Աղետի վայրում վարչապետ Էրդողանին դիմավորել են հրաժարականի կոչերով (տեսանյութ)

բողոքԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ժամանել է ածխահանքի աղետի վայր՝ Սոմա, որտեղ նրան դիմավորել են բողոքի բացականչություններով: Հավաքվածները պահանջել են վարչապետի և կառավարության հրաժարականը: Էրդողանի անձնական անվտանգության աշխատակիցները միջամտել են, արգելակել որոշ լրագրողների աշխատանքը: Էրդողանի փորձել է խոսել ցուցարարների հետ, սակայն տեսնելով, որ ամբոխը մեծանում է, վարչապետին ստիպված են եղել պատսպարել մի խանութում, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո նրան այդտեղից հեռացրել են:
Մինչ երկրում աստիճանաբար աճում է հանրային դժգոհության ու բողոքի ալիքը, մոտ 120 հանքափորի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ, իսկ զոհերի թիվը հասել է 245-ի:

 

Անկախ

Մերոնք` ղազախական ֆուտբոլում

աեartur-300x228Ֆուտբոլի Ղազախստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ խաղերին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ են մասնակցել:

«Ակտոբեն» արտագնա հանդիպումում 3։0 հաշվով հաղթեց «Կայսարին» և իրավունք ստացավ խաղալու քառորդ եզրափակչում:

Կիսապաշտպան Մարկոս Պիզելին 34-րդ րոպեին չկարողացավ հստակ իրացնել11 մ-ոց տուգանային հարվածը և 67-րդ րոպեին փոխարինվեց: Ռոբերտ Արզումանյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

«Կայրաթի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը հեռահար հուժկու հարվածով գոլի հեղինակ դարձավ «Գեֆեստի» հետ խաղում։ 26-ամյա ֆուտբոլիստն աչքի  ընկավ 37-րդ րոպեին։ Նրա թիմը հաղթեց  3։1 հաշվով։

Իսկ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարած «Տոբոլը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց երկրորդ խմբում հանդես եկող «Կիրանին» և պայքարը կշարունակի գավաթային մրցաշարում:

 

Նորվեգիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

g_imageՄայիսի 14-ին ԱԳ նախարար  (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Նամտվեդդն իր գործունեությամբ կնպաստի հայ-նորվեգական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Նամտվեդդը վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զգալի աշխուժություն է արձանագրվել, կայացել են բարձրաստիճան փոխայցելություններ, ակտիվացել է փոխգործակցությունը մի շարք ոլորտներում։

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Նամտվեդին մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Անկախ

Շառլ Ազնավուրը ծանոթացավ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` իրեն նվիրված ստեղծագործություններին,տեսանյութ

Ալեքսանդր Բաղրամյան,Շառլ ԱզնավուրՄայիսի 14-ին արտաքին գործերի նախարարությունում Շառլ Ազնավուրը ծանոթացավ հայ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` Ազնավուրի ծննդյան 90-ամյակին նվիրված “Հավիտենական սեր” նկարների շարքին։

Ներկայացնելով իր ստեղծագործությունները` Ալեքսանդր Բաղրամյանն ասաց, որ «Հավիտենական սեր» նկարների շարքը ստեղծելու գաղափարն իր մոտ առաջացել էր երեք տարի առաջ` Մոսկվայում Ազնավուրի հետ հանդիպումից հետո: Մեծն Հային նվիրված նկարաշարը, որը ներառում է Ազնավուրի նրա ընտանիքի անդամների և նրան ոգեշնչող կերպարները, ըստ նկարչի, բաղկացած է շուրջ չորս տասնյակ նկարից:

Շառլ Ազնավուրը, բարձր գնահատելով հայ նկարչի ստեղծագործությունները, շնորհակալություն հայտնեց նրա նախաձեռնության և դրա իրականացման համար՝ հույս հայտնելով, որ նկարները իրենց արժանի տեղը կգրավեն Ազնավուրի երևանյան կեցավայրում։

Մանրամասները`տեսանյութում

http://www.mfa.am/swf/player.swf?width=400&height=315&skin=/swf/five.swf&file=/flv/chaznavour.flv&image=/images/video_frame.jpg&showstop=true

Անկախ

Հայաստանի որոշ համայնքներում շուտով տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու

Ընտրություններ (1)2014թ. հունիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 55  համայնքներում, որոնցից 36-ում` համայնքի ղեկավարի և 30-ում` ավագանու անդամի ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 89 քաղաքացի, որոնցից 9-ը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ներկայացրել է ինքնաբացարկի դիմում. գրանցվել է համայնքի ղեկավարի 80 թեկնածու:

Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 201 քաղաքացի: Սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել  ավագանու անդամի 5 թեկնածուի կողմից. գրանցվել է ավագանու անդամի 196 թեկնածու:

Համայնքի ղեկավարի գրանցված 80 թեկնածուներից 7-ը, իսկ ավագանու անդամի գրանցված 196 թեկնածուներից 42-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: Համայնքի ղեկավարի 80 թեկնածուներից 22-ը մինչև 40 տարեկան են, 51-ը` 40-60 տարեկան և 7-ը` 60 և ավելի: Ավագանու անդամի 196 թեկնածուներից 83-ը մինչև 40 տարեկան են, 94-ը` 40-60 տարեկան և 19-ը` 60 և ավելի:

2014թ. հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածն սկսվում է մայիսի 21-ից:

 Անկախ

Ներկայանալով բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի պետ`գումար է շորթել ժամկետային զինծառայողին հոսպիտալում պահելու համար

կաշառքՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2014թ. մարտի 24-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Ա.-ն, ներկայանալով որպես Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի պետ, քաղաքացի Մ.Գ.-ից  պահանջել և ստացել է ընդհանուր 480.000 դրամ` վերջինիս  որդուն` պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Վ-ին, մինչև զորացրման ժամկետի ավարտը` 2014թ. հունիսի 5-ը, ՀՀ պաշտպանության նախարարության  կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում պահելու համար:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քր.օր 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

 Անկախ

Հանրային խորհուրդը հանդիպելու է ՍԴ նախագահի հետ` քննարկելու Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

ՀԽ-նիստՀանրային խորհուրդը նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ քննարկել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որից հետո խորհուրդը կներկայացնի իր վերջնական տեսակետը:

Ինչպես տեղեկանում ենք խորհրդի պաշտոնական կայքէջից, մայիսի 14-ին տեղի ունեցած ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկվել է այս հարցը:

ՀԽ անդամներն առաջ են քաշել հետևյալ հարցերը`

1. Ի՞նչ նոր խնդիրներ է իր առջև դնում Հայաստանը, որի համար անհրաժեշտություն է առաջացել փոխել Սահմանադրությունը:
2. Ինչո՞վ է պատճառաբանված անցումը կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգի: Ի՞նչ առավելություններ ու ի՞նչ թերություններ են սպասվում կառավարան համակարգը փոխելու դեպքում:
3. Ինչո՞վ է պատճառաբանված դատական համակարգը եռաստիճանից երկաստիճան դարձնելը: Սահմանադրական դատարանը մասամբ վերցնելո՞ւ է իր վրա վճռաբեկ դատարանի դերը:
4. Ազգային ժողովի ընտրությունների սկզբունքը` մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական:
5. Ինչո՞ւ նախատեսված չէ երկքաղաքացիություն ունեցող և Հայաստանի սահմաններից դուրս բնակվող քաղաքացիների` Ազգային Ժողովում ընտրվելու իրավունքը, որը գործում է մի շարք երկրներում (Իտալիա, Հունգարիա և այլն):
6. Հարցեր` կապված տարածքային կառավարման մարմինների հետ:

ՀԽ անդամները քննարկել են նաև «կարմիր գծերի» հարցը: Առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կնախապատրաստի հարցերի շրջանակ հասարակական լայն քննարկումների համար: Ներկաները խնդրահարույց են համարել հատկապես 3 հարց, որոնք վերաբերում են ավտոկանգառների սպասարկման տեխնիկական միջոցներին, տուգանքներ չվճարելու դեպքում առանց դատարանի որոշման բանկային հաշիվների սառեցմանը, ինչը ներկաներից շատերը համարել են հակասահմանադրական, և վերջապես` եկամուտների 30-70 տոկոս համամասնությանը` հօգուտ մասնավոր ընկերության:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես են եկել ՀԽ անդամներ Արմեն Տեր-Տաճատյանն ու Հովիկ Մուսայելյանը:

Քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջարկված հակակոռուպցիոն մարմին ստեղծելու հարցը:

ՀԽ անդամ Կարինե Դանիելյանին առաջարկվել է ստուգել, թե ինչ նոր կառուցապատում է ընթանում Սարյան-Բաղրամյան խաչմերուկի այգում:

 

Անկախ

Տուֆակերտ քանդակներն ուղևորվեցին Ստեփանակերտ

քանդակներԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ

Երևանի քաղաքապետարանի և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի համատեղ նվերը՝ կարմիր տուֆից կերտված քանդակները, ուղևորվեցին Երևանի քույր քաղաք Ստեփանակերտ։

Նախապես ընտրված 4 էսքիզներով կերտվող քանդակների փոխարեն, ուսանողների խանդավառության և Երևանի քաղաքապետի աջակցության շնորհիվ, Արցախի մայրաքաղաք է տեղափոխվում 6 քանդակ։

«Նույնիսկ քոլեջի բակում, այգին մշակելիս գտնված տուֆը ուսանողների խնդրանքով ծառայեց այս նախագծին։ Քոլեջը երկու ամիս է ապրում է այս քանդակներով, չնայած քանդակում էին 12 ուսանողներ։ Խմբի գեղարվեստական ղեկավարը ևս մեկնում է ԼՂՀ, որտեղ Ստեփանակերտի քաղաքապետի և քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ քննարկելու են տեղադրման վայրերը՝ ըստ թեմատիկ առանձնահատկության։ Օրինակ, նուռը ձեռքին երեխայի քանդակը հեղինակն առաջարկում է տեղադրել ծննդատան բակում։ Ի դեպ, Երևանի քաղաքապետի հովանավորությամբ ստեղծված քանդակների հեղինակները ևս առաջիկայում մեկնելու են Արցախ և 3 հրաշալի օր են անցկացնելու այնտեղ»,- նշել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանը։

«Սիմպոզիումի միտքը վաղուց էր հղացվել, սակայն ընթացք ստացավ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր կամքն էլ ներդրեց այս գործի մեջ։ Արցախի հողը իր պատկանելության մասին վկայում է այն մշակութային արժեքներով, այդ թվում և քարակերտ հուշարձաններով՝  ինչպես հողի մակերեսին գտնվող, այնպես էլ հողի շերտերի տակից հայտնաբերված։ Այս նախաձեռնությամբ մենք ևս ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ, որ ճանաչողության այս ամենավստահելի ապացույցի եղանակը չընդհատվի։ Բոլոր քանդակների վրա մեր հոգու գենետիկ գաղտնաբառերն են՝ արևախաչեր, քրիստոնեական խաչեր, հայկական խորհրդանիշներ»,- ներկայացրել է սիմպոզիումի գեղարվեստական ղեկավար, քոլեջի դասախոս Իսահակ Ապրեյանը։

Քանդակները դրվելու են Ստեփանակերտի պուրակներում: Տեղադրման նախապատրաստական աշխատանքները՝ հիմքերի ու պատվանդանների պատրաստումը ևս 2-3 շաբաթ կտևի։

 

 Անկախ

 

 

 

Խորհրդարանում վիճահարույց օրինագծի վերջին քննարկումներն են

ազգային-ժողովԽորհրդարանում շարունակվեցին “Կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցման քննարկումները:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնեց իր խմբակցության սկզբունքայնության մասին՝ ասելով, որ, ինչպես առաջին ընթերցման դեպքում, իրենք ձեռնպահ են քվեարկելու:

“Ժառանգության”՛ քարտուղար Թևան Պողոսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենք դեմ են առաջարկվող փոփոխությանը:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանն էլ, թե դեռ չեն որոշել՝ ինչպես են քվեարկելու, և որ իրենց քվեն կախված կլինի ներկայացրած առաջարկների պատասխաններից:

Նա նշեց, որ իր խմբակցությունը նամակ է ստացել ՀՊՃՀ մամլո խոսնակ Վերոնիկա Խորասանյանից, որտեղ ասվում է, որ իրենցից պահումներ են կատարվում ստիպողաբար:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց. “Այսօր բոլոր բուհ-երում ու դպրոցներում պարտադիր կերպով պահումներ են արվում: Ուզում եք` ձգեք, ձգեք ու մինչև սեպտեմբերի 30-ը ձեր պլանը լուծեք: Հովիկ Աբրահամյանն ասում է՝ պարտադիրը հանվել է, ես էլ ասում եմ՝ պարտադիրը կիրառվում է` շատ ավելի լայն թափով: Հարգելի գործատուներ, մի՛ խեղճացեք և դիմում գրեք, մի մուծեք, եթե ձեզ պարտադրում են՛՛:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հորդոր հղեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին. “Պետք է փոխվի պետական մարմիների վարքագիծը: Դիմում եմ ԿԳ նախարարին, որ կիրարկի այդ շրջաբերականը և հայտարարի, որ որևէ գործատու իրավունք չունի քաղաքացու նկատմամբ որևէ ճնշում գործադրել ու փոխանցումներ անել: Խնդրում եմ նույն հայտարարությունը նաև Դուք անեք այս ամբիոնից՛՛:

Նանագծի քվեարկությունը կկայանա վաղը:

 

Անկախ

Նկարչուհու ստեղծած շրթներկից քանդակները վաճառքի են հանվել 889 դոլարով (լուսանկարներ)

քանդակ շրթներկՆկարչուհի Մայ Սամը քարի կամ բրոնզի փոխարեն շրթներկ է օգտագործում Լեդի Գագայի դիմապատկերից մինչև վարդերի փունջ քանդակելու համար:

Նրա ստեղծած յուրաքանչյուր քանդակ շրթներկը արժէ 889 դոլար:

Հոնգ Կոնգում բնակվող նկարչուհին հայտնում է, որ շրթներկերը կարող են օգտագործվել իրենց բուն նպատակի համար՝ չնայած դրանից հետո նրանք իրենց նախկին տեսքը չեն ունենա:

Շրթներկերը վաճառքի են հանվել VeryFirstTo.com կայքում: Նկարչուհին քանդակներ է ստեղծում նաև հաճախորդների պատվերով:

Սամը իր կարիերան սկսել է որպես դիմահարդար և նշում է, որ ծաղիկներ փունջ քանդակելու համար իրենից 12-13 ժամ է պահանջվում, իսկ դիմաքանդակների համար՝ մինչև մեկ շաբաթ:

Մինչ այժմ Սամը կենտրոնացել է միայն շրթներկի միջոցով արվեստի գործեր ստեղծելու վրա, սակայն չի բացառում ապագայում նաև կոսմետիկայի այլ տեսակների հետ աշխտելու հնարավորությունը:

Անկախ

«ՍԴ-ն ցանկացել է համ կույս մնալ, համ հաճույք ստանալ». Գագիկ Ջհանգիրյան

Գագիկ ՋհանգիրյանԱԺ-ում սկսվեց «Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած նախագծի երկրորդ ընթերցումը: Քվեարկությունից առաջ կազմակերպվեց քննարկում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ Ազգային ժողովն այս օրենքը դեռ չի վավերացրել, ՍԴ-ի որոշումն էլ կա, սակայն իշխանությունները փորձում են մինչև սեպտեմբերի 30-ը մաքսիմալ շատ մարդ հավաքագրել. “ՍԴ-ն իր որոշմամբ անվավեր է ճանաչել օրենքի պարտադիր բաղադրիչը, ինչը նշանակում է, որ օրենքը չի գործելու և չի կարող տարաժամկետվել: Բայց քանի որ յոթերորդ կետում գրել է, որ տարաժամկետվում է, հիմա ինչքան էլ փորձենք մեկս մյուսին մեղադրել, հիմնական մեղավորը մեր փառապանծ Սահմանադրական դատարանն է, որը ցանկացել է հայտնի ասացվածքի համաձայն, ՛՛համ կույս մնալ, համ հաճույք ստանալ՛՛ ու դրել է մեզ այս վիճակի մեջ: Կառավարությունը հենվում է միայն տարաժամկետման հոդվածի վրա, իսկ ընդդիմությունը`  միայն անվավերի ու տարաժամկետ չլինելու վրա՛՛, – ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Նա կոչ արեց, որպեսզի յուրաքանչյուրը չտեսնի այն, ինչ իրեն է ձեռնտու:

 

Անկախ

73 մլն եվրո` Հայաստանի ջրամատակարարման համակարգերի բարելավման համար

AVOG3580Եվրոպական Միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով Հայաստանը 15մլն եվրո դրամաշնորհ կստանա: Մայիսի 14-ին ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր II-Փուլ 3 (ԵՄ ՀՆԳ-ի բաղկացուցիչ)-Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի իրականացման ֆինանսավորման համաձայնագիրը: Այն ստորագրել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ինչպես նաև Վերականգնման վարկերի բանկի (KFW) համայնքային ենթակառուցվածքների բաժնի պետ Առնե Գուսը և KFW բանկի տարածաշրջանային ղեկավար Լարս Օերմանը: Ծրագրի ընդհանուր արժեքը 73մլն եվրո է, այդ թվում` 30մլն եվրո վարկ` KFW բանկից, 2.5մլն եվրո դրամաշնորհ` KFW-ից, 25.5մլն եվրո վարկ` Եվրոպական ներդրումային բանկից և 15մլն եվրո դրամաշնորհ` ԵՄ ՀՆԳ-ից: Վերջինս տրամադրվում է KFW-ի միջոցով: Դրամաշնորհային միջոցներից 10մլն եվրոն կօգտագործվի գյուղերում խմելու ջրի մատակարարման և ոռոգման համակարգերի վերականգնման նպատակով, 2մլն եվրոն կուղղվի Արմավիրում ոռոգման կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցմանը, իսկ 3մլն եվրոն` չորս ջրային ընկերությունների հետ Կառավարման պայմանագրի վճարմանը: Դրանք են «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» ՓԲԸ-ները:

Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում

SIP_1684 copyՄայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ի.Վոլինկինին` ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդի ներկայացման կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորեց նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Ս.Իշչենկոյին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման առիթով և շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում իր առաքելությունն ավարտած ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա.Լոբովին:

Նույն օրը գեներալ-մայոր Ս.Իշչենկոյին ընդունեցին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին հետագա զարգացման ուղիները:

Ստորագրվել է հայկական խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլում վերատեղակայման խնդիրները կարգավորող համաձայնագիրը

01Ս.թ. մայիսի 12-ից 13-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ Պոտսդամում (Գերմանիա) մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ԱՅՍԱՖ առաքելության Հյուսիսային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների ռազմաքաղաքական պլանավորման համաժողովին:

Համաժողովի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում 2015 թվականի հունվարից մեկնարկող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության պլանավորմանն առնչվող հարցեր: Համաժողովին մասնակցող 19 երկրների կողմից համաձայնեցվել է Աֆղանստանի հյուսիսում ստեղծվելիք հրամանատարության կառուցվածքի, զորային պլանավորման և ապահովման հայեցակարգը: Հայկական կողմը Հյուսիսային հրամանատարության ղեկավար պետություն հանդիսացող Գերմանիային վերահաստատել է «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցելու հանձնառությունը:

Համաժողովի շրջանակներում Լևոն Այվազյանը և ԳԴՀ ՊՆ ռազմավարության և գործողությունների դեպարտամենտի ղեկավար, դերծովակալ Թոմաս Յուգելը ստորագրել են հայկական մեկ խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլի Քեմփ Քասաբա զինավանում վերատեղակայման և ապահովման խնդիրները կարգավորող միջգերատեսչական տեխնիկական համաձայնագիրը:

 

Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Ադրբեջան

4Հայտնի է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ադրբեջան կատարելիք այցի ժամանակը: Նրանց այցը տարածաշրջան սկսվելու է մայիսի 16-ից:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, համանախագահները Ադրբեջան կայցելեն մայիսի 19-ին: Այցի շրջանակներում նրաnք հանդիպելու են Ադրբեջանի որոշ պաշտոնյաների հետ:

 

Անկախ

«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը կտեղափոխվի «Հին Երևան» թաղամաս

   Hin yerevan maket fotoԵրևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել պարզաբանմամբ «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքի տեղափոխման վերաբերյալ: Պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ.                                                                               «Վերջին օրերին զանգվածային որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում արծարծվող «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքին վերաբերող տարաբնույթ քննարկումների և անհիմն եզրահանգումների առնչությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիմնական միջոցառումների իրականացման նպատակով, ըստ Կենտրոն վարչական շրջանի համար մշակված գոտիավորման նախագծի, նախատեսվում է Երևանի Տերյան փողոցը և նույն փողոցի    շարունակություն հանդիսացող Զաքիյան փողոցը միացնել միմյանց։ Նշված տրանսպորտային հանգույցի լուծումը կարևորագույն խնդիր է մայրաքաղաքի փոքր կենտրոնի Ճանապարհային ցանցի կարգավորման համար։

Տերյան փողոց 11 հասցեում տեղակայված «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը շուրջ 4.0 մետրով գտնվում է փողոցի երթևեկելի մասում՝ դրանով իսկ խախտելով կառուցապատման գիծը։

ՀՀ կառավարության դեռևս 07.10.2004թ. հ.1616-Ն որոշմամբ նշված հուշարձան շենքն ընգրկվել է Երևան քաղաքի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում։

Վերը նշված քաղաքաշինական խնդիրների լուծման նպատակով որոշվել է հուշարձան շենքը տեղափոխել Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվող «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս, ըստ որի, շինության ապամոնտաժման և «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամասում այն վերականգնելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից համաձայնեցվել է նախագիծ և տրվել համապատասխան թույլտվություն»։

 

 

Առաջիկա օրերին` անձրև և ամպրոպ

ամպրոպՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝
մայիսի 15-19-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 15-19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում`
Մայիսի 15-19-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Երևան քաղաքի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան 29.70C (1985 թ)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան 5.80C (1988 թ)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան 17.30C

Human Rights Watch-ը կրկին քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

3Ադրբեջանը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելով, այդ կազմակերպության առջև մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները լրջորեն չի կատարում։ Այս մասին ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցում։

“Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների ոլորտում առաջատար կազմակերպություն է, սակայն Ադրբեջանը, նախագահությունը ստանձնելով, բացահայտորեն անտեսում է դրա չափանիշները”,- հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Human Rights Watch-ի գլխավոր հետազոտող Գեորգի Գոգիան, տեղեկացնում է “Հագին” կայքը:

“ԵԽ-ն պետք է Ադրբեջանի ղեկավարությանը հստակ հասկացնի, որ անհրաժեշտ է ազատ արձակել կառավարությանը քննադատելու համար անարդարացի կերպով ազատազրկվածներին և խոր բարեփոխումներ իրականացնել մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում”,- նշել է Գեորգի Գոգիան:

Զեկույցում նշված է, որ վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները սպառնացել կամ կեղծ մեղադրանքներով քրեական հետապնդում են իրականացրել առնվազն 38 քաղաքական ակտիվիստի, լրագրողի, բլոգերի հանդեպ, և նրանցից շատերն այժմ էլ կալանքի տակ են:

Քրեական հետապնդումները տեղի են ունենում բազմաթիվ խախտումներով, և կասկածի տեղ չեն թողնում, որ այդ քննադատների դեմ մեղադրանքները սարքված են, և նրանց ակտիվությունն ու իշխանությունների հանդեպ քննադատությունը պատժելու նպատակ ունեն։

Զեկույցում ընդգծվում է, որ 2001թ.-ի ԵԽ-ին անդամակցելով՝ Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել ազատ արձակել քաղբանտարկյալներին և դադարեցնել ճնշումները կառավարության քննադատների հանդեպ։ 2013թ.-ի հունվարին ընդունված ԵԽԽՎ բանաձևը ևս Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում վերանայել կասկածելի մեղադրանքներով հարուցված քրեական գործերը։

Չնայած դրան՝ Human Rights Watch կազմակերպության կարծիքով՝ իրավիճակն Ադրբեջանում միայն վատթարացել է։