ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվում են, Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը` ոչ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր` ապրիլի 19-ին, մեկնել են Բաքու՝ ԵԱՀԿ մշտադիտարկման ընթացքում հատելով շփման գիծը:

 

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, Բաքվում նրանք սովորաբար հանդիպում են նախագահի և արտգործնախարարի հետ։ Սակայն նրանք երկուսն էլ ապրիլի 18-ին պաշտոնական այցով մեկնել են Վիետնամ` իրենց հետ տանելով նաև նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովին:
Այդպիսով՝ պարզ չէ, թե ի՞նչ են անելու համանախագահները Բաքվում և ո՞ւմ հետ են հանդիպելու։ Այդ մասին տեղեկություն չի տրամադրել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Բաքու է ժամանել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդիոն, ով փոխարինելու է Ժակ Ֆորին։

 Անկախ

Սիրիայում զոհվածների թիվը հասել է 160,000-ի

սիրիաԱյսօր մարդու իրավունքների պաշտպան խմբի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմում առնվազն 160,000 մարդ է զոհվել:

Այս հայտարարությունը կատարել է Բրիտանիայում գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդությունը:

Խումբը տեղեկացնում է, որ 2011թ-ին Բաշար Ասադի դեմ ապստամբության սկսվելուց հետո իրենք 162,402 զոհ են գրանցել:

սիրիաԱյդ թիվը ներառում է զոհված խաղաղ բնակիչների, ապստամբների և Սիրիայի զինվորականների թիվը:

Դիտորդությունը միակ կազմակերպությունն է, որը վստահելի հաշվարկային թվեր է տրամադրում Սիրիայում զոհվածների վերաբերյալ:

ՄԱԿ-ը դադարել է հաշվարկել Սիրիայում զոհվածների թիվը՝ հայտնելով, որ այլևս չի կարող ստուգել աղբյուրների տրամադրած տեղեկությունների իսկությունը: ՄԱԿ-ը իր վերջին հաշվարկը ներկայացրել է անցած տարվա հուլիս ամսին, որտեղ տեղեկացվում էր 100,000 զոհերի մասին:

Դիտորդությունը իր հաշվարկները կատարում է հիմնվելով՝ Սիրիայում գործող ակտիվիստների տրամադրած տեղեկությունների վրա:

Անկախ

 

Բիլ Քլինթոնը մրցանակ կստանա ջազի պրոպագանդայի համար

բիլ քլինթոնՋազի Տելոնիուս Մոնք ինստիտուտը Բիլ Քլիթոնին կպարգևատրի Հիմնադիրների մրցանակով, իսկ նախկին նախագահը սաքսոֆոն կնվագի:

Մոնք ինստիտունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Քլինթոնը մրցանակը կստանա նոյեմբերին 9-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում կայանալիք համերգի ժամանակ: Համերգից ստացված հասույթը կօգտագործվի ամբողջ աշխարհում ինստիտուտի կազմակերպած անվճար ջազ կրթության ծրագրերի համար:

Ինստիտուտի ներկայացուցչի խոսքով՝ Քլինթոնը տասնամյակներ շարունակ հանդես է եկել որպես ջազի դեսպան:

 Անկախ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կխաղա նաև ԱՄԷ-ի հետ. 3 ընկերական հանդիպում՝ 10 օրում

համէ40914Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ կայքը, մայիսի 27-ի Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին:

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական 3 հանդիպում՝ մայիսի 27-ին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում` ԱՄԷ-ի հավաքականի հետ , մայիսի 31-ին՝ Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում` Ալժիրի հավաքականի հետ և հունիսի 6-ին՝ Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում՝ Գերմանիայի հավաքականի հետ:

Գրոսմայստեր Արման Փաշիկյանը կես «քայլով» ետ է մնում առաջատարներից

ափ46814242_PashikianԳրոսմայստեր Արման Փաշիկյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող շախմատի Գ. Աղզամովի հուշամրցաշարում խաղացված չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր:

Նա միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Պավել Սմիռնովից (Ռուսաստան) և Միխայիլ Մչեդլիշվիլիից (Վրաստան):

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 2,5 միավոր:

«Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարները հայ շախմատիստներն են

25441 chessՄիջազգային վարպետ Դավիթ Պառավյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի մրցաշարում կայացած հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը 4 միավորով ընթանում է երկրորդ տեղում: ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը 3 միավորով զբաղեցնում է աղյուսակի երրորդ հորիզոնականը:

Հայաստանի առաջնության մասնակիցներից ֆուտբոլի մեր երկրի ազգային հավաքական է հրավիրվել 10 ֆուտբոլիստ

ֆուտբոլԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրավեր էր ուղարկել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու այնֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս արտերկրում:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ կայքը, Բեռնար Շալանդը առաջիկա ընկերական խաղերին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին է հրավիրել Հայաստանի առաջնությունում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստներին.

 

Գևորգ Կասպարով (Միկա)

Արսեն Բեգլարյան (Գանձասար)                

Հովհաննես Համբարձումյան (Բանանց)

Գագիկ Դաղբաշյան (Բանանց)

Հրայր Մկոյան (Շիրակ)

Վարազդատ Հարոյան (Փյունիկ)

Տարոն Ոսկանյան (Փյունիկ)

Արթուր Յուսպաշյան (Փյունիկ)

Ալեքս Հենրիկե Դա Սիլվա (Միկա)

Ռումյան Հովսեփյան (Բանանց)

 

 

Շան կծելու համար տղամարդը 2,000,000,000,000,000,000,000,000, 000,000,000 դոլար փոխհատուցում է պահանջել

դոլարՆյույորքաբնակ տղամարդը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով երբևէ ներկայացված ամենաշատ փոխահատուցումը՝ բողոքելով, որ իրեն շուն է կծել:

62-ամյա Անտոն Պուրիսիման իր ներկայացված հայցով 2,000,000,000,000,000,000,000,000,000,000,000 դոլար է պահանջել մի շարք պատասխանող կողմերից՝ ներառյալ Նյու Յորք քաղաքի իշխանությունները:

Պուրիսիման ձեռագիր հայցը Մանհեթենի դաշնային դատարան է ներկայացրել ապրիլի 11-ին:

Իր ներկայացրած 22 էջ պարունակող հայցի մեջ Պուրիսիման պնդում է, որ քաղաքային ավտոբուսում իր միջնամատը կծել է կատաղությամբ վարակված շուն, իսկ չինացի մի զույգ չթույլատրված կերպով լուսանկարել է իրեն տեղի հիվանդանոցում բուժում ստանալիս:

Հայցի մեջ ներկայացված է այն ցավը և հավելյալ վնասները, որ չեն կարող փոխհատուցվել գումարով և անգին են:

Նրա պահանջած գումարը՝ երկու և 36 հատ զրո պարունակող թիվը, ավելին է քան ներկայումս ողջ երկրագնդի վրա առկա գումարը:

 Անկախ

Լուի վան Գալը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»

լվգLouis-van-Gaal-Holland-coach_2825059Հոլանդացի 62-ամյա  Լուի վան Գալը գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Այդ մասին հայտնել է անգլիական ակումբի ղեկավարությունը: Oգնելու է Ռայան Գիգզը: Նրա օգնականները կլինեն նաև Ֆրանս Հուկը և Մարսել Բուտը:

Վան Գալն երեք տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել:

Նա գործի կանցնի հուլիսի կեսին` Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո, երբ կհեռանա Հոլանդիայի հավաքականից:

Վան Գալի գլխավորությամբ Ամստերդամի «Այաքսը» 1995-ին դարձել էր Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր, կատալոնական «Բարսելոնան» 1998-ին և 1999-ին  նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, հռչակվել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, Մյունխենի «Բավարիան»  2010-ին դարձել էր Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:

Տատրակ սովորական,(Tussillago farfara L.,мать-и-мачеха)

мать-и-мачехаԱնվանում են նաև`խոճիկ,խոճկորիկ,հազի խոտ,իշատոտիկ,դդմաճ,ձիու եղունգ,փուղր:

Նկարագրությունը.Տատրակը աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող  բազմամյա խոտաբույս է, պատված է թեփուկավոր մանր տերևներով, ունի 10-25 սմ սողացող, հաստ կոճղարմատ: Ծաղկում է վաղ գարնանը, պտղակալում  ապրիլ-մայիս ամիսներին: Ծաղիկները ոսկեդեղին են, իսկ պտուղը` փուփուլավոր սերմիկ: Բազմանում է ինչպես սերմերով, այնպես էլ խիստ կենսունակ կոճղարմատներով: Տատրակը հանրահայտ մոլախոտ է և հանդիպում է ամենուր: Աճում է գետեզրերին, խոնավ ձորերում,  խոնավ հանդամասերում և այլուր:

խոճկորիկՑեղի “Տուսիլագո” անվանումը լատիներեն է, որ նշանակում է ալրոտ, քանի որ տերևների ստորին երեսները պատված են ալրանման խավով: Հետաքրքիր իմաստ ունի ռուսական мать-и-мачеха անվանումը.  քանի որ տերևների վերին երեսը մերկ է ու սառը, կոչել են “խորթ մայր”. իսկ ներքևի  փափուկ  ու տաք երեսը ` “մայր”:

տատրակԲուժական նշանակությունը.Բուժման նպատակով օգտագործում են տատրակի տերևներն ու ծաղկազամբույղները: Ծաղիկները հավաքում են ծաղկազամբույղների լրիվ բացվելուց հետո, իսկ տերևները` ամռան առաջին կեսին, քանի դեռ դալար են ու չեն ժանգոտվել:Հումքը շտապ չորացնում են հով, լավ քամհարվող տեղում: Այն լինում է անհոտ ու դառնահամ:Պահում են թղթով փաթաթված կամ փայտե արկղերի մեջ:

Տատրակը որպես դեղաբույս ունի կիրառման հին պատմություն: Դեռևս հին հռոմեացիները այն օգտագործել են հազի դեմ, իսկ Հիպոկրատը, բացի խուխամուղ նպատակից, տատրակը ջերմախյուսի ձևով օգտագործել է նաև թարախապալարների դեպքում:

Դիոսկորիդը և Պլինիոսը դեղաբույսն առաջարկել են շնչառական հիվանդությունների ժամանակ, իսկ հազը հանգստացնելու համար առաջարկել են ներշնչել բույսի ծուխը: Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսն  օգնում է հազին, ասթմային, ինչպես խմելիս, այնպես էլ ծխելիս, նաև  սրացնում է տեսողությունը: Տերևները բացում ու բուժում են խոցերը: Հայկական բժշկության մեջ տերևները դնում են չիբանի և այլ տեսակի թարախապալարների վրա `բորբոքման պրոցեսը շուտ հասունացնելու նպատակով: Բույսը վերոնշյալ նպատակներից բացի   օգտագործում են  նեֆրիտների, ցիստիտների, ստամոքսաղիքային տրակտի  կատառի, թոքաբորբերի, ստորին վերջույթների տրոմբոֆլեբիտի և այլ բորբոքումների ժամանակ` ուկրաինական, ռուսական, լեհական, բուլղարական,  գերմանական ժողովրդական բժշկության մեջ: Նաև տրորված թարմ տերևը դնում են այրվածքների,ուռուցքների և արյունահոսող օջախների, իսկ խյուսի ձևով `բորբոքված կրծքագեղձի և երակների վրա: Այս դեղաբույսի կիրառման  այլ ձևեր դեռ էլի կան:

Կիրառման եղանակները.Տերևներից ջրաթուրմ պատրաստելու համար 1ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմում են 20 մլ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 4-6 անգամ կամ 10-15գ հումքը  10 րոպե թրմում են 200 մլ եռման ջրի մեջ, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ`օրական 5-6 անգամ: բոլոր դեպքերում տերևների հետ կարելի վերցնել ծաղկահումք` պաշտպանելով ընդհանուր դեղաչափը: Եփուկ պատրաստելու համար 10-15 գ հումքը 15 րոպե եփում են 1 բաժակ ջրի մեջ, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ`օրական 2-3 ժամը մեկ: Հումքը փոշու ձևով ընդունում են  1-ական գրամ, մեղրով կամ կաթով`  օրական 3 ամգամ: Գլխի քորի և թեփոտության ժամանակ հավասարաչափ վերցնում են տատրակ ու եղինջ: 2 ճ.գդալ այդ խառնուրդից  10 րոպե եփում են 1 բաժակ ջրում , հովացնում, քամում և գոլ վիճակում քսում  գլխի մաշկին: Շնչառական օրգանների սուր և քրոնիկ բորբոքումների ժամանակ հավասարաչափ վերցնում են տատրակի տերևներ ու ծաղիկներ, քարխոտի արմատ, սեզի կոճղարմատ,լորենու, խռնդատի և թանթրվենու ծաղիկներ: Այդ խառնուրդից 1ճ.գդալ 30 րոպե թրմում են 1բաժակ եռման ջրի մեջ, հովացնում ,քամում և ըմպում օրական 3 անգամ:

Այլ օգտակար խորհուրդներ.Բույսը մեղրատու է, հարուստ ծաղկափոշով: Տատրակի մեղրը ոսկեդեղին է, շատ թանձր, մածուցիկ, շուտ բյուրեղացող, բնորոշ ուժեղ հոտով և լավ համով:Տերևները սիլոսի համար արժեքավոր հումք են:

Անկախ

ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը չեն մասնակցի ԿԲ նախագահի թեկնածուի քվեարկությանը

154858Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության վերաբերյալ ամփոփիչ ելույթում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի կարող կողմ քվեարկել նրա թեկնածությանը և չի մասնակցելու քվեարկությանը:

«Հանրության շրջանում առկա մի շարք դժգոհությունների շարքում մեծ տոկոս են կազմում բանկային համակարգի բարձր տոկոսները: Վերջին շրջանում մեծ են արտագաղթողները, որոնք ողջ անշարժ գույքը գրավ են դրել և չեն կարողացել այդ աննախադեպ բարձր տոկոսադրույքները մարել»,-հայտարարեց նա:

Պատգամավորի համար նաև զարմանալի է, որ վարկերի 98 տոկոս վերադարձնելիություն պայմաններում վարկային տոկոսներն այսքան բարձր են:

Ինչ վերաբերում է իշխանությունների այն հայտարարություններին, որ Հայաստանում բանկային համակարգը շատ զարգացած է, ապա Նաիրա Զոհրաբյանը չի հասկանում, թե այդ դեպքում ինչու է Հայաստանի տնտեսությունն օր օրի փլուզվում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նույնպես հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկի նախագահը մտել է քաղաքական դաշտ, մինչդեռ պետք է դրսևորի միմիայն պրոֆեսիոնալ մոտեցում:

ՀԱԿ խմբակցության ղեկավարն էլ միացավ իր գործընկերներին՝ հայտարարելով, որ զերծ են մնալու  քվեարկությունից:

ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը որևէ հստակ դիրքորոշում չունի և որ իրենց պատգամավորները ազատ են քվեարկության հարցում:

ԿԲ նախագահի քվեարկությունը տեղի կունենա վաղը:

Անկախ

Վարչապետի հանձնարարությունը նույն օրն ևեթ կատարվել է

առողջապահության նախարարությունՎարչապետ Հովիկ Աբրահամյանը Արագածոտնի մարզի Կոշ համայնք կատարած այցի ընթացքում այցելելով Կոշի հիմնանորոգված մանկապարտեզ և ծանոթանալով նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծված պայմաններին, նրանց բժշկական հսկողությունն ու սպասարկումն ավելի լավ կազմակերպելու նպատակով  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնարարել էր օժանդակել  մանկապարտեզի բուժկետի հագեցմանը։ Նույն օրն ևեթ նախարարությունից Կոշի մանկապարտեզ են տեղափոխվել առաջին օգնության համար անհրաժեշտ մեծաթիվ դեղեր, բժշկական նշանակության պարագաներ, այդ թվում` հասակաչափ, կշեռք, ինչպես նաև սեղան և աթոռ։

Վարչապետի մեկ այլ հանձնարարությամբ ընթացքի մեջ է  Կոշի «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոնում մտավոր, հոգեկան, շարժողական խանգարումներ ունեցող երեխաների վերականգնողական ծառայությունները նախարարության ծրագրերում ընդգրկելու գործընթացը:

«Պարո՛ն Ջավադյան ջան, չի՛ կարելի». Արծվիկ Մինասյանը բարկացավ

Արծվիկ ՄինասյանԽորհրդարանում Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը չկարողացավ զսպել վրդովմունքը՝ կապված Ջավադյանի հայտարարության հետ, թե կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչը պետք է պահպանվի:

«Դա պնդելը նույնն է, ինչ հանցագործություն կատարելը: Ինչո՞ւ եք նորից կրքերը լարում: Դուք չեք ուզում ստեղծել միջադեպ, որ կենսաթոշակային համակարգում բարեփոխումները շարունակական լինեն»,-ասաց Մինասյանը:

Դաշնակցական պատգամավորը մեջբերեց ՍԴ որոշումը, որտեղ 3 բաղադրիչով բնութագրված է պարտադիր բաղադրիչի հակասահմանադրական լինելու փաստը:

«Պարո՛ն Ջավադյան ջան, պարտադիր բաղադրիչը համակարգում պահել հնարավոր չի: Դա հակասահմանադրական է: Եթե նման փորձ արվի, պայքարն ավելի է թեժանալու: Էդ բանը, ինձ թվում է, պետք է հասկանայիք: Չի՛ կարելի»:

Նա հորդորեց ԱԺ բարձր ամբիոնից պարտադիրի մասին չխոսել այնքան ժամանակ, քանի դեռ նոր համակարգը մշակված չէ:

«Անունը դիզայն կդնեք, թե ինչ կդնեք, էս ամբիոնից դրա մասին մի խոսեք»,-ամփոփեց Արծվիկ Մինասյանը:

 

 Անկախ

Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեստին չեն թույլատրել ամուսնանալ Վերսալում

KimKanye11Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեստին չեն թույլատրել իրենց հարսանեկան արարողությունը Վերսալում կազմակերպել:

Փարիզի մոտակայքում գտնվող ֆրանսիական պատմական հուշարձանի ներկայացուցիչը հայտնել է, որ ամերիկացի հայտնի զույգը այնքան էլ եզակի չէ իր հարսանեկան պաշտոնական արարողությունը պալատում կազմակերպելու համար:

Դրա փոխարեն նրանք կարող են ուրբաթ օրը՝ երեկոյան, բոլոր զբոսաշրջիկների հեռանալուց հետո իրենց ընտանիքի անդամների և ընկերների հետ զբոսավարի ուղեկցությամբ շրջել պալատում:

Այսպիսով 33-ամյա Քիմը և 36-ամյա ռեպեր Քանյեն ազատ կարող են ամուսնանալ Ֆլորենցիայում, ինչի մասին կանխավ հայտարարվել էր շաբաթ օրը:

Քիմը, Քանյեն և նրանց հյուրերը կշրջեն Վերսալում և դրա հարակից այգիներում այնուհետև կճաշեն մոտակա ռեստորանում կամ հյուրանոցում, որից հետո կմեկնեն Ֆլորենցիա:

Սիմպոզիում ռումինական Դումբրավեն քաղաքում

Ագն Մայիսի 16-18-ին Տրանսիլվանիայի Դումբրավեն քաղաքում Ռումինիայում ՀՀ դեսպանության, տեղական իշխանության, Ռումինիայի Հայոց Միության մասնաճյուղի, Կլուժի Բաբեշ-Բոլյայի համալսարանի և Ռումինիական Ակադեմիայի Տրանսիլվանիայի մասնաճյուղի մասնակցությամբ անցկացվեց «Դումբրավենի էթնիկ և մշակութային ազդեցությունները» թեմայով սիմպոզիում: Սիմպոզիումին ներկա էին Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն, Սիբիուի նահանգային և Թարգու Մուրեշի շրջանային խորհրդի անդամներ, Ռումինիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, Կլուժի Բաբեշ-Բոլյայի համալսարանի պրոռեկտոր Իոան Բոլովանը, տասնյակ հետազոտողներ:

Հաշվի առնելով հայերի 300-ամյա ներկայությունը Դումբրավենում, որ համարվում է Տրանսիլվանիայի հայկական կենտրոններց մեկը, զեկույցների գերակշռող մեծամասնությունը նվիրված էր Դումբրավենի հայկական հետքին, ժառանգությանն ու ականավոր անհատներին:

Բաբեշ-Բոլյայի համալսարանի պրոռեկտոր Իոան Բոլովանը և համալսարանի Մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Անա Վիկտորիա Սիման անգնահատելի համարեցին Տրանսիլվանիայում հաստատված հայերի ներդրումը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և կրթա-մշակութային կյանքում, ազգային փոքրամասնությունների համերաշխ գոյակցությանը բերած նպաստին: Բանախոսները վերահաստատեցին Բաբեշ-Բոլյայի համալսարանի գիտական հետաքրքրությունը հայագիտության հանդեպ, այդ թվում նաև` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ժամանակի պատմական փաստերի վերհանմանը և ներկայացմանը:

Սիմպոզիումի մասնակիցներն այցելեցին քաղաքի Տրանսիլվանիայի Հայոց թանգարան և 250-ամյա «Սուրբ Եղիսաբեթ» հայ կաթողիկե եկեղեցի, որտեղ ունկնդրեցին հատվածներ հայկական պատարագից:

Դեռևս 2012թ. Դումբրավենը եղբայրացել է Հայաստանի Նոյեմբերյան քաղաքի հետ, որը լրացուցիչ խթան է քաղաքի հայկական ավանդույթների պահպանման համար:

Գիտնականներ. Անտարկտիդան ամեն տարի 160 մլրդ տ սառույց է կորցնում

post168150_img1_1Անտարկտիդայի սառցե վահանն ամեն տարի կորցնում է 160 մլրդ տոննա սառույց, ասվում է Geophysical Research Letters.-ում հրատարակված ուսումնասիրության մեջ:

Հիմա սառույցի հալման տեմպերը երկու անգամ ավելի արագ են , քան 4 տարի առաջ, երբ վերջին անգամ  չափումներ են կատարվել:

Սառցե վահանի փոփոխությունները կատարում է   Cryosat Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակի վրա տեղադրված ռադարը: Սարքի ցուցիչների համաձայն, ամեն տարի սառցաշերտը բարակում է 2 սմ-ով:

NASA-ի հաշվարկով, եթե Անտարկտիդայի բոլոր սառույցները հալչեն, ապա ծովի մակարդակը կբարձրանա մեկ մ:

Անկախ

Ա. Աշոտյանը պարգևատրվել է պատվո շքանշանով

արմեն աշոտյանՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  Եվրոպական կրթական տարածքում Հայաստանի ակտիվ դերակատարման, Բոլոնիայի գործընթացի շրջանակում արձանագրած  հաջողությունների և բուհական կրթության ոլորտի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար պարգևատրվել է   Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո շքանշանով :
Շքանշանը հանձնել է  Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Անդրեաս Օրֆանիդեսը՝ օրերս Երևանում տեղի ունեցած Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցացիայի տարեկան ժողովի շրջանակում:

 

Վաքըֆլը գյուղում ապաստանած 18 քեսաբահայ մեկնել է Լիբանան

kesabahay    Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղում ապաստանած քեսաբահայերը Թուրքիայի Հայոց պատրիարքարանի, Բեյրութի հայկական եկեղեցու և արտգործնախարարության օգնությամբ երեկ ինքնաթիռով մեկնել են Լիբանան: Քեսաբահայերի 18 հոգանոց խումբը ցանկություն էր  հայտնել մեկնել Բեյրութում գտնվող իրենց հարազատների մոտ, սակայն անձնագրեր չունենալու պատճառով նրանց ելքը երկրից երկարաձգվել էր: Սակայն փաստաթղթային հարցերը լուծելուց հետո քեսաբցիների առաջին խումբը լքել է  Վաքըֆլըն:

Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ մեկնող քեսաբցիները հրաժեշտ են տվել Վաքըֆլը գյուղում առայժմ մնացող ընկերներին՝ ապրելով հուզմունքի պահեր: Մոտ 1,5 ամիս Վաքըֆլը գյուղում ապաստանած քեսաբահայերին Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի կողմից ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, և նրանց տրամադրվածությունը գնահատվում է դրական:

Հոգևորականներին սիրահարված կանայք խնդրում են վերացնել կուսակրոնությունը

383977601Իտալիայում, կաթոլիկ եկեղեցու հոգևորականներին սիրահարված մի խումբ կանայք, դիմել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսին` հոգևորականների համար ամուրի մնալու ուխտը վերացնելու խնդրանքով:

Պոնտիֆիկոսին դիմել է 26 կին: Բոլորն էլ ունեն, ունեցել են կամ էլ ցանկանում են հոգևորականների հետ հարաբերություններ ունենալ:

Դիմումի տեքստում կանայք գրում են լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն չունենալու պատճառով իրենց ցավի մասին:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ավելի վաղ հոգևորականների համար կուսակրոնության ավանդույթը պահպանելու կողմ է արտահայտվել, չնայած 2010-ին նա  ասել , որ իր դիրքորոշումը հնարավոր է փոխվի:

Անկախ