Գյումրիի դիահերձարանի հարցին լուծում է տրվել

դիահերձարանԵրկար փնտրտուքից հետո վերջապես լուծում է ստացել Գյումրիի դիահերձարանը շենքային պայմաններով ապահովելու. բոլոր համապատասխան գերատեսչությունները`սոց. հիմնադրամ, առողջապահության նախարար, փոխնախարար, ԾԻԳ կանգնել են արյան փոխներարկման կայանի նախկին շենքի տարբերակի վրա: Այս մասին archive2.ankakh.com-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:

“Այս տարբերակն իմ կողմից ամենաընդունելի տարբերակների մեկն է, որովհետև քաղաքից կտրված է, բայց ոչ շատ հեռու: Միակ թերությունը` մուտք գործող ճանապարհը շատ անբարետես վիճակում է: Եթե դա էլ վերանորոգվի, ես կարծում եմ ծրագրի մեջ մտնելու է դա, սա դառնու է իդեալական տարբերակ”, – մեղմորեն արտահայտվում է պաշտոնյան: Իսկ արյան փոխներարկման նախկին շենքը գտնվում է Գյումրիի երկրորդական ու ավերակ Սավոյան փողոցում: Այստեղ մեծամասամբ տնակներ, որոնց բնակիչները իմանալով, թե դիահերձարանն իրենց թաղամաս են տեղափոխելու, ոչ թե զայրացան կամ վրդովվեցին, այլ խղճացին. “Էդ խեղճ մեռելին մինչև տեղ հասցնեն` ուշքի գուկա էս դար ու փոսերից”:
Առողջապահության վարչության պեը նաև նշում է, “Շենք ձեռքբերելն ու սարքելը դեռևս շատ քիչ է, պետք է կարողանալ այն կահավորել. հագեցում նոր սարքավորումներով, սառնարաններով, որպեսզի այդ մարդիկ ժամանակից հետ չմնան. սրանք ֆինանսական խնդիրներ են: Գեղեցիկ շենքի մեջ, եթե պետք է հին աթոռներով նստեն` անիմաստ է դառնում այդ ամեն ինչը: Նոր շենքի մեջ պետք են նոր կահավորանք, նոր սարքավորումներ և նոր մոտեցումներ”:
Եվ, ինչիպես “Գյումրի բժշկական կենտրոնը”, այս դեպքում ևս բոլոր պարագաները տրամադրվելու են առողջապահության նախարարության կողմից:
Հիշեցնենք, որ Գյումրիի դիահերձարանի վատ վիճակի մասին պատկան մարմինները սկսեցին մտահոգվել, երբ պատգավոր Հովհհանես Մարգարյանը ԱԺ ամբիոնից հայտնեց, թե առնետները կրծել են հանգուցյալի վերջույթները:

Հայտնաբերվել է օձ

Օձերն ակտիվացել ենՀունիսի 9-ին, ժամը 15.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 154 տան խոհանոցում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հունիսի 9-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի Էջմիածնի փողոցի թիվ 47 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հունիսի 9-ին, ժամը 13.19-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գ. Լուսավորչի փողոցի թիվ 84 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հունիսի 9-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ թաղամասի 41-րդ փողոցի թիվ 20 տանն օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Փլուզվել է շինության պատը

23555Հունիսի 9-ին, ժամը 08.22-ին տեղեկություն է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղի ցանքատարածությունները և փլուզվել է Ռ.Համբարձումյանին պատկանող տան բակում գտնվող օժանդակ շինության պատը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ժամը 00.20-ից մինչև 02.10-ը տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ (մոտ 5 հա), փլուզվել է քարե ցանկապատ (400 քմ), երկաթյա կամրջակ (10մ երկարություն, 0.5մ լայնություն և 4մ բարձրություն):

Սելավի հետևանքով գյուղի փողոցները ծածկվել են ջրաբերուկներով:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Սյունիքի մարզպետարանը:

Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար:

Տիգրան Պետրոսյանը հռչակվեց Ալբենա բաց մրցաշարի հաղթող

տիգրան պետրոսյանԲուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող ուժեղագույն բաց  մրցաշարն ավարտվեց մեր գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի փայլուն հաղթանակով: 1-ին տեղը գրավելու համար վերջին տուրում Տիգրանին կբավարարեր անգամ ոչ-ոքի արդյունքը, սակայն շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոնը հերթական անգամ ուրախացրեց իր բազմահազար երկրպագուներին՝ ամենապատասխանատու պահին էլ նա տարավ փայլուն հաղթանակ, 9 հնարավորից վաստակեց 8 միավոր, մոտակա մրցակիցների հետ տարբերությունը հասցրեց 1 միավորի և հերթական անգամ ապացուցեց, որ հայկական շախմատային միտքն ամենազորեղն է: Ի ուրախություն մեզ, 3-րդ մրցանակին էլ արժանացավ Հրանտ Մելքունյանը՝ վաստակելով 7 միավոր: Բրազիլաբնակ հայազգի գրոսմայստեր Գրիքոր-Սևակ Մխիթարյանը զբաղեցրեց 10-րդ, երևանցի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն էլ 18-հորիզոնականը:

shamshyan.com

Կանանց բռնցքամարտ` զարգացման սուղ հնարավորություններ

sport 2-boxsԲռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս օրերին շարունակում է մրցելույթները Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կազմակերպված Եվրոպայի առաջնությունում: Իսկ ահա այս մարզաձևի  հին աշխարհամասի և  աշխարհի կանանց առաջնություններն անցկացվում են առանձին:  Այդ է պատճառը, որ մեր երկրի մարզուհիների ընտրանին այժմ նախապատրաստվում է առաջիկա փորձություններին: Այդ մասին ահա թե ինչ ասաց թիմի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:

– Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի կանանց հավաքականը կանոնավոր պարապմունքներ է անցկացնում: Թիմի թեկնածուների թվում 29 մարզուհի  կա: Բոլորն էլ հեռանկարային են, հույսեր են ներշնչում: Դժվարությամբ համակերպվեցի, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականից հետո մարզեմ մեր երկրի կանանց ընտրանին: Բայց այժմ այնպես եմ խորամուխ եղել այդ աշխատանքում, որ չեմ պատկերացնում ինձ առանց դրա: Մտահոգում է ֆինանսական կողմը: Միջոցները բավարար չեն մեր մարզուհիներին միջազգային մրցաշարերի գործուղելու համար, որպեսզի նրանք ռինգ դուս գան, կարողությունները փորձելու հնարավորություն ստանան: 

– Սովորաբար Հայաստանի բռնցքամարտի առաջնություններին զուգահեռ ուժերն են չափում նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Այս տարի ինչո՞ւ նման բան չարվեց:

– Ոչ բոլոր քաշային կարգերում ունենք մի քանի մարզուհիներ: Այդ է պատճառը, որ որոշվեց առաջնություն չանցկացնել: Եթե նախկինում ամեն քաշային կարգում արժանի մրցակցուհիներ կային, ապա այժմ  10 քաշային կարգերում ոչ բոլորում է այդպիսի վիճակ: Այդուհանդերձ, մի շարք քաշային կարգերում ունենք մեկական լավ մարզուհի: Եվրոպայի աշխարհի առաջնություններում մարզուհներն ուժերն են չափում 10 քաշային կարգերում, իսկ օլիմպիական խաղերում նրանք մրցում են միայն 3 քաշային կարգերում:

 – 2013-ին խոշորամասշտաբ ի՞նչ մեկնարկներ են նախատեսված:

– Մայիսին պետք է կայանային երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունները, սակայն կազմակերպիչ երկրի` Իտալիայի ներկայացուցիչները հրաժարվել են, և սպասում ենք, որ որոշվի, թե որտեղ են կայանալու այդ ստուգատեսները: 

– Ունե՞նք այնպիսի մարզուհիներ, որոնց հետ կարելի է հույսեր կապել:

– Ֆրիդա Սարգսյանը (48 կգ), Անի Հովսեփյանը (54 կգ), Անուշ Գրիգորյանը (81 կգ), Քրիստինե Սարգսյանը (51 կգ), Անուշ Աբգարյանը (56 կգ ) աղջիկների և երիտասարդ մարզուհիների ցանկացած մրցաշարում կարող են մեդալակիր դառնալ: Ընդ որում, մեր մարզուհիները հավակնում են 2014-ին հաջող մասնակցելու նաև պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին: Իսկ դրա համար պետք է մինչև վարկանշային մրցումները կարողությունները մի քանի անգամ փորձեն միջազգային մեկնարկներում, սեփական ուժերի նկատմամբ ինքնավստահություն ձեռք բերեն: Ինձ մտահոգում է, որ դրա հնարավորութունը չկա: Կարծում եմ, որ օլիմպիական ստուգատեսում կունենանք երկու մարզուհի: Քրիստինեն Եվրոպայի աղջիկների առաջնության մրցանակակիր է: Նախատեսված էր սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին մեծահասակների, երիտասարդների և աղջիկների Եվրոպայի առաջնություններն անցկացնել Ֆրանսիայում, սակայն ֆրանսիացիներն էլ հրաժարվել են  մրցումներ կազմակերպելուց: Առայժմ անորոշ վիճակ է, փորձում են նոր մրցավայր գտնել:

 – Հայաստանի հավաքականում մեծահասակ փորձառու մարզուհիներ կա՞ն:

– 64 կգ քաշային Արմինե Սինաբյանը մարզվում է Շվեդիայի Ուպսալա քաղաքում: Հին աշխարհամասի առաջնությունից երեք ամիս առաջ նա կժամանի Հայաստան: Արմինեի հետ կապը պահպանվում է: Առաջիկայում Արմինեն միջազգային մրցաշարի է մասնակցելու: Աշխեն Սիմոնյանն էլ 75 կգ քաշային կարգից  փոխադրվել է 81 կգ քաշային կարգ և քրտնաջան պարապում է: Ի դեպ, հավաքականի 6 մարզուհիներ Արմավիրի մարզից են և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ շաբաթը 5 օր Երևան են գալիս և պարապում  Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքում գտնվող հարմարավետ մարզասրահում: Հավաքականում 18 մարզուհի է: Ի դեպ, կանանց բռնցքամարտը ոչ միայն Արամավիրի մարզում, մայրաքաղաքում է արմատավորված: Պարապողներ կան նաև Գյումրիում, Վանաձորում, այլ բնակավայրերում:

 – Կանանց բռնցքամարտը շա՞տ բանով է տարբերվում տղամարդկանց բռնցքամարտից:

– Կարելի է ասել, որ այժմ շատ քիչ է տարբերությունը, բայց կան  միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հատուկ որոշ նրբություններ: Ծանրաբեռնված պարապելու, տեխնիկատակտիկական պատարաստականության առումով մարզուհիները տղամարդկանցից գրեթե ոչնչով հետ չեն մնում: 2013-ին Չինաստանում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ ինքս հիացմունքով եմ հետևել բարձրակարգ մարզուհիների մասնակցությամբ մրցամարտերի: Ոչ միայն պատրաստականության մակարդակով, այլև  ռինգում դրսևորած  մտածելակերպով, մտահղացումների իրականացմամբ մարզուհիներն  ուժեղ սեռի ներկայացուցիչներից չէին տարբերվում: Կարելի է ասել, որ մարզուհիները բռնցքամարտի ավելի բարձր մշակույթ էին դրսևորում: Հատկապես ուշագրավ էր, որ իրար ջարդելու, վնասելու ձգտում չունեին:

 – Այնուամենայնիվ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար բռնցքամարտով զբաղվելը հեշտ գործ չէ: Մերոնք սիրո՞ղ մարզուհիներ են, թե՞ պրոֆեսիոնալ, նրանք վարձատրվո՞ւմ են:

– Ոչ մի վարձատրություն չկա: Միայն այս տարի մրցումներին մասնակցելու համար մեծահասակ մարզուհիների համար ֆինանսներ են հատկացվել: Ֆեդերացիայի ներկայացուցիչներն էլ ոչնչով չեն օգնում, պարզապես հրաժարվել են: Ֆեդերացիայի ղեկավարությունը մտադրություն չունի կանանց բռնցքամարտը ֆինանսավորել, չնայած այն օլիմպիական խաղերի ծրագրում է, երկրի պատվի խնդիր է:

  – Պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի վարկանիշային ի՞նչ մրցումներ են կազմակերպվելու:

– Առայժմ պարզ չէ, սակայն հնարավորը պետք է արվի որպեսզի մեր հեռանկարային մարզուհիներից երկուսը` Քրիստինեն և Անին ուղեգրեր նվաճեն և խաղերին  մասնակցեն:

– Ինչո՞ւ օլիմպիական խաղերում միայն երեք քաշային կարգում են մարզուհիները մրցում` 51 կգ, 60 կգ, 75 կգ:

– Չի բացառվում, որ հաջորդ օլիմպիական խաղերում այդ քաշային կարգերի թիվն ավելանա: Դա մեզ միայն կուրախացնի, քանի որ տարբեր քաշային կարգերում ունենք շնորհալի մարզուհիներ:

 – Ինքնանպատակ չէ՞, որ մեր երկրի կանանց հավաքականը կանոնավոր պարապում է, սակայն դրսում միջազգային մրցաշարերի մասնակցելու շատ սահմանափակ հնարավորություններ ունի:

– Մտավախությունն այն է, որ  աղջիկները կարող են հուսահատվել: Հայաստանում կանանց բռնցքամարտը զարգացնելը դժվար է: Պատկերն այլ կլիներ, եթե մարզուհիները շահագրգռվածություն ունենային, միջազգային մրցումների հաճախակի մասնակցեին, մրցանակներ նվաճելու հնարավորություն ստանային: Մնում է սպասել, որ աստիճանաբար ամեն բան կկարգավորվի:

 – Հայաստանում կա՞ն բռնցքամարտի կենտրոններ, որոնք իրենց դռները փակում են գեղեցիկ սեռի  ներկայացուցիչների առջև:

– Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրահանգ է տվել, որ բռնցքամարտի կենտրոններում զարգացնեն կանանց բռնցքամարտը: Թեև մասսայականության առումով գոհանալու առիթ չկա, բայց եթե մեր մարզուհիները լավ արդյունքի հասնեն, պարապողների թիվը կտրուկ կավելանա:

 – Հավաքականի մարզուհիները ձգտո՞ւմ են պրոֆեսիոնալ դառնալ, հետագայում մեծ փողեր վաստակել:

–  Այդ մասին դժվարանում եմ որևէ բան ասել, սակայն շնորհալի մարզուհիներ կան: Առայժմ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացնելու, մրցամարտեր կազմակերպելու ուղղությամբ քայլեր չի կատարում, թեև տղամարդկանց բռնցքամարտում ԱԻԲԱ-ի հովանու ներքո նաև պրոֆեսիանալների  մրցաշարեր են անցկացվում:

 

ԱՎԱԶԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ. ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

ձերբակալելՀունիսի 7-ին, ժամը 01.20-ին, Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1971 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն:

Նույն օրը, ժամը 03.30-ին, բաժին է հրավիրվել վերջինիս հայրը և հաղորդում տվել, որ հունիսի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Միկրոշրջան թաղամասի մի տնակում երկու անծանոթներ բռնություն գործադրելով՝ որդուց խլել են բջջային հեռախոսը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1963 թ. ծնված Դերենիկ Ք.-ն նշված տնակում բռնել է Անդրանիկ Հ.-ի ձեռքերը, իսկ 1973 թ. ծնված Սարգիս Ք.-ն բռունցքով հարվածել է նրա դեմքին, պատճառել վնասվածքներ և ձեռքից խլել բջջային հեռախոսը:
Ժամը 04.00-ին Սարգիս և Դերենիկ Ք.-երը բերման են ենթարկվել բաժին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (Ավազակությունը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Կարկտահարություն Ստեփանավանում

Կարկտահարություն ՍտեփանավանումՀունիսի 8-ին, ժամը 19.35-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ից մինչև ժամը 18.20-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Ստեփանավան քաղաքի ցանքատարածությունները և տնամերձ այգիները:

Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար:

 

Դեսպան Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

389. Ambassador Minasyan presented his credentials to the Pope of Rome 08.06.2013 (1)Հունիսի 7-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին:

389. Ambassador Minasyan presented his credentials to the Pope of Rome 08.06.2013Դեսպան Մինասյանի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի միջև կայացած զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև գոյություն ունեցող երկկողմ պատմական կապերին, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությանը: Այս կապակցությամբ դեսպան Մինասյանը նշեց, որ նպատակ ունի ուղղել Սուրբ Աթոռում ՀՀ նորաստեղծ դեսպանության գործունեությունը երկկողմ մշակութային կապերի, հոգևոր ընդհանրությունների առավել ընդլայնմանը, ինչպես նաև, համաշխարհային մշակութային ժառանգության  բաղկացուցիչ մաս կազմող հայկական քրիստոնեական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը:

Դեսպան Մինասյանը Հռոմի Պապին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույնը: Նա նաև երախտագիտություն հայտնեց վերջերս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Ներսես Պետրոս 19-րդի միջև կայացած հանդիպման ժամանակ Քահանայապետի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ հնչեցրած դիրքորոշման համար:

Հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը Հռոմի Պապին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը:  Քահանայապետը խոստացավ դիտարկել Հայաստան այցելելու հնարավորությունը:

Հռոմի Պապի հետ հանդիպումից հետո, Սուրբ Աթոռի արարողակարգի համաձայն, դեսպան Մինասյանն առանձնազրույց ունեցավ Սուրբ Աթոռի Պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հետ:

Հանդիպման ընթացքում կարդինալ Բերտոնեն, շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը կարևորելու համար, ողջունեց Սուրբ Աթոռում դեսպանություն բացելու և ռեզիդենտ դեսպան նշանակելու որոշումը: Պետքարտուղարը հայտնեց նաև, որ Սուրբ Աթոռի Պետքարտուղարությունում քննարկվում է Հայաստանում նվիրակություն բացելու հարցը:

 

Բեյոնսեն աճուրդի է հանել իր հետ մեկ օր անցկացնելու հնարավորությունը

Երգչուհի ԲեյոնսենԵրգչուհի Բեյոնսեն պաշտոնապես հայտարարել է, որ նա, ով առաջինը կվճարի 25.000 դոլար, մի ամբողջ օր կանցկացնի իր հետ «Show World Tour» համերգային շրջագայության ընթացքում:
Հաջողակ (և հարուստ) երկրպագուն ժամանակ կանցկացնի սիրելի աստղի հետ կուլիսներում, կստանա բազաթիվ նվերներ,  Բեյոնսեի և իր հատուկ ֆոտոշարքը, VIP կարգավիճակում կդիտի երգչուհու համերգը:

Աճուրդը կտևի մինչև հուլիսի 11-ը: Հենց այդ օրն էլ կհրապարակվի հաջողակի անունը: