Թուրքիայում արկածախնդիրները փչացրել են Աթաթուրքի արձանի ներքևի գրությունը

ATATURK KAIDESINDEKI YAZIYA ZARAR VERDIGI IDDIASIԹուրքիայի Բաթմանի նահանգում ոստիկանությունը մոտ 30 տարեկան երկու մարդու է ձերբակալել, որոնք երեկոյան նամազից առաջ եկել են Այդընլար մզկիթ և այրել երկու գորգ, ապա փչացրել են Հանրապետության հրապարակում գտնվող Աթաթուրքի արձանի ներքևի մասի «Երկրում խաղաղություն, աշխարհում խաղաղություն» գրությունը: Հարցաքննության ժամանակ օրինախախտները ասել են, որ նման գործողությունների են դիմել զուտ արկածախնդրությունից ելնելով:
«Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ դեպքին ականատես դարձած արհեստավորը նշել է, որ մթության մեջ կարծել է, թե արձանը վերականգնման է ենթարկվում: Սակայն այնուհետև տեսնելով մուրճ օգտագործող երիտասարդներին, սկսել է կասկածել և ոստիկանություն է հայտնել: Նշենք, որ վերոնշյալ արձանի ներքևի մասին «Երկրում խաղաղություն, աշխարհում խաղաղություն» գրությունը վերջերս փոխարինեց «Ինչ երջանկություն է թուրք լինելը» գրությանը:

 

Հրապարակվել են հետ քաշվող PKK–ի զինյալների նկարները

pkkՔրդստանի կազմակերպությունների միության ղեկավար խորհրդի նախագահ Մուրադ Քարայըլանը ապրիլի 25-ին Քանդիլում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ քուրդ զինյալների հետ քաշվելու գործընթացը կսկսվի մայիսի 8-ին: Այս հայտարարությունից հետո գյուղական շրջաններում սկսեցին երևալ PKK–ի անդամների տեղաշարժերը: Վերջիններս դուրս գալով այն քարանձավներից, որտեղ որ բնակվում էին, պատրաստվում են հետ քաշվելուն և գիշերվա մթության մեջ սկսում շարժվել դեպի սահման:

Ահա «Akşam» թերթը հաղորդում է, որ ստացվել է հետ քաշվող զինյալների առաջին նկարները, որոնցում երևում են 6-7 հոգուց բաղկացած շարժվող խմբեր, որոնք անվտանգության նկատառումներից ելնելով ընտրել են դեպի սահման տանող անտառախիտ և դժվարանցանելի գոտիներ: Հայտնի է դարձել, որ PKK–ի զինյալները ճանապարհ են ընկնում գլխավորապես գիշերով և քայլում են միջինը 9 ժամ:
Անվտանգության ծառայության ձեռք բերած մեկ այլ տեղեկության համաձայն՝ երկար տարիներ Քանդիլում մնացած PKK–ի հրամանատարներից ոմանց, որոնք այնուհետև հեռացել են խմբավորումից և տուն վերադարձել, որոշվել է հետ կանչել:

 

 

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը 4-րդ տեղում

գրիգորimages18-ամյա բրազիլահայ շախմատիստ Արմեն Բրուտյանը Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում ավարտված ՖԻԴԵ-ի 2.4 փնջային մրցաշարում 14,7 կետով բարձրացրեց իր վարկանիշը և լրացրեց ՖԻԴԵ-ի վարպետի նորման: Բրուտյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 84 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը: Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը նույնպիսի արդյունքով 4-րդն է:

Հայ շախմատիստները ԱՄՆ-ի առաջնությունում

chess 000Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը և Մելիքսեթ Խաչիյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնության անդրանիկ տուրում միմյանց հետ խաղացին ոչ-ոքի: ՖԻԴԵ-ի վարպետ 12-ամյա Սամվել Սևյանը ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Ալեխանդրո Ռամիրեսի հետ:
Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը ԱՄՆ-ի կանանց առաջնության մեկնարկում հաղթեց գրոսմայստեր Սաբինա Ֆոյշորին:

Հենրիխ Մխիթարյանը զգուշացվեց

41766Հայաստանի հավաքականի  և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի ֆուտբոլի բարձրագույն խմբի  առաջնությունում 22 գնդակ է խփել մրցակիցների դարպասը: Եթե նա ևս մեկ անգամ աչքի ընկնի, ապա արդյունավետության ռեկորդ կսահմանի:

Այսօր  27-րդ տուրի շրջանակում կայացած խաղում  «Շախտյորը» հյուրընկալվելիս ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Մարիուպոլի «Իլիչևեցի» հետ՝ 1:1:
Մխիթարյանը «Շախտյորի» մեկնարկային կազմում չէր, և փոխարինման դուրս եկավ ընդմիջումից հետո: Նա գնդակ մրցակցի դարպասը չխփեց, սակայն 72-րդ րոպեին զգուշացվեց:

Տեխնիկական արդյունքներ

«Իլիչևեց» – «Շախտյոր»՝ 1:1

Ալեքսանդր Մանձյուկ, 73 – Ալան Պատրիկ, 13

Մայրաքաղաքում բացվել է «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը

isabekyan.3Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի “Հայ Արտ” մշակութային կենտրոնի “Էդուարդ Իսաբեկյան” ցուցասրահի և այնտեղ ներկայացված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցասրահի բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի որդուն` Արամ Իսաբեկյանին:

Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պետական պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, Էդուարդ Իսաբեկյանի արվեստի երկրպագուներ:
Ցուցասրահի հիմքը դրվել էր դեռեւս 2004թ.-ին՝ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, եւ խորհրդանշական է, որ ցուցասրահի բացման պատիվը վերապահվել էր հենց երջանկահիշատակ վարչապետի եւ գեղանկարչի որդիներին՝ Տարոն Մարգարյանին ու Արամ Իսաբեկյանին: Վերջինս, ի դեպ, Երևան քաղաքին է նվիրաբերել Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցադրությանը ներկայացված գունանկարչական հայտնի կտավներից 28-ը: Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ողջույնի խոսքում նշել է, որ այս ցուցադրությունը ևս մեկ հնարավորություն է շփվելու իսաբեկյանական արվեստին, իսկ գեղարվեստի ակադեմիայի և մշակութային ու նաև այլ ուսումնական հաստատությունների ուսանողների համար սա կծառայի նաև որպես ուսուցողական կենտրոն: Գեղանկարչի որդին իր հերթին ընդգծել է, որ սիրով է կայացրել հոր թողած ժառանգության մի մասը Երևան քաղաքին նվիրելու որոշումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում գործում է համակարգող խումբ

Ոստիկանություն3ՀՀ ոստիկանության պետի` 2013 թ. մարտի 22-ի հրամանով`մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ. այս մասին հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաև` (010)54-69-12 և (010)54-69-14 հեռախոսահամարները:
Ընտրությունների ընթացքում արձանագրված անօրինական գործողությունների մասին կարող եք ահազանգել նաեւ համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:
Ոստիկանությունը նախընտրական շտաբներին կոչ է անում ցանկացած իրավախախտման դեպքում ահազանգել նշված հեռախոսահամարներով կամ դիմել ծառայություն կատարող ոստիկաններին: Հավաստիացնում ենք, որ ոչ մի ահազանգ անպատասխան չի մնա, ցանկացած իրավախախտում կարժանանա համաչափ արձագանքի: Կարծում ենք՝ բոլորիս նպատակը իրավախախտումները հայտնաբերելն ու անցանկալի զարգացումները կանխելն է, ոչ թե օրինախախտումներից կասկածելի դիվիդենտներ շահելը:
Ոստիկանությունը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը և ակնկալում նաեւ նրանց աջակցությունը:
Ոստիկանությունը ակնկալում ու խնդրում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և օրինապահ քաղաքացիների աջակցությունը ընտրւթյունների ընթացքում կարգուկանոն պահպանելու գործում, իսկ նրանք, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, կենթարկվեն պատասխանատվության՝ ի կատարումն նույն օրենքի պահանջի:

՛՛Դիլիջան ազգային պարկ՛՛-ից 20 ծառ են ապօրինի հատել

ծառհատումՄայիսի 3-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները պարզել են, որ 1949 թ. ծնված Սարուխան Մ.-ն փետրվարին «Դիլիջան ազգային պարկի» 2-րդ պահաբաժնից ապօրինի հատել է 4 կաղնի:
                                                                             
Մայիսի 2-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները պարզել են, որ 1970 թ. ծնված Աղասար Հ.-ն ապրիլի 30-ին «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին» տեղամասի թիվ 6 պահաբաժնից ապօրինի հատել է 15 բոխի և 1 կաղնի:
Աղասար Հ.-ն ոստիկանությունում խոստովանել է կատարածը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երկու դեպքերի առնչությամբ կատարվում է հետաքննություն:

Գյումրիում շենքի մոտ հակատանկային ական է հայտնաբերվել

ականՄայիսի 2-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդ-Բաղ 2-րդ թաղամասի թիվ 4 շենքի առաջին հարկի պատշգամբի տակ հակատանկային ական կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ՏՄ-62Մ տիպի հակատանկային ական:
Նշանակվել է պայթունատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Բերման ենթարկված քաղաքացու մոտ ատրճանակ է գտնվել

ատրճանակՄայիսի 2-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Տիգրան Խ.-ին, որի անձնական խուզարկությամբ, տաբատի գոտկատեղից, հայտնաբերվել է «Վալտեր» գազային ատրճանակ` անընթեռնելի համարներով, և առանց համապատասխան թույլտվության:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Ծեծ՝ ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

ծեծՄայիսի 2-ին, ժամը 17.30-ին, 1968 թ. ծնված Սարգիս Մ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ մայիսի 1-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Աղավնաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին, ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1977 թ. ծնված Արգամ Ս.-ն ծեծի է ենթարկել իր անչափահաս որդուն` 1996 թ. ծնված Արտյոմ Մ.-ին և աչքի մասում պատճառել վնասվածք:
Արտյոմ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Օրավարձով աշխատողը ննջասենյակից մեկ միլիոնի ոսկեղեն է գողացել

Ոստիկանություն3Մայիսի 2-ին, ժամը 21.40-ին, 1947 թ. ծնված Գեղանուշ Ս.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ 1993 թ. ծնված Գառնիկ Պ.-ն օրավարձով աշխատելով իրենց տանը՝ ապրիլի 15-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պահարանի զարդատուփից գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 22.00-ին, Գառնիկ Պ.-ն բերման է ենթարկել բաժին և խոստովանել կատարածը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք

փրկարարՄայիսի 4-ին, ժամը 09.24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի – Քանաքեռավան ավտոճանապարհին` անասնագոմերի մոտակայքում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 10.12-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Երևանի Սևանի փողոցի թոնրատանը հրդեհ է բռնկվել

հրդեհՄայիսի 4-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 28/1 շենքից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ Աի արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.27-ին, մարվել` 09.34-ին: Արայիկ Ամիրյանին պատկանող թոնրատանը այրվել է կախովի առաստաղը և գույքը (50 ք.մ):

Հրդեհ՝ Երևան – Երասխ ճանապարհին

հրդեհՄայիսի 4-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան – Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին` կամրջի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.12-ին, մարվել` 13.16-ին: Այրվել է 100 քմ խոտածածկ տարածք և գազի պլաստմասե խողովակաշարը` 4 գմ:

Մադամ Թյուսոյի թանգարանը հրապարակել է Ադելի մոմե կիսատ արձանի լուսանկարը

a1Մադամ Թյուսոյի թանգարանում այս ամառ կտեղադրվի Ադելի մոմե արձանը: Զբոսաշրջիկների հայտնի ատրակցիոնը վերջերս իր Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել էր մի լուսանկար, որտեղ քանդակագործ Լուի Ուիլտշիրը աշխատում է երգչուհու գլխի վրա: Երգչուհու մոմե արձանը կմիանա հայտնի մարդկանց արձաններին, այդ թվում և One Direction-ի, որոնց արձանները պետք է տեղադրվեին ապրիլ ամսին:

Մադամ Թյուսոյի թանգարանի PR մենեջեր Նիկոլ Ֆենների համաձայն՝ Ադելը աշխարհի ամենամեծ պահանջարկն ունեցող անձնավորություններից մեկն է, և իրենք բազմաթիվ խնդրանքներ են ստացել նրա արձանը տեղադրելու վերաբերյալ՝ հատկապես «Skyfall»-ի լուս տեսնելուց հետո:

Ադելը բազմաթիվ մրցանակներ է ստացել: Նրա վերջին ալբոմը՝ «21»-ը ճանաչվել է աշխարհի ամենաշատ վաճառքն ունեցող ալբոմ, որից վաճառվել է 25 միլիոն օրինակ: Նա 30 միլիոն ֆունտ ստեռլինգ կարողությամբ գլխավորել է Sunday Times-ի 30 տարեկանից ցածր տարիք ունեցող երիտասարդ ամենահարուստ երաժիշտների ցանկը:

Հայաստանի եւ Սվազիլենդի միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ

315. Diplomatic Relations established between Armenia and Swasiland 03.05.2013Մայիսի 3-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ու Սվազիլենդի Թագավորության մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը եւ Զվելեթհու Մնիսին ստորագրել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը նախորդել է երկու երկրների դեսպանների առանձնազրույցը, որի ժամանակ կարեւորվել են երկկողմ համագործակցության խթանումը եւ երկուստեք նշվել ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացումը:

Տեղեկանք: Սվազիլենդի Թագավորությունը գտնվում է Հվ. Աֆրիկայում եւ սահմանկցում է արեւմուտքում` ՀԱՀ-ին եւ արեւելքում` Մոզամբիկին:  Տարածությունը 17,4 հզ. կմ² է, բնակչությունը` 1,1 մլն.։ Մայրաքաղաքը` Մբաբանե։ Պետական կարգը` 1978 թվականից Սահմանադրական միապետություն է։ Պետության ղեկավարն է թագավորը։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է թագավորին եւ երկպալատ (ներքին պալատ եւ սենատ) խորհրդարանին։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ։ Ազգերի Բրիտանական համագործակցության անդամ է։

Կալիֆոռնիայում մոլորված արշավորդները կվճարեն իրենց որոնման աշխատանքների վրա ծախսված գումարը

4Կալիֆորնիայում մոլորված արավորդները կարող են վճարել իրենց որոնման աԿալիֆոռնիայի երկու դեռահաս արշավորդներ, ովքեր մոլորվել էին Քլիվլենդի ազգային անտառում, ստիպված կլինեն վճարել իրանց որոնման աշխատանքների վրա ծախսված 160,000 դոլարի մի մասը:

Պաշտոնատար անձինք ի սկզբանե ասել էին, որ 19-ամյա Նիկոլաս Սեդոյան և 19-ամյա Քայնդալ Ջեքը պատասխանատվություն չեն կրի, սակայն Նիկոլասի ավտոմեքենայից թմրադեղեր գտնելուց հետո տղաներին առաջադրվեցին մեղադրանքներ:

«Թմրադեղերի վերաբերյալ մեղադրանքը կարող է շատ բաներ փոխել», – ասել է Օրանժ տարածաշրջանի շերիֆի մամլո քարտուղար Գեիլ Քրաուսը:

Սեդոյան գտնվել է մոլորվելուց երեք օր անց: Դեռահասները ջրազրկված էին և իրենց փորձությունից շատ քիչ դրվագներ էին հիշում:

Համաձայն Օրանժ տարածաշրջանի խորհրդի ղեկավար Թոդ Շպայցերի` երիտասարդները  գնացել էին անտառ ոչ թե արշավի, այլ թմրադեղեր ընդունելու համար:

Չինաստանի իշխանությունները Վիետնամ են վերադարձնում թրաֆիքինգի ենթարկված երեխաներին

3Չինաստանի իշխանությունները Վիետնամին վերադարձնում են թրաֆիքինգի ենՉինաստանի իշխանությունները վերադարձրել են առևանգված և թրաֆիքինգի ենթարկված 10 վիետնամցի երեխաների, շաբաթ տեղեկացրել են տեղական լրատվամիջոցները:

Իշխանությունները երեխաներին հայտնաբերել են  2011թ., երբ նրանք 10 օրականից 7 ամսական հասակում էին: Նրանք իրենց ծնողներին են վերադարձվել ուրբաթ օրը:

Բոլոր երեխաները տղաներ էին:

Տեղական իշխանությունները ձերբակալել են 43 կասկածյալների, որոնցից 10-ը վիետնամցիներ են:

Կանանց և երեխաների թրաֆիքինգն  այսօր Չինաստանում արդի խնդիրներից մեկն է: Սոցոլոգները մեղադրում են Չինաստանի որդեգրած «մեկ երեխայի» քաղաքականությունը, որի հետևանքով նախապատվությունը տրվում է առավելապես տղա երեխաներին:

Համաձայն Չինական ազգային ռադիոյի` չինական իշխանությունները 2009թ-ից ի վեր փրկել են Չինաստանում թրաֆիքինգի ենթարկված 1800 վիետնամցի կանանց և 41 երեխաների:

Չինաստանի մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է երեխաներին թունավորելու մեղադրանքով

2Չինաստանի մանկապարտեզի  տնօրենը ձերբակալվել է եր եխաներին թունավորեՉինաստանի ոստիկանությունը ձերբակալել է մանկապարտեզի տնօրենին և նրա տեղակալին հարևան մանկապարտեզի երկու երեխաների մահվան պատճառով:

Հեբեյ նահանգի հինգ և վեց տարեկան աղջիկները իրենց տատիկի հետ դպրոց գնալուց ճանապարհին լքած պայուսակի մեջ յոգուրտներ են գտել: Ուտելով յոգուրտները՝ երեխաները մահացել են:

Պարզվել է, որ յոգուրտների մեջ ներարկված է եղել առնետների դեմ թույն:

China Daily-ի փոխանցմամբ` մանկապարտեզի տնօրենը և տեղակալը խոստովանել են, որ իրենք են ներարկել թույնը յոգուրտների մեջ և պայուսակի մեջ դնելով, թողել այն փողոցում:

Նրանց նպատակն էր վարկաբեկել մրցակից մանկապարտեզին:

Տեղական անվտանգության աշխատակիցն ասել է, որ թույնը առնետների դեմ օգտագործվող տետրամին միջոցն է:

Երկուսն էլ ձերբակալվել են:Նույն օրը հիվանդանոցում մեկ շաբաթ պայքարելուց հետո, մահացել է կրտսեր աղջիկը: Ավագ քույրը մահացել է ապրիլի 24-ին` յոգուրտը ուտելուց  մի քանի ժամ անց: