Ավստրալիական սրճարանը իր հաճախորդներին թույլատրում է իրենց հաշիվը փակել համբույրի միջոցով (տեսանյութ)

s1Մոռացեք գումարի, չեկերի կամ բանկային քարտերի մասին՝ Սիդնեյի սրճարաններից մեկում մեկ բաժակ սուրճի դիմաց հաճախորդները կարող վճարել համբույրով:

Ֆրանսիական ոճի Metro St. James սրճարանում այս ամիս եզակի և ռոմանտիկ ակցիա է անցկացնում:

Առավոտյան ժամը 9-ից 11-ը սրճարանում հաճախորդներին թույլատրվում է իրենց հաշիվը փակել միմյանց համբուրելով:

Երեք ամիս առաջ բացված սրճարանը արդեն հրապարակել է իրենց սուրճի համար համբույրով վճարող մի քանի զույգի հոլովակներ:

Սրճարանի տերը պնդում է, որ իրենք դիտում են այս եղանակով իրենց հաշիվը փակող զույգերին, և այդ համբույրը չպետք է կեղծ լինի, իսկ եթե փորձեն, ապա ինքը անմիջապես կկռահի, քանի որ ինքը փորձառու է այդ հարցում:

 

Թաքսիմի հրապարակը վերածվել է երեկույթի սրահի. «Radikal»-ը հաղորդում է վերջին տեղեկությունները Ստամբուլից

1Թուրքական «Radikal»-ը հաղորդում է վերջին տեղեկությունները Ստամբուլից: Այս պահին ցուցարարները կրկին սկսել են հավաքվել կենտրոնական Թաքսիմ հրապարակում: Այնուհանդերձ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններում այսօր որոշակի դրական փոփոխություն կար: Նախ փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ներողություն խնդրեց ցուցարարներից, այնուհետև որոշում ընդունվեց մեղմացնել ոստիկանների միջամտությունը ցույցերին և ամենակարևորը Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունից Սուրեյա Օնդերը հանդիպումը նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, որից հետո նա հայտարարել էր. «Սրանից հետո ցույցերը պետք է վերածվեն մի ընդունելության»:

Այս պահին հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ շարունակում են իրենց ցույցերը երգերով և թյուրքյուներով (ժողովրդական երգ): Ինչպես ցույցերի նախորդ օրերին, այնպես էլ այսօր, Բեշիկթաշ ֆուտբոլային ակումբի երկրպագուների «Çarşı» խումբը քայլերթով շարժվում է դեպի Թաքսիմ: Քայլերթի ընթացքում խմբին են միացել նաև այլ ցուցարարներ՝ այսպիսով կազմելով մոտ 2 հազար հոգանոց երթ:

 

66-ամյա տղամարդը, Հոնգ Կոնգում այցելելով բժշկի, պարզել է, որ իրականում կին է

ch1Չինացի տղամարդը, որը այտուցված ստամոքսի պատճառով այցելել էր բժշկի, պարզել է, որ ինքը իրականում կին է:

66-ամյա տղամարդը, որը նույնիսկ մորուք ուներ, իր ամբողջ կյանքը ապրել է որպես տղամարդ, սակայն Հոնգ Կոնգի բժիշկները նրան հայտնել են, որ իր որովայնը մեծացել է ձվարանի կիստայի պատճառով:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը երկու հազվագյուտ գենետիկական խնդիրներ ունի, որոնք ժամանակին չեն բացահայտվել:

Հիվանդի մոտ հայտնաբերվել է Թերների սինդրոմ կոչվող գենետիկական հիվադություն, որով հիվանդանում է 2000 աղջիկ երեխաներից մեկը և բնածին վերերիկամային անբավարարություն, որը ավելացնում է արական հորմոնները:
Ըստ երեկ հրապարակված Հոնգ Կոնգի Medical ամսագրի՝ բժշկական գրականության մեջ ընդամենը վեց մարդիկ են հայտնի, որոնք  ունեցել են այս երկու խանգարումները միաժամանակ:

Հիվանդը որբ է եղել, որի աճը կանգնել է հասունացման տարիքում՝ 10 տարեկան հասակում: Նրա հասակը ընդամենը 1,37 սմ է:

Նման աղջիկները ունեն կանացի օրգաններ, սակայն անպտղության հետ կապված խնդիրներ են ունենում:

 

Նոր կորուստներ Մինսկում

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտԲելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նոր կորուստներ է ունեցել:  1/8 եզրափակչում 49 կգ  քաշային Հովհաննես Դանիելյանը (49կգ) պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանին: Ի դեպ, այս ստուգատեսին Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները Ծաղկաձորում համատեղ էին նախապատրաստվել:

Հովհաննես Բաչկովը (60 կգ) պարտվեց Կաստրոիտ Սոպային (Գերմանիա):

Հավելենք,  որ պարտություններ կրելով մրցելույթներն ավարտել են նաև Նարեկ Աբգարյանը (52 կգ) և  Արա Պուլուզյանը (64 կգ):

 

Ինչպե՞ս աշխարհը արձագանքեց Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին,լուսանկարներ

1Ստամբուլի «Gezi» այգու պահպանության համար սկսված ցույցերը, որոնք վերածվեցին հակակառավարական զանգվածային ելույթների, մեծ արձագանք գտան աշխարհի շատ երկրներում: Թուրքիայում տիրող իրավիճակի մասին իրենց կարծիքը հայտնեցին մեծ պետությունների առաջնորդները:

Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»-ը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ նշել է. «Ուզում ենք, որ Թուրքիայի ղեկավարությունը երկխոսություն սկսելով ընդդիմության և հասարարկական կազմակերպությունների հետ, լուծում գտնի ներքին խնդիրների համար»: Հարցի առնչությամբ մեկնաբանությամբ էր հանդես եկել նաև Պուտինի խոսնակ Դմիտրիյ Պեսկովը: «Թուրքիայում տեղի ունեցող դեպքերին դրսից Ռուսաստանի միջամտության կարիքը չկա: Դրանք Թուրքիայի ներքին խնդիրներն են: Ռուսաստանը հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի գա»,-նշել էր նա:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Սպիտակ տունը իրադարձությունների ծավալման հենց առաջին օրը՝ ուրբաթ գիշերը, հանգստության պահպանման կոչ էր արել: Երեկ Սպիտակ տունը կրկնեց իր այդ կոչը՝ հայտարարելով, որ Թուրքիան պետք է անվտանգություն ապահովի հավաքներ և քայլերթեր կազմակերպելու նման հասարակական հիմնական իրավունքների համար: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին էլ հայտնել էր, որ իրենք վշտացած են լուրերի փոխանցած այն տեղեկությունների պատճառով, թե Թուրքիայում ոստիկանությունը կոպիտ ուժ է գործադրում ցուցարարների նկատմամբ:
Սիրիան իր առաջին մեկնաբանությամբ վարչապետ Էրդողանին մեղադրեց սեփական ժողովրդին ահաբեկելու մեջ: «Եղբայր թուրք ժողովուրդը արժանի չէ նման բարբարոսության»,-այսպիսի արձագանք էր հնչել Սիրիայից:
Մեծ պետություններից Գերմանիան, ի դեմս կանցլեր Անգելա Մերկելի, նշել էր, որ իրավական պետությունը ենթադրում է անվտանգության ուժերի համաչափ և համապատասխան գործողությունների իրականացում: Մերկելը ևս հավասարակշռության պահպանման կոչ էր արել:
Եվրախորհրդարանի Կանաչների խումբն էլ, գնահատելով Թուրքիայում տիրող իրավիճակը, հայտնել էր, որ որպեսզի ժողովրդավարությունը ավելի հետընթաց չապրի, անհրաժեշտ է, որ հաղթի փոխզիջման ոգին:

Թագուհին տոնում է թագադրման 60-ամյակը

3Թագուհին տոնում է թագադրման 60-ամյակըԹագուհի Էլիզաբեթ 2-րդը երեքշաբթի տոնում է թագադրման 60-ամյակը: Արարողություն տեղի է ունեցել Վեստմինստերյան աբբայությունում, որտեղ 1953թ նա թագադրվել է:

Աբբայությունում հավաքվել էին 2,000 հյուրեր, որոնց թվում էին նաև արքայազն Ուիլլիամը իր հղի կնոջ հետ և բարձրաստիճան թագավորական պաշտոնյաներ:

86-ամյա միապետին ուղեկցում էր արքայազն Ֆիլիպը: Արքայազն Չարլզը, ով իր մոր թագադրման ժամանակ չորս տարեկան էր, նստած էր թագուհու կողքին իր կնոջ հետ:
Չարլսը նշել է, որ անցյալ տարի թագուհին Բուքինգեմյան պալատում փորձում էր շրջել` իր թագը գլխին պատրաստվելու համար այս օրվան:

Սալվադորցի բժիշկները ռիսկային հղիությունից հետո կատարել են կեսարյան վիրահատում

2Սալվադորցի բժիշկները ռիսկային հղիությունից հետո կատարել են կեսարյաÕՍալվադորցի բժիշկները կատարել են կեսարյան վիրահատում մի կնոջ, որին  չէր թույլատրվում ընդհատել  հղիությունը չնայած բարձր ռիսկեր պարունակող հղիության:

Էլ Սալվադորցի բժիշկները ռիսկային հղիությունից հետո կատարել են կեսարյան վիրահատումի Գերագույն դատարանը ընդունել է որոշում, համաձայն որի մայրը չի կարող հղիության հետևանքով իր առողջությանը  վտանգ սպառնացող հիմքերով ազատվել երեխայից: Դատարանի վճռով չի կարելի գերապատվություն տալ մոր իրավունքներին ի հաշիվ չծնված երեխայի իրավունքների:
Առողջապահության նախարար Մարիա Իզաբել Ռոդրիգեսի թույլատվությամբ` կատարվել է վաղաժամկետ կեսարյան վիրահատում:
Նրա խոսքերով` հղիության միջամտությունը աբորտ չէ:

ՆԱՏՕ -ն կքննարկի կիբեռ-պաշտպանության հարցեր

1ՆԱՏՕ -ն կքննարկի  կիբեռ-պաշտպանության հարցերԵրեքշաբթի ՆԱՏՕ -ի  28 անդամ պետությունների պաշտպանության նախարարները կհանդիպեն քննարկելու իրենց մտահոգող խնդիրների մասին: Օրակարգի գլխավոր թեման է  կիբեռ-հարձակումների դեմ պայքարը:

ԱՄՆ պաշտպանության նորանշանակ նախարար Չակ Հագելը, որը առաջին անգամ է ներկա գտնվելու ՆԱՏՕ-ի հանդիպումներին,  կարևորել է կիբեռ-տարածությանը վերաբերվող հարցերը:
Անցյալ շաբաթ նա Չինաստանին մեղադրել է կիբեռ-լրտեսության մեջ:
«Միացյալ Նահանգները իր մտահոգությունն է հայտնել կիբեռ-ներխուժման աճող սպառնալիքի վերաբերյալ, որոնցի մի մասը  կապված են չինական կառավարության հետ», – ասել է Հագելը Սինգապուրում կայացած կոնֆերանսի ժամանակ՝ մեղադրելով երկրի կառավարությանը և բանակին:
Տարեսկզբին ՆԱՏՕ-ի ղեկավար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հայտել էր, որ կազմակերպությունը կարևորում է կիբեռ-անվտանգությանը վերաբերվող հարցերը:

Անկարայում ցույցերի ժամանակ այրել են թուրքական դրոշը (տեսանյութ)

3Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանությունը տեսախցիկների միջոցով տեսագրում է ցույցերի ողջ ընթացքը: Տեսագրության մեջ հետաքրքիր կադրեր են գրանցվել ։
Ոստիկանության տեսախցիկները ֆիքսել են, թե Անկարայում ցուցարարների մի խումբ ինչպես է այրում անկախության խորհրդանիշ համարվող թուրքական դրոշն և այդ կապակցությամբ ուրախանում։

Սադրիչների մեկ այլ խումբ քարերով լի ծաղկամաններ է նետում ներքևում կանգնած ոստիկանների վրա։

Ըստ թուրքական “ՏՌՏհաբեր” կայքի` ցուցարարներն անկարգությունների ընթացքում վնաս են պատճառում շրջակայքում գտնվող մեքենաներին և շինություններին։

Ցուցարարներից ներողություն եմ խնդրում. Թուրքիայի փոխվարչապետ

2Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ներողություն է խնդրել ցուցարարներից:

“Ցույցի սկզբնական շրջանում շրջական միջավայրի պաշտպանության համար պայքարողների դեմ կիրառված ուժը սխալ, անարդար էր: Այդ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում: Այդ մասին հանգիստ կարող եմ ասել, սակայն չեմ կարծում, որ որևէ պարտավորություն ունեմ ներողություն խնդրել նրանցից, ովքեր ավիրում են փողոցները, փորձում են խոչընդոտել մարդկանց ազատություններին”, -լրագրողներին ասել է փոխվարչապետը:

Արընչը միևնույն ժամանակ արտասահմանյան մամուլին մեղադրել է իրականության աղավաղման մեջ:

փոխվարչապետը նշել է, որ Թուրքիայի տարբեր քաղաքներում ցույցերի հետևանքով վնասի չափն անցնում է 70 մլն լիրան: Նրա խոսքով՝ հիմնական վնասը հասցվել է երկրի խոշոր քաղաքներին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին: Ցուցարարները ի սկզբանե պահանջում էին հրաժարվել քաղաքի “Գեզի” այգին հատելուց, սակայն շուտով ցուցարարները սկսեցին պահանջել նաև վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հրաժարականը՝ Թուրքիայի կառավարությանը մեղադրելով խոսքի ազատությունը սահմանափակելու, ընդդիմադիրներին ճնշելու և աշխարհիկ Թուրքիան իսլամական դարձնելու նկրտումների մեջ: Ստամբուլին միացել են նաև թուրքական այլ քաղաքներ: Թուրքիայում բախումները դեռևս շարունակվում են: Արդեն զոհվել է երկու մարդ:

 

 

 

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ամբողջական սկզբունքներն անհրաժեշտ է համաձայնեցնել հիմա. Հերման Վան Ռոմպեյ

1 (1)Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ամբողջական սկզբունքներն անհրաժեշտ է համաձայնեցնել հիմա: Այս մասին Եկատերինբուրգում Ռուսաստան-Եվրամիություն գագաթաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսում հայտարարել է  ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպեյը:

Հերման Վան Ռոմպեյը նշել է, որ Ղաաբաղյան հակամարտությունը լուծելի հակամարտություն է, և իրենք կհամագործակցենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ գոյություն ունեցող բանակցային մեխանիզմների շրջանակում, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
 

 

Մեկ շաբաթում Թուրքիան 70 մլն լիրայի վնաս է կրել

vnasԹուրքիայում մեկ շաբաթ շարունակ տևող զանգվածային ցույցերը, որոնք սկսվեցին Թաքսիմի «Gezi» այգու քանդման դեմ բողոքի ակցիայով, երկրին 70 մլն լիրայի վնաս են հասցրել: Այդ մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի այսօրվա հայտարարությունը:
Փոխվարչապետի խոսքերով՝ ցուցարարները այրել են 110 ոստիկանական և 207 քաղաքացիական ավտոմեքենա, Իզմիրում հարձակումներ են իրականացվել իշխող Արդարություն և զարգացում կուսակցության մասնաճյուղերի շենքերի վրա, վնասվել են նաև այլ շենքեր և օբյեկտներ: Այսպիսով ցույցերի ընդհանուր վնասը կազմում է 70 մլն լիրա:

 

 

Էրդողանի վարչակարգի դեմ ակցիաներին միանում են խոշոր քաղաքների իշխանությունները

130603192324-pkg-walsh-turkey-ankara-protests-00002308-story-topԹուրքիայում վարչապետ Էրդողանի` Ստամբուլի գլխավոր հրապարակ Թաքսիմը վերակառուցելու մասին հայտնած մտադրությունից հետո ամբողջ երկրում բնապահպանների սկսած ցույցերին արդեն միանում են խոշոր քաղաքների իշխանությունները: Անթալիայի քաղաքապետ Մուստաֆա Աքայդընը, որը չի պատկանում Թուրքիայի իշխող կուսակցությանը, կարգադրել է ջուր չտալ ոստիկաններին՝ ցուցարարներին ցրելու համար:

Նա արգելել է ջրցաններ տրամադրել ոստիկաններին, ովքեր էլ օգնության համար դիմել են հրշեջներին: Սակայն վերջիններս աջակցել են քաղաքապետի դիրքորոշմանը և ջուր չեն լցրել ջրցան սարքերում: Արդյունքում ոստիկանությունը բողոքի ակցիան ցրել է արցունքաբեր գազի միջոցով:

Անկարայում ոստիկանությունը ձայնային ռումբերով միջամտել է ցույցերին

ankaraԱնկարայում այսօր՝ զանգվածային ցույցերի վեցերորդ օրը, ոստիկանությունը կրկին միջամտություն է ցուցաբերել: Ցերեկը քաղաքի «Güvenpark»-ում հավաքված մոտ 300 ուսանողի ոստիկանությունը մեքենաներից զգուշացում է արել: «Ձեր կազմակերպած ցույցը հակասում է օրենքին: Մի՛ հետևեք անհիմն խմբերին, ցրվե՛ք: Հակառակ դեպքում միջամտելու ենք»,-բարձրախոսով հայտարարել է ոստիկանությունը:

«Hürriyet»-ը հաղորդում է, որ ցուցարարների խումբը երթ է սկսել՝ խոչընդոտելով Աթաթուրքի բուլվարի երթևեկությունը, ինչի արդյունքում ոստիականությունը միջամտել է ձայնային ռումբերով, որից հետո խումբը ցրվել է մոտակա փողոցներով: Անկարայի մի շարք մասերում ցուցարարների փոքրիկ խմբեր հավաքվում և շարժվում են դեպի կենտրոնական Քըզըլայ հրապարակ: Միջազգային մի շարք լրատվամիջոցներ գտնվում են Թուրքիայի մայրաքաղաքում՝ ուղիղ եթերով հեռարձակելով տեղի ունեցող իրադարձությունները:

 

 

Հարուցվել է քրեական գործ` առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու փաստերի առթիվ

7837_bՇիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ`վարկային կազմակերպության տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու փաստերի առթիվ:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ վարկային կազմակերպության տնօրենը խախտել է աշխատանքային պայմանագրի և վարկային կազմակերպության տնօրենների խորհրդի որոշմամբ հաստատված «Վարկային ձեռնարկ»-ի պահանջները: Մասնավորապես` իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ և իր օգտին օգտագործելով` քաղաքացու հետ կնքել է 8000 ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ կոշտ գրավի պայմանագիր:

Ստանալիք վարկի ամբողջ ծավալով վերադարձն ապահովելու նպատակով վարկային կազմակերպության նախկին վարկառուներից մեկի վարկային փաստաթղթերի հիման վրա, կեղծելով վարկառուի ստորագրությունը, առանց հաճախորդի ներկայության, ենթադրյալ երաշխավորի անվամբ կազմակերպության մասնաճյուղի տնօրենը, ըստ նյութերի, կազմել է երաշխավորության կեղծ պայմանագիր ու այն վավերացրել իր ստորագրությամբ:

Այնուհետև ստացել է անհիմն ձևակերպված վարկային պայմանագրով հաճախորդի անվամբ դուրս գրված 8000 ԱՄՆ դոլար վարկից 4000 ԱՄՆ դոլար գումարը` ստանձնելով վարկից ստացած իր մասնաբաժնի մարման պարտավորությունը, ինչը, սակայն չի կատարել` ստացած գումարն օգտագործելով իր անձնական կարիքների համար:

Հետագայում քաղաքացին, ում անունով որ ձևակերպվել է ամբողջ վարկը, նույնպես չի կատարել վարկային պարտավորությունները:

Արդյունքում` վարկային կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ վարկառուի և երաշխավորի, որը դատարանն ամբողջությամբ բավարարել է և ԴԱՀԿ Շիրակի մարզային բաժնի կողմից արգելանք է դրվել որպես երաշխավոր հանդիսացող քաղաքացու գույքի վրա:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:

Կարծում եմ` Թուրքիայում հեղաշրջում չի լինի. Արտակ Շաքարյան

3Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Գեզի այգու առնչությամբ բնապահպանների սկսած շարժումը այսօր արդեն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ  փողոց է դուրս բերել աջերին, ձախերին, միասեռականներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը և հավելեց. «Այսօր այգում են ֆուտբոլասերները, ովքեր հայտնի են որպես ազգայնականներ և ագրեսիվ տեսակ են: Սա մտահոգիչ է հայերիս համար, քանի որ Էրդողանը կարող է օգտվել առիթից ու շարժումը շեղել հայերի, հույների ու հրեաների ուղղությամբ: Կարող են ուղղորդել քանդելու ու թալանելու ազգային փոքրամասնությունների խանութները: Մյուս կողմից Թուրքիայում գլուխ բարձրացրած շարժումը շեղում է Թուրքիայի կառավարությանը արտաքին հարցերից՝ ԼՂ խնդրից, Հայոց ցեղասպանության հակածրագրերից»:

Ի տարբերություն ավելի վաղ` մեկ այլ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հայտնած  վստահությանը, թե Թուրքիայի այս  շարժմանն անուղղակիորեն աջակցում է Արևմուտքը` Արտակ Շաքարյանը գրեթե բացառեց արտաքին ուժերի ազդեցությանը. «Օտար ձեռագիր չեմ տեսնում: Կարող է այսօր փորձեն աջակցել արտաքին ուժերը, բայց ծագումը, կարծում եմ, զուտ թուրքական է», – ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է հնարավոր հեղաշրջմանը, թուրքագետը կարծիք հայտնեց, որ հեղաշրջում չի լինի, քանի որ Էրդողանը ազդեցիկ է,  բայց հնարավոր է նա փորձի հետ քայլ անել ու որոշ վերադասավորումների գնալ:

 

 

2012 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները` ԱԺ մշտական հանձնաժողովներում

socialakani byuje1Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց գյուղատնտեսության, բնապահպանության եւ ջրային տնտեսության ոլորտներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության  2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց վերը նշված ոլորտների կատարողականի հիմնական ցուցանիշները, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Բաղիյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության  պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը համապատասխան ոլորտներում իրականացված ծրագրերի ու ծախսերի վերաբերյալ հանդես եկան առավել հանգամանալից հաշվետվություններով:

Գյուղատնտեսության նախարարության ծախսերը կազմել են 10,23 մլրդ դրամ կամ ծրագրվածի 96,8%-ը: Կատարված հատկացումների հաշվին իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում 2011 թ.-ի համեմատությամբ 2012թ.-ի համախառն արտադրանքն ավելացել է 9.5%-ով: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ծախսերը կազմել են 798.7 մլն դրամ կամ ծրագրվածի 93.2%-ը:

2012 թվականին շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում պետական բյուջեի ծախսերը կազմել են ավելի քան 7 մլրդ դրամ կամ ծրագրով նախատեսվածի 110.5.%-ը: Ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Սեւանա լճի բնապահպանական դրամաշնորհային ծրագրի կատարողականով:

2012 թ.-ին ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացրել է 26 ծրագիր: Նախարարության ծախսերի կատարողականը կազմել է 97.2%, ինչը պայմանավորված է ծրագրերի իրականացման ժամանակ մրցույթային գործընթացներից առաջացած տնտեսումներով: Նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերը կազմել են 823 մլն դրամ:

ՀՀ գլխավոր գանձապետի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվել է 31 մլրդ 750 մլն դրամ, որից օգտագործվել է 29 մլրդ 525 մլն դրամը՝ ապահովելով 93% կատարողական:

 

Նույն օրը ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին 2012 թվականին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այն հիմնական աշխատանքները, որ իրականացրել է նախարարությունը:

2012 թ.-ի բյուջեով նախարարության եւ սոցիալական ապահովության բնագավառի ծախսերին հատկացվել է 278 մլրդ դրամ, որից օգտագործվել է 275.3 մլրդ դրամ՝ ապահովելով 99.1% կատարողական: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշվետու տարում պատասխանատու է եղել 94 ծրագերի կատարման համար:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերը: Նա նշեց, որ 2012թ.-ին նախարարության համար գերակա ուղղություններ են եղել կենսաթոշակային բարեփոխումները, ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը եւ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված խնդիրների լուծումը:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը

erit xorhrdarani nist (1)Հունիսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը:

Օրակարգը հաստատելուց  հետո Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկեցին  «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Հիմնական զեկուցող Կարեն Ամիրյանը նշեց, որ առաջարկվում է  օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 6-րդ կետով, այն է ՝ հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության:

Ազատուհի Սիմոնյանը ներկայացրեց « ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով  Օսմանյան կայսրությունում կամ Արևմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը  հրապարակայնորեն  հերքելը , մեղմացնելը, արդարացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին քննարկված օրենքի նախագծերը:

Երիտասարդ խորհրդարանականները քննարկեցին նաև  «ՀՀ Հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում  լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:

 

9 ՃՏՊ և 11 վիրավոր` մեկ օրում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 3-ից 4-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության` 6,  մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 3-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 5 դեպք:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3  և ավազակային հարձակման 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9  պատահար. 11 մարդ ստացել  է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: