Օգոստոսի 28-ին, ժամը 21.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարյան փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա և թողնելով դեպքի վայրը` հեռացել:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 28-ին, ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Սուրեն Մ.-ն, որը օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի:
Օգոստոսի 24-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քաղաքացու և դիմել փախուստի:
Օգոստոսի 28-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Երջանիկ Խ.-ին:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 2-ը, իսկ կողոպուտի և խարդախության 3-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Կոտայքի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը, որին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Խորհրդակցության ընթացքում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ներկայացրել է մարզի կրթության ոլորտի հաշվետվությունը: Մարզպետն իր խոսքում որպես խնդիր կարևորել է մարզի դպրոցներում առկա թափուր մանկավարժական տեղերի համալրման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպման օրինականությունն ու թափանցիկությունը: Իր ելույթում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է ոլորտի հիմնական խնդիրներին ու կրթական բարեփոխումներով պայմանավորված պահանջներին: Շեշտելով, որ ոլորտի բարեփոխումները դրական անդրադարձ են ունեցել կրթության որակի վրա ՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է. “Կրթության բարեփոխումների նոր փուլը համընկավ միջազգային տնտեսական ճգնաժամի հետ, ինչը, պետք է խոստովանել, բազմաթիվ չնախատեսված խոչընդոտներ առաջ բերեց: Այնուամենայնիվ, մենք կարողացանք հաղթահարել առաջին ամենաբարդ փուլը և շարունակել բարեփոխումների դժվարին, սակայն այլընտրանք չունեցող գործընթացը: Այսօր շատ դժվար է աշխատել որպես մանկավարժ. փոխվել են ժամանակները, դասագրքերը, ծրագրերը, աշակերտի ու ծնողի պահանջները: Ուսուցչի առջև դրված է պետության կողմից մշակված կրթական ծրագիրն աշակերտին փոխանցելու դժվարին պարտականությունը, որը ենթադրում է ինքնակրթության և վերապատրաստումների մշտական գործընթաց”: Նախարարի խոսքով միշտ չէ, որ ուսուցիչները պատրաստ են ընդունել նման պատասխանատվություն՝ շատ դեպքերում նախընտրելով մնալ դիտորդի դերում: Մասնավորապես նախորդ տարի ՀՀ ԿԳՆ-ի կողմից փոխվել է դասագրքերի հրատարակման կարգը. դրանք նախապես փարձարկվում են և ուղարկվում դպրոցներ՝ մասնագիտական գնահատական ստանալու նպատակով:
“Նախորդ տարվա ընթացքում հանրապետության 90 դպրոցներից, այդ թվում նաև Կոտայքի մի շարք դպրոցներից, ԿԳՆ-ն ստացել է ձևական պատասխաններ”,- նշել է նախարարը՝ հիշեցնելով, որ հետագայում, երբ դասագրքերը դպրոց են մտնում, որակի հետ կապված սովորաբար դժգոհություններ լինում են:
Նախարարը նշել է, որ ոլորտի հիմնական խնդիրներից մեկը մանկավարժական կադրերի անհամաչափ բաշխվածությունն ու գերբեռնվածությունն է, ինչը որպես կանոն բացասական է անդրադառնում նաև կրթության որակի վրա: “Հեռավոր գյուղերում մենք ունենք մանկավարժների պակաս, այնտեղ որպես կանոն մեկ ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա, մինչդեռ քաղաքային համայնքներում պատկերը ճիշտ հակառակն է՝ մեկ դրույքը բաժանվում է մի քանի ուսուցիչների միջև: Արդյունքում ուսուցիչը վարձատրվում է ցածր և չի ունենում սոցիալական խթան, ավելի արդյունավետ աշխատելու: Խնդրի կարգավորումը դպրոցների ու մարզպետարանների գործառույթի շրջանակում է: Իմ պահանջն է, որ վերաբաշխումները կատարվեն ճիշտ ու անաչառ, միակ չափորոշիչը պետք է լինի մանկավարժի պրոֆեսիոնալիզմը, ոչ թե հարևան-ծանոթ-բարեկամ սկզբունքը”- դիմելով խորհրդակցության մասնակիցներին ասել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ միջազգային կառույցների կողմից իրականացված հետազոտության արդյունքներով 80 երկրների շարքում Հայաստանի ուսուցչական համակազմը ամենատարեցն է աշխարհում: Երկրորդ տեղում Ավստրիան է՝ 3 անգամ պակաս ցուցանիշով: “Մեր դպրոցներում ուռճացված է ինչպես մանկավարժների թիվը, այնպես էլ սպասարկող և վարչական անձնակազմերի թիվը: Խնդրի լուծման համար մենք ունենք երկու ճանապարհ. առաջինը՝ ոչինչ չանել և ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, երկրորդը՝ ընտրում ենք լավագույն մասնագետներին, նրանից պահանջում ենք որակ և վճարում ավելի արժանապատիվ: Կրթության ոլորտը չի կարող իր վրա սոցիալական մեծ բեռ վերցնել, մեր հիմնական խնդիրը որակի ապահովումն է, իսկ դրան հասնելու համար, ցավոք, ստիպված ենք գնալ նաև ոչ “պոպուլյար” քայլերի: Ես, իբրև նախարար դրան պատրաստ եմ”,- շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը՝ ավելացնելով, որ 2014-ին նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իր ելույթում ողջունելով մանկավարժներին, նշել է, որ բանակի համար դպրոցը համագործակցության ամենկարևոր օղակն է, քանի որ դպրոցում է ձևավորվում հայոց բանակի ապագա զինվորը: Ս. Օհանյանը տեղեկացրել է, որ հանրապետության ավելի քան 400 դպրոցներ ակտիվ համագործակցում են զորամասերի հետ. “Մենք չափազանց կարևորում ենք դպրոցի գործունեությունն ու ուսուցչի դերը: Համոզված եմ, որ հասարակության մեջ առաջին օրինակը, ում պետք է հետևեն աշակերտները, պետք է լինի ուսուցչի կերպարը: Դպրոցի թերությունը հետագայում շատ վառ արտահայտվում է բանակում՝ վարվելակերպի կանոնների ու կարգապահության մակարդակի տեսքով, զինվորների միջանձնային հարաբերություններում”,- նշել է
Ս. Օհանյանը:
Խորհրդակցության ավարտին ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը պատասխանել է տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են կրթական նոր ծրագրերին, մանկավարժների մրցութային ընտրությանը և բազմաթիվ այլ խնդիրների:
Կոտայքի մարզի մի խումբ մանկավարժներ բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ ԿԳ նախարարի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով:
Օգոստոսի 29-ին, ժամը 03.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Տոնակայան փողոցի 1-ին շենքի թիվ բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով: Այրվել են վարձակալ Մ. Գ.-ի բնակարանի խոհանոցի պատուհանը և վարագույրը, ջերմահարվել` խոհանոցի պատերը, սեղանը և պահարանը: Մ.Գ.-ը ոտքի հատվածում ստացել է վնասվածք և հոսպիտալացվել Արթիկ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:
Օգոստոսի 28-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես` Երևանի Հյուսիսային ավտոկայարանի մոտակայքում`1500 քմ խոտածածկ տարածք, Հալաբյան փողոցի թիվ 67 հասցեում՝ «Արմենիա» ԲԿ-ի մոտակայքում` 1000 քմ, Աճառյան փողոցի թիվ 1 հասցեում` Բուսաբանական այգում` 2000 քմ, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում` 100 քմ խոտածածկ տարածք, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ի մոտակայքում`600 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոստանյան փողոցի վերջնամասում` 3000 քմ, Նոր Հաճն քաղաքում` կույրերի առողջարանի մոտակա ձորում` 500 քմ, Առինջ գյուղի գերեզմանատան մոտակայքում` 3000 քմ, Զովունի գյուղի գերեզմանոցում `400 քմ, Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղում` 6000 քմ, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի սկզբնամասում` 7000 քմ չհնձված ցորենի արտ, 3000 քմ հնձած արտ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Քեջադենի» հանքավայրի տարածքում` 50 քմ բուսածածկ տարածք, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի1-ին կմ-ի մոտակայքում այրվել է 120 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են և մարվել:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Եվրոպական ասոցացման համաձայնագիր կամ Եվրասիական միություն երկընտրանքին: Քաղաքագետը կարծում է, որ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հայ-ռուսական համագործակցության համար:
՛՛Եթե մեզ պետք է այդ պայմանագիրը միայն առևտրային հարաբերությունների զարգացման համար, ապա ակնհայտ է, որ մեզ ծանոթ ռուսական շուկան այս իմաստով ավելի նախընտրելի է՛՛, – ասաց Ալեքսանդր Մարկարովը: «Անկախ»-ի հարցին, թե ինչու՞ ավելի խորացնել հարաբերությունը մի երկրի հետ, որ ակնհայտորեն գնում է ճնշումների և, առանց այդ էլ, արդեն չափազանց շատ է լիազորվել մեր երկրում, պատասխանեց, որ չի առաջարկում ավելի խորացնել հարաբերությունները. ՛՛Պետք է փորձել գտնել նոր հարաբերություններ՝ պահպանելով ու չկորցնելով արդեն իսկ ունեցածը: Ես կողմնակից եմ այն ամենին, ինչը տնտեսապես ավելի շահավետ ոլորտ դուրս կբերի մեր հանրապետությունը՛՛:
Ավանդաբար կանայք համարվում են թույլ սեռի ներկայացուցիչներ, սակայն, եթե խոսքն առողջության առանձնահատկությունների մասին է, ապա ուժեղ սեռ են կանայք:
Փաստ է, որ կանանց օրգանիզմը շատ ավելի արդյունավետ է պայքարում մաշկի քաղցկեղի` հատկապես մելանոմայի դեմ, որից տղամարդիկ ավելի հաճախ են մահանում: Պրոֆեսոր Պիտեր Ջոնսոնի կատարած հետազոտությունը այն մտքի հանգեցրեց, որ տղամարդկանց մոտ հիվանդության ռիսկը գուցե պայմանավորված է արական` տեստոստերոն հորմոնով, որն ասես “արգելակում” է իմունային համակարգի աշխատանքը:
Ուսումնասիրության հեղինակի կարծիքով, տեստոստերոնը կարող է խանգարել տղամարդու իմունային համակարգի աշխատանքին նաև այլ հիվանդությունների դեպքում: Դրա հետ կապված էլ նույն հիվանդությունների նկատմամբ կանանց օրգանիզմն ավելի արագ ու արդյունավետ է պայքարում, քան տղամարդկանց օրգանիզմը: Բնականաբար, դա կարող է տարածվել նաև սովորական մրսածության վրա, որը տղամարդկանց ավելի շատ տհաճություն է պատճառում, քան կանանց:
«Նոու Կամպ» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության «Բարսելոնա»-«Աթլետիկո» մրցամարտի պատասխան հանդիպումը:
Առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Այս անգամ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0: Դա էլ «Բարսելոնային» հնարավորություն տվեց, մրցակցի հարկի տակ խփած գնդակ շնորհիվ, տիրանալ պատվավոր մրցանակին:
Հավելենք, որ խաղավերջում «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին հնարավորություն ուներ գրավելու մրցակցի դարպասը, սակայն նա 11մ-ոց տուգանային հարվածով չկարողացավ գոլի հեղինակ դառնալ. հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
Տեխնիկական արդյունքներ
«Բարսելոնա»-«Աթլետիկո», 0:0 (1:1)
Չիրացված 11մ-ոց՝ Մեսսի (89)
Զգուշացումներ՝ Ֆաբրեգաս (28), Բուսկետս (30), Պիկե (54) – Կոկե (26), Գաբի (81), Կոստա (85), Գոդին (88)
Հեռացումներ՝ – Լուիս (80), Թուրան (90+1)
Այսօր նշվում է Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրը: Յուրաքանչյուր երկրում, տեղական ժամանակով ժամը 11- անց 05-ին մեկ րոպե լռությամբ հարգում են միջուկային զենքի փորձարկումների զոհերի հիշատակը: Օրը հաստատել է ՄԱԿ-ը, 2009-ին: Այն ժամանակ ՄԱԿ-ի մասնագետները կոչ արեցին դադարեցնել միջուկային փորձարկումները: Նոր որոշման համաձայն, հարկավոր է բոլոր պայմանները ստեղծել աշխարհի անվտանգության համար ու կասեցնել մարդու կյանքին ու առողջությանը սպառնացող հետևանքները: Ներկայում ազատ միջուկային գոտում է ամբողջ հարավային կիսագունդը: ՄԱԿ-ի ներկայացուցիչները դեռևս միջուկային փորձարկումները դադարեցնելու պայմանագիրը չստորագրած երկրներին կոչ են անում հնարավորինս շուտ վավերացնել այն:
Ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 2013/14 խաղարկության որակավորման փուլը: Հայտնի են մասնակից բոլոր 32 թիմերը: Վիճակահանությունից առաջ դրանք բաժանվել են 4 զամբյուղներում:
Խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին Մոնակոյում, Երևանի ժամանակով 19:45-ին:
1-ին զամբյուղ` «Բավարիա», «Բարսելոնա», «Չելսի», «Ռեալ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», «Պորտու», «Բենֆիկա»:
2-րդ զամբյուղ` «Ատլետիկո», «Շախտյոր», «Միլան», «Շալկե», «Մարսել», ԲԿՄԱ, ՊՍԺ, «Յուվենթուս»:
3-րդ զամբյուղ` «Զենիթ», «Մանչեսթեր Սիթի», «Այաքս», «Բորուսսիա», «Բազել», «Օլիմպիակոս», «Գալաթասարայ», «Բայեր»:
4-րզ զամբյուղ` «Կոպենհագեն», «Նապոլի», «Անդերլեխտ», «Սելթիկ», «Ստյաուա», «Վիկտորիա Պլզեն», «Ռեալ Սոսյեդադ», «Աուստրիա»:
կես լ կաթ
1թ/գդալ վանիլին
1 բանան
50 գ սև շոկոլադ
1/4 թ/գդալ աղացած դարչին:
Պատրաստման եղանակը
Կաթը տաքացնել, ավելացնել վանիլինը:
Բանանը տրորել այնքան, որ վերածվի խյուսի, ապա լցնել կաթի մեջ ու շարունակել եփը: Սև շոկոլադը մանրացնել ու լցնել կաթով թասի մեջ ու լավ խառնել: Երբ թասի զանգվածը դառնա համասեռ, վերցնել կրակից ու լցնել համապատասխան բաժակների մեջ: Մատուցելուց առաջ վրան դարչին լցնել:
Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանի թիմը` Կարագանդայի «Շախտյորը», հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց շոտլանդական «Սելթիկին» և կխաղա Եվրոպա լիգայի մրցաշարում: Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Ղազախստանի ակումբը հաղթել էր 2:0 հաշվով: Պատասխան խաղում «Շախտյորը» 3-րդ գնդակը բաց թողեց հանդիպման վերջին վայրկյաններին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Տեխնիկական արդյունքներ
«Սելթիկ» (Շոտլանդիա) – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) 3:0
գոլերը` Կոմմոնս 45+1, Սամարաս 48, Ֆորետս 90+2
Առաջին հանդիպում` 0:2
Գրեթե 50 հազար մարդ զրկվել է ծածկից: Օգոստոսի սկզբից երկրում չդադարող անձրևներ են: Այս կողմերում տեղումները հազվադեպ երևույթ են.տարածաշրջանը սովորաբար տուժում է երաշտից:
Մարադին է ամենաշատը տուժել ջրհեղեղից: Տարերքի հետևանքով գրեթե 20 հազար մարդ զրկվել է բնակվելու վայրից, 9 մարդ զոհվել է: Շատերը ստիպված պատսպարվել են տեղի դպրոցների շենքերում:
ՄԱԿ-ի մասնագետները վախենում են, որ Նիգերիայում ջրհեղեղը կարող է մորեխների զանգվածային գրոհի հանգեցնել:
Շվեդիայի ամենահեղինակավոր դպրոցը` Լունդբերգը փակել են 6 ամսով: Նման որոշման են եկել երկրի իշխանությունները, երբ իմացել են, որ դպրոցում աշակերտները հասակակիցների հետ քաշքշուկի ժամանակ կիրառել են տաք արդուկ: Առաջին անգամ աշակերտների դաժանության մասին տեսուչները լսել են 2011-ին: Միջադեպի պատճառով դպրոցի տնօրենին զբաղեցրած պաշտոնից ազատել են:
Նշվում է, որ ժամանակին այդ դպրոցում է սովորել Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպը` թագավոր Կառլ Գուստավ XVI –ի միակ որդին:
Շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության 7-րդ տուրում աղյուսակը գլխավորող Տիգրան Քոթանջյանն առաջին պարտությունը կրեց: Նրա մրցակիցը Գրիգոր Դիլանյանն էր:: Այդուհանդերձ, Քոթանջյանը 5,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: Նրան ընդհուպ մոտեցան Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք ընդամենը կես միավորով են զիջում Քոթանջյանին:
4-ական միավորով հաջորդ տեղերում են` Հովիկ Հայրապետյանն ու Լևոն Բաբուջյանը:
Հավելենք, որ մրցաշարում նախորդ տուրից պայքարից դուրս է եկել Գևորգ Հարությունյանը:Բարձրագույն խմբի երեք ուղեգրերի համար պայքարը շարունակում են 13 շախմատիստներ:
Լևոն Արոնյանը կմասնակցի դեկտեմբերի 12-19-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով անցկացվելիք շախմատի մրցումներին` արագ, կայծակնային և կույր խաղի ձևաչափերով:
Արոնյանի մրցակիցները կլինեն Կարյակինը, Գրիշչուկը, Մամեդյարովը, Դոմինգեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Լե Քուան Լիմը, Վան Հաոն, Վան Յուն, Նեպոմնյաշչին, Վաշիե-Լագրավը, Կամսկին, Լեկոն, Իվանչուկը, Գիրին:
Բրազիլիայի հյուսիս-արևելյան 9 նահանգներում միաժամանակ մարել է էլեկտրականությունը: Էլեկտրիկներից 3 ժամ է պահանջվել գլխավոր քաղաքներում հոսանքը վերականգնելու համար, մինչդեռ փոքր քաղաքներն ավելի երկար են մնացել առանց էլեկտրականության:
Բրազիլիայի իշխանությունները հայտնել են, որ երկրի հյուսիս-արևելքը հոսանքազրկվել էր Պիաուի նահանգում բռնկված հրդեհի հետևանքով միանգամից մի քանի բարձավոլտ գծերի շարքից դուրս գալու պատճառով: