Գիտնականները երեքշաբթի ներկայացրել են նոր և ավելի մատչելի պատվաստանյութ ընդդեմ փորլուծություն առաջացնող վիրուսի, որն ամեն տարի խլում է 100,000 հնդիկ երեխաների կյանք:
Ջրազրկում և փորկապություն առաջացնող ռոտավիրուսից ողջ աշխարհում մահանում է տարեկան 453,000 մարդ: Այն առավելապես տարածվախ է Աֆրիկայում և Ասիայում:
Հնդկաստանի կենսատեխնոլոգիայի վարչության տնօրեն Կ. Վիջարագհավանն ասել է, որ սա միջազգային համագործակցության արդյունք է, սակայն դրա կիրառման համար անհրաժեշտ է ստանալ Նյու Դելիի համաձայնությունը:
Ռոտավակ անունը կրող պատվաստանյութը կպատրաստվի Հիդերաբադում գտնվող Bharat Biotech դեղագործական ընկերությունում:
Հնդկաստանում ռոտավիրուսի պատճառով տարեկան հոսփիթալացվում է 884,000 մարդ: Այն պետությանը տալիս է 72 մլն դոլարի վնաս:
Daily Archives: May 14, 2013
Սիրիական կոնֆլիկտի հետևանքով մահացել է շուրջ 94.000 մարդ
Սիրիայի երկամյա հակամարտության ընթացքում մահացել է 94.000 մարդ, երեքշաբթի ասել է Սիրիայի Մարդու իրավունքների պաշտպանը:
Երկու օր առաջ հայտարարվել էր, որ մահացածների թիվը հասնում է 82,257: Վերանայելուց հետո պարզվել է, որ այն գերազանցել է 94.000-ը:
Մոնիտորինգ իրականացնող խումբն ասել է, որ փոփոխությունը կապված է Տարտուսից և Լատակիայից ստացված նոր տվյալներից:
Հիմնականում ակտիվիստներից և բժիշկներից բաղկացած բրիտանական դիտորդների խումբն կիրակի հրապարակել էր 2011 մարտից մինչ այժմ վարչակարգի դեմ ապստամբությունների հետևանքով մահացածների թիվը, որը հասնում եր 82.257-ի՝ ներառյալ 34.473 քաղաքացիներ:
ՀՀ փոխվարչապետը մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թրաֆիքինգի հարցերով բարձր մակարդակի հանդիպման նիստին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը մայիսի 13-ին Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման նիստին: Հանդիպման նպատակն է գնահատել 2010թ-ին ընդունված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ՄԱԿ-ի գլոբալ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը:
Նիստի ընթացում ՀՀ փոխվարչապետը հանդես եկավ ելույթով` ներկայացնելով Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները:
Այցի շրջանակում փոխվարչապետը նույն օրը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի եւ մոնիտորինգի գրասենյակի ղեկավար, հատուկ հանձնարարություններով դեսպան Լուիս ՍիդեԲակայի (Luis CdeBaca) հետ:
Զրուցակիցները քննարկեցին թարֆիքինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցության, Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր:
Փոխվարչապետը Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնեց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ պետքարտուղարության կողմից ցուցաբերվող օժանդակության համար: Նա վերահաստատեց երեւույթի դեմ պայքարն ակտիվորեն շարունակելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը:
Ա. Գեւորգյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս թրաֆիքինգի դեմ պայքարին եւ այս ոլորտում կարեւորում են ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: Մասնավորապես Եվրոպայի խորհրդի`Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին կոնվենցիայի շրջանակում Հայաստանը սերտորեն համագործակցում է ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) հետ: Նա նշեց, որ թրաֆիքինգի դեմ պայքարում պետությունը գործընկեր է համարում նաեւ հասարակական կազմակերպություններին, որոնք ներգրավված են նաեւ իր ղեկավարած խորհրդի կազմում:
Ա. Գեւորգյանը տեղեկացրեց կատարված աշխատանքների մասին` նշելով, որ արդեն տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանն պայքարում է այդ երեւույթի դեմ: Իրականացվել են օրենսդրական դաշտի բարեփոխումներ, ստեղծվել է միջգերատեսչական կենսունակ համակարգ, մշակվել է թրաֆիքինգի զոհերի պաշտպանության եւ աջակցության Ազգային ուղղորդման կարգը:
ՀՀ կառավարության կողմից արդեն հաստատվել է նաեւ “Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը”, որը մշակելիս հաշվի են առնվել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի եւ Հայաստանի կողմից ԵԽ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ առաջին զեկույցի առաջարկները:
Արձանագրելով, որ կան տեսանելի արդյունքներ` փոխվարչապետը միաժամանակ նշեց, որ ոչ բոլոր խնդիրներն են լուծված`հաշվի առնելով նաեւ թրաֆիքինգի երեւույթի փոփոխական բնույթը եւ տարիների ընթացքում ի հայտ եկող նոր մարտահրավերները: Կարեւորելով թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում հետագա համագործակցությունը` նա միաժամանակ ընդգծեց, որ հայկական կողմը ԱՄՆ պետքարտուղարության կողմից պատրաստված համապատասխան զեկույցներում իրավիճակի օբյեկտիվ արտացոլում եւ գնահատական է ակնկալում:
Լուիս ՍիդեԲական իր հերթին Հայաստանի հետ համագործակցությունն արդյունավետ համարեց` դրական գնահատելով երեւույթի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված աշխատանքները եւ վերջին շրջանում տեսանալի առաջընթացը: Նա նշեց, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատրաստակամ է շարունակել աջակցությունը թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում եւ հատկապես բարձր է գնահատում առաջընթացի դինամիկան:
ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մյուս հանդիպումը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Էնթընի Լեյքի (Anthony Lake) հետ էր: Կողմերն անդրադարձան համագործակցության ներկա մակարդակին եւ քննարկեցին հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Փոխվարչապետը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում 1994 թվականից գործող կազմակերպության գրասենյակն իր զգալի ներդրումն է ունեցել երեխաների ամենատարբեր խնդիրները լուծելու գործում: Նա հատկապես կարեւորեց կրթության, առողջապահության ոլորտներում իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ սոցիալական ծառայությունների զարգացման բանգավառում համատեղ աշխատանքները: Փոխվարչապետը մասնավորպես ընդգծեց ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման գործընթացում հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ ձեւավորված արդյունավետ գործակցությունը:
Ա. Գեւորգյանը նաեւ ողջունելի համարեց, որ 2010-2015թթ. իրականացվող ծրագրում որպես առաջնայնություն են նշվել ՀՀ իշխանությունների հետ համագործակցության արդյունքում նախանշված ոլորտները, ինչը հնարավորություն է ընձեռում համատեղ ջանքերով լուծել առկա խնդիրները:
Նշելով, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի երեւանյան գրասենյակը վերջին տարիներին առանձնակի ուշադրություն է դարձնում զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը` փոխվարչապետը հույս հայտնեց, որ այդ միտումները կշարունակեն:
Հիմնադրամի գործադիր տնօրենն իր հերթին արդյունավետ համարեց Հայաստանում իրականացվող ծրագրերը` հավաստիացնելով, որ պատրաստակամ են շարունակել փոխգործակցությունը եւ աջակացել Հայաստանի կառավարությանը` ծրագրով նախանշված ոլորտներում հաջողության հասնելու համար:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) գործադիր տնօրեն Բաբատունդ Օսոտիմեհինի (Babatunde Osotimehin) հետ հանդիպմանը փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ 2011թ. մարդահամարի անցկացմանը հիմնադրամի ցուցաբերած աջակցության համար` նշելով, որ մարդահամարի արդյունքների մշակման աշխատանքները դեռեւս շարունակվում են:
Կողմերը կարեւորեցին ՄԱԿ-ի անդամ երկրներում տվյալների բազների ստեղծմանն ուղղված աշխատանքները` արձանագրելով, որ դրանց առկայությունը նպաստում է առավել արդյունավետ եւ հասցեական ծրագերի իրականացմանը: Զրուցակիցները քննարկեցին նաեւ հետագա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Նյու Յորքում ավարտելով հանդիպումները` փոխվարչապետը վերադարձավ Երեւան:
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է “Հուրալ” թերթի գլխավոր խմբագրի հայցը
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է “Հուրալ” թերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալովի՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճռի բողոքարկման հայցը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, մարտի 12-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Զեյնալովին մեղավոր է ճանաչել խոշոր չափերի կաշառք վերցնելու, հարկերից խուսափելու մեջ՝ դատապարտելով 9 տարի ազատազրկման:
Զեյնալովը ձերբակալավել է 2011թ. հոկտեմբերին՝ նախկին պատգամավոր Գյուլար Ահմեդովայի հայցի հիման վրա: Վերջինս ներկայում ազատազրկված է խարդախության համար: Դատավարության ընթացքում ներկայացված մեղադրանքները չեն հիմնավորվել:
Զեյնալովի փաստաբանը դատարանի որոշումը անարդար և անօրինական են որակել:
Նրանք մտադիր են վճիռը բողոքարկել նաև Գերագույն դատարանում, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Զեյնալին հայտարարել է, որ ձերբակալվել է քաղաքական պատվերով և խոսքի ազատության զոհ է:
Մեհրիբան Ալիևա`Ադրբեջանի նախագահական ընտրությունների հավանական թեկնածու. Ալի Ալիրզաև
Ադրբեջանի իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցության համահիմնադիր, կուսակցության քաղխորհրդի անդամ Ալի Ալիրզաևը սենսացիոն հայտարարություն է արել Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների առնչությամբ:
Ինչպես հաղորդում է “Haqqin.az”-ը, “Ենի Մուսավաթ” թերթին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գործիչը ընդգծել է, որ չի բացառում` գալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Իլհամ Ալիևի փոխարեն կարող է իր թեկնածությունն առաջադրել նրա կինը՝ պատգամավոր Մեհրիբան Ալիևան:
“Ես այդ տարբերակը չեմ բացառում: Եթե օբյեկտիվ լինենք, ապա այլ թեկնածուի ես չեմ էլ տեսնում: Ադրբեջանի պայմաններում, հաշվի առնելով ընտրազանգվածի տրամադրությունները և այլ պատճառներ, նման արդյունքը սպասելի է”,-ասել է նա:
Ալիրզաևը նաև ընդգծել է, որ “Ենի Ազերբայջանը” ներկայում Ադրբեջանի ամենաուժեղ քաղաքական ուժն է և եթե պաշտպանի ինչ-որ մեկի թեկնածությունը, ապա այդ թեկնածուի հաղթանակը երաշխավորված է:
Ադրբեջանի նախագահական ընտրությունները նախանշված են 2013թ-ի հոկտեմբերին:
Հավելենք, որ 2008թ. Ադրբեջանի Սահմանադրության մեջ կատարվել են փոփոխություններ: Համաձայն դրանց` գործող նախագահ Իլհամ Ալիևը կարող է երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում (մինչև այդ նախագահական ընտրություններում միևնույն անձը կարող էր երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել):
Ադրբեջանի դպրոցներից մեկում աշակերտը ուսուցչի պատճառով սրտի կաթվածից մահացել է (տեսանյութ)
Ադրբեջանի դպրոցներից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել. 11-րդ դասարանի աշակերտը սրտի կաթվածից մահացել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, դեպքը տեղի է ունեցել առավոտյան Սումգայիթ քաղաքի թիվ 17 դպրոցում: 11-րդ դասարանի աշակերտ Ազադ Իլյասովը դասից ուշացել է, ինչի պատճառով ուսուցիչը որպես պատիժ նրան ստիպել է վազել դպրոցի շուրջը: Վազքի ժամանակ Իլյասովը սրտի կաթված է ստացել:Շշտապօգնության բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը:
Ադրբեջանական կայքը հիշեցնում է, որ նույն այդ դպրոցում ամիսներ առաջ մեկ այլ ուսուցիչ բռնի ուժ էր գործադրել աշակերտների նկատմամբ: Դասը խանգարելու համար ուսուցիչը աշակերտներին շարել էր գրատախտակի մոտ և բռունցքներով հարվածել նրանց: Նման անմարդկային արարքի համար ուսուցիչը դպրոցից հեռացվել էր: Այդ անգութ արաքի տեսանյութը հայտնվել էր սոցցանցերում և հեռուստաալիքներում:
Ձեզ ենք ներկայացնում այդ տեսանյութը.
ԱԻ նախարարության համակարգած հակակարկտային կայանները գործել են անխափան
Մայիսի 12-ին ՀՀ տարածքում տեղացած ուժեղ կարկուտը աննկարագրելի վնաս հասցրեց գյուղատնտեսությանը: Հակակարկտային կայանների աշխատանքը բնավ չզգացվեց, ուստի առաջացավ պարզաբանման կարիք: Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում իրավիճակը փոձեցին պարզաբանել ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը և «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը: Պարզվում է` «նախարարության համակարգած հակակարկտային կայանները գործել են անխափան»:
«Չորս մարզերում գործող հակակարկտային կայանները պաշտպանում են 50 հազար հեկտար տարածքից 13 հազարը: Մեկ կայանը պաշտպանում է միայն 500 քմ մակերեսով տարածք: Կայանները ավտոմատացված են, և դեպի կարկտաբեր ամպը մոտ 50 հազար կրակոց է արձակվել մեր վերահսկողության տակ գտնվող բոլոր կայաններից միասին վերցված: Սակայն, քանի որ այդպիսի կայանների քանակն այսօր քիչ է, իսկ կարկտահարությունը շատ ուժեղ էր, հնարավոր չեղավ խուսափել աղետալի հետեւանքներից: Այժմ աշխատանքներ են տարվում հանրապետության տարածքում գտնվող բոլոր հակակարկտային կայանները, որոնք տեղադրվել են անհատ ձեռներեցների եւ գյուղապետերի կողմից, վերցնել մեր վերահսկողության տակ, որպեսզի դրանց աշխատանքն ավելի արդյունավետ լինի: Նման կայանների գործարկման եւ սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա պետությունը: Նախատեսվում է ապագայում ևս 1200 հակակարկտային եւ նոր ռադիոլոկացիոն կայաններ տեղադրել Հայաստանի տարածքում: Ներկայումս Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ». – ասաց Հովսեփյանը:
Նա սեքսի ուսուցիչ է (լուսանկարներ)
Թուրքական «Haberler»-ը պատմում է շատ արտասովոր մասնագիտություն ունեցող մի մարդու մասին: Ռուսական արմատներ ունեցող Ալեքս Մեյը սեքսի ուսուցիչ է: Վերջինիս 18 դասաժամից բաղկացած դասընթացներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ վճարելով համապատասխան գումար: Ալեքսը հավաստիացնում է, որ իր գիտելիքները օգտակար են սեռական հարաբերություններում անվստահություն ունեցող մարդկանց համար: Ահա որոշ լուսանկարներ Ալեքսի անցկացրած պարապունքներից:
«Avatar» ֆիլմի աստղ Զոյի Սալդանան զզվել է տղամարդկանցից և կին զուգընկեր է ուզում
«Avatar» ֆիլմի հոլիվուդյան աստղ Զոյի Սալդանան հայտնվել է նշանավոր «Allure» ամսագրի շապիկին: Իր տված հարցազրույցում Սալդանան հետաքրքիր բացահայտումներ է արել: Նա նշել է, որ արդեն հոգնել է իր նման հոլիվուդյան դեմքերի հետ շփվելուց և այլևս չի ուզում տղամարդկանց հետ լինել: Դերասանուհին ասել է, որ սեռական այլ կողմնորոշման հարցում բաց հայացքներ ունի:
Սալդանան պատմել է իր սիրային կյանքի տարբեր դրվագների մասին և նշել, որ տղամարդկանցից հոգնածությունը իր մոտ առաջացել է Բրդելի Կուպերի հետ հարաբերություններից հետո: «Ապագայում կին զուգընկերոջս հետ միասին կարող եմ մեծացնել երեխաներիս»,-նշել է Զոյին:
Հայաստանի և Բելառուսի նախագահները ներկա են գտնվել Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը
Մոսկվայում ամերիկյան հատուկ գործակալ է ձերբակալվել
Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական բյուրոյի մի գործակալի: Այդ մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ վկայակոչելով ռուսական «ITAR-TASS»-ին:
Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի՝ Մոսկվայում տեղակայված դեսպանատանը քաղաքական հարցերով զբաղվող գրասենյակում որպես քարտուղար աշխատող Քրիստոֆեր Ֆոգլը, հարցաքննությունից հետո հանձնվելու է ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին:
PKK-ի հետ քաշվող առաջին խումբը 7 օր քայլելով հասել է թուրքական սահմանին
Քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ Նովրուզի ժամանակ արած հետ քաշվելու կոչից հետո PKK-ի մարտիկների առաջին խումբը մոտեցել է Թուրքիայի սահմանին: 13 հոգանոց խումբը, որոնցից 6-ը՝ կին, շրջանի մյուս մարտիկների հետ միասին հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնց թվում են եղել նաև հայտնի լրագրող Հասան Ջեմալը և «Ակօս»-ի թղթակից Ույգար Գյուլթեքինը:
PKK-ի մարտիկների խմբի խոսնակները լրագրողներին ասել են, որ Օջալանի կոչի հիման վրա հետ քաշվելու որոշում են ընդունել, սակայն ԱԶԿ-ի նկատմամբ վստահություն չունեն: Նրանք նշել են, որ հետ քաշվելու ընթացքում ռազմական գործողություններին են դիմել, ինչը դանդաղեցնում է գործընթացը: Մարտիկների խումբը «Ակօս»-ի թղթակցին պատմել են, որ յոթ օր շարունակ քայլել են: Խմբի որոշ անդամներ 2-3 տարի է, ինչ սարերում են, սակայն կան նաև այնպիսիք, ովքեր արդեն 15 տարի է քրդական պայքարի մեջ են: Նրանք նշել են, որ իրենց համար շոկ էր հետ քաշվելու կոչը, քանի որ երկար ժամանակ պատերազմի էին նախապատրաստվել: Սպասվում է, որ մի քանի օրից սահմանին կմոտենա PKK-ի երկրորդ խումբը:
Մենք ոչ թե լքեցինք մեր տունը, այլ չուզեցինք խժդժություններ առաջացնել նրա ներսում, իսկ այժմ կրկին միավորվում ենք. ՀՀՇ վերագրանցման նախաձեռնողներ
Հայոց Համազգային Շարժումը վերածնվել է: Վերագրանցման նախաձեռնողներն են Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը և Կարապետ Ռուբինյանը, ովքեր այսօր հանդիպեցին լրագրողների հետ: Գործիչները նշեցին, որ իրենք հպարտանում են կուսակցության 25 տարվա քաղաքական գործունեությամբ և ցավ զգում ձախողումների ու սխալների համար, հանդիսանալով ՀՀՇ Ղարաբաղյան շարժման տարիներից եկող ողջ գաղափարախոսության կրողները, գտնում են, որ ինչ-որ մեկի կամ մի քանիսի որոշմամբ չի կարող վերանալ նման պատմություն ունեցող կուսակցությունը, ուստի իրենք որոշել և իրականացնում են ՀՀՇ վերագրանցումը:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ պետք է արվի այն հարցի հետ, որ մարդիկ կապում են ՀՀՇ անունը Լևոն տեր-Պետրոսյան անվան հետ և դժվար է առանց մեկ մեկու պատկերացնել երկուսը, բանախոսները պնդեցին, որ միանշանակ սխալ է կուսակցությունը կապել անձերի ու լիդերների հետ, և իրենք շատ շուտով իրենց գործունեությամբ կապացուցեն, որ հնարավոր է կառավարել կուսակցությունը համատեղ ուժերով` չունենալով լիդերներ և բացի սա ընդգծեցին այն փաստը, որ ՀՀՇ-ն չի կարող կապվել միայն Լևոն տեր-Պետրոսյանի անվան հետ հենց թեկուզ այն պատճառով, որ շարժումը սկիզբ է առել մի ողջ խմբի նախաձեռնությամբ, որոնցից մեկն է եղել Լևոն տեր-Պետրոսյանը, բայց նա բնավ էլ հիմնադիրը ու միակ առաջնորդը չի եղել կուսակցության պատմության մեջ, կուսակցություն, որն իրենց ու հազարավոր այլ մարդկանց տունն է եղել և մնում է: Այս պնդումը լրագրողներից մեկի մոտ հարց առաջացրեց` իսկ ինչու՞այդ դեպքում իրենք ժամանակին լքեցին այդ տունը: Հարցին ի պատասխան Հովհաննես Իգիթյանն ասաց. «Մենք ոչ թե լքեցինք մեր տունը, այլ չուզեցինք խժդժություններ առաջացնել նրա ներսում, քանի որ համաձայն չէինք այնտեղ տեղի ունեցող որոշ գործընթացների հետ, իսկ այժմ կրկին միավորվում ենք»:
Հրդեհ բենզալցակայանում
Մայիսի 13-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում գտնվող բենզալցակայանում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և հինգ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.15-ին, մարվել՝ 18.25-ին: Գ. Մոսյանին պատկանող բենզալցակայանում այրվել են 200 լ տարողությամբ 4 և 20 լ տարողությամբ 20 հատ վառելիքի տարրաներ:
Հրդեհի հետևանքով 1972 թ. ծնված Գ. Մոսյանը և 1996 թ. ծնված Է. Սահակյանը 2-3-րդ աստիճանի այրվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետև հոսպիտալացվել Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Գերատեսչական պարգեւների հանձնման արարողություն Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից
Մայիսի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված ընդունելություն:
Ընդունելությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգեւոր դասի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի կողմից «Ծովակալ Իսակով» եւ «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալներ, պարգեւներ եւ արժեքավոր նվերներ հանձնվեցին Երկրորդ աշխարհամարտի վետերաններին եւ արցախյան հերոսամարտի թբիլիսահայ մասնակիցներին:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գերատեսչական պարգեւների հանձնման արարողության ավարտին դեսպան Մանուկյանը շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի եւ Շուշիի ազատագրման համար մղված մարտերի մասնակիցներին մայիսյան եռատոնի կապակցությամբ եւ նշեց, որ նրանց սխրանքը հայրենասիրության օրինակ է յուրաքանչյուր հայորդու համար:
Ո՞վքեր են մեր ավագանիները
Այսօր կայացած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները, ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի 21 և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի 113 թեկնածուների գրանցումները:
ԿԸՀ որոշմամբ` «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Մեսրոպ Լևոնի Մովսեսյանի գրանցումը ևս ուժը կորցրած է ճանաչվել:
Հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է Երևանի ավագանու անդամներ ընտրվելու վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի, ավագանու անդամներ են ընտրվել.
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից`
- Մարգարյան Տարոն Անդրանիկի
- Լպուտյան Սմբատ Գարեգինի
- Թոքմաջյան Հովհաննես Վաչեի
- Մուսայելյան Հովիկ Զավենի
- Գևորգյան Աստղիկ Արսենի
- Երնջակյան Արա Հարությունի
- Վարդազարյան Մարտին Ցոլակի
- Ազարյան Ենոք Ռուբենի
- Իգիթյան Լևոն Սուրենի
- Ասատրյան Աննա Գրիգորի
- Հովհաննիսյան Կամո Գեդեոնի
- Մինասյան Գրիգոր Արայի
- Թոխատյան Հրանտ Արամի
- Դովլաթյան Միքայել Ֆրունզեի
- Նահապետյան Նաիրա Միհրանի
- Դեմոյան Հայկ Անուշավանի
- Արեյան Կամո Առաքելի
- Լափաուրի Նատալյա Էլվանի
- Սեդրակյան Դավիթ Մհերի
- Շահինյան Համբարձում Արամայիսի
- Երեմյան Արմեն Լևոնի
- Մարության Հովհաննես Ռոբերտի
- Մանուկյան Վաչագան Վոլոդյայի
- Սիրունյան Ռոզա Վանյայի
- Մադաթյան Արման Էդուարդի
- Ներսիսյան Սուրեն Սաղաթելի
- Պետրոսյան Արթուր Պարույրի
- Գրիգորյան Կարեն Համիկի
- Մկրտչյան Սերգեյ Բորյայի
- Հայրապետյան Հայրապետ Արտավազդի
- Էքիզլարյան Հակոբ Միհրանի
- Թադևոսյան Մանասե Աշիկի
- Կետիկյան Արա Ժիրայրի
- Խաչատրյան Հակոբ Գրիգորի
- Սարգսյան Գրիգոր Մարտինի
- Աղաբաբյան Արամ Աշոտի
- Խաչատրյան Գևորգ Նորիկի
- Ասատրյան Սերգեյ Անդրանիկի
- Պապայան Աշոտ Հայկի
- Այվազյան Հրաչյա Աշոտի
- Ավետիսյան Մանվել Հովհաննեսի
- Ամոյան Արմեն Օվչիի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից՝
- Պողոսյան Թամարա Հարությունի
- Պողոսյան Ջիվան Կրմիանի
- Սահակյան Արմեն Սերյոժայի
- Գրիգորյան Գրիգորի Գագիկի
- Եսայան Գուրգեն Մնացականի
- Միրզոյան Վահան Ալբերտի
- Մարտիրոսյան Ռադիկ Գարուշի
- Կճոյան Ռուբեն Նշանի
- Քոչարյան Իրինա Վալերիի
- Վարդանյան Հայկ Լևոնի
- Իոսիֆյան Դավիթ Արամի
- Բեգոյան Տիգրան Վարուժանի
- Իսախանյան Մարտիկ Բագրատի
- Գյոզալյան Ռաֆֆի Վրեժի
- Գյուլազյան Արմինե Գուրգենի
- Խաչատրյան Էվելինա Հարությունի
- Շառոյան Սամվել Խաչիկի
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից՝
- Մարտիրոսյան Արմեն Պավլիկի
- Բախշյան Անահիտ Ներսեսի
- Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի
- Բաղդասարյան Գագիկ Գուրգենի
- Գասպարյան Արթուր Մանուկի
- Սանասարյան Դավիթ Տարոնի
Դոլարը բարձրանում է
Խանութի սառցախցում գտել են նորածինների դիակներ
ՌԴ Վերին Պիշմայի կենտրոնական մթերային խանութի նկուղի սառցախցում մայիսի 14-ին հայտնաբերել են երկու նորածնի մարմին: Առևտրային կետում աշխատանքը դադարեցվել է:
“Интерфакс” գործակալության տվյալների համաձայն, մարմինները խորը սառեցված վիճակում են և ներկայում հնարավոր չէ որոշել ոչ երեխաների սեռը և ոչ էլ վնասվածքների առկայությունը: Փորձագետները պատրաստվում են հերձել մարմինները, պարզվում են հանգամանքները, թե ինչպես են դրանք հայտնվել սառցախցում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում
Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի աշխատանքը՝ հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման գործում: «Այս տարիների ընթացքում ստեղծվել է լավ հիմք՝ երկկողմ հարաբերությունների ընլայնման և խորացման համար: Մեզ համար օրինակելի է Շվեյցարիայի փորձը տարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ, ուստի մեծապես կարևորում ենք երկկողմ փոխգործակցության ամրապնդումը»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Զրուցակիցները կարևորել են Սյունիքի մարզում իրականացվող գյուղական համայնքների և անասնապահության զարգացման ծրագրերը, որոնց նպատակը ֆերմերային տնտեսություններին աջակցելն է:
Դեսպանը տեղեկացրել է, որ Շվեյցարիայի կառավարությունն այս ծրագրի իրականացման նպատակով 2013 թվականին հատկացրել է 8 մլն դոլար՝ նախորդ տարվա 4 մլն-ի փոխարեն:
Կոնստանտին Օբոլենսկին կարևորել է հատկապես երկկողմ տնտեսական կապերի սերտացումը և հույս հայտնել, որ նորաստեղծ հայ-շվեյցարական առևտրային պալատն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ:
Նորամուտ Եվրոպայի առաջնությունում
Մայիսի 15-ին լուսաբացին մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի հավաքականը կուղևորվի Ավստրիա, որպեսզի մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի:
Մերոնք ընգրկված են 5-րդ խմբում: Վիճակահանությամբ բաժին են հասել ուժեղ մրցակիցներ: Վիեննայից 60 կմ հեռու գտնվող Թուլն քաղաքի մարզապալատում Հայաստանի հավաքականը մայիսի 17-ին, 18-ին և 19-ին կմրցի համապատասխանաբար Ավստրիայի, Հոլանդիայի և Բուլղարիայի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի հավաքականը լրջորեն է նախապատրստվել: Նոյեմբերից այն կանոնավոր պարապմունքներ է անցկացրել: Բացի այդ, թիմը վերջերս Թբիլիսիում ստուգողական հանդիպումներում ուժերն էր չափել Վրաստանի 4 լավագույն թիմերի հետ և բոլոր խաղերը գրանցել իր օգտին:
Հավաքականի մարզիչներ Աստղիկ Գյուրջինյանը և Անահիտ Հարությունյանը հայտնեցին, որ թեև մրցակիցներն ուժեղ են, սակայն հանդբոլիստուհիները տրամադրված են լավ խաղ ցուցադրելու և պատվով դուրս գալու փորձությունից: Հավաքականի կազմը համալրելու են նաև Ֆրանսիայում բնակվող մեր երեք հայրենակցուհիներ: Նրանք իրենց խաղընկերներին կմիանան մրցավայրում:
Ի դեպ, այս տարիքի մեր հանդբոլիստուհիները նորմուտ են նշելու եվրոպական ստուգատեսում: Հայաստանի պատվիրակության կազմում են` Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամներ Աննա Մելքոնյանը (գլխավոր քարտուղար), Հերմինե Դուզյանը (Ֆրանսիա):
Մեր երկրի պատիվը կպաշտպանեն` դարպասապահներ` Սոֆիկ Թորոսյանը, Մարգո Թերզյանը (Ֆրանսիա), մարզահրապարակի խաղացողներ` Անի Ասատրյանը, Լուիզա Թուխիկյանը, Մերի Վահանյանը, Լիլիթ Ավագյանը, Անի Գաբրիելյանը, Մարիամ Մուրադյանը, Անահիտ Մուրադյանը, Մարիամ Առաքելյանը, Լուսինե Մխիթարյանը, Արուս Սուքիասյանը, Սաշա Բոյաջյանը (Ֆրանսիա), Լորենա Կորկոտյանը (Ֆրանսիա):

