Թուրքիայում արգելվել է նվեր տալ Վանա կատուներին

katuՎանի Հարյուրամյա համալսարանի Վանա կատուների ուսումնասիրման և փորձարարական կենտրոնը որոշում է ընդունել՝ համաձայն որի արգելվում է Վանա կատուներին որպես «նվեր» ուղարկել երկրի այլ շրջաններ: Նման որոշման պատճառն այն է, որ երկու տարբեր գույնի աչքեր և սպիտակ մազածածկ ունեցող Վանա կատուները մշակութային կարեևոր արժեք են ներկայացնում և բացի այդ նրանք վերանալու վտանգի տակ են , այդ պատճառով էլ կենտրոնը նրանց իր պաշտպանության տակ է վերցրել:

«Ակօս»-ը հայտնում է, որ կենտրոնի տնօրեն դոկտոր Աբդուլլահ Քայան նշել է, որ սկսված աշխատանքների շնորհիվ ավելի երիտասարդ և բարձր ծնելիություն ունեցող կատուների են ձեռք բերելու՝ իրականացնելով երիտասարդացման ծրագիր: Նա նշել է, որ անհրաժեշտ է նորածին կատուներին պաշտպանության տակ առնել, քանի որ իրենք դեմ են, որ Վանա կատուներին փոքր գումարով վաճառում կամ նվիրում են այլ շրջաններին: «Մենք չենք ուզում, որ նման անգին մշակույթային էակը նվեր տալու մի բան դառնա: Այդ պատճառով էլ այս տարի մեր կենտրոնում գտնվող կատուներին այլ շրջաններ որպես նվեր չենք ուղարկելու: Նույն կերպ պետք է վարվեն քաղաքի բնակիչները»,-նշել է կենտրոնի տնօրեն Քայան:

Իսրայելի ռաբբին ասել է, որ ինքը ուղղափառ է և միասեռական

Ուղղափառ ռաբբին բարձրաձայնել է իր սեռական կողմնորոշման մասին` այս կերպ խախտելով գործող տաբուները:
Թորայի հինգ գրքերից մեկում `Լեվիտիկուսում ասվում է, որ երկու տղամարդու միջև սեռական կապը անթույլատրելի է:
Սակայն 38-ամյա ուղղափառ ռաբբին կարծում է, որ հնարավոր է լինել և միասեռական և հավատացյալ:
Նա իմացել է իր սեռական կողմնորոշման մասին 20 տարեկանում: Այնուհետև նա տեղափոխվել է աշխարհիկ Թել Ավիվ` մերձավոր արևելքի միասեռականների մայրաքաղաքը:
«30 տարեկանում ես գիտակցեցի, որ կարող եմ լինել ուղղափառ և միասեռական », – ասել է նա AFP լրատվական գործակալությանը:
2008-ին հիմնադրած կայքը նպատակ էր հետապնդում օգնել նույն իրավիճակին բախված մարդկանց: Կայքը այնուհետև վեր է ածվել կազմակերպության:

Քաթարը գնում է Միլանում երկնաքեր կառուցելու ծրագիրը

3Քաթարը գնում է Միլանում երկնաքեր կառուցելու ծրագիրըՔաթարը ձեռք է բերել Միլանի կենտրոնում 290,000 քառ կմ տարածքի վրա երկնաքարեր կառուցելու ծրագրի 40 տոկոս մասնաբաժինը, որի կոմերցիոն արժեքը կազմում է 2 միլիարդ եվրո:
Ծրագիրը ղեկավարում է Տեխասում գնտվող Hines’-ի իտալական մասնաճյուղը:
«Հողը Իտալիայի կարևորագույն բնական ռեսուրսն է և մենք վստահ ենք, որ այն կարող է լինել զարգացման և տնտեսական առաջընթացի ռազմավարական գործիք», -ասել է Hines Italia-ի ղեկավարը:
Qatar Holding-ը նախորդ տարի իտալական Սարդինիա կղզում գնել է շքեղ հանգստյան տուն:
2012թ Քաթարը Իտալիայի նորաձևության, սննդի, տուրիզմի ոլորտներում կատարել է 2 միլիարդ դոլարի ներդրում:

«Աստվածը գանգստեր է» բեմադրության համար ռումինական թատրոնը սպառնալիքներ է ստացել

2«Աստվածը գանգստեր է» բեմադրության համար ռումինական թատրոնը սպառնալÕՌումինիայում «Աստվածը գանգստեր է» անունը կրող ներկայացումը կբեմադրվի ոստիկանների հսկողության ներքո, քանի որ թատրոնի տնօրինությունը սպառնալիքներ է ստացել:
Կանադացի դերասան և դրամատուրգ Նիք Մանցուսոն հոկտեմբերից ի վեր խաղացել է Տիմիսոարա թատրոնում: Այս ներկայացման գաղափարը հենց նրա մտահաղացումն է:
Ոստիկանության ղեկավարի տեղակալ Դանիել Լանգան հայտնել է, որ դահլիճում հանդիսատեսների մեջ ներկա կգտնվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Արագ արձագանքման նպատակով` տարածքում կլինեն նաև համազգեստավոր ոստիկանները:
Նամակ ստանալուց մի քանի օր առաջ քաղաքի եկեղեցիները թատրոնին խնդրել էին փոխել ներկայացման անվանումը հարգելու համար գերակշռող քրիստոնյա բնակչություն ունեցող երկրի քրիստոնեական արժեքները:
Թատրոնի տնօրեն Ադա Հաուսվաթերը AFP լրատվական գործակալությանն ասել է, որ չէր պատկերացնում , որ այդպիսի աղմուկ կբարձրանա ներկայացման համար` հատկապես հաշվի առնելով, որ ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել դեռևս 2012թ-ի հոկտեմբերին և անցել է առանց որևէ խնդիրների:

Բերլուսկոնիի հետ ենթադրաբար առնչություն ունեցող աղջիկը վկայություն է տվել դատարանում

1Բերլուսկոնիի հետ ենթադրաբար առնչություն ունեցող աղջիկն վկայությունՍիլվիո Բերրլուսկոնիի հետ ենթադրաբար 17 տարեկանում սեռական հարաբերություններ ունեցած աղջիկը ուրբաթ առաջին անգամ դատարանում վկայություն է տվել դատավարության համար, որտեղ երեք անձինք մեղադրվում են նախկին վարչապետի համար կավատի ծառայություններ մատուցելու մեջ:
Կարիմա Էլ-Մահրուգը, ով հայտնի է որպես Սրտագող Ռուբի մականվամբ, նկարագրել է Բերլուսկոնիի վիլայում տեղի ունեցող դիսկոտեկները՝ հավելելով, որ իրենք մեկ գիշերվա համար վճարել են 2,000 կամ 3,000 եվրո:
Աղջիկն ասել է, որ երեկույթների ընթացքում վարչապետի համար մերկապար են պարել մոտավորապես 20 այլ երիտասարդ աղջիկներ, սակայն նրանց հետ ֆիզիկական շփում չի եղել:
Նրա խոսքերով` վարչապետը հաճախ էր իրեն զանգում և նրա տուն հրավիրում: Որոշ դեպքերում աղջիկը Բերլուսկոնիի տանն էր անցկացնում գիշերները: Աղջիկը նախկինում ասել էր, որ ոչ մի սեռական կապ չի եղել իր և Բերլուսկոնիի միջև:

Օբաման կատակել է Էրդողանի հետ՝ «Ես փոխնորդ հագուստ ունեմ, իսկ մեր վարչապետը՝ չգիտեմ»

katakԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո մամլո ասուլիս էին տվել նախագահական նստավայրի այգում, որի ընթացքում սկսել էր անձրև տեղալ: Ահա չինական մամուլը ասուլիսի մասին իր հոդվածում կենտրոնացել է հովանոցների օգտագործման փաստի վրա՝ վեր հանելով նախագահ Օբամայի արած սրամիտ կատակը:

Ինչպես հաղորդում է «Doğan» լրատվական գործակալությունը՝ չինական կոմունիստական կուսակցության տպագիր օրգանը հանդիսացող «Huanqiu» թերթը Օբամայի և Էրդողանի հանդիպման մասին հոդվածում ընդհանրապես չի անդրադարձել ասուլիսի ժամանակ արծարծված հարցերին: Չինական թերթը միայն նշել է, որ հազվադեպ՝ հատուկ հյուրերի համար բացվող Վարդերի պարտեզում երկու երկրների առաջնորդների ասուլիսի ժամանակ անակնկալ անձրև է սկսել: Նախագահ Օբաման էլ իր ծառայողներին խնդրել է հովանոցներ պահել՝ կատակելով. «Ես փոխնորդ հագուստ ունեմ, իսկ մեր վարչապետը՝ չգիտեմ»:

Իրաքում արյունոտ ուրբաթ է

irakԻրաքյան Դիյալա շրջանի Բակուբա քաղաքի Սարյա մզկիթում պայթյուն է տեղի ունեցել: «Anadolu» գործակալությունը, վկայակոչելով տեղական ոստիկանության փոխանցած տեղեկությունը, հաղորդում է, որ ուրբաթօրյա նամազից հետո իրականացված ահաբեկչության հետևանքով 25 մարդ է զոհվել, նախնական տվյալներով կա 45 վիրավոր:

Նոր պայթյուն Հաթայում

hatayԻնչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ թուրքական Հաթայ նահանգի Ալթընօզյու շրջանում պայթել է անօրինական վառելիքի պահոց: Պայթյունը տեղի է ունեցել հակամաքսանենգ օպերացիայի իրականացման ժամանակ, երբ հանցագործները կրակել են վառելիքի պահեստների վրա: Նախնական տվյալներով 10 մարդ է զոհվել, կան վիրավորներ:

Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Տոպալովի հետ

արոն-տոպimagesՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող շախմատի գերմրցաշարի  8-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ- ոքի ավարտեց պարտիան բուլղարացի Վեսելին Տապալովի հետ: Գրոսմայստերները կատարեցին  41քայլ:

Արոնյանն ունի 4․5 միավոր։

Մրցաշարի ավարտին մնացել մեկ տուր:

Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

343. Armenian, Azerbaijani FM's and OSCE MG co-chairs' meeting 17.05.2013Մայիսի 17-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Յան Քելին հանդիպեցին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովին։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցում էր հանդիպմանը:

Համանախագահները և արտգործնախարարները քննարկեցին հնարավոր ուղիները՝ խաղաղ գործընթացը առաջ մղելու նպատակով:

Նախարարները մտքեր փոխանակեցին ներկա իրավիճակի վերաբերյալ և վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝  նպաստելու տարածաշրջանում խաղաղությանը:

Համանախագահները վերահաստատեցին անհրաժեշտությունը՝ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող ենք ավելացնել լարվածությունը և վնաս հասցնել խաղաղ գործընթացին, ինչպես նաև նախարարների հետ քննարկեցին հաշտությանն ուղղված մթնոլորտի ստեղծմանը նպաստող վստահության ամրապնդման մի շարք միջոցներ:

Համանախագահները ամսվա վերջում կայցելեն տարածաշրջան՝ քննարկելու հիշյալ հարցերը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։

Թուրք ամուսնական զույգը սևամորթ երեխա է ունեցել, ինչի “պատճառը” սևամորթ պարողն է եղել

Թուրք ամուսնական զույգը սևամորթ երեխա է ունեցել, ինչի “պատճառը” սևաÕԹուրքիայի բարձրաշխարհիկ ընտանիքների երկու ներկայացուցիչներ շքեղ հարսանիքով ամուսնացել են, սակայն երբ ծնվել է առաջնեկը, պարզվել է, որ երեխան սևամորթ է:
Ինչպես տեղեկացնում է “Takvim” պարբերականը, Թուրքիայի բարձրաշխարհիկ հասարակությունում միջադեպը լուրջ սկանդալի պատճառ է դարձել։ Երջանիկ զույգը մինչ ամուսնությունը առանձին-առանձին ամուրի կյանքին հրաժեշտ տալու երեկույթներ է կազմակերպել։

Երեկույթին մի լավ զվարճանալուց բացի ոգելից խմիչքը չարաշահած հարսնացուն կենակցել է սևամորթ պարողի հետ: Մեկ օր անց ամեն ինչի մասին մոռացած հարսնացուն ամուսնացել է իր սիրելիի հետ:

Հարսանիքից անմիջապես հետո հղիանալու լուրն ուրախացրել է զույգի ընտանիքներին, ամենից շատ ուրախացել է ամուսինը, ով ծննդաբերության համար կնոջ հետ գնում է ԱՄՆ-ում։ Զույգն ունեցել է առողջ, բայց սևամորթ երեխա։ Միայն երեխայի ծնվելուց հետո է կինը հիշել, թե ինչ էր եղել: Հասկանալով, որ երեխան իրենը չէ, փեսան վերադարձել է Թուրքիա։ Երեխայի մայրն էլ չի կարողանում համակերպվել իրականության հետ, և նրան մխիթարելու համար ԱՄՆ է մեկնել նրա ընտանիքը։
 

 

 

 

ԼՂ հակամարտության վերաբերյալ լսումներ տեղի կունենան ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում

ԼՂ հակամարտության վերաբերյալ լսումներ տեղի կունենան ԵԽԽՎ ՄոնիտորինգԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հանձնաժողովում սառեցված հակամարտությունների վերաբերյալ լսումներ կանցկացվեն:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, մայիսի 24-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի ունենալիք նիստի ընթացքում կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Մասնակիցները կքննարկեն նաև աբխազական, հարավօսական, մերձդնեստրյան հակամարտությունները:

Ըստ գործակալության`քննարկումներին մասնակցելու են հակամարտությունների գծով փորձագետներ:

 

 

 

Աշխատանքից հեռացվել է Ռեյհանլըի ոստիկանապետը

1Թուրքիայի Հաթայի շրջանի Ռեյհանլը բնակավայրում տեղի ունեցած պայթյուններից հետո աշխատանքից հեռացվել է Ռեյհանլըի ոստիկանապետը:

Ինչպես հաղորդում է “Ֆիրաթ” գործակալությունը, պայթյուններից մեկ շաբաթ անց ոստիկանապետ Մուրաթ Բերքը աշխատանքից հեռացվել է: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2009 թ.-ին:
Նրան փոխարինել է Դույգու Ուզունդուրուքանը: Նման որոշում կայացվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի`Հաթայ այցելությունից հետո:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ռեյհանլըում 4 պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել էր ամենաքիչը 51 մարդ: Այդ ահաբեկչությունը կազմակերպելու համար Թուրքիան մեղադրում էր Սիրիային, չնայած ձերբակալված բոլոր մարդիկ Թուրքիայի քաղաքացիներ են։ Ահաբեկչությունից անմիջապես հետո թուրքերն սկսել էին քարկոծել սիրիացի փախստականներին՝ պահանջելով հեռանալ։

 

 

 

Նիստեր գումարեցին ԱԺ մշտական հանձնաժողովները

ԱԺ մշտական հանձնաժողովներըՄայիսի 17-ին  նիստեր գումարեցին ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց մի խումբ հարցեր, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ  քննարկեց ՙՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ և ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին՚  օրինագծերի փաթեթը, որում առաջարկվող փոփոխությունները  պայմանավորված են 2012-2016 թթ. դատական բարեփոխումների ծրագրով:Փոփոխությունները վերաբերում են դատավորների ընտրության գործընթացին: Նախատեսվում է օրենքով սահմանել դատավորների ընտրության կարգն ու չափորոշիչները, ապահովել թափուր տեղի մասին հայտարարության հրապարակումն ու լայնորեն տարածումը, հանրության համար  թեկնածուների ցանկի մատչելիությունը:  Ակնկալվում է ընտրող մարմնի  անկախություն չպետք է իրականացվի անձի անցյալի այլ ստուգում, բացի նախկինում դատվածության վերաբերյալ  ստանդարտ ստուգումը:Ըստ արդարադատության նախարարիª առաջարկվող փոփոխությունների արդյունքում կավելանա դատավորների ընտրության գործընթացի օբյեկտիվությունը և հնարավոր կլինի գնահատել հավակնորդիª որպես դատավոր աշխատելու ունակությունն ու արդյունավետությունը:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ եղան առաջարկներ, որոնց մի մասը  նախարարն ընդունելի համարեց: Փաթեթն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը. այն կընդգրկվի ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծում:

Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հանձնաժողովի գնահատմանը  ներկայացրեց  իր և պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի մշակած ՙՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ օրինագիծը, որով ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են ամրագրել, որ ընտրությունների ավարտից հետո երկու օրվա ընթացքում ընտրողների ստորագրած ցուցակները պետք է հրապարակվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում ըստ  տեղամասերի` որոնման և ներբեռնման հնարավորությամբ:

Օրինագիծը չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը, քանի որ, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, առաջարկվող փոփոխությունը հակասահմանադրական է. այն խախտում է քաղաքացու  ընտրական իրավունքի գաղտնիությունը:

Ապա հանձնաժողովը քննարկեց պատգամավոր Դավիթ Հարությունյանի հեղինակած ՙՀՀ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ և ՙՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ օրինագծերի փաթեթը, որը նպատակ ունի հստակեցնել օրենսգրքերում առկա անհստակությունները և լրացնել բացթողումները: Այս փաթեթը ևս դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային և քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկով հանձնաժողովն այնուհետ քննարկեց ՙՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին՚ և ՙՀՀ Դատական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին՚ օրինագծերի փաթեթը, որը նպատակ ունի օրենսգրքերի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի առաջարկով հանձնաժողովը քննարկեց ՙՀՀ կառավարության կառուցվածքի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին՚ և ՙՀանրային ծառայության մասին՚ ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին՚ օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վերանվանել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Այս օրինագծերի վերաբերյալ ևս հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Հանձնաժողովը  երկրորդ ընթերցմամբ քննարկեց և դրական եզրակացություն տվեց ՙՙՀանրային ծառայությունների համարանիշի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚, ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին՚ և ՙՀՀ քաղաքացիության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ օրինագծերին:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի  մշտական հանձնաժողովի նիստում Էլինար Վարդանյանի նախագահությամբ  քվեարկությամբ որոշվեց  հունիսի 4-ին կազմակերպել ՙԱրհեստակցական միությունների գործունեության երաշխիքները՚ թեմայով խորհրդարանական լսումներ:

Այնուհետև հանձնաժողովի անդամները հանդիպեցին     ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության    փորձագետների հետ: Նրանք  ներկայացրին բյուջեի կատարողականի մասին  հաշվետվություն  կազմելու և ներկայացնելու վերաբերյալ միջազգային փորձը:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը շնորհակալություն հայտնեց  հյուրերին ª խնդիրը համակողմանի  ուսումնասիրելու  համարª նշելով, որ առաջատար երկրների փորձի կիրառումը  արդյունավետ   կլինի մեր երկրի համար:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով նիստում քննարկվեց օրենքների կիրառման վերահսկողության միջազգային փորձը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Ազ•ային ժողովին աջակցման քառամյա ծրագիրը  (SANAP) ուղղված է խորհրդարանի ներկայացուցչական, վերահսկողական եւ վերլուծական կարողությունների հզորացմանը: Նախաձեռնության բաղկացուցիչ մասն է օրենքների կիրառման մշտադիտարկումը, որի շուրջ էլ  ծրագրի փորձագետները համագործակցում են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի բնորոշմամբª ուսումնասիրելով արդեն ընդունած օրենքների կիրառման ընթացքն ու առանձնահատկություններըª խորհրդարանը հնարավորություն կունենա արագ արձագանքել բացահայտված բացթողումներին կամ սողանցքներին եւ համապատասխան լրամշակումներ կատարել: Նաեւª օրենքներն առավել ճկուն դարձնելª փոփոխելով իրողություններին ու զարգացումներին համահունչ: Մշտադիտարկման ու հետադարձ կապի ապահովման արդյունքում, Գագիկ Մինասյանի համոզմամբ,  օրենսդրական դաշտն էականորեն կբարելավվի:

Միջազգային փորձն ու օրենքների կիրառման   նկատմամբ վերահսողության մեթոդներն ու միջոցները տարբեր են աշխարհի տարբեր երկրներում: Ծրագրի շրջանակներում ու քննարկումների արդյունքում կողմերը նախատեսում են գտնել մեր երկրի համար կիրառելի եւ ամենարդյունավետ տարբերակը:  Հանձնաժողովի անդամներին միջազգային փորձը ներկայացրեց  ՄԶԳ խորհրդատու Թոմաս Բրայդլը:

Քննարկմանը հրավիրվել էին նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: Գագիկ Մինասյանի խոսքերովª օրենքների կիրառման մշտադիտարկումն ընդհանուր խնդիր է, ու լուծումներն էլ պետք է միասնական լինեն:  ԼՂՀ Աժ գործընկերների հետ համատեղ քննարկումները, հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ, շարունակական բնույթ են կրելու:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2012 թվականի հոկտեմբերի 17-ին Երեւանում ստորագրված ՙՀայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին՚ համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Համաձայնագրի նպատակն է նպաստել երկու պետությունների զինված ուժերի միջեւ երկկողմ համագործակցությանը եւ բարեկամական կապերին: Ըստ հիմնական զեկուցողիª փաստաթղթի դրույթներով սահմանվում են երկու երկրների կառավարությունների միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության հիմնական ուղղություններն ու ձեւերը, համաձայնագրի կիրառման արդյունքում  առաջացած ֆինանսական հարցերի կարգավորման եւ վնասների հատուցման սկզբունքները, ռազմական նշանակության արտադրանքի ոլորտում համագործակցության առանձնահատկությունները:

Համաձայնագրով սահմանվում են նաեւ լրացուցիչ արձանագրություններ կազմելու, փոփոխելու ու լրացնելու, ինչպես նաեւ ուժի մեջ մտնելու եւ գործողության դադարեցման կարգն ու պայմանները:

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:

 

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

big_1368789985_3Մայիսի 17-ին, ժամը 10.24-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող «Սոճիներ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրշեջ-փրկարարները Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում գտնվող անտառից ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 ՍP 270 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Սյունիքի մարզում Մերսեդեսները ընկել են ձորը

ճտպՄայիսի 17-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին («Զորաց քարեր» կոչվող հատվածից 10 կմ դեպի Գորիս) 2 ավտոմեքենա շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղացած կարկուտի և վատ տեսանելիության պատճառով բախվել են «Մերսեդես» մակնիշի 18 UO 181, «Մերսեդես» մակնիշի 33 SD 031 և «Գազ-24» մակնիշի 19 LO 989 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

«Մերսեդես» մակնիշի 18 UO 181 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ` 1988 թ. ծնված Գ. Էլբակյանին տեղափոխել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ադրբեջանը 115 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 10 ուղղաթիռ կգնի

Ադրբեջանը 115 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 10 ուղղաթիռ կգնիԱդրբեջանը ուղղաթիռների արտադրությամբ զբաղվող իտալական “AgustaWestland” ընկերությունից 10 ուղղաթիռ կգնի:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ադրբեջանական կողմը պատվիրել է 8 միավոր AW139 տեսակի ուղղաթիռ և 2 միավոր AW189 տեսակի ուղղաթիռ: Ադրբեջանական ավիուղիների և AgustaWestland–ի միջև կնքված գործարքի ընդհանուր արժեքը 115 մլն եվրո է: Ուղղաթիռների առաջին խմբաքանակն Ադրբեջան կհասնի այս տարվա երկրորդ կեսին: Նշվում է, որ իտալական կողմը պատվերն ավարտին կհասցնի մինչև 2014թ-ը:
Գործակալությունն ընդգծում է, որ AW139 տեսակի ուղղաթիռներից 4-ը և AW189 տեսակի երկու ուղղաթիռներ օգտագործվելու են ծովով ուղևորաբեռնափոխադրումներ իրականացնելու համար, իսկ մյուս ուղղաթիռները՝ շտապօգնության, փրկարարաորոնողական աշխատանքների համար:

 

Հրդեհ`«Հայկոոպբազայի» շենքում

հրդեհ Մայիսի 17-ին, ժամը 00.36-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Շահումյան գյուղում՝  նախկին «Հայկոոպբազայի» շենքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.57-ին, մարվել` 02.53-ին:

Այրվել են Լ. Ավետիսյանին պատկանող չշահագործվող շինության  տարածքը՝ 100 քմ մակերեսով, 5 պատուհան և տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 8 քմ մակերեսով:

 

Դոլարը բարձրանում է

դոլարՄայիսի 17-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.25 դրամ:

 

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

2

Ս.թ. մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Կոնստանտին Օբոլենսկիին` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:  Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում հավատարմագրված Շվեյցարիայի Համադաշնության ռազմական կցորդ, փոխգնդապետ Սիմոն Օիգստերը:

Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում իրականացվող համագործակցությունը, մասնավորապես` Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի (DCAF) և Շվեյցարիայի Համադաշնության կողմից կազմակերպվող «Միջազգային հարաբերություններում կարողությունների ուժեղացում» («CABIR») ծրագրի շրջանակներում:

Դեսպան Օբոլենսկին ևս կարևորել է հայ-շվեյցարական համագործակցությունը, հաստատելով շվեյցարական կողմի պատրաստակամությունը ապահովելու ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփուխումների գործընթացում Շվեյցարիայի Համադաշնության աջակցության շարունակականությունը: Նա հավաստիացրել է, որ այսուհետ ևս կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը: