Դոլչե և Գաբանայի նորաձևության շոուի ժամանակ մերկ հանդիսատեսը ներխուժելով՝ սկսել է վազվզել քայլահարթակում (լուսանկարներ)

massy at Dolce&Gabbana fashion show

Այսօր Միլանում կազմակերպված Դոլչե և Գաբանայի նորաձևության շոուի ժամանակ հանդեսատեսներից մեկը ներխուժել էր ու վազել քայլահարթակում:

Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսին և այլ աստղեր դիտում էին, թե ինչպես է մերկ տղամարդը վազվզում քայլահարթակում:

Դիզայներները այսօր ցուցադրում էին գարուն-ամառ 2014 տղամարդկանց հավաքածուն, երբ տղամարդը ներխուժելով՝ ամբողջովին մերկացել էր՝ թողնելով միայն կոշիկները:

Նա վազվզելով տարօրինակ արտահայտություններ էր բղավում և փորձում փախչել անվտանգության աշխատակիցներից, որոնք ցանկանում էին նրան հեռացնել:

Նույնիսկ այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները նրան բռնել են, տղամարդը շարունակում էր բղավել հանդիսատեսի վրա:

Տղամարդը հեռացվել էր անվտանգության աշխատակիցների կողմից, իսկ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան հուսով են, որ սա այսպես կոչված վատ շաբաթվա վերջին նախադեպը կլինի, քանի որ նրանք այս շաբաթ դատապարտվել էին 20 ամսվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու համար:

Գերմանիայում կռունկը ընկել է բնակելի շանքի վրա՝ վնասվել է 13 մարդու

Germany. crane tips into a buildingՈստիկանության տեղեկություններով արևմտյան Գերմանիայում փառատոնի ժամանակ կռունիկի վրա դրված խցիկը ընկել է տան վրա՝ 13 մարդ վնասվածքներ են ստացել:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Նոյենշտադտ քաղաքում: Խցիկը կռունկից կախել էին տեղի դպրոցի կազմակերպած փառատոնի շրջանակներում:

Ոստիկանությունից հայտնում են, որ խցիկը ընկել է բնակելի շենքի տանիքին: Խցիկում գտնվող բոլոր ութ մեծահասակները և հինգ երեխաները վնասվել են: Մեծահասակներից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել և հիվանդանոց են տեղափոխվել ուղղաթիռով:

Բնակելի շենքի բնակչներից ոչ ոք չի վնասվել:

Դժբախտ պատահարի պատճառները դեռևս պարզ չեն:

Թուրքիայում 40-ամյա քաղաքացին «Facebook»-ի միջոցով մանկապղծությամբ է զբաղվել

zohԱդանայում 40 տարեկան Մուրադ անունով մի քաղաքացու մինչև 73 տարվա ազատազրկում է սպասվում: Վերջինս անցած տարի մի քանի անգամ հանդիպել է 13-ամյա դպրոցական աղջիկների, որոնց հետ ծանոթացել է «Facebook» սոցիալական կայքի միջոցով: Այնուհետև տղամարդը երեխաներին սպառնացել է, որ կպատմի նրանց ընտանիքներին իրենց հանդիպումների մասին՝ լռության դիմաց պահաջնելով, որպեսզի աղջիկները մերկ լուսանկարվեն և ուղարկեն իրեն: Վախեցած երեխաները կատարել են նրա պահանջը, սակայն ավելի մեծ ծուղակի մեջ են հայտվել: Տղամարդը հիմա էլ սկսել է սպառնալ, թե կհրապարակի այդ լուսանկարները՝ փոխարենը ցանկացել է սեռական հարաբերություններ ունենալ երեխաների հետ:
«Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ սարսափած աղջիկները եղելությունը պատմել են իրենց ծնողներին, վերջիններս էլ ոստիկանություն են դիմել: Ի վերջո մանկապիղծը ձերբակալվել և կանգնել է դատարանի առաջ: Նա մեղադրվում է 13-14 տարեկան 8 աղջկա սպառնալու և սեռական ոտնձգության փորձ կատարելու մեջ:

 

Թուրք-գերմանական հարաբերություններում լարվածություն է նկատվում

germanyԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարայում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Պոլը կանչվելու է ԱԳՆ, որտեղ նրա հետ խոսելու են «Գեզի» այգու վերաբերյալ պաշտոնական Բեռլինի արած անհանգստացնող հայտարարությունների մասին:
Դավութօղլուն խոսել է նաև Բեռլինում Թուրքիայի դեսպան Հունեյն Ավնիին ԱԳՆ կանչելու մասին: Արտգործնախարարը նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ավնիի հետ և որոշ կարգադրություններ արել նրան: Թուրք դեսպանին կանչելու պատճառը կապված է թուրքական կառավարության որոշ հայտարարությունների հետ:
«Անադոլու» գործակալությունը գրում է, որ Անկարայում Գերմանիայի դեսպանին հայտնելու են Թուրքիայի դժգոհությունը գերմանական կառավարութան բռնած դիրքից:
«Գեզի» այգու դեպքերը և դրանց շուրջ ծավալված քննարկումները ակնհայտ լարվածություն են առաջացրել թուրք-գերմանական հարաբերություններում, ինչը արտահայտվում է փոխադարձ դժգոհությամբ:

 

Թուրքիայում ընդդեմ «կանգնած մարդկանց» «քայլող մարդիկ» են հայտնվել

mardikԹուրքիայի Ռիզե քաղաքի մի շարք բնակիչներ կազմակերպել են «քայլող մարդ» ակցիան, որի մասնակիցները այդ կերպ արտահայտում են իրենց բողոքը «կանգնած մարդ» նախաձեռնության մասնակիցների դեմ, որոնց կազմակերպիչները վերջին շաբաթներին Թուրքիայում ընթացող բողոքի ցույցերի մասնակիցներն են: Այս նոր նախաձեռնությունը հետևյալ կերպ է իրականացվել. մոտ 20 մարդ հավաքվել են Ռիզեի կենտրոնական Հանրապետության հրապարակում, կանգնել են ի պաշտպանություն «Գեզի» այգու այնտեղ հավաքված «կանգնած մարդկանց» դիմաց և որոշ ժամանակ շրջանով քայլել են նրանց կողքով:
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ նոր ակցիայի մասնակիցներից Բենյամին Արսլանը իր կողմնակիցների անունից հայտարարությամբ է հանդես եկել: Արսլանը հայտարարել է, որ նման կերպ նրանք հանդես են գալիս ընդդեմ այն ուժերի, որոնք չեն ուզում, որ Թուրքիան զարգանա, այլ ուզում են ստորացնել իրենց երկիրը, և կոչ է արել թուրք երիտասարդությանը միանալ իրենց նախաձեռնությանը:

Հնդկաստանում մուսոնային անձրևները իսկական աղետ են դարձել

hndkastanՀնդկաստանում մեկ շաբաթ շարունակվող մուսոնային անձրևների հետևանքով սողանքներ և ջրհեղեղ է առաջացել: Երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ զոհվածների թվի աճի վտանգ կա: Առավել շատ տուժած շրջանների բնակիչները էվակուացվել են, նրանց թիվը տասնյակ հազարի է հասել: Ռազմաօդային ուժերի ուղղաթիռները դժվար հասանելի շրջաններ են հասցնում սնունդ և խմելու ջուր:
Նշենք, որ Հնդկաստանում նման իրավիճակներ հաճախակի է առաջանում: Սկսած հունիսից մինչև սեպտեմբեր մուսոնային անձրևները աղետ են դառնում Հնդկաստանի հյուսիսային շրջանների համար՝ խլելով բազմաթիվ մարդկային կյանքերը:

 

Շոգից խուսափելու համար Չինաստանի համալսարանի ուսանողները ստիպված քնում են մարզադահլիճում

gym in China38C շոգից խուսափելու համար չինացի ուսանողները ստիպված են քնել համալսարանի մարզադահլիճում:

Չինաստանի Ուհան քաղաքի համալսարանի մարզադահլիճը կառույցի միակ օդափոխվող մասն է, այդ իսկ պատճառով այն վերածվել է ժամանակավոր ննջասենյակի:

Հինգշաբթի օրը երկրում սկսված շոգերից հետո հարյուրավոր ուսանողներ քնում են գետնին փռված ներքնակների վրա: նրանցից ոմանք նույնիսկ տան կոմֆորտ են ստեղծել՝ իրենց հետ բերելով վերմակներ և փափուկ խաղալիքներ:

Մարզադահլիճը պատնեշով կիսվել է՝ առանձնացնելով տղաների և աղջիկների քնելու հատվածները:

Ուհան քաղաքը հայտնի է իր շոգ և խոնավ ամառներով: Չնայած հուլիսին այստեղ միջին ջերմաստիճանը հասնում է 27 C -30 C-ի, սակայն տարվա մեջ մոտ 20 օր քաղաքում լինում է 35 C-ից բարձր ջերմաստիճան:

 

Հարվարդի մասնագետի տեղեկություններով՝ Մայքլ Ջեքսոնը հնարավոր է միակ մարդն է եղել, որ առանց նորմալ քնելու դիմացել է 60 օր

jacksonՓորձագետի տվյալներով՝ Մայքլ Ջեքսոնը 60 օր դիմացել է առանց քնելու՝ դառնալով միակ մարդը, որ նման բան է արել:

Հարվարդի բժշկական համալսարանի քնի մասնագետ Չարլզ Սեյզլերը հայտնել է, որ ինքը երբեք չի լսել որևէ մեկի մասին, որը առանց քնի դիմացած լինի 60 օր:

CNN-ի տեղեկություններով Սեյզլերը դատարանին հայտնել էր, որ մինչ այժմ իրենք հաշվի չեն առել այն փաստը, որ Ջեքսոնի բժիշկը նրան 60 պրոպոֆոլի թուրմեր է տվել երգչի անքնությունը բուժելու համար՝ ավելացնելով, որ այդ դեղամիջոցները իրականում չեն նպաստում քնելուն, այլ ընդհակառակը՝ խախտում են քնի նորմալ ցիկլը, իսկ այդ դեղերը օգտագործող անձը իրեն միանգամայն թարմ է զգում՝ կարծես ամբողջ գիշեր հանգիստ քնել է: Եվ նրա կարծիքով Ջեքսոնի մահվան պատճառ է դարձել հենց քնի պակասը:

charlz czeislerԴատարանին նաև հայտնել են, որ առնետների վրա իրականացված փորձերի արդյունքում պարզ է դարձել, որ նրանք առանց նորմալ քնելու կարող են դիմանալ հինգ շաբաթ:

Երկար ժամանակ նորմալ չքնած մարդիկ դեպրեսիայի մեջ են ընկնում, դառնում են ջղային և անհանգիստ, նրանք նաև կորցնում են իրենց հավասարակշռությունը և ախորժակը, հնարավոր է նաև նրանց ֆիզիկական և զգացմունքային ռեակցիաները առավել դանդաղեն:

Ըստ տեղեկությունների՝ Ջեքսոնը իր կյանքի վերջին շաբաթների ընթացքում հենց այս ախտանիշներն է ունեցել: Նրա շոուի բեմադրիչը հայտնում է, որ նա նիհարել էր, ջաղային և մոռացկոտ էր դարձել, ինչպես նաև ինքն իր հետ խոսում էր:

 

ԱԳ նախարարը ելույթ կունենա ԵԽԽՎ նիստին

Էդվարդ ՆալբանդյանԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հունիսի 24-ին կայցելի Ստրասբուրգ, որտեղ ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։

Թուրքիայում քանդելու են ալևիների համար սրբազան համարվող զբոսայգին

3Թուրքիայում այժմ էլ որոշել են քանդել ալևիների համար սրբազան համարվող զբոսայգիներից մեկը, որը գտնվում է Թունջելիում, հաղորդում է թուրքական “Ռադիկալ” թերթը:
16.500 քառակուսի մետր տարածք զբաղեցնող “Գոլա Չեթու” զբոսայգում կան հազարավոր ծառեր: Այս այգին ալիևիների համար սրբատեղի է համարվում:
Թուրքական ընկերություններից մեկը որոշել էր այդ այգու տարածքում ջրամբար կառուցել: Հանդիպելով բնակիչների դիմադրության`որոշում են հարցը լուծել դատարանի միջոցով: Դատարանն էլ որոշումն ընդունում է հօգուտ այդ ընկերության:
Տեղի իշխանությունները, բանկիչները հայտարարել են, որ զբոսայգու համար պայքարելու են մինչև վերջ` ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մեհրիբան Ալիևան և Իլհամ Ալիևը նախագահի աթոռի համար պայքարելու են իրար դեմ

2“Դեմոկրատական Ադրբեջանի աշխարհ” կուսակցությունը այս տարվա հոկտեմբեր ամսին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել է Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի կնոջ`Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, նման հայտարարություն արվել է կուսակցության ակտիվիստների`հունիսի 15-ի հանդիպման ժամանակ, սակայն կուսակցության մամուլի ծառայությունը այս որոշման մասին տեղեկացրել է միայն հունիսի 21-ին:
Վերոնշյալ կուսակցությունը հիմնադրվել է մի քանի տարի առաջ և երբևէ ակտիվ գործունեությամբ չի զբաղվել:
Նշենք, որ Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում երրորդ անգամ իր թեկնածությունն է դրել նաև գործող նախագահ Իլհամ Ալիևը: Այսպիսով`ամուսինները պայքարելու են նախագահական աթոռի համար:

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները կմեկնեն ԱՄՆ

1Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհրդի ներկայացուցիչները հաջորդ ամիս Ամերիկայի Միացյալ Նահանգներ կմեկնեն: Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, այս մասին հայտարարել է Ազգային խորհրդի ներկայացուցիչ Էլդար Նամազովը: Հայտնի է, որ այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ազգային խորհրդի նախագահ, ադրբեջանցի հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի՝ օրեր առաջ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ:
Ըստ կայքի` “Ազգային ճակատ” կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիից բացի (վերջինս անձնագրի հետ կապված խնդիր ունի) ԱՄՆ կմեկնեն “Մուսավաթ” կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը, Ադրբեջանի լիբերալ կուսակցության նախագահ Լալա Շավկեթը, Բաց հասարակության կուսակցության առաջնորդ Սուլհեդդին Ակփերը և “Դասական ազգային ճակատ” կուսակցության առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն: Նշվում է, որ Վաշինգտոնում նրանց կմիանան նաև խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևը և Ազգային խորհրդի նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը:

Ազգային խորհրդի նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը հունիսի 10-ին մեկնել էր ԱՄՆ, որտեղ հանդիպել էր  Կոնգրեսի ներկայացուցիչների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ:

Ընդդիմադիր Ազգային խորհուրդը ստեղծվել է վերջերս`2013թ.-ի մայիսի 28-ին:

 

Պաշտոնական այց Հորդանանի Հաշիմյան Թագավորություն

arm-6111-հորդանանՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արշակ Հարությունյանը, hունիսի 24-26-ը պաշտոնական այցով կգտնվի Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ամին Մահմուդը կստորագրեն ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հորդանանի Հաշիմյան Թագավորության վարչապետ Աբդուլլա Նասուրի,  Սենատի նախագահ Տահեր ալ Մասրիի հետ: Պատվիրակությունը կայցելի Թագավորության Գիտա-հետազոտական ասոցիացիա Integrated Technilogy Group-Amman կրթական կառավարման և software ծրագրային ապահովման տարածաշրջանային առաջատար կազմակերպության գրասենյակ: Պատվիրակությունը կհանդիպի նաև Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Գիշերը երկրացիները կարող են դիտել սուպերլուսնին

լուսինԱյս գիշերԵրկրի բնակիչները կարող են հազվագյուտ տեսարանի ականատես լինել`սուպերլուսնի: Մեր մոլորակի բնական արբանյակը կհասնի պերիգեյին, այդպես է կոչվում  լուսնի ուղեծիրի ամենամոտ կետը Երկիր մոլորակին: Լուսնի և Երկրի միջև հեռավորությունը կկազմի 357 հազար կմ է, դա մոտ  27 հազարով կարճ է սովորական օրերի համեմատ: Արդյունքում արբանյակը ավելի մեծ կերևա քան տարվա մյուս օրերին:Իհարկե դա անզեն աչքով դժվար է նկատել: Սոպերլուսինը հաջորդ անգամ երկնակամարին կերևա   2014 թ. օգոստոսին, հաղորդում է  “Россия 24“:

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքները

 

 ՀՀ Նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ու «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

 

“Ավելի մաքուր Երևան” նախաձեռնության մեկնարկը` Հրազդանի կիրճում

002Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը իրականացնում “Ավելի մաքուր Երևան” նախաձեռնությունը, որի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը։

“Ավելի մաքուր Երևան” նախաձեռնության առաջին մաքրման աշխատանքներն իրականացվել են Հրազդանի կիրճում՝ կիրճի ողջ երկայնքով։ Աշխատանքներին ներգրավվել է 26 միավոր մեքենասարքավորում՝ աղբատար ու ջրցան։ Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների կոմունալ և կանաչապատման ընկերությունների աշխատակիցներին աջակցել են նաև ավելի քան 400 կամավորներ՝ բուհերի ուսանողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ։
Երևանի քաղաքապետարանի կամունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ այս կերպ հնարավոր կլինի մաքրել Երևանի ամենամարդաշատ կանաչ տարածքները, հատկապես այն, որոնք բնակիչները վերածել են հանգստի վայրերի, որտեղ այդ պատճառով աղբի մեծ քանակություն է կուտակվում։
“Ավելի մաքուր Երևան” ը ծրագիր է, որի միջոցով, նաև կամավորների ներգրավմամբ, մաքրման աշխատանքներ են իրականցվելու Երևանի հանրային օգտագործման կանաչ զանգվածներում։ “Ավելի մաքուր Երևան” ծրագիրի հաջորդ հավաքը հունիսի 29–ին է`” Հաղթանակ”զբոսայգում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Պատահար Րաֆֆու և Անդրանիկի փողոցների խաչմերուկում

shtap-300x240Հունիսի 22-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Միցուբիշի Էկլիպս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Րաֆֆու և Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել է մայթեզրին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Թեժ գծերի միջոցով բարձրացված բոլոր հարցերին համապատասխան ընթացք է տրվում

001Երևանի քաղաքապետարան-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու, քաղաքացիներից առաջարկություններ ստանալու, նրանց մտահոգություններին ծանոթանալու և բարձրացվող հարցերին հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են թեժ գծի հեռախոսահամարներ, որոնցով բարձրացվող հարցերի ուղղությամբ ամենօրյա հետևողական աշխատանք է իրականացվում:
Մայիս ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծերի 514-152, 514 – 187, 514-236 հեռախոսահամարներին 2379 հեռախոսազանգ է ստացվել: Քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ: Եղել են նաև դեպքեր, երբ, կախված հարցի բովանդակությունից, քաղաքացիներն ուղորդվել են տվյալ հարցով զբաղվող համապատասխան գերատեսչություն:
Վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին նշված ժամանակահատվածում ստացվել է 518 հեռախոսազանգ: Արագ արձագանքման շնորհիվ՝ բարձրացված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծին ստացված շուրջ 7500 զանգերից Երևանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում ներկայացված 157 հարցերն անմիջապես ընթացք են ստացել:
Թեժ գծերի հեռախոսահամարներին ստացված հեռախոսազանգերը հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշտադիտարկումներ են անցկացվում հեռախոսազանգերի, դրանց տրվող պատասխանների և վերլուծությունների արդյունքների վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Խանջյան փողոցում «Ֆոլքսվագեն»-ը բախվել է «ՎԱԶ-21063»-ի

shtap-300x240Հունիսի 21-ին, ժամը 01.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խանջյան փողոցում բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Վրաերթ Տիգրան Պետրոսյան փողոցում

ՎրաերթՀունիսի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, թիվ 35 երթուղու «ԳԱԶել-322132» մակնիշի միկրոավտոբուսը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ, ինչի հետևանքով կինը և վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: