Հին եգիպտական արձանը սկսել է շարժվել՝ կասկածներ առաջացնելով, որ այն գտնվում է փարավոնների անեծքի տակ (տեսանյութ)

egiptian statue4Սա նման է հոլիվուդյան արկածային ֆիլմի, սակայն թանգարանում ցուցադրվող առեղծվածային կերպով շարժվող եգիպտական արձանը վախեցրել է թանգարանի տերերին:

Եգիպտական աստված Օսիրիսին պատկերող 25 սմ բարձրություն ունեցող մասունքը հայտաբերվել է եգիպտական մումիայի դամբարանում և 80 տարի է, ինչ պահվում է Մանչեստրի թանգարանում:

Սակայն վերջին շաբաթվա ընթացքում թանգարանի աշխատակիցները զարմացել էին, երբ տեսել էին նրան մեջքով շրջված և այժմ նրանք հավատացած են, որ արձանի շարժվելը հնարավոր է հոգևոր բացատրություն ունենա:

Ըստ ավանդույթի՝ գոյություն ունի փարավոնների անեծք, որը հետապնդում է նրան, ով բուրգի դամբարանից մասունք է վերցնում:

Փորձագետները, տեսահսկող սարքերի միջոցով մի շաբաթվա ընթացքում իրականացված նկարահանումները ուսումնասիրելով, զարմացել են՝ տեսնելով, որ արձանը 180 աստիճան շրջվում է՝ չնայած նրա մոտով ոչ ոք չի անցնում:

Այժմ գիտնականները փորձում են բացատրել այս երևույթը:

Ըստ ավանդույթի՝ 1920-ականներին եգիպտական դամբարանները ուսումնասիրած գիտնականներին հետապնդել է փարավոնների անեծքը:

Եգիպտոսագետ, թանգարանի աշխատակից 29-ամյա Քամփբել Փրայսը հայտնում է, որ ինքը զարմացած էր արձանին մեջքով շրջված տեսնելով, քանի որ այն գտնվում էր խցիկում, որի բանալին ունի միայն ինքը, իսկ երբ նա արձանին իր նախկին դիրքով էր կանգնեցրել, այն կրկին շարժվել էր:

Մի քանի փորձագետներ պնդում են, որ արձանը շարժվել է մարդկանց քայլելուց առաջացած վիբրացիայից: Սակայն Քամփբելը պնդում է, որ այդ վարկածը համոզիչ չէ, քանի որ երկար ժամանակ այդ արձանը գտնվում է իրենց մոտ և երբեք չի շարժվել, իսկ եթե այն վիբրացիայից է շարժվել, ապա ինչո՞ւ է այն շրջանաձև շարժում կատարել:

 

Պակիստանի հյուրանոցներից մեկում զինված տղամարդիկ ներխուժելով սպանել են 10 օտարերկրացի լեռնագնացների և նրանց զբոսավարին

Savage winds whip Nanga Parbat's majestic Rupal FaceՈստիկանության տեղեկություններով զինված տղամարդիկ, ներխուժելով Պակիստանի հյուսիսային հատվածում գտնվող հյուրանոցներից մեկը, սպանել են 11 մարդու, որոնցից 10-ը օտարերկրացիներ են եղել:

Ռուսաստանից, Ուկրաինայից և Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների խումբը օթևանել էր հյուրանոցում աշխրահի ամենաբարձր լեռներից մեկը՝ Նանգա Պարբատ բարձրանալու համար:

Զինված տղամարդկանց ինքնությունը և նրանց արարքի պատճառները դեռևս պարզ չեն:

Տեղի ոստիկանության պետը հայտնել է, որ զբոսաշրջիկները սպանվել են կիրակի օրը լեռնագնացների շրջանում հայտնի Նանգա Պարբատ լեռան ճամբարի մոտակայքում:

Ըստ Sky News-ի՝ զինված տղամարդիկ ներխուժել էին այն հյուրանոց, որտեղ գտնվում էին նաև զբոսաշրջիկները:

A high altitude porter ascends a steep slope of Nanga ParbatՈչ ոք դեպքի պատասխանատվությունը իր վրա չի վերցրել:

Կառավարության բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին հայտնել է, որ մեծ թվով անվտանգության բաժնի աշխատակիցներ են ուղարկվել դեպքի վայր հետաքննության համար:

Sky News-ը հայտնում է, որ զոհվածների մարմինները դեպքի վայրից կտարհանվեն ուղաթիռներով, քանի որ այդտեղ ճանապարհներ չկան մեքենաներով գնալու համար:

 

Նյու Յորքում միավորվել են տարբեր երկրների ցուցարարներ

cuycՆյու Յորքի այգիներից մեկում տարբեր ազգություններ ներկայացնող մի խումբ ցուցարարներ են հավաքվել՝ աջակցելու իրենց երկրներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Մոտ 300 հոգուց բաղկացած խումբը, որի մեծամասնությունը բրազիլացիներ են եղել, տարբեր լոզունգներ է բացականչել՝ «Մեր ժողովուրդ, մենք ուժեղ ենք և չենք պարտվելու», «Սա դեռ սկիզբն է, շարունակելու ենք դիմադրել»:
«Թուրք-հունական դիմադրություն», «Միասին ենք դիմադրելու» գրություններով պաստառներ բերած ցուցարարներին իրենց աջակցությունն են հայտնել նաև ամերիկացիներն ու զբոսաշրջիկները:
«Ռադիկալը» գրում է, որ միասնական ելույթից հետո ցուցարարները բաժանվել են և իրենց ցույցերը շարունակել են այգու տարբեր մասերում: Մի շարք լրատվամիջոցներ լուսաբանել են ցույցը, որը առանց միջադեպերի է անցել:

 

 

Անկարայում ցուցարարները հարձակվել են լրագրողների վրա

ankaraԱնկարայում մի խումբ ցուցարարներ երեկ երեկոյան կրկին փողոց դուրս գալով բարիկադներ են սարքել և փակել են երթևեկությունը, այսպիսով շարունակելով արտահայտել իրենց աջակցությունը «Գեզի» այգու համար պայքարին:
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանությունը, փորձելով ցրել ցուցարարներին, հանդիպել է նրանց քարերով դիմադրությանը: Այնուհետև ցուցարարները հարձակվել են տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանել փորձող լրագրողների վրա: Մասնավորապես տուժել են «Անադոլու» գործակալության ֆոտոթղթակիցը, «Դողան» գործակալության օպերատորը և «Իհլաս» լրատվականի թղթակիցը: Նրանք թեթև վնասվածքներ են ստացել, իսկ օպերատորից նույնիսկ նրա հեռախոսն են խլել: Լրագրողներին բժշկական օգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց:

Կոտայքի մարզում և Դավթաշենում օձեր են հայտնաբերվել

օձերՀունիսի 22-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 21 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում օձ են նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Փրկարարները թիվ 81 ավտոտնակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

 
Հունիսի 22-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի թիվ 15 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Փրկարարները տան բակում հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

Թունավորումներ Հայաստանում

Թունավորումներ ՀայաստանումՀունիսի 23-ին, ժամը 01.30-ին տեղեկություն է ստացվել, որ հունիսի 22ին, ժամը 21.37-ին Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/4 շենքի 154-րդ բնակարանի բնակիչ՝ 2012 թ. ծնված Մ. Գրիգորյանը թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

—

Հունիսի 22-ին, ժամը 20.24-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.15-ին օձի խայթոցի կասկածանքով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մանկական բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Վահագնի գյուղի 1-ին փողոցի թիվ 12 տան բնակիչ՝ 2012 թ. ծնված Ա. Մարտիրոսյանը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

—

Հունիսի 22-ին, ժամը 19.08-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.45-ին Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի 2-րդ փողոցի թիվ 11 տան բնակիչ՝ 2010 թ. ծնված Ս. Մելիքյանը թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի Ավստրալիական մանկական բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

«ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

shtap-300x240Հունիսի 23-ին, ժամը 02.53-ին ահազանգ է ստացվել, որ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Տարոնց փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԿԻԱ» մակնիշի 35 TS 636 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենասյանը: Գազատար խողովակը չի վնասվել, տուժածներ չկան:

Գեղարքունիքի մարզում «Տոյոտա»-ն շրջվել է ձորը

big_1371955366_IMG_1099Հունիսի 22-ին, ժամը 20.54-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի 30 ԼՏ 488 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ս. Մանուկյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1982 թ. ծնված Ս. Մանուկյանը, 1961 թ. ծնված Վ. և 1989 թ. ծնված Վ. Ավետիսյանները հոսպիտալացվել են Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարաներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: