Ռումինիայում բացվել է աշխարհի ամենամեծ դրոշը

droshՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 35 կմ հեռավորության վրա գտնվող Կլիչեն քաղաքում բացվել է աշխարհի ամենամեծ դրոշը, որը ունի 349 մ երկարություն և 227մ լայնություն: Դրոշի չափումները իրականացնելուց հետո Գինեսի ռեկորդների գրքի փորձագետներից Ջեք Բրոքմանքը հայտնել է, որ մոտ 200 մարդու կողմից ցուցադրված դրոշը մեկ ֆուտբոլային դաշտից երեք անգամ ավել մեծություն ունի և այդպիսով այն ռեկորդային է:

Թուրքական «Radikal» հաղորդում է, որ ռումինական կարմիր, դեղին և կապույտ գույներով դրոշը հավասարվել է նույն անվանակարգում ներկայացված լիբանանյան դրոշին՝ զբաղեցնելով 79 հազար 290 մ2 տարածք: Դրոշը արտադրած «Flags Factory» ընկերության ղեկավար Ադրիան Դրոգոմիրը նշել է, որ այն կարվել է մեկ շաբաթվա ընթացքում: Դրոշը ստեղծելու համար օգտագործվել է 10 կմ կտոր:

Իսլամական համաշխարհային լիգան դատապարտել է «Հզբոլլահ» շարժմանը Բաշար Ասադին աջակցելու համար

hzbollahԻսլամական համաշխարհային լիգան դատապարտել է լիբանանյան շիական «Հզբոլլահ» շարժմանը, որը հանդես է գալիս Ասադի ուժերի կողմից: Լիգայի հայտարարության մեջ նշվում է, որ «Հզբոլլահ»-ի ջոկատները Սիրիա են մտել մահմեդական սուրբ մարգարեների դամբարանները պաշտպանելու պատրվակով, սակայն Քուսայիր քաղաքում, որտեղ նրանք կռվում են, նման սրբավայրեր չկան:

«Anadolu» գործակալությունը հաղորդմամբ՝ Իսլամական համաշխարհային լիգան եզրակացրել է, որ «Հզբոլլահ»-ի նպատակը Բաշար Ասադին աջակցություն ցուցաբերելն է: Լիգայի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Քուսայիր քաղաքի 40 հազարանոց բնակչությունը ենթարկվում է անընդհատ գնդակոծման, ինչպես նաև «Հզբոլլահ» շարժմանը կոչ է արվում անհապաղ Սիրիայից դուրս բերել իր ջոկատներին:

Թուրքիան ետ չի կանգնելու Եվրամիության անդամը դառնալու իր նպատակից. Ջեմիլ Չիչեք

cemil_cicekԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում տեղի ունեցած Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ներկայացուցիչների 10-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան հետ չի կանգնելու Եվրամիության անդամը դառնալու իր նպատակից, չնայած միջազգային հանրության աջակցության նվազումին: Չիչեքը նշել է, որ ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Թուրքիայի համար կարևոր է Եվրոպայի միավորումն ու հզորացումը:
«Anadolu» գործակալության հաղորդմամբ՝ Ջեմիլ Չիչեքը նշել է, որ Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանները պետք է էական դեր խաղան Եվրոպայում առկա տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում: Նրա խոսքերով՝ չնայած ճգնաժամի տարածաշրջանի բոլոր երկրներին պետք է հնարավորություն տրվի անդամակցել ԵՄ-ին:

Անկարայի մետրոյի «Համբույրի բողոքի ցույցը» վերածվել է դանակահարության

metroԱնկարայի մետրոյի Քուրթուլուշ կայարանում իրար ձեռք բռնած մի զույգի համար հնչեցված «Անբարոյական վարմունք մի՛ դրսևորեք» անոնսի դեմ շաբաթ օրը մետրոյի կայարանում «համբուրվելու ակցիա» էր անցկացվել: Ահա թուրքական «Milliyet»-ը հաղորդում է, որ ակցիայի մոտ 200 մասնակիցների վրա ազգայնական խմբերի կողմից հարձակում է իրականացվել:
Միջադեպի հետևանքով մեկ ցուցարար է դանակահարվել և տեղափոխվել հիվանդանոց: Տուժածը ոստիկանությանը հայտնել է, որ իր վրա հարձակված մարդուն չի ճանաչում, ուստի բողոք չի ներկայացնում: Այնուհանդերձ օրինազանցին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

 

Արթիկ–Պեմզաշեն ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել

ավտոմեքենա է կողաշրջվելՄայիսի 27-ին, ժամը 19.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արթիկ–Պեմզաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ուեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում ՎԱԶ 2106 մակնիշի 14LL838 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ` 1953թ. ծնված Շավարշ Զուռնաչյանը արգելափակվել է մեքենայի մեջ:

Հրշեջ–փրկարարները դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Արթիկ քաղաքի ԲԿ:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Մեղրի–Կապան ավտոճանապարհը քարաթափման պատճառով անանցանելի է

QaratapumՄայիսի 27-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի–Կապան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կոնդում փլուզվել է 1848թ.-ին կառուցված տան տանիքը

big_1369667364_4Մայիսի 27-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սրբ. Հովհաննես փողոցի թիվ 23 տան տանիքը փլուզվել է (50քմ) և վնասվել է հարևանի տան պատը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ փլուզվել է 1848թ.-ին կառուցված թիվ 23 տան տանիքը` մոտ 16քմ մակերեսով: Դրա հետևանքով վնասվել է 23-րդ և 25-րդ տների միջնապատը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը, շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալը և կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

“Հայաստան”հիմնադրամի պատվիրակության այցելությունները շարունակվում են Հայաստանում

03.03.12-7440Հայաստան-համահայկական-հիմնադրամԱյսօր` մայիսի 27-ին, ՙՀայաստան՚ հիմնադրամի պատվիրակությունը եղավ Շիրակի մարզում:

Օրակարգում ներառված էին այցելություններ Բավրա գյուղի համայնքային կենտրոնի եւ Աշոցք գյուղի դպրոցի շինարարական հրապարակներ: Բավրայի համայնքային կենտրոնը կառուցվում է արգենտինահայ բարերար Նշան Դեվեջյանի հովանավորությամբ: Կենտրոնում կգործեն գյուղապետարանը, հանդիսությունների սրահը, գրադարանը եւ համակարգչային սենյակը:

Աշոցքի դպրոցը կառուցվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ եւ նախատեսված է 360 աշակերտի համար:

Պատվիրակությունը այցելեց նաեւ Գյումրիի ՙԵրեխաների տուն՚ մանկատուն, որի երկու մասնաշենքերը հիմնանորոգվել են Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի հովանավորությամբ (բարերար` Համո եւ Թամար Գրիգորյաններ):

Սիդնեյի օպերայի շենքը հարավային կիսագնդի ամենամեծ փառատոնի կապակցությամբ լուսավորվել է բազմագույն 3D պատկերներով

s1Vivid Sydney փառատոնի կապակցությամբ Սիդնեյի օպերայի շենքը լուսավորվել է 3D բազմագույն պատկերներով:

Vivid Sydney-ը հարավային կիսագնդի լույսերի, երաժշտության և գաղափարների ամենամեծ փառատոնն է, որը այս շաբաթ բացվել է հինգերորդ անգամ:

Աշխարհահռչակ օպերայի շենքը լուսավորվել է 3D պատկերներ ցուցադրող լույսերով՝ այդ կերպ ազդարարելով փառատոնի առաջին երեկոյի բացումը:

Vivid Sydney-ի շրջանակներում Սիդնեյի նավահանգստում լույսեր են տեղադրվում, կենդանի երաժշտական ներկայացումներ և ավելի քան 120 ստեղծագործական ոլորտի միջոցառումներ են տեղի ունենում:

Սպասվում է, որ մինչև Vivid Sydney –ի փակումը՝ հունիսի 10-ը, փառատոնը կունենա 550,000 այցելու:

Լուսային գեղարվեստական ցուցադրումները կազմում են փառատոնի Vivid Light կոչվող հատվածը, որոնք անցած տարվա համեմատությամբ եռապատկվել են:

Սիդնեյի հայտնի Հարբոր բրիջ կամուրջը կկենդանանա ինտերակտիվ լուսային էֆֆեկտներով, որոնք տեղադրվել են կամրջի արևմտյան հատվածում:

Լուսային շոուն կկառավարվի սենսորային էկրանի միջոցով, և այցելուները կկարողանան իրենց ցանկությամբ դիզայնավորել կամուրջը:

Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Բիշքեկում

Minister Nalbandian meets Russian FMՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակովՂրղզստանի մայրաքաղաքում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 27-ին երկկողմ հանդիպումներ ունեցավ։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկվեցին հայ – ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձ կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին:

Բիշքեկում տեղի ունեցավ նախարար Նալբանդյանի և Ղրղզստանի ԱԳ նախարար Էրլան Աբդիլդաևի հանդիպումը, որի ժամանակ բովանդակային քննարկում տեղիունեցավ երկկողմ հարաբերությունների ամրապնդման՝ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման,իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, տնտեսական փոխգործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների ձևաչափերում համագործակցության խթանման շուրջ։

Բանակցությունների օրակարգում էին ՀԱՊԿ ղրղզական նախագահության առաջնահերթությունները և կազմակերպության գործունեության ոլորտներին և ուղղություններին առնչվող տարբեր հարցեր։

 

 

 

Մայրը երկու դուստրերի հետ 10 բարեկամ տղամարդկանց կողմից խեղդվել է Նեղոս գետում` արտաամուսնական կապեր ունենալու համար

e1Մայրը իր երկու դուստրերի հետ սպանվել է իր տասը բարեկամ տղամարդկանց կողմից, քանի որ վերջիններս կարծում էին, որ նրանք արտաամուսնական կապերի մեջ են:

Տղամարդիկ իրենց բարեկամներին խեղդել էին Եգիպտոսի հարավային մասում:

Խեղդված մարմիններից մեկը Նեղոսում հայտնաբերվել է Լուքսոր քաղաքի մոտ գտնվող Էսնա քաղաքի մոտակայքում:

Իրենց ընտանիքի պատիվը պաշտպանելու համար տղամարդիկ կանանց ծեծել էին սուր գործիքներով և գցել Նեղոս գետը:

Անվտանգության աշխատակիցենրից մեկի տվյալներով՝ կանայք սպանվել են ավանդական բարոյականության նորմերը խախտելու համար:

«Պատվի համար» սպանությունները անսովոր երևույթ չեն Եգիպտոսի պահպանողական հարավային շրջաններում, որտեղ կանանց գործողությունները անպատվություն են համարվում ընտանիքի համար:

Ոստիկանությունը այժմ փնտրում է մյուս ինը կասկածյալներին և մյուս երկու մահացածների մարմինները:

Եգիպտոսում օրենքով արգելվում է «պատվի համար» սպանությունները, և նման արարք իրականացնողներին մահապատիժ է սպասվում, սակայն դատարանը որոշ դեպքերում կարեկցական վարք է դրսևորում այդ մարդկանց նկատմամբ և ավելի մեղմ պատիժներ սահմանում:

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծում լճացում է արձանագրվել

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծում լճացում է արձանագրվել (1)Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը մայիսին վերսկսելու խոստումներն այդպես էլ չիրականացան։ Դեռևս հակասական տեղեկություններ են տարածվում աշխատանքներում առկա խնդիրների մասին, որոնք, ըստ նախագծի, պետք է ավարտվեին 2014թ.-ի վերջին, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը։
Խնդիրները սկսել են 2012թ.-ի վերջից՝ Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի կոալիցիայի` իշխանության գալուց հետո։ Նոր կառավարությունը կասկածի տակ էր դրել նախագծի մոտ 3 անգամ թանկացումը (220 մլն դոլարից հասցվել էր 775 մլն դոլարի)։ Այդ հարցը անցյալ տարվա վերջին քննարկվել է  Իվանիշվիլիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում։

Ադրբեջանը 2007թ. փետրվարին վրացական հատվածի շինարարության համար  նախատեսում էր 775 մլն դոլարի վարկ հատկացնել պետական նավթային ֆոնդից։ Մինչև “Վրացական երազանք” կոալիցիայի իշխանության գալը՝ 2012թ.-ի հոկտեմբերին, հատկացվել է այդ գումարից 431.3 մլն դոլարը։

Նախագիծը նախատեսում է 124 կմ երկաթուղու կառուցում, որից 92 կմ-ն անցնում է թուրքական, իսկ 32 կմ-ը՝ վրացական հատվածով։ Չնայած երկարության նման տարբերությանը և թուրքական կողմում ավելի բարդ ռելիեֆին` թուրքական մասի նախնական արժեքը գրեթե չի փոխվել՝ յուրաքանչյուր կողմից 200 մլն դոլար ։

Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ նոր կառավարությունը զգուշացրել է, որ պատրաստ է իր վրա վերցնել միայն այն միջոցների վերադարձը, որոնք իսկապես ծախսվել են նախագծի վրա։ Վրացական հատվածի շինարարության համար Ադրբեջանը վարկ է հատկացրել այն բանից հետո, երբ նախագահներ Ալիևն ու Սահակաշվիլին փոխադարձ համաձայնության են եկել նախագծի մանրամասների, մասնավորապես՝ դրա թանկացման շուրջ։

Ըստ կայքի` այս բարդ իրավիճակում Սահակաշվիլին իրեն շատ նյարդայնացած է պահում։ Նա մի քանի անգամ այցելել է Ադրբեջան, իսկ վերջին անգամ՝ մայիսի 7-ին, որպեսզի կարգավորի նախագծի ֆինանսական հարցերը, որոնք ծագել են Իվանիշվիլիի նոր մոտեցման արդյունքում։

Նախագծի թանկացում գրանցվել է նաև ճանապարհի թուրքական մասում, ինչը թուրքական ընդդիմության հանդիմանությանն է արժանացել։

Բաքու-Թբիլիսի-Կարսի նախագծի թանկացումը սահմանի երկու կողմերն էլ պայմանավորում են բարդ ռելիեֆային տեղանքով, կարծես նախագծման ընթացքում այդ մասին ոչինչ հայտնի չի եղել։

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Էնսար Օգյութը հայտարարել է, որ 2013թ.-ին երկաթուղու կառուցումը վերսկսելու գործընթացը տապալվել է, և կասկածելի է, որ անգամ 2014-2015թթ.-ին այն հնարավոր կլինի իրականացնել։

Գեղեցկության համար աքսորված տղամարդուն անծանոթ կինը “Մերսեդես” է նվիրել

pic_1369650499Սաուդյան Արաբիայից չափից դուրս գեղեցկության  պատճառով աքսորված Օմար Բորկան ալ-Գալային անծանոթուհին Mercedes G55 է նվիրել :

Տղամարդը  ամերիկյան In Touch Weekly ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ մեքենան ստացել է իր ծննդյան օրը: Այն բերել են իր տան մոտ ու  խնդրել, որ նա սեփականությունը հաստատող փաստաթղթերը ստորագրի: Նա հայտնել է, որ չի ճանաչում իր բարերարուհուն:

Ալ-Գալան նշել է նաև, որ Սաուդյան Արաբիայից արտաքսվելն  իրեն ճանաչում է բերել: Նա ֆիլմերում ու գովազդներում նկարահանվելու առաջարկներ է ստացել:

“Ես դրա համար ամեն օր շնորհակալություն եմ հայտնում աստծուն”,ասում է երիտասարդը:

Բանաստեղծ, դերասան ու լուսանկարիչ Օմար Բորկան ալ-Գալային երկու տղամարդկանց հետ ապրիլին պետությանը ենթարկվող բարեգործությունը քարոզող կրոնական կոմիտեի` շարիաթական գվարդիան արտաքսեց Սաուդյան Արաբիայից: Ոստիկանների կարծիքով, տղամարդիկ  չափազանց գեղեցիկ էին ու տեղի կանայք կարող է սիրահարվեին նրանց:

Ադրբեջանում`զինափորձարաններից մեկում, պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանում`զինափորձարաններից մեկում, պայթյուն է տեղի ունեցելԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվի զինափորձարաններից մեկում պայթյուն է որոտացել: Մեկ զինծառայող վիրավորվել է:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին  Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գարաեյբաթի զինափորձարանում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը,  զինափորձարանում անցկացված զինավարժություններից հետո զինծառայողներն իրականացրել են չպայթած արկերի վնասազերծման և տարածքի մաքրման աշխատանքներ, որոնց ժամանակ զինծառայող Հասանլի Վյուսալ Ազադօղլուի (ծնվել է 1994թ) գտած ռազմամթերքը հենց իր ձեռքում պայթել է:

Զինծառայողը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: Փաստի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Երկրի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղի ունեցածը:

Փարիզում արդեն երկու օր է, ինչ բախումներ են նույնասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ բողոքողների և ոստիկանների միջև

f14Փարիզում երկրորդ օրն է, ինչ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով Ֆրանսիայում նույնասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ:

Երեկվանից ի վեր ձերբակալվել է 293 մարդ, որոնցից 231-ը մեղադրվում է հասարակական կարգի խախտման մեջ:

Անհանգստությունները սկսվել էին կիրակի երեկոյան, երբ քաղաքի կենտրոնում շուրջ 150,000 մարդ էր հավաքվել ցույցին մասնակցելու համար:

Ոստիկանության և աջակողմյան ծայրահեղականների միջև ուժեղ բախումներ են տեղի ունեցել Լե Էնվալիդի հուշարձանի մոտակայքում, որտեղ թաղված է Նապոլեոն Բոնապարտը:

Ցուցարարներից մեկը հայտնում է, որ նոր օրենքի ընդունումը վտանգում է ավանդական Ֆրանսիայի գոյությունը, այդ իսկ պատճառով իրենք դուրս են եկել փողոցներ:

Հարյուրավոր մարդիկ քարեր և ծուխ արձակող ռումբներ են նետել ոստիկանների ուղղությամբ,  վերջիններս պատասխանել են արցունքաբեր գազի արձակմամբ և մահակներով հարվածելով:

Բախման արդյունքում երկու կողմերից էլ բազմաթիվ վիրավորներ կային: Լրագրողները ևս հարձակման են ենթարկվել, նրանցից երկուսը ծանր վիրավորվել են:

Բախումները տեղի են ունեցել ֆրանսիական խորհրդարանի  մոտակա շրջանում, որտեղ Ֆրանսուա Օլանդի սոցիալիստ կառավարությունը ընդունել է նույնասեռականների ամուսնություններն օրինականացնող օրենք՝ այդպիսով Ֆրանսիան դարձնելով աշխարհում 14-րդ երկիրը, որ թույլատրում է նույնասեռականների ամուսնությունները:

Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից հովանավորվող ցույցերը Ֆրանսիայի աջակողմյան ուժերի համար ձախերի դեմ դուրս գալու հնարավորություն են ընձեռել: Ներքին գործերի նախարար Մանուել Վալի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը ձերբակալվածների թվում 100 աջակողմյան ծայրահեղականներ կային:

Կիրակի օրը Փարիզում հսկայական ամբոխի դեմ դուրս էին եկել 4,500 ոստիկաններ:

Ֆրանսիայում առաջին նույնասեռականների ամուսնությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը երկրի հարավում գտնվող Մոնտպելիե քաղաքում:

Չնայած հզոր ցույցերին՝ կիրակի օրը հրապարակված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 53 տոկոսը կողմ է նույնասեռականների ամուսնություններին և երեխա որդեգրելուն:

Հիմնադրամն ավարտել է ԼՂՀ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցման աշխատանքները:

Karin Tak water-system_04Ֆինանսավորումը` Հիմնադրամի Հունաստանի, Կիպրոսի, Ուրուգվայի, Արգենտինայի, Բրազիլիայի տեղական մարմիններ եւ ՀՕՄ:

Հաշվետու այցերի շրջանակներում Հիմնադրամի պատվիրակությունը եղավ Քարին տակ գյուղում, որտեղ կառուցվել է 3.8կմ երկարությամբ ջրատար, 100խմ տարողությամբ 2 ջրամբար:
Վերակառուցված ներքին ցանցի շնորհիվ` շուրջ 150 տնտեսություն ունեցող գյուղն այսօր ունի կանոնավոր ջրամատակարարում:

 

Ռոման Պոլանսկին Կանում սեռերի հավասարությունը աբսուրդ անվանեց

o_779622Կանի կինոփառատոնին իր նոր  “Վեներան մորթիների մեջ”ֆիլմը ներկայացրած հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկին ասուլիսի ժամանակ իրեն թույլ է  տվել  մի շարք անզգուշ հայտարարություններ անել: Մասնավորապես,”Օսկարի” մրցանակակիրը  սեռերի հավասարության գաղափարը անվանել է “ապուշություն”, հաղորդում է  Fox News-ը:

ռեժիսորը նաև ասել է, որ հակաբեղմնավորիչ հաբերը ժամանակից կանանց “տղամարդանման” են դարձրել: Պոլանսկին ավելացրել է, որ ներկայում գեղեցիկ սեռին ծաղիկ նվիրելը ընդունվում է որպես վիրավորանք: Այս խոսքերից հետո կինեմատոգրաֆիստը նկատել է, որ   XXI դարում մարդիկ լրիվ մոռացել են, թե ինչ է ռոմանտիկան: “Այդ ինձ շատ է անհանգստացնում”,-հայտարարել է “Չինական թաղամաս” և “Ռոզմարիի երեխան” ֆիլմերի հեղինակը:

79-ամյա ռեժիսորը Կանում ներկայացրել է իր նոր “Վեներան մորթիների մեջ ֆիլմը, ավստրիացի գրող Լեոպոլդ  ֆոն Զահեր-Մազոխայի նույանուն ստեղծագործության հիման վրա: նկարում գլխավոր դերակատարը ռեժիսորի տիկինն է`Էմանուել Սենյեն: Հայտնի աղմկահարույց ռեժիսորը լրագրողների հետ շփման ժամանակ իրեն պահել է անբռնազբոս, շատ է կատակել  և բավականին առույգ ու ուժերով լեցուն տպավորություն թողել:

1977թ. Պոլանսկին մեղադրվել էր 13-ամյա Սամանտա Գեյմերին բռնաբարելու համար: հաղորդում էին, որ ռեժւսորը հյուրասիրել է ամերիկուհուն ալկոհոլով և թմրանյութերով, իսկ հետո սեռական կապի մեջ մտել նրա հետ: Դրանից հետո աղջիկը ռեժիսորին դատի էր տվել և իշխանությունները նրան մեղադրանք էին առաջադրել 6 կետով: Արդյունքում դատախազը համաձայնել էր Պոլանսկուն դատապարտել պայմանական: Սակայն այնուամենայնիվ ռեժիսորը փախավ Ամերիկայից Մեծբրիտանիա, որպեսզի խուսափի հետապնդումից: Հետագայում նրան նորից մեղադրեցին բռնաբարության համար, այս անգամ դերասանուհի Շարլոտա Լյուիսը:

 

«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահը կարող է մասնակցել Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններին

գրիգորի այվազյան «Պաշտոնական Բաքուն արձագանքել է «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանի`  Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտին» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գրիգորի Այվազյանը  նշեց, որ  Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցելու հայտի վերաբերյալ  Բաքվի արձագանքը դեռ պաշտոնական չէ:

«Արձագանք է եղել Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Ազեր Սարիևից, ով ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանությունում նշել է` Գրիգորի Այվազյանը կարող է գրանցվել ընտրություններին մասնակցելու համար, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնի ԿԸՀ գործող օրենսդրությանը համապատասխան, ինչից հետո նրան կտրվի պատասխան, – ասաց Գրիգորի Այվազյանը և անդրադարձավ իր անելիքներին.- Մենք մտել ենք գործընթացի մեջ, որ վերահաստատենք հին ճշմարտությունը և երբեք չենք հրաժարվի այդ երկրի նկատմամբ ունեցած մեր իրավունքներից:  Ադրբեջանից վախենալու բան չունենք, մենք ենք այդ երկիրը կառուցել և  նրանց նման չենք, որ քնած մարդ սպանենք»:

Խոսելով ընտրություններում իր շանսերի մասին` Գրիգորի Այվազյանը շեշտեց, որ գրանցվելու դեպքում մեծ ձայներ կստանա Ադրբեջանում, քանի որ ունի հանրության մեծ մասի աջակցությունը:

«Իմ դիտարկումներով՝ կստանամ հանրության ձայների մոտավորապես 60%-ը», – եզրափակեց բանախոսը:

Ադրբեջանը թուրքական ընկերության հետ համատեղ կսկսի ռեակտիվ հրթիռներ արտադրել

Ադրբեջանը թուրքական ընկերության հետ համատեղ կսկսի ռեակտիվ հրթիռներ ÕԱդրբեջանը մոտ ապագայում թուրքական “ROKETSAN” ընկերության հետ համատեղ կսկսի ռեակտիվ հրթիռներ արտադրել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ադրբեջանական ձեռնարկություններից մեկում  հրթիռների արտադրության համար արդեն արտադրական հոսքագիծ է բացվել: Ըստ գործակալության` միայն հրիթռների շարժիչներն են արտադրվելու “ROKETSAN”-ում: Մնացյալ մասերը, ինչպես նաև հրթիռների հավաքումը կատարվելու է Ադրբեջանում:

Այդ հրթիռները լինելու են 122 և 107 մմ տրամաչափի: 122 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը (42կմ) կրկնակի գերազանցելու է ներկայում Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում գտնվող և համազարկային “Գրադ” տեսակի ռեակտիվ համակարգերում օգտագործվող 122 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը: Իսկ 107 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը 11 կմ է, ինչն էլ 4 կիլոմետրով է գերազանցելու ռուսական և ուկրաինական արտադրության հրթիռների հեռահարությունը, հաղորդում է “ԱՊԱ”-ն:

Սիրիահայ ուսանողները Հայաստանում աշխատում են հիմնականում սպասարկման ոլորտներում

մկոյանՍփյուռքահայ ուսանողների խորհուրդը զբաղվում է 4000-ից ավելի սփյուռքահայ ուսանողների խնդիրներով՝ փորձելով աջակցել Հայաստանի կյանքին նրանց ինտեգրմանը։ Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց սիրիահայ ուսանողների ներկայիս խնդիրները: Նա նախ ասաց, որ Հայաստանում այսօր ուսանում է մոտավորապես 4000 սփյուռքահայ ուսանող, որոնցից 250-ը սիրիահայ են:

Նրանց խնդիրներից առաջնայինն են, ըստ բանախոսի, ուսման վարձերը, աշխատեղերի հետ կապված պրոբլեմները: «Բակալավրում սովորող սիրահայ ուսանողները վճարում են նույն վարձավճարը, ինչ հայաստանցի ուսանողները, սակայն զրո կուրսում սովորող ուսանողների պարագայում վարձավճարը ավելի բարձր է», – ասաց Սամվել Միկոյանը և նշեց, որ սիրիահայ ուսանողները Հայաստանում չեն կարողանում նաև նորմալ վարձատրվող աշխատանք գտնել:

«Նրանք աշխատում են հիմնականում սպասարկման ոլորտներում: Քանի որ Սիրիան գտնվում է պատերազմական վիճակում, սիրահայերը, առավել ևս սիրահայ ուսանողներն  ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ»,- ասաց նա: