Ադրբեջանի իշխանությունները անցկացրել են ոչ ժողովրդավարական ընտրություններ. Վաշինգտոն

1ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններն `ընդգծելով, որ “դրանք շատ հեռու են միջազգայնորեն ճանաչված ստանդարտներից”:

“Ադրբեջանի իշխանությունները հստակ ցույց տվեցին, որ իրենք չեն անցկացնում իրական ընտրություններ: Ցավալի է տեսնել, որ Ադրբեջանը բաց թողեց ևս մեկ հնարավորություն, որով կարող էր ցույց տալ իրական ժողովրդավարությանը հավատարիմ լինելը”,- ասել է Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, սենատոր Բեն Քարդին, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Սենատորը ընդգծել է, որ հիասթափված է ոչ միայն ընտրության օրը գրանցված խախտումներից, այլև վերջին մեկ տարվա ընթացքում ընդդիմության նկատմամբ հետապնդումներ իրականացնելուց, լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին ձերբակալելուց, ազատ մամուլի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելուց:

Պետքարտուղարությունը ևս քննադատել է հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները:

“Ընտրություններից առաջ ևս Ադրբեջանի կառավարությունը պահպանել է ճնշումների քաղաքական մթնոլորտը: Իշխանությունները հիմնականում խանգարել են մամուլի ազատությանը, բռնություն են կիրառել խաղաղ ցույցերի ցրման համար թե քարոզարշավի ժամանակ, թե դրանից առաջ,  կալանավորել են մի շարք ընդդիմադիր և երիտասարդ ակտիվիստների”,- ասել է Պետքարտուղարության մամլո քարտուղար Մարի Հարֆը:

Դեսպան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ

565.Ambassador Seyranyan's meeting with Cardinal Dominik Duka 11.10.2013Հոկտեմբերի 10-ին Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդարան, ուր հանդիպում ունեցավ Պրահայի արքեպիսկոպոս, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան հայ-չեխական մշակութային եւ եկեղեցական առնչություններին, քննարկեցին Հայ առաքելական եկեղեցու եւ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու գործակցության հեռանկարները, խոսեցին համատեղ մշակութային ծրագրեր իրականացնելու հնարավորության մասին:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին հայ համայնքին վերաբերող հարցեր, մասնավորապես մայրաքաղաք Պրահայում հայկական եկեղեցի կառուցելու հնարավորությունը: Կարդինալ Դոմինիկ Դուկան պատրաստակամություն հայտնեց հնարավոր օժանդակություն ցուցաբերել չեխահայերին:

Պայթյուն հայ-հունական պետական քոլեջի բակում, մեկ մարդ վնասվածքներով հիվանդանոցում է (լուսանկարներ)

Paytyun

Լուսանկարները` Mes.am-ի

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն:
paytyun2Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող Երևանի զբոսաշրջության, paytyun3սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչից վնասվել են քոլեջի պատուհանները, մոտակա բնակելի շենքի պատերին առաջացել են ճաքեր: Պայթյունից քոլեջի պահակ Կ. Հ.-ը (ծնվ. 1951թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տեղափոխվել «Երևան» ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրդեհ էլ. ենթակայանում

հրդեհՀոկտեմբերի 11-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 21-րդ կմ-ում՝ «Մագնում» գազալցակայանի տարածքում, այրվում է էլ. ենթակայան:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.15-ին, մարվել՝ 04.55-ին: Այրվել են էլ. ենթակայանի տանիքի փայտյա կառուցատարրերը` 15 քմ և 1 տրանսֆորմատոր:

Պայթյուն «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում

հայրենիքՀոկտեմբերի 11-ին, ժամը 09.22-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Այլ տեղեկություններ դեռևս չկան: Առաջիկայում ԱԻՆ-ը լրացուցիչ կհաղորդի դեպքի մանրամասները:

Վարչապետը կմեկնի Մոսկվա

Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
Այցի շրջանակում ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ:

Մայրաքաղաքի տոնին նվիրված միջոցառումներ Շենգավիթ վարչական շրջանում

1«Էրեբունի-Երևան 2795» տոնական միջոցառումները վարչական շրջաններում շարունակվում են: «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից զբոսայգում անցկացված «Երևան» խորագրով համերգային ծրագրի ընթացքում վարչական շրջանի ստեղծագործական և մշակութային կենտրոնների սաների մասնակցությամբ ներկայացվել է մայրաքաղաքի պատմությունը՝ Արգիշտի արքայից մինչև մեր օրերը: Պատանի երևանցիները ներկայացրել են նաև մեր մայրաքաղաքի ապագայի իրենց պատկերացումները:

Տոնական մեկ այլ միջոցառում էլ կազմակերպվել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Ուսուցիչները, հանրահայտ կոմպոզիտորների՝ մայրաքաղաքին նվիրված ստեղծագործությունների կատարմամբ, ինքնատիպ համերգով շնորհավորել են Երևանի տոնը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դեթրոյտի քաղաքապետը սնանկացրել է իր քաղաքը

o_83491028 տարվա ազատազրկման է դատապարտվել Դեթրոյտի նախկին քաղաքապետ Քվամե Քիլաթրիկուն: Նա մեղավոր է ճանաչվել կաշառակերության, հանցավոր մեքենայությունների ու հարկային հանցագործությունների մեջ: Փորձագետներն ասում են, որ հենց նա է վերջնականապես քայքայել Դեթրոյտի տնտեսությունը: Արդեն մոտ ժամանականերում քաղաքը պաշտոնապես սնանկ կճանաչվի: Սա  սնանկացման խոշոր դեպք է ԱՄՆ-ում:

Դեթրոյտն իր դժբախտությունների մեղավորին համարում է  նախկին քաղաքապետ Քիլատրիկուին:  Երիտասարդ քաղաքական գործչին համարում էին դեմոկրատական կուսակցության նորահայտ աստղ: Էքսցենտրիկ պահվածքի համար անգամ նրան “հիփ-հոփ քաղաքապետ” էին կոչում: Հետագայում պարզվեց, որ կիսաքրեական կերպարը վատ չի արտացոլում բովանդակությունը: Նրա պաշտոնական նստավայրում մերկապարուհիներով երեկույթներ էին կազմակերպվում,  բոլոր շահավետ պայմանագրերը հանձնում էր այն ֆիրմաներին, որոնց սեփականատերերն իր կինը` Կառլիտան էր ու լավագույն ընկերը: Նրա մութ գործերին մասնակցել է նաև զառամյալ հայրը, որը նույնպես որդուց հետո կհայտնվի մեղադրյալի աթոռին: Նախկին քաղաքապետի կողմնակիցները կարծում են, որ նա ընդամենը վերջին քարն էր այդ բուրգի: Ինքը` քաղաքապետը ներողություն է խնդրել համաքաղաքացիներին: Պոպուլիստ քաղաքական գործիչը երազում էր Դեթրոյտի բյուջեն կազինոյի օգնությամբ լցնելու մասին:

Լևոն Արոնյանը կխաղա Վեյկ ան Զեեում

լևոնimagesԼևոն Արոնյանը 2014-ի հունվարի 10-26-ը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կմասնակցի ավանդական «Տատա սթիլ» շախմատի փառատոնի գլխավոր մրցաշարին:

Արոնյանի մրցակիցները կլինեն` Նակամուրան, Կարուանան, Գելֆանդը, Կարյակինը, Դոմինգեսը, Գիրին, Նայդիչը, Սոն, Վան Վելին, Ռապորտը:

Լևոն Արոնյանի առաջին հաղթանակը Բիլբաոյում

լաAronianLevonԻսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարում Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ:

Մեր երկրի ներկայացուցիչը 4-րդ տուրում 56-րդ քայլին առավելության  հասավ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ:

Անգլիացի Մայքլ Ադամսը սևերով ոչ-ոքի ավարտեց պարտիան ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Հաջորդ տուրում հայ գրոսմայստերը սև խաղաքարերով կմրցի Մայքլ Ադամսի հետ:

Մասնակիցների դասավորությունը

1. Արոնյան 6
2. Ադամս 6
3. Վաշիե-Լագրավ 4
4. Մամեդյարով 3

 

Փոլ Մակկարտնին Նյու Յորքի փողոցում համերգ է տվել

o_641272Նյու Յորքի կենտրոնում, Թայմս Սքվերում անվճար, 15-րոպեանոց համերգ է տվել The Beatles –ի նախկին անդամ Փոլ Մակկարտնին:

71-ամյա երգիչն իր նոր ալբոմից 4 երգ է կատարել: Այդ համերգի մասին տեղեկություն անձամբ ինքն է համերգից մեկ ժամ առաջ տարածել   Twitter-ի միջոցով.”բոլորդ եկեք Թայմս Սթրիթ.անհամբերությամբ եմ սպասում այնտեղ իմ ելույթին”: Չնայած համերգի կարճատևությանը, հանդիսատեսները քիչ չեն եղել:

“Ես կարող եմ այստեղ 15 րոպե գտնվել: Էնդի Ուորխոլն ասում էր, որ յուրաքանչյուրը փառքի 15 րոպեի իրավունք ունի: Ահա այդ  ժամանակը”,-կատակել է երգիչը:

Լիվերրպուլյան քառյակից կենդանի են Փոլ Մակկարտնին ու Ռինգո Սթարը: Երկուսն էլ ստեղծագործում են, երաժշտություն գրում ու ողջ աշխարհում ելույթ ունենում համերգներով:

Հայ գրոսմայստերները Չիգորինի հուշամրցաշարում

chess3Վլադիմիր Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և ութ այլ գրոսմայստերների հետ գլխավորում է աղյուսակը:

Արթուր Գաբրիելյանն ունի 4միավոր, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 3,5-ական միավոր:

Գնչուներին վիրավորելու համար կկանգնի դատարանի առջև

i (1)Ֆրանսիացի իրավապաշտպանները դատի են տվել ՆԳ նախարար Մանյուել Վալսին, որը գնչուների մասին ոչ հաճո հայտարարություն էր արել: Համապատասխան հայց է ներկայացվել ռասիզմի դեմ ու ժողովուրդների բարեկամության շարժման անունից: Նրանց կարծիքով, “Վալսի հայտարարությունը հակասում է նրա իսկ զբաղեցրած պաշտոնին, որը պետք է  հանրապետության արժեքների պահպանման դիրքերում կանգնած լինի”:

Նրանցից բացի, նախարարների կաբինետի որոշ անդամներ պահանջել են, որ այդ գործին միջամտի նաև նախագահ Օլանդը: Սակայն, պետության ղեկավարը մտադիր չէ մասնակցել այդ  բանավեճին, առավել ևս` պատժել Վալսին:

Սեպտեմբերի վերջին ՆԳ նախարար Վալսը հայտարարեց, որ հարկավոր է  գնչուների մեծամասնությանը արտաքսել երկրից, քանի որ “ նրանց կենսակերպը լրջորեն տարբեր է մերինից ու ինտեգրումն այստեղ չի օգնի: Նրանց մեծամասնությանը պետք է  սահմանից այն կողմ ուղեկցել”,ասել է նա ու հավելել, որ նրանցից քչերը կարող են մնալ Ֆրանսիայում:

Եվրամիությունն իսկույն արձագանքել է այդ հայտարարությանը և Ֆրանսիային պատժամիջոցներով սպառնացել.”Ամեն անգամ, երբ խոսքը հասնում է բյուջեի անցքին` գնչուներին են հիշում: ”,-ասել է  հիմնարար իրավունքի ու քաղաքացիության գծով ԵՄ-ում  արդարադատության կոմիսար Վիվիան Ռեդինգը:

ԱՄՆ իշխանությունները հայտնել են դեֆոլտի ամսաթիվը

iՀանրապետականները կրկին չեն կարողացել ԱՄՆ նախագահ Օբամայի հետ տնտեսական դեֆոլտից խուսափելու նպատակով պետպարտքի սահմանագիծը կարճաժամկետ բարձրացնելու շուրջ համաձայնության գալ: Ինչպես Սպիտակ տունն է նշում, Օբամայի ու Կոնգրեսի հանրապետական կուսակցության միջև բանակցություններում փոխըմբռնման չհասան, չնայած, այդուհանդերձ, հանդիպումը նախագահի ադմինիստրացիան անվանել է “բեղմնավոր”: Իշխանությունների կարծիքով, եթե պետպարտքի սահմանագիծը ժամանակավոր չբարձրացվի, ապա տևական դեֆոլտ կսկսվի հոկտեմբերի 17-ից:

Ավելի վաղ Օբաման ու հանրապետականները խնդիրը լուծել են պետպարտքի սահմանագիծը բարձրացնելով ու ճգնաժամի ամսաթիվը հնարավորինս հետաձգելով:

Սխալը հուշամեդալը վերածել է գանձի

o_834793Վատիկանը հետ է կանչում ոսկուց, արծաթից ու բրոնզից պատրաստված 6200 հուշամեդալները, որոնք Հռոմում վաճառվել են Հռոմի նոր պապ Ֆրանցիսկոսի ընտրվելուց հետո: Բոլոր մեդալների վրա Հիսուսի անունը սխալով է դրոշմված. Այն սկսվում է լատիներեն “Էլ” տառով,  ինչի արդյունքում “Հիսուս”-ը կարդացվում է “Լեսուս”:  Բնականաբար, հավաքորդները չեն կամենա նման “սխալից” բաժանվել:

Հիվանդանոցում բռնկված հրդեհից հիվանդներ են զոհվել

o_710109Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում այրվել է 4-հարկանի օրթոպեդիկ կենտրոնը: Հրդեհի հետևանքով 8 հիվանդ է զոհվել ու  բուժանձնակազմից 2 աշխատող: Եվս 8-ը տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է:

Տեղեկությունների համաձայն, 2013-ի ամռանն էր հիվանդանոցը հակահրդեհային անվտանգության ստուգումներ անցել: Հրշեջները ոչ մի շեղում չեն հայտնաբերել:  Ականատեսներն ասում են, որ սկզբում բռնկվել է հիվանդանոցի առաջին հարկը, ապա կրակը տարածվել է վերին հարկեր: Տեղ հասած հրշեջներին հաջողվել է կրակը մեկուսացնել միայն մի քանի ժամ հետո: Պատճառների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Կենտրոնական Եվրոպայում անսպասելի ձյուն է տեղացել

o_834858Կենտրոնական Եվրոպայում արտակարգ ծառայությունները մաքրում են ձնե ցիկլոնի հետքերը: Ավստրիայի արևմուտքում ընդամենը կես ժամում ձնակույտեր են գոյացել, ոստիկանությունը տասնյակ ՃՏՊ-ներ է գրանցել: Վթարներում կան տուժածներ:

Նման իրավիճակ է ստեղծվել Շվեյցարիայի կենտրոնական շրջաններում: Տեղի իշխանությունները վարորդներին կոչ են անում առժամանակ հրաժարվել անձնական տրանսպորտով ուղևորություններից, չնայած օդերևութաբանները տեղեկացրել են, որ ուրբաթ արդեն ձյունը կհալչի: Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն, այս տարի Եվրոպայում վերջին տասնամյակի ամենացրտաշունչ ձմեռն է լինելու:

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակը հայաստանումՀՀ տարածքում՝
Հոկտեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-12-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հոկտեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի  հոկտեմբերի  11-ի բազմամյա կլիմայական տվյալներ

·         Օդի առավելագույն ջերմաստիճան   29.20C (2003թ)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան        -1.40C (1941թ)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան  14.40C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

ԱՄՆ-ի Կոնգրեսում ժամանակը կանգ է առել

o_834821ԱՄՆ-ի Կոնգրեսում ժամանակը  բառի բուն իմաստով կանգ է առել: Հանրահայտ “Օհայո” ժամացույցը, որն ամերիկյան Կոնգրեսում է գտնվում, բյուջետա-ֆինանսական ճգնաժամի “զոհ” է դարձել.սլաքները կանգ են առել, իսկ մեխանիզմը լարել պարզապես չեն կարող: Այդ աշխատանքը կատարող աշխատակիցները ևս հազարավորների պես հարկադիր արձակուրդում են:

3 մ բարձրություն ունեցող ժամացույցը հայտնի է նրանով, որ դրա կողքին են սենատորները մամլո-կոնֆերանսներ անցկացնում: Ժամացույցը Կոնգրեսի վերին պալատի սրահ տանող մուտքերից մեկի կողքին է դրված: Այն ավելի քան 200 տար առաջ ստեղծել է ֆիլադելֆիացի ժամագործ Թոմաս Վոյթը: Սկզբում ժամացույցը սենատի հին շենքում էր, իսկ ներկայիս տեղում այն հայտնվել է 1859-ին:

Ժամացույցի հետ կապված լեգենդներից մեկն ասում է, որ “չոր օրենքի” տարիներին սենատորները հաճախ ժամացույցի տուփի մեջ էին պահում սպիրտային խմիչքներով շշերը: Սակայն, ինչու է ԱՄՆ խորհրդանիշով` բրոնզե արծվով զարդարված ժամացույցն ամերիկյան նահանգներից մեկի անունով կոչվում` ոչ ոք չգիտի:

 

Իլհամ Ալիևը արդեն հանդես է եկել հետընտրական ելույթով, թեև ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս չեն հրապարակվել

Իլհամ ԱլիևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հենվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների վրա, շտապել է վերընտրված նախագահի կարգավիճակում ելույթով հանդես գալ:

“Ես շնորհակալ եմ հարազատ ժողովրդին, ով ինձ վստահել է և նախագահի պաշտոնում կրկին ընտրել է ինձ: Ուզում եմ վստահեցնել Ադրբեջանի ժողովրդին, որ շարունակելու եմ ծառայել հարազատ ժողովրդին, միշտ պաշտպանելու եմ Ադրբեջանի պետական շահերը”,- հայտարարել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահը այնուհետև “թվարկել է հաջողությունները”, որոնք, ըստ Ալիևի, Ադրբեջանում գրանցվել են իր ղեկավորման վերջին 10 տարվա ընթացքում:
Համաձայն ԿԸՀ-ի նախնական տվյալների`Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 85%-ը: