է երիտասարդ շախմատիստների գործուղել Եվրոպայի ակումբային առաջնություն: Դրա համար մեր երկրում պետք է ակումբային առաջնություններ անցկացնել առանց այն ակնկալիքի, որ Եվրոպայի առաջնությանը շատ բարձրակարգ թիմով ենք հանդես գալու:
Ընդ որում, ակումբներ մրցասպարեզ հանելու համար շատ բան պետք չէ: Բավական է, որ մարզական ընկերությունները, շախմատի կենտրոնները, քաղաքները, նույնիսկ համայնքները, թաղամասերը հավաքականներ մրցասպարեզ հանեն, էլ չենք ասում հայտնի ֆիրմաների մասին, որոնք Հայաստանում մեծ եկամուտներ ունեն: Շատ կարևոր է, որ թիմերի միջև մրցակցություն լինի: Պատվախնդրությունը կնպաստի, որ աստիճանաբար դրանք ուժեղացնեն իրենց կազմերը: Հետագայում արդեն կունենանք ուժեղ թիմեր, որոնք Հայաստանը լուրջ հավակնություններով կներկայացնեն եվրոպական ստուգատեսում: Ճիշտ է, մեր երկրի չեմպիոնը հնարավոր է` բարձր տեղեր չզբաղեցնի, բայց փոխարենը մեր շախմատիստները կզգան թիմային պայքարի ոգին և իրենց խաղամակարդակը կբարելավեն:
– Հետաքրքիր է` հրավիրված շախմատիստը մեկ պարտիա խաղալու համար ի՞նչ գումար է պահանջում, հազար դոլարից ավելի՞, թե՞ պակաս:
– Չեմ կարող ասել, պայմանավորվելու խնդիր է:
– Գործարար Միխայիլ Բաղդասարովն է շախմատի «Միկա» ակումբի հովանավորը: Այժմ այն գործո՞ւմ է, թե՞ ոչ:
– Ակումբը ներկայումս աշխատում է հասարակական կարգով, ֆինանսավորում չկա: Հայտնի է, որ «Արմավիայի» հետ կապված` ֆինանսական խնդիրներ են առաջացել: Անցյալ տարի «Միկայի» կանանց թիմը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը միայն այն բանի շնորհիվ, որ թիմի անդամները մեծ նվիրվածություն դրսևորեցին: Նրանք այժմ էլ պատրաստ են նվազագույն պահանջներով խաղալու, բայց ֆինանսական հնարավորություններ չկան: Այս տարի Եվրոպայի առաջնութունը կայանալու է հոկտեմբերին, Իսպանիայում:
– Վերջնականապես որոշվե՞լ է, որ Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջանություններում մասնակիցներ չենք ունենալու, թե՞ հնարավոր է` ինչ-որ բան փոխվի:
– Ընդհանրապես մասնակցության նախնական հայտը հունիսին է ներկայացվում: Մինչև այդ Հայաստանի առաջնություն պետք է անցկացվի: Բայց դա պարտադիր չէ: Այդ դեպքում կարող ենք գործուղել ոչ թե մի քանի, այլ 1-ական կանանց և տղամարդկանց թիմ: Դեպք է եղել, երբ Եվրոպայի առաջնությանը մասնակցել է Հայաստանի տղամարդկանց երեք թիմ: Ընդ որում, դրանից առաջ Հայաստանի առաջնությունը լարված պայքարում ընթացավ:
Մինչև հուլիսի 31-ն ուղարկվում է վերջնական հայտը, ժամանակ կա: Հավանականությունը քիչ է, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմ ներկայացնի, բայց հույսներս չկտրենք: Արտասահմանում շատ ուժեղ ակումբների կողքին թիմային առաջնություններին մասնակցում են նաև կիսապրոֆեսիոնալ թիմեր: Խաղացողներն են միավորվում, ֆինանսներ ներդնում և խաղում: Ցանկալի է Եվրոպայի առաջնությանը մասնակցելը, քանի որ այն լավ մրցավայրերում է կազմակերպվում, տարվա նպաստավոր եղանակին: Բացի այդ, հնարավորություն կա 7 պարտիա խաղալով` նորմաներ լրացնել: Սովորաբար, միջազգային կարգեր լրացնելու համար պահանջվում է խաղալ 9 պարտիա, սակայն Եվրոպայի առաջնությունում դա հնարավոր է անել` ավելի պակաս հանդիպումների մասնակցելով:
Քիչ հավանական է, որ շախմատիստուհիների թիմ կուղարկենք Եվրոպայի ակումբային առաջնություն: Ինքս «Միկայի» շախմատիստուհիներին բացատրել եմ ստեղծված իրավիճակը և հայտնել, որ եթե նրանք հրավերներ ստանան այլ ակումբներից, ապա կարող են այդ հնարավորությունը բաց չթողնել: Մասնավորապես, Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնությունում «Միկայի» ներկայացուցիչ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը «Բադ Քյոնիգշոֆեն» թիմի կազմում վերջերս դարձել է չեմպիոն:
NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Վերնիսաժի» մոտ, այսօր՝ մայիսի 17-ին, տեղի ունեցած կրակոցների մասին:
Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») փեսան՝ 29-ամյա Գոռ Առաքելյանը, ով ապրում է «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքում, իր Toyota Landcruiser մեքենայով ցանկացել է դուրս գալ ստորգետնյա ավտոկայանատեղիից, սակայն Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը BMW X 6 մակնիշի մեքենայով մոտ կես ժամ փակել էեն ճանապարհը՝ առաջացնելով խցանում եւ թույլ չտալով տարածքում մեքենաների երթեւեկություն:
Գոռ Առաքելյանը, ում մեքենայում եղել է իր կինը (Կարո Կարապետյանի դուստրը) եւ երեխան, նրանցից ճանապարհ է խնդրել, սակայն, Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը ճանապարհ չեն տվել: Դրանից հետո Գոռ Առաքելյանը դուրս է եկել մեքենայից, սկսել վիճաբանել նրանց հետ:
Վիճաբանությունը թեժացել է: Տարածքում գտնվողները փորձել են նրանց կարգի հրավիրել, ասելով, թե չեք տեսնում, որ կնոջ եւ երեխայի հետ է, բայց Վալերին եւ Նորայրը նշել են, թե տեսնում ենք, դրա համար էլ մեքենայից հանում ենք, որ դրսում սատկացնենք:
Դրանից հետո Կարո Կարապետյանի փեսան հանել է հրազենը եւ արձակել 5 կրակոց, որոնց հետեւանքով տուժել է ոչ միայն վիճաբանող կողմը, այլեւ պատահական անցորդներ: Ի դեպ, Նորայրի եւ Վալերիի մասին առայժմ քիչ բան է հայտնի, մեր աղբյուրները միայն տեղեկացրին, որ նրանք վերջերս են եկել Ռուսաստանից:
Ըստ մեր տեղեկությունների՝ ոստիկանությունը պարզել է միջադեպի բոլոր մանրամասները եւ ունի հանցագործության լրիվ պատկերը. առաջիկայում կլինի ձերբակալություն:
Ի դեպ, Գոռ Առաքելյանի եղբայրը՝ Գառնիկ Առաքելյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, այժմ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի երգչուհի դստեր՝ Լուսինայի ամուսինն է, ով աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում: Մեր աղբյուրները հերքում են տեղեկությունները, թե նա եւս եղել է դեպքի վայրում:
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել է. «Դեպքի ժամին փեսաս եղել է մեր տանը՝ իմ թոռնիկի ու աղջկա հետ: Նա այդ դեպքին չէր կարող մասնակցել: Զարմացած եմ, որ նրա անունը կապել են կատարված դեպքի հետ»:
Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: ԱկանատեսներըNEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
«Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման ընթացքում մինչև կեսգիշեր հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի կհյուրընկալի նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը։
Թանգարան այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է թանգարանային գործիչներին՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել մեր պետության համար անչափ կարևոր պատմական-ճանաչողական այդ առաքելությունը նվիրումով կատարելու համար։
«Ուրախալի է, որ շուրջ 10 տարի է Երևանում ավանդույթ է դարձել «Թանգարանների գիշեր» միջոցառումը, այն էլ՝ այսչափ ակտիվ մասնակցությամբ։ Իսկապես, գիշերային մթնոլորտը թանգարանում բոլորովին այլ է։ Երևանի թանգարանները կիրառում են ճկուն մոտեցումներ, բազմաթիվ են նորարարական ծրագրերը, ինչին այսօր ականատես կլինեք նաև Երևան քաղաքի պատմության թանգարանում»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը և հրավիրել ներկաներին դիտելու «Հին Երևանի անցուդարձը» եռաչափ անիմացիան և «Վիրտուալ զբոսանք նոր Երևանում» տեսաշարը։
Ի դեպ, 17-19-րդ դարերի Երևանի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը» եռաչափ անիմացիան այսուհետ, որպես նորարարություն, ընդգրկվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցադրությունում։
«Թանգարանների գիշեր» միջոցառմանը ներկա «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը, օգտվելով առիթից, Արամ Սուքիասյանին խնդրել է իր շնորհակալությունը փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում իրենց գորգերի պատմությունը ներկայացող ցուցահանդեսի կազմակերպմանն արագ արձագանքելու և աջակցելու համար ու, ի նշան երախտագիտության, գորգերի ցուցադրության օրերին գործված զինանշանակիր երկու գորգերից մեկը նվիրել է Երևանի քաղաքապետարանին, երկրորդը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանին։
Այնուհետ, Երևանի քաղաքապետի տեղակալը թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանի՝ Երևանի պատմությունն ըստ դարաշրջանների ներկայացնող հարկաբաժիններում, դիտել եռաչափ անիմացիաները։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարականության հետ կապերի վարչություն
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոն Բերձորի մատույցներում բնակիչները փակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովի (Ռուսաստան) ճանապարհը, որոնք հերթական տարածաշրջանային այցն էին կատարել: Համանախագահները ստիպված են եղել դուրս գալ մեքենաներից եւ լսել բնակիչների պահանջները:
Բերձորից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ ճանապարհը փակել է տեղի երիտասարդությունը՝ պաստառներով, որոնց վրա գրված է եղել. «Մենք ենք այս հողի տերը», «Հարգեք մեր իրավունքները, մենք մեր որոշումը կայացրել ենք դեռ 1991-ին», «Ոչ միջազգային ուժերի տեղակայմանը»:
Մի քանի րոպե շփվելով ակցիայի մասնակիցների հետ եւ լսելով նրանց պահանջները, համանախագահները ամբոխի միջով հասել են տեղի վարչակազմի շենքին, որտեղ կարճ հանդիպում են ունեցել Քաշաթաղի շրջանի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ:
Շարունակությունը՝սկզնաղբյուր կայքում:
Այսօր մեկնարկել է «Թանգարանների գիշեր» 10-րդ հոբելյանական համաեվրոպական միջոցառումը, որն անցկացվում է մայիսի 18-ին նշվող թանգարանների միջազգային օրվան ընդառաջ: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Երկրի վարչապետը շրջել է պատկերասրահի ցուցասրահներով, ծանոթացել տարբեր արվեստագետների ստեղծագործություններին և անհատական աշխատանքներին:
Մայիսի 18-ը որպես թանգարանների միջազգային օր նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի, իսկ «Թանգարանների գիշերը» 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ: «Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումների նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում և նպաստել թանգարանային առարկաների հանրահռչակմանը: Այս տարի Հայաստանի և Արցախի շուրջ 100 թանգարանի մուտքը մինչև կեսգիշեր ազատ կլինի հասարակության համար: