Լոս Անջելոսում գտնվող Ադրբեջանի հյուպատոսարանի գլխավոր հյուպատոս Նասիմի Ագաևը Սան Դիեգոյի Կալիֆորնիական համալսարանում և Սան Դիեգո համալսարանում տեղի ունեցած կոնֆերանսների ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: «Azer News»-ի լուրի համաձայն՝ Ագաևը հայտնել է, թե Հայաստանի ներկայիս իշխանությունը, խոչընդոտներ ստեղծելով ղարաբաղյան հարցի լուծման համար, հնարավոր է, որ ցանկանում են ժամանակ շահել: Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ ստատուս քվոի քաղաքականությունը ոչ մի արդյունքի չի բերում, իսկ միջազգային հանրությունը վճռականորեն տրամադրված է շարունակել Ադրբեջանի օգնել նրա տարածքային ամբողջականության վերականգնման հարցում:
Ագաևը նշել է, որ Հայաստանը, հավակնություններ ունենալով «ադրբեջանական հողերի» նկատմամբ, «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղն և մոտակա յոթ շրջաններ, այն է՝ «Ադրբեջանի հողերի 20 տոկոսը»: Հյուպատոսը բոլորին հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս որոշում է ընդունել, համաձայն որոնց՝ Հայաստանը պետք է հետ քաշվի «ադրբեջանական հողերից», սակայն այդ որոշումները դեռևս չեն իրականացվել:
Ագաևը երևի մոռացելէ, որ Արցախի ժողովուրդը իր հերոս տղաների արյան գնով վերջապես ազատագրվել է և արդեն քսան տարուց ավելի անկախ պետություն է,և որ երիտասարդ արցախցիները չեն պատկերացնում, թե ոնց են իրենց նախնիները ապրել Ադրբեջանի տիրապետության տակ:
Daily Archives: May 7, 2013
Գիտնականները պարզել են, որ ձեռքին կիթար ունենալը մեծացնում է կանանց հետ ժամադրվելու տղամարդկանց շանսերը
Ֆրանսիայի հարավային Բրետանիի համալսարանում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ձեռքին կիթար ունենալը կարող է մեծացնել աղջիկների հետ ժամադրվելու տղամարդկանց շանսերը:
Ըստ հետազոտության տվյալների 31% հավանական է, որ կանայք իրենց հեռախոսի համարը տալիս են ձեռքին կիթար ունեցող տղամարդկանց:
Հետազոտությունը իրականացրել էր համալսարանի վարվեցողության գիտությունների հետազոտող, պրոֆեսոր Նիկոլա Գեգանը:
Գենանը 20 տարեկան մի տղամարդու հանձնարարել էր առևտրի կեմտրոնում մոտենալ 18-20 տարեկան 300 կանանց:
Տղամարդը այդ կանանց հայտնել էր, որ իրենք շատ գեղեցիկ են և խնդրել նրանց հեռախոսի համարը, որպեսզի նրանց հետ ժամադրվի:
Առաջին 100 կանանց նա մոտեցել էր իր ձեռքին ունենալով սպորտային պայուսակ:
Մյուս 100 կանանց մոտեցել էր ձեռքին՝ գիտարի պատյան, իսկ վերջին հարյուր կանանց՝ ձեռքին ոչինչ չունենալով:
Կանանց 31%-ը տվել են իրենց հեռախոսահամարը, երբ նրա ձեռքում կիթար է եղել:
Ձեռքին ոչինչ չունենալու դեպքում հեռախոսահամար տվել է կանանց 14%-ը, իսկ ամենաշատ մերժումները նա ստացել է սպորտային պայուսակով մոտենալիս՝ կանանց ընդհամնեը 9%-ն է համաձայնվել նրան հեռախոսի համար տրամադրել:
Կառավարության կազմը հիմնականում նույնն է
Քիչ առաջ ավարտվել են ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը, որոնց ժամանակ հաստատվել է կառավարության նոր կազմը, հաղորդում է “Առավոտը”:ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ օրակարգում եղել են երկու հարցեր` Երեւանի ավագանու ընտրությունների ամփոփում: Կուսակցության ղեկավար մարմինը դրական է գնահատել ընտրությունների որակը եւ արդյունքները: «Մենք պետք է արդարացնենք երեւանցիների`մեզ վստահված քվեն»Ապա քննարկվել եւ հաստատվել է նաեւ նոր կառավարության կազմը: Վարչապետի առաջարկով եւ կուսակցության ղեկավար մարմինների համաձայնությամբ, կառավարության կառուցվածքում փոփոխություն է իրականացվել եւ կառավարության աշխատակազմի ղեկավարը նաեւ նախարարի ֆունկցիա կունենա: Այդ պաշտոնը կզբաղեցնի Վաչե Գաբրիելյանը, ով նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Յուրի Վարդանյանը`փոխարինելով ԲՀԿ-ական Հրաչ Ռոստոմյանին: Ֆինանսների նախարարի պաշտոնը կզբաղեցնի Դավիթ Սարգսյանը, ով զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Վահրամ Ավանեսյանը, ով միջազգային փորձագետ է: Մնացյալ նախկին նախարարները կշարունակեն պաշտոնավարել: Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը կլինի առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչը: ՕԵԿ-ի քվոտայով նախարարները կպահպանեն իրենց պաշտոնները: Տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետների հարցը կքննարկվի ավելի ուշ, իսկ Արմեն Գեւորգյանը կշարունակի պաշտոնավարել: Մարզպետների, փոխմարզպետների եւ կառուցվածքային այլ փոփոխությունների հարցեր չեն քննարկվել: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ջասթին Բիբերի և Աշերի դեմ դատական գործ է հարուցվել «Somebody to love» երգը գողանալու համար
Երիտասարդ փոփ աստղ Ջասթին Բիբերի և նրա ուսուցիչ Աշերի դեմ դատական գործ է հարուցվել «Somebody to love» երգի հեղինակային իրավունքները խախտելու մեղադրանքով: «BBC»-ի հաղորդած տեղեկության համաձայն՝ երգիչ Դե Ռիկոն և խոսքերի հեղինակ Մարեյո Օվերթոնը հայտարարելով, որ վերոնշյալ երգը իրենց է պատկանում, բողոք են ներկայացրել դատարան: Մեղադրանքը ուղղված է նաև Աշերի դեմ, քանի որ վերջինս 2010 թվականին թողարկված Բիբերի «My World 2.0» ձայնասկավառակի մեջ տեղ գտած վիճահարույց երգը կատարում է նրա հետ միասին:
«Radikal»-ը գրում է, որ հանրահայտ երգիչներին պլագիատի մեջ մեղադրողները նշել են, որ իրենց հեղինակած երգը ճիշտ միևնույն անունը, երաժշտությունը, տեմպն ու ռիթմն ունի և ընդգծել են, որ «երկու տարբերակների միջև հնարավոր չէ, որ այդքան նմանություն լինի»:
«Փյունիկը»` Հայաստանի վեցակի գավաթակիր
Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչում «Փյունիկը» 1:0 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»:
«Փյունիկը» 6-րդ անգամ դարձավ մեր երկրի գավաթակիր և կրկնեց «Միկայի» ռեկորդը:
Թիմը հնարավորություն ստացավ հաջորդ մրցաշրջանում ուժերը փորձել Եվրոպայի լիգայի մրցաշարում:
Տեխնիկական արդյունքներ
«Փյունիկ» – «Շիրակ»` 1:0
Տարոն Ոսկանյան, 39
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնին (նստավայրը՝ Հելսինկի): Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների խորացմամբ և ամրապնդմամբ:
«Քաղաքական ասպարեզում մեր հարաբերությունները բնութագրվում են բարձր փոխըմբռնմամբ, ուստի անհրաժեշտ է սերտացնել և ընդլայնել կապերը նաև տնտեսական ոլորտում».– ասել է վարչապետը:
Այդ համատեքստում, զրուցակիցները կարևորել են Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների հաջող ավարտը:
Տիգրան Սարգսյանը հեռանկարային է համարել Ֆինլանդիայի հետ համագործակցությունը, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Վարչապետը ֆիննական ընկերություններին հրավիրել է Հայաստան՝ ծանոթանալու և կապեր հաստատելու ՏՏ բնագավառում գործունեություն ծավալող տեղական և միջազգային ընկերություններին և զարգացման հեռանկարներին:
Այնուհետև դեսպանը կառավարության ղեկավարին է ներկայացրել Ֆինլանդիայի տնտեսության վիճակը և դրա զարգացման գործում իր երկրի փորձը: Քրիստեր Միխելսոնը նշել է, որ իր երկիրը պատրաստ է կիսվել այդ փորձով և նպաստել Հայաստանի զարգացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵՄ-ի օժանդակությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և այլ հարցերի:
ԱՄՆ-ում գտնվել են 10 տարի գերության մեջ մնացած երեք կին
ԱՄՆ-ի Օհայո նահանգում գտնվել են 10 տարի առաջ կորած երեք երիտասարդ կին: Շրջանային ոստիկանության պետի փոխանցած տեղեկության համաձայն՝ կանայք գտնվել են Քլեվելենդ քաղաքի հարավում գտնվող մի տանը, որտեղ նրանց գեր են պահել երեք եղբայր: 50, 52 և 54 տարեկան եղբայրներից մեկը աշխատում է որպես դպրոցական ավտոբուսի վարորդ: Երբ եղբայրները տանը չեն եղել, կանանցից մեկին՝ Ամանդային հաջողվել է բարձրանալ տան վերին հարկ և հարվածելով դռանը՝ օգնություն խնդրել: Հարևաններից մեկը, կոտրելով դուռը, փրկել է կնոջը և նրա 6-ամյա դստերը:
«Radikal»-ի փոխանցմամբ՝ Ամանդան չարագործների ձեռքում էր հայտնվել 2003 թվականին, երբ 16 տարեկան էր: Մյուս երկու կանայք՝ Ջինան և Միշելը գերի էին ընկել համապատասխանաբար 14 և 21 տարեկանում: Չնայած երկարատև փնտրտուքների, այնուհանդերձ չէր հաջողվում գտնել կորած կանանց: Վերջիններս էլ արդեն կորցրել էին փրկության հույսը: Հիվանդանոց տեղափոխված կանանց առողջական վիճակը լավ է, նրանք արդեն գտնվում են իրենց ընտանիքների մոտ:
Պետությունը պատրաստ է աջակցել վերամշակված ապրանքների իրացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման և պատրաստի արտադրանքի իրացման հետ կապված խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությունը, որին մասնակցում էին ոլորտը ներկայացնող շուրջ 80 ձեռնարկությունների ղեկավարներ, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ, արտահանման խթանման հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, հրավիրվել էր վարչապետ Սարգսյանի հանձնարարականով` երկու շաբաթ առաջ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում:
Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել քննարկման հրավերն ընդունելու համար. «Այս խորհրդակցությունը վերաբերում է գյուղատնտեսությանը, մթերման ու վերամշակման խնդրին և գյուղատնտեսական ապրանքների արտադրությունից մինչև սպառում շղթային: Ձեզ հետ մտադիր ենք քննարկել առկա խնդիրները և լսել ոլորտի մասնագետների կարծիքը, թե ինչ համատեղ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի ոլորտում լրջագույն առաջընթաց ունենանք»:
Արտահանման խթանման ուղղությամբ իրականացվող քայլերի և ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, «Զարգացման հայկական գործակալության» տնօրեն Ռոբերտ Հարությունյանը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ժամանակ գործարարները ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկությունները հիմնականում ֆինանսական միջոցների մատչելիության, արտաքին շուկայում արտադրանքի առաջմղման և օժանդակ նյութերի ներմուծման պայմանների բարելավման վերաբերյալ:
Ամփոփելով հնչեցված հարցադրումները` Տիգրան Սարգսյանը նշել է, որ գործարարների կողմից ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման և պատրաստի արտադրանքի իրացման ընթացքի վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացված տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ հայկական վերամշակող ձեռնարկությունները խնդիրներ ունեն իրացման բնագավառում և պետության աջակցությունն են ակնկալում: Վարչապետն առանձնացրել է բարձրացված հարցերի երկու խումբ. «Առաջինը ֆինանսական ոլորտի խնդիրներն են: Այս տարի մտադիր ենք ստեղծել արտահանումն ապահովագրող պետական կառույց, որը մասնագիտանալու է արտահանման ռիսկերի գնահատման գործում: Դա պետության կողմից լուրջ աջակցություն կլինի արտահանման գործում մասնագիտացող կազմակերպություններին:
Երկրորդ խնդիրն այն է, թե արդյոք նպատակահարմա՞ր է պետության մասնակցությամբ միավորել փոքր և միջին ձեռնարկությունները` ստեղծելով համատեղ ձեռնարկություն, որի նպատակն է լինելու վերամշակված գյուղմթերքների արտահանմամբ զբաղվելը: Մենք պատրաստ ենք քննարկել դա և առարկայորեն աշխատել այն ձեռնարկությունների հետ, որոնք համաձայն են պետության հետ միասին մասնակցել այդպիսի կորպորացիայում: Այդ հարցը մեր օրակարգում կա, ամեն ինչ կախված է մասնավոր հատվածից: Եթե մասնավոր հատվածը շահագրգռված է, ապա պետությունը պատրաստ է աջակցել այդ հարցում»:
Վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման ՀՀ կառավարության որդեգրած ռազմավարությունը. «Մենք ունենք 340 հազար գյուղացիական տնտեսություն, որոնք մշակում են 400 հազար հա հող: Այս պարագայում անհնար է ունենալ արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն, որովհետև գյուղատնտեսական ապրանքի ինքնարժեքը բարձր է լինելու: Սա պետք է մտահոգի վերամշակող ձեռնարկություններին, որոնք գյուղացուց գյուղապրանքներ են ձեռք բերում: Գյուղատնտեսությունում էժանացման ճանապարհը արդյունավետության բարձրացումն է, իսկ դա նշանակում է գյուղացիական տնտեսությունների խոշորացում, որպեսզի ինքնարժեքը նվազի: Պետությունը վարելու է գյուղատնտեսական նշանակության բոլոր հողերի պարտադիր մշակման քաղաքականություն: Չմշակվող հողերի համար սեփականատերերը կամ պետք է տույժ վճարեն, կամ օտարեն դրանք:
Վերջին երեք տարում մենք էական ֆինանսական օժանդակություն ենք ցույց տվել գյուղացուն` նպատակ ունենալով էժանացնել գյուղապրանքների ինքնարժեքը. տարեկան մի քանի միլիարդ դրամ ենք հատկացնում, որպեսզի պարարտանյութը, սերմացուն և վառելիքը էժան ու հասանելի լինեն գյուղացուն: Սա նաև անուղղակի օժանդակություն է վերամշակող ձեռնարկություններին, որովհետև մթերքները հասնում են ավելի էժան` հաշվի առնելով, որ այդ ինքնարժեքի մեջ է նաև պետության օժանդակության շրջանակում տրամադրված գումարը: Բայց մեր հիմնական թիրախը վերամշակված ապրանքների իրացումն է: Այդ շղթան կաշխատի, եթե կարողանանք ապրանքներն իրացնել, և առաջիկա տարիների համար հիմնական պետական օժանդակությունը լինելու է այդ ուղղությամբ»:
Գործադիրի ղեկավարը նշել է, որ պետությունը պատրաստ է քննարկել բոլոր առաջարկություններն արտաքին շուկաներում վերամշակված գյուղապրանքների իրացման հնարավորությունների վերաբերյալ և կարևորել է ՀՀ բազմաթիվ կազմակերպությունների դրական փորձի տարածումը սկսնակ ձեռնարկություններում: Տիգրան Սարգսյանը հավելել է, որ հնչեցված, գրավոր ներկայացված բոլոր հարցադրումները, ինչպես նաև առաջարկությունները կքննարկվեն և դրանց հիման վրա հանձնարարականներ կտրվեն պատասխանատու գերատեսչություններին: Ընդգծելով երկխոսության շարունակակության կարևորությունը` վարչապետը նշել է, որ գործարարների հետ հաջորդ հանդիպմանը կքննարկվի միջոցառումների ծրագիր:
Վարչապետը շարունակում է ստանալ շնորհավորական ուղերձներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ տարբեր պետությունների վարչապետերից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:
Բելառուսի Հանրապետության վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Գոհունակությամբ եմ նշում Ձեր զգալի ներդրումը՝ հայ-բելառուսական քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտների համագործակցության զարգացման գործում: Համոզված եմ, որ Ձեր անմիջական աջակցության շնորհիվ մեր երկրների միջև երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել: Հարգելի Տիգրան Սուրենի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պետական պաշտոնում»:
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն իր ուղերձում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Տիգրան Սուրենի, Ուկրաինայի կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ մեր երկրների միջև վստահության և փոխըմբռնման վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու խորանալ՝ ի շահ հայ և ուկրաինացի ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձեզ, հարգելի գործընկեր, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բազմաբնույթ պետական գործունեության մեջ»:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր շնորհավորական ուղերձում նշել է. «Ձերդ գերազանցություն, թույլ տվեք իմ և Վրաստանի կառավարության անունից շնորհավորել Ձեզ՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և ցանկանալ հաջողություններ Ձեր թիմի հետ պատասխանատու պետական գործունեության մեջ: Համոզված եմ, որ Դուք ջանք չեք խնայի Հայաստանի և Վրաստանի միջև առկա ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված կապերն ամրապնդելու համար: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ և հույս հայտնել, որ Ձեր գործունեությունը կնպաստի մեր պետությունների և ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ուղերձում ասված է. «Հարգելի Տիգրան Սուրենի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Բարձր եմ գնահատում ՀԱՊԿ-ի և Հայաստանի Հանրապետության գործնական և արդյունավետ համա-գործակցությունը: Հայաստանն ակտիվ և կառուցողական դերակատարում ունի մեր կազմակերպության զարգացման և ամրապնդման, ինչպես նաև միջազգային ասպարեզում նրա շահերն առաջ մղելու գործում: Համոզված եմ, որ մեր հետագա համագործակցությունը կշարունակի բարեհաջող զարգանալ՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների և դաշնակցային պետությունների հավաքական անվտանգության: Ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Տիգրան Սուրենի, մեծ հաջողություններ Ձեր բարձր պաշտոնում, առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»:
Ստամբուլում փորձել են գողանալ Աթաթուրքի արձանը
Երեկ Ստամբուլի Հանրապետության հրապարակում մութն ընկնելուն պես՝ ժամը 22:00-ի շրջանում երկու հոգի մկրատի օգնությամբ փորձել են գողանալ հրապարակում տեղադրված Աթաթուրքի արձանը: Քաղաքացիները, նկատելով, որ արձանը կտրվել է հետևի կողմից, ոստիկանություն են կանչել:
«Doğan» լրատվական գործակալությունը գրում է, որ կասկածելի անձինք, տեսնելով ոստիկաններին, թողել են իրենց գործն ու փախուստի դիմել: Այնուամենայնիվ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել օրինազանցներից մեկին: 19-ամյա մեղադրյալի տված ցուցմունքի համաձայն՝ սա գողություն կատարելու նրա առաջին փորձը չէ: Վերջինս նախկինում ևս, գողանալով պղնձից պատրաստաված Աթաթուրքի արձանները, մետաղի մեկ կիլոգրամը վաճառել է 20 լիրայով:
Բյույուքչեշմեջե վարչական շրջանի նախագահ Հասան Աքգյունը դեպքի առնչությամբ նշել է. «Մեր շրջանում առաջին անգամ է Աթաթուրքի նկատմամբ այսպիսի նողկալի հարձակում իրականացվում: Լսելով տեղի ունեցածի մասին՝ շատ զարմացա: Չեմ կարծում, որ մեր բնակչությունը ունակ է նման անշնհորք արարքի: Ես դատապարտում եմ այն մարդուն, ով փողի համար վաճառքի է հանում ազգային և հոգևոր արժեքները:»
Թուրքական «Գալաթասարայ»-ի դրոշը կախվել է Ստամբուլի երեք կամուրջներից
Օրերս թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը հերթական անգամ ճանաչվեց առաջնության չեմպիոն: Ըստ ավանդույթի՝ ակումբի դեղնակարմրավուն դրոշը կախվեց Ստամբուլի երկու կամուրջներից՝ հայտարարելով ակումբի հաղթանակը:
Ահա «ntvmsnbc»-ի լուրի համաձայն՝ այս տարի «Գալաթասարայ»-ի երկրպագուները այնքան ոգևորված են եղել իրենց թիմի չեմպիոնական նոր տիտղոսով, որ որոշել են ակումբի դրոշը կախել նաև Ստամբուլում կառուցվող երրորդ կամրջի շինհրապարակում:
PKK-ի զինյալները մայիսի 8-ին պաշտենապես լքելու են Թուրքիան
Հայտնի է դարձել Թուրքիայի տարածքից PKK-ի զորքերի դուրս գալու օրը: Ինչպես հաղորդում է թուրքական “T24” կայքը, “Խաղաղություն և ժողովրդավարություն” քրդական կուսակցության համանախագահ Սելահեդդին Դեմիրթաշը հայտարարել է, որ վաղը`մայիսի 8-ին, PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) զինյալները պաշտոնապես լքելու են Թուրքիան:
Դեմիրթաշը նշել է, որ դեռ հայտնի չէ թե այդ գործընթացը ինչքան կտևի: “Դուրս բերման գործընթացը կարող է տևել 3-4 ամիս: Այս գործընթացում ամենավտանգավորը հնարավոր բախման ռիսկն է, ինչը մեզանից ոչ մեկի համար ցանկալի չէ: Ուստի ի սկզբանե պետք է կենտրոնանալ այն բանի վրա, որ այդ գործընթացը բարեհաջող ընթանա”, -ասել է նա:
2013թ. մարտի 21-ին`Նովրուզի տոնակատաության ժամանակ, Դիարբեքիրում (Տիգրանակերտ) քրդական “Խաղաղություն և ժողովրդավարություն” կուսակցության պատգամավորները քրդերենով և թուրքերենով ընթերցել են Իմրալը կզզում ցմահ դատապարտված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի խաղաղության ուղերձը, որտեղ վերջինս հանդես էր եկել միակողմանի զինադադար հաստատելու հայտարարությամբ և կոչ արել քուրդ զինյալների զենքը վայր դնել ու լքել Թուրքիան:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Չեռնոգորիայի փոխվարչապետ Իգոր Լուկշիչին
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին: Նախագահը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետին մեր երկրում և նշել, որ նրա այցը լավ հնարավորություն է ձևավորելու հայ-չեռնոգորյան հարաբերությունների օրակարգը, ուրվագծելու համագործակցության ոլորտներն ու առաջնահերթությունները, մտքեր փոխանակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: ՀՀ Նախագահը և Չեռնոգորիայի փոխվարչապետը երկուստեք ընդգծել են, որ հայ-չոռնոգորյան հարաբերությունների զարգացման համար որևէ խոչընդոտ չկա, հակառակը՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ նմանություններ, ինչը լավ հիմք է երկկողմ համագործակցության զարգացման համար: Իգոր Լուկշիչը ողջունելի է համարել, որ երկու երկրների մայրաքաղաքներն արդեն իսկ համագործակցում են որպես քույր քաղաքներ: Քաղաքական երկխոսության զարգացման համատեքստում օգտակար է համարվել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների կազմակերպումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու այդ նպատակով երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը, որի ուղղությամբ, ըստ Չեռնոգորիայի փոխվարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանն արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ աշխատանքը, ինչն զգալիորեն կնպաստի մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, համագործակցության զարգացմանն ու խորացմանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ևս ակտիվ համագործակցություն կձևավորվի երկու երկրների միջև: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում առկա վիճակին, զարգացումներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին: |
Իսրայելը պատրաստ է վճարել 100.000-ական դոլոր “Մավի Մարմարայի” միջադեպի արդյունքում զոհված թուրքերի ընտանիքին
Երուսաղեմում Թուրքիայի և Իսրայելի պատվիրակությունները երեկ` մայիսի 6-ին, շուրջ յոթ ժամ տևած բանակցություններից հետո նախնական համաձայնության են եկել թուրքական “Մավի Մարմարա” նավի վրա հարձակման հետևանքով զոհված ինը թուրքերի ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցի շուրջ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական “Ռադիկալ” թերթը, բանակցությունները շարունակվելու են նաև այսօր։
Թուրքական լրատվամիջոցները, Իսրայելի լրատվամիջոցներին հղում կատարելով, հաղորդում են, որ Իսրայելը համաձայնել է զոհված 9 թուրքերի ընտանիքներին հարյուր հազարական դոլարի փոխհատուցում տրամադրել, սակայն ընտանիքները յուրաքանչյուրի համար մեկ միլիոն դոլար էին պահանջում։
Իսրայելի կառավարարությունը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցում տրամադրել ոչ միայն սպանված 9, այլև վիրավորված 70 մարդկանց ընտանիքներին։
Նշենք, որ 2010թ.-ի մայիսից ի վեր սա թուրքական առաջին բարձրաստիճան պատվիրակությունն է, որը ժամանել է Իսրայել:
Հիշեցնենք, որ Բենիամին Նաթանյահուն 2013թ. մարտին ներողություն էր խնդրել Թուրքիայից 2010թ. մայիսի 31-ին Գազա ուղևորվող թուրքական “Մավի Մարմարա” նավի վրա իսրայելական կողմի հարձակման հետևանքով զոհված 9 թուրքերի համար:
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 7-ին տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված մոտ երեք տասնյակ ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Նախարարին ուղղված հարցերը վերաբերել են սոցիալական, իրավական և այլ ոլորտներին:
Քաղաքացիների ընդունելությանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր: Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծումներ տալ քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվել են հենց ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում:
Մայիսի 7-ին Իրանում կսկսվի նախագահի թեկնածուների գրանցումը
Իրանի նախագահական ընտրություններիթեկնածուների պաշտոնական գրանցումը կսկսվիմայիսի 7-ին: Այս մասին հաղորդում է Trendգործակալությունը՝ վկայակոչելով IRINNհեռուստաընկերությանը:
Գրանցումը կտևի մինչև մայիսի 11-ը:
Մայիսի 12-ից 16-ն ընկածժամանակահատվածում Սահմանադրությանպահապանների խորհուրդը պետք է դիտարկիյուրաքանչյուրի թեկնածությունը: Եթե խորհուրդըորոշի, որ թեկնածուն ինչ-ինչ պատճառներովիրավունք չունի մասնակցել նախագահական ընտրություններին, ապա թեկնածունկարող է բողոքարկել այդ որոշումը:
Իրանի ՆԳՆ-ն մայիսի 22-23-ին կհրապարակի այն թեկնածուների անունները, որոնքկմասնակցեն ընտրություններին, իսկ մայիսի 24-ին կմեկնարկի նախընտրականքարոզարշավը, որը կավարտվի հունիսի 12-ին:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 14-ին:Նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետով:
Սպասվում են տեղումներ
Մայիսի 8-9-ին ժամանակ առժամանակ, 10-12-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ,առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան`2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանըմայիսի 8-ին, ցերեկը կնվազի 3-5,Լոռիում, Տավուշում և Սյունիքում` 6-8աստիճանով:
Խաղողի ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մայիսի 20-ից 25-ը ընկած ժամանակահատվածում:
Երևանում`
Մայիսի 8-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-12-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Երևանի մայիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
· Օդի առավելագույն ջերմաստիճան 30.90C (1987թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 2.10C (1949թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 16.10C
Երևանի ավագանու ընտրություններ. Ընտրախախտումների գործերով ներգրավվել են որպես կասկածյալ
Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 և 07/18 ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու և այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցված քրեական գործերի շրջանակներում որպես կասկածյալ են ներգրավվել Դ.Մխիթարյանը և Ս.Սերոբյանը:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ձեռնարկվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ` քրեական գործերի լրիվությունն ու ամբողջականությունն ապահովելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
Իսրայելը սառեցնում է Արևմտյան ափի բնակավայրերի համար հայտարարված տենդերները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կարգադրել է սառեցնել Արևմտյան ափի նոր բնակավայրերի կառուցման տենդերների հայտարարումը` նպատակ ունենալով չխոչընդոտել ԱՄՆ-ի ձեռնարկած խաղաղության բանակցությունները: Սրա մասին հայտնել է Իսրայելի բանակի ռադիոն
Այն նաև հայտնել է, որ Նաթանյահուն դրա մասին զգուշացրել է քաղաքաշինության նախարար Ուրի Արիելին մի քանի օր առաջ:
Հայտարարության վերաբերյալ ոչ Նաթանյահուի գրասենյակը, ոչ էլ նախարարությունը մեկնաբանություններ չեն արել:
Արևմտյան ափում և արևելյան Երուսաղեմում նոր բնակավայրերի կառուցումը կապված էր նախորդ տարի ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի բարձրացման հետ:
Նոր նշանակում գլխավոր դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. մայիսի 7-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ է նշանակվել Գ.Խաչիկյանը` ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պարտականությունների կատարումը դրվել է նույն վարչական շրջանների դատախազի տեղակալ Լ.Չարխիֆալակյանի վրա:


