Շակիրան այնքան է հավանել իր մայր լինելու կարգավիճակը, որ որոշել է երեխային մինչև դպորց հաճախելը կրծքով կերակրել

sh2Շակիրան հայտնել է, որ իրեն հրաշալի է զգում որպես մայր:

36-ամյա երգչուհին և ֆուտբոլիստ Ժերար Պիկեն իրենց առաջնեկին ունեցել են չորս ամիս առաջ և Շակիրան պնդում է, որ ինքը երեխայի հետ կապված սիրում է ամեն բան՝ ներառյալ նրան խնամելը:

Նա Us Weekly-ին տեղեկացրել է, որ կրծքով կերակրելը իր կյանքի լավագույն փորձառություններից մեկն է, և իրեն թվում է, որ ինքը չի կարողանա զսպել իրեն և մինչև երեխայի դպրոց գնալը կշարունակի կրծքով կերակրել:

Շակիրան նաև նշում է, որ կրծքով կերակրելը նրան օգնում է արագ վերականգնել իր մարմնի կառուցվածքը:

Եգչուհին ավելացնում է, որ սկզբից ինքը կարծում էր, որ չափազանց խիստ կլինի երեխայի հետ, սակայն այժմ նա իրեն շատ հանգիստ է զգում և դա իրեն զարմացնում է:

 

Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում ոչինչ չի հիշեցնում այն մասին, որ այնտեղ ապրում են ծնողական խնամքից զուրկ երեխաներ

«ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի գյուղում այս պահին կա 12 ընտանիք, որոնցում ընդհանուր առմամբ ապրում են 64 երեխա: Գյուղն ունի մոտ 80 երեխա պահելու հնարավորություն: Այս օգոստոսին ևս 10 երեխա այնտեղից կտեղափոխվի Երևան:
Խնամքն իրականացվում է երեք փուլով: Մինչև 15 տարեկան երեխաները մնում են գյուղում: 15 տարեկանից հետո տեղափոխվում են երիտասարդական կենտրոններ, որոնք գտնվում են Երևանում: Այնտեղ նրանք անց են կացնում մոտ երեք տարի, իսկ 18 տարին լրանալուց հետո հիմնադրամը շարունակում է աջակցել նրանց` կախված յուրաքանչյուրի ֆինանսական հնարավորությունից:
«ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանի խոսքով` իրենք այնքան ամուր են կապվում յուրաքանչյուր երեխայի հետ, որ շատերը անգամ հետագայում գալիս են գյուղ իրենց բալիկների հետ:
Յուրաքանչյուր ՍՕՍ ընտանիքում ապրում է 5-7 երեխա: Նրանց հիմնական խնամքն իրականացնում է ՍՕՍ մայրը, որ ունի նաև հանգստյան օրեր, որոնց ընթացքում երեխաներին խնամում է ՍՕՍ մորաքույրը: Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում ոչինչ չի հիշեցնում այն մասին, որ այդտեղ ապրում են ծնողական խնամքից զուրկ երեխաներ: Նրանց համար ստեղծված են բոլոր պայմանները` ճիշտ կազմակերպելու իրենց առօրյան:
Օրինակ` Գայանեի ընտանիքում արդեն 4 տարի է ապրում է 4 երեխա` երկու աղջիկ և երկու տղա: Ընդ որում` Նաիրան և Համլետը հարազատ քույր և եղբայր են: Գայանեի հավաստմամբ` անչափ կարևոր է, որ հարազատ քույրերն ու եղբայրները լինեն նույն ընտանիքում, դրա համար պետությունը պետք է հատուկ ջանքեր կիրառի, քանի որ այլ տեղերում քիչ չեն դեպքերը, երբ, օրինակ, երկու քույրերը ապրում են երկու տարբեր հաստատություններում: Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղում լուծված է նաև այս խնդիրը:
Գյուղում երեխաների համար կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնց մասին են վկայում տների պատերը զարդարող` երեխաների ձեռքերով պատրաստված աշխատանքները: «Մեզ մոտ ամեն օր միջոցառում է: Եթե հիմա կապվենք մեր բոլոր մասնաճյուղերի հետ, անպայման կպարզվի, որ դրանցից գոնե մեկում այսօր պլանավորված է որևէ միջոցառում», – մեզ հետ զրույցում ասաց «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը:

Լարա Առաքելյան

Ադրբեջանական բանակի զինծառայողը ինքնասպան է եղել

2Ադրբեջանական բանակում հերթական արտակարգ պատահարն է գրանցվել: Զինծառայող Սամիր Վագիֆօղլու Մեխտիևն ինքնասպանություն է գործել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել մայիսի 30-ին: Զինծառայողը կախվելու միջոցով կյանքին վերջ է տվել:

Ինքնասպանության շարժառիթները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել: Հարուցվել է քրեական գործ:

Հավելենք, որ համաձայն պաշտոնական տվյալների` Ադրբեջանի զինված ուժերում 2012թ. 76 զինծառայող է մահացել: Ադրբեջանի զինված ուժերի հաղորդագրության համաձայն՝ նրանցից 17-ը ինքնասպան է եղել: