Բոլշոյի մենակատարին ստիպում են դուրս գալ թատրոնից՝ նրան կապելով գեղարվեստական ղեկավարի վրա ծծմբաթթվով հարձակման հետ

Ռուսաստանի Մեծ թատրո

b3

նի բալետի մենակատարը պնդում է, որ գեղարվեստական ղեկավարի վրա ծծմբային թթվով հարձակման գործի հետ կապված իրեն ստիպում են դուրս գալ խմբից:

39-ամյա Նիկոլա Ցիսկարիձեին հայտնել են, որ նա պետք է այս ամսվա վերջին հեռանա թատրոնից՝ հաշվի առնելով Բոլշոյի տնօրեն Անատոլի Իսակովի այն պնդումները, որ բալետի պարողը հնարավոր է կապված լինի Սերգեյ Ֆիլինի վրա իրականացված հարձակման հետ:

Հունվարին Ֆիլինի վրա իրականացված ծծմբաթթվով հարձակումը գրեթե կուրացրել էր նրան:

b1Ցիսկարիձեն ժխտել էր իր կապը այդ հարձակման հետ: Մենակատարի և Իսակովի հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ Բոլշոյի տնօրենը հայտնել էր, որ Վրաստանում ծնված պարողը հնարավոր է կապ ունենա այդ դեպքի հետ:

Բոլշոյի ներկայացուցչի տվյալներով՝ այժմ մենակատարին հայտնել b2են, որ հունիսի վերջին թատրոնի հետ ունեցած նրա պայմանագրի ժամկետի ավարտից հետո նոր պայամանագիր չի կնքվի նրա հետ, սակայն ներկայացուցիչը չի տեղեկացրել նման որոշման պատճառը:

 

Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է «Շախմատ» տեսակի օձ

big_1370804056_6Հունիսի 10-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի թիվ 60/2 տան նկուղում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները Գ. Փիլիպոսյանին պատկանող խորդանոցում հայտնաբերել են «Շախմատ» տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Հայտնաբերվել է պայթուցիկ սարք

big_1370882573_2Հունիսի 10-ին, ժամը 17.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 32/2 շենքի մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Հայտնաբերվել է ականանետի ական, որը տեղափոխվել է անվտանգ տարածք:

Սելիմի լեռնանցքում անձրևաջրերից փլուզվել է ճանապարհի մի հատվածը

52524Հունիսի 10-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) անձրևաջրերից փլուզվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Երկրաշարժ

big_1370881089_K990216.1732.f3.25.zrtՀունիսի 10-ին, ժամը 20.00-ին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.36-ին և 19.39-ին երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայի Վան քաղաքից 30 կմ դեպի արևելք համապատասխանաբար 4 և 3.6 մագնիտուդով: ՀՀ տարածքում ցնցումները չեն զգացվել:

Նոր ծառահատում Թուրքիայում`Արճեշի շրջանում

3Վանի Էրջիշ (Արճեշ) շրջանի Չաթաք Դիբի գյուղում 250 հազար ծառ է կտրվելու: Այս մասին հաղորդում է թուրքական “Բիանեթ” կայքը`հիմնվելով պաշտոնական տվյալների վրա:

Ըստ կայքի`շրջանի Սննդի, գյուղատնտեսության և անասնաբուծության տնօրինությունը զեկույց է ներկայացրել, որտեղ նշված է, թե տարածքում քանի ծառ և գյուղատնտեսական տարածք կան: Ըստ զզեկույցի`այդ ծառերը 10 տարվա պատմություն ունեն: Նախատեսվում է Արճեշում կառուցել տներ, որոնք կհատկացվեն 2011թ.-ի հոկտեմբերրի 23-ի երկրաշարժից տուժած բնակիչներին:
Այդ տարածքի ծառահատման դեմ ստորագրահավաք է սկսվել: Ստորագրահավաքի կազմակերպիչները նշում են, որ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող մի քանի ծառեր հարյուր տարեկան են:
Նշենք, որ նմանատիպ ծառահատումը պատճառ հանդիսացավ, որ Թուրքիաի բազմաթիվ քաղաքացիներ ոտքի կանգնեն Ստամբուլի “Գեզի” այգու պաշտպանության համար: Իշխանությունները կոպիտ ուժ կիրառելով փորձեցին ցրել նրանց: Նման մոտեցումը, ինչպես նաև Թուրքիայի վարչաետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը` “Ինչ ուզում եք արեք, ինչպես որոշել ենք, այդպես էլ լինելու է”, բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Բնապահպանական ակցիան վերածվեց հակակառավարական ցույցի`ընդգրկելով Թուրքիայի տարբեր քաղաքներ: Հազարավոր մարդիկ վիավորվեցին, եղան նաև զոհեր: Ցույցերը շարունակվում են միչ օրս:

Ըստ Ասադի՝ Էրդողանը համակրում է իրեն, իր երեխաներին և ընտանիքին

esedՍիրիայի նախագահ Բաշար Ասադի հրավերով Դամասկոս եկած հորդանանցի գրող Սուուդ Քբելան հանդիպել է Ասադի հետ: «El Ahbar» թերթում հրապարակած իր հոդվածոիմ գրողը պատմել է Ասադի հետ հանդիպման մասին: Վերջինս նշել է, որ Ասադը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին բնութագրել է որպես զգացմունքային անձնավորություն: «Վարչապետ Էրդողանը զգացմունքային մարդ է: Իմ, իմ երեխաների և ընտանիքիս հանդեպ մի առանձնահատուկ համակրանք է տածում: Սակայն Էրդողանը կողմնակից է Մուսուլման եղբայրներին: Այդ պատճառով էլ նրանց շահերը մեր բարեկամությունից ավելի կարևոր են: Ըստ նրա՝ Մուսուլման եղբայրների շահերը ավելի կարևոր են, քան թուրք-սիրիական հարաբերությունները»,-ասել է Ասադը հորդանանցի գրողի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Բաշար Ասադը նշելով, որ Էրդողանը քաղաքական ասպարեզում սխալ քայլեր է կատարում, դրանց պատասխանատվությունը բարդել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վրա:

Թող Արևմուտքը հույս չունենա, որ Թաքսիմը Թահրիր կդառնա. Էգեմեն Բաղըշ

bagisԹուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը քննադատել է արևմտյան լրատվամիջոցներին, որոնք, ըստ նրա, սխալ են գնահատել Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունները: «Անադոլու» գործակալության հետ զրույցում Բաղըշը նշել է, որ արտասահմանյան որոշ պետություններ իրենց նվաստացած են զգում, երբ տեսնում են, թե ինչ մեծ քայլերով է Թուրքիան առաջ գնում և դա նրանց մոտ անհանգստություն է առաջացնում:

Նախարար Բաղըշը քննադատել է արևմտյան ԶԼՄ-ների մոտեցումը ստամբուլյան իրադարձություններին: Նրա խոսքերով՝ արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները ցույց տվեցին իրենց իրական դեմքն ու կեղծավորությունը: «Նրանք հույս ունեին, որ Թաքսիմը կդառնա Կահիրեի Թահրիրը, սակայն խորապես սխալվում են: Թաքսիմը Թահրիր չէ»,-ընգծել է Բաղըշը:

Դեն Բրաունի նոր գիրքը զբոսաշրջիկների մեծ հոսք է բերել Ստամբուլ

stambulՎերջերս լույս տեսած նշանավոր ամերիկացի գրող Դեն Բրաունի հերթական «Ինֆերնո» գիրքը մեծ ճանաչում է ապահովել այն վայրերի համար, որոնք նկարագրված են այդ վեպում: Դրանցից մեկը Ստամբուլի հնագույն ջրապահոցն է: Բյուզանդական ժամանակներից պահպանված այս ջրային պահոցի շինարարությունը սկսվել է դեռևս Կոնստանտին 1-ին կայսեր օրոք և ավարտվել 532թ., երբ արդեն կառավարում էր Հուստինիանոս կայսրը:
«Անադոլու» գործակալությունը գրում է, որ գրքում հեղինակը գեղեցիկ գույներով ու շատ պատկերավոր նկարագրում է այս վայրը՝ առաջացնելով ընթեցողների հետաքրքրությունը: Այդ պատճառով էլ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ջրապահոց են այցելել մոտ 240 հազար զբոսաշրջիկ:
Բրաունի նախորդ գրքերը զբոսաշրջինկների մեծ հոսք էին բերել այնպիսի պատմական վայրեր, ինչպիսիք են Վատիկանի Սիքստինյան կապելլան և Սուրբ Պետրոսի հրապարակը, ինչպես նաև Փարիզի Լուվրի նշանավոր թանգարանը և Լոնդոնի Թեմփլ եկեղեցին:

ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի տեղակալին

391.DM Hovakimian received IAEA Deputy Director General and Head, Department of Nuclear Energy 10.06.2013Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրենի տեղակալ, միջուկային էներգիայի ստորաբաժանման տնօրեն Ալեքսանդր Բիչկովին:

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի եւ ԱԷՄԳ միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ ունեն ընդլայնման եւ խորացման ուղղվածություն:

Կարեւորելով իր առաջին այցը Հայաստան` Ալեքսանդր Բիչկովը նշեց, որ արդյունավետ հանդիպումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերների հետ: Նա կարեւորեց, որ Հայաստանը կարողացել է զարգացնել սեփական ատոմային էներգետիկան եւ Հայաստանի օրինակը ուսանելի է այն պետությունների համար, որոնք նոր են ընթանում այդ ոլորտի զարգացման ճանապարհով:

Իր հերթին փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է ԱԷՄԳ հետ հարաբերությունների հետագա սերտացումը` խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման, ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովման, տեխնիկական համագործակցության խորացման եւ հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման տեսանկյուններից:

ԱԳ նախարարի տեղակալը նաեւ շնորհակալություն հայտնեց ԱԷՄԳ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության եւ հայ մասնագետների շարունակական վերապատրաստման ընձեռված հնարավորությունների համար:

Հանրապետական N1 հատուկ կրթահամալիրի չորս շրջանավարտներ կաշխատեն կանաչապատման ձեռնարկությունում

OLYMPUS DIGITAL CAMERAԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը բաժնի աշխատակիցների հետ հունիսի 10-ին այցելել է հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար նախատեսված Հանրապետական N1 հատուկ կրթահամալիր։

Ուսումնասիրելով հաստատության սաների անհատական ուսումնական պլանները և քննարկելով հաստատությունում գտնվող հիմնական կրթությունն ավարտած սաների հետագա կողմնորոշման ու աշխատանքի տեղավորման խնդիրները՝ բաժնի աշխատակիցները, ընդհանուր եզրակացությամբ, հաստատության չորս սաների ուղղորդել են Կենտրոն վարչական շրջանի կանաչապատման ձեռնարկություն՝ ոլորտում աշխատելու համար։
Սոցիալապես դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների ընտանիքների հետ աշխատելու, նրանց խնդիրներին բազմակողմանի լուծում գտնելու և ընտանիքներին աջակցելու անհրաժեշտությունից ելնելով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել նիստ՝ մասնակից դարձնելով նաև Երևանի վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քաղաքապետարանի աջակցությամբ ավելի քան 4000 տնտեսվարողներ իրականացնում են բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ

002Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ: Համաձայն Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի սահմաններում գտնվող անշարժ գույքի, ընդհանուր օգտագործման հարակից տարածքի պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին որոշման՝ յուրաքանչյուր տնտեսվարող պետք է մշտապես բարեկարգ, կանաչապատ և խնամված պահի հարակից տարածքները: Մարտ ամսից բոլոր վարչական շրջաններում մեկնարկած աշխատանքները շարունակվում են:
Ընթացիկ աշխատանքներրի հետ կապված՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ գործող կարգի մասին նախորդ տարիների տնտեսվարողները, նաև՝ պետական ու հասարակական կառույցները պարբերաբար ծանուցվել են: Բացի այդ, 2012-ի ընթացքում յուրաքանչյուրին տրամադրվել է նաև առանձին սխեմա՝ մատնանշելով բարեկարգվող տարածքի սահմանները:
Ապրիլից մինչ օրս քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից կազմվել է ավելի քան 180 վարչական արձանագրություն: Ըստ օրենքի՝ տուգանքի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով:
Քաղաքապետարանի և վարչական շրջանների աջակցությամբ ավելի քան 4000 օբյեկտների մի մասում ավարտվել, մյուսներում էլ դեռ շարունակվում են ընթանալ բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ:
Արայիկ Քոթանջյանն ընդգծել է նաև, որ քաղաքապետարանի ջանքերն ուղղված են մայրաքաղաքն առավել բարեկարգ և կանաչապատ տեսնելուն և դրանով՝ նոր մշակույթի ձևավորմանը:
Ի դեպ, նշենք նաև, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հայտարարվելու է հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման մրցույթ, լավագույն տնտեսվարողները պարգևատրվելու են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ադրբեջանում լրագրողից առգրավել են Հայաստանում լույս տեսած գիրքը

2Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցները Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Ադրբեջանի մասնաճյուղի ղեկավար Շահին Ռզաևից առգրավել են լրագրող Թաթուլ Հակոբյանի “Կանաչ և սև.արցախյան օրագիր” գիրքը: Դա տեղի է ունեցել հունիսի 9-ին Ադրբեջաի մաքսային կետերից մեկում:

Այդ մասին ադրբեջանական “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է Ռզաևը: Վերջինս այդ գիրքը ձեռք էր բերել Վրաստանում: Մաքսավորները խլել են գիրքը`պատճառաբանելով, որ այն “լույս է տեսել Հայաստանում”, ինչը գրվել է նաև արձանագրության մեջ:
“Ես հարցրեցի, թե արդյոք նրանք կխլեին Հայաստանում լույս տեսած “Եվգենի Օնեգին” գիրքը, ինչին պատասխանեցին`այո”,-ասել է Ռզաևը:

Իսպանիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարարին

390. Ambassador of Spain presented the copy of his credentials to the minister Nalbandian 10.06.2013Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսպանիայի թագավորության նորանշանակ դեսպան Խոսե Իգնասիո Կարբախալ Գարատեին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների զարգացման:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Կարբախալ Գարատեն վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, գիտակրթական  փոխանակումների և մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Այս առումով կարևորվեց Իսպանիայի ԱԳ նախարարի հրավերով մոտակայում ՀՀ արտգործնախարարի Մադրիդ կատարելիք այցելությունը:

 

 

Դավութօղլուն մեկնելու է Բաքու

1Հունիսի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն աշխատանքային այցով  մեկնելու է Ադրբեջանի մայրաքաղաք  Բաքու:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը, Դավութօղլուն այցի շրջանակներում կմասնակցի Պաղեստինին աջակցության տրամադրման հարցերով համաժողովին:
Այս համաժողովը կազմակերպել է Իսմալական համագործակցության կազմակերպությունը և Ադրբեջանի կառավարությունը: Դրան մասնակցելու են կազմակերպության անդամ արտգործնախարարները: Համաժողովի անցկացման մասին որոշում էր կայացվել դեռևս տարեսկզբին՝ Կահիրեի գագաթաժողովի ընթացքում:
Դավութօղլուն միևնույն ժամանակ մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:

«ԵՐԱԶ» ավտոմեքենան ընկել է ջրատարը

«ԵՐԱԶ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՋՐԱՏԱՐԸՀունիսի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԵրԱԶ-654» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաշատ-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս  է եկել երթևեկելի մասից և ընկել  ջրատարը, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջը ու դանակահարել երեխաներին

arm137085825983Հունիսի 9-ին, ժամը 21.45-ին,  ոստիկանության Կոտայքի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջն ու դանակահարել երեխաներին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, 1976 թ. ծնված Աշոտ  Գևորգյանը տանը  դանակահարել և սպանել է կնոջը` 1982 թ. ծնված Անուշ  Գասպարյանին, դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել դստրերին` 2001 թ. ծնված Շողակաթ  և 2007 թ. ծնված Մարիամ  Գասպարյաններին, որից հետո՝ դանակով հարվածել է իրեն` ստանալով որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք:
Աշոտ  Գևորգյանը, Շողակաթ և Մարիամ  Գասպարյանները տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայրից առգրավվել է 6 խոհանոցային դանակ:
Աշոտ  Գևորգյանը ձերբակալված է և գտնվում է հիվանդանոցում:
Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:

Կարապետյաններն օգնեցին կարկուտից տուժած գյուղացիներին

սամվել, կարեն«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, ամբողջությամբ բավարարել է Լոռու մարզի` կարկուտից առավել տուժած Ագարակ, Լեջան և Ամրակից համայնքների կողմից ներկայացված առաջարկները` հողատերերին աջակցելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը` վերոնշյալ համայնքներ այցելության ժամանակ: Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը և «Տաշիրի» ներկայացուցիչը նշյալ համայնքների բնակչության հետ հանդիպումների ժամանակ համոզվեցին, որ առաջարկները ներկայացվել են հենց համայնքների կողմից` տուժած բնակիչների անմիջական մասնակցությամբ: Հիշեցնենք, որ երեք համայնքերում ստեղծված հանձնաժողովները հաշվարկել էին վնասի չափերը և տուժած հողատերերին աջակցելու առաջարկ ներկայացրել Լոռու մարզպետարան: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դիմել էր ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին՝ համայնքների բնակիչներին հնարավորության սահմաններում օգնելու նպատակով:
Ա.Ճաղարյանը տեղեկացրեց, որ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է համայքների կողմից ներկայացված պահանջարկը բավարարել ամբողջությամբ, այն է` կարտոֆիլի ցանքատարածությունների համար (դրանք վերականգնելի են) տրամադրել ազոտական պարարտանյութ, իսկ ցորենի ցանքատարածությունների համար վճարել գյուղացիների հողի հարկը` ըստ ներկայացված ցուցակների: Պարարտանյութի գնման գումարն արդեն իսկ փոխանցված է, իսկ հողի հարկի վճարումները կկատարվեն առաջիկա օրերի ընթացքում:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Բորիս Մակիչյան. «Կամ մենք ենք Եվրոպայում, կամ Եվրոպան է մեզ մոտ»

մակիչյան Հայաստանում տարեցտարի նոր` միջազգային չափանիշներին համապատասխան քայլեր են արվում կրթության որակը բարձրացնելու նպատակով:

Հայաստանյան ուսումնական հաստատություններում արտասահմանյան փորձի ներդրման, ուսումնական հաստատությունների փորձնական հավատարմագրման գործընթացի և կրթության որակի բարելավմանն ուղղված աշխատանքների մասին են այսօր խոսել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի  ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար, գլխավոր մասնագետ Անուշավան Մակարյանը և Հյուսիսային համալսարանի ռեկտոր, հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհրդի նախագահ  Բորիս Մակիչյանը:

Ըստ Մակիչյանի` վերջին քսան տարում բուհական համակարգում բարեփոխումների գործընթաց է իրականացվում և բոլոր բուհերը անկախ իրենց կարգավիճակից գնում են պետական հավատարմագրման.   «Փորձի փոխանակում կա`  կամ մենք ենք Եվրոպայում, կամ Եվրոպան է մեզ մոտ, մեր նպատակն է Հայաստանը դարձնել տարածաշրջանային գիտական կենտրոն»:

Ինչ վերաբերվում է ուսումնական հաստատությունների փորձնական հավատարմագրման գործընթացին, ապա Անուշավան Մակարյանը նշեց, որ այս նոր կարգը դեռևս ոչ մի բուհում չի կիրառվել, սակայն այդ ուղղությամբ փորձնական աշխատանքներ իրականացվում են: Ըստ նրա` գործընթացի նպատակն է, որպեսզի մասնագիտական փորձագիտական խումբը գնահատի բուհի մատուցած ծառայություններն ամբողջությամբ:

Հավատարամագրման նախկին կարգը միայն արդյունքն էր գնահատում, իսկ նոր կարգով ամբողջ ուսուցման մեխանիզմների, դասախոսական կազմի, բուհի հնարավորություններն են գնահատվելու:

Նոր պետական հավատարմագրման չափանիշները կառավարության որոշմամբ են հաստատվել, որոնք նույնն են և´ պետական, և´ ոչ պետական ուսումնական բոլոր հաստատությունների համար:

 Լուսինե Ասատրյան