Սիդնեյի նավահանգստի կամուրջը վերջապես 1932թ-ից հետո կվերանորոգվի: Երկու տարվա ընթացքում նրան նոր գույն կտան:
Քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները միմյանց միացնող կամուրջը իր 81 տարվա պատմության մեջ առաջին անգամ կներկվի:
Կամրջի որոշ հատվածներ ժանգոտված են: Նախատեսվում է ներկել 485,000 քառ մետր տարածք, որը հավասար է 60 ֆուտբոլի դաշտերի:
Ճանապարհային նախարար Դունքան Գեյն ասել է, որ չգունաթափվող ներկը կդիմակայի ցանկացած պայմաններ:
Նոր ներկը կտևի 30 տարի և ժամանակի ընթացքում չի փոփոխվի կամ մգանա:
Ներկման աշխատանքները կկատարեն 50 նկարիչներ: Այն կարժենա 20 մլն ավստրալական դոլար:
Daily Archives: May 30, 2013
Զուգարանում ընկած նորածինը դուրս է գրվում հիվանդանոցից
Նորածին տղան այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Այստեղ նա հայտնվել էր, երբ նրա մայրը ծննդաբերելու ժամանակ հանկարծակի գցել է փոքրիկին զուգարանի անցքը, որից հետո նա հայտնվել է զուգարանի խողովակի մեջ:
Նրա մայրը, պապն ու տատը հոգ կտանեն նորածնի մասին: Հայրը որոշել է ԴՆԹ-ի թեստ տալ` պարզելու համար, արդյոք նա իր սեփական երեխան է:
Հիվանդանոցում երեխային անվանում են “59 համարի փոքրիկ”, քանի որ ինկուբատորը կրում էի 59-րդ համարը:
Չինական սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է իրադարձության մասին: Շատերը փոքրիկին հաջողություն են մաղթում:
Նրա 22-ամյա չամուսնացած մայրը հղիությունը գաղտնի է պահել: Նա ծննդաբերել է անսպասելի, երբ գտնվում էր զուգարանում:
Տղան 10 սմ խողովակի մեջ մնացել է շուրջ մեկ ժամ, որից հետո հրշեջներին և բժիշկներին հաջողվում է փրկել նրան:
Մերկելն ու Օլլանդը կքննարկեն երիտասարդների զբաղվածության հարցը
Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները հինգշաբթի կհանդիպեն քննարկելու երիտասարդներին հուզող հարցերը, հատկապես աշխատանքային ճգնաժամը:
Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը կհանդիպի իր գործընկեր Ֆրանսուա Օլլանդին քննարկելու երիտասարդների աշխատանքային հարցերը, որոնք հունիսի վերջին Եվրոպական միության վեհաժողովում քննարկվող հարցերից մեկն է:
Երկու առաջնորդները նախքան Էլիզեյում բանակցությունները սկսելը կայցելեն Լուվր:
Նրանք նաև կծանոթանան Եվրոպայում զարգացման և մրցակցության խթանմանն ուղղված ծրագրերի զեկույցին, որոնց համահեղինակներին են Siemens-ի խորհրդի ղեկավար Գերարդ Քրոմը և Saint Gobain-ի խորհրդի ղեկավար Ժան-Լուի Բեֆֆան:
Հիշեցնենք, ոչ Բերլինն ու Փարիզը որոշել են միասին մշակել ծրագիր երիտասարդների զբաղվածությունը ապահովելու համար:
Մարսի վրա մողես են հայտնաբերել
Ճապոնիայի մի քաղաքացի Մարսի լուսանկարների վրա մողես է նկատել և հայտարարել է, որ Մարսի վրա այնուամենայնիվ կյանք կա, հաղորդում է Digital Journal-ը:
Համապատասխան լուսանկարը տեղադրվել է NASA-ի կայքի վրա: Ճապոնացին հայտնաբերելով պատկերը իր բացահայտումը կիսել է UFO պորտալի հեղինակների հետ: Ճապոնացու բնորոշմամբ լուսանկարի վրա պարզ երևում է չորս թաթերով և պոչով արարածը
Որոշ մեկնաբաններ ենթադրում են, որNASA -ն հատուկ կենդանիներ է տարել Մարս, որպեսզի տեսնի , թե նրանք ինչպես են իրենց պահում “թշնամական ” միջավայրում:
Համացանցից օգտվողների մեծ մասը համաձայն են, որ ճապոնացու նկատած մողեսը սովորական քար է: NASA-ի,ներկայացուցիչները առայժմ չեն մեկնաբանում նմանատիպ հայտանագործությունները:
Թուրքիայում 300 սպա և ենթասպա լքել են բանակը
Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի շարքերը վերջին մեկ շաբաթվա ընթացքում լքել են 300 սպա և ենթասպա, հաղորդում է թուրքական “Սաբահ” թերթը:
Թուրքական բանակի 300 սպա և ենթասպա ժամկետից շուտ թոշակի անցնելու դիմում են ներկայացրել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մեծ թվով սպաներ տեղափոխվելու են Թուրքիայի հարավային և հարավ-արևելյան շրջաններում ծառայելու:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հայտարարել է, որ 2005 թ.-ի հունվարի 1-ից մինչ 2013 թ.-ի մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում սեփական նախաձեռնությամբ աշխատանքից ազատվել, թոշակի կամ պահեստազոր են անցել 44.945 սպա, ենթասպա և պայմանագրային սերժանտ:
Որո՞նք են վերջին վեց ամսում աշխարհում ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած քաղաքները
«Mastercard» ընկերությունը անցկացրել է «Global Destination Index» անունը կրող հետազոտությունը պարզելու համար, թե 2013 թվականի անցած վեց ամիսների ընթացքում աշխարհի որ քաղաքներ են ամենից շատ զբոսաշրջիկ ընդունել: Ըստ հետազոտության արդյունքների՝ առաջատարների տասնյակը գլխավորում է Թայլանդի մայրաքաղաք Բանգոկը, որտեղ այցելել է 15,98 միլիոն զբոսաշրջիկ: Առաջին անգամ է, որ ասիական մի երկիր գլխավորում է այս ցուցակը: Բանգոկից քիչ է հետ մնում Լոնդոնը՝ 15,96 միլիոն այցելուով, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Փարիզը, որը այս վեց ամսվա ընթացքում 13,92 միլիոն զբոսաշրջիկ է հյուրընկալել:
Հնգյակում տեղ գտած մյուս քաղաքներն են Սինգապուրը և Նյու Յորքը: «Radikal»-ի հաղորդմամբ՝ Ստամբուլը 10,37 այցելուով տասնյակում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում, որին հետևում են Դուբայը, Կուալա Լումպուրը, Հոնգկոնգն ու Բարսելոնան:
Տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստը
Բաշար Ասադը հայտարարել է С-300-ի առաջին խմբաքանակը ստանալու մասին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խոսքով, իր երկիրը Ռուսաստանից ստացել է С-300 ի առաջին խմբաքանակը,հայտնել է լիբանանյան “Ալ-Մանար” հեռուստաալիքը:
Հայտարարություն արել է Ասադը` շիիթական խմբավորմանը պատկանող “Ալ-Մանարին” տված հարցազրույցի ժամանակ, որը կցուցադրվի այսօր: Հեռուստաալիքը ընդամենը հարցազրույցից մի փոքր հատված է բացահայտել:
Մայիսի սկզբին ամերիկյան մամուլում նման տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանը պլանավորում է հակաօդային С-300 հմալիրներ մատակարարել Սիրիային, ինչը Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից սուր քննադատությամբ ընդունվեց: Մոսկվան էլ պատասխանեց, որ ընդամենն իրականացնում է մի քանի տարի առաջ կնքված պայմանագրի պայմանը:
Հերոսանալու համար, երիտասարդը կազմակերպեց աղջկա առջանգումը,իսկ հետո պատահական սպանեց
ԱՄՆ-ում 15-ամյա Նիկոլ Քեյբլը զոհվել է 20-ամյա Կայլ Դյուբի պատճառով, որը հերոսանալու համար նույնիսկ հատուկ պլան էր մշակել:
Նա աղջկան ժամադրեց, հետո նրան առևանգեց ու, պլանի համաձայն , պետք է աղջկան “ազատագրեր” հանցագործների ձեռքից:
Սակայն այս պատմություն ողբերգական ավարտ ունեցավ.իրավապահ մարմինները տղային մեղադրեցին աղջկա առևանգման, ապա` սպանության մեջ: Ոստիկանների տեղեկությունների համաձայն, աղջկա մարմինն առևանգումից մեկ շաբաթ անց հայտնաբերվել է անտառում: Ամենայն հավանականությամբ, Նիկոլը զոհվել է այն ժամանակ, երբ երիտասարդը նրան կապկպած տեղափոխում էր մեքենայի բեռնախցիկում:
Մահվան պատճառը չի հայտնվում:
«Սեյրան Օհանյանը մեզ ընդունեց որպես մարտական ընկեր». պաշտպանության նախարարը հանդիպել է ազատամարտիկներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 30-ին ընդունել է ազատամարտիկների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամներին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ազատամարտիկներին մտահոգող խնդիրներին: Փոխվստահության մթնոլորտում քննարկվել են ազատամարտիկների ներկայացրած առաջարկները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել հանդիպմանը ներկա ոլորտի պատասխանատուներին:
Նախաձեռնության անդամ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքներից: «Մենք հարց ենք բարձրացրել ազատամարտիկների ընտանիքների սոցիալական և կենսաթոշակային խնդիրների հետ կապված: Այսօր մեզ ընդունեց պաշտպանության նախարարը, բոլոր խնդիրները արդյունավետ քննարկել ենք: Մոտակա ժամանակներում Սեյրան Օհանյանը նշված հարցերը կբարձրացնի համապատասխան մարմիններում: Մենք շնորհակալ ենք նրա ընդունելությունից»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը` հավելելով, որ ազատամարտիկները շարունակելու են քաղաքացիական ակտիվությունը:
«Շուշի-92» ազատամարտիկների և Վետերանների միավորում ՀԿ նախագահ, պահեստազորի մայոր Ջուլիետա Գևորգյանի խոսքերով` հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում. «Սեյրան Օհանյանը մեզ ընդունեց որպես մարտական ընկեր: Մենք վաղուց ենք ճանաչում Սեյրան Օհանյանին, նրա սկզբունքներին քաջատեղյակ ենք և գիտենք, որ ընթացք կտրվի բարձրացված հարցերին: Նախարարից խնդրում էինք ազատամարտիկների կարգավիճակի հստակեցում, բժշկական ապահովագրում, ազատամարտիկների հիշատակին նվիրված թանգարանի կառուցում, թոշակների և այլ բնույթի սոցիալական խնդիրների լուծում»,- նշել է Ջուլիետա Գևորգյանը` ընդգծելով, որ իրենք կողմ են համագործակցությանը:
Իրավախորհդատվական աջակցություն զորակոչիկներին
Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի կողմից Իջևանում կազմակերպված իրավախորհրդատվական միջոցառման ժամանակ նախազորակոչային տարիքի երիտասարդներին ու նրանց ծնողներին է ներկայացվել «Իրավական ուղեցույց նորակոչիկի համար» գրքույկը:
Հանրապետական զինկոմիսարիատի իրավաբան աշխատակիցները և փորձագետները ներկայացրել են ապագա զինվորի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանել զորակոչիկների և նրանց ծնողների բազմաթիվ հարցերին:
Իրավախորհրդատվական նման միջոցառումներ են կայացել արդեն Գյումրի, Վանաձոր, Աբովյան քաղաքներում:
Ամփոփվեց «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովը
ՀՀ պաշտպանության նախարարությունում մայիսի 30-ին ամփոփվեց «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովը:
Գիտաժողովի ավարտին մասնակիցների կողմից մի շարք առաջարկներ արվեցին` միտված սպա-հոգեբանների համակարգի զարգացմանը, ինչպես նաև ռազմական հոգեբանների գիտելիքների և հմտությունների, մասնագետական ունակությունների բարձրացմանը: Ներկայացվեցին նաև զինվորականների շրջանում կոնֆլիկտների առաջացման հոգեբանական գործոնները, նշվեցին դրանց վերացման ուղիները, այդ համատեքստում ընդգծվեց սպայական անձնակազմի վերապատրաստման կարևորությունը:
Ողջունելով մասնակիցներին և իր գոհունակությունը հայտնելով գիտաժողովի անցկացման կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց ռազմական հոգեբանության գործոնը զինված ուժերում` նշելով, որ այն կարող է վեր հանել և՛ բացասական, և՛ դրական երևույթները` լուծում տալով ծառացած խնդիրներին: Պաշտպանության նախարարը հավելեց, որ հոգեբանական պատրաստության աշխատանքների արդյունքները տեսանելի կլինեն զինծառայողի բարձր պատրաստվածության, առաջադրված խնդիրներն արդյունավետ կատարելու դեպքում: Այս առումով Սեյրան Օհանյանը կարևորեց վարժանքների անցկացումը զինծառայողների հոգեբանական զարգացման և մարտական ոգու կոփման գոծում: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց մայրենի լեզվի ուսուցման և ընդհանրապես կրթական պրոցեսի վրա:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով` կարևորագույն խնդիրներից է հաղթողի կերպարի ձևավորումը հասարակության շրջանում, հատկապես` բանակում. «Բանակը բոլոր երկրներում, առավել ևս մեր իրականությունում, ընկալվում է որպես սրբություն: Մեր բանակը կռվել, հաղթել է և այսօր էլ հայրենիքի սահմաններն է պաշտպանում: Հաղթողի գործոնը, հաղթողի կերպարը հարկավոր է խորապես ներկայացնել հասարակությանը` ընդգծելով այն ամբողջ դրականը, որ կա բանակում, նաև` բանակի քրտնաջան աշխատանքն ու այն քննությունը, որ բանակն ամեն օր հանձնում է սահմանները պաշտպանելիս»,- եզրահանգեց պաշտպանության նախարարը:
Ավարտին Սեյրան Օհանյանը նախանշեց հետագա անելիքները` աշխատանքները գործնական փուլ տեղափոխելու համար, ինչպես նաև գիտաժողովի անդամներին հանձնարարեց կազմել միջոցառումների ծրագիր` ճիշտ ընտրելով գործողությունների հաջորդականությունը:
«Յունիգրաֆ իքսը» հյուրընկալեց Կենդանաբույժների համաշխարհային ծառայության մասնագետներին
Մայիսի 30-ին թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկան հյուրընկալել էր Կենդանաբույժների համաշխարհային ծառայության մասնագետներին։ Կենդանաբույժների համաշխարհային ծառայության երեք մասնագետներից բաղկացած խումբը կենդանիների ստերջացման դասեր անցկացրեց «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցների համար։ Տեղի ունեցավ փորձի փոխանակում։ Եվրոպացի մասնագետները պատասխանեցին «Յունիգրաֆ իքսի» կենդանաբույժների հարցերին։
Եվրոպացի մասնագետները Հայաստան են ժամանել «Երիտասարդ կենդանաբույժների վերապատրաստում» նախագծի շրջանակներում, որն իրականացնում է «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ։
Հայաստանյան այցելության ընթացքում կենդանաբույժները վարպետության դասեր են անցկացնում նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար։
«Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը տեղեկացրեց, որ թրեյնինգները միտված են թափառող կենդանիների հիմնախնդիրների լուծմանը։ «Մենք ունենք այն ներուժը, որպեսզի պետական, մասնավոր և հասարակական սեկտորների համագործակցության արդյունքում կենդանիների գլխաքանաքի վերահսկման խնդիրը լուծենք ամբողջությամբ»,- նշեց Նարե Արամյանը։
«Յունիգրաֆ իքս» ընկերությունը բաց է համագործակցության համար և պատրաստ է գործակցել թափառող կենդանիների խնդրով մտահոգ ցանկացած կազմակերպության հետ։
«Յունիգրաֆ իքս» ՍՊԸ
Ադրբեջանի ՆԳ նախկին նախարարին սպառնալուց հետո ազատ են արձակել
Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Իսքենդեր Համիդովը ազատ է արձակվել:
Նախկին պաշտոնյան ձերբակալվել էր մայիսի 29-ի կեսօրին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`իրավապահները սրճարանում ոլորել էին նրա ձեռքերը, նստեցրել ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է “Contact.az” կայքը, 3.5 ժամ անց Համիդովին բաց են թողել: “Ինձ բռնի ուժով նստեցրին ավտոմեքնենան, նույնիսկ ատրճանակ էին պահել վրաս, հետո կապկպեցին աչքերս և տարան անհայտ ուղղությամբ: Երբ աչքերս բացեցին, մենք արդեն ոստիկանական բաժանմունքում էինք”,-պատմել է Համիդովը:
Բաժանմունքում նրան հարցաքննել են Նովհանըում մայիսի 28-ի ելույթի մասին և զգուշացրել, որ այլևս նման հայտարարություններով հանդես չգա: Ի պատասխան`Համիդովը ասել, որ էլ ավելի կոշտ ելույթներով է հանդես գալու: Այնուհետև ոստիկանները կրկին կապկպել են իր աչքերը, ապա իջցրել նրան այնտեղ, որտեղ ձերբակալել էին:
Հիշեցնենք, որ Համիդովը մայիսի 28-ին`Ադրբեջանում նշվող Հանրապետության օրը, Նովհանը բնակավայրում ընդդիմության կողմից կազմակերպված ցույցի ժամանակ քննադատել է Ադրբեջանի ներկայիս իշխանությանը`անվանելով այն “անբարոյական”: Նա նաև ընդդիմությանը կոչ է արել արմատական քայլեր ձեռնարկել, քանի որ “ադրբեջանական ներկայիս վարչակարգի խաղաղ փոփոխությունը անհնար է”:
«Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամները առաջարկում են հասարակական լսումներն անցկացնել կառավարության նիստերի դահլիճում
Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կազմակերպած քննարկումը տապալվեց, քանի որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պահանջում էին հասարակական լայն շրջանակների համար համապատասխան պայմաններ ստեղծել նորմալ հանրային լսումներ անցկացնելու համար: Ստացվեց այնպես, որ քաղաքացիների մի մասին թույլ տվեցին մասնակցել քննարկմանը, իսկ բազմաթիվ շահագրգիռ քաղաքացիների չթողեցին ներս մտնել, քանի որ Հանձնաժողովը լսումների համար նորմալ պայմաններ չէր ապահովել: Բացի այդ դահլիճը պատրաստ չէր որևէ քննարկման` թե չափերով, թե տեխնիկական հնարավորություններով: Չկար բարձախոս և դրա բացակայության պատճառով հարցերը գոռալով էին տալիս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամ Արամ Գրիգորյանը, ով մասնավորապես նշեց. «Հանձնաժողովը կոչվում է հանրային ծառայությունները կարգավորող, բայց հանրության հետ աշխատելու ձև չգիտի: Հանձնաժողովի գործառույթը մարդկանց հետ աշխատելն է, նրանց լսելը, բայց երեկ պարզ դարձավ, որ այդ այնտեղ որևէ մեկը չի ուզում լսել հանրությանը, այսինքն` կատարում է քաղաքական պատվեր»:
«Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամները հայտնեցին նաև, որ այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին են հանձնելու դիմում` առաջարկելով, որ գազի թանկացման վերաբերյալ հասարակական քննարկում անցկացնելու համար տրամադրվի կառավարության նիստերի դահլիճը: Բացի այդ, նախատեսում են դիմել ՀՀ նախագահին, որպեսզի քննարկման դրվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետագա գործունեությունը:
Առաջին անգամ Անդրկովկասում `դիսկ գոլֆ
Սույն թվականի մայիսի 26-ին Երևան-Էջմիածին մայրուղուն հարակից` «Զվարթնոց» օդանավակայանի և Մուսալեռ գյուղի միջև ընկած հատվածում, կայացավ Հայաստանում «Իվան Դիսկ Գոլֆ» ֆեդերացիայի կողմից տարածաշրջանում առաջին Դիսկ Գոլֆի խաղադաշտի բացման պաշտոնական արարողությունը: Հայաստանում «Իվան Դիսկ Գոլֆ» ֆեդերացիայի հիմնադիր-տնօրեն և բարերար Կայծակ Փալանջյանը և ֆեդերացիայի գործադիր տնօրեն Սամվել Ալեքսանյանը միասին կտրեցին խաղադաշտի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը և հյուրերին հրավիրեցին խաղի:
Միջոցառման ընթացքում Դիսկ Գոլֆ խաղի գիտակ Հայկ Հայրապետյանը հյուրերին ներկայացրեց խաղի էությունը և կանոնները, որից հետո ներկա գտնվողները ինքնուրույն փորձեցին գցել դիսկերը ցանցի մեջ և թիմերի բաժանվելով փոքր մրցում իրականացրեցին, ապա օգտվեցին հյուրասիրությունից և ստացան նվերներ «Իվան Դիսկ Գոլֆ» ֆեդերացիայի լոգոտիպով:
Բացմանը ներկա էին հյուրեր արտերկրից, լրագրողներ, ուսանողներ Հայաստանի տարբեր բուհերից իրենց ղեկավարների հետ, ուսուցիչներ և տարբեր տարիքի աշակերտներ, ինչպես նաև խաղով հետաքրքրված ընտանիքներ, որոնց թվում էին տարեց մարդիկ և երիտասարդաներ:
Հանրահայտ Գոլֆ և Դիսկ Գոլֆ մարզաձևերը ունեն նույն խաղային կառուցվածքը և տալիս են խաղացողին նույն զգացողություններ: Նրանց գլխավոր տարբերությունը կայանում է միայն խաղի անհրաժեշտ սարքավորումների մեջ: Մահակների և գնդակների փոխարեն Դիսկ Գոլֆ խաղացողները նետում են հատուկ նախատեստված սկավառակներ` կախված խաղի բարդության աստիճանից: Դիսկ Գոլֆ խաղալը շատ հեշտ է և զվարճալի: Այն աշխարհի ամենամատչելի և հասանելի սպորտաձևերից է, չունի ոչ տարիքային և ոչ էլ սեռային սահմանափակումներ;
Հարգանքով `
«Իվան Դիսկ Գոլֆ» Ֆեդերացիա
ԺՀԿ-ն Էրդողանին «Gazman» է համարում
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պատրաստել է «Gazman–Պատմական ակնարկ ԱԶԿ-ի արցունքաբեր գազի մասին» գրքույկը, որի մեջ տեղեկություններ են տրվում, թե ի՞նչ է արցունքաբեր գազը, ի՞նչ վնաս է այն հասցնում առողջությանը, Թուրքիայում ինչքա՞ն արցունքաբեր գազ է օգտագործվում, ինչպե՞ս կարելի է այն օգտագործել, թվարկվում են Թուրքիայում վերջին մեկ տարում արցունքաբեր գազի կիրառման դեպքերը: Հետաքրքրական է, որ գրքույկի կազմի վրա պատկերված է վարչապետ Էրդողանը «Superman» ֆիլմի հերոսի հագուստով՝ ստանալով համապատասպան «Gazman» անունը:
«Radikal»-ի հաղորդմամբ՝ ԺՀԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ արցունքաբեր գազի վերաբերյալ այսօր Ազգային ժողովի նախագահությանը օրինագիծ են ներկայացնելու: «Եթե արցունքաբեր գազը արգելվի, ապա Թուրքիան կազատագրվի: Առանց արցունքաբեր գազի Թուրքիան ավել երջանիկ, հանգիստ, ավելի ժողովրդավար մի Թուրքիա կլինի»,-նշել է ԺՀԿ-ի ներկայացուցիչը:
Ադրբեջանը չի մասնակցի Երևանում տեղի ունենալիք ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժողովի և Բյուրոյի նիստերին
Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչները չեն մասնակցի մայիսի 30-ին և 31-ին Երևանում գումարվելիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի և Բյուրոյի նիստերին:
Այս մասին ադրբեջանական “ԱՊԱ” գործակալության հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ի ադբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը: Ադրբեջանցի պաշտոնյան չի պարզաբանել, թե որոնք են նիստերի մասնակցությունից հրաժարվելու պատճառները:
Նիստերին մասնակցելու է նաև ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:
Հավելենք, որ մայիսի 16-ին Հայաստանը 6 ամսով ստանձնել է ԵԽԽՎ Նախարարների հանձնաժողովի նախագահությունը: 2014թ. մայիսից այդ նախագահությունը կստանձնի Ադրբեջանը:
Դոլարը`417.49 դրամ
Մերձավոր Արևելքում նոր զարգացումներ են ի հայտ գալիս
Սիրիայում ավելի քան երկու տարի ձգվող իրավիճակը սրել է իրավիճակն ամբողջ Մերձավոր Արևելքում: «Անկախը» բազմիցս ներկայացրել է տարբեր արևելագետների, ուսումնասիրողների ու փորձագետների կարծիքներ, ըստ որոնց` սպասելի էր, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը դուրս կգար բուն Սիրիայի սահմաններից և կտարածվեր հարևան երկրներում, առաջին հերթին` Լիբանանում:
Սիրիան դեռ «չմարսած»` Լիբանանն ակտիվացավ
Որ հենց այդպես էլ կլինի, նշել էին հայ փորձագետներից թե՛ Ռուբեն Սաֆրաստյանը, թե՛ Գագիկ Հարությունյանը, թե՛ Լևոն Մելիք-Շահնազարյանը. բոլորը: Եվ նրանց կանխատեսումները երկար չսպասեցրին. վերջին օրերին Սիրիային զուգահեռ, իրավիճակը կտրուկ սրվեց նաև հարևան Լիբանանում:
Նախ` Լիբանանի հյուսիսի Տրիպոլի քաղաքի ալավիների և սունիների թաղամասերի միջև ականանետների, նռնականետների և խոշոր տրամաչափի գնդացիրների կիրառմամբ դաժան փոխհրաձգություն էր սկսվել դեռևս մայիսի 19-ին, զոհվել էր առնվազն 9 մարդ, վիրավորների թիվը գերազանցել էր 60-ը: Թեև Տրիպոլիում տեղակայվել էին լիբանանյան բանակի և ժանդարմության ստորաբաժանումները, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը մարտերն առավել թեժացան, ինչի հետևանքով քաղաքում ևս 6 մարդ զոհվեց, 27-ը վիրավորվեցին: Լիբանանի պաշտպանության նախարար Ֆայիզ Հոսնը հանդես է եկել իրադրության լրջության վերաբերյալ նախազգուշական հայտարարությամբ: Ըստ նրա` Տրիպոլիում միջկրոնական բախումներ հրահրելու փորձերը կարող են ընդգրկել ամբողջ երկիրը և ներգրավել բոլորին` առանց բացառության: Նախարարը վստահեցրել է, որ բանակը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` երկրում ամբողջականության պահպանման, կայունության և անվտանգության ապահովման համար:
Սակայն դրանից հետո Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալությունը հայտնեց, որ մայիսի 23-ին քաղաքում սաստկացել է փոխհրաձգությունը: Լիբանանյան հեռուստատեսության ցուցադրած կադրերում երևում է, որ բնակելի թաղամասերում կրակոցներ են, կան կիսավեր տներ: Այդ օրն ալավիների ու սունիների միջև բախումների զոհ դարձավ ևս 9 հոգի: Դրանից հետո արդեն հակամարտության գոտուց արձակված երեք հրթիռներ պայթեցին պաղեստինցի փախստականների Ալ Բադաուի ճամբարի մոտ` վնասելով 3 մարդու:
Մի խոսքով` Լիբանանում այս օրերին ստեղծված իրավիճակը խիստ նմանվում է սիրիական «սցենարին»: Արտաքին աշխարհի դերակատարները, ինչպես բազմիցս նշել ենք մեր նախորդ հրապարակումներում, ամեն ինչ արեցին, որ իրավիճակը լարվի արաբական այս երկրում ևս, որտեղ առանց այն էլ սիրիական իրադարձությունների ազդեցությամբ, իրավիճակը շարունակում էր պայթյունավտանգ մնալ:
Հատկանշական էր, որ այս «միջադեպերը» տեղի են ունենում այնպիսի իրադարձություններին զուգահեռ, ինչպիսին է մայիսի 23-ին ԱՄՆ-ի Սենատի կողմից միաձայն բանաձևի ընդունումը, որն Իսրայելին աջակցում է իրանական միջուկային սպառնալիքի դեմ ուղղված ցանկացած գործողությունների դեպքում:
«Եթե Իսրայելը ստիպված լինի իր ժողովրդին իրանական միջուկային ծրագրից պաշտպանելու համար պատերազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, ԱՄՆ-ի կառավարությունը կաջակցի հրեական պետությանը՝ օգտագործելով ռազմական, դիվանագիտական, քաղաքական և տնտեսական ռեսուրսները»,- նշված է բանաձևում, որով նաև կոչ է արվում խստացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները:
Այս բանաձևի ընդունումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի անցկացման հարցերն է քննարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:
Ու այս համատեքստում ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարները մայիսի 27-ին Բիշքեկում ստորագրեցին Սիրիայի հարցով միջազգային խորհրդաժողով հրավիրելու մասին ռուս-ամերիկյան նախաձեռնությունը: ՀԱՊԿ ԱԳ նախարարների ամփոփիչ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ ՀԱՊԿ-ն հանդես է գալիս սիրիական հակամարտության շուտափույթ հաղթահարման օգտին` հենց սիրիացիների ջանքերով և Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելով: «Այդ առնչությամբ ՀԱՊԿ երկրներն անհրաժեշտ են համարում այդ երկրում բռնությունների անհապաղ դադարեցումը, որտեղից էլ դրանք գան, լայն քաղաքական երկխոսության սկսումն իշխանությունների և ընդդիմության միջև` առանց նախապայմանների»,-ասված է հայտարարությունում:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ՀԱՊԿ երկրները «վճռականորեն դատապարտում են խաղաղ բնակչության դեմ ուղղված ահաբեկչության և բռնության ցանկացած դրսևորում» և հանդես են գալիս ընդդեմ հակաիրավական գործողությունների, որոնք ուղղված են Սիրիայում ներքին հակամարտության ռազմականացմանը, ներառյալ` զինված ընդդիմության գրոհայիններին զենքի մատակարարումները:
Այսինքն` Մերձավոր Արևելքի գործընթացները մտնում են ակտիվ միջնորդությունների փուլ. արտաքին ուժերն ակտիվացնում են իրենց լծակները սիրիական խնդրում:
Լիբանանը չէր կարող «չազդվել» սիրիական զարգացումներից
Իսկ ինչո՞ւ պետք է սիրիական սցենարները «արտահանվեին» Լիբանան. կամ ի՞նչ կապ ունի Լիբանանը սիրիական զարգացումների հետ: Նշենք, որ սիրիական գործոնն ամենաազդեցիկն է Լիբանանի քաղաքական ու տնտեսական կյանքում. մինչև 2005 թվականը, երբ սիրիական զորքերը դուրս բերվեցին Լիբանանից, այս երկրի համար բոլոր կարևոր որոշումները կայացվում էին հարևան Սիրիայի մայրաքաղաքում: Նույն ազդեցությունը նաև այսօր է զգացվում, քանի որ Բաշար Ասադն ալավի է, այսինքն` Լիբանանի բնակչության մեծամասնությունը, որ նույնպես ալավի է, նրա կողմնակիցներն են: Իսկ նրան դեմ է հիմնականում երկրի սունի մահմեդական բնակչությունը, որին աջակցում են Սաուդյան Արաբիան, Թուրքիան ԱՄԷ-ն և այլք, որոնք Սիրիայում օժանդակում են հակակառավարական զինված խմբավորումներին: Ահա Տրիպոլիում մահմեդական ահաբեկչական խմբավորումները ցանկանում են ստեղծել անկախ էմիրություն, ինչին նպաստում է սուննիական աշխարհը` ի դեմս Թուրքիայի:
Իսրայելն ու Արևմուտքը, ինչպես գիտենք, ձգտում են «նվաճել» ևս մեկ էներգակիրներով հարուստ երկիր` Իրանը, քանի որ վերջինս չի ենթարկվում նրանց թելադրած խաղի կանոններին: Հետևաբար, Արևմուտքը նախևառաջ պետք է շարքից հանի Սիրիային, ինչպես բազմիցս նշվել է: Այդ դեպքում տարածաշրջանի իրանամետ երկրներից մյուսը` Լիբանանը, ինքնըստինքյան կթեքվի Արևմուտքից «փչող քամուն» համընթաց: Սակայն երբ Սիրիայում Արևմուտքի «գործերը» դանդաղում են, պարզ է, որ աշխարհի հզորները պետք է փորձեն թուլացնել Սիրիայի իշխանությունների բոլոր հենակները, ներառյալ` Լիբանանում ստեղծեն խառնակ իրավիճակ: Սա մի քանի նպատակ կարող է ունենալ. նախ` ի դեմս Լիբանանի ալավիների, հզոր աջակցությունից զրկել Բաշար Ալ Ասադի վարչակարգին, և երկրորդ` տարածաշրջանում ստեղծել այնպիսի վիճակ, որ ցանկացած պահի հնարավոր լինի հայտարարել, որ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու նպատակով այդտեղ պետք է խաղաղապահ զորքեր մտցվեն:
Իհարկե, մինչ այժմ Արևմուտքը տարածաշրջանն ապակայունացնելու գրեթե բոլոր գործողություններն իրականացրել է Թուրքիայի միջոցով: Որովհետև Թուրքիան, որ կարծես եվրաինտեգրման հույսը կտրել է, իր արտաքին քաղաքականության վեկտորն ուղղել է դեպի Արևելք, ու Մերձավոր Արևելք` առաջին հերթին: Հետևաբար, Թուրքիան ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում մեկը մյուսի հետևից երկրները ներքին խառնակություններ ունենան ու դրանով իսկ թուլանան: Դա միմիայն կուժեղացնի Թուրքիայի դիրքերը` իր նեոօսմանիզմի գաղափարներով հանդերձ:
Սա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ առաջին հերթին մեզ` հայերիս համար, քանի որ այս զարգացումնեը տեղի են ունենում մեր անմիջական հարևանությամբ, բացի այդ, ստեղծված իրավիճակում կարևորագույն դեր ունի հենց Թուրքիան, որը Սիրիայի օրինակով ցույց տվեց, որ իր հիմնական թիրախները մնում են իր պետական սահմաններին սահմանակից երկրների հայկական գաղթօջախները:

