Լևոն Արոնյանը 5-րդն է

լևոնimagesՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված շախմատի գերմրցաշարում Լևոն Արոնյանը 5-րդն է: Հաղթող դարձավ ռուսաստանցի  Սերգեյ Կարյակինը, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր:

2-3-րդ տեղերը բաժանեցին նորվեգացի Մագնուս Կառլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան` 5,5-ական միավոր: Արոնյանը, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը և ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը հավաքած 5-ական միավորով բաժանեցին 4-6-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը զբաղեցրեց 5-րդ տեղը:

7-րդը չինացի Վան Հաոն է`4,5 միավոր: Ապա հաջորդում են`Վեսելին Տոպալովը (Բուլղարիա)` 4, Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան)` 3, Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա)`  1,5 միավոր:

9-րդ տուր

Տեխնիկական արդյունքներ

Լևոն Արոնյան – Մագնուս Կառլսեն` 0,5:0,5

Սերգեյ Կարյակին  – Վեսելին Տոպալով`  0,5:0,5

Թեյմուր Ռաջաբով  – Պյոտր Սվիդլեր` 0,5:0,5

Վան Հաո – Վիշվանաթան Անանդ` 1:0

Յոն Լյուդվիգ Համեր  – Հիկարու Նակամուրա`  0:1

Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Sport_shaxmati_tun_798466409Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացված Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համաժողովում  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Նա կազմակերպությունը կգլխավորի ևս երկու տարի:

Ռեյհանլըում ցույց է տեղի ունեցել (տեսանյութ, լուսանկարներ)

1Ռեյհանլըում տեղի ունեցած պայթյունների դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է թուրքական “Վաթան” պարբերականը, Հաթայի շրջանի Ռեյհանլը բնակավայրում տեղի ունեցած պայթյունների դեմ իրենց բողոքը արտահայտելու համար մոտ 1500 մարդ է ցույցի դուրս եկել, որոնց ոստիկանները բարիկադներով փորձել են խոչընդոտել:

2Չթույլատրված ցույցի մասնակիցները, հաղթահարելով բարիկադները, շարունակել են իրենց երթը: Ոստիկանները ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել: 1 ոստիկան և 4 ցուցարար գազից թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:

2 4Երթի ժամանակ ցուցարարները հանդես են եկել “Կառավարությո՛ւն, հրաժարակա՛ն տուր” կարգախոսով:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ռեյհանլըում 4 պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել էր շուրջ 51 մարդ:

 ՏԵՍԱՆՅՈՒԹ  

Մոմավառություն և սև ժապավեններով ծաղիկներ Կառավարության շենքի դիմաց` ի նշան բողոքի

154157ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված ՀՀ զինված ուժերում զոհված զինծառայողների մայրերը, մի քանի տասնյակ քաղաքացիներ, ինչպես նաև «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներերը սև ժապավեններով ծաղիկներ են կախել ծառերին և մոմավառություն կազմակերպել:

mom4Ոստիկանները շարունակել են շղթայված պահել Կառավարության շենքը` թույլ չտալով ակտիվիսնտերին մոտենալ շենքին: Ոստիկանության ՊՊԾ պետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ  հայտարարել էր, որ ակցիան անօրինական է և պահանջել էր դադարեցնել այն: Հայտարարությունն ակցիայի մասնակիցներին ավելի էր զայրացրել, և վերջիններս, ճեղքելով ոստիկանների ստեղծած պատը, շարժվել էին դեպի Կառավարության շենք` խփելով շենքի դռներին և հանդիպում  պահանջելով ՀՀ վարչապետի հետ:

mom10Կառավարության շենքի դիմաց հավաքվածներին էր մոտեցել կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, սակայն հավաքվածները պահանջել էին, որ իրենց ընդունի վարչապետը:

Ակցիային մասնակցում են նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված 19-ամյա Լյուքս Ստեփանյանի հայրը և հարազատներն այսօր նրա դին դագաղով բերում էին Երևան` բողոքի ակցիա անցկացնելու Կառավարության շենքի դիմաց, սակայն Սեյրան Օհանյանի և Վլադիմիր Գասպարյանի հետ բանակցություններից հետո ծնողները  ճանապարհի կեսից հետ էին տանել իրենց որդու դին:

Տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովն ամփոփել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2011 թվականից ի վեր ֆեդերացիայի կատարած աշխատանքը, նախանշել հետագա անելիքները:

3030Մինչ օրակարգի հարցերին անցնելը, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս տարի համաժողովը համընկել է հայկական շախմատի և ընդհանրապես հայ ժողովրդի պատմության նշանավոր իրադարձություններից մեկի՝ 50 տարի առաջ, 1963 թվականի մայիսի 20-ին, մեր ժողովրդի հանճարեղ զավակ Տիգրան Պետրոսյանի՝ աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն հռչակվելու հոբելյանի հետ: «Անկասկած կարելի է ասել, որ մեր շախմատիստների բոլոր հաջողությունները, փառահեղ նվաճումները Տիգրան Պետրոսյանի թողած այդ մեծ ավանդույթների ու ժառանգության շարունակությունն են կամ՝ արգասիքը»,-ընդգծել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի շախմատային կազմակերպությունը հասել է հսկայական նվաճումների: Դրանցից Նախագահն ընդգծել և առանձնացրել է մի քանիսը՝ 2011 թվականին Չինաստանի Նինբո քաղաքում Հայաստանի ազգային հավաքականի՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճումը, 2012-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի երրորդ անգամ օլիմպիական չեմպիոն հռչակվելը: Նախագահը երախտագիտություն է հայտնել Հայաստանի հավաքականի տղաներին և բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով աջակցել են, որպեսզի տաղանդավոր այդ շախմատիստները կարողանան դրսևորվել: Սերժ Սարգսյանը խոսել է նաև աղջիկների շախմատի Հայաստանի հավաքականի հաջող ելույթների մասին՝ նշելով, որ, իհարկե, իրենց նվաճումներում աղջիկները դեռևս փոքր-ինչ ետ են մնում տղաներից: Նախագահը հույս է հայտնել, որ աղջիկների հավաքականին ևս կհաջողվի դառնալ չեմպիոն կամ գավաթ նվաճել:

Հաշվետու ժամանակաշրջանը նշանակալից է համարվել նաև այն առումով, որ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ շախմատը մտավ հանրակրթական դպրոցների ծրագրի մեջ` որպես պարտադիր առարկա:

Համաժողովի օրակարգի հաստատումից հետո, ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, շարունակելով ֆեդերացիայի նախագահի խոսքը, ավելի մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքները: Օրակարգի շրջանակներում ներկայացվել է նաև ֆեդերացիայի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, նախանշվել են Ֆեդերացիայի առաջիկա աշխատանքների հիմնական ուղղությունները: Հաշվետու ժամանակաշրջանում Ֆեդերացիայի կատարած աշխատանքը գնահատվել է դրական:

Համաժողովի պատգամավորները քննարկել են հաշվետու զեկույցը, ներկայացրել նաև մարզերում շախմատի զարգացման ուղղությամբ վերոնշյալ ժամանակահատվածում իրականացված աշխատանքն ու առկա խնդիրները:

Այնուհետև տեղի են ունեցել Ֆեդերացիայի նախագահի, նախագահության կազմի ընտրությունները: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովի պատգամավորները քննարկել և հաստատել են 59 անդամից կազմված ֆեդերացիայի նախագահության կազմը և վերստուգիչ հանձնաժողովի կազմը:

Համաժողովից հետո տեղի է ունեցել ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը: Նախագահությունը, ֆեդերացիայի կանոնադրության համաձայն, հաստատել է նախագահի տեղակալների, գործադիր տնօրենի, գլխավոր քարտուղարի թեկնածությունները, ովքեր մտնում են Ֆեդերացիայի խորհրդի կազմի մեջ: Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ է դարձել Սմբատ Լպուտյանը, տեղակալներ` Յուրի Առուստամյանը, Գագիկ Գևորգյանը, Հովիկ Խալիկյանը, Լևոն Յոլյանը, Տիգրան Սարգսյանը, Աշոտ Վարդապետյանը, գործադիր տնօրեն` Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար` Գագիկ Հովհաննիսյանը: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ է վերընտրվել Վանիկ Զաքարյանը:

Նիստում հաստատվել են նաև Ֆեդերացիայի հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդես Արտաշատում

102649162167Այսօր Արտաշատում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը Արարատի մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ուդրամաշրջանառության պատմությունը և ԿԲ գործունեությունը:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 23-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբկկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:

Ողջույնի խոսքում Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի դրամանիշերի պատմությունը՝ անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը, գլխավոր դրամատան գործառույթները և ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանությանը նվիրված նյութեր:

Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկիգործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն էնմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև մարզերի աշակերտների և բնակիչների համար:

Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ ազգային դրամի պատմությանը նվիրված ցուցահանդեսներկազմակերպվել են Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում և Աշտարակում:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Ադրբեջանում 5 զինծառայող է մահացել

Ադրբեջանում 5 զինծառայող է մահացելԱդրբեջանում ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 զինծառայող մահացել, 6-ը հոսպիտալացվել են:

Ինչպես  հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Գուբայի շրջանի Աթուջ գյուղի մերձակայքում: Ըստ նախնական տվյալների` պատահարի պատճառ եղել են անձրևը և “Raf” մակնիշի ավտոմեքենայի անվադողերի հետ կապված անսարքությունը:

Ավտոմեքենայում գտնվող չորս զինծառայողները մահացել են տեղում, ևս մեկը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Մյուս 5 զինծառայողների վիճակը գնահատվում է ծանր: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:

 

 

 

Մարադոնան կատաղի բախում է ունեցել լուսանկարիչների հետ

m3Դիեգո Մարադոնան բախում է ունեցել դեպի Բուենոս Այրես իր ճանապարհը փակած նկարիչների հետ:

m5Արգենտինացի լեգենդը գնում էր հանդիպելու նախկին ընկերուհի Վերոնիկա Օհենդային և իր երեք ամսական տղային՝ Դիեգո Ֆերնանդոյին, սակայն նա այնքան էլ ուրախ չէր իր հանդեպ տածած ուշադրությամբ: Նա քարեր էր նետել լուսանկարիչների և լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա՝ փորձելով նրանց ցրել, սակայն հնարքը չէր աշխատել, և նա սկսել էր նրանց ոտքով հարվածել:

Ներկայումս Դուբայում բնակվող 52-ամյա Մարադոնան իր 22-ամյա ընկերուհի Ռոսիո Օլիվիայի հետ է:

La Red Radio-ին լուսանկարիչներից մեկը հայտնել է, որ չնայած ուժեղ անձրևին՝ Մարադոնան դուրս է եկել մեքենայից, քարեր նետել լրագրողների վրա և ոտքով հարվածել լուսանկարիչներից մեկի ոտքին:

Նա նաև կռվել էր օդանավում ուղևորներից մեկի հետ, ով նրան հավելյալ ուտելիք էր առաջարկել:

Մարադոնայի ներկայացուցիչը The Sun-ին հայտնել է, որ Դիեգոն այժմ որոշ անձնական խնդիրներ ունի, և հուսով է, որ նա շուտով կկարողանա դրանք լուծել:

 

ՄԱԿ-ը Ադրբեջանին մեղադրել է Հյուսիսային Կորեայից զենք գնելու համար

Ydd6azJm4NeSVVxEHR2zejANyaՄԱԿ-ը զեկույց է հրապարակել, համաձայն որի Ադրբեջանն ու Ղազախստանը զենք են գնել Հյուսիսային Կորեայից՝ չնայած միջազգային էմբարգոյին. գրում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը՝ հղում կատարելով Eurasia.net-ին։

ՄԱԿ-ի զեկույցը հրապարակվել է Associated Press գործակալության կողմից։ Համաձայն զեկույցի՝ Ադրբեջանը Հս. Կորեայից “երկիր-երկինք” տիպի զենիթային հրթիռներ է գնել։

Արդյունքում ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել հյուսիսկորեական Hesong Trading Corporation-ի նկատմամբ, որը 2012թ.-ի հուլիսին Ադրբեջանին վաճառել է 70 հրթիռային համակարգ։ Սակայն հայտնի չէ՝ արդյոք այդ հրթիռները հասել են Ադրբեջանին, թե ոչ։

Լոնդոնի դատարանում ուսումնասիրվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են այդ գործարքները։ Դատարանն այդ մեղադրանքը բավարար է համարել: Հնչել են նաև փաստեր, որոնք վկայել են Ղազախստանի և Հյուսիսային Կորեայի միջև զենքի առքուվաճառքի մասին։

 

Ինտելեկտուալ խաղում հաղթեց Երևանի պետական հումանիտար քոլեջը

DSC_0389Մայիսի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների շրջանում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ-մրցույթը։ Մասնակցում էր Երևանում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունների 9 թիմ՝  յուրաքանչյուրում 6 անդամ։ Խաղի կազմակերպման աշխատանքներն իրականացվել են Գիտակների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

Խաղն անցկացվեց 2 փուլով, յուրաքանչյուրում՝ 12 հարց։ Ինտելեկտուալ խաղում հաղթեց Երևանի պետական հումանիտար քոլեջը, երկրորդ հորիզոնականում էր Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը,  իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջը։ Մրցույթում հաղթող թիմը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ Ծաղկաձորում հանգստանալու ուղեգիր։

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Սասուն Համբարձումյանը նշեց, որ խաղ-մրցույթը ևս մեկ հնարավորություն է ինտելեկտուալ առումով միմյանց հետ մրցելու, իրար ճանաչելու և հետագայում համատեղ նախաձեռնություններով հանդես գալու համար։ «Էական է, որ այս խաղ-մրցույթի անցկացման գաղափարն առաջարկել են հենց իրենք՝ ուսումնական հաստատությունների սաները, ովքեր էլ մասնակցել են ծրագրի կազմակերպման աշխատանքներին»,- նշեց Սասուն Համբարձումյանը։

Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը, որ վարում էր խաղը, նշեց, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի նպատակը գիտելիքի զարգացումն է, այդ իսկ պատճառով աստիճանաբար կատարվում են խաղի հայաֆիկացման աշխատանքներ՝ ինտելեկտուալ խաղին ներգրավելով նաև հայալեզու գիտակների։

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Facebook-ի օգտատերերի 10%-ը մարդիկ չեն՝ ներառյալ Մարկ Ցուկեբերգի Բիստ անունով շունը

f3Շները, կատուները, ձիերը և այլ ընտանի կենդանիներ նույնպես ունեն Facebook-ի էջեր:

Facebook-ն այժմ ունի մեկ միլիարդ օգտատեր, սակայն, ըստ հետազոտությունների, նրանց տասը տոկոսը մարդիկ չեն:

Ամսվա կտրվածքով Facebook-ի առնվազն 100 միլիոն ակտիվ օգտատերերը ընտանի կենդանիներ են, բրենդներ և ընկերություններ. Մարկ Ցուկեբերգի Բիստ անունով շունը ևս ունի իր էջը, որին հետևում է 1,5 միլիոն մարդ:

f1Ըստ ինտերնետային հետազոտություններ իրականացնող eMarketer ընկերության՝ մեկ միլիարդ օգտատերերից միայն 889,3 միլիոնն են իրական մարդիկ:

Quartz-ի տեղեկություններով՝ Facebook-ը հայտարարում է, որ այժմ ունի 1,11 միլիարդ օգտատեր՝ ավելացնելով, որ միայն մարդ օգտատերերի թիվը վերոնշյալ թվին կհասնի միայն 2014թ-ին:

Այժմ Facebook-ի օգտատերերի թվի ամենամեծ աճը նկատվում է Հնդկաստանում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Միջին արևելքում և Աֆրիկայում:

Այս շրջաններում սպասվում է, որ այս տարվա ընթացքում Facebook-ի օգտատերերի թիվը կաճի 30 տոկոսով:

Սրան հակառակ` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և արևմտյան Եվրոպայում Facebook-ի օգտատերերի թիվը դանդաղ է աճում: Ինչևէ, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բնակչության կեսն ակտիվ օգտվում է ցանցից, սակայն նրանց ակտիվությունը նախկինի համեմատ նվազել է:

Մինչև 2017 թ-ը Facebook-ի օգտատերերը կկազմեն սոցիալական ցանցերի համաշխարհային օգտատերերի 69,5 տոկոսը:

 

ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Միացյալ Թագավորություն

images (1)Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։

Լոնդոնում տեղի կունենան Հայաստանի և Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։

Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լորդերի պալատի խոսնակի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Օքսֆորդի համալսարանում։

Սպանած զինվորի դին հետ են տարել ծննդավայր հողին հանձնելու (լուսանկարներ)

MHM78178-copy2Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Նոյեմբերյանի ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունու Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի դին հարազատները հետ են տարել գյուղ հողին հանձնելու:

MHM78174 copy Սեյրան Օհանյանն ու Վլադիմիր Գասպարյանը հանդիպել են զոհվածի ծնողներին, խոսել նրանց հետ, հավաստիացրել, որ ամեն ինչ կանեն, որպեսզի մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատժվեն:Նրանք նաև մասնակցելու են զոհվածի հուղարկավորությանը:

MHM78176 copyԱյսօր պետք է կայանար սպանված զինվորի հուղարկավորությունը, սակայն, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, նրա հարազատները` որպես բողոքի նշան, որոշել էին որդու դին դագաղով բերել Երևան` Կառավարության շենքի դիմաց։ Երևան-Սևան մայրուղին քիչ առաջ խցանված էր. սպանված զինվորի հարազատներին ոստիկանության և ՊՆ աշխատակիցները չէին թույլատրում գալ Երևան, բայց վերջիններս փորձում էին ամեն կերպ հասնել Կառավարության շենքի մոտ և հանդիպել Սեյրան Օհանյանին:

MHM78179 copyԶովածի հարազատներին վրդովեցրել է ՊՆ-ի եւ իրենց որդու հրամանատարների անտարբերությունը. որդու զորամասի հրամանատարությունից եւ պաշտպանության նախարարությունից ոչ միայն որեւէ ներկայացուցիչ չի եկել հուղարկավորությանը մասնակցելու, այլեւ նույնիսկ ցավակցություն չեն հայտնել: Հանգուցյալ զինծառայողի տուն է այցելել միայն նրա վաշտի հրամանատարը եւ ծնողներին առաջարկել 300 հազար դրամ օգնություն` իրենց կողմից:

MHM78181 copyԵրեւան-Սեւան մայրուղում անգամ բախում էր տեղի ունեցել ոստիկանների ու սպանված զինվորի հարազատների միջև:

MHM78182 copy

 

 

MHM78180 copyԿառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել նաև խաղաղ պայմաններում զովհած այլ զինվորների հարազատներ:

Երեք ավտոպատահար երեկ երեկոյան, կան վիրավորներ

ճտպԳյումրի-Հոկտեմբերյան ավտոճանապարհին

Մայիսի 17-ին, ժամը 23.41-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Հոկտեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի 10 ՏՕ 972 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Նազարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:

 

ՃՏՊ Երևան-Մասիս ավտոճանապարհին

Մայիսի 17-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդկմ-ին «Հոնդայի» մակնիշի 33 OP 387 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիերթևեկելի հատվածից (մոտ 20 մետր) և շրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1971 թ. ծնված Կ.Գուլաբյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1980 թ. ծնված Ա. Վարդանյանը տարբեր աստիճանիմարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել հովացմանաշխատանքներ:

***

Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել

Մայիսի 17-ին, ժամը 21.21-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտ, բախվել են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Շահումյան գյուղի մոտակայքում բախվել են «Մերսեդես» մակնիշի 25 ՍՏ 394 և «ԳԱԶել» մակնիշի 35 ՏՏ 254 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1995 թ. ծնված Ք. Հովակիմյանին: Վերջինիս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Հին եգիպտացիները սիրով զբաղվել են հիմնականում ամռան ամիսներին

e1Վերջին հետազոտությունների համաձայն` հին եգիպտացիները սեքսով զբաղվել են հիմնականում ամռան ամիսներին:

Սիրով զբաղվելու հիմնական ամսիները եղել են հուլիսը և օգոստոսը: Սա նշանակում է, որ մարտ և ապրիլ ամիսներին մյուս ամիսների համեմատությամբ 20 տոկոսով ավելի շատ երեխաներ են ծնվել: Հետևաբար, ծննդաբերության ժամանակ կանանց մահացությունների թիվը ևս մեծ է եղել հենց այս ամիսներին:

Եգիպտոսի Դախլե օազիսում գտնվող գերեզմանոցում պեղումներ իրականացնող հնագետները՝ բացել են 765 գերեզման, որոնք բոլորն էլ ուղղված են եղել դեպի ծագող արևը, և կարողացել են պարզել տվյալ անձանց մահվան ամիսը:

Live Science-ի տեղեկություններով՝ 124 երեխաների գերեզմանների բացումից հետո պարզվել է, որ նրանք մահացել են արգանդում իրենց կազմավորումից 18-45 շաբաթ անց: Գիտնականները, համադրելով ստացված փաստերը, կարողացել են պարզել  սիրով զբաղվելու հիմնական ամիսները:

Կարծում են, որ կոնկրետ այս ամիսների ընտրությունը կապված է հին Եգիպտոսում պտղաբերության վերաբերյալ մարդկանց ունեցած պատկերացումների և Նեղոսի ջրի մակարդակի բարձրացման հետ:

Դախլե օազիսի բնակիչները հավատում էին, որ գետը իրենց հողի պտղաբերության հիմքն է, իսկ երբ ամռան ամիսներին գետը ափերից դուրս էր գալիս, մեծ տոնակատարություններ էին սկսվում:

 

Սպանությունը բացահայտվել է. անտառապետին սպանել է բնապահպանության տեսուչը

wSVuitVXlCXt4BJ0xgYz_tnՈստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և դատարանից խնդրել, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, կալանավորման որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Մելիքյանի նկատմամբ, ով ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության պահպանության տեսուչ է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը, իսկ ոստիկանությունն էլ նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննչական բաժինը ձեռք է բերել հիմնավոր ապացույցներ, որ նա մայիսի 15-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող «Գանձակ» սուպերմարկետի մոտ մի խումբ անձանց ներկայությամբ վիճաբանության մեջ է մտել Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 35-ամյա Թովմա Մաթևոսյանի հետ, այնուհետև սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Թ. Մաթևոսյանի կրծքավանդակի ձախ մասին։ Վիրավորը տեղափոխվել էր Վանաձորի հիվանդանոց, որտեղ մահացել էր։ Ֆոտոլրագրողը հայտնում, է, որ սպանված Թ. Մաթևոսյանը աշխատում էր Մոտկորի անտառապետ և հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի եղբորորդին էր, ով ուներ 2 անչափահաս երեխա։ Այս օրերին սպանությունը կատարած ու փախուստի դիմած հանցագործի մտերիմներն ու ընկերները սուտ տեղեկություններ են տարածում, թե իբրև Թ. Մաթևոսյանն է դանակով հարվածել իր սրտին, սակայն մոռանում են, որ ոստիկանությունը դեպքի ականատես անձանցից արդեն ցուցմունքներ է վերցրել, ովքեր հայտնել են, որ Թ. Մաթևոսյանին նա հարվածել է սպանելու նպատակով, և եթե Տ. Մելիքյանը հայտնաբերվի, ապա նրանք այդ ամենը կհայտնեն առերեսման ժամանակ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տ. Մելիքյանը հայտնաբերվելու դեպքում տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, քանի որ դատարանը, ծանոթանալով ավագ քննիչի միջնորդությանը, այն համարել է հիմնավորված և խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Սեյրան Օհանյանը գնում է սպանված զինվորի հարազատների հետ հանդիպման

2Op6k5zpdkCctNYXKxlz_tn«Հենց հիմա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ, հանդիպելու նրանց հետ»: Այս մասին ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետևանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:

Սպանված զինվորի հարազատներին ոստիկանության և ՊՆ աշխատակիցները չէին թույլատրում գալ Երևան, բայց վերջիններս փորձում են ամեն կերպ հասնել Կառավարության շենքի մոտ և հանդիպել Սեյրան Օհանյանին:

Երեւան-Սեւան մայրուղում անգամ բախում էր տեղի ունեցել ոստիկաններւ ու սպանված զինվորի հարազատների միջև:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կոչ է անում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մերժել «ՀայՌուսգազարդ»-ի հայտը

706217Ազատ դեմոկրատներ կուսակցությունը վստահ է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից գազի սակագնի թանկացումը պատահական չէ, և սա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական, ավելին` ազգային անվտանգությանը վերաբերող խնդիր է։ Հայտնի է, որ ՌԴ իշխանություններն երբեք էլ չեն թաքցրել, որ գազը ռուսական քաղաքականության մեջ արտաքին սուբյեկտների հետ հարցեր լուծելու գործիք է և այդ գործիքն արդեն որերորդ անգամ կիրառվում է Հայաստանի նկատմամբ։ Վստահ ենք, որ այս անգամ էլ ռուսական կողմը գազի գնի թանկացմամբ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ ակտիվություն ցուցաբերելու համար։

Գազի սակագնի թանկացումը բացասական հետևանքներ է թողնելու ՀՀ քաղաքացիների առանց այն էլ ծանր սոցիալ–տնտեսական վիճակի վրա, այն շղթայական ազդեցություն է ունենալու շուկայում և կբերի նոր թանկացումների, ինչն էլ մեր երկրի համար արտագաղթի արդեն իսկ գոյություն ունեցող աղետալի տեմպերի կտրուկ աճի պատճառ կհանդիսանա։ Նկատենք, որ այստեղ չի օգնի անգամ ՀՀ կառավարության կողմից առաջարկված 30 տոկոս սուբսիդավորումը, քանզի դա էլ է իրականացվելու ՀՀ բյուջեից` այսինքն կրկին ՀՀ քաղաքացիների հաշվին։

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մերժել «ՀայՌուսգազարդ» ընկերության հայտը։ Ավելին` ՀՀ իշխանությունները պարտավոր են  քայլեր ձեռնարկել Հայաստանում այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների ստեղծման և ապահովման ուղղությամբ։

Ներկայիս իրավիճակը մարտահրավեր է մեր պետության համար և անհրաժեշտ է օր առաջ ստեղծել այնպիսի քաղաքական կառավարման համակարգ, որը կապահովի բիզնեսի և քաղաքականության տարանջատում,  կձևավորի նոր տիպի հարկային և օրենսդրական դաշտ, ինչն էլ հնարավորություն կտա ունենալ գիտատեխնիկակական առաջընթացի վրա հիմնված մրցունակ տնտեսություն և կբացառի կախվածությունը այլ երկրների քաղաքական և տնտեսական շահերից։