Բրիտանացի միլիարդատերը գրազի համար մեկ օր բորտուղեկցորդուհի է աշխատել

iVirgin կայսրության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը հագել է կարմիր  կարճ կիսաշրջազգեստ ու մեկ օր Air Asia ավիաընկերությունում աշխատել որպես բորտուղեկցորդուհի:

3 տարի առաջ նա ասիական ավիափոխադրումների տիրոջը ` Թոնի Ֆերնանդեսին,  պարտվեց գրազում: Նրանց գրազը  “ֆորմուլա-1” –ի կոնստրուկտորների թիմերի շուրջ էր: Պարտվողը պետք է ընկերության ինքնաթիռներից մեկում բորտուղեկցորդուհի աշխատեր: Բրենսոնին չհաջողվեց խուսափել  գրազի պայմանը կատարելուց  ու նա չվերթ կատարեց ավստրալական Պերտից դեպի  Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումուպուր:

Բրենսոնն արդեն Twitter-ում տեղադրել է իր լուսանկարները: Որպեսզի բորտուղեկցորդուհու կերպարին առավելագույնս նմանվի, նա փոխել էր սանրվածքը, մաքրել ոտքերն ու դիմահարդարվել:

Նոր Օռլեանում, շքերթի ժամանակ անծանոթները կրակ են բացել

i (3)Նոր Օռլեանում Մայրության օրվա պատվին կազմակերպված շքերթի ժամանակ անծանոթները կրակ են բացել հանդիսատեսի ուղղությամբ, ինչից տուժել է 17 մարդ:

Մայրության օրն ԱՄՆ-ում նշվում է ամեն տարի, մայիսի 2-րդ կիրակի:

Տեղի ԶԼՄ-ների տվյալների համաձայն, վիրավորվել է առնվազն 17 մարդ: Նրանցից 3-ը, այդ թվում` մեկ երեխա, հոսպիտալացվել են ծանր վիճակով:

Մնացածին մասնագետներն օգնություն են ցուցաբերել արտակարգ պատահարի վայրում: Իրավապահները որոնողական աշխատանքներ են տանում ենթադրվող 3 կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: