Զինյալները հարձակվել են Աֆղանստանում Հնդկաստանի հյուպատոսության վրա

ԶինյալներՈւրբաթ օրը՝ առավոտյան, չորս զինված տղամարդիկ հարձակման փորձ են կատարել Աֆղանստանի Հերատ նահանգում գտնվող Հնդկաստանի հյուպատոսության վրա:

Հերատում գտնվող հյուպատոսության շենքը այդ պահին հսկող Հնդկաստանի տիբեթյան սահմանապահ ոստիկանության անդամը կրակել է հակառակորդների ուղղությամբ:

Հարձակվողները զինված են եղել ատրճանակներով և նռնակներով, դեպքի վայրում նաև մեքենայի մեջ տեղադրված ռումբ է պայթել, սակայն ոչ մի վնաս չի պատճառել:

Հարձակվողներին շրջապատել են հյուպատոսության շենքին մոտեցող Աֆղանստանի անվտանգության ուժերը:

Զինյալներից երկուսը սպանվել են, հյուպատոսության շենքը չի վնասվել, աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան:

Հարձակվողների ինքնությունը և հարձակման պատճառը դեռևս չի պարզվել:

 Անկախ

Վարչապետը կարևորում է ՄԱԿ-ի հետ ակտիվ փոխգործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը

11333_am_3Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)

Մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:
Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից մեր երկրին ցուցաբերվող օժանդակության տարբեր ծրագրերը և կարևորել երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցությունը:
Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին հանդիպման համար և ողջունել մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրերը կառավարության առաջնահերթությունների թվում ներառելու փաստը:
Վարչապետը և ՄԱԿ-ի մշտական համակարգողը կարևորել են սահմանների կառավարման և սահմանային անցակետերի արդիականացման, ինչպես նաև տարածքային կառավարման բնագավառում (այդ թվում համայնքների խոշորացման գործընթացում) համատեղ բարեփոխումների իրականացումը, անդրադարձել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին:
Այնուհետև կառավարության ղեկավարը ներկայացրել է ՓՄՁ-ների զարգացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը և նշել, որ այժմ քննարկումներ են անցկացվում առկա խնդիրների վերացման ու նոր մեխանիզմների ներդրման ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի կողմից փախստականներին ցուցաբերվող աջակցությանը և այլ հարցերի:

Իտալիայի բանակը հրավիրվել է Քիմի և Քանյեի հարսանիքի անվտանգությունը ապահովելու համար

Kim-bachelorette partyԸստ տեղեկությունների՝ նախքան շաբաթ օրը կայանալիք 33-ամյա Քիմ Քարդաշյանի և 36-ամյա Քանյե Ուեսթի հարսանեկան արարողությունը՝ առանց համազգեստի Իտալիայի բանակի անդամներ են հրավիրվել Ֆլորենցիայում գտնվող 16-րդ դարի Բելվեդեր ամրոց՝ զույգի անվտանգության աշխատակիցներին օգնելու համար:
կիմ, քանիյեՉնայած կանխավ հայտարարվել էր, որ հարսանիքը միայն նեղ շրջապատի համար է լինելու, այնուամենայնիվ, զույգը ըստ տեղեկությունների, 3000 հյուր է հրավիրել:
Կիրակի օրը հարսանեկան արորողությունից հետո Ֆլորենիցայից դուրս գտնվող Կոստելոյի Կորսինի վիլլայում երեկույթ կկազմակերպվի:
Քիմը և Քանյեն չեն վաճառի իրենց հարսանեկան արարողության լուսանկարները՝ չնայած մինչև 1 միլիոն դոլար արժողությամբ առաջարկներ են ստացել:

Անկախ

Տոկիոյում հոսպիտալացրել են Փոլ Մաքարտնին

Փոլ ՄաքարտնիՓոլ Մաքարտնին վարակի պատճառով հետաձգել է Հարավային Կորեայում հաջորդ շաբաթ տեղի ունենալիք համերգը, մինչ այդ նա հետաձգել էր նաև Ճապոնիայի իր ողջ համերգային շրջագայությունը:

Նախկին Բիթլը, որը հաջորդ ամիս կդառնա 72 տարեկան, նախատեսել էր համաշխարհային համերգային շրջագայության շրջանակներում համերգներ ունենալ Ճապոնիայում և Հարավային Կորեայում:

Հայտարարության մեջ ասվում է, որ Փոլը դեռևս լավ չի զգում և այս հետաձգումը անխուսափելի է:

Համերգի կազմակերպիչները նշել են, որ Մաքքարտնիի կողմը իրենց մանրամասներ չի տրամադրել նրա հիվանդության վերաբերյալ:

Hyundai Card-ի աշխատակիցները հայտնել են, որ իրենք կփոխհատուցեն 55-290 դոլար արժողությամբ տոմսերի համար:

Նախատեսվում է, որ Մաքարտնին հաջորդ ամիս հանդես կգա ԱՄՆ-ում:

 Անկախ

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին

Սեյրան ՕհանյանՄայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին:

Համաժողովի աշխատանքի շրջանակներում Սեյրան Օհանյանն երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև իր գործընկերների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև 2012 թվականի հոկտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1 Արձանագրությունը:

 

Ադրբեջանցի խմբագիր Ռաուֆ Միրկադիրովի տարեց ծնողների բնակարանում խուզարկություն է իրականացվել

Ռաուֆ ՄիրկադիրովՄայիսի 23-ին խուզարկություն է իրականացվել “Զերկալո” թերթի ձերբակալված ադրբեջանցի խմբագիր Ռաուֆ Միրկադիրովի տարեց ծնողների բնակարանում: Խուզարկությանը փաստաբանները ներկա չեն եղել, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Փաստաբան Ֆուադ Աղաևի խոսքով՝ Միրկադիրովը հիշյալ բնակարանում վաղուց չի ապրել: Նրա հայրն արդեն 84 տարեկան է, երկու ծնողներն էլ տարբեր հիվանդություններ ունեն:

Առավելագույնը 10 րոպե տևած խուզարկությունն  իրականացրել են մեկ քննիչ և ոստիկանության օպերատիվ բաժնի երեք աշխատակիցներ: Արդյունքում քննության համար կարևորություն ներկայացնող ոչ մի իր չի հայտնաբերվել: Ինչ վերաբերում է լրագրողի գործով քննությանը, ապա փաստաբանի խոսքով՝ այն արդեն ավարտվել է:

Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին Անկարայում է բնակվել: Ապրիլի 17-ին նրան, առանց որևէ բացատրությունների, զրկել են հավատարմագրումից  և արտաքսել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողն ինքը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

Վերջին զանգը՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում

001Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի հանրակրթական միակ դպրոցում՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում, Վերջին զանգն ազդարարվել է դեպի նոր կյանք կանչող արվեստի ղողանջներով:

Կրթահամալիր է այցելել և Վերջին զանգի միջոցառումների շրջանակում 12-րդ  ավարտական դասարանների աշակերտների ու առաջինցիների խորհրդանշական հանդիպմանը ներկա գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Միջոցառման ընթացքում հանդիսավորությամբ աշակերտներին և ուսուցչական անձնակազմին է փոխանցվել օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը:

Դպրոցական վերջին դասի գլխավոր միջոցառմանը շրջանավարտները հանդես են եկել մշակութային հարուստ ծրագրով: Կոջոյանցիները հյուրերին նախ դիմավորել են ֆլեշմոբով, ապա ուղեկցել իրենց աշխատանքների ցուցադրության սրահ, որտեղ վառ գույներով ներկայացրել են վերջին ամիսների իրենց ապրումները, սպասումներն ու նպատակները:

Ուշագրավ է, որ ապագա արվեստագետներն իրենց հագուստին ամրացված օրվա խորհրդանիշ  զանգերը պատրաստել էին սեփական  ձեռքերով:

Քաղաքապետի անունից մեկ անգամ ևս շնորհավորելով շրջանավարտներին՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ կրթվելով և դաստիարակվելով արվեստի շնչով՝ կրթահամալիրի սաները որոշակի պարտավորություն են ստանձնում իրենց ներդրումն ունենալ մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում:

«Վստահ եմ, որ հանրակրթարանում ձեռք բերած մասնագիտական ունակությունները կգործադրեք ձեր գաղափարների իրագործման ու  սկզբունքների պահպանման համար:  Վստահ եմ նաև, որ հայկական մշակույթի մեջ հանդես եք գալու նոր խոսքով, և մենք տեսնելու ենք ձեզ ոչ միայն որպես անհատների, այլև անհատականություների»,-նշել է Արամ Սուքիասյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Տղամարդկանց «Վիագրայի» փոխարինիչ է առաջարկվում

ol3001400845490Շուտով, էրիկթիլ ֆունկցիայի խանգարումներ ունեցող տղամարդիկ կկարողանան հրաժարվել «Վիագրայի» ընդունումից ու ընտրություն կատարել նոր սերնդի, կողմնակի ազդեցությունից զուրկ միջոցի օգտին:

Նման միջոց պետք է դառնա  ամերիկյան կենսատեխնոլոգիական «Strategic Science and Technologies» ընկերության կլինիկական պայմաններում  ստեղծված ու թեստավորված «SST-6006» քսուքը:

Դրա ազդեցությունը հիմնված է «Վիագրայի»  մեջ կիրառված նույն ակտիվ նյութի վրա, սակայն այդ քսուքի կիրառումը կողմնակի այնպիսի ազդեցություններից է զուրկ, ինչպիսիք են գլխապտույտը, ստամոքսի խանգարումը, գլխացավերն ու այլ երևույթներ: Նոր միջոցը կիրառվում է անմիջապես, տղամարդու սեռական օրգանի վրա:

Իսկ, թե երբ է նորույթը հայտնվելու վաճառքում, դեռևս ստույգ տեղեկություն չկա, գրում է isra.com-ը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը այցելել է հ. 52 դպրոց

002Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը դպրոցական Վերջին զանգի առթիվ այցելել է Երևանի համար 52 հիմնական դպրոց։ Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է  շրջանավարտներին,  մաղթել  հաջողություններ` նպատակների իրականացման ճանապարհին։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձն ընթերցելուց հետո դպրոցի ավարտական դասարանների աշակերտները հյուրերին են ներկայացրել դպրոցին իրենց հրաժեշտի ներկայացումը, շնորհակալություն հայտնել ուսուցիչներին ստացած գիտելիքների, տարիների ընթացքում իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադիր ու հոգատար վերաբերմունքի համար՝ խոստանալով դառնալ լավ մասնագետներ, օրինակելի քաղաքացիներ, իրենց հետագա գործունեությամբ նպաստել մեր երկրի  զարգացմանն ու առաջընթացին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասաևակայնության հետ կապերի վարչություն

 

Ի՞նչ կանի ԲՀԿ-ն, եթե քառյակը որոշի համախմբվել կառավարության հրաժարականի պահանջի շուրջ

Միքայել ՄելքումյանԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ կառավարության ծրագրում 3 հիմնական ցուցանիշ կար` 5 տոկոս տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում` 65 000 դրամ, աղքատության կրճատում մինչև 10 տոկոս:

Չնայած սրան` ԲՀԿ-ն կառավարության ծրագիրը համարում է հանգրվանային: Պատգամավորը նաև հայտնեց, որ ԲՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկությունների 90 տոկոսը ներառվել է կառավարության ծրագրում, այնուամենայնիվ, մի շատ կարևոր առաջարկ բաց է թողնվել` ծրագրի կառավարման երաշխիքների և պատասխանատվության մասին դրույթը:

Ինչ վերաբերում է ծրագրի քվեարկությանը չմասնակցելուն, ապա ԲՀԿ խմբակցության անդամը հայտարարեց, որ դա քաղաքական բոյկոտ չէր:

Անկախ-ի հարցին, թե այդ դեպքում, եթե քառյակի որոշ անդամներ կրկին առաջարկեն միասնական օրակարգ ձևավորել կառավարության հրաժարականի պահանջի շուրջ, ԲՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում կհայտնի, Միքայել Մելքումյանն ասաց, որ քառյակը դատապարտված չէ բոլոր հարցերում միասնական դիրքորոշում ունենալ, և եթե որևէ հարց տվյալ փուլում առանձին քաղաքական ուժերի այս կամ այն շահերից է բխում, ապա այդ ուժը պետք է տանի իր գիծը. «Քառյակի անդամները պետք է նախ և առաջ լինեն իրենց սկզբունքների մեջ, իսկ եթե կան արմատական հակասություններ, պետք է առաջնորդվեն իրենց սկզբունքներով: ԲՀԿ-ն ունի իր օրակարգը և շարժվում է իր քաղաքական օրակարգով»,-հայտարարեց Միքայել Մելքումյանը:

 

Անկախ

Վահրամ Բաղդասարյանը հարբած պատգամավորների չի նկատել, իսկ Շմայսի արարքը դատապարտում է

Վահրամ ԲաղդասարյանԱյսօր քառօրյայի ավարտի ավանդական ճեպազրույցը ՀՀԿ-ից լրագրողների հետ առաջին անգամ անց էր կացնում խմբակցության նոր ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա ելույթ չունեցավ, փոխարենը առաջարկեց միանգամից անցնել հարցերին: Սակայն հարցերը, որոնք հնչեցին, մի փոքր շփոթության մեջ գցեցին նրան: Բանն այն է, որ դրանից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր ՀՀԿ-ական հարբած պատգամավորների մասին, որոնց «բերման էին ենթարկել խորհրդարան կառավարության ծրագրին կողմ քվեարկելու»:

Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը նման բան չի նկատել, քանի որ զբաղված է եղել ծրագրի քննարկմամբ: «Մեզ մոտ նման երևույթներ չկան,-ասաց նա,-կառավարության ծրագրից հետո լիներ, էլի հասկանալի կլիներ: Իսկ ընդհանրապես մենք 1-2 ձայնի խնդիր չունեինք, որ նման ձևով քվեարկություն անցկացվեր»:

Այնուհետև լրագրողները Բաղդասարյանին նեղը գցեցին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի  հայտարարությամբ, թե ՕԵԿ անդամ Կարեն Բոթոյանն իրենց խմբակցությունից դուրս է եկել և հայտարարել կառավարության ծրագրին կողմ քվեարկելու մասին, քանի որ նրա վրա ճնշումներ են եղել:

Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ պատգամավորը միգուցե վաղուց մտադրություն ուներ ՕԵԿ-ից դուրս գալու մասին, սակայն այդ պահին դրա մասին բարձրաձայնեց: Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը դրանք հերքեց` ասելով, որ իրենք նման խնդիր չունեն:

Լրագրողներն այսքանով Վահրամ Բաղդասարյանին հանգիստ չթողեցին և մեկնաբանություն պահանջեցին նաև քառօրյայի ժամանակ որոշ պատգամավորների կողմից ուրիշ փոխարեն քվեարկելու  վերաբերյալ:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ նման բան տեղի չի ունեցել, իսկ երբ ասացին, որ ապացույցներ կան, պահը տեսանկարահանվել է, և կարող են անգամ ցույց տալ, ասաց, որ իրեն ցույց տալու կարիք չկա. «Եթե նման բան եղել է, մենք կքննարկենք և կդատապարտենք»,-ասաց նա:

«Անկախ»-ի դիտարկմանը, թե ինչ կասի ակնհայտ իրողության մասին, որին ականատես են եղել բոլորը, թե ինչպես ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, քառօրյայի ընթացքում երկու անգամ խանգարեց պատգամավորների ելույթները` տեղից բղավելով և պատգամավորին ոչ հարիր վարքագիծ դրսևորելով, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ընդհանրապես, երբ անպարկեշտ արտահայտություններ են հնչում Ազգային ժողովում, ես դա դատապարտում եմ` անկախ նրանից հանրապետական պատգամավոր է, թե ընդդիմադիր: Մենք այդ բոլոր հարցերին անդրադառնում ենք: Դա դատապարտելի է: Ազգային ժողովում նման երևույթներն իմ կողմից ընդունելի չեն, և եթե առաջին քայլը, որ կարողանամ ես ինչ որ բանի հասնել` նաև բանակցելով իմ ընդդիմադիր գործընկերների հետ, այն է, որպեսզի կարողանանք Ազգային ժողովի հեղինակությունը բարձր պահել  և Ազգային ժողովն այլ խնդիրների ու քննարկումների համար չօգտագործել»:

 

Անկախ

Դպրոցի տնօրենի 37 հավակնորդ հավաստագիր է ստացել

կգնՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` 2014թ. մայիսի 16-ի և 21-ին  անցկացված  հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր: Հավակնորդներից 37-ը ստացել են  հավաստագիր:

Սերբական եկեղեցին ջրհեղեղի համար մեղադրել է Կոնչիտա Վյուրստին

կոնչիտա  Սերբիայում և Բոսնիայում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով արդեն 50-ից ավելի մարդ է զոհվել, բազմաթիվ քաղաքացիներ անօթևան են մնացել: Ահա սերբական եկեղեցին հայտարարել է, որ ջրհեղեղը «աստվածային մի պատիժ» էր, ինչի «մեղավորը» Կոնչիտա Վյուրստի հաղթանակն է: «Այս ջրհեղեղը պատահականություն չէ, ընդհակառակը՝ այն մի զգուշացում է»,-նշված է եկեղեցու հայտարարության մեջ: Եկեղեցին վստահ է, որ Աստված անձրևներ է ուղարկել մարդկանց զգուշացնելու համար: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Սերբիայից և Չեռնոգորիայից բացի, Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդները ևս մատնանշել են Կոնչիտայի հաղթանակը:

Անկախ

 

Ռուսաստանը 100 Т-90С տանկ է մատակարարել Ադրբեջանին

3Ռուսաստանն Ադրբեջանին 100 Т-90С տանկ է մատակարարել: Հնարավոր է՝ նույն ծավալի ևս մեկ խմբաքանակ ուղարկվի Բաքու:  Այս մասին “Կադեքս-2014” ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը, հայտնում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով “ԻՏԱՌ-ՏԱՍՍ”-ին:

Ըստ Բիրյուլինի՝ երկրորդ խմբաքանակի մատակարարման պայմանագիրն առայժմ չկա, բայց հնարավոր է առաջիկայում կնքվի:

Պատերազմ սկսվելու դեպքում ոչ թե Ադրբեջանը առաջինը կհարվածի, այլ Հայաստանը. Աշոտ Մանուչարյան,տեսանյութ

Աշոտ ՄանուչարյանԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը  խոսեց աշխարհում տեղի ունեցող քաղաքական վերջին զարգացումներից, սակայն նշեց, որ այսօր ապագայի մասին խոսելը շատ դժվար է կանխատեսումներ կատարելը նույնպես։ «Կանխատեսումներ անելը հեշտ էր մինչև «ապստամբությունը ընդդեմ տիրող աշխարհակարգի» գործոնը սկսեց գործել։ Ապստամբությունը սկսեց Սիրիայի իրադարձություններով և շարունակվում է Ուկրաինայում, իսկ Ռուսաստանը իր հերթին ապստամբել է գոյություն ունեցող աշխարհակարգի դեմ», – նշեց նա։

Ըստ Մանուչարյանի՝ աշխարհի մի քանի կետերում  կարող են տեղի ունենալ առճակատումներ, որոնք ազդեցություն կունենան Հայաստանի վրա.  «Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի ասիմետրիկ հարվածներ են սպասվում ՝ Ղարաբաղում, Ղարաբաղից անկախ պետք է դիտարկել ազատագրված տարածքները, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում։ Եթե այդ վայրերում  մեկը հարված հասցնի, իսկ մյուս կողմը պատասխանի, դա անմիջականորեն մեզ վրա կանդրադառնա»։

Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ շատ հավանական է կոնֆլիկտի ստեղծում Ադրբեջանում. «ԱՄՆ-ը Ռուսաստանի գազային ուղիները Ուկրաինայի միջոցով փորձում է փակել Եվրոպա գնացող գազը, դրանից պրոբլեմային իրավիճակ է ստեղծվում Եվրոպայի համար, որի արդյունքում այն կսկսի գործել Ռուսաստանի դեմ,  իսկ վերջինս պետք է գտնի էֆեկտիվ հակահարվածի տեղ, որը կովկասյան կոմունիկացիոն միջանցքն է, որտեղ ծախսերը քիչ են կլինեն , բայց արդյուքները՝ մեծ։ Գազի , նավթի գները անմիջապես տիեզերք կթռչեն և աշխարհի համար պարզ կլինի, որ Միացյալ Նահանգները չեն կարողանում վերահսկել իրավիճակը»։,-ասաց նա հավելելով, որ  Ադրբեջանում հարված հասցնելու առիթը ղարաբաղյան կոնֆլիկտն է և այդ է պատճառը, որ ԱՄՆ-ը փորձում է ինչ-որ բան անել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ամրապնդելու, լարվածությունը  մեղմացնելու համար։

 

Այն հարցին, թե արդյոք մոտ ապագայում հնարավոր է Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը, Մանուչարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մոտակա ժամանակում հնարավոր է ՝պատերազմի վերսկսումը; Սկսվելու դեպքում ոչ թե Ադրբեջանը առաջինը կհարվածի, այլ Հայաստանը»։



Անկախ

Սերբիայում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

serbia-montenegro-390x290Սերբիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է մինչև 33 մարդ: Նման տվյալներ է բերել երկրի ՆԳ նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը:

Սերբիան անցած շաբաթվա կեսից սկսած տառապում է ջրհեղեղից: Տևական հորդառատ անձրևները հանգեցրել են գետերի վարարման ու հուների հեղեղմամբ.ջրի տակ են հայտնվել հսկայական տարածություններ:

Սերբիայում մայիսի 21-ից հայտարարվել է եռօրյա սուգ:

Անկախ

Ռաֆայել Իշխանյանի անվան հիմնական դպրոցի աշակերտների տպավորիչ հրաժեշտը,լուսանկարներ

   համո սահյան   Այսօր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները բուռն ու յուրօրինակ հրաժեշտ տվեցին իրենց դպրոցին:  Շրջանավարտների Վերջին դասը վերածվեց ազգային ասմունքի երեկոյի: Աշակերտների շուրթերից հնչում էին Համո Սահյանի ու Պարույր Սևակի բանաստեղծությունները` գերելով բոլոր ներկաներին ու մոռացության տալով անգամ աշակերտների` հիմնական-հարազատ դպրոցը լքելու փաստը: Աշակերտները խոստովանեցին` բոլորը միաձայն պաշտպանել են այս տարվա հոբելյարների` Համո Սակյանի ու Պարույր Սևակի գրական ժառանգությունը պատկերավոր ու տպավորիչ ներկայացնելու միջոցով` իրենց ավարտական խոսքը ներկաներին հասցնելու գաղափարը:

Դպրոցի տնօրենի` Անուշ Սարգսյանի խոսքերով, աշակերտների այս նախաձեռնությունը շատ ավելի խոսուն է ու վեր հազարավոր շնորհակալական խոսքերից: Աշակերտները պատկերավոր փոխանցեցին մեծ գրողների և՛ էությունը, և՛ գրական նվաճումներն ու հույզերը: Իսկ Ռաֆայել Իշխանյանի կինը` Բյուրակն Չերազը, տպավորված աշակերտների ելույթից, հույս հայտնեց, որ նրանք հայոց պետության փառավոր վերելքի ականատեսը կլինեն և նշեց, որ դպրոցի սաները հետևեցին Սահյանի խոսքերին ու իրենց ելույթով ապացուցեցին, որ “Սահյանին բացակա չեն դրել”, Սահյանն այստեղ է, իրենց կողքին:

“Ամեն ինչ հիանալի էր: Կարծում եմ` ավելի լավ Վերջին դաս կազմակերպել չէր լինի. հայ մեծերի արվեստը ներկայացնելը և՛ սովորեցնող է, և՛ պարտավորեցնող: Աշակերտների հետ դպրոցում հսկայական աշխատանք է տարվում, ամեն անգամ դպրոցի ողջ անձնակազմը զարմացնում է իր` նորանոր ու հետաքրքիր նախաձեռնություններով”,-“Անկախի” հետ զրույցում նշեց ծնողներից Անահիտ Միկոյանը:

Աշակերտներից մեկը` Դիանա Վարդանյանը անկեղծանալով  նշեց` շատ հուզված էր  ու բոլոր աշակերտների կողմից իր խոնարհումը հայտնեց մեծն Համո Սահյանին իր ստեղծածի համար` ավելացնելով, որ մեծ պատիվ էր իրենց համար ներկայացնել Սահյանի ստեղծագործություններն իրենց Վերջին դասի կապակցությամբ: Աշակերտուհին ավելացրեց, որ պատրաստվում են այսօր միանալ քաղաքի մյուս շրջանավարտներին ՀՀ հրապարակում` շարունակելու ավարտական երեկոն:

Համո Սահյանի ասմունքի մրցույթի մրցանակակիր Լիլիթ Եգանյանն էլ նշեց, որ զարմացած է, քանի որ աշակերտներից շատերը երբևէ բեմ չէին բարձրացել, իսկ ստեղծագործությունները ներկայացրին մեծ վարպետությամբ : Լիլիթին բոլոր ուսուցիչները պատկերացնում են ապագա բանասերի դերում, սակայն ինքը նախընտրում է ավիացիան, երազում է ավիաինժեներ դառնալ, իսկ ինչպես կատակում է իր ուսուցիչը` վատագույն դեպքում` օդաչու:

“ Որոշեցինք աշակերտների ավարտական ցերեկույթը նվիրել մեր գրողների պոեզիային: Ելույթներում գրողների շունչն ենք դրել, անրադարձել ենք գրողների ստեծագործության բոլոր ոլորտներին` նրանց կյանքին, արծարծած սիրո թեմային ու գլխավորը`հայրենիքին, քանի որ ամենակարևորը, որ դպրոցը պիտի տա աշակերտին, հայրենասիրությունն է: Աշխատել ենք անգամ վերջին օրը աշակերտին դպրոցից գիտելիքով ճանապարհել”,-“Անկախի”  հետ զրույցում նշեց Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Անահիտ Դուրգարյանը:

Անկախ

Բրազիլացի պաշտպանն առաջիկա ժամերին կտեղափոխվի ՊՍԺ

դլxYyCIA2UyHYQzFTyGboOtTgKRuԼոնդոնի «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսն առաջիկա ժամերին կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ:

Փարիզյան ակումբը որպես փոխհատուցում կվճարի  շուրջ 40 մլն ֆունտ ստերլինգ: Մնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը համաձայնեցնի պայմանագրային իր անձնական պահանջները:

Հավելենք, որ Լուիսին ցանկանում էին իրենց թիմերում տեսնել նաև կատալոնական «Բարսելոնայի» և Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչները:

Նախկին հանցագործը մեղքերը քավելու նպատակով որոշել է երիկամը տալ անծանոթուհուն

article-2636412-1E1AAC5600000578-919_306x42332-ամյա բրիտանացի Ուեսլի Ջոյսը` Վուսթեր քաղաքից, որոշել է իր եիկամը զոհաբերել 2 երեխաների մայր Սալլի-Էնն Գրեյնջերին: 2004-ին Ջոյսը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել ծեծի համար ու կալանքի ընթացքում հասկացել է, որ կամենում է փոխվել: Նա անծանոթ է վիրահատության կարիք ունեցող կնոջը, սակայն, ցանկանում է նրան պարզապես օգնել:

“Ես չեմ կարող թույլ տալ , որ երկու երեխաները մնան առանց մոր”,-հայտնել է նախկին իրավախախտը, որն ինքը 4 երեխաների է դաստիարակում: 34-ամյա հիվանդ կնոջ երիկամները խիստ տուժել են դեղորայքից, որ նա ստիպված ընդունել է  թոքի փոխպատվաստումից հետո: Երիկամի պատվաստումը Սալլի Էնն_Գրեյջերի համար կարող է ճակատագրի պարգև լինել: Եթե ժամանակին վիրահատություն չկատարվի ապա նա, հավանական է` մահանա:

article-2636412-1E1AAC4900000578-553_306x423Ուեսլիի խոսքով, երիկամը նվիրաբերելով, ինքը ցանկանում է  անցյալում կատարած մեղքերը քավել: Փոխպատվաստման վիրահատությունը կատարվելու է մինչև ամառվա վերջ: Վիրահատությունը, բժիշկների խոսքով, կտևի 2 ժամ:

Անկախ