Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կրած ցավալի պարտությունը Սիոնում

հհ-ահalgerien_armeni_1398860967Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը  Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում անցկացրած ըկերական խաղում  1:3 հաշվով զիջեց Ալժիրի թիմին: Մեր երկրի ընտրանին առաջին պարտությունը կրեց շվեյցարացի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալադի գլխավորությամբ: Թեև Ալժիրի հավաքականը Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության մասնակից է, սակայն դա չի արդարացնում մերոնց:

Մեր թիմի խաղը չստացվեց: Շալանդը թիմի կազմի փորձարկումներ կատարեց, որը փորձանք դարձավ: Ընդ որում, մրցակիցը մի շարք գոլայան պահեր ստեղծեց, որոնք չիրացվեցին: Այնպես որ, Հայաստանի հավաքականը կարող էր ավելի խոշոր հաշով պարտվել:

Հունիսի 6-ին Մայնցում Հայաստանի հավաքկանը ընկերական խաղում կմրցի Գերմանիայի թիմի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Հայաստան – Ալժիր՝ 1:3

Արթուր Սարկիսով, 46 – Յասի Բելկալեմ, 13, Նաբիլ Ղիլաս, 22, Իսլամ Սլիմանի, 41

 

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Ռոման Բերեզովսկի, Տարոն Ոսկանյան, Ալեքս Էնրիկե դա Սիլվա, Հրայր Մկոյան, Լևոն Հայրապետյան (Վարազդատ Հարոյան, 78), Ռումյան Հովսեփյան, Արազ Օզբիլիս (Արթուր Յուսպաշյան, 25, Ալեքսանդր Թումասյան, 73), Էդգար Մանուչարյան (Յուրա Մովսիսյան, 62), Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան (Նորայր Ասլանյան, 46), Մաուրո Գևգեոզյան (Արթուր Սարկիսով, 46):

Նշվել է Վազգեն Սարգսյանի անվան զորամասի կազմավորման տարեդարձը,լուսանկարներ

IMG_4708 copyՄայիսի 31-ին ՀՀ ՊՆ չորրորդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկը նշեց կազմավորման 18-րդ տարեդարձը: Տոնական հանդիսությանը մասնակցելու համար Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամաս էին այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ, մարզային և քաղաքային իշխանություններ ներկայացուցիչներ: SIP_4412 copyՏոնական միջոցառումները մեկնարկել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում: Հանդիսության մասնակիցները ծաղիկներ դրեցին Սպարապետի կիսանդրու առաջ, այնուհետև զորամասում կայացավ մարզադահլիճի բացման արարողությունը: Հյուրերի ուշադրությանը ներկայացվեցին ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի սաների պատրաստած ցուցադրական համարները: Հանդիսությունը շարունակվել է քաղաքի հրապարակում, որտեղ վաղ առավոտից քաղաքի բնակիչները սպասում էին տոնական զորահանդեսի մեկնարկին: Զորահանդեսը բացեց բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Հրապարակ բերվեցին ՀՀ պետական դրոշը, գնդի և հրետանայաին դիվիզիոնի մարտական դրոշները: Ողջույնի խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը գերատեսչական մեդալներով և թանկարժեք նվերներով պարգևատրեց ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողների և սպաների, ինչպես նաև մի շարք քաղաքացիական անձանց` զինված ուժերի հետ համագործակցության համար: Այնուհետև ընթերցվեց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքը, հանձնվեցին պարգևներ ԵԿՄ-ի կողմից ևս: Հանդիսավոր միջոցառումն եզրափակվեց զորամասի ստորաբաժանումների շարասյուների շքերթով և տոնական համերգով: Զորամասը կազմավորվել է 1996 թվականի մայիսին: Զորամասի առաջին հրամանատարն է եղել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Մուրադ Կիրակոսյանը: Զորամասի ներկայիս հրամանատարն է Մարտական ծառայության մեդալակիր, գնդապետ Արթուր Օհանյանը:

no images were found

 Անկախ

«Հուսով եմ՝ նոր Կառավարությունը կվերանայի սանդղակը՝ թույլ չտալով անիմաստ վատնվել գումարները». Բ. Պիպոյան

Բաբկեն Պիպոյան«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի ուշագրավ թվեր է  ներկայացրել “Կառավարության 2005 թ.-ի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերի վերաբերյալ:

“Երևան քաղաքում գործուղման օրապահիկը կազմում է 3000 ՀՀ դրամ, նվազագույն գիշերավարձը՝ 5000, առավելագույնը՝ 25.000: Կարծում եմ՝ բոլորի համար է հասկանալի, թե ինչ նպատակով են վճարվում օրապահիկն ու գիշերավարձը, և հենց այդ ֆոնի վրա էլ եկեք համեմատենք այլ երկրների համար վճարվող օրապահիկի և գիշերավարձի համար վճարվող գումարի հետ:

Այսպիսով, հարևան Վրաստանում օրապահիկը կազմում է 87 ԱՄՆ դոլար, գիշերավարձը՝ 94: Եթե համեմատենք Երևանի գործուղման թվերի հետ և հաշվի առնենք, որ գումարը չի ներառում տրանսպորտային ծախսերը, ապա ըստ Կառավարության որոշման տրամաբանության, Վրաստանում մի քանի անգամ կյանքն ավելի թանկ է, քան Հայաստանում:

Մոտավորապես նույնքան գումար է նախատեսված նաև Մադագասկարի համար:
Դիտարկենք հարևան Իրանը. օրապահիկը՝ 77 ԱՄՆ դոլար, գիշերավարձը՝ 149: Հերթական բացահայտումը. Իրանում էլ կյանքը մի քանի անգամ թանկ է:

Մի փոքր հեռանանք մեր հարևաններից, հասնենք Տաշքենդ. օրապահիկը կազմոում է 71 ԱՄՆ դոլար, իսկ ահա Պրագայում՝ 81: Պարզվում է, որ ըստ մեր Կառավարության՝ Պրագայում կյանքն ավելի էժան է, քան Վրաստանում:

Տարբեր առիթներով շատ եմ համեմատություններ արել՝ հիշելով Մոզամբիկը, այժմ էլ չեմ կարող չանդրադառնալ:
Մոզամբիկում օրապահիկը կազմում է 108 ԱՄՆ դոլար: Իհարկե, մենք շատ հարուստ երկիր ենք, և մեր գործուղումներն էլ պետք է շատ ճոխ լինեն: Բայց կարծում եմ՝ ճոխությանն էլ չափ կա:
Տարբեր միջազգային ծրագրերով Ուզբեկստանում օրապահիկը կազմում է մոտ 30 ԱՄՆ դոլար, Վրաստանում՝ 30-35, իհարկե գրանցվում են նաև ավելի դեպքեր:

Չեմ ուզում այլ աբսուրդի հասնող թվեր հրապարակել, սակայն հերթական անգամ պետք է նկատենք, որ ի վերջո պետք է դադարեցնել սիրողական մակարդակից էլ սիրողական որոշումներ կայացնելը: Տիգրան Սարգսյանի Կառավարությունից սանդղակը վերանայելու ակնկալիք չունեի, դեռ ավելին՝ խնդրի մասին չէի բարձրաձայնում, որովհետև անպայման սանդղակը «կվերանայվեր», բայց ելնելով «գնաճի» տրամաբանությունից՝ գործողումների գումարը մի բան էլ կավելանար:

Հուսով եմ՝ նոր Կառավարությունը, ելնելով նաև բյուջեի սղությունից, կվերանայի սանդղակը՝ թույլ չտալով անիմաստ վատնվել գումարները”,-գրել է նա:

 

Անկախ

 

«Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն». Սերժ Սարգսյան

սերժ սարգսյանՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ:

Եռօրյա հավաքը մեկնարկել է ս.թ. մայիսի 30-ին: Նման հավաքներ ՀՀԿ ԵԿ-ն կազմակերպում է կուսակցության հերթական համագումարներից հետո, որոնց ընթացքում մանրամասն քննարկվում են այն ելույթները, թեզերն ու դրույթները, որոնք հնչել են համագումարում, նախանշվում են նաև առաջիկա անելիքները։ Հավաքի նպատակն է՝ ապահովել երիտասարդ հանրապետականների շփումն ավագ կուսակիցների, կուսակցության ղեկավար կազմի հետ, նաև ոլորտային պատասխանատուների հետ քննարկել կուսակցական աշխատանքին առնչվող խնդիրներ։ Ընդհանուր առմամբ, ծաղկաձորյան հավաքին մասնակցում է մոտ 260 երիտասարդ հանրապետական։

6592ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել երիտասարդական կազմակերպության ձևավորած աշխատանքային խմբերի՝ առանձին սրահներում ընթացող թեմատիկ քննարկումներին, որոնք վերաբերել են ՀՀԿ 15-րդ համագումարում հնչած ուղերձներին, ՀՀԿ ԵԿ հետագա անելիքներին, Կառավարության ծրագրին ՀՀԿ ԵԿ հնարավոր օժանդակությանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերում ՀՀԿ ԵԿ մասնակցությանը և Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:

ՀՀԿ նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել ՀՀԿ ԵԿ խորհրդի հետ, պատասխանել խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես կուսակցական թեմաներին, այնպես էլ մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը:

Երիտասարդ հանրապետականներից մեկը Նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունի նա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի վերաբերյալ՝ նկատի առնելով Աստանայում նախօրեին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից ընթերցված Ադրբեջանի Նախագահի նամակը՝ կապված միության անդամակցելու դեպքում Հայաստանի սահմանների և ԼՂՀ-ն ևս այդ սահմաններում ներառելու խնդրի հետ:

«Նախ պետք է ասեմ, որ որևէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են և վերաբերում են մեր առևտրային հարաբերություններին: Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»,-պատասխանել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Անկախ

Վասվածք ստացած Դիեգո Կոստոն Իսպանիայի հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի ֆուտբոլի առաջնությանը

դկ1134Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականը հաղթողի հիմնական հավակնորդ է հմարվում: Խմբային մրցաշարում աշխարհի չեմպիոնների մրցակիցներն են Հոլանդիայի, Չիլիի և Ավստրալիայի հավաքականները:

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն  հրապարակել  է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն  Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Վասվածք ստացած Դիեգո Կոստոն ևս այդ ցուցակում է:

Ահա թե ովքեր են արժանավորները.

Դարպասապահներ` Իկեր Կասիլյաս («Ռեալ»), Պեպե Ռեյնա («Նապոլի»), Դավիդ Դե Հեա («Մանչեսթեր Յունայթեդ»)

Պաշտպաններ`Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Ժերար Պիկե և Ժորդի Ալբա (երկուսն էլ` «Բարսելոնա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Խավի Մարտինես («Բավարիա»), Ռաուլ Ալբիոլ («Նապոլի»), Խուանֆրան («Աթլետիկո»)

Կիսապաշտպաններ` Սերխիո Բուսկետս, Չավի, Անդրես Ինյեստա, Սեսկ Ֆաբրեգաս (բոլորն էլ «Բարսելոնա»), Խաբի Ալոնսո («Ռեալ»), Կոկե («Աթլետիկո»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Խուան Մատա («Մանչեսթեր Յունայթեդ»), Սանտի Կասորլա («Արսենալ»)

Հարձակվողներ` Պեդրո Ռոդրիգես («Բարսելոնա»), Դիեգո Կոստա, Դավիդ Վիլյա («Աթլետիկո»),  Ֆերնանդո Տորես («Չելսի»):

Խմբային մրցաշարում աշխարհի չեմպիոնների մրցակիցներն են Հոլանդիայի, Չիլիի և Ավստրալիայի հավաքականները:

Արդարադատության նախարարը բոլոր ծխողներին հորդորում է թողնել ծխելը

18_bԱրդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես մանուկյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հորդորել է թողնել ծխելու վնասակար սովորությունը: Նա մասնավորապես գրել է.

“Մինչև վերջնականապես չծխողների շարքը համալրելը, անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ պարբերաբար թողնում էի ծխելը…: Եվ ինչ-որ պահի, սրանից տարիներ առաջ, հասկացա, որ ծխելը ոչ միայն ինքնակործանում է, այլև անազնիվ և անպատասխանատու՝ հարազատներիդ և շրջապատիդ համար:

Այսօր հետաքրքիր բան պարզեցի, որ մեր փոխնախարարներն ու ես ճշտորեն համադրելի ենք աշխարհում ծխողների և չծխողների թվի հարաբերակցությանը. այսինքն 5-ից մեկն է ծխում: Այժմ հայտարարում եմ, որ եթե մինչև մյուս տարի Առանց ծխախոտի համաշխարհային օրը փոխնախարարը չմիանա մեզ՝ չծխողներիս, ապա կկանգնի մեր թիմից դուրս մնալու իրական վտանգի առաջ:
Բոլոր ծխողներին խորհուրդ եմ տալիս և հորդորում թողնել այդ կործանարար սովորությունը, հենց թեկուզ նրա համար, որ չծխողներն ավելի պայծառ երազներ են տեսնում …”:

 

Անկախ

 

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Միքայել Պողոսյանի 60-ամյակը

33

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով շնորհավորել է դերասան Միքայել Պողոսյանին ծննդյան օրվա առթիվ:

“Հարգելի Միքայել Պողոսյան,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:
Ի շնորհիվ Ձեզ՝ ժամանակակից հայ մշակույթն ունի ստեղծագործ և ապագային միտված ծրագրերով լեցուն մեծանուն արվեստագետ: Վստահ եմ, որ շարունակելու եք ակտիվ ստեղծագործական աշխատանքը, որը նպաստելու է հայ երգարվեստի, թատրոնի ու կինոյի զարգացմանը և հասարակության շրջանում բարձրաճաշակ մշակույթի ամրապնդմանը:
Մաղթում եմ Ձեզ ստեղծագործական նորանոր հաջողություններ, առողջություն և ընտանեկան երջանկություն”:

 

Անկախ

«Եթե այժմ էլ ՀՀԿ-ականները նշում են, թե խնդիր չկա, ապա սա արդեն վրիպակ չէ, այլ վտանգավոր երևույթ». Հովհաննես Իգիթյան

135755

«Ես միշտ կարծել եմ, որ անձի ու պետության ղեկավարի արժանապատվությունը երբեմն պետք է համընկնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստան-Եվրասիական Միություն վերջին զագացումների մասին,  նշեց ԱԺ արտաքին  հարաբերությունների հանձնաժողովի  նախկին նախագահ, միջազգային փորձագետ  Հովհաննես Իգիթյանը:

Ըստ բանախոսի՝ Լեռնային Ղարաբաղի հարցը այս կամ այն կերպ դրված էր Մաքսային Միությանն անդամակցելու հիմքում:

Հայաստանի իշխանություններն, ըստ նրա, շշուկով ասում էին, որ ՄՄ-ին անդամակցելու որոշումն ընդունված է, և ամեն-ինչ արվում է Լեռնային Ղարաբաղի համար:

Բանախոսը կարծում է, որ Հայաստանը պետք է հստակ, ճկուն ու կտրուկ բանաձև ունենար: Ադրբեջանը, ըստ նրա, թեկուզ զավեշտալի, բայց այդ բանաձևն ունի և ամեն հնարավոր առիթով հիշատակում է «Հայաստանի կողմից իրենց տարածքների 20%-ը օկուպացնելու, 1 միլիոն փախստականների մասին և այլն»: Սա ծիծաղելի է, բայց, ըստ նրա՝ աշխատող բանաձև: «Այս տեսանկյունից, Հայաստանը ևս պետք է ունենար բանաձև, թե ինչ է ուզում: Այդ բանաձևը պիտի ունենար նաև արտաքին գործերի նախարարը, որը պետք է գոնե օգներ նախագահին ասելու, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Եվրասիական Միության նիստում չէ, որ պետք է քննարկվի»,-նշեց փորձագետը:

Այն պնդմանը, թե գուցե այս ամենը վտանգ չի՞ ներկայացնում իրենից, չէ՞ որ Հայաստանն առանց Ղարաբաղի է անդամակցում նաև ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին ու այլ կառույցներին, բանախոսը պատասխանեց, որ իրականում, որևէ կազմակերպությանն անդամակցելիս սահմանների հարց չի քննարկվում, այն կարգավորվում է պետությունների միջև: Բայց այստեղ, իրականում, մեծ խնդիր կա, ու եթե մեր իշխանություններն այն չեն տեսնում, ապա դա ավելի վտանգավոր է, քանի չիմանալ՝ ինչ անելը:

«Եթե այժմ էլ ՀՀԿ-ականները նշում են, թե խնդիր չկա, ապա սա արդեն վրիպակ չէ, այլ վտանգավոր երևույթ, նշանակում է՝ նրանցից ով էլ լիներ, նման կերպ էր արձագանքելու»,-նշեց Հովհաննես Իգիթյանը:

Բանախոսի կարծիքով՝ նիստի ժամանակ Ադրբեջանի նամակին ի պատասխան Սերժ Սարգսյանի լռությունը քաղաքական ու դիվանագիտական մեծ սխալ էր: «Մեր խնդիրը նստելն ու Սերժ Սարգսյանին քննադատելը չէ. ցանկացած պահի կարելի է գիծ քաշել եղածի վրա և որոշել այս հարցի ճակատագիրը: Ես և մյուսները պատրաստ ենք օժանդակելու Սերժ Սարգսյանին՝ թեկուզ միայն խորհուրդներով, և այս խնդրի ելքը որոշել, որը կարող է լինել, օրինակ, Հայաստանի անդամակցությունը ժամանակավորապես հետաձգելը»,-նշեց Հովհաննես Իգիթյանը:

 

Անկախ

Հակառակորդի դիվերսիան հետ մղած զինծառայողները մեդալներ են ստացել նախարարաից (լուսանկարներ)

10338829_690423660993245_907378067993540177_nՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

10336680_690423664326578_3466892623746617176_n“Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց հոսպիտալ և հանդիպում ունեցավ մայիսի 28-ին տեղի ունեցած դիվերսիան հետ մղած զինծառայողների հետ: Լսեց նրանց, քաջալերեց և հանդիպման ավարտին նրանց պարգևատրեց գերատեսչական մեդալներով”:

10300643_690423667659911_7379133339600628275_n

 

Անկախ

Մայիսի 29-ը մայիսի 28-ից ավելի կարևոր դաս եղավ Հայաստանի համար. Ստեփան Գրիգորյան

«Պահը եկել է օգագործելով ժողովրդի աջակցությունը՝ ցույց տալու Ռուսաստանին Հայաստանի դժգոհությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:231499141377762513

Բանախոսի կարծիքով Հայաստանի՝ Եվրասիական  Միությանը ինտեգրվելու գործընթացում տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ: «Նախ, սեպտեմբերի 3-ից առաջ մեզ խնդրում կամ ճնշում էին ինտեգրվել Մաքսային Միություն, այդ թվում՝ խոստումներ տալիս: Հիմա արդեն մենք ենք խնդրողի դերում. սրանք լուրջ փոփոխություններ են»,-նշեց Ստեփան Գրիգորյանը:

Երկրորդ կարևոր փոփոխությունն, ըստ նրա, կապված է խոստումների հետ: Ըստ նրա, հայտարարություններ, կարծիքներ էին հնչում, որ Եվրասիական  Միությանն անդամակցելու ենք Լեռնային Ղարաբաղի հետ, Հայաստանին 5-6 միլիարդ գումար տրամադրելու մասին էր խոսվում և, ընդհանուր առմամբ, կոնկրետ հարցեր էին քննարկվում: «Այժմ տեսնում ենք, որ ո՛չ Լեռնային Ղարաբաղն է Հայաստանի հետ ինտեգրվելու ՄՄ, ո ՜չ էլ կոնկրետ գումարների մասին է խոսքը գնում»,-նշեց բանախոսը:

Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ մեծ դիսկուրս է պետք բացել և՛ խորհրդարանում, և՛ խորհրդարանից դուրս և տարատեսակ քննարկումների անհրաժեշտությունը շատ մեծ է:

«Չեմ բացառում, որ պետք է վերադառնանք թարմացնելու ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման պայմանագրի շուրջ քնարկումներին՝ ցույց տալով Ռուսաստանին մեր դժգոհությունները»,-նշեց Ստեփան Գրիգորյանը:

Ղրղզստանն, ըստ նրա, սրա լավագույն օրինակն էր: Հրաժարվելով ստորագրել ՄՄ-ին անդամակցելու պայմանագիրը՝ այդ երկրի ղեկավարները պատճառաբանեցին դա նրանով, որ ՄՄ-ին անդամակցությունը իրենց երկրի տնտեսությանը առաջին փուլում մեծ վնաս կհասցնի և արդյունքում կորզեցին մեծ գումար իրենց պետության համար, իսկ մայիսի 29-ին, ըստ Ստեփան Գրիգորյանի, Հայաստանի ղեկավարության համար  շատ բաներ անակնկալ էին: «Ղրղզստանի օրինակը պետականամետության դասական օրինակ էր, իսկ մայիսի 29-ը այս տեսանկյունից մայիսի 28-ից ավելի կարևոր դաս եղավ Հայաստանի համար»:

Իսկ «Անկախ»-ի այն հարցին, թե չափազանցվա՞ծ  են այն խոսակցությունները, թե այս հարցում ընդվզման դիմաց կարող ենք Լեռնային Ղարաբաղի գնով վճարել, բանախոսը պատասխանեց. «Ասում էին ՄՄ-ին անդամակցելով՝ Լեռնային Ղարաբաղի հարցը վերջնականապես կլուծվի, իսկ իրականում հակառակն է. անդամակցությունը, տեսնում ենք, հանգեցնում է նրան, որ Հայատանից պահանջվում է անդամակցել ՄՄ՝ առանց Լեռնային Ղարաբաղի»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:

Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը հետապնդողի դերում է

chp_chess_gameԳրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Լիխտենշտեյնի Տրիեզեն քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված ութ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր:

Վերջին տուրից առաջ աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորում են երեք շախմատիստներ:

Մնացել է մեկ տուր

շchess-000Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը Հնդկաստանի Բհուբանեշվար քաղաքում անցկացվող  շախմատի միջազգային մրցաշարում կայացած ինը տուրից հետո վաստակել է 6 միավոր: Գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանն ունի 5,5 միավոր:

Վերջին տուրից առաջ աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են հինգ շախմատիստներ:

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը միայն կես միավորով ետ մնաց մրցաշարի հաղթողից

զաnormal_ArnisianԳրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի Կազան քաղաքում Նեժմետդինովի հուշամրցաշարի շրջանակում անցկացված «արագ» շախմատի մրցաշարում,  9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, 92 մասնակիցների պայքարում գրավեց 8-րդ տեղը:

Նա միայն կես միավորով ետ մնաց մրցաշարի հաղթողից` գրոսմայստեր Պավել Պոնկրատովից (Ռուսաստան):

Կանանց պայքարում 5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան (Ռուսաստան):

«Twitter» կայքի թուրք օգտատերը դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման

turkey-twitter-userԹուրք ուսուցչին բանտարկել են«Twitter» կայքում Allah C.C. կեղծանունով հանդես գալու, կրոնական արժեքները ոտնահարելու համար:

Արևելյան Մուշ նահանգում բնակվող օգտատիրոջը մեղադրել են աստծո և մարգարեի անունները վնասակար բովանդակության մեջ օգտագործելու համար:

Դատարանը մերժել է պաշտպանյալի այն պնդումները, որ իր էջը ջարդել են՝ նրան 15 ամսվա ազատազրկման դատապարտելով:

C.C.-ն արաբերեն ‘Celle Celaluhu’ հարգանք արտահայտող բառակապակցության կարճ տարբերակն է, որը նշանակում է «Ալլահի փառքը ամենազոր է»:

Մարտին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը փորձել էր արգելափակել Twitter-ը, երբ որոշ օգտատերեր կառավարության կոռումպացվածության վերաբերյալ հղումներ են կատարել:

 

Անկախ

Փորձություն Ալբենայում

chess-1Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը և Վլադիմիր Պողոսյանը կմասնակցեն հունիսի 1-9-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարին որում պաղարկվելու է Եվրոպայի մեծ գավաթը:

Լևոն Արոնյանը կխաղա Ստավանգերում

լևոնAronian-GettyԼևոն Արոնյանը հունիսի 2-13-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կմասնակցի գրոսմայստերական հզոր մրցաշարի:

Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոփալովը, Ֆաբիանո Կարուանան, Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Սիմեն Ագդեստեյնը:

Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

3Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 31-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Պյեր Անդրյոյին՝ ֆրանսիացի նոր համանախագահին, որն իր լիազորությունների կատարմանը կանցնի մոտ ժամանակներս, և ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, հանդիպմանը մասնակիցները կարծիքներ են փոխանակել ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի և դրա հեռանկարների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մայիսի 16-19-ին՝ տարածաշրջան կատարած այցի ժամանակ, համանախագահներին չէր հաջողվել Բաքվում հանդիպել Իլհամ Ալիևի հետ, քանի որ վերջինս այցով գտնվում էր Վիետնամում:

 

Անկախ

Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է «Այբ» ավագ դպրոցի առաջիկա ծրագրերին

Ayb7Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Այբ» ավագ դպրոց: Կառավարության ղեկավարը շրջել է կրթական հաստատությունով՝ ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին, կրթական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:
Վարչապետին տեղեկացրել են, որ 7 հա տարածքի վրա առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է կառուցել կրթական ավան՝ տարրական, միջին և ավագ դպրոցի նոր մասնաշենքերով, մարզական համալիրով, արվեստի կենտրոնով: Ծրագրվում է մոտ ժամանակներս դպրոցում հիմնել արդիական սարքավորումներով համալրված լաբորատորիա, որտեղ կիրականացվեն ռոբոտաշինության և ինժեներական ծրագրեր:
Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև դպրոցի կրթական գերազանցության կենտրոնի ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել կառավարության հետ համատեղ:

Ayb6Տեղեկացվել է, որ այս ուսումնական տարվանից «Այբ»-ի տարրական դպրոցի աշակերտների թիվը հասել է 82-ի, իսկ ավագ դպրոցինը՝ 260-ի: Այս ուստարում կբացվի նաև միջին դպրոցը: Զեկուցվել է, որ սոցիալական ուղղվածություն ունեցող ավագ դպրոցի աշակերտների մոտ 80 տոկոսն ուսում է ստանում բարերարների հատկացրած կրթաթոշակներով:

Հովիկ Աբրահամյանը ողջունել և կարևորել է նախատեսվող ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման աշխատանքներում:
Ի դեպ, «Այբ» կրթական ավանում շարունակվում են նաև Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կառուցման աշխատանքները. եկեղեցին կնվիրաբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

 

Անկախ

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

SIP_4156Մայիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են թիկունքային ապահովման և ռազմաբժշկական ոլորտի ուղղությամբ 2013թ. ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են հետագա խնդիրներն ու անելիքները: Նիստը նախագահել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Բացելով նիստը և կարևորելով թիկունքային ու ռազմաբժշկական ծառայությունների արդյունավետ աշխատանքների անհրաժեշտությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսել է սահմանային իրավիճակի մասին, անդրադարձել վերջին շրջանում արձանագրված միջադեպերին: Նշվել է, որ սահմանին կանգնած հայ զինվորը լիարժեքորեն կատարում է առաջադրված խնդիրները, զինծառայողների աչալրջության ու զգոնության շնորհիվ հակառակորդի բոլոր ոտնձգություններն արժանի պատասխան են ստացել:

SIP_4138 (1)Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի ոտնձգությունները կանխելու, զգոնություն, վճռականություն, անձնական խիզախություն ցուցաբերելու, բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինվորական բարձր կարգապահության և օրինակելի վարքի համար մի շարք զինծառայողներ կոլեգիայի նիստի ընթացքում պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:

Կոլեգիայի նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Զեկույցում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում  թիկունքային ապահովման և ռազմաբժշկական ոլորտներում կատարված աշխատանքների առանցքային ուղղությունները, խոսվել է սննդամթերքի, վառելիքա-քսուքային նյութերի և հանդերձանքի մատակարարման, բանակային ու զորային պահեստների, նյութական ապահովման զորամասերի, ստորաբաժանումների բուժկետերի սանիտարահիգիենիկ վիճակի, բժիշկ-մասնագետների պատրաստման, դեղորայքային ապահովման խնդիրների և այլ ուղղություններին առնչվող տարաբնույթ հարցերի մասին:

SIP_4127Ելույթներ են ունեցել նաև եկել նաև թիկունքային ապահովման ու ռազմաբժշկական ոլորտների մի շարք պատասխանատուներ, զորամիավորումների հրամանատարներ, հրամանատարների թիկունքային ապահովման գծով տեղակալներ:

Հնչած զեկույցների ու ելույթների ավարտին հարցադրումներով ու  առաջարկություններով հանդես են եկել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը, Ալիկ Միրզաբեկյանը, կոլեգիայի այլ անդամներ:

Ամփոփելով կոլեգիայի նիստ աշխատանքները և կարևորելով թիկունքային ապահովման և ռազմաբժշկական ծառայության դերն ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմական իրավիճակում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ է տվել ուղղությունների պատասխանատուներին` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու համար:

 

Անկախ