Պրոֆեսիոնալ երաժիշտների մոտ լսողությունը կորցնելու հավանականությունը չորս անգամ մեծ է

 Օզի ՕսբորնՀետազոտության արդյունքում պարզվել է, որ պրոֆեսիոնալ երաժիշտների մոտ լսողության կորստի գրեթե չորս անգամ ավելի մեծ հավանականություն կա:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Occupational & Environmental Medicine ամսագրում՝ հրապարակելով, որ պարբերաբար բարձր աղմուկի տակ գտնվող մարդկանց մոտ լսողության խնդիրներ ունենալու հավանականությունը մեծ է:

Հետազոտողները ուսումնասիրել են 2004-2008 թթ ընկած ժամանակահատվածում յոթ միլիոն գերմանացիների տվյալներ:

19-ից 66 տարեկան երեք միլիոն մարդկանց մեջ 2,227-ը մասնագիտությամբ երաժիշտ են եղել:

Պարզվել է, որ լսողությունը կորցրած 238 մարդիկ պրոֆեսիոնալ երաժիշտներ են եղել:

Նախորդ հետազոտության արդյունքում պարզվել էր, որ երկար ժամանակ արտադրական աղմուկի տակ գտնվելը կարող է վնասել լսողությանը:

Այս հետազոտության արդյունքները ճշմարտացի են հնչում երաժիշտներ Օզի Օսբորնի և Ֆիլ Քոլինզի համար, որոնք ընդունում են, որ լսողության  խնդիրներ ունեն:

 Անկախ

Դոնեցկում ռուսամետ ակտիվիստները բախվել են ոստիկանության հետ

ukraine-checkpointՀինգշաբթի օրը Դոնեցկի դատախազության շենքի մոտ բախում է տեղի ունեցել ռուսամետ ակտիվիստների և ոստիկանների միջև:

Բախման հետևանքով 26 մարդ բուժօգնության կարիք է ունեցել, որոնցիցի չորսը հրազենային վնասվածքների դեմ: Երկու մարդ գտնվում է հիվանդանոցում:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով բախումների արդյունքում մեկ ոստիկան է վիրավորվել՝ ավելացնելով, որ բախման ընթացքում հրազեն, փոքր նռնակներ և քարեր են օգտագործվել:

Ոստիկանությունը ակտիվիստներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:

Ավելի վաղ Դոնցկում քայլարշավ կազմակերպած ամբոխը ավելի մեծ ինքնիշխանություն է պահանջել երկրի արևելյան շրջանի համար:

 Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Սան Մարինոյում

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին  նվիրված գիտաժողով Սան Մարինոյում   Ապրիլի 28-ին Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղարության նստավայր Բենյի պալատի կոնֆերանսների դահլիճում կայացավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված գիտաժողով: Այն կազմակերպվել էր Սան Մարինոյում ՀՀ դեսպանության (նստվայրը` Հռոմ) նախաձեռնությամբ` Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղարության հետ համագործակցությամբ: Գիտաժողովին ներկա էին Սան Մարինոյի կառավարության անդամներ, խորհրդարանականներ, առաջատար կուսակցությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Գիտաժողովին ելույթներով հանդես եկան Սան Մարինոյում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղար  Պասքուալե Վալենտինին, լրագրող-հրապարակախոս Դիեգո Չիմարան «RAI 1» հանրային հեռուստառադիոընկերության միջազգային քաղաքականության տեղեկատվական ծառայության նախկին տնօրենը (Կոստան Զարյանի զարմիկը) և գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների որդին` Միքելե Վեգները:

Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղար Պասքուալե Վալենտինին իր խոսքում շնորհակալություն հայտնեց դեսպանությանը գիտաժողովի կազմակերպման նախաձեռնության համար և ընդգծեց, որ  մարդկության դեմ ոճիրների ճանաչումը հիմնարար նշանակություն ունի անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում: Նա նշեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքը և մարդու իրավունքները նույնքան կարևոր են Սան Մարինոյի արտաքին քաղաքականության համար, որքան ճշմարտությանը ծառայելը, ինչն արժեք է և հաճախ է բախվում շահերի հետ: Պետքարտուղարը հավելեց, որ այս համատեքստում Սան Մարինոն բացառություն է և, անկախ իրավիճակներից, ծառայում է ճշմարտությանը: Համաձայն նրա` ճշմարտութանը ծառայելը նաև եվրոպական ընտանիքի անդամների պարտականությունն է, իսկ երբ այդ ընտանիքի որոշ անդամներ նախընտրում են շահերը, ապա Եվրոպան կորցնում է իր հեղինակությունը: Նա նշեց, որ պատմական ճշմարտության ճանաչումը հարկավոր է, որ անցյալի ոճիրները չկրկնվեն, և որպեսզի ցեղասպանության զոհերին վերադարձվի իրենց արժանապատվությունը, քանի որ մինչ սպանելը, նրանց զրկել էին արժանապատվությունից: Պետքարտուղարը կարևորեց նաև այն փաստը, որ քրիստոնեությունը հայերի համար հանդիսանում է հատուկ արժանապատվություն և արժեհամակարգի մաս, ինչը նույնն է նաև Սան Մարինոյի պարագայում, և իր երկրի առաքելությունն է միջազգային հանրությանը լսելի դարձնել այն բոլորի ձայները, ում մերժել են լսել: Ելույթի ավարտին նա վստահություն հայտնեց, որ Հայոց ցեղասպանության պատմական իրականության փաստերը կամրագրվեն նաև Սան Մարինոյի կողմից:

Դեսպան Սարգիս Ղազարյանն իր ելույթում կարևորեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Նա խորհրդանշական համարեց, որ 301թ. հիմնվել է Սան Մարինոյի պետությունը և նույն թվականին Հայաստանն ընդունել է քրիստոնությունը որպես պետական կրոն` նկատելով, որ դարերի ընթացքում քրիստոնեությունը երկու ժողովուրդների համար հանդիսացել է ինքնության առանցք և կիզակետ: Նա նշեց, որ Սան Մարինոն միջազգային հանրության կողմից դիտարկվում է որպես մարդու իրավունքների և ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության ջատագով և հավելեց, որ այդ երկու արժեքները նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնաքարերից են: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` դեսպան Ղազարյանն ասաց, որ այսօր նշվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև ժխտողականության 99-ամյակը:  Նա հետագա ցեղասպանությունների կանխարգելման գործընթացում կարևոր և արդիական համարեց Ցեղասպանության ճանաչումը: Ելույթի ավարտին դեսպան Ղազարյանը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետության ծնունդն ու գոյությունը լավագույն պատասխանն են ցեղասպանների մտադրություններին:

Դիեգո Չիմարան պատմեց Կոստան Զարյանի կյանքի ու գործունեության, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա ջանքերի, Ռաֆայել Լեմկինի հետ ունեցած հարաբերությունների մասին:

Միքելե Վեգները խոսեց Արմին Վեգների գործունեությունից, հիշատակեց Հայոց ցեղասպանության մասին նրա լուսանկարներն ու ստեղծագործությունները, նաև հատվածներ ընթերցեց Արմին Վեգների գրություններից: Նա նույնպես հետագա ցեղասպանությունների կանխարգելման նպատակով կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:

Անկախ

ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեց ձյուդոյի ուսանողական առաջնություն

ձյուդոՄայիսի 1-ին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեց ձյուդոյի առաջնությունը: Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերը չափեցին 8 բուհերի 60  մարզիկներ։

Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ Ուսանողական մարզական խաղերի ծրագրում այս տարի առաջին անգամ են կազմակերպվում ձյուդոյի մրցումներ: Այնուհետև տեղեկացրեց. «Սրանք նախապատրաստական մրցումներ են, որոնց նպատակն է պատրաստվել մյուս տարի բարձր մակարդակով անցկացվելիք ուսանողական առաջնությանը, որի արդյունքում կընտրվի 2015-ին Ուսանողական համաշխարհային ունիվերսիադայի՝ Հայաստանի ձյուդոյի թիմը»: Ըստ Հովհաննես Գաբրիելյանի՝ մասնակիցների թիվն ու հետաքրքրությունը ձյուդոյի առաջնությանը մեծ է, քանի որ ձյուդոն Հայաստանում սիրված օլիմպիական ձև է:

Հայաստանի ուսանողական մարզական խաղերի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ձյուդոյի առաջնությունը կազմակերպվեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հետ համատեղ՝ մրցավարական բարձր անձնակազմի մասնակցությամբ:

Ձյուդոյի առաջնության արդյունքները ներկայացնում ենք ստորև.

Քաշային կարգ՝ 60 կգ,

տեղ       ազգանուն   անուն    բուհ

1-տեղ Հովսեփյան Վահագն /ՖԿՀՊԻ/

2-տեղ ՈՒզունյան Հարություն /ՀԱԱՀ/

3-տեղ Բակունց դավիթ /ԵՊԲՀ/

Քաշային կարգ՝ 66 կգ,

1-տեղ Ավետիսյան Արեգ /ՖԿՀՊԻ/

2-տեղ Գրիգորյան Հրանտ  /ՖԿՀՊԻ/

3-տեղ Կարապետյան Համլետ /ՎՊՄԻ/

3-տեղ Սարգսյան Լևոն /ԵՊԲՀ/

Քաշային կարգ՝ 73 կգ,

1-տեղ Մկրտչյան Ալբերտ  /ՖԿՀՊԻ/

2-տեղ Մանուկյան Ռաֆիկ /ՎՊՄԻ/

3-տեղ Սիրունյան Նարեկ /ՎՊՄԻ/

3-տեղ Վարդանյան Մանվել /ՏԱՏՀ/ Տերնոպոլ

Քաշային կարգ՝ 81 կգ,

1-տեղ Նիկողոսյան Դավիթ  /ՖԿՀՊԻ/

2-տեղ Գառնիկյան Սուրիկ  /ՖԿՀՊԻ/

3-տեղ Իշխանյան Դավիթ /ԵՊԲՀ/

3-տեղ Սերոբյան Հովհաննես /Ռազմական ինստիտուտ/

Քաշային կարգ՝ 90 կգ,

1-տեղ Չափարյան Անդրանիկ  /ՖԿՀՊԻ/

2-տեղ Աբրահամյան Հարություն /ՀՊՏՀ/

3-տեղ Մարգարյան Մաքսիմ  /ՖԿՀՊԻ/

3-տեղ Մուրադյան Սարգիս /Ռազմական ինստիտուտ/

Քաշային կարգ՝ 90+ կգ

1-տեղ Կիրակոսյան Գարեգին /ՖԿՀՊԻ/

2-տեղ Մարգարյան Գոռ /ԵՊՀ/

3-տեղ Աթյան Շամիր /ՎՊՄԻ/

3-տեղ Աջամյան Արթուր /ՀՊՃՀ/:

 Անկախ

Ադրբեջանը մեղադրանք է ներկայացրել ՄԽ ամերիկացի համանախագահի նկատմամբ` պահանջելով հետ կանչել նրան այդ պաշտոնից

Արազ ԱզիմովԱդրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը խիստ քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Արազ Ազիմովը նշել է, որ ամերիկացի համանախագահը ավելի շատ նախընտրում է շփվել ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ, և հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման “ոչ ընդունելի դիրքորոշմամբ”: Նման հայտարարությամբ ադրբեջանցի պաշտոնյան հանդես է եկել “ԱՊԱ” գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

 

“Պարոն Ուորլիքը իրեն թույլ է տալիս կամայականորեն մեկնաբանել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որոնք ընկած են կարգավորման հիմքում, ի դեպ, իրենց մանդատը հստակ սահմանում է միջոցների գործունեության շրջանակները: Ամերիկացի միջնորդի որոշ արտահայտություններ ընդհանրապես սադրիչ բնույթ են կրում: Ուրիշ ինչ կերպ կարելի է անվանել նրա կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման հնարավորության մասին ինչ-որ լուրերի տիրաժավորումը: Իսկ առաջարկությունը, թե ինչ կարելի է քաղել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համար, ընդհանրապես որևէ քննադատության չի դիմանում: Մենք չենք կարող աչք փակել պարոն Ուորլիքի կողմից նման հայտարարությունների վրա, որոնք հակասում են համանախագահների մանդատին, խախտում են վստահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի նկատմամբ և վնասում բանակցային գործընթացին”,-հայտարարել է Ազիմովը:
“Վերը նշվածը ադրբեջանական կողմից տալիս է բոլոր հիմքերը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատելուց հրաժարվելու և նրան այդ պաշտոնից հետ կանչելու հարցով ԵԱՀԿ գործող նախագահին դիմելու համար: Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական կողմին ընտրության հնարավորություն չի տալիս”,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար:

 

 Անկախ

Թուրքիան «անազատ» մամուլ ունեցող երկրների թվում է

մամուլԱՄՆ-ում տեղակայված «Freedom House» կազմակերպությունը 1980-ական թվականներից սկսած ամեն տարի հրապարակում է իր անցկացրած ուսումնասիրության արդյունքները, որոնք վերաբերում են աշխարհի տարբեր երկրներում մամուլի ազատությանը: «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ վերջին 15 տարիներին Թուրքիան տեղ էր զբաղեցնում վերոնշյալ ցուցակի «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրիների շարքում, սակայն այս տարի այն առաջին անգամ ընդգրկվել է «անազատ» երկրների թվում: Դրա պատճառը դեռևս բանտարկված մի շարք լրագրողներն են, ինչպես նաև «Գեզի» այգու ցույցերին և կոռուպցիոն սկանդալին հետևած իրադարձությունները: Այս հետընթացի արդյունքում 197 երկրների շարքում Թուրքիան հայտնվել է 134 տեղում: Բացի Թուրքիայից, «անազատ» երկրների թիվը համալրել են Լիբիան, Ուկրաինան և Զամբիան: Մամուլի ազատությունը հետընթաց է ապրել նաև ԱՄՆ-ում: Ներկայացված քարտեզում կանաչ գույնով նշված երկրներում մամուլը համարվում է «ազատ», դեղին գույնով նշված են «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրները, իսկ մանուշակագույնով՝ «անազատ»:

Անկախ

Ֆրանսիացի լրագրողին արտաքսել են Ադրբեջանից

2Ֆրանսիական “ITL” հեռուստաընկերության մոսկովյան գրասենյակի թղթակից Իրինա Վոլոշինան արտաքսվել է Բաքվից: Նա առավոտյան 5-ի թռիչքով Ադրբեջան է ժամանել Մոսկվայից՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսի մասին հեռուստատեսային ռեպորտաժ պատրաստելու համար։ Լրագրողը դեռևս չէր հասել սահմանային անցակետին, երբ նրան կանգնեցրել և առանց բացատրության ետ են վերադարձրել ինքնաթիռ։ Վոլոշինան Մոսկվա է վերադարձել ժամը 10։00-ի չվերթով։
Այդ մասին լրագրողներին հայտնել է Լեյլա Յունուսը, որի հետ ֆրանսիացի լրագրողը հեռախոսային կապ է հաստատել։ Վոլոշինան Ֆրանսիայի քաղաքացիություն ունի։

 

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը, մեկնաբանելով արտաքսման այս միջադեպը, ասել է. “Ցանկացած օտարերկրյա լրագրող մեր երկրում գործունեություն ծավալելու համար պետք է հավատարմագիր ստանա Ադրբեջանի ԱԳՆ-ից, մինչդեռ տիկին Վոլոշինան նման խնդրանքով չի դիմել”:

 Անկախ

Հայաստանից պատասխան քայլի ենք սպասում. Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայ

 Բեշիր Աթալայ  Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է Քաղաքակական, տնտեսական և հասարակական հետազոտությունների հիմնադրամի (SETA) կողմից կազմակերպված «Թուրքիայում ժողովրդավարության ապագան» կոնֆերանսին, որի ժամանակ պատասխանել է ներկաների հարցերին: Աթալայը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին տարիներին կատարված քայլերին՝ այդ համատեքստում խոսելով նաև վարչապետ Էրդողանի 1915 թվականի վերաբերյայալ հայտարարությանը մասին: «Սպասում ենք, որ ԱՄՆ-ը, միջազգային հանրությունը և իհարկե Հայաստանն ու հայկական սփյուռքը կգնահատեն այդ ուղերձը և հանդես կգան պատասխան հայտարարությամբ և քայլերով: Մենք սա կարևորում ենք և այս հարցում ավելի կարևոր քայլերի ենք դիմելու»,-նշել է Աթալայը:

Անկախ

 

Մայիսի 1-ը Թուրքիայում տոնել են արցունքաբեր գազով

 արցունքաբեր գազ    Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ մայիսի 1-ի առիթով Ստամբուլում և Անկարայում տեղի ունեցող ցույցերին միջամտել է ոստիկանությունը: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են առաջացել: Ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել: Ցուցարարները նրանց պատասխանել են քարերով և պայթուցիկ նյութերով: Տուժածների թվում կա երեք երեխա: Առավոտյան Ստամբուլի ոստիկանությունը փակել է Թաքսիմի հրապարակը՝ նախապես հայտարարվածի համաձայն: Փակ են հրապարակ տանող բոլոր պողոտաներն ու փողոցները: Անվտանգության ուժերը տեղակայված են նաև Գեզի այգում և նրա շրջակայքում: Քաղաքի կենտրոնական թաղամասերում ևս ոստիկանական ուժեղ հսկողություն է սահմանվել:

Անկարայում ևս լարված իրավիճակ է առաջացել: Ոստիկանությունը փակել է ցուցարարների երթը դեպի քաղաքի կենտրոնական Քըզըլայ հրապարակ: Ցուցարարների նկատմամբ ջրաշիթեր և արցունքաբեր գազ է կիրառվել: Երկրում շարունակվում է մայիսմեկյան լարվածությունը:

Անկախ

Այսօր կկայանան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերը

Եվրոպա լիգաarm136333175562Այսօր կկայանան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերը:

Թուրինի «Յուվենտուսը» կհյուրընկալի Լիսաբոնի «Բենֆիկային», իսկ իսպանական «Սևիլիան» արտագնա հանդիպում կանցկացնի «Վալենսիայի» հետ:

Բուքմեյքերները Թուրինում անցկացվելիք խաղում հաղթանակի հասնելու ավելի մեծ հնարավորություններ են տալիս Իտալիայի չեմպիոնին: Սահմանվել 1,56 գործակից: Ոչ-ոքիի գործակիցը 4,15 է: «Բենֆիկայի» հաղթանակն ունի 6,1 գործակից:

«Վալենսիա» – «Սևիլիա» խաղում վալենսիացիների հաղթանակն ունի 2,25, հյուրերինը՝ 3,15 գործակից: Ոչ-ոքիի համար սահմանվել է 3,55 գործակիցը:

Հավելենք, որ առաջին խաղում «Բենֆիկան» հաղթել է 2:1 հաշվով, իսկ «Սևիլիան» առավելության էր հասել 2:0 հաշվով:

Մայիսմեկյան երթ Երևանում՝ նվիրված աշխատանքի օրվան

P1060014Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այսօր կազմակերպել էր աշխատավորների երթ Թումանյան փողոցից Աբովյան փողոցով Հանրապետության հրապարակ, այնուհետև Վ.Սարգսյան փողոցով մինչև Ստ.Շահումյան հրապարակ: Այդ բազմամարդ երթով էլ նշվեց աշխատանքի օրը:

Անկախացման տարիներին տոնը որպես այդպիսին վերացվել էր, այն Հայաստանի կառավարության կողմից վերականգնվեց 2005 թվականին, և մայիսի 1-ը համարվեց տոնական, ոչ աշխատանքային օր:

Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան այսօր 2014թ.-ի մայիսի 1-ին հանդես եկավ ուղերձով.

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ      Հարգելի աշխատավորներ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է ձեզ Աշխատանքի օրվա առթիվ:

Հանրության կյանքում աշխատանքը մշտապես կարևորվել է, իսկ արժանապատիվ աշխատանքն՝ առավել ևս, քանզի այն ոչ միայն օջախի ու երկրի ամրապնդման, այլև լիարժեք կյանքի ապահովման միակ գրավականն է: Աշխատող մարդը պետք է զգա, որ անկախ սոցիալական դրությունից, ընտանեկան վիճակից կամ տարիքից, իր աշխատանքն անհրաժեշտ է պետության կայացման համար, ուստի իրավացիորեն ակնկալում է իր կենսական ուժերի, գործադրած ջանքերի արժանի գնահատում և արդարացի վարձատրություն:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի համոզմամբ աշխատավորների սոցիալական խնդիրների լուծման ուղին սոցիալական գործընկերության, կոլեկտիվ բանակցությունների արդյունքում արձանագրված, կոլեկտիվ պայմանագրերի հենքի վրա ձևավորված համագործակցությունն է:

ՀԱՄԿ-ը ձգտում է, որպեսզի աշխատավարձի նվազագայուն չափը սահմանվի` հաշվի առնելով աշխատավորի և նրա ընտանիքի անդամների իրական պահանջները, կասեցվի պարտադիր կուտակային վճարների գանձումը, քանի որ հանրապետությունում առկա սոցիալական լարվածության այս պայմաններում, երբ սահմանված չէ բավարար կենսամակարդակն ապահովող նվազագույն զամբյուղի չափը, երբ չի իրականացվում աշխատավարձի ինդեքսավորումը, ապա նման պայմաններում ժամանակավրեպ է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում պարտադիր բաղադրիչի կիրառումը:

ՀԱՄԿ-ը շնորհավորում է նաև արհմիութենական բոլոր կազմակերպություններին և մաղթում նրանց հաջողություն արհմիության անդամների իրավունքների պաշտպանության, սոցիալական երկխոսության մեխանիզմների կիրառման, սոցիալական արդարության հաստատման գործում և կոչ անում մայիսի 1-ին մասնակցել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կազմակերպած մայիսմեկյան երթին, որը կուղեկցվի «Արժանապատիվ աշխատանք, արդարացի աշխատավարձ», «Սոցիալական արդարություն» կոչերով:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Աշխատանքի օրվա առթիվ` մաղթում ենք բարեկեցիկ կյանք ապահովող արժանապատիվ աշխատանք` հանուն մեր ընտանիքների բարեկեցության և երկրի բարգավաճման”,-ասվում է ուղերձում:

Աշխատանքի և աշխատավորության միջազգային տոնը նշում են հարյուրից ավելի երկրներում: Առանձնահատուկ շուքով այն նշվում էր Խորհրդային միությունում: Խորհրդային Հայաստանում այս տոնը սկսվեց նշվել 1919 թվականից:

Այդ օրը նշելու պատճառը եղավ 1886թ.-ի մայիսի 1-ը, երբ ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում` Չիկագոյում, տեղի ունեցան բանվորական հուզումներ, որոնք ճնշվեցին ոստիկանության կողմից: Կազմակերպիչները ձերբակալվեցին, ապա դատապարտվեցին մահվան: 1889թ.-ին Փարիզում երկրորդ ինտերնացիոնալի կոնգրեսը որոշեց միջազգային պրոլետարիատը միավորել և պայքարել աշխատավորների իրավունքների համար: Պայքարը սկսվեց աշխատանքային օրվա կրճատման պահանջով, որպեսզի այն պարտադիր լինի 8-ժամյա:

Կարինե Աղաբաբյան

Անկախ

Հայաստանի ներկայացուցիչների երրորդ բրոնզե մեդալը ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

 

ՀՄH4Լեհաստանի Ցեխանովո քաղաքի մարզապալատում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և աղջիկների  առաջնությունում  77  կգ քաշային Հակոբ Մկրտչյանը երկամարտի 290 (130+160) կգ արդյունքով դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Չեմպիոն հռչակվեց բուլղարացի Բոժիդար Անդրեևը՝  309 կգ: Երկրորդը թուրք Սադրեդին Գեդիկն է՝ 294կգ:

Իսկ 17-ամյա Մկրտչյանըփոքր բրոնզե մեդալ նվաճեց նաև պոկում վարժությունում:  Լեհաստանում Հայաստանի պատվիրակությունը 3-րդ բրոնզե պարգևին տիրացավ:

Այսօր մրցահարթակ է դուրս գալու նաև 85 կգ Սամվել Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Մանուկյանը (56 կգ),  Դավիթ Հովհաննիսյանը (69կգ) նույնպես ճանաչվել էին երրորդը: 50 կգ քաշային Մարզպետ Մինասյանն էլ հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն:

 

Ալպհորնահար Էլիանա Բուրկին կներկայացնի շվեյցարական ազգային նվագարանը Հայաստանում

DSC08638ՙՙՕրկեստր՚՚ նախագծի շրջանակներում ալպհորնահար Էլիանա Բուրկին Հայաստանում առաջին անգամ կներկայացնի շվեյցարական ազգային նվագարանը` ալպհորնը:

Ալպհորնը ազգային գործիք է և, Բուրկիի բնորոշմամբ նույն նշանակությունը ունի շվեյցարացիների համար, ինչ դուդուկը հայերի: Այն 3.7 մետր երկարություն ունի և կշռում է 4 կիլոգրամ: Դրա փայտը հատուկ պատրատվում է ալպյան լեռներում:

Էլիանա Բուրկին նվագում է գործիքը չորս տարեկանից: Առաջին անգամ նա ալպհորնի երաժշտություն լսել է մի հեծանվավազքի ժամանակ և այնքան էր ցնցվել այդ նվագարանի արձակած հնչյուններից, որ որոշել է անպայման սովորել նվագել այն:

DSC08650Բուրկիի երգացանկը բազմազան է.
Նա նվագում է ջազ, բլյուզ, դասական և այլ ուղղություններ:  Նա կողմ է երաժշտական փորձարկումներին և համարում է, որ ինքը արվեստում հեղափոխություն է կատարում:  Համարձակ երաժիշտը համագործակցել է իր գաղափարական համախոհների Արկադի Շիլկլոպերի և Բալթազար Ստրեյֆի հետ:

 

«Ցավոք չկան շատ կոմպոզիտորներ, ովքեր ունեն ստեղծագործություններ հատուկ ալպհորնի համար: Իմ ներկայացրած ստեղծագործությունների մեծ մասը ես եմ արարում»,- ասաց ալպհորնահարը այսօր հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:  ՙՙՇատերը կարծում են, որ ալպհորնը հասարակ գործիք է, բայց չափազանց դժվար է նվագել, երբ ունես սահմանափակ նոտաներ քո տրամադրության տա, իսկ նվագախմբի հետ հատկապես պետք է լարես լսողությունը՚՚,-հավելեց նա:

 

 

Երաժիշտը 4 ալբոմ է  թողարկել, որոնք կարելի է գնել համացանցում: Իսկ պաշտոնապես ալբոմները վաճառքի են հանված միայն Չինաստանում:

Էլիանա Բուրկին առաջին անգամ է Հայաստանում, սակայն նախկինում և բազմիցս առնչվել է մշակույթի հայ գործիչների հետ. ՙՙՑավոք չեմ հասցրել շատ լավ ծանոթանալ Հայաստանին, սակայն Կալիֆոռնիայում ես հայ շատ ընկերներ ունեմ և միշտ ձգտել եմ այցելել Հայաստանը: Ձայնագրությունենրի միջոցով լսել եմ դուդուկ և հիացած եմ այդ գործիքով՚՚,ասաց նա:

 

 

Երևանյան համերգի ժամանակ, մայիսի 2-ին շվեցարացի երաժշտի հետ հանդես կգա Ազգային օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

 

Ի դեպ, ՙՙՕրկեստր՚՚ նախագիծը մեկնարկել է 2013 թվականին: Նախագծի հեղինակ Շմավոն Գրիգոևյանի և երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանի նպատակն է գրավել երիտասարդներին դեպի դասական արվեստը տարբեր երաժշտական ուղղությունների և ժանրերի միջոցով:Նախագծում հանդես են եկլ շվեյցարական  Authentic Light Orchestra  ջազ-ֆոլկ խումբը` ծրագրում ընդգրկելով նաև հայկական երգեր: 2014 թվականին Մաեստրո Կարեն Դուրգարյանի հատուկ հրավերով  Հայաստան ժամանեց Արևելքում ճանաչված դարբուկահար և երգահան Ռոնի Բարաքը` ներկայացնելու §Հայկական գեղեցկություն¦ ստեղծագործության առաջնախաղը:

Անկախ

Հայաստանի հավաքականի խաղացողների թիմերը մրցեցին Ղազախստանի առաջնությունում

40098Ֆուտբոլի  Հայաստանի ազգային հավաքականի երեք խաղացողի թիմեր միմյանց հետ մրցեցին Ղազախստանի առաջնության 9-րդ տուրում:

«Ակտոբեն» նվազագույն առավելությամբ`1:0 հաշվով հաղթեց «Կայրաթին»։

«Կայրաթի»  կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը խաղադաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվեց 67-րդ րոպեին: «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին փոխարինման  դուրս եկավ 86-րդ րոպեին։

«Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումյանյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց խաղին։

«Ակտոբեն» 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Կայրաթը» 11 միավորով 9-րդն է։

Թայիփ Էրդողանն ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին

atesyan  Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն  ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ պատվիրակության ուղեկցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հայ համայնքի ղեկավար անդամներից Պետրոս Շիրինօղլուն, Քարագյոզյան հայկական դպրոցի ղեկավար,  խորհրդի նախագահ Տիգրան Գյուլմեզգիլը և Աթեշյանի օգնական Հայկ Մյուրզօղլուն: Հանդիպումից հետո Աթեշյանը լրագրողների հետ խոսել է Էրդողանի վերջին հայտարարության մասին, որով նա իր «ցավակցություններն» է հայտնել 1915 թվականին տեղի ունեցածի առիթով: «Մեր հարգելի վարչապետը Նոյ մարգարեի ուղարկած աղավնու նման ձիթապտղի ճյուղ պարզեց: Մենք չենք կարող այն անտեսել: Ձիթապտղի ճյուղը խաղաղության խորհրդանիշն է: Չենք ուզում, որ այդ ճյուղը չորանա, ուզում ենք տնկենք այն, որ պտուղ տա: Իսկ դրա համար բոլորի օգնության կարիքը կա: Որպես պատրիարքություն՝ մենք հավանության ենք արժանացնում վարչապետի քայլը: Եկեք ձեռք ձեռքի տանք և մասնակցենք խաղաղության կամրջի կառուցմանը: Մեր այցը հենց այս նպատակն է հետապնդում»,-ասել է Աթեշյանը՝ նշելով, որ վարչապետի հետ հանդիպումը շատ ջերմ է անցել, քննարկվել են հայ համայնքին առնչվող հարցեր և մտքեր փոխանակել:

Ուղևորը սպառնացել է պայթեցնել Նիկոսիա-Անկարա չվերթը իրականացնող ինքնաթիռը

AnadoluJetԹուրքական «Anadolu Jet» ավիաընկերության Նիկոսիա-Անկարա չվերթի ուղևորներից մեկը փակվել է զուգարանում և սպառնացել, որ կպայթեցնի ինքնաթիռը: Նա պահանջել է փոխել ուղղությունը և վայրէջք կատարել Ստամբուլում: Թուրքական «Հյուրիյեթը» գրում է, որ հանցագործը ցանկացել է մասնակցել մայիսի 1-ի ցույցին: Սակայն ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Անկարայում, ինչից հետո ոստիկանությունը նրան ձերբակալել է:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հռոմում

220.Genocide commemoration event in Rome 01.05.2014Ապրիլի 29-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը, համագործակցությամբ «RAI radio 3» իտալական հանրային ռադիոալիքի հետ, վերջինիս բեմական սրահում   անցկացրեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված «Լռության ճեղքերը» խորագրով միջոցառում: Այն ուղիղ հեռարձակվում էր «RAI radio 3» ռադիոալիքի եթերով, իսկ տեսագրությունը զուգահեռաբար ցուցադրվում «RAI» հեռուստառադիոընկերության էլեկտրոնային կայքէջում:

Միջոցառումը վարում էր ռադիոալիքի հաղորդավար և մեկնաբան Աննա Մարիա Ջորդանոն: Բանախոսներն էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Ժողովուրդների մշտական դատական ատյանի գլխավոր քարտուղար Ջիաննի Տոնյոնին  և «ԲԱՍՍՈ» հիմնադրամի նախագահ, նախկին դատավոր, եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, Ազգային դատավորների իտալական խորհրդի նախկին նախագահ, ԵՄ սահմանադրության հեղինակներից  Էլենա Պաչիոտտին:

Միջոցառումն ընթանում էր հարցուպատասխանի ձևով: Աննա Մարիա Ջորդանոյի կողմից արվում էին մեկնաբանություններ, և բանախոսներին ուղղվում հարցեր Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության ու մշակույթի վերաբերյալ, որոնց պատասխաններից հետո ընթերցվում էին համապատասխան փաստագրեր կամ գեղարվեստական ստեղծագործություններ: Ընթերցումները կատարում էին Իտալիայում հայտնի հայազգի դերասաններ Պաոլո Քեսիսօղլուն և Լաուրա Էֆրիկյանը:

Աննա Մարիա Ջորդանոն իր խոսքում նաև անդրադարձավ մեր օրերում քեսաբահայության հետ պատահած ողբերգությանը:

Դեսպան Ղազարյանն իր պատասխաններում, մասնավորապես, ընդգծեց  ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Հիշատակելով հայերի բնաջնջման մասին Ադոլֆ Հիտլերի տխրահռչակ հայտարարությունը` նա մեծապես կարևորեց Ցեղասպանության հիշողության պահպանումն ու տեղեկատվության տարածումը և այդ հարցում լրատվամիջոցների, այդ թվում`  «RAI» հեռուստառադիոընկերության դերը: Ցեղասպանությունների կանխարգելման հարցում նա էական համարեց կրթության նշանակությունը: Դեսպանը խոսեց նաև միջազգային և ազգային ատյաններում ցեղասպանությունների կանխարգելման նպատակով աշխատանքների իրականացման անհրաժեշտության մասին` ներկայացնելով այդ հարցում Հայաստանի Հանրապետության գործադրած ջանքերը: Դեսպան Ղազարյանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին հայտարարությանը` այն բնութագրելով որպես ժխտողականության ավելի խորամանկ դրսևորում: Նա հավելեց, որ այդ հայտարարությունը չի կարող դիտվել որպես առաջընթաց, քանի որ դրանում դահիճներն ու զոհերը դրվել են նույն հարթության վրա, իսկ ցեղասպանությունը որակվել է որպես 1915թ. պատահած միջադեպ, ինչն անընդունելի է: Դեսպանը բարձր գնահատեց Իտալիայում ապաստան գտած ցեղասպանության վերապրածների հանդեպ Իտալիայի մարդասիրական վերաբերմունքը և անդրադարձավ 20-րդ դարում Իտալիայի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում իտալահայ համայնքի դերին:

Էլենա Պաչիոտտին և Ջիաննի Տոնյոնին խոսեցին Ժողովուրդների մշտական դատական ատյանի` Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման ընդունման  նախապատմության և գործընթացի մասին: Նշվեց, որ ատյանի որոշումը իրավական տեսանկյունից հիմք հանդսացավ հետագայում Հայոց ցեղասպանության մի շարք այլ ճանաչումների համար:

Փաստագրական նյութերի շարքում ընթերցվեցին Ժողովուրդների մշտական դատական ատյանի կողմից 1984թ. ապրիլին հայ ազգաբնակչության բնաջնջումը   որպես ցեղասպանության հանցագործություն ճանաչելու մասին որոշումը,  արխիվային փաստագրական վկայություններ, անցյալ դարասկզբին Իտալիայի վարչապետներից մեկի` Լուիջի Լուցատիի` հայերի բնաջնջման վերաբերյալ խորհրդարանում ունեցած ելույթը: Պաոլո Քեսիսօղլուն և Լաուրա Էֆրիկյանն ընթերցեցին նաև հատվածներ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» գրքից և Դանիել Վարուժանի և Եղիշե Չարենցի ստեղծագործություններից:

Ընթերցումներն ու բանախոսություններն ընդմիջվում էին դաշնակահարուհի Դիանա Գաբրիելյանի` հայ անվանի կոմպոզիտորների  ստեղծագործությունների կատարմամբ:

Միջոցառմանը ներկա բազմաթիվ հադիսատեսների շարքում էին Իտալիայի հասարակական և քաղաքական գործիչներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման տեսագրությունն ամբողջությամբ տեղակայվել է «RAI radio 3» ռադիոալիքի էլեկտրոնային կայքէջում:

Գյումրու երկաթուղայինների վերջին հույսը Գագիկ Բեգլարյանն է

26 004Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներն այսօր հրավիրել էին մամուլի ասուլիս: Ըստ նրանց, օրեր առաջ, Գյումրի այցելած ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը լրատվամիջոցներով սուտ տեղեկություններ է տարածել, իբր թե մեքենավարները ստանում են 280 հազար դրամ աշխատավարձ: Անգամ աշխատավարձի, այսպես ասած, կեղտոտ հաշվարկներով, մեքենավարի աշխատավարձն այդքան չի կազմում: «Նրանք ներկայացրել են՝  մեքենավարն առձեռն  ստացել է 242 հազար դրամ, բայց փաստացի, մարդը 140 հազար դրամ է ստացել: Իրենց անալիզներն իրականությանը չեն համապատասխանում», – ասում է էլեկտրաքաշի մեքենավար Արմեն Ղազարյանը:
Վիկտոր Ռեբեցն ընդունել էր, որ բեռնափոխադրումները նվազել են, ինչի հետևանքով էլ աշխատավարձերը չեն կարող բարձրացնել, իսկ իր նշած աշխատավարձի չափը վերաբերում էր մարտ ամսին: «Մարտ ամսին մեքենավարն աշխատել է 166 ժամ, առանց ետպահումների ստացել է 248 հազար դրամ, իսկ մաքուր՝ 182 հազար դրամ», – ասում է Գյումրու լոկոմոտիվային դեպոյի արհմիության նախագահ Արսեն Գևորգյանը:
Մեքենավարների աշխատավարձերի մասին ուռճացված տվյալներ են հայտնել և՛ Վ.Ռեբեցին, և՛ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարին: Վերջինիս հետ գյումրեցի մեքենավարները հանդիպել և ներկայացրել են իրողությունը: Նախարարը համաձայնել է, որ մեքենավարները քիչ աշխատավարձ են ստանում և խոստացել մինչև մայիսի 10-ը նրանց խնդրին լուծումներ գտնել:
Ինչ վերաբերում է բեռնափոխադրումների կրճատումներին,  աշխատակիցները պարզաբանում են, որ մոտ 1.5-2 տարի առաջ բեռնափոխադրումների վիճակը շատ լավ է եղել, իրենց աշխատավարձրերն էլ՝  բարձր. նախկինում տեղափոխել են Այրումից Գյումրի և հակառակ ուղղությամբ 15 վագոն՝ 1300 տոննա բեռ, ապա վագոնների քանակն ու բեռների քաշը ավելացրել են՝ 20 վագոն՝ 1700 տոննա: Այս տարվանից էլ  արդեն մոտ 3 ամիս մեքենավարներն այս երկաթուղով տեղափոխում են 20 վագոն՝ 1900 տոննա բեռ: Ավելացրել են նաև գնացքների արագությունը, բայց ինչպես ասում են մեքենավարները,  այս փոփոխություններից ոչ մեկն էլ իրենց աշխատավարձերի վրա դրականորեն չի ազդել:
«Նախկինում ամիսներ են եղել, որ ես 150 ժ եմ աշխատել, ստացել եմ 210 հազար դրամ աշխատավարձ, այս մարտ ամսին  աշխատել եմ 160 ժամ, ստացել՝ 180 հազար դրամ», – ասում է մեքենավար Երեմ Մանուկյանը:
Վիկտոր Ռեբեցը, հանդիպում ունենալով երկաթուղու աշխատակիցների հետ,  նշել է, թե մեքենավարները դժգոհում են աշխատավարձերից 31 տոկոս պահումների պատճառով.  «Բայց ես ինչ կարող եմ անել, ձեր կառավարության որոշումն է: Եթե ես պահումներ չանեմ, տուգանելու են: Դրա համար պրեմիաներն ենք կարճատել, որպեսզի կարողանանք բալանսը պահել»:

Նրա խոսքով՝ կամ էլ պետք է կոլեկտիվներում կրճատումներ արվեն և բարձրացվեն մյուսների աշխատավարձերը: Սակայն դեպոյի աշխատակիցներն այսօր ևս մեկ անգամ նշեցին, իրենք թույլ չեն տալիս որևէ մեկի աշխատանքից ազատել:
Պակասել է նաև մեքենավարներին հասանելիք գիշերային աշխատաժամերի գումարները՝ 50 տոկոսից իջել են 30-ի: Այս մասին ՀԿԵ գլխավոր տնօրենը մեկնաբանել է, թե  ՀՀ աշխատանքային օրենսգիրքն այդքան է սահմանում: «Այսինքն, մեր և պահակի աշխատանքը նույնն են համարում, այն դեպքում, երբ պահակն իր համար կարող է պառկել, քնել, իսկ մենք գիշերը գնացքներ ենք տեղափոխում, ուղևորների ու բեռների անվտանգություն ապահովում», – ասուլիսին նշեց մեքենավար Արմեն Ղազարյանը:
Վերջում, մեքենավարները հայտարարեցին, եթե Գագիկ Բեգլարյանի պատասխանը բացասական եղավ և իրենց աշխատավարձերի հարցին դրական լուծում չտրվեց, ապա կդիմեն անժամկետ գործադուլի:

Գիտնականներն եզրակացրել են, որ Մարսի վրա ջուր է եղել

մարսԳիտնականները վստահ են, որ շատ տարիներ առաջ Կարմիր մոլորակի վրա իսկական ջրհեղեղ է տեղի ունեցել:

Գիտնականների միջազգային խումբը ապացույցներ է գտել, ըստ որի տարիներ առաջ Մարսի վրա ջուր է եղել: Իրենց  հետազոտությունները նրանք հրապարակել են  New Scientist ամսագրում:

Գիտնականների առաջարկած վարկածի համաձայն՝  մոտ 3,5- 2,5 մլրդ տարի առաջ  Քաոս Արամ խառնարանի տեղում մեծ լիճ է եղել՝ ծածկված սառույցով: Սակայն ջերմաստիճանի փոփոխության պատճառով հալոցք է եղել, ջուրը դուրս է եկել ափերից, որի հետքերն էլ  նկատելի են մոլորակի վրա:

Լիճն այնքան խորն է եղել, որ ջուրը հոսել է մի ամբողջ ամիս: Այդ ընթացքում էլ առաջացել է խառնարանը:  Գիտնականները նշում են, որ այժմ պետք է խառնարանի հատակն ուսումնասիրեն՝ հույսով, որ կգտնեն միկոօրգանիզմներ, որոնք մի ժամանակ բնակվել են լճում:

 

Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք

փրկարարՄայիսի 1-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկի փողոցի թիվ 23 տան մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: