Թուրքիայի ամենախոշոր հարկատուն Ռահմի Քոչն է

 Ռահմի ՔոչԹուրքիայում հրապարակվել է 100 խոշոր հարկատուների ցուցակը, որոնց շարքում առաջատարը նշանավոր Քոչ ընտանիքն է: Ֆինանսների նախարարության շահույթների վարչության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2013 թվականին միլիարդատեր գործարար Ռահմի Քոչը պետությանը վճարել է 120 մլն թուրքական լիրա՝ որպես շահութահարկ: Երկրորդ տեղը զբաղեցնում է Քոչի քույրը՝ Սևիմ Արդելը, որը վերջին երկու տարում գերազանցում էր եղբորը: Ռահմի Քոչն ու Սևիմ Արդելը  «Forbes»-ի գնահատմամբ ընդգրկված են Թուրքիայի ամենահարուստ մարդկանց տասնյակում:

Անկախ

 

 

Եմենում հարձակվել են ֆրանսիացի դիվանագետների վրա

եմեն     Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Եմենի մայրաքաղաք Սանայում անհայտ զինյալները հարձակում են իրականացրել ֆրանսիացի դիվանագետների վրա: Դեպքը տեղի է ունեցել Հադա թաղամասում Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում: Հայտնի է, որ հարձակման արդյունքում մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Դիվանագետների ինքնությունն ու պաշտոնները չեն հրապարակվում: Սակայն ֆրանսիական իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ զոհված անձը դեսպանատան անվտանգության աշխատակիցն է եղել:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է Եմենում տեղի ունեցածը՝ այն անվանելով վախկոտների արարք: Օլանդը ցավակցություն է հայտնել զոհված դիվանագետի ընտանիքին և խոստացել անել հնարավոր ամեն բան մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար:

Անկախ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Թեհրան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Թեհրան   Մայիսի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Թեհրան:

 

229. Minister Nalbanidian meets Iranian President aՆույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

 

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի նախագահն ասաց, որ երկու երկրները 20 տարվա ընթացքում իրենց հարաբերություններում լավ ձեռքբերումներ են ունեցել, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել և կա երկուստեք ցանկություն առավել ընդլայնելու համագործակցությունը։

 

Էդվարդ Նալբանդյանն Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Երևան այցելելու հրավերը: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի Հանրապետության Նախագահին:

 

Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև զարգացող համագործակցության առումով, քննարկեցին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը։

 

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Թեհրան   Թեհրանում կայացան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի բանակցությունները, որոնք մեկնարկեցին առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեցին պատվիրակությունների մանսակցությամբ:

 

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ուրախ է իր գործընկերոջն ընդունել Թեհրանում և քննարկել բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղիները:

 

229. Minister Nalbanidian meets Speaker of Iranian ParliamentԷդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ վերջին տարիների ընթացքում արդեն իններորդ անգամ է այցելում Թեհրան, նույն ժամանակահատվածում ԱԳ նախարարների մակարդակով Երևանում, Թեհրանում և տարբեր միջազգային հարթակներում կայացել է շուրջ երեք տասնյակ հանդիպում, ինչը հնարավորություն է ստեղծել առաջ մղելու երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ քաղաքական երկխոսությունը։

 

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին առևտրատնտեսական համագործակցության խթանման, տարբեր համատեղ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Նախարարներն անդրադրձան Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին:

 

Բանակցություններին հանգամանալից քննարկման առարկա դարձան միջազգային օրակարգի հարցեր:

 

Նախարար Զարիֆը ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները: Այս առումով նախարար Նալբանդյանը, ողջունելով անցյալ նոյեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները, հույս հայտնեց, որ բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ նախատեսված ժամկետներում հնարավոր կլինի ձեռք բերել խնդրի համապարփակ կարգավորում, ինչը կարևոր ձեռքբերում կհանդիսանա Իրանի, տարածաշրջանի և ողջ միջազգային հանրության համար:

 

Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման հնարավոր ուղիների շուրջ։

 

Զրուցակիցները անդրադարձան Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին։

 

Հայաստանի արտգործնախարարն Իրանի իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորշման կարևորոությունը:

 

Բանակցությունների ավարտին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։

 

Ի պատիվ ՀՀ արտգործնախարարի` նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնական ճաշ տվեց արտաքին գործերի նախարարությունում:

 

Նույն օրը Թեհրանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

 

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարևորեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը:

 

Ալի Լարիջանին խնդրեց իր շնորհավորանքները փոխանցել ՀՀ վարչապետ նշանակված իր նախկին գործընկերոջը` Հովիկ Աբրահամյանին և ԱԺ նախագահ ընտրված հայ-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գալուստ Սահակյանին։

 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան մի շարք տարածաշրջանային խնդիրների:

 

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպում ունեցավ իրանահայ կառույցների ղեկավարների հետ:

Ֆինլանդիայում վարորդական իրավունքից զրկում են անգամ հարբած հետիոտնին

50615061Ֆինլանդիայում ոստիկանական բաժանմունքներն ակտիվորեն համագործակցում են նաև վարորդական իրավունք հանձնող տեսչությունների հետ, ու հիմա արդեն, վարորդական իրավունքից կարող է զրկվել նույնիսկ մեքենայի ղեկին չնստած հարբած հետիոտնը:

Ինչպես նշել է Ֆինլանդիայի հարավ-արևմտյան ոստիկանության կոմիսար Կատայան, վարորդական իրավունքից կարող են զրկվել այն վարորդները, որոնք պարբերաբար հայտնվում են սթափարաններում: Նա հավելել է, որ դրա համար բավարար է կարճ ժամանակահատվածում նման 3  դեպքը:

“Հաջորդ տարբերակը վարորդին հաշվառման կանգնեցնելն է, որի ժամանակ նա հնարավորություն ունի ապացուցելու, որ ալկոհոլի հետ խնդիրներ չունի”,-ասել է նա ու հավելել, որ հարցի լուծման միջոցը կախված է  իրավիճակից:

Այդ կարգը հիմնված է վարորդական իրավունքի վկայականի կանոնով, որի համաձայն, իրավունք տրվում է այն  մարդուն, որը ալկոհոլ կամ էլ թմրամիջոց  միշտ չէ օգտագործում: Սթափարանում հաճախակի հայտնվելը մեկնաբանվում է որպես չարաշահում:

Անկախ

Հոգևոր միջոցառում Իսպանիայի Կադիս քաղաքում

Հոգևոր միջոցառում Իսպանիայի Կադիս քաղաքում   Մայիսի 3-ին Իսպանիայի Կադիս քաղաքում Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ, տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանի առաջնորդությամբ կազմակերպվեց համայնքային ուխտագնացություն դեպի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցի, որն այդ պատմական քաղաքում 17-րդ դարում կառուցել են այնտեղ բնակություն հաստատած  հայ վաճառականները:

Իսպանիայի տարբեր քաղաքներից և շրջաններից Կադիս էին ժամանել շուրջ 250 իսպանահայեր: Միջոցառմանը, որը հռչակված էր որպես Իսպանիայում կայանալիք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների սկզբնական ձեռնարկ, մասնակցեցին նաև Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատարն ու հյուպատոսը: Միջնադարյա եկեղեցու սրահում, որի պատերին առկա են հայատառ գրառումներ, իսպանահայության հոգևոր առաջնորդ, տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը և Մադրիդից ժամանած տեր Շնորհք աբեղա Սարգյանը կատարեցին սուրբ պատարագ և հոգեհանգստի պաշտոն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների:

Ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնության գիրը՝ ուղղված ուխտագնացներին:

Ելույթներով հանդես եկան Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը,  Կադիսի Առաջնորդարանի ավագ ներկայացուցիչ Սանտիագո Պոսադան և հոգևոր հայր Բալբինո Ռեգերան, որոնք հարգանքի տուրք մատուցեցին 17-րդ դարում Իսպանիայում հայ եկեղեցու և համայնքի հիմնադիրները հանդիսացած  բարերարներ  Դավիթ, Պողոս և Հակոբ Շաքարյան եղբայրներին:

Ուխտագնացության խորագրով անցկացված հոգևոր միջոցառմամբ սկիզբ են դրվում նաև Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

 

 Անկախ

 

 

 

 

Թբիլիսիում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահները

Թբիլիսիում կհանդիպեն Թուրքիա, Վրաստան, ԱդրբեջանՄայիսի 6-ին Վրաստանի ազգային գրադարանում “Թբիլիսյան գագաթաժողով 2014” խորագրով միջազգային համաժողով կանցկացվի: Միջոցառումը կբացեն Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կընդունի Իլհամ Ալիևեին և Աբդուլլա Գյուլին:

Գագաթաժողովին կքննարկվեն վերջին 20 տարիներին երկրների միջև տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկական համագործակցության արդյունքները:

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ներկայացնող պատվիրակության անդամները կքննարկեն ընթացիկ ու հետագայի համար նախատեսված նախագծեր: Գագաթաժողովի շրջանակում նախատեսվում են նախագահների եռակողմ և երկկողմ հանդիպումներ:

“Թբիլիսյան գագաթաժողով 2014”-ի անցկացումը պլանավորվել է Գեորգի Մարգվելաշվիլիի` Բաքու և Անկարա կատարած այցերի ընթացքում:

 Անկախ

Տղամարդկանց անպտղությունը բուժելու նոր մեթոդ է հայտնաբերվել

spermatozoid1_1Տղամարդկանց անպտղությունը բուժելու նոր մեթոդ է հայտնաբերվել: Ստենֆորդի համալսարանի  գիտական աշխատողները առաջին անգամ տղամարդկանց մաշկի բջիջներից  ստեղծել են սպերմատոզոիդներ :

Ստենֆորդի համալսարանի բժիշկ Ռեյջիրո Պերան՝ գենային արատներով պայմանավորված անպտուղ ուժեղ սեռի ներկայացուցիչների մաշկից ստեղծել է սպերմատոզոիդներ: Նա իր աշխատանքով գրավել է այն անպտուղ տղամարդկանց, որոնց մոտ նկատվել է սպերմատոզոիդների ակտիվության անկում, ինչպես նաև Y քրոմոսոմի գենետիկական անկատարություն:

Գիտնականը վերցրել է կամավորների մաշկի բջիջների նմուշներ և հետագայում գենետիկական տեխնոլոգիաների օգնությամբ վերափոխել է դրանց մեջ ինդուկցված ցողունային բջիջները: Որից հետո արդեն դրանցից  կարելի է ՙՙաճեցնել՚՚ ամենատարբեր բջիջներ, նույնիսկ սպերմատոզոիդներ, զարգացման վաղ փուլում, տեղեկացնում է ՙՙРоссийская газета ՚՚-ն:

Նման զարգացումը շատ բարդ է և հաճախ չի ստացվում, սակայն բժիշկ Պերան հայտնաբերել է հուսալի ճանապարհը: Նա մաշկից ստացված ցողունային բջիջները տեղադրել է մկների սերմնարանների մեջ, որտեղ և նրանք վերածվում են սպերմատոզոիդների: Գիտնականը դեռևս չի շտապում իր հայտնաբերած մեթոդը անվանել տղամարդկանց անպտղությանՙՙ բուժման մեթոդ՚՚, սակայն հույս ունի, որ ապագայում վերարտադրողական բժշկության կլինիկայում կկարողանան որոշել այդ խնդիրը,և հիվանդի սպերմատոզոիդների աճեցումը կկատարեն լաբորատոր պայմաններում: Կոպիտ ասած, հավանական է, որ նոր սպերմատոզոիդները տեղադրեն հիվանդի սերմնարանների մեջ:

Նշենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում անպտղությամբ են տառապում զույգերի 10-15%-ը:

 Անկախ

Թաիլանդում երկրաշարժի պատճառով ճաքեր են առաջացել ճանապարհներին ու շենքերում

o_640455Թաիլանդում երկրաշարժը մեծ վնաս է հասցրել թագավորության հյուսիսային գավառներին: Արտակարգ  պատահարից հետո Չիանգրայ գավառի բնակիչներն իրենց տներում ճաքեր են հայտնաբերել: Ճանապարհներին նույնպես ճեղքեր են հայտնվել:

Ոստիկանությունն ու կամավորներն ուսումնասիրում են տարերքի էպիկենտրոնի անմիջական մոտակայքում գտնվող շրջանները: Դեռևս լուրջ ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ չկան:

Անկախ

Դավիթի ոտքերը ծալվում են

0f1a827c42fe18a22aeb16b8b1d5605eՄիքելանջելոյի Դավիթը երկրաշարժի կամ էլ ճանապարհային աշխատանքների դեպքում կարող է ընկնել` կոճերի հատվածում առաջացած ճաքերի պատճառով, որոնք հայտնաբերել են ուսումնասիրողները:

Հնարավոր է, որ ճաքերն առաջացած լինեն փողոցում ցուցադրության ժամանակ, երբ այն  թեքությամբ էր տեղադրվել: Վնասվածքի պատճառով Դավթի ոտքերն այլևս չեն կարողանում կրել մարմնի ծանրությունը, իսկ գիպսով դրանք լցնելն այնքան էլ արդյունավետ չէր: Մարմարի վատ որակն արձանի ընդանուր քաշի պարագայում արձանի վնասման  որոշիչ գործոն է , չնայած  հաճախ կատարվող նորոգման աշխատանքներին: Ոմանք առաջարկում են այն հատուկ սենյակ տեղափոխել, որտեղ կարելի է պաշտպանել երկրաշարժերի ու զբոսաշրջիկների քայլից առաջացող տատանումներից, կամ էլ առաջարկվում է հատուկ շինությունում տեղադրել, քաղաքից դուրս:  Դավիթի մարմարե արձանը ֆլորենտական հասարակությանն է ներկայացվել  Սինյորիայի հրապարակում, 1504-ի սեպտեմբերի 8-ին: 5- մետրանոց արձանը Ֆլորենցիայի խորհրդանիշն է, վերածննդի դարաշրջանի արվեստի գագաթներից մեկն ու  ընդհանուր առմամբ` մարդկային հանճարի դրսևորումը: 1873-ին արձանի բնօրինակը տեղափոխեցին  Ֆլորենցիայում գտնվող գեղեցիկ արվեստների թանգարան, իսկ նրա տեղում կանգնեցրեցին պատճենը: 1991-ին այդ արձանի վրա հարձակվեց մուրճով զինված մի վանդալ, որը` մինչ ոստիկանները նրան կմեկուսացնեին , հասցրեց արձանի ձախ ոտքի մի քանի մատից բեկորներ պոկել:

Գերմանական ԶԼՄ-ներն ահաբեկում են եվրոպացիներին` Էստոնիայի վրա Ռուսաստանի հարձակմամբ

o_942342Արևմուտքում ԶԼՄ-ները շարունակում են Ուկրաինայի իրադարձությունները մեկնաբանել: Մինչ անգլիալեզու հրատարկություններն Օդեսայում կատարված արյունալի իրադարձություններում ինչ որ մեկի ձեռքն են որոնում, գերմանական հրատարակություններից մեկի լրագրողները եվրոպացիներին «նենգ Ռուսաստանով» ահաբեկելու մի հնարավորություն  են գտել, գրում է vesti.ru-ն:

Այսպես, մայիսի 5-ին, գերմանական Focus ամսագրում հայտնվել է մի հոդված` «Հիմա էլ Ռոսաստանն Էստոնիայի վրա է հարձակվում» վերնագրով: Հոդվածում մեջբերվում է  ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղար Ռասմուսենի խոսքերը, որը «չի բացառում իրադարձությունների նման զարգացում»:

«ՆԱՏՕ-ն կյանքում բոլոր դեպքերի համար պահեստային պլան ունի: Մենք մշակել ենք մեր բլոկը պաշտպանելու պլան: Եթե Ռուսաստանի մտքով անցնի հարձակվել, ասենք, Էստոնիայի վրա, ՆԱՏՕ-ն բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի պաշտպանելու երկիրը»,աել է նա Frankfurter Allgemeinen Sonntagszeitung (FAS).-ին տված հարցազրույցում:

Focus-ն այդ մեջբերումը վերնագիր է դարձրել: Ճիշտ է  որոշ ժամանակ անց այն փոփոխվել էր: Սակայն մնացել է այդ հրապարակման սքրինը:

Անկախ

 

Հովիկ Աբրահամյանը կոչ է անում «Արմենիա»-ի ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը

загруженноеՔիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր անունը սխալ գրելու պատճառով «Արմենիա» հեռուստաընկերության  լրագրողին և մոնտաժողին աշխատանքից հեռացնելու փաստին:

Գրառման մեջ մասնավորապես ասված է.««Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ: Հորդորում եմ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը»:

Հիշեցնենք, որ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ռեպորտաժներից մեկի ժամանակ տիտրում վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը գրվել էր “Հավիկ”, որի պատճառով  աշխատանքից ազատվել էին նյութի հեղինակն ու մոնտաժողը:

Անկախ

Խառնաշփոթ վիճակ` ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում

arm128740257982Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում առաջատար  երեք թիմերի մասնակցությամբ հանդիպումներում անսպասելի արդյունքներ գրանցվեցին և չեմպիոնության համար պայքարն էլ ավելի սրվեց:

 

Վերջին տեղերում գտնվող թիմերն էլ պայքարում են ուժեղագույնների խմբում մնալու համար:

Եվ ահա, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մայիսի 5-ին որոշել է, թե նախավերջին` 37-րդ տուրի հանդիպումները որ ժամերին պետք է կայանան:

7 խաղ, որոնցում կմրցեն չեմպիոնության հավակնորդները և հետնապահները, մայիսի 11-ին կմեկնարկեն նույն ժամին՝  Երևանի ժամանակով 21։00-ին։

Խոսքը` «Էսպանյոլ» – «Օսասունա», «Սելտա» – «Ռեալ», «Բետիս» – «Վալյադոլիդ», «Գրանադա» – «Ալմերիա», «Էլչե» – «Բարսելոնա», «Աթլետիկո» – «Մալագա», «Խետաֆե» – «Սևիլիա» հանդիպումների մասին է։

ԱՂՅՈւՍԱԿ

Թիմ Միավոր Խաղ
1 Ատլետիկո 88 36
2 Բարսելոնա 85 36
3 Ռեալ 83 35
4 Ատլետիկ 68 36
5 Սևիլիա 60 36
6 Ռեալ Սոսյեդադ 57 35
7 Վիլյառեալ 53 36
8 Վալենսիա 46 36
9 Սելտա 46 36
10 Լևանտե 45 36
11 Ռայո Վալեկանո 43 36
12 Էսպանյոլ 41 36
13 Մալագա 41 36
14 Էլչե 39 36
15 Գրանադա 37 35
16 Խետաֆե 36 36
17 Ալմերիա 36 36
18 Օսասունա 35 36
19 Վալյադոլիդ 35 35
20 Բետիս 22 36

Վարչապետին «Հավիկ» ներկայացրած «Արմենիա» TV-ի լրագրողն ու մոնտաժողն ազատվել են աշխատանքից .Առավոտ

Armenia_TVՎարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը Հավիկ գրելու եւ եթեր հեռարձակելու պատճառով «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի միանգամից երկու աշխատակից է աշխատանքից ազատվել` նյութի հեղինակ լրագրողն ու ռեպորտաժը մոնտաժողը: Լրատվականի ղեկավար Գագիկ Մկրտչյանը Aravot.am-ին ասել է, որ կատարվածին քաղաքական ենթատեքստ պետք չէ տալ. «Եղել է ընդամենը վրիպակ, ոչ մի դիտավորություն չի եղել, մեղավորներն արդեն աշխատանքից ազատվել են»: Հարցին՝ կատարվածի վերաբերյալ վարչապետի կողմից նկատողություն ստացե՞լ եք, ասաց` ոչ:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Ադրբեջանում զինվորը կրակել է ինքն իրեն

3Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է տեղի ունեցել։ Միջադեպը գրանցվել է այսօր, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը։

Զինծառայող Քյամրան Ռասուլովը, խախտելով զենքի օգտագործման անվտանգության կանոնները, կրակել է իր ոտքին։

Միջադեպի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Հովիկ Աբրահամյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին

սպորտի նախարարՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին:

Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Յուրի Վարդանյանին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ լեգենդար մարզիկի ներուժը, գիտելիքներն ու փորձը հետագայում ևս կծառայեն ոլորտի զարգացմանը:
Ներկայացնելով նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հույս ունեմ, որ նախարարությունում իրականացվող բարեփոխումները համատեղ կփորձեք շարունակել և զարգացնել: Մեզ համար սպորտը կարևոր ոլորտ է, և որպես վարչապետ, ամեն ինչ անելու եմ, սատարելու եմ, որպեսզի կարողանաք իրականացնել Ձեր առջև դրվելիք ծրագրերը»:
Այնուհետև ելույթ են ունեցել սպորտի և երիտասարդության հարցերի նախկին ու նորանշանակ նախարարները: Յուրի Վարդանյանը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար, շնորհավորել Գաբրիել Ղազարյանին և հաջողություն մաղթել: Իր հերթին Գաբրիել Ղազարյանն ընդգծել է, որ աշխատանքային գործունեության արդյունքում ավելի խորը և ճիշտ է ընկալում ոլորտում առկա խնդիրները, անձնապես ճանաչում է նախարարության աշխատակազմին և պատրաստ է համատեղ աշխատել նոր թափով: Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար և հավաստիացրել վարչապետին, որ նախարարությունը կշարունակի իրականացնել ընթացիկ ծրագրերը և նոր ձեռքբերումներ արձանագրել:

Տիգրան Ղարամյանը` առաջատարների խմբում է

տղTigran-Gharamian-620x300Ֆրանսիայի  Մեց  քաղաքում  անցկացվող   շախմատի  միջազգային մրցաշարի  39 մասնակիցներ թվում է հայ երկու գրոսմայստեր: Կարողություններն են փորձում Ֆրանսիայում բնակվող Տիգրան Ղարամյանը և Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Եվգենյա Դոլուխանովան:

Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 8100 եվրո է: Հաղթողը որպես պարգև ստանալու է 2500 եվրո:  2-րդ մրցանակակիրը կհարստանա 1500, 3-րդ մրցանակակիրը` 1000 եվրոյով:

Կայացած երեք տուրից հետո  9 մասնակից ունի  2,5-ական միավոր: Առաջատարների խմբում է նաև Ղարամյանը:

Դոլուխանովան 34-րդ տեղում է` 0,5 միավոր:

Հաղթողը հայտնի կդառնա մայիսի 9-ին:

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հանդիպել են Թեհրանում

iranԻրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիս է ունեցել Թեհրանում: Զարիֆը նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև կապերը հաստատված են ընդհանուր շահերի վրա, և միջազգային ու տարածաշրջանային շատ հարցերում կողմերի դիրքորոշումները մոտ են: Նախարարն  ընդգծել է, որ Իրանը պատրաստ է ակտիվ դեր ստանձնել տարածաշրջանի երկրների միջև խաղաղության հասնելու գործընթացում: Նախարարների հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր բնագավառներում, միջխորհրդարանական հարաբերությունների, ինչպես նաև մշակութային և տնտեսական համագործակցության լայնացումը: Քննարկվել են նաև երկու երկրների միջև բեռնափոխադրումների բնագավառը, ինչպես նաև համագործակցությունը բանկային և էներգետիկ ոլորտներում:

Էգեյան ծովում ներգաղթյալների նավի խորտակումից հետո 30 մարդ անհետ կորած է համարվում

greece-coast guardsԵրկուշաբթի օրը Էգեյան ծովում շրջվել է անօրինական կերպով Հունաստան մուտք գործելու փորձ կատարող ներգաղթյալների նավ, ինչի հետևանքով խեղդվել է 2 ներգաղթյալ, 30 մարդ անհետ կորած է  համարվում:

Հունաստանի ափամերձ պահակախումբը երկու մահացած կնոջ մարմինների հետ միասին ջրից կենդանի դուրս է  բերել ևս 36 մարդու:

Թուրքիայի ափի մոտակայքում գտնվող Սամոս կղզու մոտ նավի շրջման պատճառը դեռևս պարզ չէ:

Փրկվածների տեղեկություններով Թուրքիայից դուրս եկած 10 մ երկարություն ունեցող նավի վրա 65 մարդ է եղել:

Այժմ նավերը նավաբեկության վայրում փնտրում են այլ կենդանի մնացածների:

Ներգաղթյալների ազգությունը հայտնի չէ:

Արամ Օրբելյանն ու Կարինե Քալանթարյանը աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել. Panorama.am

Կարինե ՔալանթարյանԱրամ ՕրբելյանՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը և արդարադատության նախարարի նախկին մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը աշխատանքից ազատվելու մասին դիմում են ներկայացրել: Այդ մասին Panorama.am–ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աշխատանքից այլ ազատումների մասին տեղեկություն չկա:

«Նախարարը դեռ նոր է ստանձնել իր աշխատանքային պարտականությունները, ուստի կադրային քաղաքականության մասին խոսելը վաղ է», -փոխանցեցին ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կարինե Քալանթարյանը Panorama.am-ին ասաց, որ որևէ խնդիր չունի նոր նախարարի հետ կապված և բարձր է գնահատում նրա պրոֆեսիոնալիզը:

«Ես եկել էի Հրայր Թովմասյանի հետ և նրա հետ էլ դուրս եմ գալիս աշխատանքից: Ես պետական մարմնում չեմ կարող աշխատել ու ինձ ավելի հոգեհարազատ է լրագրողի աշխատանքը», -փոխանցեց տիկին Քալանթարյանը:

Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին  հայտնում են, որ հանրապետության տարածքում՝մայիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ին շրջանների զգալի մասում, 9-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 6-ին կբարձրանա 5-7 աստիճանով, 7-8-ը նույնքան կնվազի: 

Երևանում` 
Մայիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ին սպասվում է, 9-10-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: