Բրիտանացի երկու ուսուցիչներ երեք անիվ ունեցող մեքենայով ճամփորդություն են սկսել աշխարհի շուրջ

c2Երկու բրիտանացի ուսուցիչներ փոքրիկ մեքենայով ճանապարհորդություն են սկսել աշխարհի շուրջ՝ կրթության գործընթացին խթանելու նպատակով:

Նրանք, անցած տարի օգոստոսին դուրս գալով Լոնդոնից, արդեն անցել են Աֆրիկա մայրցամաքով:

Նրանք իրենց երեք անիվ ունեցող, առավելագույնը  54 կմ/ժ արագություն ունեցող մեքենայով անցել են ողջ Մեծ Բրիտանիայի տարածքով՝ նախքան Եվրոպայով ճամփորդելը և Աֆրիկա ժամանելը:

Նրանք իրենց մեքենան հարավային Աֆրիկայից կուղարկեն Հնդկաստաի Մումբայ քաղաք, որտեղից էլ կշարունակեն իրենց ճամփորդությունը՝ անցնելով Ասիայի և Ամերիկաների տարածքով:

Այս զույգը ցանկանում է ճամփորդության միջոցով բարձրացնել կրթության ցածր մակարդակ ունեցող շրջանների բնակչության տեղեկացվածության մակարդակը հիմնական համարվող առարկանների վերաբերյալ:

Ուսուցիչներից մեկը՝ Րիչ Սիրսը, հայտնում է, որ աշխարհի առաջնորդները խոստացել են, որ մինչև 2015թ-ը համաշխարհային մակարդակով բոլորը կունենան տարրական կրթություն՝ չնայած որ ներկայումս աշխարհում 61 միլիոն երեխա չունի որևէ տեսակի կրթություն ունենալու հնարավորություն:

Զույգը այցելում է տվյալ բնակավայրերի դպրոցները՝ գրավելով տարբեր հովանավորների ուշադրությունը:

Ամերիկուհին բոքոնի մեջ օձ է հայտնաբերել,լուսանկար

հացԱպրիլի սկզբին  Reddit  կոլեկտիվ բլոգի օգտատերերից մեկը կայքում հրապարակել է մի շատ տհաճ լուսանկար:   humanimalcracker անունով օգտատերը տեղադրել է բոքոնի լուսանկար և թողել գրություն.”Իմ մորաքույրը հացի մեջ գտել է ամբողջական օձ”:

Պատկերում իսկապես թխվածքի մի կտոր է, որի մեջ երևում է այլ մարմին: Կնոջ զարմիկը իր մեկնաբանությունների մեջ բացատրում է , որ կինը բոքոնը գնել է   Mrs. Baird’s հացաբուլկեղենի խանութում, որը հայտնի է Տեխասում և հարակից նահանգներում: Տուն վերադառնալով , նա պատրաստվել է սենդվիչ պատրաստել և հանկարծ խմորի մեջ հայտնաբերել է ոչ ախորժաբեր  միջուկ:

Դեվիդ Մարգուլիսը  (հացի խանութների ցանցի  մամուլի քարտուղարը)  The Huffington Post-ի հետ խոսակցության ժամանակ ենթադրել է, որ լուսանկարը սովորական կեղծիք է:

Նա նշել է, որ ընկերության հետ համագործակցում է 25 տարի և այդ ամբողջ ընթացքում նման բան չի եղել: Մարգուլիսը ավելացրել է, որ Mrs. Baird’s -т 105տարվա պատմություն ունի և առանձնացել է  բարձր որակի ապրանքից պատրաստված արտադրանքով:  Պաշտոնական հայտարարության ժամանակ քարտուղարը ենթադրել է, որ հավանաբար խմորի մեջ վառված խմորի կտոր է ընկել:

Փուռը տուժածներին առաջարկել է չարաբաստիկ բոքոնը ուղարկել փորձաքննության, որպեսզի անկախ փորձագետները որոշեն, թե ի՞նչ էնրա մեջ թխվել:

Բազուկը կփրկի հիպերտոնիայից

բազուկԲազուկը հրաշալի դեղամիջոց է հիպերտոնիայի դեմ. նման բացահայտում են կատարել բրիտանացի գիտնականները: Բազուկի մեկ բաժակ հյութը իջեցնում է ճնշումը 10 կետով: Այն լայնացնում է արյունատար անոթները, լավացնում արյան շրջանառությունը: Ազդեցությունը զգալի է ընդունելուց արդեն երեք ժամ անց:

Սպասվում են տեղումներ

տեղումներԱպրիլի 18-ից 22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` ամպրոպ և կարկուտ, Լոռիում, Տավուշի, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում` թաց ձյուն: Քամին հյուսիս-արևելյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 21-22-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում` 5-7  աստիճանով:

 

Երևանում

 

Ապրիլի  18-22-ին ժամանակ առ ժամանակ  սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Երևանի ապրիլի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան   28.60C (1957 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան       -5.00C (1924 թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան  12.70C

 

Ֆրանսիական Ալպերում ավտոբուսի վթարի արդյունքում բրիտանացի վարորդը մահացել է, վիրավորվել են տասնյակ զբոսաշրջիկներ

b1Երեկ ֆրանսիական Ալպերում մեքենայի վթարի հետևանքով մահացել է մեկ բրիտանացի և վիրավորվել 18-ը:

Մեծ Բրիտանիայի ավելի քան 50 քաղաքացիներ վերադառնում էին Ալեպրում տեղակայված հանգստավայրից, երբ նրանց ավտոբուսը ենթադրվող անսարքության պատճառով շեղվել է ճանապարհից:

Այն մխրճվել է ժայռերի մեջ և հրդեհվել, որի արդյունքում բրիտանացի վարորդը մահացել է, իսկ մյուս ուղևորներին հաջողվել է դուրս գալ կրակներից:

Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով՝ ուղևորների մեծ մասին հաջողվել է դուրս գալ ջարդված պատուհաններից, սակայն նրանցից առմվազն չորսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Մինչ հրշեջները մարում էին կրակը՝ երկու ուղղաթիռ է ժամանել դեպքի վայր ծանր վիրավորվածներին հիվանդանոց տեղափոխելու համար:

Տեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ըստ երևույթին մեքենայի արգելակման համակարգի հետ ինչ-որ խնդիր է առաջացել և վարորդը կորցրել է կառավարումը՝ ավելացնելով, որ պարզապես հրաշք է, որ մարդիկ կարողացել են փրկվել այդ աղետից:

 

Էդվարդ Նալբանդյանի ելույթը և պատասխանները հարցերին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսին

նալբանդյանԲարև Ձեզ,

Ուրախ եմ ողջունել Երևանում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով այդ կարգավիճակում արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան:

Պարոն Յագլանդի այս այցելությունը տեղի է ունենում Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահության նախօրեին:

Ուղիղ մեկ ամիս անց՝ մայիսի 16-ին, Հայաստանը վեց ամսով ստանձնելու է ԵԽ նախագահությունը: Սա շատ կարևոր հանգրվան է Հայաստանի համար իբրև ԵԽ անդամ երկիր, բայց նաև՝ մեծ պատասխանատվություն, և մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք լավագույնս իրականացնելու մեր նախագահությունը:

ԵԽ նախարարների կոմիտեում մեր նախագահության գերակայությունները ձևավորելիս մենք փորձել ենք համատեղել Եվրոպայի Խորհրդի կարևոր օրակարգային և Հայաստանի համար առաջնային հանդիսացող հարցերը: Կարևորել ենք Եվրոպայի Խորհրդի բոլոր երեք ուղղությունները` մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն: Շատ միջոցառումներ են նախատեսված։ Ամբողջական ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում։

Գլխավոր քարտուղարի հետ մենք քննարկեցինք նաև Եվրոպայի Խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին՝ փորձելով մեր ներդրումը բերել Եվրոպայի Խորհրդի համար կարևոր գործընթացներին: Մենք ողջունում ենք Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի ձեռնարկած բարեփոխումները և հետևողականորեն աջակցել, աջակցում և աջակցելու ենք դրանց:

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի կազմում բավական երկար ճանապարհ է անցել՝ 12 տարի: Այդ ժամանակահատվածում մենք լուրջ առաջընթաց ենք ունեցել անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում և խորքային բարեփոխումներ ենք իրականացրել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում: Հանդիպման ընթացքում Հայաստանի՝ որպես ԵԽ անդամ պարտավորությունների և հանձնառությունների առումով, երկուստեք կարևորել ենք Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրականացումը:

Այսօր պարոն Յագլանդի հետ ստորագրեցինք Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի հիմնադրման և դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիրը, որով Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ներկայության կարգավիճակը կբարձրանա նոր մակարդակի:

Հանդիպման ընթացքում Գլխավոր քարտուղարին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության, միջնորդների կողմից ձեռնարկվող քայլերը:

Հիմա կցանկանայի  սիրով խոսքը փոխանցել պարոն Յագլանդին:

 

 

 

 

 

***

 

Հրածին Սաֆարյան: Հ2: Պարոն նախարար, հետաքրքիր է, Հայաստանի նախագահության շրջանակներում կարևոր միջոցառումները որոնք են լինելու: Կարող եք մեկ-երկուսը նշել:

Էդվարդ Նալբանդյան: Ինչպես ասացի, ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում, բայց կարող եմ այսօր նշել, որ բավական կարևոր խորհրդաժողովներ, միջոցառումներ են նախատեսված խորհրդարանների, Սահմանադրական դատարանների, արտաքին գործերի նախարարների մակարդակով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը, մշակութային, կրոնական երկխոսությունը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը, մշակույթը: Նախատեսված է նաև հանդիպում Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի մակարդակով։ Մեր նախագահության շրջանակում կկայանան  բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ: Հատկապես ես կցանկանայի նշել հանրապետության նախագահի նախատեսված այցելությունը Ստրասբուրգ: Մի շարք մշակութային միջոցառումներ կկազմակերպվեն, ցուցահանդեսներ, համերգներ, բայց կցանկանայի հիշատակել «Սպարտակ» բալետի ներկայացումը Ստրասբուրգում: Այսինքն, բավական մեծ է այս միջոցառումների ծրագիրը, որը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում:

 

Արտակ Բարսեղյան: Հայաստանի Հանրային ռադիո: Երկու կարճ հարց: Պարոն Նալբանդյան, արդյո՞ք Հայաստանի նախագահության շրջանում սպասվում է Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնում և նոր կառավարության ձևավորման շրջանակներում արդյո՞ք Դուք հանդիպել եք նախագահի հետ և ստացել նրանից առաջարկություն շարունակել պաշտոնավարել: Շնորհակալություն:

 

Էդվարդ Նալբանդյան: Երկրորդ հարցին պատասխանեմ: Եթե դուք նկատի ունեք տարբեր բամբասանքները, որոնք տպվում են մեր թերթերի մեջ, ապա չեմ կարծում, որ դրանք մեկնաբանելու կարիք կա: Իսկ ինչ վերաբերում է Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանը միշտ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հունգարիայի հետ, բայց այդ ուղղությամբ Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի:

 

 

 

 

 

 

 

 

 

Տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը

10339_am_2Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նաև քննարկել է 2012 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում բարձրացված 14 հարցերից լուծում են ստացել 12-ը: Մասնավորապես, նվազեցվել է էլեկտրոնային ստորագրության սակագինը՝ փոքր բիզնեսի համար 13 հազար դրամից այն հասցվել է 3500-ի, հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հարկային տեսչություն 12 անգամից կրճատվել է և դարձել 4 անգամ, պարզեցվել են իրավաբանական անձանց լուծարման, բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի նպատակային նշանակությունը որպես գրասենյակ փոխելու գործընթացները:
Կատարելագործվել է նաև ՀՀ մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման գործընթացը, իրականացվել է արտոնագրային վճար վճարող համարվողների հարկային բեռի և վարչարարության թեթևացում, հստակեցվել է դատական ակտերի կատարման ծառայողների կողմից արգելանքը միայն վիճարկվող գումարի չափով կիրառելու խնդիրը: Բացի այդ, կատարելագործվել է իրավաբանական անձի գրանցման գործընթացը՝ տեղեկացման թերթիկի միջոցով, ներդրվել է ՓՄՁ-ների համար պարզ հարկատեսակ՝ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և այլն:
Այնուհետև անդրադարձ է կատարվել ռիելթորական կազմակերպությունների համար սահմանված արտոնագրային վճարի չափի վերաբերյալ հարցին: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներին իրականացնել լրացուցիչ վերլուծություն, որից հետո միայն համապատասխան առաջարկությունները ներկայացնել խորհրդի քննարկմանը:
Քննարկվել են նաև մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների կողմից պարզեցված հաշվապահական հաշվառում վարելու, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող փոքր կազմակերպությունների կողմից շրջանառության հարկի կիրառման, ինչպես նաև սննդամթերքի ներմուծման ընթացքում ներկայացվող փաստաթղթերին առնչվող հարցեր:

«Մարդիկ ընտրում են անձանց». Ահարոն Ադիբեկյան

Ահարոն Ադիբեկյան

Այսօր «Վարկած» մամուլի աումբի հյուրն էր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով փորձեց վերլուծել, թե սպասվող ՏԻՄ ընտրություններինընդառաջ որ քաղաքական ուժերի քարոզարշավն է ավելի արդյունավետ:

«Յուրաքանչյուր կուսակցություն պնդում է, թե իր քարոզարշավն է ամենաարդյունավետը, բայց դրա մասին տեղին կլինի խոսելընտրություններից հետո, իսկ այժմ կարող ենք ուրվագծել միայն մարտավարությունները», – ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Խոսելով ԲՀԿ-ի մարտավարության մասին` սոցիոլոգը ընդգծեց, որ Վարդան Օսկանյանը փորձում է քաղաքական երանգ տալքարոզարշավին, չի խոսում քաղաքային խնդիրներից` հավանաբար չի տիրապետում դրանց: Բարև Երևանը ևս քաղաքականացնում էպայքարը` փորձելով շարունակել «բարևահեղափոխությունը»: Օրինաց երկիրը ակնհայտորեն չի հավակնում բացարձակ հաղթանակի:

Անդրադառնալով լրագրողնրից մեկի հարցին, թե մանիպուլյացիա չէ արդյոք այն, որ քարոզարշավի պաստառներին ՀՀԿ-ն խաղում է Տարոն Մարգարյանի իմիջի վրա, և բացի նրա նկարից դիտողը չի ընկալում ոչինչ, մինչ դեռ ընտրություն է կատարելու ոչ թե անձանաց, այլ կուսակցությունների մեջ` Ահարոն Ադիբեկյանը հակադարձեց. «Մարդիկ ընտրում են անձանց: Ընտրողի համար շատ ավելի կարևոր է իմանալ, թե ով է քաղաքապետը, ինչ գիտի քաղաքի խնդիրների մասին և այլն, քան այն, թե որ կուսակցության շարքերում է նա կանգնած»:

Աշխարհի հզոր տիկինները

Մեր աշխարհը հայրիշխանական է, այսինքն` գերիշխանության ու ենթակայության աշխարհ: Իշխողը միշտ էլ, անհիշելի ժամանակներից, տղամարդն է եղել, ենթարկվողը` կինը: Եվ մարդկության ամբողջ պատմությունը, փաստորեն, կնոջ ազատությունների սահմանափակման և իրավունքների խախտման պատմություն է: Դարեր շարունակ կինն անլիարժեք էակ է համարվել: Սոկրատեսի նման հանճարեղ փիլիսոփան ժամանակին ասում էր, որ կենդանի էակի համար երջանկություն է համարում երեք հանգամանք. որ մարդ է, ոչ թե անասուն, որ հույն է և տղամարդ է, ոչ թե կին: Ի՞նչ կարող ես անել, այդպիսին էր այն ժամանակ քաղաքակրթությունը:  Այնպես որ, նորագույն քաղաքակրթության ներկայացուցիչն էլ այսօր կարող է թեթևացած  շունչ քաշել ու ասել, թե ինչ երջանկություն է, որ Ք.ա. V դարում չենք ծնվել: Թեպետ XX դարի շեմին էլ ապրում էին Օտտո Վեյնինգերի նման փիլիսոփաներ, որոնք ամենայն չարիքն ու բացասականն այս աշխարհում կանանց էին վերագրում, ամենայն բարիքն ու դրականը` տղամարդկանց:

Ահա եղել են ժամանակներ, երբ կնոջ ազատությունների սահմանափակումները հասել են ստրկացման: Եղել են ժամանակներ, երբ հալածանքների են վերածվել, ընդհուպ  մինչև խարույկների վրա այրելը:

Սկսած XVIII դարից, երբ կանայք հասկացան, որ հեղափոխություններին մասնակցելով և արյուն թափելով` հերթական անգամ ծառայեցին տղամարդկանց, որ նոր հասարակարգն իրավունքներ բերեց դարձյալ տղամարդկանց, ոչ իրենց,  n8anc պայքարն իրենց կազմակերպված ու գաղափարական բնույթ ստացավ: Եվրոպայում սկսեց «մոլեգնել» ֆեմինիզմը, որ թեպետ անցած դարի կեսերին փակուղի է մտել, դեռ մինչև հիմա էլ սարսափեցնում է թույլ նյարդեր ունեցող տղամարդկանց: Շատ ջանքեր ու արյուն թափեցին ֆեմինիստուհիները, մանավանդ` սուֆրաժիստուհիները, մինչև որ վերջապես անցած դարում  տեր դարձան իրենց իրավունքներին: Բայց այն ժամանակ կանանց շարժման ամենաաննկուն առաջամարտիկներն անգամ չէին կարող պատկերացնել, որ մի օր կանայք ոչ միայն ընտրելու և ընտրվելու իրավունք են ունենալու, այլև դառնալու են երկրի նախագահ ու վարչապետ, զբաղեցնելու են ուրիշ առանցքային պաշտոններ, կարճ ասած` տղամարդկանց հավասար  կայացնելու են իրենց երկրի ու ժողովրդի ճակատագիրը վճռող որոշումներ:

Այսպես թե այնպես, միջազգային հանրությունն ամեն տարի Մարտի 8-ի կապակցությամբ դառնությամբ նշում է, որ մարդկությունը դեռևս չի հասել  սեռերի հավասարության նպատակին, հատկապես` կանանց քաղաքական մասնակցության առումով: Ներկայումս նրանց է պատկանում աշխարհի բոլոր պատգամավորական տեղերի 19%-ից քիչ ավելին:  Աշխարհի 43 խորհրդարաններում են միայն  հասել կանանց 30% ներկայացվածության, 62 երկրների պատգամավորների թվում կանայք մինչև 10% են կազմում, իսկ 10 երկրների խորհրդարաններում առհասարակ կին չկա: Ամենից շատ կանայք Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի խորհրդարաններում են:

Բայց մի ուշագրավ հանգամանք էլ կա. պետությունների ղեկավարների կանայք, կարգավիճակ  ու դիրք են ստանում իրենց ամուսինների շնորհիվ, ինքնաբերաբար: Երբ ամուսինը նախագահ է դառնում, հանրությանն անմիջապես հայտնի է դառնում «առաջին տիկնոջ» տիտղոսը ստացած նրա կնոջ անունը: Երկրների կին ղեկավարների ամուսինները նման տիտղոս ու կարգավիճակ չունեն: Թերևս այս իրողության հիմքում ընկած է այն արմատացած տեսակետը, թե առերես է միայն, որ կանայք իշխանություն չունեն, իրականում նրանք միշտ էլ «գորշ կարդինալի» դեր են կատարել և տարբեր հնարքներով ազդելով իրենց ամուսինների կամ մերձավոր տղամարդկանց վրա` աշխարհի կառավարման բոլոր թելերն իրենց ձեռքում են պահել:

Մարիա Էստելա Մարտինես դե ՊերոնԻնչևէ: Այսօր  աշխարհում երկու տասնյակից ավելի պետության  կամ կառավարության ղեկավար կին կա: Ովքե՞ր են նրանք, ինչպե՞ս է հաջողվել նրանց ճեղքել  մրցակից տղամարդկանց դիմադրությունը և բարձրանալ մինչև երկրի առաջին դեմքի աթոռը, և ովքեր էին, որոնք պատմության մեջ մնացին որպես առաջին կին ղեկավարներ:

Նորագույն ժամանակներում առաջին կին վարչապետն աշխարհում Սիրիմավո Բանդարանաիկեն է, որ Շրի Լանկայի կառավարության ղեկավարն է եղել 1960-1965, 1970-1977, 1994-2000 թթ: Նա Սոլոմոն Բանդարանաիկեի կինն էր, որը հիմնադրել էր Շրի Լանկայի (այն ժամանակ` Ցեյլոնի) ազատության կուսակցությունը և հաղթել 1956 թ. ընտրություններում:  1959 թ. ամուսնու սպանությունից հետո կուսակցության գլուխ անցավ Սիրմավոն և 1960 թ. ընտրություններում հաղթանակ տանելով` դարձավ երկրի վարչապետ, պաշտպանության և արտաքին գործերի նախարար: Նրա կառավարությունը քաղաքական համակարգի ժողովրդավարացման և առաջադեմ տնտեսական բարեփոխումների քաղաքականություն վարեց և ձեռնամուխ եղավ արտասահմանյան նավթային ընկերությունների ազգայնացմանը:

Չնայած միջազգային  հարաճուն հեղինակությանը, նրա դիրքերն աստիճանաբար թուլանում էին երկրի ներսում, քանի որ ոչ բոլոր բարեփոխումներն էին հաջողությամբ պսակվում:

1977 թ. Բանդարանաիկեի կուսակցությունը պարտություն կրեց հերթական ընտրություններում: 1980 թ. գերագույն դատարանը մեղավոր ճանաչեց նրան չարաշահումների համար: 1986 թ. նա վերականգնեց իր իրավունքները և ընտրվեց խորհրդարանի պատգամավոր: 1988 թ.  պարտություն կրեց նախագահական ընտրություններում, իսկ 1989 թ. դարձավ ընդդիմության առաջնորդը: 1994 թ. Բանդարանաիկեի դուստրը` Չանդրիկա Կումարատունգան, հաղթելով նախագահական ընտրություններում, մորը վարչապետ նշանակեց: 2000 թ. օգոստոսին Բանդարանաիկեն, լինելով աշխարհի ամենատարեց գործող քաղաքական գործիչը` 84 տարեկան, հրաժարական տվեց և անցավ հանգստի: Երկու ամիս անց  կնքեց մահկանացուն սրտի նոպայից:

Առաջին կին նախագահն աշխարհում, որ նաև Արգենտինայի պատմության մեջ առաջին կին նախագահն է (1974-1976 թթ.), Մարիա Էստելա Մարտինես դե Պերոնն է, որ հայտնի է Իսաբել անվամբ: Նա Արգենտինայի նախկին նախագահ Խուան Պերոնի կինն էր, որին  հանդիպել է Պանամայում, որտեղ աշխատում էր որպես գիշերային ակումբի պարուհի: Երբ Պերոնը վերադառնում է քաղաքականություն, Իսաբելը հաճախ նրա հանձնարարությամբ մեկնում էր Հարավային Ամերիկայի տարբեր երկրներ և Իսպանիա:

Ի տարբերություն Պերոնի նախկին կնոջ` Եվա Պերոնի, որին հիշեցնում էր արտաքինով, Իսաբելը բավական թուլակամ էր և քաղաքականության մեջ ակտիվ դեր չէր խաղում: Երբ Պերոնը որոշեց 1973 թ. երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը Արգենտինայի նախագահական ընտրություններում, իր կնոջն առաջադրեց որպես փոխնախագահի թեկնածու: Ընտրություններում հաղթելուց շատ չանցած` Պերոնը վախճանվեց, և 1974 թ. Իսաբել Պերոնը մեխանիկորեն դարձավ երկրի ղեկավար և  կառավարեց երկու տարի: Իշխանությունից հեռացվեց հեղաշրջման հետևանքով, որը կազմակերպել էր գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելան: Նա տնային կալանքի մեջ է եղել և 1981 թ. արտաքսվել Իսպանիա: 2007 թ. հունվարին Արգենտինայում Իսաբել Պերոնին ձերբակալելու օրդեր ստորագրվեց: Նրան մեղադրում էին հարյուրավոր արգենտինացիների սպանության ու անհետ կորչելու հանցակցության մեջ: Ուստի պահանջում էին նրա էքստրադիցիան: 2008 թ. Իսպանիայի ազգային դատարանը մերժեց Բուենոս Այրեսի` Իսաբել Պերոնին հանձնելու պահանջը` հղում անելով հայցի վաղեմության ժամկետին:

Վիգդիս ՖիննբոգադոտիրԻսկ առաջին կին նախագահը, որ երկրի նախագահ է դարձել ընտրությունների արդյունքում, Իսլանդիայի չորրորդ նախագահ Վիգդիս Ֆիննբոգադոտիրն է  (1980-1996 թթ.): Ավելին` նա այդ պաշտոնին մնաց չորս ժամկետ: Եվ եթե 1980 թ. նա մրցակցին հաղթեց ընդամենը 1,5% առավելությամբ (լինելով, ընդ որում, բաժանված կին, միայնակ մայր երեք տղամարդ թեկնածուների դիմաց), ապա 1984 և 1992 թթ. նրան վերընտրեցին ավտոմատ կերպով, ուրիշ թեկնածուներ չկային: Իսկ 1988 թ., երբ մի քաղաքական գործիչ փորձեց մրցակցել նրա հետ, Վիգդիսի օգտին քվեարկեց ընտրողների 93%-ը: Եվ միայն 1996 թ.  նա որոշեց թողնել քաղաքական Օլիմպոսն ու թոշակի գնալ:

Առաջին կինը նորագույն պատմության մեջ, որ կառավարության ղեկավար է դարձել գերազանցապես մահմեդական բնակչությամբ երկրում, Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոն է (1988-1990, 1993-1996):

Նրա քաղաքական գործունեությունը հենց սկզբից դրամատիկ ընթացք է ունեցել: Մի ամիս էլ չկար, որ նա նշանակվել էր հոր` երկրի վարչապետ Զուլֆիկար Ալի Բհուտտոյի օգնականը, երբ ռազմական հեղաշրջման հետևանքով հայրը գահընկեց արվեց, և հայր և դուստր բանտ նետվեցին: 1979 թ. նրա հայրը մահապատժի ենթարկվեց: «Ես չեմ ընտրել այս կյանքը, այդ նա է ինձ ընտրել»,- հետագայում գրել է նա իր «Արևելքի դուստրը» հուշագրությունում: Նա խոստովանել է, որ հոր մահապատիժն է ստիպել իրեն քաղաքական գործիչ դառնալ: Այնուհետև` տնային կալանքներ և տարագրություն Մեծ Բրիտանիա: Երկրի ղեկավարի` գեներալ Զիա-ուլ-Հակայի զոհվելուց հետո (ավիավթարից) Բենազիրը հայրենիք վերադառնալու հնարավորություն ստացավ:

Բենազիր Բհուտտո1988 թ. ավելի քան 10 տարի անց առաջին ազատ խորհրդարանական ընտրություններում Պակիստանի ժողովրդական կուսակցությունը հաղթանակ տարավ, և Բենազիր Բհուտտոն զբաղեցրեց վարչապետի պաշտոնը:

Բհուտտոյի կաբինետը հաջողությունների հասավ սոցիալական և քաղաքական բարեփոխումների առումով, նա կարողացավ  կարգավորել հարաբերությունները վաղեմի թշնամու`Հնդկաստանի հետ, բայց նրա կառավարությունը բնորոշվեց նաև կոռուպցիայի կտրուկ վերելքով: Ընդ որում կոռուպցիոն սկանդալներում հաճախ էր հոլովվում նրա ամուսնու անունը:

Իսկ ահա 1993 թ. հերթական ընտրությունների ժամանակ Բհուտտոն հաղթանակ տարավ հենց կոռուպցիայի և աղքատության դեմ պայքարի կարգախոսներով: Բհուտտոյի երկրորդ վարչապետության տարիներին երկիրը վերելք ապրեց:1996 թ. նա  գրանցվեց Գիննեսի ռեկորդների գրքում  որպես տարվա ճանաչված միջազգային քաղաքական գործիչ, նրան շնորհվեց Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, Ֆրանսիայի Պատվավոր լեգեոնի շքանշան և այլ պարգևներ: Միաժամանակ էլ ավելի ծաղկեց կոռուպցիան:  1996 թ. նրա կառավարությունը ցրվեց, իսկ Ուսամա բեն Լադենը Սև վարդի (ինչպես նավանում էին նրան լրագրողները) գլխի համար 10 մլն դոլար  խոստացավ: Բհուտտոյին և նրա ընտանիքին ֆինանսական մեքենայությունների և պատվիրված սպանությունների մեղադրանքներ ներկայացվեցին, և նա ստիպված էր լքել երկիրը:

2007 թ. հոկտեմբերին  Բհուտտոն վերադարձավ հայրենիք: Նրան դիմավորող ամբոխի մեջ երկու պայթյուն եղավ, զոհվեց 130 մարդ, վիրավորվեց մոտ 500-ը: Խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին 2008 թ. հունվարին, և Բենազիրը վստահ էր, որ հաղթելու է: Սակայն 2007 թ. դեկտեմբերի 27-ին կազմակերպված երկրորդ  ահաբեկչական գործողությունն արդեն խլեց Բհուտտոյի կյանքը:

 

Շարունակելի

 

2013թ Հայկական ցեղասպանության ճանաչմանը նպաստող Գովազդային վահանակները տեղակայված են ԱՄՆ մի շարք քաղաքներում

Watertown-12013թ Հայկական ցեղասպանության ճանաչմանը նպաստող Գովազդային վահանակները տեղակայված են, Ֆոքսբորոյում, Քեմբրիջում եւ Ուոթերթաունում (Մասաչուսեթս)։
Ամենամյա Գովազդային Վահանակները՝ հովանավորվել են Խաղաղության Արվեստ, կազմակերպության (Peace of Art, Inc.)www.peaceofart.org Անշահույթ կրթական կազմակերպությանը։ Խաղաղություն Արվեստ կազմակերպությունը օգտագործում է համընդհանուր արվեստի լեզուն, իրազերկ պահելու մարդկային գոյավիճակին, նպաստելով հակամարտություների խաղաղ լուծմանը։
Երեք հսկա գովազդային վահանակներ 10′ x 30′ ոտք եւ մյուսները 11′ x 27′ ոտք, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Վահանակներից առաջինը 10’x 30′ ոտք գտնվում է Ֆոքսբորոյում (Մասաչուսեթս) տեղակայված է «Ժիլետ» մարզադահլիճի եւ «Պետրիոտ Պլեյսի» հարեւանությամբ,հստակորեն տեսանելի բոլորի համար:
Երկրորդ գովազդային վահանակը տեղակայված է Ուոթերթաուն (Մասաչուսեթս), Հայկական համայնքի սրտում (Mount Auburn) փողոցի վրա Հայկական շուկայի, մշակութային կենտրոնների, եկեղեցիների եւ Ամերիկայի Հայոց Գրադարան եւ թանգարանի մոտ։
Երորդը տեղակայված է դեպի Քեմբրիջ, Բոստոն, եւ Սամրվիլ տանող եւ բերող դարբասաշեմք միջեւ, Քեմբրիջ փողոցի վրա Lechmere կայարանի եւ խոշոր առեւտրական կենտրոնների մոտ։ Ունի, բարձր երթեւեկություն ինչպես նաեւ բարձր տեսանելիություն,, Քեմբրիջ (Մասաչուսեթս)։
Դանիել Վարուժան Հեճինեան, նախագահ եւ հիմնադիր Խաղաղության Արվեստ կազմակերպությանը, ասել է, որ «այս վահանակներով հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերու հիշատակին, կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ դատապարտել հանցագործներին: 98 տարի է անցել, բայց 1915 թ. սարսափելի իրադարձությունների արյունոտ ձեռնահետքերը, դրոշմվել են աշխարհի պատմության էջերի վրա երբ 1,5 միլիոն հայեր կորցրին իրենց կյանքը»:

Կարո՞ղ է արդյոք սովորական ջուրը բուժել

ջուրԳուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:

Մարդու օրգանիզմը բազմադարյան  էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը բնական ջրով հագեցնելուն: Այն հեշտությամբ թափանցում է բոլոր բջիջներն ու ակտիվ մասնակցում օրգանիզմի կենսագործունեությանը: Իսկ ի՞նչ ենք սիրում խմել. թեյ սուրճ, լիմոնադ, հյութ (ջերմամշակումից հետո), գարեջուր, ալկոհոլ` տարբեր տարբերակներով, ու համոզված ենք, որ դրանք լրիվ բավարար են ծարավը հագեցնելու, օրգանիզմի  տոնուսը բարձրացնելու համար:

Մի՞թե: Իրականում  ջուրն անփոխարինելի է: Ասենք, օգտագործել ենք  100 գ օղի. դրա մեջ 40%  ալկոհոլ է, 60%-ը` ջուր: Այդ 100 գրամը ծարավ չի հագեցնում, որովհետև սպիրտը ջրազրկող հատկություն ունի, այն բջիջներից դուրս է բերում ջուրը:

Երկրորդ օրինակը. մարդը  նավաբեկության հետևանքով ծովում է հայտնվել, ու քաղցրահամ ջուր չկա: Նա փորձում է ծովի ջրով հագեցնել ծարավը: Ծովի ջրում լուծված աղը փակում է բջիջ ներթափանցող ջրի մուտքը: Մարդու օրգանիզմն էլ ավելի է ջրազրկվում: Ի վերջո, մարդը մահանում է, եթե օգնություն ժամանակին չցուցաբերվի: Իսկ այն ըմպելիքները, որոնք շաքար են պարունակում, նույնպես հանգեցնում են օրգանիզմի ջրազրկման: Ջուրն օրգանիզմում  մասնակցում է   բջիջներում ու հյուսվածքներում կատարվող կենսաքիմիական փոխազդեցություններին: Ջուրը  նյութերի մեծամասնության համար լավ լուծիչ է, ու այն ակտիվորեն մասնակցում է  շատ ֆիզիոլոգիական պրոցեսների էներգաապահովմանը:

Աղ, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքների անընդհատ օգտագործման հետևանքով տեղի է ունենում բջիջների ջրազրկում:

Բարեբախտաբար, մեր օրգանիզմում  ջրազրկման դեմ գործում  է կարճաժամկետ վթարային պաշտպանություն: Եթե այն առաջանում է ինչ-ինչ պրոցեսների հետևանքով, ապա օրգանիզմը հիստամին է մշակում: Այն օգնում է  ջրի պակասի դեպքում: Ինչպե՞ս է այն աշխատում: Հիստամինն արգելափակում է ջրի կորուստը թոքերի միջոցով, բրոնխները լցնելով լորձով, որպեսզի դրանք չչորանան: Հիստամինը խթանում է  ստամոքսահյութի արտադրությունը, որպեսզի սնունդը արագ մարսվի ջրի սղության պայմաններում: Այդ ունակության շնորհիվ տեղի է ունենում ջրի բաշխում երկրորդական օրգաններից: Երկրորդական են համարվում հոդերը, մաշկը, հաստ աղիքը: Նման վերաբաշխումը լրիվ բավականացնում է, որ ժամանակավոր ջրազրկմանն օրգանիզմը դիմանա:

Իսկ օրգանիզմի ջրազրկման մասին հուշում է, ասենք`  բերանի  չորությունը: Դրան հաջորդում է  օրգանիզմի տարբեր մասերում առաջացող  ցավը կամ էլ քրոնիկ հիվանդությունների սրացումը, որոնք միշտ չէ, որ առնչություն ունեն ջրազրկման հետ: Ոմանք ծարավի զգացումը քաղց են կարծում: Մարդիկ ջրի պակասը լրացնում են ուտելիքի միջոցով: Նման դեպքերում է, որ մեկ բաժակ ջուրը վանում է քաղցի զգացումը:

 

Եթե ունեք քրոնիկ հիվանդություն, ապա  ոչինչ չի խանգարի, որ փորձեք  ջրով ձեր վիճակը մեղմել: Դրա համար կարելի է հրաժարվել բոլոր ըմպելիքներից ու խմել միայն ջուր  ուտելուց կես ժամ առաջ և ուտելուց 2 ժամ հետո: Ամենօրյա ջրի չափաբաժինը պետք է կազմի 6-8 բաժակ: Եվ հետևեք զուգարան գնալու հաճախությանը, մեզի գույնին: Եթե  մեզը բաց  գույն ունի, ապա անհանգստանալու պատճառ չկա, իսկ եթե  գույնը մուգ նարնջագույն է կամ շագանակագույն, ապա դիմեք մասնագետին: Մաքուր ջրով բուժելու բազմամյա փորձը դրական արդյունքներ է տալիս, սակայն այն շաբաթներ է տևում: Այնուամենայնիվ, եթե զգաք  վիճակի բարելավում, ապա դա նշանակում է, որ ձեր հիվանդության պատճառը ջրի դեֆիցտն է: Եթե կան ըմպելիքներ, որոնցից այնուամենայնիվ չեք կարողանում հրաժարվել, ապա ձեզ ոչ ոք չի արգելում դրանք խմել:

Հիշեք, որ ջրազրկող ըմպելիքներն օգտագործելուց հետո հարկավոր է այդ դեֆիցիտը լրացնել մաքուր ջրով: Ուրեմն հարկավոր է հիշել, որ կան ըմպելիքներ, որոնք ջրազրկում են օրգանիզմը: Որևիցե հիվանդության ախտանշանների հայտնվելուն զուգընթաց,պետք է վերանայել օրվա սննդակարգն ու  օրական մի քանի բաժակ պարզ ջուր ավելացնել սննդաբաժնին, ինչը կօգնի վերացնելու անհանգստության պատճառը:

Թեյ. պատրաստման և օգտագործման ճիշտ ձևը

թեյԵթե սիրում եք թեյ, ուրեմն անպայման պետք է իմանաք, թե ինչպես պետք է այն պատրաստել ու օգտագործել, որ օգուտ տա, ոչ թե վնաս: Մեզանից ոմանք սխալներ են անում` փորձելով համեղ թեյ պատրաստել: Թվում է, թե թեյ պատրաստելը հասարակ բան է, ու հարկ չկա հետևել ինչ-որ կանոնների:

Այո, իսկապես էլ թեյն օգտակար է: Սև և կանաչ թեյերը պարունակում են հակաօքսիդանտներ` կատեխիններ: Դրանք  օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալներից` անկայուն մոլեկուլներից, որոնք հարձակվում են բջիջների վրա, վնասում կարևոր միացությունները: Թեյի բաղադրության հակաօքսիդանտները խոչընդոտում են ազատ ռադիկալների քայքայիչ գործունեությունը և հաղթանակում այդ պայքարում:

Սակայն թեյն օգուտից բացի կարող է նաև վնասել, եթե այն ճիշտ չպատրաստենք ու օգտագործենք: Չինաստանի թեյի հնագույն մշակույթում խոսվում է  սխալ օգտագործման պարագայում դրա վնասների մասին: Այն շարադրված է 10 արգելքի ձևով:

Չի կարելի թեյ խմել  դատարկ ստամոքսին: Չինացիներն ասում են, որ եթե դատարկ ստամոքսին թեյ խմեք, ապա այն, ընկնելով օրգանիզմ, իր սառը բնույթով կարող է սառեցնել ստամոքսն ու փայծաղը, ինչը նման է «տուն գայլի ներխուժմանը»:

Չի կարելի եռման թեյ խմել, քանի որ դա կարող է գրգռել կոկորդը, կերակրափողն ու ստամոքսը: Եթե եռման թեյ ու կերակուր օգտագործելը երկարաձգվի, ապա թվարկված օրգաններում հիվանդագին փոփոխություններ կառաջանան: Այդ խնդրով զբաղվող բժիշկներն ասում են, որ թեյի ջերմությունը չպիտի գերազանցի 550 – ը:

Չի կարելի նաև սառը թեյ խմել: Եթե տաք կամ գոլ թեյն օրգանիզմը թարմացնում է, պայծառացնում գիտակցությունը, տեսողությունը սրում, աչքերը «բացում», ապա սառը թեյը տհաճ  ազդեցություն է ունենում:

Օրգանիզմում սառնություն է առաջանում, ու լորձ է կուտակվում:

Շատ թունդ թեյ նույնպես չի կարելի օգտագործել: Տանինի մեծ խտությունն ու կոֆեինը կարող են անքնություն ու գլխացավ առաջացնել:

Չի կարելի թեյը երկար եփել: Եթե թեյի գույնը չափազանց երկար է թրմվում, ապա եթերայուղերն ու բազմաֆենոլները սկսում են «ինքնակամ» օքսիդանալ, թեյը կորցնում է  թափանցիկությունը, համային  որակներն ու բույրը: С և P վիտամինների օքսիդացման հետևանքով նվազում է բուժական նշանակությունը : Բացի այդ,  եթե թեյը երկար ժամանակ գտնվում  է տաքության մեջ, ապա վերածվում է մանրէների բազմացման  նպաստավոր միջավայրի:

Չի կարելի թեյը մի քանի անգամ թրմել: Սովորաբար 2-3-րդ անգամ  օգտագործելու  դեպքում թեյախոտն արդեն բավարար քանակությամբ օգտակար նյութեր չի պարունակում:

Կատարվել է փորձ ու ստուգվել թեյի որակն ամեն եփելիս. առաջին անգամ թեյախոտից եփուկն  օգտակար նյութերի գրեթե կեսն իր մեջ է առնում, երկրորդ անգամ` 35%-ը, երրորդ անգամ` 10%-ից պակաս: Իսկ եթե այն օգտագործվում է 4 և ավելի անգամ, ապա թեյից մնում են միայն վտանգավոր բաղադրիչները, քանի որ դրանք ամենավերջում են «հանձնվում»:

Ուտելուց  անմիջապես առաջ չի կարելի թեյ խմել, քանի որ դրանից թուքն ավելի կջրիկանա: Դրանից ճաշն անհամ կթվա, ինչպես նաև տեղի կունենա մարսողական օրգանների կողմից պրոտեինի յուրացման նվազում: Իսկ եթե իսկույն թեյ խմելու պահանջ  ունեք, ապա խմեք ուտելուց գոնե կես ժամ առաջ:

 Անմիջապես ուտելուց հետո նույնպես չի կարելի թեյ խմել, քանի որ ցանկացած ըմպելիք, այդ թվում` թեյը, անմիջապես ուտելուց հետո հանգեցնում է  ստամոքսահյութի խտության նվազման ու ամբողջ մարսողական համակարգի աշխատանքի դանդաղեցման: Եթե կամենում եք անուշաբույր թեյ վայելել, ապա միայն մեկ ժամ անց:

Թեյով չի կարելի դեղ խմել: Թեյի մեջ լուծվող դաբաղանյութերը տրոհվելով տանին են անջատում և դժվարացնում  յուրացումը: Դրա համար էլ ասում են, որ թեյը քայքայում է դեղը:

Երեկվա  կամ նախորդ օրվա  թեյը նույնպես վտանգավոր է, քանի որ ոչ միայն վիտամիններից զուրկ է, այլև մանրէների բազմացման համար  գերազանց միջավայր:

Իսկ եթե այդ թեյը  դեռևս չի փչացել, ապա այն կարելի է կրկին օգտագործել  բուժական, սակայն արտաքին կիրառման  նպատակով: Մեկ օրվա հնություն ունեցող թեյը  հարուստ է տարբեր թթուներով ու ֆտորով: Այդ միջոցը կտրում է մազանոթներից արյունահոսությունը: Այն հարմար է բերանը ողողելու, բերանի խոռոչի, լեզվի ցավը մեղմելու և արյունահոսող լնդերը բուժելու համար: Դրանով կարելի է տրորել մաշկի վնասված ու բորբոքված հատվածները: Նախորդ օրվա թեյով լվանալով աչքերը` կարելի է մեղմել ծակծկոցը,  տհաճ զգացողությունը, իսկ բերանն առավոտյան ատամները մաքրելուց առաջ և  ուտելուց հետո ողողելը թարմության զգացում կպատճառի: Ի դեպ, փոքրիկների ատամնացավի դեպքում ևս առաջարկվում է թեյի թուրմով ողողում կատարել: Այն, ցավազրկելուց բացի, ամրացնում է ատամները:

 

Թխվածքաբլիթ «Տրյուֆել»

տրյուֆելՍա շոկոլադապատ, վաֆլու մեջ թաթախված ու ընկուզապատ թխվածքաբլիթ է, որի մեջ գետնանուշ կա  կամ ընկույզ: Կարելի է միջուկին ավելացնել մուրաբա կամ ծիրանաչիր: Մուրաբան պետք է լինի ծիրանի, բալի  կամ կոկռոշի: Հեշտ է պատրաստվում ու շատ համեղ է:

Բաղադրությունը խմորի համար

ձվի պինդ խաշած 3 դեղնուց

200 գ կարագ կամ մարգարին

0,5 թ/գդալ սոդա` քացախով

5 ճ/գդալ թթվասեր

3 ճ/գդալ ալյուր

վանիլին:

Շոկոլադե ջնարակի համար

1 ճ/գդալ շաքար

3 ճ/գդալ կակաո

3 ճ/գդալ կաթ կամ ջուր

30-50 գ կարագ:

Ձևավորման ու միջուկի համար

1.600 գ վաֆլի

2 ընկույզ, մուրաբա:

Պատրաստման եղանակը

Ձուն պինդ խաշել, դեղնուցը հանել ու պատառաքաղով տրորել կամ քերել քերիչով: Ավելացնել հալած կարագը կամ մարգարինը, թթվասերը, սոդան` քացախով:

Միջուկը

Մուրաբայի հատիկներից հեռացնել կորիզներն ու հունական ընկույզը մանրացնել: Իսկ եթե գետնանուշ եք օգտագործելու, ապա նախապես հարկավոր է բովել այն:

Խմորից ոչ մեծ գնդեր պատրաստել ու մեջտեղում տեղադրել միջուկը:

Ստացվում է մոտ 35-38 գունդ:

Գնդերը շարել տապակի վրա և թխել: Մինչ  տրյուֆելները պատրաստ կլինեն, անցնում ենք հաջորդ քայլին:

Վաֆլին  քերել է հարկավոր ու պատրաստել գլազուրը (ջնարակ): Դրա համար 1 ճ/գդալ շաքարը խառնել 3 ճ/գդալ կակոյի հետ, ավելացնել կաթն ու դնել մարմանդ կրակին: Եփել այնքան, որ շաքարավազը հալչի: Ապա ավելացնել կարագը:

Պատրաստի գնդերը պետք է   թողնել, որ հովանան, ապա թաթախել գլազուրի մեջ, իսկ հետո վաֆլու քերուկի մեջ գլորել:

Բարի ախորժակ:

Լևոն Արոնյանը կխաղա Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում

Levon-Aronian-2Լևոն Արոնյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում և Փարիզում անցկացվելիք Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարին: Մրցաշարն ուշագրավ է, քանի որ այն անցկացվելու է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում և Ֆրանսիայի մայրաքաղաքում: Մրցաշարի առաջին հինգ տուրերը կկայանան Փարիզում, իսկ մյուս տուրերը` Սանկտ Պետերբուրգում:

Կարողությունները կփորձեն  Արոնյանը, Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան), Դին Լիրենը (Չինաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա), Լորեն Ֆրենսինը (Ֆրանսիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել) և Մաքսիմ Վաշե-Լագրավը (Ֆրանսիա):

Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 1-ին:

Որո՞նք են վերաքննիչ բողոք բերելու ժամկետները

դատարանՆախքան բուն հարցի պատասխանին անդրադառնալը, պետք է նշել, որ վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը:

Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:

Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Վերաքննիչ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ինչպես նաև նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:

Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝

1) գործին մասնակցող անձինք,

2) դատախազը՝ օրենքով նախատեսված դեպքերում,

3) գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

ՀՀ դատական օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:

Դատարանի՝ սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:

Այն բացառիկ դեպքերում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակման պահից դատավորի կողմից հայտարարվել են օրինական ուժի մեջ մտած, այդ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:

Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը կարող է ընդունվել քննության այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց հետևանքով ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, կամ առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ:

Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին: Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, չեն կարող համապատասխան բողոք ներկայացնել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Սույն նորմը չի տարածվում քրեական գործերի վրա:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Այսօր Հեմոֆիլիայի միջազգային օրն է

Հեմոֆիլիայի միջազգային օր

Ապրիլի 17-ը Հեմոֆիլիայի միջազգային օրն է: Հեմոֆիլիան արյան մակարդելիության ժառանգական հիվանդություն է, որի ժամանակ նկատվում է արյան մակարդելիության 8-րդ կամ 9-րդ գործոնների պակասություն: Հիվանդությունը դրսևորվում է զանազան բնույթի խոռոչային արյունահոսություններով` հոդային, մկանային, լորձաթաղանթային, ներքին և երիկամային արյունահոսություններով, հետվնասվածքային և հետվիրահատական արտաքին արյունահոսություններով: Հիվանդության ախտանշաններն են կապտուկների առկայությունը, ինքնակամ կամ հետնասվածքային արյունազեղումները, լնդային և քթային արյունահոսությունները, արյունամիզությունը, հոդացավերը, մկանային ցավերը: Տևական արյունահոսություններից զարգանում է արյան պակասություն և այլ բարդություններ:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը Հեմոֆիլիայի կենտրոնում ներկայումս հսկվում է հեմոֆիլիայով տառապող 238 հիվանդ, որոնցից 45-ը մինչև 18 տարեկան են: Այս հիվանդներին լիարժեք ապրելու համար ամեն 10 կգ քաշին անհրաժեշտ է 200 Միջազգային միավոր հակահեմոֆիլային պատրաստուկ: Մինչ հակահեմոֆիլային պատրաստուկների ապահովումը այս հիվանդների կյանքի միջին տևողությունը 26 տարի էր, ներկայումս այս թիվն աճել է մինչև 40:

Արյունաբանական կետրոնի 238 հիվանդներից 30-ը ունեն վիրահատական միջամտության կարիք` ծալման և տարածման կոնստրուկցիաներ, հոդերի անկիլոզներ: Շուրջ 43 հիվանդների մոտ առկա է դեստրուկտիվ հեմոֆիլային արթրոպիաներ, որոնք զարգացել են հոդերի տևական արյունահոսությունների հետևանքով: Այս հիվանդությունների բուժման միակ միջոցը անբավավար հակահեմոֆիլային գործոնի փոխներարկումն է: Վաղ տարիքից գործոնի ներարկումները թույլ են տալիս կանխարգելել արյունահոսությունները, մասնավորապես, ներհոդային և մկանային` ամբողջովին բացառելով հաշմանդամությունը:

Հարություն Խաչատրյանը իր ֆիլմերի մասին` սկզբում հայհոյում են, հետո գնահատում

խաչատրյանՀարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացու շքանշանակիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ:

Խաչատրյանը նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, որոնցից են «Սպիտակ քաղաքը», «Կոնդ», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարան», «Դոկումենտալիստը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձ» և այլն:

– Պարոն Խաչատրյան, Ձեր զբաղվածության պայմաններում շարունակում եք ստեղծագործել: Ո՞րն է ներշնչանքի աղբյուրը, որտեղի՞ց եք ֆիլմերի թեմաներ  քաղում:

– Գիտեք, ես  ինձ միայն կինոռեժիսոր չեմ համարում: Իմն ավելի շատ սոցիոլոգիա է, կինոսոցիոլոգիա: Ամեն ֆիլմը նոր նյութի, նոր տարածքի ուսումնասիրություն է:  Ծանր ուսումնասիրություններ են: Կան ֆիլմեր, որոնք 25 տարում եմ նկարել: 25 տարի անընդմեջ, ամեն 5-7 տարին մեկ անդրադարձել եմ նույն մարդկանց: Հիմա  նոր եմ ավարտել ֆիլմը, որ կոչվում է «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձ»: Այն  87-88-ից սկսած նկարում եմ: Ֆիլմը 5-6 հայերի մասին է, որոնք Հայաստանից փախչում են: Ֆիլմը փորձում է պարզել`  ինչու են փախչում, ինչու վերադառնում, ինչու չեն վերադառնում, դժբախտ են արդյոք, թե երջանիկ: Չկա  մի թեմա, որ ինձ չտանջի որպես մարդու, անհատականության և որպես հայի, որպես աշխարհի քաղաքացու:

Սրանք ապրված,  տեսած պատմություններ են, ինձ սարսափելի անհանգստացնող պատմություններ: Իմ լեզուն կինոլեզուն է: Ես հրապարակախոս չեմ, նկարիչ չեմ, իմ արտահայտվելու լեզուն կինոպատկերն է, և դա եմ օգտագործում:

– Ձեր ֆիլմերում ներկայացնում եք կյանքի այն կողմը, որոնք շատերը նախընտրում են չնկատել: Ինչպիսի՞ն է լինում արձագանքը այս պարագայում:

– Դժբախտաբար, հարվածները շատ են լինում, քանի որ կան մի խումբ ստահակներ, որոնք սուտ հայրենասիրությունն օգտագործում են իսկական արվեստի և ուսումնասիրությունների դեմ, որովհետև րոպեական փառքը կամ մի ասված ճարպիկ խոսքն այդ օրը փայլելու համար իրենց համար ավելի կարևոր է, քան տարիների ուսումնասիրությունը, որոնք բացահայտում ենք քո մշակութային, փիլիսոփայական, կենցաղային շերտերը և թերությունների շերտերը:

Եթե արվեստագետը չխոսի թերությունների և բացերի մասին, դրանք հնարավոր չի լինի  շտկել կամ գոնե վերանայել: Սկզբում միշտ լինում են հայհոյանքներ, զազրախոսություն, նույնիսկ ինձ իրականության թշնամին են համարում: Մի ժամանակ ԿԳԲ-ն ինձ սովետի թշնամին էր համարում, հետո ինձ ոմանք հայերի թշնամին էին համարում, քանի որ չի կարելի հայերի թերությունները պատմել աշխարհին: Պարզվեց, որ այդ թերություններն ամբողջ աշխարհն ունի, այն առավելությունները, որ մենք ունենք, ամբողջ աշխարհն ունի, և բոլորին հետաքրքրում է դրա մասին մտածելը, դրան անդրադառնալը:

Ոչ ոք չի ասում, թե ինչու  Կոնդում ապրող մարդն այս խնդիրն ունի: Նույն Կոնդը կա Փարիզում, նույն Կոնդը կա Բուենոս-Այրեսում, Մեխիկոյում: Ամեն մեկն իր դարդը, հոգսը  և հիացմունքը տեսնում է տվյալ ազգի արվեստի մեջ:

խաչատրյան2Բայց, բարեբախտաբար, ինչը  համարում էին գարշելի ու զազրելի, հետագայում ասում են` շատ պոետիկ ֆիլմ է:  Արվեստը մնում է, պոետականությունը մնում է, իրենք հասունանում են այնքան, որ հասկանան` ինչքան կարևոր է այդ ֆիլմը: Ֆիլմերը միշտ առաջ են ընկնում, անընդհատ նոր շերտեր են բացում, իսկ  մարդիկ պատրաստ չեն դրան:  Սկզբում  անսպասելի է շատերի համար, բացասական ռեակցիա է լինում, հետո հասունանում են: Հետո նոր ֆիլմ է գալիս, որը պատմում է լրիվ ուրիշ շերտի մասին, որի մասին իրենք չէին մտածել: Իհարկե, իսկական արվեստը` իմ սիրած արվեստը, այդպիսին պիտի լինի:

– Մի՞թե ավելի բարդ  չէ կյանքի դժվարությունների, խնդիրների  մասին ֆիլմ նկարելը:  Ինչո՞ւ եք դժվար ուղին ընտրել:

– Ես եմ այդպիսին: Իմ կինոյի տեսակն այնքան անհատական արվեստի տեսակ է, որ  ամբողջը իմ միջով է մտնում ու դուրս գալիս:

Ջիվանու մասին ֆիլմը («Պոետի վերադարձը»). ես 7-10 տարի  եմ մտածել, թե ինչպես պատմեմ այդ պատմությունը, որ ոչ մի արվեստագետ, ոչ մի սուրբ իր երկրում տեղ չունի: Որ կարող են քեզանով ապրել և հիշել, բայց եթե վերադարձար, չեն կարող ընդունել: Կամ Ջիվանու միջոցով ինչպես կարելի է պատմել Ջավախք աշխարհի գեղեցկության և մեծ պոտենցիալի մասին, որն ինչպես  հոգևոր, մտավոր,  մշակութային, այնպես էլ  կոպիտ բաներ ունի իր մեջ պարփակված: «Պոետի վերադարձը»  տասից ինը չէին հասկանում: Բայց անցավ մի քանի տարի, և բոլորն ասում են,  որ նման ֆիլմ չկար: Նույնը «Սպիտակ քաղաքը», «Կոնդը», «Վերադարձ ավետյաց երկիրը»: Բոլոր ֆիլմերի թեմաներն էլ այնպիսին են, որ այսօր ազգը դրա մեջ է ապրում, դրանով տառապում:

Իսկ նոր ֆիլմը` «Անվերջ փախուստ և անվերջ վերադարձ»,  հինգուկես ժամանոց լիամետրաժ  ֆիլմերի ժողովածու է  Հայաստանից հեռացածների ու վերադարձածների մասին: Չկա նման  բան, որ ուզենամ չարամտորեն սևացնել պատմությունը կամ գունազարդել, թե ինչ լավ է ամեն ինչ: Աշխատում ենք պահպանել ճշմարտության մթնոլորտը, որպեսզի ապագա սերունդներն էլ կարողանան տեսնել, թե ինչ մթնոլորտում ենք ապրել, ինչն է մեր դժբախտությունը, ինչը մեր երջանկությունը:

– Ձեր ֆիլմերում հերոսները քչախոս են,  երբեմն լռություն է տիրում, ինչո՞ւ է այդպես:

– Կարծում եմ, որ կինոյի լեզուն այնքան հարուստ է և ճոխ, որ շատ խոսքերը կարող են արժեզրկել առկա մթնոլորտը և տրամադրությունը:  Բայց հիմա նոր ցիկլում հերոսներս շատ են խոսում, որովհետև նրանց ամեն խոսքը շատ կարևոր է: Այն ժամանակ խոսքը կարևոր չէր, որովհետև նրանց ապրելաձևի, շարժումների, պլաստիկայի հարաբերությունների մեջ այնքան ասելիք կա, որ իմաստ չունի դրա մասին խոսելը: Իսկ հիմա նոր հերոսների խոսքը կարևորվում է: Հիմա ուզում եմ, որ իրենց մեջ եղած,  թաքնված խոսքն էլ դուրս գա: Բայց ես կողմնակիցն եմ կինոյի լեզվի, որը շատ խոսք չի օգտագործում:

– Պարոն Խաչատրյան, հարցազրույցներից մեկում նշել եք, որ կինոն հզոր զենք է և կարող է անել այն, ինչ չեն կարող անել քաղաքական գործիչները: Հայերս այդ զենքը որքանո՞վ ենք կարողանում  ճիշտ օգտագործել:

– Քանի որ հայկական ֆիլմերի քանակը քիչ է, մենք չունենք այդ ուժը, որ  կարողանանք այդ հնարավորություններն օգտագործել:

Երբ նկարում ես երկու-երեք ֆիլմ, նույնիսկ եթե մեկը, այսինքն` 30 տոկոսը մրցանակ ստանա կամ դուրս գա միջազգային ասպարեզ, մեծ հաջողություն է:

Ռուսաստանում նկարում են լիամետրաժ խաղարկային 150-200 ֆիլմ, որոնցից  աշխարհ է դուրս գալիս երկուսը կամ երեքը: Թուրքիայում նկարվում է 80-120 ֆիլմ, որոնցից 7-10-ը դուրս են գալիս միջազգային ասպարեզ և ստեղծում թուրքական կինոյի մթնոլորտ ու եղանակ: Իսկ մեր 30 տոկոսը մեկ-երկու ֆիլմն է, որով չես կարող հայկական ալիք անել, կինոմթնոլորտ ստեղծել, քանի որ քիչ է:  Բայց, փառք Աստծո, հաջողություններ կան շուկաների, փառատոների միջոցով: Կարծում եմ, որ ժամանակը գալու է, երբ երկիրը ֆինանսապես մի քիչ կապահովվի, պետք է վերանայել աշխարհի հետ կինոյի միջոցով մշակութային հաղորդակցություն վարելու քաղաքականությունը:

Կարող ենք շտապել, և ոչինչ չլինի: Բայց եթե քայլ առ քայլ շարժվենք առաջ, արդյունքի կհասնենք:  Հիմա «Ոսկե ծիրանի» գործունեության երկրորդ տասնամյակում նպատակ ունենք  փառատոնային կենտրոն, լավ գրադարան  ստեղծել: Արդեն իսկ ունենք հազարի չափ ֆիլմեր: Այս գրադարանը պետք է օգտագործել կրթական նպատակներով:

– Որպես ոլորտի փորձառու ներկայացուցիչ  ի՞նչ խորհուրդ կտաք նորեկներին:

– Համբերություն և աշխատասիրություն:  Սա բարդ ասպարեզ է: Ես զարմանում եմ, որ կինեմատոգրաֆիստները երբեմն արտիստիկ են լինում, թռչում են բեմ, մեյմունություն անում: Ինձ համար սա ավելի շատ գիտնականի աշխատանք է, ծանր, դժվար աշխատանք:

Հանքափորի աշխատանքի պես տքնաջան  և զինվորի պես կարգապահ աշխատանք  է պահանջում  հատկապես իմ տեսակի կինոն, քանի որ դու պետք է  այդ մարդկանց հետ քայլես, ապրես, տանջվես, ուրախանաս, հասկանաս, որ նրանցից մեկն ես: Ու պետք է ծով համբերություն ունենաս, որ  կարողանաս և՛ երջանկությունը դուրս հանել, և՛ դժբախտությունը հասկանալ ու կիսել  նրանց հետ:

Նոր կինոն անպայման ենթադրում է սովորել: Դա բնավորություն է նաև: Եվ աշխարհը, իրական աշխարհը տեսնելու ցանկություն էլ պետք է լինի:

Արամ Երկանյան

երկանյան«Մեր մեռելները հեռու-հեռու անապատների մեջ են, և նրանք մեզանից ծաղիկ չեն սպասում, այլ ոճրապարտ գանգերի արյունը»:

Արամ Երկանյան

Հայ վրիժառու բազուկն անհրաժեշտ պահին միշտ իջել է ոսոխի գլխին: Հայոց Նեմեսիսի մեծագույն վրիժառուներից է Արամ Երկանյանը:

Երկանյանները Ծոփքից էին` Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքից: Ինչպես է նախկինում կոչվել տոհմանունը` ոչ ոքի հայտնի չէ: Հայտնի է միայն, որ տոհմից Սամվել անունով բարձրահասակ մեկը տեղափոխվում է Էրզրում: Երկար հասակի պատճառով նրան կոչում են Երկան Սամվել, որտեղից էլ առաջանում է ազգանունը` Երկանյան:

Ապագա վրիժառուն ծնվել է 1900 թվականին Կարին քաղաքում: Հաճախել է տեղի դպրոցը, որտեղ էլ երդվել է, որ դառնալու է իր ազգի, ցեղի վրիժառուն, երբ ծանոթացել է Վենետիկի Մխիթարյանների հրատարակած գրքույկին, որտեղ նկարագրված էր Ադանայի ջարդերի պատմությունը:

1915 թ. կորցնելով ծնողներին, հարազատներին` նա հրաշքով ողջ է մնում ու տեղափոխվում Արևելյան Հայաստան: Այստեղ Արամը միանգամից ակտիվ հասարակական կյանքի է անցնում և 1917 թ. անդամագրվում  Հայ Յեղափոխական դաշնակցությանը, զինվորագրվում է հայկական կամավորական գնդերին և մեկնում ռազմաճակատ` վրեժ առնելու ոսոխից: Շուտով աչքի է ընկնում ծառայության մեջ և Կարին-Դերջան հատվածում նշանակվում է ռազմակայանի պետ: Նա այս պաշտոնում պետք է պահպաներ ռուսական նահանջող բանակից մնացած գույքը, զինապահեստները:

Շուտով սկսվում է նահանջը և Արամ Երկանյանը նահանջող հայկական զորամասերի հետ դարձյալ հայտնվում է Կովկասում: Սակայն նա ցած չի դնում զենքն ու մինչև վերջ շարունակում է պայքարը` Զեմլյակի խմբում մասնակցելով Բաշ-Ապարանի հերոսամարտին արդեն որպես գնդացրային դասակի հրամանատար: Անկախության հռչակումից հետո Արամ Երկանյանը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականով մեկնում է Լոռի-Փամբակ և ճնշում այնտեղ գործող թուրք ավազակախմբերին:

Պատերազմի ավարտից հետո ՀՀ կառավարության հանձնարարականով Արամ Երկանյանն ընդգրկվում է «Նեմեսիս» ծրագրում, որի նպատակը Հայոց ցեղասպանությունը ծրագրած ու իրականացրած ճիվաղների ոչնչացումն էր: Եվ ահա «Նեմեսիսի» ղեկավար և մտահղացող Շահան Նաթալին հենց Արամ Երկանյանին ու Արշավիր Շիրակյանին է ընտրում` սպանելու երիտթուրք պարագլուխներ Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին:

Հայոց ցեղասպանության պատասխանատու այս երկու հանցագործներին Արամ Երկանյանը Արշավիր Շիրակյանի հետ պատուհասեց 1922 թ. ապրիլի 17-ին Բեռլինի Ուլանդշտրասե փողոցում: Ցեղասպանները խնջույքից հետո հանգիստ ճեմում էին շքախմբով Ջեմալ Ազիմիի զբաղեցրած տան մոտակայքում, ընդ որում, նրանց հետ էր նաև մեկ տարի առաջ Սողոմոն Թեհլերյանի արձակած գնդակից տապալված Թալեաթ փաշայի այրին: Դիմահար կրակոցով տապալելով Բեհաէդդին Շաքիրին, Ջեմալ Ազմիին ու նրանց թիկնապահներից մեկին` Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը խույս տվեցին ոստիկանության հետապնդումից:

Հետագայում իր հուշերում Արամ Երկանյանը գրեց. «Հազիվ անկողին մտած այնպիսի երանավետ մի քնով քնեցի այդ գիշեր, որ հազիվ թե այդքան անուշ քնած լինեի կյանքումս: Քնել էի, կարծես անհոգ մանկիկ, որ գլուխը բարձին դրած` աչքերն է փակում քաղցրորեն: Ոչ մի հոգնություն, ոչ մի կասկած կամ երկյուղ… Չէի մտածում անգամ, թե ոստիկանություն կա և հետապնդումներ: Կարծես վերադարձել էի մի հաճելի քեֆից և գինին քաղցր թմրությունով էր գրկել ինձ: Միլիոնների արյան վրեժխնդրի համար ավելի գինովցնող ի՞նչ գինի կա, քան ոճրագործների արյունը: Եվ երբ կշարունակվեր ականջիս մեջ «բաբա, բաբա» կոծը, ինձ թվում էր` մայրիկս է, որ օրոր էր երգում` օրորոցս օրորելով»:

Սակայն բացի այս երկուսից` Արամի մահացու գնդակների զոհերն էին նաև Բաքվի հայության ջարդերի կազմակերպիչները` մուսավաթականներ Ղասիմբեկովը, Սարաֆովը և Խաս-Մամեդովը, որոնց Արամը  սպանեց Թիֆլիսի հրապարակում: Արամին է պատկանում նաև Ադրբեջանի նախկին վարչապետ, Շուշվա հայության ջարդարար Ֆաթալի Խան-Խոյսկու սպանությունը: Մինչ այդ հայոց «Նեմեսիսը» երեք անհաջող փորձ էր արել տապալելու Խան-Խոյսկուն: Գործը հաջողությամբ գլուխ բերեց Արամ Երկանյանը:

1920 թ. հունիսի 19-ին Թիֆլիսի կենտրոնում` Գոլովինսկի պողոտայում, Արամ Երկանյանը ծպտված արտաքինով սպասում էր: Ֆաթալի Խան Խոյսկին թիկնապահներով դուրս եկավ մոտակա շենքից ու առաջացավ: Արամն ընդառաջ գնաց, հանեց մաուզերը և կրակոցով ջախջախեց Խան Խոյսկու գանգը: Նրա կրակոցներից գետնին տապալվեցին նաև Ադրբեջանի Մուսավաթական կուսակցության հիմնադիր Խան Մահմադովը, թիկնապահներից երկուսը ևս: Այնքան արագ կատարվեց ամեն ինչ, որ Խան Խոյսկու մնացած թիկնապահները չհասցրեցին հակադարձել. Արամը խույս տվեց` միայն վիրավորված: Գործողության ժամանակ նրա աջակիցն էր վրիժառու Միսակ Կիրակոսյանը:

Արամ Երկանյանի վրիժառու բազուկից չխուսափեցին նաև հայազգի դավաճանները: Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում նա Սողոմոն Թեհլերյանի հետ շանսատակ արեց Պոլսի հայ մտավորականության ցուցակը կազմողներ Արթինին և Վահե Քիսային:

1922 թվականից Արամ Երկանյանը հաստատվեց արտասահմանում: Խորհրդային բռնապետությունը թույլ չտվեց հերոսին բնակվել հայրենիքում: Սկզբում հաստատվեց Ռումինիայում, ապա անցավ Լատինական Ամերիկա` հանգրվանելով Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Նա Գարեգին Նժդեհի մտերիմ ընկերն ու զինակիցն էր, և ուր էլ լիներ, տարածում էր Նժդեհի գաղափարներն ու շարժումը` Ցեղակրոնությունը:

Արտասահմանում նա ակտիվ հասարակական կյանքով էր ապրում` ողջ եռանդը ներդնելով հայապահպանության ու ազգային վերածննդի գործին: Նա Արգենտինայում մինչ օրս հրատարակվող «Արմենիա» թերթի հիմնադիրն է:

Արամ Երկանյանն ապրեց կարճ, բայց ապրեց իմաստալից ու նվիրական կյանքով: Նրա ուսուցիչը` Շահան Նաթալին, այսպես է բնորոշել հերոսին. «Դիտեցեք իր պատկերը: Եվ անոր ճակատը, աչքերը, դեմքը պիտի պատասխանեն` Հայ Նեմեսիս մը…: Զինքը ճանչցա Պոլիս: Չէի հանդիպած իրեն: Հոգիներու ճանաչողությունը ժամանակով չի չափվիր: Բաց գիրք մը, որ ինձ թվեցավ, թե ծնած օրես կարդացած էի: Պարզունակ անխաթար, սիրտն ու հոգին շրթունքին, բաց ճակատին վրայ և հայու աչքերուն մեջ: Կարնեցի տղան ուրիշ բան էր, վկայեց իմ հոգին»:

Արամ  Երկանյան

Ագրոտուրիզմը Հայաստանում կարող է լուրջ հաջողություններ գրանցել

ագրոտուրիզմՎերջին ժամանակներս բուռն ծաղկում է ապրում տուրիզմի տեսակներից մեկը` ագրոտուրիզմը:

Ագրոտուրիզմը ենթադրում է այցելուների ժամանակավոր բնակություն գյուղական վայրերում` ակտիվ  հանգստի նպատակով: Սա հիանալի հանգստի ձև է այն մարդկանց  համար, որոնք մշտապես բնակվում  են մեծ քաղաքներում: Այցելուները նման հանգստի պայմաններում ակնկալում են վայելել բնությունը և ծանոթանալ գյուղական տարածքներին, կյանքին,ապրելակերպին, ավանդույթներին ու ծեսերին:

 Հանգստի այս ձևն այցելուներին, զբոսաշրջիկներին, հատկապես`  քաղաքաբնակներին, հնարավորություն է տալիս  գիտելիքներ ձեռք բերելու տնտեսության  վարման մասին,  ծանոթանալու գյուղատնտեսական  մթերքների արտադրությանը, ճաշակելու բնական, թարմ և առողջարար սննդամթերք, ինչպես և օգտվելու  ոչ սովորական ժամանցի հնարավորությունից:

Հայաստանը  նույնպես  առանձնանում է ագրոտուրիզմի համար անհրաժեշտ հարուստ  ռեսուրսներով: Մեր լեռնաշխարհի գեղատեսիլ բնությունը, անկրկնելի լանդշաֆտները, պատմամշակութային և բնական հուշարձանները, հարուստ բուսական աշխարհը, հայկական խոհանոցի յուրահատկությունները և  ավանդական հյուրասիրությունը կարևոր  գործոններ են ներքին և արտաքին զբոսաշրջության, հատկապես` ագրոտուրիզմի զարգացման համար:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում զբոսաշրջության այս ուղղությունը  բուռն զարգացում է ապրում: Ի դեպ, ագրոտուրիզմի զարգացումն ուղղակիորեն  կապված է  ուրբանիզացման  գործընթացների հետ: Այսինքն` քաղաքային բնակավայրերի և  բնակչության ավելացումը, որպես  կանոն, ուղեկցվում է գյուղական բնակավայրերի  և բնակչության կրճատումով: Այս երևույթը քաղաքային  բնակչության համար  բնությանը և գյուղական կենցաղին  հաղորդակցվելու  սահմանափակումներ է առաջացնում: Հետևաբար գյուղական ծագում  ունեցող քաղաքային  բնակչության կարոտախտը, մյուս կողմից ` առողջ ապրելակերպի համար բնական միջավայրից և օրգանական սննդամթերքից օգտվելու կարիքը ագրոտուրիզմի նկատմամբ հարաճուն պահանջարկ են առաջացնում:

Չի կարելի թերագնահատել ագրոտուրիզմի ազդեցությունը տուրիզմի ոլորտի, մարզերի համաչափ զարգացման, տնտեսության զարգացման և այլ առումներով: Սա յուրաքանչյուր գյուղաբնակի հնարավորությունն է տնտեսությունը կամ  բիզնեսը դարձնելու  ավելի բազմազան, ընդլայնելու այն, որպեսզի  հաճախորդներ հրապուրելու  միջոցով  ավելացնի  եկամուտը:

Ագրոտուրիզմը  հնարավորություններ է  ստեղծում  շեշտադրելու  գյուղատնտեսական  բիզնեսի առանձնահատուկ  ճյուղերը` գինեգործարաններ, պանրի և կաթի արտադրություն, պտղատու այգիներ, գյուղաշխարհի  գեղեցկություն,  որակյալ մթերքներ և բնական  միջավայր:

Ներկայումս  ագրոտուրիզմը դարձել է ժամանակակից  զբոսաշրջային արդյունաբերության կարևորագույն հատվածներից մեկը:  Զբոսաշրջության էլիտար, արկածային, արշավային և այլ ձևերի  համեմատությամբ` ագրոտուրիզմը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնք նպաստում են այս ձևի արագ զարգացմանը:

Նախ` ագրոտուրիզմը մատչելի է բնակչության գրեթե բոլոր խավերի համար, քանի որ  համեմատաբար նվազ ծախսատար է: Օրինակ` ներկայումս ձևավորված գների պայմաններում Հայաստանի  գյուղական  բնակավայրերում հանգիստը մեկ  մարդ-օրվա հաշվով կազմում է 5-7 հազար դրամ: Մինչդեռ սովորական հանգստյան տներում հանգստանալու համար 2-3 անգամ  ավելի գումար է պահանջվում: Ընտանիքով հանգստանալու դեպքում ագրոտուրիստի ծախսերը պակասում են 35-40 տոկոսով:

Երկրորդ` ագրոտուրիզմը հիմնականում ընտանեկան տուրիզմ է, որը հնարավորություն է ընձեռում հատկապես երեխաների  բարոյահոգեբանական և  աշխատանքային դաստիարակության համար:  Գյուղական տուրիզմը  ցանկության դեպքում գյուղատնտեսական աշխատանքներին մասնակցելու և գյուղական կենցաղին հաղորդակցվելու լավագույն  հնարավորություններ է ստեղծում: Եվ ինչպես ասում էր XX դարի հայտնի հրապարակախոս Սիրիլ Կոննոլին. «Միայն գյուղում է հնարավոր իսկապես մերձենալ մարդուն կամ գրքին»:

Երրորդ` ագրոտուրիզմի կազմակերպումը մեծածավալ ներդրումներ չի պահանջում: Այստեղ որպես հիմնական ներդրող հանդես է գալիս գյուղական  բնակչության համեմատաբար ունևոր խավը: Ուստի գյուղական  զբոսաշրջության զարգացումն  ինքնին կարևոր ազդակ  է դառնում նաև գյուղատնտեսության զարգացման համար:

Եվ, վերջապես, ագրոտուրիզմի զարգացումը նպաստում է  նաև գյուղական կյանքի աշխուժացմանը, գյուղում  սոցիալական  ենթակառուցվածքների և մշակույթի զարգացմանը:

Հավանաբար այս ամենը հաշվի առնելով է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը  ագրոտուրիզմը դեռևս 2009-ից  դասել է ոլորտի գերակա ուղղությունների շարքը և առաջարկություն է ներկայացրել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը ծրագրային առաջնահերթությունների  ցանկում ներառելու համար:  Հատկապես կարևորվում է  միջազգային փորձի ուսումնասիրությունը, անհրաժեշտ  ենթակառուցվածքների  զարգացումը և  ագրոտուրիզմի կառավարման  արդիական  համակարգի  ներդրումը: Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը հույս էին ներշնչում , որ մոտ ապագայում ագրոտուրիզմը կդառնա Հայաստանի տնտեսության առաջավոր ոլորտներից մեկը:

Արդեն բավական երկար ժամանակ է անցել, սակայն չենք կարողանում համապարփակ տեղեկություններ ստանալ, թե ագրոտուրիզմով զբաղվող քանի օբյեկտ է գործարկվել վերջին շրջանում, այժմ քանի նման օբյեկտներ են գործում, քանի զբոսաշրջիկի են սպասարկում և այլն: Ագրոտուրիզմով զբաղվող ընդամենը 7 հայաստանյան և 3 արցախյան կազմակերպութան մասին տեղեկություն կարողացանք գտնել «Սփյուռ» տեղեկատուի տվյալների շտեմարանում: Եվս մեկ նման ագրոտուրիստական հյուրատուն էլ` HyeLandz անունով, ներկայացված էր CTS-2013 միջազգային տուրիստական ցուցահանդեսում:

Մենք գիտենք, որ վերջին մի քանի տարիներին ՀՀ բոլոր մարզերի տարբեր բնակավայրերում այդպիսի հյուրատներ, ագրոտուրիստակյան տներ արդեն իսկ գործում են, բայց տեղեկութուններ, թե քանի նման փոքր բիզնես է գործում Հայաստանում, ինչ սկզբունքներով, ինչ գներով, պայմաններով, տուրիստական այցելությունների մակարդակով, նույնպես չհաջողվեց պարզել:

Հույս ունենք, որ այս բոլոր հարցերի պատասխանները կլինեն 2013 թ. տուրիզմի վիճակագրության մեջ:

 

Դոհայից հետո` Մոսկվայում

մարմնամարզիկներԱրդեն  սովորական է դարձել, որ երբ Հայաստանի մարմնամարզիկները ներկայացուցչական ստուգատեսներում մեկնարկի են դուրս գալիս, ապա նրանցից մեդալներ են ակնկալում: Մերոնք էլ, արդարացնելով սպասելիքները, հաստատում են, որ աստիճանաբար այս մարզաձևում վերականգնվում են նախկինում ունեցած փառահեղ  ավանդույթները: Եվ ահա, Հայաստանի մարմնարզիկները երկու բրոնզե մեդալի և դրամական պարգևների արժանացան օրերս Քաթարի մայրաքաղաք Դոհայում կազմակերպված աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարում: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը  պատմեց իր տպավորությունները:

– Անցյալ տարի էլ մասնակցել էինք Դոհայում  անցկացված աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլի: Ընդհանրապես 6-րդ անգամ է Քաթարում այդ ստուգատեսը կազմակերպվում: Մեր երկրի ներկայացուցիչները երկրորդ անգամ էին իրենց կարողությունները փորձում: 2012-ին Վահագն Դավթյանը օղակների վրա վարժություններում ճանաչվել էր 2-րդը,  Արթուր Դավթյանն էլ հենացատկերում դարձել էր 2-րդ մրցանակակիր: Այս տարի, թեև  մեր մարզիկներից Արթուր Դավթյանը  և Արթուր Թովմասյանը հենացատկերում և օղակների վրա վարժություններում արժանացան  բրոնզե մեդալների, մեր մարզիկների մրցելույթներից գոհ ենք: Բանն այն է, որ այս անգամ, 2012-ի համեմատ, մասնակիցների թիվը  մեծ էր. 105 մարմնամարզիկ է մրցահարթակ դուրս եկել: Նրանք ներկայացնում էին 47 երկիր: Ուշագրավն այն է, որ  կարողությունները փորձողների թվում էին նաև 2012-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի  մարմնամարզության մրցաշարի օղակների վրա վարժությունների, նժույգաթափերի, հենացատկերի չեմպիոնները, տարբեր տարիների աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ: Մասնավորապես, նժույգաթափերում պայքարը 8 ուժեղագույնների թվում եզրափակչում շարունակողները բոլորն էլ օլիմպիական խաղերի,  աշխարհի, Եվրոպայի առաջնության չեմպիոններ և մրցանակակիրներ էին: Այս անգամ հենացատկերում ևս շատ ուժեղ մարզիկներ էին պայքարում: Արթուր Դավթյանը սկզբում ոչ բարդ ցատկեր կատարեց, որպեսզի  կայուն հանդես գար և մտներ եզրափակիչ: Նրա ցատկի բարդությունը 16,2 միավոր էր: Իսկ եզրափակչում վարժության բարդությունը հասցրեց  17 միավորի: Ի դեպ, Դավթյանը եզրափակիչ մտավ 7-րդ արդյունքով: Նրանից առանձնապես մեծ սպասելիքներ չունեինք: Բայց պարզվեց, որ կասկածամտությունն անտեղի էր: 

– Հայաստանից քանի՞ մարմնամարզիկ հանդես եկավ Դոհայում:

– Մեր երկրից մասնակցում էին Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը: Ուշագրավ է, որ բոլորն էլ այս կամ այն մրցաձևի եզրափակիչների մասնակիցների թվում էին: Մերդինյանը 6-րդ արդյունքով մասնակցեց նժույգաթափերի եզրափակչին և բավարարվեց 5-րդ տեղով:

Օղակների վրա վարժություններում որակավորման փուլից հետո 2-3-րդ տեղերը բաժանում էին Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը: Արթուր Դավթյանն անսպասելիորեն էր զուգափայտերի վրա վարժություններում եզրափակիչ մտել 7-րդ արդյունքով: Նա  այս մրցաձևում վարժությունների բարդ ծրագիր չունի, սակայն շատ վստահ հանդես եկավ, առանց  սայթաքելու և, ի վերջո, եզրափակչում հանգրվանեց 7-րդ հորիզոնականում: Իսկ Վահագն Դավթյանն էլ օղակների վրա վարժություններում 4-րդը ճանաչվեց:

 – Գո՞հ եք ձեր սաների մրցելույթից:

– Սպասվածից ավելի լավ են մեր մարզիկները հանդես եկել: Սկզբում մի փոքր մտահոգ էինք, որ մերոնք մրցելու են աշխարհի  ուժեղագույն մարմնամարզիկների հետ, այդ թվում` նաև Ճապոնիան, Չինաստանը ներկայացնողների: Դժվար էր կանխագուշակել, թե ինչ կարող է լինել մրցապայքարում: Միայն դժգոհ եմ  Մերդինյանի արդյունքից: Ընդ որում, նա իր նախասիրած մրցաձևում` նժույգաթափերում վարժությունը կատարելիս ոչ մի անգամ չսայթաքեց: Բայց Հարությունը կարող էր ավելին անել: Բանն այն է, որ եզրափակչում անթերի հանդես եկան նաև նրա մրցակիցները. 8 մարմնամարզիկներից ոչ ոք ոչ միայն չսայթաքեց, այլև կոպիտ սխալ թույլ չտվեց: Դա էլ անսպասելի չէր, քանի որ բոլորն էլ այդ մրցաձևում ճանաչված  մարզիկներ են, երկար ժամանակ է` առաջատարներ են: Ընդ որում, նժույգը համարվում է խարդավանքներով մարզագործիք, այդ առումով ամենից անկանխատեսելին է: Ի դեպ, ոչ մի երկիր չկար, որի հավաքականը 4 մասնակից ունենար, և բոլորն էլ եզրափակչում լինեին:

 – Ռուսաստանի հավաքականը մասնակցո՞ւմ էր:

– Ոչ: Դժվարանում եմ ասել, թե ինչն էր պատճառը: Սակայն հայտնի է, որ Ռուսաստանը շատ ուժեղ մարմնամարզիկ ունի, որն օղակների վրա է լավ հանդես գալիս: Հենացատկերում և նժույգաթափերում Ռուսաստանի ներկայացուցիչները թույլ են: Սա ասում եմ, որովհետև առաջիկայում Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալու է Եվրոպայի առաջնությունը, և մեր հնարավորությունները պակասելու են, քանի որ Ռուսաստանի հավաքականը տանն է հանդես գալու:

 – Աշխարհի գավաթի խաղարկությունում դրամական մրցանակներ սահմանվա՞ծ էին:

– Այո, 1-ին տեղը զբաղեցնողները ստանում էին 1500 դոլար, երկրորդ և երրորդ մրցանակակիրները հարստանում էին 1200 և 800 դոլարով: Ի դեպ, եզրափակչի բոլոր մասնակիցներն էլ դրամական պարգևներ էին ստանում: Մասնավորապես, վերջին` 8-րդ տեղը գրավողին հանձնվում էր 100 դոլար: Մեր բոլոր մասնակիցներն էլ  դրամական պարգևներ ստացել են:

 – Անդրադառնանք Եվրոպայի առաջնությանը: Ե՞րբ է Հայաստանի հավաքականն ուղևորվելու մրցավայր:

– Ապրիլի 14-ին մեկնելու ենք Մոսկվա: Մրցումները կայանալու են ապրիլի 17-21-ը «Օլիմպիյսկի» մարզահամալիրում: Մասնակցելու են 41 երկրների հավաքականներ: Անցյալ տարի հին աշխարհամասի առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգաթափերում դարձել է բրոնզե մեդալակիր: Այս տարի ստուգատեսին մասնակցելու են Դոհայում հանդես եկած չորս  մարմնամարզիկները: Նրանց է միանալու Սերոբ Սողոմոնյանը: Եվրոպայի առաջնությունում թիմային պայքար չի լինելու: Մարմնամարզիկները հանդես են գալու բազմամարտում և բազմամարտի առանձին մրցաձևերում: Սակայն կա մի նրբություն: Ամեն մրցաձևում որևէ երկիր կարող է մրցահարթակ դուրս բերել երկու մարմնամարզիկի: Այդ է պատճառը, որ բազմամարտում հանդես կգան  մեր այն մարմնամարզիկները, որոնք Հայաստանի առաջնությունում այդ մրցաձևում առաջին երկու տեղերում են եղել` Արթուր Դավթյանը և Սերոբ Սողոմոնյանը: Հարություն Մերդինյանը հանդես կգա նժույգաթափերում, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը` օղակների վրա վարժություններում: Ընդ որում, վարժությունների այն ծրագրերը որոնք մերոնք ներկայացրել էին Քաթարում, ցուցադրելու են նաև Մոսկվայում:

 – Արթուր Թովմասյանի մասին մարզասերները քիչ են տեղյակ: Ընդհանրապես մեր թիմի անդամների հնարավորություններն ինչպիսի՞ն են:

– Նա 21 տարեկան է, նոր է դրսևորում իրեն, օղակների վրա վարժություններում է հատկապես լավ հանդես գալիս: Ի դեպ, Մոսկվայում 2012-ին կայացած Միխայիլ Վորոնինի հուշամրցաշարում նա հաղթող  է ճանաչվել: Դա լուրջ արդյունք է, իսկ առաջին ամենամեծ հաջողությունը նա ունեցավ Քաթարում: Արթուր Դավթյանը հենացատկերում Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է: Մեր բոլոր մասնակիցներն էլ Եվրոպայի առաջնությունում փորձելու են եզրափակիչ մտնել, թե դա որքանով կհաջողվի, ցույց կտա մրցությունը: Բազմամարտում նախնական մրցելույթներից հետո պայքարը շարունակելու են 24 լավագույնները: Հույս ունեմ, որ մեր երկու  մարմնամարզիկներն էլ հաջողակների թվում կլինեն, թե ինչ կլինի հետո` եզրափակչում, դժվարանում եմ ասել: Առանձին մրցաձևերում մեր երեք մարմնամարզիկներն էլ իրենց արդյունքներով կարող են եզրափակիչ մտնել: Կարևորն այն է, որ Հայաստանի հավաքականում ներկայումս սուր մրցակցություն է, և դա օգնում է: Մասնավորապես, Վահան Վարդանյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Նույնը կարելի է ասել նաև փորձառու Վահագն Ստեփանյանի մասին: Մրցավայր ուղևորվողների պատրաստականության մակարդակն այժմ ավելի բարձր է, և նրանք Մոսկվա չեն մեկնում սոսկ մրցմանը մասնակցելու համար: Մարտի սկզբին կայացած Հայաստանի առաջնության արդյունքով է որոշվել թիմի կազմը:

 – Հայաստանը մրցավարներ ունենալո՞ւ է Եվրոպայի առաջնությունում:

– Մրցավարություն ենք կատարելու ես և Սոս Սարգսյանը: Եթե մենք երեք և ավելի մասնակից ունենք, ապա պարտադիր երկու մրցավար պետք է հայտավորենք, հակառակ պարագայում հարկադրված կլինենք տուգանք վճարել` ամեն մարզչի բացակայության համար` 2 հազար եվրո: Պատվիրակության կազմում են Աշոտ Գասպարյանը (ղեկավար) և  մարզիչ  Արտյոմ Ավետյանը:

  Հովանավորել ցանկացողներ չկան

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին  էլ խնդրեցինք պարզաբանել, թե սպասելի՞ էր մեր մարզիկների Դոհայում ցույց տված արդյունքը:

Անվանի մասնագետը հայտնեց, որ մարմնամարզիկները նախապատրաստվել էին: Մրցումներն այնպիսի բան են, որ կանխատեսումներ կատարելն անիմաստ է. նախապես հանարվոր չէ ասել, թե այսպես, կամ այնպես կարող է լինել:

– Հաջողությունը մրցման ժամանակ է բացահայտվում, և շատ գոհ ենք, որ մեր բոլոր առաջատար մարմնամարզիկներն էլ վերջին շրջանում ինչ-որ բանի հասել են, նպատակադիր աշխատանքը տվել է իր պտուղները: Իսկ Դոհայում օղակների վրա վարժություններում սպասում էինք, որ Արթուր Թովմասյանը 1-ին կամ 2-րդ տեղ պետք է զբաղեցնի, Հարություն Մերդինյանն էլ նույն բանը պետք է աներ նժույգաթափերում: Բանն այն է, որ երկու մարմնամարզիկներն էլ այդ մրցաձևերում բարդ վարժություներ են կատարում: Արթուր Դավթյանից էլ սպասելիքներ ունեինք, և նվաճում է, որ նա 3-րդ մրցանակակիր է դարձել: Դժվարանում եմ ասել, թե Եվրոպայի առաջնությունում մերոնք ինչ արդյունքի կհասնեն: Կարևորում եմ, որ նրանք հաջող հանդես գան, անեն այն, ինչին ունակ են: Հայաստանի մարմնամարզության ֆեդերցիայի բյուջեով մարմնամարզիկների կարիքների համար տարեկան ծախսվում է  շուրջ 18 մլն դրամ: Դա շատ քիչ է: Հարցը բարձրացրել ենք, անհրաժեշտ է նաև հովանավոր ունենալ: Ոչ ոք չի ցանկանում այդ պարտականությունը ստանձնել: Դա սարսափելի է: Մեր առաջատար մարմնամարզիկներից միայն մեկն է վարձատրվում, խոստացել են, որ մյուսների ֆինանսական հարցերն էլ կլուծեն, սակայն դա չկա»,- ասաց Ազարյանը: