Թուրքական խորհրդարանում առաջարկվել է օրակարգում ներառել միասեռականներին առնչվող հարցերը

meclisԹուրքական խորհրդարանում Ժողովրդա-հանրապետական կուսակցության Բուրսայի պատգամավոր Այքան Էրդեմիրը առաջարկել է խորհրդարանական օրակարգի մեջ ներառել միասեռականներին վերաբերող հարցերը: «Նայեք, այսօր աշխարհում արդեն «El Fatiha» անունով կազմակերպություն կա, աշխարհի մոտ 20 երկրներում այս կառույցներում ընդգրկված են միասեռականներ, սեռական այլ կողմնորոշում ունեցող մահմեդականները, նրանց ընտանիքներն ու ընկերները: Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում հավատացյալ մահմեդական միասեռականները, տրանսեքսուալները, արվամոլներն ու լեզբիները միավորվում են և կամաց-կամաց փոխում իրենց հասարակությունը: Մենք հավատում ենք, որ հանրապետությունը սեռական կողմնորոշման հարցում ևս տեր կկանգնի նրանց, ովքեր անտեր են և ոչ ոքի չունեն»,-նշել է պատգամավորը:

«Radikal» հաղորդում է, որ ի պատասխան Էրդեմիրին, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Իբրահիմ Քորքմազը բղավել է՝ «Քո ասածը անբարոյականություն է»՝ արժանանալով խորհրդարանի փոխնահագահ Մերալ Աքշեհիրի զգուշացմանը: Քորքմազը այնուհետև լքել է նիստերի դահլիճը: Հետաքրքրական է, որ ԺՀԿ-ի առաջարկին իր աջակցությունն է հայտնել Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության Մերսինի պատգամավոր Էրթուղրուլ Քյուչյուքը՝ նշելով. «Ամբողջ հարցը այն է, որ միասեռական չհանդիսացող մեկը պետք է պաշտպանի միասեռականի իրավունքները:»

Ճշմարտությունը «Մաուգլի»-ի մասին. Կիպլինգը գողացե՞լ է «Ջունգլիների գրքի» գաղափարը

coverԼոնդոնյան տոնավաճառներից մեկում վաճառքի է հանվել բրիտանական գրականության դասականներից մեկի` նոբելյան մրցանակակիր  Ռեդյարդ Կիպլինգի նամակներից մեկը, որում գրողը հազիվ թե չի խոստովանում, որ գրագողության է դիմել «Ջունգլիների գիրք»-ը գրելիս:

Բոլորովին պատահմամբ գրադարաններից մեկում քիչ օգտագործվող գրքերի կույտի մեջ հայտնաբերված ձեռագիրը կարող է բիծ դառնալ աշխարհահռչակ գրողի անվան վրա: «Միանգամայն հնարավոր է, որ ես դիմել եմ փոխառությունների, բայց արդեն չեմ հիշում, թե ում պատմություններն եմ գողացել», – գրված է գտնված նամակում: Ձեռագիրը արդեն ստուգվել է` մասնագետները պնդում են, որ նամակը գրվել է հենց Կիպլինգի կողմից  և վերաբերում է նրա ամենահայտնի գործին` «Ջունգլիների գրքին»:

Թե ում է հասցեագրված եղել նամակը, պարզ չէ, բայց այն գրվել է 1895 թվականին` ասել է թե Մաուգլիի մասին պատմությունների առաջին տպագրությունից մեկ տարի էլ չանցած:

Ինչևէ, հայտնաբերված ձեռագիրը գնահատվել է ոչ պակաս, քան Կիպլինգի բուն ստեղծագործությունը: Նամակը հնարավոր է գնել 2,5 հազար ֆունտով:

Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունն անտեսում է ՍԴ որոշումը. թոշակառուները չեն կարողանում օտարերկրյա լիազորագրով ստանալ իրենց կենսաթոշակը

թոշակռուԳագիկ Շահվերդյանի կինը բուժման նպատակով գտնվում էր Ֆրանսիայում, իսկ պարոն Շահվերդյանը տարիներ շարունակ չէր կարողանում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հյուպատոսի վավերացրած լիազորագրով ստանալ կնոջ կենսաթոշակը: Կենսաթոշակային մարմինը մերժում էր Գ. Շահվերդյանի բոլոր դիմումները` հիմք ընդունելով օրենքի այն դրույթը, որ լիազորագիրը վավերացված չի եղել ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից:

 

Ունենալով բազմաթիվ բողոքներ այս խնդրով՝ Մարդու իրավունքների Պաշտպանը դիմեց  ՀՀ Սահմանադրական դատարան, որի կայացրած որոշման շրջանակներում մեկ անգամ ևս արձանագրվեց, որ ՀՀ օրենսդրությամբ հստակ կարգավորվում է  կենսաթոշակ ստանալու լիազորագրերի, ինչպես նաև նոտարի կողմից հաստատվող լիազորագրերին հավասարեցված լիազորագրեր տվող սուբյեկտների հետ կապված հարցերը, ինչպես նաև փաստվեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անտեսվել են վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը, որոնք գերակա իրավաբանական ուժ օրենքների նորմերի նկատմամբ:

 

Սակայն նույնիսկ այդ որոշումից հետո դեռ երկար ժամանակ խնդիր էր առաջացնում արտերկրի լիազորագրով կենսաթոշակ ստանալը: Կենսաթոշակային ոլորտի լիազոր մարմինը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, շարունակում էր անտեսել միջազգային պայմանագրերը և ՀՀ օրենսդրության պահանջները` դրանով խախտելով  ոչ միայն Գ. Շահվերդյանի կնոջ, այլև  բազմաթիվ մարդկանց իրավունքները:

 

Այդուհանդերձ, Նախարարությունը հրաժարվում է վճարել նախորդ մեկ տարվա գումարը, որը թոշակառուն այդպես էլ չէր ստացել (նախքան ՍԴ որոշման ընդունումը)` պատճառաբանելով, որ իրավական ակտը` տվյալ դեպքում ՍԴ որոշումը, հետադարձ ուժ չունի և չի կարող տարածվել իր՝ ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա: Մինչդեռ պետք է նկատել, որ այս խնդիրը կարգավորող օրենքը փոփոխության չի ենթարկվել և նույնն էր նաև նախքան  ՍԴ կայացրած որոշումը: Հետևաբար դրա չիմացությունը  դեռևս չի ազատում ՀՀ ԱՍՀ նախարարությանը նախորդ կենսաթոշակը վճարելու պարտականությունից:

 

Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել  է մարդու իրավունքների խախտման մասին որոշում:

 

Ակնհայտ ստեր Պաշտպանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ

img_6983441065_TABLO_1 Ո´չ Պաշտպանը, ո´չ էլ իր աշխատակազմը երբևէ չեն հեղինակել և չեն հեղինակի առանձին խմբերի համար նախագիծ և ներկայացնի որևէ քողարկված ձևով:

 

Այսօր Խաչիկ Ստամբոլցյանը հանրությանը ներկայացրել է 3 սուտ:

 

Առաջին սուտ՝ «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը պաշտպանում է  համասեռամոլներին»: Իրականում «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը միտված է պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից` հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի և այլ շատ անհատական և աշխատանքի բնույթի հետ որևէ կապ չունեցող հատկանիշների վրա: Այդպիսի խտրական տեքստով աշխատանքային հայտարարությունների մեզանից յուրաքանչյուրը հաճախ է հանդիպում, բայց դրա դեմ պայքարելու միջոցները դեռևս լիարժեք ու արդյունավետ չեն: Հուսով ենք, որ նման նախագծի ընդունումը նաև կկանխի մեր առօրյայում հաճախ հանդիպող անձի մասնագիտական առաջխաղացումը կասեցնելու փորձերը` կախված նրա քաղաքական հայացքներից կամ ամուսնական կարգավիճակից, իսկ անձի առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքը չի սահմանափակվի` ելնելով զուտ նրա ազգային պատկանելությունից կամ սոցիալական ծագումից: Օրենքի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն ստանալու կամ հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու և մի շարք այլ իրավունքներ, որոնք չեն իրագործվում կամ էապես սահմանափակվում են կրթական հաստատությունների կամ հասարակական նշանակության շենքերի ֆիզիկական անմատչելիությամբ, ինչն ուղղակի խտրական դրսևորում է այս անձանց նկատմամբ:

 

Երկրորդ սուտ՝ «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը աշնանը քննարկվելու է Ազգային ժողովում»:  Իրականում Օրենքի նախագծի նախնական տարբերակը դեռ գտնվում է սաղմնային վիճակում: Պաշտպանը նույնիսկ այն չի ներկայացրել որևէ անձի կամ պետական մարմնի, ով իրավասություն ունի օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողովին: Նախագիծը դեռևս քննարկվում է փոձագիտական մակարդակով և առաջիկա ամիսներին այն կներկայացվի քաղաքացիական հասարակությանը լայն քննարկման նպատակով, որից հետո միայն, միգուցե հաջորդ տարի, նախագիծը ուղարկվի օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող անձանց:

 

Մեկ այլ սուտ՝  «Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ը մասոնական կառույցների ներկայացուցիչներ են։ Հայաստանում ևս մասոնականությունը տարածված է»: 

Մեկնաբանությունները թերևս ավելորդ են:

Կանադայում մի երկրպագու համերգի ժամանակ դիպչել է Բեյոնսեի հետույքին

բեյոնսե   Հանրահայտ երգչուհի Բեյոնսեի «The Mrs. Carter Show» անունը կրող համերգային շրջագայության վերջին կանգառը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենն է եղել: Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ կոպենհագենյան համերգի ժամանակ երկրպագուներից մեկը իրեն թույլ է տվել դիպչել երգչուհու հետույքին: Զայրացած երգչուհին էլ տղամարդուն այսպես է պատասխանել՝ «Անվտանգությունը քեզ կուղեկցի, որպեսզի դուրս գաս այստեղից»: Այնուհետև Բեոնսեն շատ հանգիստ շարունակելով իր համերգային շոուն:

Թուրք ոստիկաններին ճաշին ճանճով փչացած սենդվիչներ են բաժանել (տեսանյութ)

sendwichՄայիսի 26-ին Ստամբուլում տեղի էր ունեցել «Vialand» ժամանցի կենտրոնի բացման արարողությունը, որին մասնակցել էր նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Այդ օրը կենտրոնի տարածքը հսկող ոստիկանության աշխատակիցներին կեսօրին որպես ճաշ սենդվիչներ են բաժանել, որոնք փչացած են եղել:

«Doğan»  լրատվական գործակալությունը հայտնում է, որ ոստիկաններից մեկը տեսագրել է իրենց տրված ճաշը, տեղադրել է այն համացանցում՝ հայտնելով իր դժգոհությունը: «Սենդվիչի մեջ դրված հազարի թերթիկները սև գույնի էին, ավելի ճիշտ դրանք փչացած էին: Ինչպես կարող է մարդ ուտել այն, ինչ միայն կարելի աղբը նետել: Առավոտյան յոթից աշխատում ենք և մեզ տրված ճաշն էլ այդ փչացած սենդվիչն էր: Մեջը ամենաքիչը մեկ շաբաթվա հնության պանիր էր դրված, որի վրա սև կետեր էին երևում, հավանբար ճանճ էր: Սա ի՞նչ խայտառակություն է, ոստիկանները այսպիսի՞ վերաբերմունքի են արժանի»,-զայրույթով նշել է ոստիկանը:

Ստամբուլի երրորդ կամրջի կառուցումը բողոքի պատճառ է դարձել

Ստամբուլի երրորդ կամրջի կառուցումը բողոքի պատճառ է դարձել (լուսանկարՍտամբուլի եվրոպական և ասիական հատվածները միմյանց միացնող 3-րդ կամուրջի կառուցումը մեծ աղմուկ է բարձրացրել: Բանն այն  է, որ կամրջի կառուցման նպատակով ոչնչացվում է Թաքսիմում գտնվող զբոսայգին:

Ինչպես հաղորդում է “T24”-ը, այդ շինարարության դեմ ցույց է կազմակերպվել, ինչին անդրադարձել է Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էևդողանը կամրջի կառուցման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունենալիս: “Ինչ ուզում եք արեք, մենք արդեն որոշում ենք ընդունել: Ինչպես որոշել ենք, այնպես էլ լինելու է”,- հայտարարել է Էրդողանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կամուրջը կրելու է սուլթան Յավուզ Սելիմի անունը: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջարկել էր վարչապետի պատվին կամուրջը անվանել Ռեջեփ Թայիփ Էրդողան, հաղորդում է թուրքական “Դողան” լրատվական գործակալությունը:

“Այս կամրջի անունը թող Ռեջեփ Թայիփ Էրդողան դնեն: Նա դա ուզում է, ես ել քվեարկում եմ դրա օգտին: Կգա ժամանկ երբ կասեն. “Մի ժամանակ այստեղ անտառ է եղել, Թայիփ Էրդողան անվամբ մեկը այն կտել է”: Էրդողանի անունը կանցնի ամոթալի պատմության գիրկը”, -ասել է Քըլըչդարօղլուն:

Հավելենք նաև, որ Թուրքիայի ալևիների շրջանում կամուրջի այս անվանումը բողոքի ալիք է բարձրացրել, քանի որ սուլթան Յավուզ Սելիմը համարվում է ալևիներին ամենամեծ կոտորածի ենթարկած սուլթանը:

 

 

 

 

 

 

 

 

Սպասվում է անձրև և ամպրոպ

եղանակՈՒշադրություն

Մայիսի 30-ին, հունիսի 1-3-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորոպես Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 23 մ/վրկ:

ՀՀ տարածքում`

Մայիսի 30-ին, հունիսի 1-3-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, մայիսի 31-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում`

Մայիսի 30-ին, հունիսի 1-3-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Մայիսի 31-ին տեղումների հավանականությունը փոքր է:

Երևանի մայիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

•  Օդի առավելագույն ջերմաստիճան  34.20C (2006 թ.)
•  Օդի նվազագույն ջերմաստիճան      5.60C (1937 թ.)
•  Օդի միջին օրական ջերմաստիճան  19.20C

 

Դեսպան Մինասյանի հանդիպումները

372.Ambassador Minasyan's meetings 29.05.2013Մայիսի 23-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը հանդիպեց  Մշակույթի հարցերով քահանայապետական խորհրդի նախագահ (մշակույթի նախարար) կարդինալ  Ջանֆրանկո Ռավազիի hետ:

Կարդինալ Ռավազին, անդրադառնալով հայերի եւ Սուրբ Աթոռի դարավոր պատմամշակութային կապերին, բարձր գնահատեց Սուրբ Աթոռում  դեսպանություն բացելու եւ ռեզիդենտ դեսպան նշանակելու Հայաստանի իշխանությունների   որոշումը:
Դեսպան Մինասյանը նշեց, որ մշակույթի ոլորտում Սուրբ Աթոռում ՀՀ նորաստեղծ դեսպանության գործունեությունը ուղղված է լինելու երկկողմ հարուստ մշակութային կապերի առավել զարգացմանը, ինչպես նաեւ համաշխարհային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս կազմող,  հայկական քրիստոնեական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը:
Նույն օրը կայացավ նաեւ Միքայել Մինասյանի եւ Արեւելյան Եկեղեցիների Միաբանության նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի հանդիպումը:
Ջերմորեն ողջունելով ՀՀ դեսպանին՝ կարդինալ Սանդրին ընդգծեց, որ Սուրբ Աթոռում դեսպանության բացումը եւ ռեզիդենտ դեսպանի նշանակումը նշանակալի քայլ է երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Նա շեշտեց, որ Սուրբ Աթոռում բարձր են գնահատել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության մասնակցությունը Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ի գահակալության արարողությանը:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ Մխիթարյան միաբանությանը, Հայաստանում բնակվող կաթոլիկներին, Իտալիայում բնակվող Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներին առնչվող մի շարք հարցեր:

26 054Արվեստի դարբնոց Գյումրին մեկ տարի անց կունենա իր տեսակի մեջ յուրահատուկ արվեստի նոր դպրոց: Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի, բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանի մասնակցությամբ, մեծ հանդիսավորությամբ կատարվեց դպրոցի հիմնարկեքի արարողությունը: Շինարարությունը նախատեսած է ավարտել 2014թ. վերջին: Արվեստի դպրոցն ունենալու է եռահարկ գեղեցիկ շենք, արվեստի բոլոր ճյուղերի համար հատուկ դասարաններ, դահլիճներ մեծերի և փոքրերի համար, առանձին բալետի դահլիճ: Դպրոցը նախատեսված է շուրջ 300 սաների համար:

“Ամեն բարեգործություն չէ, որ բարեգործություն է: Ես սա համարում եմ իսկական բարեգործություն և դոկտոր Օյունջյանին` իսկական բարեգործ: Թմբկահարելով չէ, այլ կոնկրետ գործով: Շնորհակալ ենք այս գեղեցիկ կրթօջախի նախաձեռնության համար”, – իր խոսքում նշեց մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ինքը` բարերար Օյունջյանը, շատ հուզված էր և դժվարացավ խոսել, իսկ ահա քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց. “Այսօր շատ մեծ նախաձեռնություն եք իրականացնում, որը կարևոր նշանակություն ունի գյումրեցիների համար: Դուք իսկապես մեծ մարդ եք”:
Արվեստի դպրոցը կրելու է բարերար Հովհաննես Օյունջյանի քրոջ` Վարդուհու անունը: Սրանով նյույոքաբնակ հայ բժիշկն իր երախտիքն է հայտնում մահացած քրոջը. նրանց ընտանիքն ապրել է Թուրքիայում` Չենգիլար գյուղում, որտեղ 1920թ. ծնվել է բարերար Օյունջյանը: Երբ գյուղը ենթարկվել է թուրքերի հրին ու սրին` ընտանիքի անդամները փախել են, տանը մոռանալով բարուրի մեջ պառկած նորածին Հովհաննեսին: Սակայն, ճանապարհի կեսից ավագ քույրը` Վարդուհին, կարողանում է թուրք հրոսակների աչքից աննկատ վերադառնալ տուն և իր հետ վերցնել եղբորը:
Բժիշկ Օյունջյանն ունենալով դժվարություններով ու խոչընդոտներով լի կյանք, կարողացել է մեծ վաստակի տեր դառնալ: 1954 թվականից բնակվում և աշխատում է ԱՄՆ-ում, ինչպես ինքն է ասում` այնտեղ բժշկին թագավորի չափ տեղ են տալիս: Ու, երբ իմանում է 1988թ. երկրաշարժի մասին, որոշում է անպայման օգտակար լինել հայրենիքին: Մի օր էլ հեռուստատեսությամբ տեսնելով Գյումրիի թիվ 21 դպրոցի ավերակները` որոշում է վերակառուցել այն:
Վերականգնումից հետո դպրոցը կրեց բարերարի ծնողների` Եղիսաբեթ և Արմենակ Օյունջյանների անունը: Այսօր դպրոցն ունի ավելի քան 400 աշակերտ, դպրոցին կից գործում է նաև նախակրթարան, որն ունի շուրջ 90 սան:
Այսօր արդեն նույն դպրոցի բակում կառուցվում է մեկ այլ հաստատություն, որն աշակերտներին առավել մոտեցնելու է մշակույթին ու արվեստին: “Վարդուհի արվեստի դպրոցում” թիվ 21 դպրոց-վարժարանի աշակերտների համար ուսումն անվճար է լինելու, իսկ մյուսների համար` վճարովի:
93-ամյա բարերար Հովհաննես Օյունջյանն ամեն տարի, երբեմն` տարին մի քանի անգամ, այլցելում է Գյումրի` իր “հարազատ երեխաներին” տեսնելու:

Դինքի սպանության գործը վերադարձել է դատարան

Դինքի սպանության գործը վերադարձել է դատարանՍտամբուլում լույս տեսնող հայկական “Ակոս” շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը վճռաբեկ 9-րդ դատարանում բեկանվելուց հետո ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան, հաղորդում է հայկական “Ակոս” թերթը:

Նշենք, որ վճռաբեկ 9-րդ դատարանը որոշում էր ընդունել, համաձայն որի  Դինքի սպանության գործով դատապարտվածները ոչ թե “զինված ահաբեկչական կազմակերպության”, այլ “հանցանք գործելու նպատակով ստեղծված խմբավորման” անդամներ են, ինչը թեթևացրել է մեղավորների պատիժները։

Հիշեցնենք, որ “Ակոսի” խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում`իր խմբագրության մոտ, 2007թ.-ի հունվարի 19-ին:

 

 

Թուրքիայում` Starbucks սրճարանի կանանց համար նախատեսված զուգարանում, գաղտնի տեսախցիկ է հայտնաբերվել

Թուրքիայում` Starbucks սրճարանի կանանց համար նախատեսված զուգարանում, գաղÕՄիջազգային հայտնի “Starbucks” սրճարանային ցանցի ստամբուլյան մասնաճյուղի կանանց համար նախատեսված զուգարանում գաղտնի տեսախցիկ է հայտնաբերվել։

Ինչպես հաղորդում է թուրքական “T24”-ը, հեռուստաընկերություններից մեկում աշխատող կին լրագրողն այցելել է Ստամբուլի Բեբեք թաղամասում գտնվող “Starbucks Coffe” սրճարան: Սրճարանի զուգարան մտնելիս այցելուն պատահաբար հայտնաբերել է գաղտնի տեղադրված տեսախցիկ։

Լրագրողն այդ մասին հայտնել է սրճարանի տնօրենին, որը անտարբերության է մատնել նրա բողոքը, ինչից հետո կինը դիմել է ոստիկանությանը։

Անվտանգության տեսախցիկների միջոցով ուսումնասիրություն կատարելուց հետո ոստիկանությունը պարզել է, որ այդ գաղտնի տեսախցիկը սրճարանի աշխատակիցներից մեկն է տեղադրել: Վերջինս հեռացվել է աշխատանքից:

Հանրային խորհրդի պատվիրակության այցը Իրկուտսկ. ի՞նչն էր գլխավոր նպատակը

HKHՄայիսի 20-22-ը Հայաստանի Հանրային խորհրդի պատվիրակությունը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում մասնակցել է “Տնտեսական և սոցիալական խորհուրդների և քաղաքացիական հասարակության այլ կառույցների դերը ասիական ինտեգրման գործընթացում” համաժողովին, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Ալժիրի, Չինաստանի, Լաոսի և Ուկրաինայի պատվիրակությունները:

Հայկական պատվիրակության կազմում են եղել Հանրային խորհրդի անդամներ Ռուբեն Սաֆրաստյանը,  Վազգեն Սաֆարյանը և Կորյուն Առաքելյանը:

Նշենք, որ Հայաստանը 2010-ից Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի անդամ է, որին անդամակցում է 73 երկիր:

Ամեն երկու տարին մեկ ընտրվում է ասոցիացիայի նախագահող երկիր: Ընտրությունը կատարվում է ոչ թե անդամ երկրների, այլ մայրցամաքների քվեարկության արդյունքներով: Երկու տարի առաջ ընտրության իրավունքը տրվել է աֆրիկյան երկրներին, որոնք որպես նախագահող երկիր ընտրել են Ալժիրը: Այս անգամ սեպտեմբեր ամսին Ալժիրում կանցկացվի հերթական ընտրությունը, որին կմասնակցեն միայն ասիական երկրները, այդ թվում` Հայաստանը:

Այս համաժողովում մի շարք  հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաև նախագահող երկրի ընտրության հարցը:

Մեզ հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ նախագահող երկրի հիմնական հավակնորդներն են եղել Ռուսաստանն ու Հարավային Կորեան: Մասնակիցներն ընդհանուր հայտարարի են եկել Ռուսաստանի թեկնածությունն առաջարկելու հարցի շուրջ:

Վազգեն Մանուկյանը կարևորեց Ռուսաստանի կողմից կառույցի նախագահության ստանձնումը` ելնելով Հայաստանի շահերից: ՙՄենք ի սկզբանե կողմ էինք Ռուսաստանին ոչ միայն այն պատճառով, որ նա մեր ռազմավարական գործընկերն է, այլև այլ պատճառներով,- ասում է Վազգեն Մանուկյանը:- Նախ, պետք էր այնպիսի երկիր, որը լիներ Ասիան ու Եվրոպան միավորող, պետք է ունենար նոր մտածողություն, ինչը Ռուսաստանի դեպքում ավելի ակնհայտ է, քան կառույցին անդամակցող ասիական մյուս երկրների: Բացի այդ, կառույցի նախագահությունը պահանջում է նաև տնտեսական մեծ ներդրումներ կառույցը զարգացնելու նպատակով, ինչը, մեր կարծիքով, Ռուսաստանն ավելի պատրաստակամ է իրականացնել, քան Հարավային Կորեան՚:

Քննարկվող մյուս հարցերը վերաբերել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներին և ասիական երկրների տնտեսական ինտեգրմանը:

Այցի շրջանակներում Հանրային խորհրդի պատվիրակության անդամները հանդիպել են նաև Իրկուտսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նշենք, որ Իրկուտսկում մոտ 15 000 հայ է ապրում:

Քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել համայնքը հայկական դասագրքերով ապահովելու հարցի վերաբերյալ:

Իրկուտսկի հայ գործարարների հետ հանդիպմանը կոչ է արվել ներդրումներ կատարել Հայաստանում: Քննարկման ժամանակ պարզվել է, որ հայ գործարարները խուսափում են ներդրումներ կատարելուց` ելնելով Հայաստանում բազմաթիվ արհեստական խոչընդոտների մասին խոսակցություններից: Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի կողմից պարտավորվել է, որ եթե ներդրումներ կատարելու ժամանակ նմանատիպ խնդիրներ ի հայտ գան, ապա Հանրային խորհուրդը դրանք ՀՀ նախագահին ու վարչապետին ներկայացնելու և հարթելու պատասխանատվություն կստանձնի:

 

“Ցանկալի է օգտագործել այն մթերքը, որը արտադրվում է մեր երկրում”.Էնդոկրինոլոգ

Արմեն ՊողոսյանԱռողջ սննդի համաշխարհային օրվա առիթով այսօր լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի Սպառողների ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը և էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը:

“Սննդի հետևանքով մահացությունները գերակշռում են:ԱՄՆ-ում տարեկան 3000 մարդ մահանում է սննդից, բայց ընդամենը 5 տոկոսն է բուն սննդից մահանում, մնացած 95 տոկոսը` սննդի սխալ օգտագործումից:Պետք է խուսափել վտանգավոր սովորույթներից, կարգավորել քնելու, աշխատելու, սնվելու ռեժիմը:Սննդի հետ կապված խնդիրներից առաջինը մանրէաբանության վիճակն է, այսինքն մանրէները պետք է չլինեն ոչ միայն սննդի մեջ, այլև այն վայրում, որտեղ այն պատրաստվում է”,-ասաց Արմեն Պողոսյանը:

Էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանն էլ ավելորդ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տալիս օգտվել սեզոնային մթերքներից:

“Եթե սեզոնից դուրս ինչ-որ մթերք ենք օգտագործում պետք է այն ենթարկենք գոնե արտաքին մշակման:Ցանկալի է օգտագործել այն մթերքը, որը արտադրվում է մեր երկրում:Վարեք առողջ ապրելակերպ, մի չարաշահեք այն մթերքները, որոնք մեզ բոլորիս հայտնի են իրենց վնասակարությամբ:Պետք չէ փոխարինել ճաշը արագ սնունդով կամ պաղպաղակով, ամեն ինչ կերեք իր ժամանակին”,-նշեց էնդոկրինոլոգը:

Ինչպես խորհուրդ տվեց Արմեն Պողոսյանը, օրական յուրաքանչյուր մարդ պետք է օգտագործի 400 գրամից ոչ պակաս բանջարեղեն և միրգ և խմի թան, քանի որ.”Թանից լավ բան մարդկությունը չի ստեծել”,-հավելեց Արմեն Պողոսյանը:

 

Բալասանյան Մերի

 

Նախարար Նալբանդյանն ընդունեց Նորվեգիայի դեսպանին

372. Minister Nalbandian received the ambassador of Norway 29.05.2013Մայիսի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի դեսպան Կնուտ Հոուգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար կատարած աշխատանքի համար: Նախարարը հավելեց, որ փոխհամագործակցությունը վերջին տարիներին նոր դինամիկա է ստացել, հաճախակիացել են փոխադարձ այցելությունները և շփումները։

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ մայիսի 16-ին Ստրասբուրգում Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարֆ Էյդեի հետ ունեցած իր հանդիպմանը երկկողմ հարաբերությունների ընդլայնման շուրջ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Դեսպան Հոուգն ընդգծեց, որ իր գործունեության ընթացքում ձգտել է հնարավորինս նպաստել հայ-նորվեգական հարաբերությունների ընդլայնմանը, որոնք, նրա բնորոշմամբ, գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա:

Զրուցակիցները անդրադարձան Հայաստանում Նորվեգիայի կողմից իրականացվող ծրագրերին, տնտեսական, գիտական և մշակութային համագործակցության խթանման հնարավոր ուղիներին:

Հայ-նորվեգական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար նախարար Նալբանդյանն ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Կնուտ Հոուգին:

 

 

«Հզբոլլահ» շարժման ջոկատները սկսել են կռվել արդեն Դամասկոսում

hzbollah Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի, ինչպես նաև Հալեպի ու Դերայի որոշ թաղամասերում Սիրիայի ազատության բանակը պայքարում է ոչ միայն կառավարական ուժերի, այլ նաև լիբանանյան շիական «Հզբոլլահ» շարժման ջոկատների դեմ: Այս մասին «Anadolu» գործակալության թղթակցին է հաղորդել «Իսլամի դրոշմ» ջոկատի հրամանատար Մահիր Մուհամեդը: Վերջինիս խոսքերով՝ ամեն անգամ մարտական գործողություններ սկսելուց առաջ Սիրիայի ազատության բանակը Ասադի ուժերին կոչ է անում լքել զիված ուժերի շարքերը և անցնել իրենց կողմը:

Սիրիական ընդդիմության և հեղափոխական ուժերի կոալիցիայի ներկայացուցիչ Մյուլհամ ադ Դուրուբի նշել է, որ «Հզբոլլահ»-ը Դամասկոս է մտել ոչ թե մահմեդական սրբավայրերը պաշտպանելու, այլ իրականում Ասադի ուժերին աջակցելու համար:

Բոսֆորի վրայով անցնող երրորդ կամուրջը կրելու է սուլթան Սելիմ Յավուզի անունը

selimi mostՍտամբուլում տեղի է ունեցել Բոսֆորի նեղույցի վրայող անցնող երրորդ կամրջի հիմնադրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Թայիփ Էրդողանը և խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը: 560 տարի առաջ՝ 1453 թվականի մայիսի 29-ին, թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը՝ անվանափոխելով այն Ստամբուլ: Այդ առիթով էլ որոշվեց կամրջի կառուցումը սկսել հենց այսօր:

«Նոր կամուրջը կրելու է սուլթան Սելիմ Յավուզի անունը»,-հայտարարել է նախագահ Գյուլը: Կամրջի շինարարությունը իրականացնող ընկերությունը խոստացել է այն ավարտել ուղիղ երկու տարի անց՝ 1915 թվականի մայիսի 29-ին: «Երկու տարի անց մենք կմասնակցենք Բոսֆորի վրայով արդեն երրորդ կամրջի բացման արարողությանը»,-Էրդողանի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:

 

Նախարար Նալբանդյանն ընդունեց ֆրանսիացի խորհրդարանականներին

371. Minister Nalbandian received French MP's 29.05.2013Մայիսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին, Սենատի անդամներ Անրի դը Ռենկուրին և Բեռնար Սոճենին:

Ողջունելով խորհրդարանականներին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջիններիս երկարամյա ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։

Նախարար Նալբանդյանը հատուկ կարևորեց ֆրանսիացի խորհրդարանականների այցելությունն Արցախ։ Ֆրանսիայի խորհրդարանի անդամները կիսվեցին Լեռնային Ղարաբաղ իրենց այցի տպավորություններով:

Ֆրանսուա Ռոշբլուանը, Անրի դը Ռենկուրը և Բեռնար Սոճենը վստահեցրեցին, որ շարունակելու են ջանքերն ուղղված Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության խնդիրներին։

Ադրբեջանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է. նրա գտնվելու վայրը հայտնի չէ

համիդովԱդրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Իսքանդեր Համիդովը ձերբակալվել է:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Համիդովը ձերբակալության ժամանակ մի քանի մարդկանց հետ գտնվել է սրճարանում: Ըստ ականատեսի` իրավապահները ոլորել են նախկին պաշտոնյայի ձեռքերը, գցել գետնին, ձեռնաշղթա հագցրել, ապա նստեցրել են ավտոմեքենան ու տարել անհայտ ուղղությամբ:

Համիդովի ձերբակալության պատճառը հայտնի չէ:

Նշենք, որ Համիդովը երեկ Նավհանը բնակավայրում ընդդիմության կողմից կազմակերպված ցույցի ժամանակ քննադատել է Ադրբեջանի ներկայիս իշխանությանը`անվանելով այն “անբարոյական”: Նա նաև ընդդիմությանը կոչ է արել արմատական քայլեր ձեռնարկել, քանի որ “ադրբեջանական ներկայիս վարչակարգի խաղաղ փոփոխությունն անհնար է”:

Քննարկվել են հայ-նորվեգական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

10429_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Կնուտ Հաուգեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ կատարած աշխատանքի համար, և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ կապերի խորացմամբ և ընդլայնմամբ:
Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը կարևորել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը՝ համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:
Կողմերն անդրադարձել են նաև մշակութային, կրթական ոլորտներում համագործակցությանը, հայաստանյան բուհերի՝ միջազգային հավատարմագրում անցնելու գործում երկկողմ փոխգործակցության հնարավորությանը:
Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրմանը՝ վարչապետը կարևորել է նաև դրա շրջանակներում մեր երկրում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ փորձի փոխանակումը, մասնավորապես, սննդի անվտանգության տեխնիկական կանոնակարգերի ներդրման հարցում:
Դեսպան Հաուգեն վստահեցրել է, որ իր հետագա գործունեության ընթացքում ևս կանի ամեն ինչ՝ նպաստելու հայ-նորվեգական կապերի զարգացմանը: