Քաղաքացին ընկել է Աղստև գետը

arm137258177757Հունիսի 30-ին, ժամը 11.22-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի մոտակայքում քաղաքացին շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ա. Խաչատրյանն ինքնուրույն դուրս է եկել գետից և դիմել Իջևան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

***

Օձերը Հայաստանում

big_1372597331_0052Հրշեջ-փրկարարները Բերդ քաղաքում օձ են հայտնաբերել

Հունիսի 30-ին, ժամը 08.57-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ս. Դավթի փողոցի թիվ 20 տան բակում օձ է նկատվում, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Բերդ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները տան բակից հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաբաջանյան փողոցում օձ է հայտնաբերվել

Հունիսի 30-ին, ժամը 10.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 30 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

Ջրվեժի ամառանոցների տարածքում օձ է հայտնաբերվել

Հունիսի 30-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժի ամառանոցների 3-րդ տա­րած­քի թիվ 9/6 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը (գյուրզա) և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Փրկարարները տեղափոխել են օձը անվտանգ վայր

Հունիսի 30-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքիԱղայան փողոցի թիվ 6 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

Տիգրանաշենի ոլորաններումավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը. կան տուժածներ

big_1372597331_IMG_2873Հունիսի 30-ին, ժամը 09.12-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորաններում ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արարատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 18 ՍՏ 917 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել 1981 թ. ծնված Ա. Գևորգյանի դին (Վանաձոր քաղաքի բնակիչ):

Հրշեջ-փրկարարները տուժածներ` 1993 թ. ծնված Մ. և 1968 թ. ծնված Վ. Դավոյաններին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածներին հոսսպիտալացրել են Արարատի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Բժիշկները Մ. Դավոյանի վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Դավոյանինը` բավարար:

Հրդեհ ճարտարապետների միության շենքում,լրացված

P1030478Այրվում է Բաղրամյան պողոտայի վրա գտնվող Ճարտարապետների միության մասնաշենքը: Այն գտնվում է միության հիմնական շենքի ետևում և ամբողջ արխիվը պահպանվում է այդ մասնաշենքում: Քիչ առաջ պարզ դարձավ, որ

big_1372614147_hrdehհրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 17 հասցեում գտնվող Ճարտարապետների միության շենքի տանիքում:

big_1372608660_9091Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.42-ին, մարվել՝ 17.47-ին: Շենքի տանիքից այրվել է 600 քմ հատված:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը

18787972-274C-46F9-9690-5416C94F1FB7_w640_r1_s

Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին ի թիվս այլ երկրների ղեկավարների շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հարգելի Սերժ Ազատի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Դուք իրավամբ վայելում եք բարձր հեղինակություն Ձեր Հայրենիքում և արտերկրում: Դժվար է գերագնահատել Ձեր ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ հարգանքի վաղեմի ավանդույթների վրա:

Մեր վերջին հանդիպումները նպաստեցին երկկողմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում կառուցողական համագործակցության, միջազգային ասպարեզում, հատկապես՝ ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Այդ ամենը բխում է Ռուսաստանի և Հայաստանի արմատական շահերից, ընթանում է Անդրկովկասում անվտանգության և կայունության ապահովման հունով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և նոր հաջողություններ»,-ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Կալանավորվել է Ադրբեջանում ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության նախագահի խորհրդականը

3Ադրբեջանում ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության նախագահի խորհրդական Յադիգյար Սադըխլըն 2 ամսով կալանավորվել է: Նման որոշում կայացրել է Լենքորանի շրջանային դատարանը:

Այս մասին ադրբեջանական “Թուրան” գործակալությանը հայտնել է Սադըխլըի փաստաբանը`Նեմաթ Քերիմլին:

Վերջինս դատարանի որոշումը համարում է անօրինական և քաղաքականացված: Ըստ փաստաբանի`չի ներկայացվել հանցանքը հաստատող որևէ ապացույց`բացի ոմն Ռաշիդ Քերիմովի բողոքից: Համաձայն երկու վկաների ցուցմունքի`Քերիմովը անձամբ վիրավորել է Սադըխլըին` նրան կռվի հրահրելով: Դատարանի որոշումը բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում:

“Մուսավաթ” կուսակցության նախագահի տեղակալ Գյուլաղա Ասլանլըն կարծում է, որ այս ձերբակալությունը ունի քաղաքական դրդապատճառներ:

Յադիգյար Սադըխլըն ձերբակալվել է հունիսի 27-ին: Գործի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ`Ադրբեջանի ՔՕ 221.3 հոդվածով (զենքի կամ որպես զենք կիրառվող առարկային միջոցով իրականացված խուլիգանությունը):

Սադըխլըն դեռևս հունիսի 26-ին լրագրողներին հայտնել էր, որ իրեն սադրանքի են ենթարկում և շուտով ձերբակալելու են, հայնում է “Կոնտակտ” կայքը:

Շնորհավորանքներ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

serj

 

Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

Ադրբեջանում կին թմրամոլների թիվը ավելացել է.զեկույց

1Ադրբեջանում թմրանյութ օգտագործող կանանց թիվն աճել է:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Թմրանյութերի դեմ պայքարի ազգային գրասենյակի հրապարակած տարեկան զեկույցում նշվում է, որ 2012թ. Ադրբեջանում թմրամոլների թիվը, 2011թ-ի համեմատությամբ, աճել է 1000-ով՝ հասնելով 27 910-ի:

Հաշվետվության մեջ նշվում է նաև, որ 2012թ. ընթացքում հոգենյարդաբանական կենտրոններում անանուն բուժում է անցել 567 թմրամոլ: Նման ցուցանիշը կրկնակի գերազանցում է 2011թ-ի տվյալները: Անանուն բուժվող 567 թմրամոլներից 528-ը կանայք են՝ 17-ով ավելի, քան նախորդ տարի:

Նախորդ տարվա հանեմատ ամենամեծ աճը գրանցվել է 18-29 տարեկան խմբում: 2011թ.-ին այս տարիքային խմբի թմրամոլների թիվը եղել է 4979, իսկ 2012թ.-ին`5010:

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է ադրբեջանական գազը դեպի Եվրոպա հասցնելու երթուղու ընտրությունը

2ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունել է ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար որպես երթուղի Անդրադրիատիկ գազամուղն ընտրելու “Շահդենիզ” կոնսորցիումի որոշումը: ԱՄՆ-ն կարծում է, որ Անդրադրիատիկ գազամուղը (TAP) կօգնի դիվերսիֆիկացնել գազի մատակարարումը Եվրոպա և ընդհանուր առմամբ ամրապնդել գլոբալ էներգետիկ անվտանգությունը, հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Հիշեցնենք, որ օրերս “Շահդենիզի” պաշտոնական ներկայացուցիչ Գորդոն Բիրելը հանդես էր եկաել հայտարարությամբ: Դրանում նշվում էր, որ կոնսորցիումն ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար հայտ ներկայացրած եվրոպական երկու մրցակից նախագծերից՝ “Նաբուկո վեսթ”-ից (Nabucco West) և “Անդրադրիատիկ գազամուղ”-ից (Trans Adriatic Pipeline, TAP), ընտրել է երկրորդը՝ TAP-ը:

“Սա մեծ ձեռքբերում է Ադրբեջանի համար և մեծ քայլ “Հարավային գազային միջանցք” ծրագրի իրականացման տեսանկյունից, որը կասպյան գազը պետք է հասցնի եվրոպացի սպառողներին: ТАР-ը նպաստելու է Եվրոպայում էներգետիկ անտանգության ապահովմանը և մեծացնելու է գազ մատակարարողների միջև մրցակցությունը: Բացի այդ, ТАР-ը կօգնի բավարարել էներգակիրների համաշխարհային պահանջարկը, ինչն իր հերթին կխթանի տնտեսական աճը”,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

“Հարավային գազային միջանցք” նախագիծի նպատակն է շրջանցելով Ռուսաստանը դիվերսիֆիկացնել դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարման երթուղիներն ու աղբյուրները:

 

Աշխարհի ամենաթեթև գործվածքից կարված զգեստները շարժվում և իրենց ձևը փոխում են մարդկանց հայացքներից (լուսանկարներ)

hi-tech dress 4Առաջադեմ չինացի մոդելավորողը ստեղծել է հայացքից շարժվող, ձևը փոխող և նույնիսկ լուսավորվող զգեստներ:

Մոնռեալում բնակվող Ին Գաոն իր ստեղծած զգեստներում տեղադրել է հայացքին հետևող տեխնոլոգիա, որը ակտիվանում է ինչ-որ մեկի ուշադիր հայացքից:

Գաոյի զգստները պատրաստված են սպիտակ և փղոսկրի գույն ունեցող աշխարհի ամենաթեթև գործվածքից՝ արգանզայից:

Դրանք կարված են սառը լուսարձակողթելով և պարունակում են փոքրիկ, հայացքին հետևող սարքեր:

Հայացքը ակտիվացնում է զգեստի մեջ կարված փոքրիկ շարժիչները, որոնք շարժում են հագուստը և փոխում նրա ձևը:

Սենսորային տեխնոլոգիայի օգնությամբ եթերային զգեստները վերածվում են լուսարձակող արվեստի գործերի:

Ջասթին Բիբերը ցանկանում է երիտասարդ տարիքում ամուսնանալ

justin-bieber-wants-to-start-a-family-youngՋասթին Բիբերը հայտնել է, որ ցանկանում է երիտասարդ տարիքում ամուսնանալ: Us Magazine-ի հարցին 19-ամյա երգիչը պատասխանել է, որ ինքը երազում է իր տատիկի և պապիկի հարաբերությունների նման ռոմանտիկ հարաբերություններ ունենալ իր կնոջ հետ և նույնիսկ ծեր տարիքում սիրահարված լինել նրան:

Չնայած նա ցանկանում է երիտասարդ տարիքում ամուսնանալ, բայց, այնուամենայնիվ, նա պետք է սկզբից ընկերուհի գտնի: Այս տարի նրա և Սելենա Գոմսի ռոմանտիկ հարաբերությունները ավարտվեցին՝ չնայած նրանց նկատել էին Բիլիբորդս մյուզիք ըվոուրդսի ժամանակ գրկախառնվելիս:

Այդ կապակցությամբ Բիբերը նշել էր, որ եթե ինչ-որ մեկի հետ ռոմանտիկ հարաբերությունները ավարտվում են, դա չի նշանակում, որ իրենք չեն կարող ընկերներ մնալ:

Սակայն հնարավոր է նա գտել է մեկին, որին հավանում է, քանի որ վերջերս հրապարակվել էր Լաս Վեգասում գտնվող Բիբերի լուսանկարը, որտեղ երգիչը պառկած վիճակում իր գլուխը դրել էր մի շիկահեր կնոջ ծնկներին:

Չինացի զույգը մահացել է ինտիմ հարաբերություններ ունենալու պահին պատուհանից վայր ընկնելուց հետո

window sex couple1.jpgՉինաստանում զույգը մահացել է, երբ ինտիմ հարաբերություններ ունենալու ժամանակ պատուհանը, որին նրանք հենված էին, ջարդվել է:

Ըստ տեղեկությունների զույգը ընկել է Ուհան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի պատուհանից:

Համացանցում հրապարակվել են մահացած զույգի լուսանկարները, որոնցում երևում են նաև դեպքի վայրում աշխատող հետախույզները:

Նրանց ընկենլուց վնասված որևէ մարդու մասին տեղեկություն չի հրապարկվել:

Լրատվամիջոցների տվյալներով՝ բազմաբնակարան շենքի պատուհանները ցածրորակ են եղել:

Վարկածներից մեկի համաձայն՝ զույգը շոգի պատճառով է փորձել պատուհանին մոտիկ գտնվել:

chinese couple2Դեռևս պարզ չէ, թե զույգը որ հարկից է ընկել:

Ուհանը Չինաստանի ամենաշատ բնակեցված քաղաքներից մեկն է, որը ունի 3,500-ամյա պատմություն:

 

Տոտենհեմը պայքարում է Հենրիխ Մխիթարյանի համար, որին Լիվերպուլը 20 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկել

  1. mkhitaryanՏոտենհեմը պատրաստ է վերցնել Շախտյորի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, որի համար Լիվերպուլը պատրաստ է 20 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել:

Տոնտենհեմի ղեկավար Բրեդան Ռոջերսը հեշտ ուղի էր փնտրում տաղանդավոր կիսապաշտպանին իր կազմում ընդգրկելու համար, սակայն ինչպես երևում է Տոտենհեմը նույնպես մրցապայքարի մեջ է մտել հայ միջազգային ֆուտբոլիստի համար:

Ըստ երևույթին Մխիթարյանի խորհդականները նախնական բանակցություններ են ունեցել Տոտենհեմի հետ հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստի՝ ակումբ տեղափոխման վերաբերյալ:

Տոտենհեմը այժմ կենտրոնացած է Բրազիլական ակումբ Կորինֆանյանի կիսապաշտպան Պաուլինիոյին 17 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխման վրա: Սպասվում է, որ նա փաստաթղթերը կստորագրի կիրակի օրը Կոնֆեդերացիայի գավաթի եզրափակչից հետո:

Սակայն Բրազիլիական ակումբից տեղափոխությունն իրականացնելուց հետո Տոտենհեմը առաջխաղացման այլ ելքեր կփնտրի և Մխիթարյանը համարվում է այդ տարբերակներից մեկը:

Sportsmail-ը այս շաբաթ տեղեկացրել է, որ Չեպիոնների լիգայի հաղթող Բորուսսիա Դորտմունդը 24-ամյա խաղացողին 19,5 միլիոն ֆունտ ստեռլինիգի պայմանագիր է առաջարկել:

Սակայն Շախտյորը պնդել է, որ իրենք 25 միլիոն ֆունտ ստեռլինգ են ցանկանում ֆուտբոլիստի համար, որով հետաքրքրվել են նաև Չելսին և Մանչեստեր սիթին:

 

Ռուսաստանում ձերբակալվել են նույնասեռականների հպարտության ցույցի տասնյակ մասնակիցներ

Russia Gay RightsՌուսաստանի ոստիկանությունը նույնասեռականների պրոպագանդայի մասին օրենքը ոտնահարելու համար ձերբակալել է մի քանի նույնասեռականների իրավունքների պաշտպանների և ռուս ազգայնականների շաբաթ օրը ցույցի ժամանակ նրանց միջև տեղի ունեցած բախումներից հետո:

Սանկտ Պետերբուրգի պետական պաշտոնյաները կարծում են, որ քաղաքում հատուկ ցույցերի համար նախատեսված վայրում կազմակերպված հավաքը հակասում է օրենքին:

Ցույցի վայրում հավաքված 200 ազգայնականները, լոզունգներ բղավելով, ձվեր ու քարեր էին նետել նույնասեռականների իրավունքների 40 պաշտպանների վրա:

Իտար-Տաս պետական լրատվական գործակալության տեղեկություններով՝ տասնյակ մարդիկ են ձերբակալվել՝ ներառյալ ութ ազգայնական:

Պաշտոնյան նաև տեղեկացրել էր, որ քաղաքի իշխանությունները կանխավ թույլ չէին տվել այդ ցույցը իրականացնել, քանի որ այն խախտում է նույնասեռականության պրոպագանդայի մասին օրենքը՝ չնայած որ այդ վայրում ցույցեր անցկացնելու համար իշխանությունների թույլտվության կարիք չկա:

Ռուսաստանը այս ամսվա սկզբին նույնասեռականության պրոպագանդան արգելող օրենք էր ընդունել, իսկ Պետերբուրգում տեղական մակարդակով մինչ այդ արդեն նմանատիպ օրենք ընդունվել էր:

 

Մերլին Մոնրոյի հայտնի լուսանկարների լուսանկարիչ Բերք Սթերնը մահացել է 83 տարեկանում (լուսանկարներ)

merlin monro 12Չորեքշաբթի օրը 83 տարեկանում մահացել է Մերլին Մոնրոյի հայտնի լուսանկարների հեղինակ Սերթ Սթերնը:

Սեպտեմբերի 10-ին աճուրդի կհանվեն լուսանկարչի՝ Մոնրոյի մահից շաբաթներ առաջ Vogue ամսագրի համար արված The Last Sitting լուսանկարների շարքը:

Այս շարքում ներառված են 1962թ-ին արված 2,500 լուսանկարներ, որոնք հրապարակվել էին 1982 թ-ին նույնանուն գրքում:

Ըստ երևույթին մերկ և կիսամերկ լուսանկարներից յուրաքանչյուրի գինը կսկսվի 10,000-15,000 դոլարից:

Լուսանկարիչը իր մասին պատմող վավերագրական ֆիլմում այդ լուսանկարների մասին հայտնել էր, որ ինքը երբեք Մոնրոյին մերկ չէր լուսանկարի, եթե նա չցանկանար դա անել:

Ըստ նրա կնոջ տեղեկությունների՝ լուսանկարիչը մահացել է Մանհեթենի իր բնակարանում:

Որպես լուսանկարիչ նա վերաիմաստավորել էր հիսունականների և վաթսունականների նորաձևության գովազդումը՝ լուսանկարելով Օդրի Հեփբերնին, Էլիզաբեթ Թեյլորին և Թրումեն Կապոտեին: Նա իր կարիերան սկսել էր Սմիրնոֆ օղու գովազդային արշավով:

Գյումրին սպասման մեջ է,լուսանկարներ

IMG_0541Գյումրիի Վարդանանց հրապարակում գրեթե ավարտված են նախապատրաստական աշխատանքները: Նշենք, որ հունիսի 30-ին Գյումրին վերջապես կստանձնի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տիտղոսը: Այդ օրը` երեկոյան տեղի կունենա ծրագրի պաշտոնական բացումը:

Հանրապետությունում եզակի բեմ է կառուցվել իր չափերով ու հզորությամբ: Արդեն տեղադրվել են 1300 աթոռներն ու նստարանները: Քաղաքի գրեթե ամբողջ ազգաբնակչությանն արդեն բաժանված են համապատա

սխան լոգոյով շապիկներ ու գլխարկներ:
Հյուրեր են լինելու ԱՊՀ տասը երկրից:
“Բեմն ամբողջությամբ նվեր է մեզ “Հայռուսգազարդ”-ի կողմից: Բեմի մեկ օրվա արժեքը 5 մլն դրամ է: Մենք վճարում ենք միայն բեռնափոխադրման և տեղադրման աշխատանքների համար` մոտ 1 մլն 600 հազար դրամի չափ”, – ասում է Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:
Միջոցառման գեղարվեստական մասից փոխքաղաքապետը չուզեց փակագծեր բացել` դա համարելով օրվա անակնկալ: Միայն նշեց, որ միջոցառումը կազմված է 3 մասից. առաջինում կներկայացվի Գյումրիի մշակույթը, երկրորդում ելույթ կունենան հանրապետության լավագույն կատարողները` մեծամասամբ գյումրեցի ծագում ունեցող: Իսկ ահա երրորդ մասը հյուրերինն է: Քաղաքապետարանի շենքին ցուցադրվելու է նաև 3D անիմացիա:

 

Էլթոն Ջոնի զուգընկերոջ կարծիքով իրենց ընտանիքը ամբողջական է և իրենք այլևս չեն ցանկանում երեխաներ ունենալ

elton jhon and his familyԷլթոն Ջոնը և իր զուգընկերը հունվարին հանրությանը հայտարարեցին իրենց երկրոդ որդու ծննդյան մասին:

Սակայն Էլթոն Ջոնի զուգընկեր Դեվիդ Ֆերնիշը հայտնում է, որ իրենց ընտանիքը այժմ ամբողջական է և իրենք այլև չեն ցանկանում երեխաներ ունենալ:

50-ամյա ռեժիսյորը և 66-ամյա երաժիշտը շատ ուրախ են տեսնել, որ իրենց երեխաները միայնակ չեն զգում իրենց:

Էլթոն Ջոնը նախկինում խոսելով իր ընտանիքի մասին՝ իր սերն է արտահայտել՝ նշելով, որ երբ իրենք մեկ երեխա ունեին, ինքը չէր կարող պատկերացնել, որ կարող է այդ երեխայից բացի մեկ այլ երեխայի սիրել: Սակայն, երբ իրենք ունեցան երկրորդ երեխան, ինքը հասկացավ, որ ծնողական սերը երեխաների նկատմամբ անսպառ է, և իր սերը ավելի խորացավ ու մեծացավ:

Ոստիկանությունը Բեռլինի քաղաքապետարանի մոտակայքում սպանել է մերկ, դանակով զինված մի տղամարդու

Berlin shootingՀամացանցում տարածվել է մի հոլովակ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է ոստիկանությունը այսօր Բեռլինի շատրվաններից մեկի մոտ կրակելով սպանում մերկ, դանակով զինված մի տղամարդու:

Ոստիկանությունը տղամարդուն շրջապատել և կրակել է քաղաքապետարանի մոտակայքում:

Ոստիկանները փորձել են համոզել տղամարդուն դանակը ցած դնել, սակայն տղամարդը սկսել էր դանակով վնասել ինքն իրեն:

Այնուհետև ոստիկանը փորձել է մոտենալ և կանգնեցնել նրան, սակայն նա կտրուկ շարժվել է դեպի ոստիկանը, իսկ մյուս սպաները ստիպված են եղել կրակել:

Չնայած տղամարդուն փորձել են առաջին բուժօգնություն ցույց տալ՝ այնուամենայնիվ նա մահացել է:

Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ տղամարդը 31-ամյա Բեռլինցի է եղել, սակայն նրա ինքնությունը չեն հրապարակել:

 

«Ոսկե գնդակի» վեց հավակնորդ

կոնֆեդ գավաթ75Բրազիլիայում շարունակվում է ֆուտբոլի կոնֆեդերացիների գավաթի  խաղարկության մրցաշարը: Այսօր հայտնի կդառնա հաղթողը: Եվ ահա, ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակը:

Թեկնածուներն են՝ բրազիլացիներ Պաուլինյոն ու Նեյմարը, իսպանացիներ Սերխիո Ռամոսն ու Անդրես Ինյեսան, իտալացի Անդրեա Պիռլոն, ուրուգվայցի Լուիս Սուարեսը: Լավագույն ֆուտբոլիստի անունը հրապարակվի եզրափակիչի՝ Բրազիլիա – Իսպանիա խաղից հետո:

Նախկինում կոնֆեդերացիների գավաթի «Ոսկե գնդակին» արժանացել են Դենիլսոնը (Բրազիլիա, 1997), Ռոնալդինյոն (Բրազիլիա, 1999), Ռոբեր Պիրեսը (Ֆրանսիա, 2001), Թիերի Անրին (Ֆրանսիա, 2003), Ադրիանոն (Բրազիլիա, 2005),Կական (Բրազիլիա, 2009):

Թաքսիմում հայկական գերեզմանների տապանաքարեր են հայտնաբերվել

taksimԹուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ Ստամբուլի Թաքսիմ հրպարակում շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ հայկական գերեզմանատան հետքեր են հայտնաբերվել:

Թուրքական «Աքշամ» թերթը հաղորդում է, որ Թաքսիմ հրապարակում կոյուղագծերի տեղահանման ժամանակ 16 հայկական գերեզմանների տապանաքարեր են հայտնաբերվել, ինչպես նաև 19-րդ դարին պատկանող պատմական շինությունների պատերի մնացորդներ: Այդուհետ աշխատանքներին են միացել են նաև Ստամբուլի հնագիտական թանգարանի մասնագետները: