Վերջին շաբաթներին Թաքսիմի «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունները, որոնք իրենց վրա սևեռեցին աշխարհի բազմաթիվ երկրների ուշադրությունը, ընդգրկեցին թուրք հասարակության տարբեր շերտերի: Անկախ քաղաքական և կրոնական հայացքներից, էթնիկական և ազգային պատկանելիությունից, Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ միավորվեցին՝ արտահատելով իրենց բողոքը կառավարության որոշման դեմ:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ «Գեզի» այգու համար պայքարին իրենց յուրատեսակ մասնակցությունն ունեին նույնիսկ երեխաները: Ստամբուլի, Անկարայի կենտրոնական հրապարակներում կարելի էր տեսնել բազմաթիվ երեխաների, որոնք իրենց ծնողների հետ միասին մասնակցում էին համաժողովրդական ելույթներին: Ահա «Գեզի» այգում 6-8 տարեկան երեխաների համար փոքրիկ արհեստանոց է ստեղծվել, որտեղ երեխաները իրենց տպավորություններն արտահայտել են գունավոր նկարներում՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է կատարվում Ստամբուլում: Ստորև ներկայացնում ենք երեխաների հեղինակած մի քանի հետաքրքիր նկարներ, որոնք հրապարակել է թուրքական «Ռադիկալը»:
Daily Archives: June 14, 2013
Իրանում ավարտվել են նախագահական ընտրությունները
Այսօր Իրանում 60 հազար ընտրատեղամասն առավոտյան բացվել են ընտրողների համար, որոնք 11-րդ անգամ Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ քվեարկել են նոր նախագահ ընտրելու համար: Քվեարկությունը ընթացել է մինչև տեղական ժամանակով18:00-ն, որին մասնակցել են մոտ 50,4 մլն քաղաքացի:
«Անադոլու» գործակալությունը գրում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Խամենեին առաջիններից մեկն է եկել ընտրատեղամաս և քաղաքացիներին կոչ է արել ապահովել բարձր մասնակցություն:
Նշենք, որ մի շարք փորձագետների նախնական գնահատականով՝ հաղթանակի առավել մեծ շանսեր ունեն Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաքեր Քալիբաֆը և Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցող Սայիդ Ջալիլին:
Բալկանյան թուրքերը աջակցում են Էրդողանին
Մակեդոնական Գոստիվար քաղաքում թուրքական մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Կոսովոյից, Բուլղարիայից և Ալբանիայից եկած թուրքեր ցույց են անցկացրել՝ ի պաշտպանությունը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ ցույցի մասնակիցները հայտնել են իրենց մտահոգությունը Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Նրանք նշել են, որ «Գեզի» այգու համար պայքար սկսած ցուցարարները պետք է գիտակցեն վարչապետ Էրդողանի դեմ դուրս չգալու անհրաժեշտությունը: Ցույցի մասնակիցները իրենց աջակցությունն են հայտնել Էրդողանին:
Արդյո՞ք միապետը ժողովրդին ընդառաջ կգնա. Թայիփ Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Թուրքիայի հարցով երեկ Եվրամիության ընդունած քննադատական որոշման մասին: Նրա կարծքիքով՝ Եվրամիությունում տեղի ունեցող բաների հետևում կանգնած են նրանք, ովքեր չեն ուզում, որ Թուրքիան զարգանա:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ Էրդողանը ևս մեկ անգամ քննադատել է արևմտյան լրատվամիջոցներին, որոնք, ըստ նրա, ոչ օբյեկտիվ են լուսաբանել Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունները: Վարչապետը մեկնաբանել է նաև ընդդիմության արտահայտած այն կարծիքը, թե ինքը միապետ է: «Մենք ընդառաջ ենք գնում ժողովրդի կամքին: Մեր հետագա բոլոր քայլերը կախված կլինեն հանրաքվեի արդյունքներից: Արդյո՞ք միապետը այդպես կվարվի»,-հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ վարչապետ Էրդողանը արդեն երկու անգամ հանդիպել է հանրության կարծիքը ներկայացնող 11 հոգանոց պատվիրակության հետ և «Գեզի» այգու հարցը, որի վերաբերյալ, սակայն, որևէ հստակ որոշում դեռ չի կայացվել:
Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանին մեղադրել է կողմնակալության մեջ
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածել է հաղորդագրություն Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած քննադատկան բանաձևի առնչությամբ: Դրանում մասնավորապես նշվում է, որ կառույցի ընդունած փաստաթուղթը վնասելու է Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունները:
“Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների կողմից “Ադրբեջան. Իլգար Մամեդովի գործը” վերտառությամբ բանաձևի ընդունումն ափսոսանք է առաջացնում: Եվ մենք անհրաժեշտ ենք համարում մեր կարծիքը հայտնել այդ քայլի առնչությամբ, որը չի նպաստում Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացմանը: Ցանկանում ենք նշել, որ Ադրբեջանը հավատարիմ է ժողովրդավարության արժեքներին, մարդու իրավունքներին ու ազատություններին: Իսկ երկրում խռովության կոչ անելու փորձերին համարժեք պատասխան տալը չի հակասում միջազգային իրավական նորմերին:
Ցավոք սրտի, Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ հաճախ են հավաքում նրանց, ովքեր առանձնանում են իրենց կողմնակալությամբ և քննարկման են դնում Ադրբեջանին առնչվող հարցեր, հնչեցնում են իրականությանը չհամապատասխանող մտքեր: Եվրոպայում, որտեղ գլխավոր սկզբունքը ժողովրդավարական արժեքներն են, Եվրախորհրդարանի 754 անդամներից 20-30-ի դիրքորուշումը պաշտոնական փաստաթղթի վերածելը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին: Դա առնվազն Եվրախորհրդարանի բացարձակ մեծամասնության իրավունքի յուրացում կարելի է որակել”,-ասված է ԱԳՆ-ի հայտարարությունում:
Պաշտոնական Բաքուն Եվրախորհրդարանին նաև մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելու մեջ: “Եվրախորհդարանը, որ ժողովրդավարությունը, արդարությունը և մարդու իրավունքները համարում է համամարդկային կարևոր արժեք, երբեք արդար, միջազգային իրավունքին հարիր դիրքորոշում չի ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ և հանդես չի եկել հայտարարությամբ ո՛չ Ադրբեջանի տարածքների վերաբերյալ, որոնք արդեն 20 տարի է բռնազավթված են, ո՛չ էլ մոտ մեկ միլիոն փախստականների և հարկադիր տեղահանվածների խնդրի առնչությամբ: Եվրախորհրդարանի որոշ ներկայացուցիչների նման մոտեցումը և ճնշումը պարզապես անընդունելի են”,-նշվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ Եվրոդատարանը հունիսի 13-ին ընդունել է “Ադրբեջան.Իլգար Մամեդովի գործը” վերատառությամբ բանաձև, որում մարդու իրավունքները ոտնահարելու համար դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին:
Մամեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Նրան սպառնում էր մինչև 7 տարվա ազատազրկում: Ձերբակալությունից օրեր անց Հանրապետական այլընտրանք շարժմումը հայտարարեց, որ 2013թ. հոկտեմբերին կայանալիք նախագահակահական ընտրություններում առաջադրելու է Մամեդովի թեկնածությունը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Իլգար Մամեդովի գործի ուսումնասիրությունը: Նրա իրավունքների բազմաթիվ խախտումների մասին հայցը դատարան է ներկայացվել փետրվարին:
Օբաման, Պուտինը և Օլանդը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն կընդունեն
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման “Մեծ ությակի” (G-8) գագաթնաժողովի ընթացքում նախատեսում են ստորագրել երեք փաստաթուղթ։
Բացի դրանից Բարակ Օբաման, Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կստորագրեն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է “Կոնտակտ”-ը:
“100 տոկոսանոց վստահությամբ կարող եմ ասել, որ Օբաման, Պուտինը և Օլանդը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն կընդունեն”,-ասել է Ուշակովը։
Կայացել է Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ քննարկել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքներին: Տեղեկացվել է, որ մրցույթին ներկայացված նախագծերից հավանության են արժանացել 10-ը: Տարբեր գերատեսչություններից առաջարկություններ են ստացվել դրանցից 4-ը կիրառել կոնկրետ ոլորտներում: Վարչապետը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ քննարկել հավանության արժանացած նախագծերը՝ դրանց առևտրայնացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար:
Անդրադառնալով Եվրոպական միության Գիտատեխնոլոգիական և ինովացիոն զարգացման «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության և ԵՄ-ի հետ գիտության ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունների մասին հարցին՝ վարչապետը կրկին հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը համապատասխան բանակցություններ վարել եվրոպացի գործընկերների հետ:
Այնուհետև խորհուրդը քննարկել է Գիտության արդյունքների առևտրայնացման կենտրոնի ստեղծման նպատակա¬հար¬մարության և բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության բարձրացման իրավական հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան մարմիններին դրանց ուղղությամբ շարունակել քննարկումները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Օրակարգի հաջորդ հարցով խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի նաև ՀՀ կառավարության հաստատմանը:
ԿԳ նախարարն ընդունել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կրթական հարցեր: Մասնավորապես, անդրադառնալով ՀՊՃՀ-ում ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ հիմնադրվող Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը` նախարարն այդ համատեքստում կարևորել է կրթություն-աշխատաշուկա կապի, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման խնդիրը:
Երկրորդ հարցը, որի մասին խոսել է Արմեն Աշոտյանը, վերաբերել է միջբուհական համագործակցության ընդլայնմանը և զարգացմանը, այդ թվում` Հայաստանում Ամերիկյան համալսարանի` այս տարի առաջին անգամ իրականացվող բակալավրիական կրթության, կրկնակի դիպլոմների տրամադրման, ինչպես նաև Հայաստանի ագրարային ակադեմիայի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի գործունեությանը. կենտրոնի շրջանավարտները ստանում են նաև Տեխասի А&М համալսարանի վկայական: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանի պետական համալսարանում ամերիկագիտության կենտրոն հիմնելու գաղափարին:
Մյուս խնդիրը, որը քննարկել են նախարարն ու դիվանագետը, վերաբերել է բուհերի միջազգային հավատարմագրմանը, մասնավորապես, նախարար Արմեն Աշոտյանը դեսպանին տեղեկացրել է, որ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից, համաձայն որի` ԵՊԲՀ-ի այն շրջանավարտները, ովքեր ուսումնառության ընթացքում ուսանել են հայերենով, հնարավորություն կստանան դիմել Կալիֆորնիայի հետբուհական վերապատրաստման վկայական ստանալու համար: Նախարարը նաև Ջոն Հեֆերնին տեղեկացրել .է, որ ներկայումս համալսարանը համապատասխան աշխատանքներ է տանում` Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից անգլերենով և ռուսերենով դասավանդվող համալսարանական ծրագրերի ճանաչման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առցանց կուրսերի, դիստանցիոն, ցկյանս կրթության հիմնախնդիրներն, մասնավորապես, կողմերը քննարկել են այդ թեմայով համապատասխան սեմինար անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում կներկայացվի ամերիկյան հայտնի բուհերի փորձն ու օրինակը` դիստանցիոն կրթության ոլորտում:
Ամերիկյան կողմն անդրադարձել է նաև Հայաստանում բիզնես կրթության ներդրման և դրա զարգացման հնարավորությանը, որին ի պատասխան` նախարարն ընդգծել է, որ նմանատիպ կրթությունը համեմատաբար թանկ ծառայություն է` այն նախևառաջ պայմանավորելով համապատասխան կրթական բովանդակության բացակայությամբ:Դեսպանին հետաքրքրել է նաև Հայաստանում ներառական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որի համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանում նախատեսվում է երրորդ ընթերցմամբ ընդունել “Կրթության մասին” և “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի` մինչև 2022 թվականը նախատեսվում է աստիճանաբար անցում կատարել դեպի համընդհանուր ներառականության սկզբունքը: Արդյունքում` կնվազի հատուկ դպրոցների թիվը. կկգործեն միայն հատուկ ուղղվածության, օրինակ, լսողության, տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցներ, որտեղ երեխաները կընդունվեն միայն բժշկահոգեբանամանկավարժական-
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև Հայաստանում տնտեսագիտական կրթությանը, բուհերի ինքնավարությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ կրթական հարցերին առնչվող խնդիրներ:
Պիտբուլի լակոտը կրծել է տիրոջ ոտքը, երբ նա քնած էր
Բո մականունով վեց ամսական պիտբուլը կրծել է իր տիրոջ ձախ ոտքի ճկույքն ու բութ մատը: Սակայն ամերիկացին չօ պատրաստվում քնեցնել շանը, քանի որ համարում է, որ ինքն էր կատարվածի մեղավորը:
Ինդիանա նահանգի Բրազիլիա քաղաքի բնակիչ 46-ամյա Ռոջեր Բրաունը արթնացել է բավականին իրական երազից: Նա երազում տեսել է, որ շունը պարկել է իր ոտքերի վրա: Սակայն արթնանալով շան տերը տեսել է իր այունլվա ոտքը և արյունի մեջ թաթախված լակոտին: Տղամարդը ցավ չի զգացել, քանի որ շաքարախտի պատճառով նրա ոտքը կորցրել է զգայնությունը, նկատում է нога потеряла чувствительность, отмечает канал WTHI TVալիքը:
Շան տերը ասում է, որ իր չորքոտանի բարեկամը կրծել է ոտքից բավականաչափ մեծ հատված, բայց դրա մեղավորը իրեն է համարում: Շաքարախտի պատճառով նրա ոտքի վրա վերք էր առաջացել, որը նա ինչպես պետքն է չէր վիրակապել և շանը արյան հոտն էր գրավել:
Չնայած սիրելի շունը նրան հիվանդանոց ուղարկեց և սպասվում է երկարատև բուժում ու վերականգնում, Բրաունը չի պատրատվում հրաժարվել կենդանուց և հետագայում էր կկերակրի, կմեծացնի նրան:
Բժիշկները չեն ժխտում նաև, որ շունը փորձել է օգնել տիրոջը, քանի որ շաքարախտի պատճառով նրա մոտ գանգրենա է սկսվել և շունը փորձել է կրծել վնասված հյուսվածքները:
“Փայլակ Հայրապետյանը եւ մի սպանության պատմություն…”
Հայաստանի ներկայացուցիչը հաղթող է ճանաչվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթում
Հայաստանի ներկայացուցիչ, ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մհեր Ղալումյանը 8 մասնակիցների շարքում ճանաչվել է 2012թ.-ին Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթի հաղթող:
14-25 տարեկան երիտասարդների համար կազմակերպված մրցույթին, որը նպատակ ուներ միջազգային հանրությանը ներկայացնելու մասնակիցների տեսլականը խաղաղության կառուցման վերաբերյալ, մասնակցեցին հազարավոր երիտասարդներ: Էսսե, վիդեո, լուսանկարչություն եւ գրաֆիկական նկարչություն կատեգորիաներում անցած մրցույթին հայ մասնակիցը ներկայացել էր «My Fairy Tale» տեսահոլովակով:
Մհեր Ղալումյանի աշխատանքի ներկայացումը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հնարավոր դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբների հայկական ֆեդերացիայի նախագահ Մհեր Գաբրիելյանի համագործակցության եւ համատեղ ջանքերի շնորհիվ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներից կազմված ժյուրին գնահատել է ներկայացված աշխատանքները` հաշվի առնելով հեղինակների անհատական եւ ստեղծագործական մոտեցումները խաղաղության մշակույթի արժեքները բացահայտելու գործում:
Տեղեկանք: Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթը անցկացվեց ՛՛Հանուն խաղաղության մշակույթի եւ ընդդեմ բռնության՛՛ խորագրով գործողությունների ծրագրի շրջանակներում, որն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ համաժողովի կողմից:
Այս շաբաթ բորսայում իրականացվել է 14 մլն դոլարի առք և վաճառք
Հունիսի 10-14-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,545,440 ԱՄՆ դոլար 411.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 85,768,940 ԱՄՆ դոլար 412.95 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 411.81 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 3,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 412.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,302,320 EUR 544.97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,599,044 EUR 548.64 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 26,984 EUR առք եւ վաճառք 547.50 դրամ մեկ եվրոի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 714,978,056 ՌԴ ռուբլի 12.67 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 116,324,571 ՌԴ ռուբլի 12.85 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 56.2 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց էստոնացի խորհրդարանականների հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 14-ին ընդունեց Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ Իգոր Գրյազինին, Սիմ Կաբրիթսին, Մարետ Մարիպուին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-էստոնական միջխորհրդարանական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք արձանագրեցին, որ հատկապես տնտեսական համագործակցության ներկա վիճակը բավարար չի կարելի համարել այն դեպքում, երբ առկա են համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություններ: Քննարկվեցին այդ բացը լրացնելու նպատակով երկու երկրների գործարարների մասնակցությամբ գործարար համաժողովներ կազմակերպելու հնարավորությունները:
Բարձր գնահատելով վերջին տարիներին ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության զարգացման հեռանկարներըª էստոնացի պատգամավորները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու Հայաստանին եվրաինտեգրման հարցում:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտնագությանն առնչվող խնդիրներ: Էդուարդ Շարմազանովը հավաստիացրեց, որ Հայաստանը եղել ու շարունակում է մնալ խաղաղ գոյակցության ջատագով և նույն դիրքերից էլ ԼՂ հիմնախնդրի լուծումը բացառապես համարում է խաղաղ բանակցությունների ճանապարհը: ԱԺ փոխնախագահը վերահաստատեց, որ ԼՂՀ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր: Նա ընդգծեց, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Էստոնիայի իշխանությունների որդեգրած հավասարակշռված դիրքորոշումը: ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները վճռական են ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ շարունակականության հարցում:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերին, միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:
Դոլարի գինը բորսայում`414,5 դրամ
Փրկարարներն օձերին անվտանգ տարածք են տեղափոխել
Հունիսի 14-ին, ժամը 14.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 57 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
Հունիսի 14-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 2/6 տան 2-րդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները տան տանիքում հայտնաբերել են օձ, որը տեղափոխել են անվտանգ տարածք:
«Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով».Վրեժ Իսրայելյան
Այս գիշեր ինքնասպանություն է գործել ժամանակակից արձակագիր, դրամատուգ Վրեժ Իսրայելյանը: Ինքնասպանության պատճառը եղել է թոքերի խորացված քաղցկեղի հայտնաբերումը:
64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին հայտնաբերվել է Վաղարշյան փողոցում գտնվող գրողի բնակարանում, իսկ գրասեղանի վրա՝ մի նամակ, որտեղ գրված է եղել. «Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ունեցել եմ լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ: Ամենքից ներողություն եմ խնդրում: Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»:
Նամակի կողքին դրված է եղել իր «Վաղ թե ուշ» գիրքը:
Վրեժ Իսրայելյանը ծնվել է 1949 թ. ապրիլի 2-ին Երևանում: 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր եւ ավագ խմբագիր:
1979-81-թթ գրական աշխատող էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982թ «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն էր: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին:
2010 թվականին «Տոնապետ» գրքի համար ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր է եղել:
Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում: 1986-ի փետրվարին Երեւանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ եւ հետո», «Երկրապահը եւ քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» եւ այլն):
«Անկախ»-ի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում գրողի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին:
Տարոն Մարգարյանը հանդիպել է Տալլինի քաղաքապետի տեղակալի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՛՛Բոլորը գնում են Երևան՛՛ ծրագրի շրջանակում Երևանում գտնվող Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի քաղաքապետի տեղակալ Կալլե Կլանդորֆի հետ:
Ողջունելով հյուրերին և համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունն ու ներկայում ընթացող զարգացման ծրագրերը` քաղաքապետն ընդգծել է, որ Երևանը կարևորում է ակտիվ համագործակցությունն այլ քաղաքների հետ` քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակման և համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
՛՛Երևանն այսօր աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ ունի լավ հիմքերի վրա դրված գործընկերային հարաբերություններ, և վստահ եմ, որ Տալլինի հետ ևս կարող ենք ձևավորել փոխշահավետ գործընկերային հարաբերություններ: Երևանն օրեցօր զարգացող քաղաք է, և ձեւավորված բարենպաստ ներդրումային միջավայրը լավ հնարավորություն է ընձեռում զարգացնելու նաև գործարար հարաբերությունները: Հուսամ՝ առաջիկայում համատեղ ծրագրեր քննարկելու և դրանք կյանքի կոչելու հնարավորություն կունենանք՛՛,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ՛՛Բոլորը գնում են Երևան՛՛ ծրագրի կայացման հարցում ցուցաբերած աջակցության համար, Կալլե Կլանդորֆը շնորհավորել է Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և իր տպավորություններն է կիսել Երևանի մասին:
՛՛Վերջին անգամ Երևանում եղել էի 1973 թվականին: Փոփոխությունն ու զարգացումն ակնհայտ են: Ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Համոզված եմ, որ մեր հաջորդ զրույցը կունենա գործնական հիմքեր՛՛,- նշել է Տալլինի քաղաքապետի տեղակալը:
Օգտվելով առիթից՝ Կալլե Կլանդորֆը Տալլինի քաղաքապետի անունից Տարոն Մարգարյանին հրավիրել է այցելել Էստոնիայի մայրաքաղաք:
Կողմերը քննարկել են նաև զբոսաշրջության զարգացման, մշակութային և կրթական կապերի ամրապնդման և զարգացման հետ կապված հարցեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Եղանակի կանխատեսումն առաջիկա հինգ օրերի համար
ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում հունիսի 15-16-ը և 19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 17-ին հյուսիսային շրջաններում, 18-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ը աստիճանաբար կբարձրանա 3-5, 17-19-ը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում հունիսի 15-16-ը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանակությունը փոքր է, 18-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ուսումնավարժություն` վարակիչ հիվանդության սցենարով
ՀՀ կառավարության «Բազմոլորտ վարժանքների իրականացման ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման համաձայն` այսօր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացրել է «Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդության դեպքի արձանագրում բնակչության և կենդանիների շրջանում» թեմայով ուսումնավարժություն:
Սցենարի հիմքում սիբիրախտ հիվանդություննն էր` հաշվի առնելով այն, որ այս հիվանդությունը վտանգավոր է թե մարդկանց, թե կենդանիների համար և վերջին տարիներին մշտապես արձանագրվում է ՀՀ տարբեր մարզերում: Շտաբային ուսումնավարժության ղեկավարն էր ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը։
Ուսումնավարժության նպատակներն էին`
• կատարելագործել ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական մշտական հսկողության համակարգի հիմնարկների անձնակազմի հմտություններն ու ունակությունները ՀՀ տարածքում կենսաբանական բնույթի ԱԻ հետևանքների վերացման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում.
• ստուգել և ճշտել ՀՀ տարածքում կենսաբանական բնույթի ԱԻ հետևանքների վերացման ընթացքում համագործակցության վիճակն ու բարելավման ուղիները՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ և ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական մշտական հսկողության համակարգի հիմնարկների միջև.
• ստուգել ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության ոլորտները կարգավորող նորմատիվաիրավական փաստաթղթերի արդյունավետությունն ու իրատեսությունը.
• ապահովել ՀՀ պետական սահմանային հսկողության (ներկրվող և արտահանվող ապրանքների նկատմամբ համապատասխան հսկողությունը, միկրոօրգանիզմների ախտածնության օրինաչափությունների վերաբերյալ իրազեկվածություն) իրականացումը, տարբեր շահագրգիռ մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը, կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններով պայմանավորված միջազգային նշանակության ԱԻ և հանրային առողջության ռիսկերի արագ բացահայտումը, չկրկնվող և նպատակային իրականացված միջոցառումների, արագ արձագանքման համակարգի զգայունության կատարելագործումը.
• ապահովել միջազգային առողջապահական /բժշկասանիտարական/ կանոնների պահանջների ներդրումը:
Շտաբային ուսումնավարժության ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատուները ներկայացրեցին սիբիրախտ հիվանդության յուրահատկությունները, վտանգները և արդիականությունը հանրապետության տարածքում:
Վարժանքի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր` կապված հիվանդության արագ հայտնաբերման, ախտորոշման, կանխարգելման ուղիների, պատվաստումների, կարանտինի և անկած կենդանիների այրման և սանիտարական նորմերին համապատասխան անասնագերեզմանոցների կառուցապատման հետ: Քննարկվեցին նաև շահագրգիռ գերատեսչությունների համագործակցության խնդիրները` սիբիրախտ հիվանդության բռնկումների ժամանակ:
Կայացել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքի շնորհանդեսը
Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքի (www.ssfs.am, www.snund.am ) բացման շնորհանդեսը:Ներկա էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսվարողներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:Կայքը հանդիսանում է տեղեկատվության ներմուծման և ստացման ճկուն համակարգ, որի միջոցով հանրությունը հնարավորություն է ստանում առցանց ծանոթանալ Ծառայության գործունեությանը, Ծառայությանն առնչվող օրենսդրությանը, նորություններին և այլն:Կայքից օգտվողները կարող են անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ սննդամթերքի ներմուծման և արտահանման հսկողության պահանջների, տուրքերի ու վճարումների և այլնի մասին:Կայքն ունի բաժին, որտեղ քաղաքացիներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են ներկայացնել դիմում- բողոքներ:Կայքի ստեղծման վրա աշխատել են 6 ամիս
՛՛Կայքը հայերեն լեզվով է, բայց շուտով կլինի նաև անգլերեն տարբերակը, դրանից հետո կաշխատենք ռուսերեն դարձնելու վրա:Կայքի ստեղծման վրա կատարվել է զգալի աշխատանք, որպեսզի մեծածավալ տեղեկատվությունը ինտերնետ- օգտատերերին հասանելի դառնա հնարավորինս հեշտացված կարգով՛՛,- ասաց Ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:
Բալասանյան Մերի



