Տան հրկիզման փորձ

հռդեհՄայիսի 26-ին, ժամը 12.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.52-ին քաղաքացի Խուդոյանը ահազանգել է Երևանի ոստիկանություն առ այն, որ մայիսի 26-ին, ժամը 11.40-ի սահմաններում այրվել է Երասխահուն գյուղի 24-րդ փողոցի թիվ 8 տունը (տունը պատկանում է ահազանգողի եղբորը):

Դեպքի վայր է մեկնել ՊՀ և ՏԱ Արմավիրի մարզային տեսուչը:

Տան հյուրասենյակում հայտնաբերվել են պլաստմասսե տարրայի մասնիկներ, որն ըստ նախնական վարկածի լցված է եղել բենզինով:

Դեռևս չբացահայտված հանգամանքերում մասամբ ծխացել է Ք. Խուդոյանին պատկանող տան հյուրասենյակի վարագույրը (առանց հրդեհի բռնկման):

Տավուշի մարզում կարկուտ է տեղացել

ԿարկտահարությունՄայիսի 26-ին, ժամը 16.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.35-ի սահմաններում կարկուտ է տեղացել Տավուշի մարզի Այգեհովիտ, Դիտավան և Ազատամուտ գյուղերում:

Ժամը 17.18-ին ՀՀ ԱԻՆ “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ի տնօրենից տեղեկատվություն է ստացվել, որ

ժամը 15.10-ից-15.30-ը  կարկուտ է տեղացել Տավուշի մարզի Գետահովիտ, Ենոքավան, Ակնաղբյուր, Աչաջուր գյուղերում:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:

Նշված  տարածքները  չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ի կողմից:

Հրդեհ “Կարկաչան” ռեստորանում

այրվել է ավտոներկերի խանութ-պահեստՄայիսի 26-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում` “Կարկաչան” ռեստորանի շոգեբաղնիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բենիամին գյուղի “Կարկաչան” ռեստորանին պատկանող շոգեբաղնիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.08-ին, մարվել` 14.28-ին:

Այրվել են երկհարկանի շինության առաջին հարկը (60 քմ) և երկրորդ հարկում մեկ սենյակ (20 քմ):

Շրջվել է «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուս.մեկ զոհ և վիրավորներ

big_1369573755_aՄայիսի 26-ին, ժամը 08.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտակայքում շրջվել է «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուս, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33օօ476 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ`  1957 թ. ծնված Կ.Կոջողլյան) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ 1961 թ. ծնված Ա.Թորոսյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել 13 ուղևոր, ովքեր տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ, որտեղ Նատալյա Արմագանյանցի (1951 թ.), Մանուկ Ղազարյանի (1987 թ.), Արամ Խաչատրյանի (1965 թ.), Հովհաննես Հովհաննիսյանի (1960 թ.), Գոռ Խաչատրյանի (1975 թ.), Ռուբիկ Խաչատրյանի (1961 թ.), Սամվել Խաչատրյանի (1965 թ.), Արտյոմ Հակոբյանի (1974 թ.), Հրաչյա (1954 թ.) և Արթուր (1985 թ.) Խաչատրյանների, Անուշ Ղարբազյանի (1976 թ.) և Լյովա Պապոյանի (2000 թ.) առողջական վիճակները բժիկները գնահատել են բավարար, իսկ Լիաննա Մկրտչյանինը (1996 թ.)` ծանր:

Երևանի փողոցներն այսօր լի են հեծանվորդներով

Photo 0009Մայիսի 26-ին Շահումյան հրապարակից մեկնարկեց «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքը։ Ավելի քան 300 հեծանվորդներ, որոնք ներկայացնում են 46 թիմեր, այսօր ամբողջ օրը կշրջեն Երևանով, մայրաքաղաքի հայտնի ու անհայտ վայրերով՝ իրենց երթուղին փորձելով վերծանել համապատասխան հանելուկների միջոցով։

Մրցույթ-հեծանվավազքը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «ՀԱՅԱՍԱ» երիտասարդական ՀԿ-ն՝ «Հեծանիվ+» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ նախաձեռնությունը մի քանի նպատակ է հետապնդում. նախ՝ խրախուսել հեծանվով երթևեկությունը, հասկանալ, թե քանի երիտասարդ է հեծանիվներից օգտվում։ Կարեն Ավագյանը նկատեց, որ այս ծրագրով ցանկանում են ցույց տալ հանրությանը, որ հեծանիվներով հնարավոր է երթևեկել մայրաքաղաքով, անցնել տեսարժան վայրերով։ Նա նաև ասաց, որ հեծանիվն աստիճանաբար մտնում է մեր առօրյա, և ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում այլընտրանքային այս տրանսպորտային միջոցից օգտվել։ Պատասխանելով լրագրողների հարցին՝ Կարեն Ավագյանը տեղեկացրեց նաև, որ ինքն ազատ ժամերին հաճախ է մարզվում հեծանվով, և համոզված է, որ Հայաստանում շատ են այն պաշտոնյաները, ովքեր սիրում են վարել հեծանիվ։

«Հայասա» ԵՀԿ նախագահ Սուրեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ այս նախաձեռնությանը միացել են բուհերի ուսանողները, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և ընդհանրապես երիտասարդներ, ովքեր իրենց ընկերներով կազմել են թիմեր ու միացել այս մարզամշակութային միջոցառմանը։

Հայկ Մանթաշյանը ներկայացնում է SFL թիմը։ Ինքն ամեն օր աշխատանքի է գնում հեծանվով, և հույս ունի, որ նման միջոցառումներն էլ ավելի մասսայականություն կբերեն հեծանվային սպորտին, հեծանվային երթևեկությանը, ինչն ավելի ապահով է և առողջարար։

46 թիմերն իրենց երթուղին երեկոյան կավարտեն «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնում. այստեղ հասած առաջին երեք թիմերը կդառնան հաղթող։ «Փլեյ Սիթիում» կանցկացվի նաև թիմերի ղեկավարների մրցույթ, մրցանակաբաշխություն, մշակութային ծրագիր։

 

Հենրիխ Մխիթարյանը խփեց իր ռեկորդային 25 գոլը և ճանաչվեց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու

24168Ուկրաինայի 2012/2013թթ. ֆուտբոլի  առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ուկրաինայում ավարտվեց  2012/2013թթ. ֆուտբոլի   առաջնությունը և  24-ամյա Մխիթարյանը դարձավ  25-րդ գոլի հեղինակ, 8 գնդակով գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած նիգերիացի հարձակվող Բրաուն Իդեյեին («Դինամո» Կիեւ): Լավագույն եռյակը եզրափակեց Խարկովի «Մետալիստի» բրազիլացի կիսապաշտպան Կլեյտոն Շավիերը, ով խփել է 15 գոլ:

Լավագույն ռմբարկու դառնալուց բացի, Մխիթարյանը նաեւ Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանեց:

Հաղթանակից հետո Ուկրաինացի երգչուհի Գայտանան  Հենրիխ Մխիթարյանի հետ կատարել է «Ով սիրուն, սիրուն» երգը:

Ավելի վաղ Գայտանան հայտարարել էր, որ եթե Մխիթարյանը 25 գոլ խփի Ուկրաինայի 2012/2013թթ. առաջնությունում, ապա ինքը կերգի հայերեն:

Հրդեհներ և այրվող ավտոմեքենաներ

Հրդեհներ և այրվող ավտոմեքենաներԱյրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Մայիսի 25-ին, ժամը 14.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի  Հանրապետության փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հանրապետության և Պետրոսյան փողոցների խաչմերուկում այրվել է «Սեմուր ընդ կո» ՍՊԸ-ին պատկանող «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի  055 ՏԼ 01 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը` ամբողջությամբ:

Հրդեհ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում

Մայիսի 25-ին, ժամը 19.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքի 70-րդ բնակարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.45-ին, մարվել՝ 19.50-ին: Ս. Մուրադյանին պատկանող բնակարանի խոհանոցում այրվել է սեղան, աթոռ, սառնարան և հատակը` 2 քմ:

Հրդեհ Թբիլիսյան խճուղում

Մայիսի 26-ին, ժամը 06.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շամպայն Գինիների գործարանի մոտակայքում այրվում է մեկ հարկանի շինություն:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.23-ին, մարվել` 06.47-ին: Թբիլիսյան խճուղու թիվ 25/7 հասցեի մոտակայքում ամբողջությամբ այրվել է ավտոներկերի խանութ-պահեստ՝ 30 քմ:

 

Հրդեհ ավտոմեքենայում

Մայիսի 26-ին, ժամը 02.40-ին ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Միխայելովկա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում գտնվող «Ույուտ» ռեստորանային համալիրի մոտակայքում կայանված «Մերսեդես» մակնիշի 34 VL 091 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.20-ին, մարվել՝ 04.10-ին: Այրվել է ցուցիչների վահանակը և առջևի նստարանները՝ մասամբ:

Այրվել է «Ֆոլկսվագեն Վենտո»

Մայիսի 26-ին, ժամը 00.25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի վերջին կանգառի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Համբարձումյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.43-ին, մարվել՝ 00.48-ին: Ամբողջությամբ այրվել է Է. Մկրտչյանին պատկանող «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի 19 SU 373 պետհամարանիշով ավտոմեքենան:

Կարկտահարություն Արմավիրի և Լոռու մարզերում

ԿարկտահարությունԿարկտահարություն Արմավիրի մարզում

Մայիսի 25-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ամասիա գյուղում կարկուտ է տեղում:

Ամասիայի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գյուղում տեղացած կարկուտի պատճառած վնասների չափերը ճշտվում են:

Կարկտահարություն Լոռու մարզում

Մայիսի 25-ին, ժամը 16.50-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.10-ից մինչև 16.30-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Լոռու մարզի Ագարակ, Ամրակից և Լեջան գյուղերի պտղատու այգիներն ու ցանքատարածքները:

Դեպքի մասին տեղյակ է պահվել փոխմարզպետը:

Թբիլիսյան խճուղում այրվել է ավտոներկերի խանութ-պահեստ

այրվել է ավտոներկերի խանութ-պահեստՄայիսի 26-ին, ժամը 06.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շամպայն Գինիների գործարանի մոտակայքում այրվում է մեկ հարկանի շինություն:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.23-ին, մարվել` 06.47-ին: Թբիլիսյան խճուղու թիվ 25/7 հասցեի մոտակայքում ամբողջությամբ այրվել է ավտոներկերի խանութ-պահեստ՝ 30 քմ:

Ավստրիացին աշխարհի նոր ռեկորդ սահմանելու նպատակով անցել է 185 մետր բարձրության վրա կապված պարանով

m1Ավստրիացի Ռեյնհարդ Կլեյնդլը փորձել է աշխարհի նոր ռեկորդ սահմանել՝ քայլելով Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում գտնվող 185 մետր բարձրություն ունեցող երկու երկնաքերերի միջև կապված պարանի վրայով:

32-ամյա Կլեյնդլը 30 մետր երկարություն ունեցող պարանի վրա քայլելիս իր հավասարակշռությունը պահել է միայն ձեռքերի օգնությամբ, իսկ ներքևում նրան ուշադիր հետևում էին հարյուրավոր աջակիցներ:

Կլեյնդլը նշել է, որ փորձում է քաղաքային ամենաբարձր հատվածով քայլելու նոր ռեկորդ սահմանել, սակայն Սլակլայնի համաշխարհային ֆեդերացիայից ոչ ոք հասանելի չի եղել ռեկորդը հաստատելու համար:

Ըստ Կլեյնդլի նախորդ ռեկորդը երկու տարի առաջ սահմանել էր ֆրանսիական մի խումբ. նրանք անցել էին Փարիզում գտնվող 120 մետր բարձրություն ունեցող երկվորյակ աշտարակների միջև ամրացված պարանի վրայով:

Ի տարբերություն թայթրոփերների՝ սլակլայներների դեպքում պարանը ամբողջությամբ ձիգ չի կապվում, ինչը բարդացնում է հավասարակշռություն պահելու գործը:

Կլեյնդլը շաբաթ օրը մեկնարկած, երկու օր տևող երկնաքերերի թեմայով փառատոնի շրջանակներում ստիպված էր երեք անգամ կրկնել իր անցումը:

Երկակի մաստեկտոմիայից հետո Անջելինա Ջոլիի կիսամերկ նկարը վաճառքի կհանվի

angelina-jolie-s-post-mastectomy-topless-painting-auctioned-for-good-causeԱնջելիան Ջոլիի երկակի մաստեկտոմիայից ոգեշնչված՝ Էմի Ուայնհաուսի հետմահու նկարով հայտնի շվեդացի նկարիչ Յոհան Անդերսոնը կտավի վրա յուղաներկով պատկերել է կիսամերկ Անջելինա Ջոլիին վիրահատությունից հետո:

Սպասվում է, որ նկարը կվաճառվի 22,000 դոլարով: Նկարը վաճառքի հանած ArtBelow ցուցասրահի տեղեկություններով՝ նկարի վաճառքից ստացված հասույթը կուղղվի Կոնգոյում խաղաղության հաստատմանը, ինչի վրաբերյալ անհանգստանում է նաև Անջելինա Ջոլին:
Անդերոսնը հայտնել է, որ ինքը ինչ-որ չափով ապրել է Ջոլլի փորձը, քանի որ իր մայրիկը ևս մահացել է քաղցքեղից՝ ավելացնելով, որ ինքը այդ ժամանակ 15 տարեկան է եղել, և իր մայրիկը մաստեկտոմիայի փոխարեն ընտրել է վիրահատությունը:

Անջելինայի քայլի վերաբերյալ նորությունը նրա մեջ աստղին նկարելու փափագ է առաջացրել:

 

Սթինգը հարսանիքների և մասնավոր երեկույթների համար բացել է իր 16-րդ դարի վիլլայի դռները

s7Այն հարսնացուները, որոնք շքեղ ռոք աստղային ոճի հարսանեկան վայր են փնտրում, ապա շատ հեռու փնտրելու կարիք չկա:

Երգիչ Սթինգը և իր կին Թրուդի Ստիլերը հարսանիքների և մասնավոր երեկույթների համար բացել են Տոսկանայում գտնվող իրենց ընդարձակ սեփականության դռները:

50 հյուրի համար նախատեսված Սթինգի վեց քոթեջներից յուրաքանչյուրի վարձակալումը շաբաթական կարժենա յոթ հազար եվրո:

Մինչև 200 երեկույթի մասնակիցներ կկարողանան վայելել Իտալիայում գտնվող 3 կիլոմետր քառակուսի սեփականության   ատրակցիոնները՝ ներառյալ մեծ լողավազանը, այգում տեղակայված հսկայական շախմատը, մեղուների փեթակները, անտառը, լիճը և բանջարանոցը:

Զույգին պատկանող 16-րդ դարի Իլ Պալագիո վիլլան Ֆլորենցիայից 45 րոպե տևողությամբ հեռավորության վրա է գտնվում, որտեղ գինի, ձիթայուղ և մեղր է արտադրվում:

Իտալական անշարժ գույքի գործակալությունից հայտնում են, որ հյուրերը կկարողանան ճաշել հսկայական հին տակառներով գինու մառանում:

Սթինգը սեփականությունը ձեռք է բերել 1999թ-ին, վերանորոգել է այն, ինչպես նաև հարևանից տարածքներ գնելու հաշվին մեծացրել վիլլայի տարածքը:

Հնարավոր է, որ Սթինգի այս որոշումը պայմանավորված է Իտալիայի կառավարության՝ անշարժ գույքի վարձերը բարձրացնելու փաստով: