ԿԳՆ-ն հայտեր է ընդունում ՀԿ-ներից և գործարար միավորումների ներկայացուցիչներից

կգնՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Կրթության պետական տեսչության և Լեզվի պետական տեսչության կառավարման խորհուրդների կազմերում համապատասխան բնագավառի ՀԿ-ների կամ այլ գործարար միավորումների ներկայացուցիչների ընդգրկման նպատակով ԿԳՆ-ն հայտեր է ընդունում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի “Տեսչություններում կառավարման խորհուրդներ ստեղծելու մասին” N 856-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Կրթության պետական տեսչության և Լեզվի պետական տեսչության կառավարման խորհուրդների կազմերում համապատասխան բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների ներկայացուցիչներին ընդգրկելու նպատակով, նախարարությունը հայտարարում է թեկնածուների հայտերի ընդունում:

Վերոնշյալ որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն խորհրդում ընդգրկվում են դիմումն առաջինը ներկայացրած երկու կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների ներկայացուցիչները` ըստ հերթականության:

Դիմումները ներկայացնել մինչև ս.թ. հոկտեմբերի 29-ը /ներառյալ/, ժամը 09.30-17.30 /բացի հանգստյան օրերից/, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժին:
Հասցե. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ, 616 սենյակ: Հեռ.` 010- 52-06-32 կամ 010-52-48-56:

Ճգնաժամն ԱՄՆ-ում.Օբաման հետաձգել է Կոնգրեսի հետ բանակցությունները

o_823033Բյուջետային ճգնաժամը նաև նախագահ Օբամային է հարվածել.Սպիտակ տան կայքի ադմինիստրատորները, փաստորեն, պետության ղեկավարի վեբ-կայքի պատասխանատվությունից  ազատվել են: Նրանք զգուշացրել են, որ կայքը ժամանակին հնարավոր է չթարմացվի, այցելուների հարցերին ժամանակին  պատասխան չտրվի ու նոր նյութեր չմշակվեն: Իսկ երբ կայքը կվերադառնա սովորական ռեժիմին,  հայտնի չէ:

Իսկ Օբաման հետաձգել է Կոնգրեսի հետ պետպարտքի սահմանագծի բարձրացման շուրջ բանակցությունները: Վերջին պահին նախագահը վճռեց խորհրդարանականներին իրար մեջ հարցը քննարկելու ևս մեկ հնարավորություն տալ: Երբ է տեղի ունենալու խորհրդակցությունը կամ ընդհանրապես լինելու է, թե ոչ,  չի տեղեկացվում: Իսկ ժամանակը սուղ է` ընդամենը 2 օր: Եթե մինչև հինգշաբթի Կոնգրեսը չբարձրացնի պետպարտքի լիմիտը,  երկրին դեֆոլտ է սպառնում:

Ադրբեջանում շատ քաղբանտարկյալներ կան. ադրբեջանցի իրավապաշտպաններ

1Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համաներման մասին կարգադրությունը չի լուծել երկրում քաղաքական բանտարկյալների հարցը։ Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, այդ մասին հայտարարել են ադրբեջանցի իրավապաշտպանները։
Նրանց կարծիքով՝ համաներումը տարածվել է միայն երկու քաղբանտարկյալների վրա՝ եղբայրներ Ֆարհադ և Ռաֆիկ Ալիևների (տնտեսական զարգացման նախկին նախարարը և “Ազպետրոլ” ընկերության նախկին ղեկավարը):

Նրանց ազատ արձակումից հետո Իրավապաշտպան կազմակերպությունների մոնիթորինգային խմբի ցուցակում մնում է 9 քաղբանտարկյալ։

Մարդու իրավունքների և օրինականությանը հետևելու բյուրոյի ղեկավար Սաիդա Գոջամանլըն նշում է, որ այդ խումբը պոտենցիալ քաղբանտարկյալներ է համարում նաև դեռևս դատարանի առաջ չկանգնած 7 ակտիվիստներին՝ NİDA երիտասարդական շարժումից, “Հանրապետական այլընտրաք” քաղաքացիական շարժման աջաջնորդ Իլգար Մամեդովին և “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուին։

Գոջամանլըն հույս ունի, որ բոլոր այդ անձինք դատական գործերի ընթացքում ազատ կարձակվեն։ Խումբը կողմ է արտահայտվում նաև Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովի և 6 այլ իսլամիստների ազատ արձակմանը։

Գոջամանլըն դրական է որակել իսլամական Գուրբան բայրամի տոնակատարության նախօրեին հայտարարված համաներումը, որը հնարավորություն է տվել 152 մարդու ազատ արձակել։ Նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ նոր համաներումներ կլինեն, որոնք կառնչվեն քաղբանտարկյալներին, և այդ հարցն ամբողջությամբ կլուծվի։

Դրանից բացի, ՀԿ-ների մեկ այլ կոալիցիան, որի մեջ մտնում են “Մարդու իրավունքների ակումբը”, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը, Իրավունքների հետազոտության գծով միջազգային կազմակերպությունը, կազմել է  142 քաղբանտարկյալից բաղկացած ցուցակ։

 

Խաչածաղկավորները ճառագայթային հիվանդությունների դեմ

521d3208-e1c1-bc07-e1c1-bc08370cfd3f.photo.0Խաչածաղկավորների (կաղամբ, բրոկոլի) մեջ պարունակվող դիինդոլիլմեթան նյութը կարող է պաշտպանել ճառագայթային հիվանդություններից, որոնք առաջանում են հակաքաղցկեղային թերապիայի կամ էլ միջուկային վթարի հետևանքով, ասում են ամերիկացի գիտնականները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences պարբերականում:

Էլիոթ Ռոզենն ու իր գործընկերները փորձեր են արել առնետների վրա. կրծողներին ճառագայթահարել են մարդու համար մահացու չափաբաժնով (13 գրեյ, նման չափաբաժին ստացած մարդիկ ապրում են 2 շաբաթից ոչ ավելի): 14 օր գիտնականները կրծողներին բուժել են ամեն օր դիինդոլիլմեթանի պարունակությամբ դեղամիջոց ներարկելով: Առաջին ներարկումն արվել է ռադիացիոն ներգործությունից 10 րոպե անց:

“Բոլոր առնետները սատկել են, բացի նրանցից, որոնց ներարկվել է դիինդոլիլմեթան: Կաթնասունները կենդանի են մնացել ճառագայթահարումից 30 օր անց էլ:Մենք ցույց ենք տվել, որ DIM-ն օգնում է նաև ճառագայթահարման ենթարկված մկներին”,- ասել է   Ռոզենը: Գիտնականները վստահ են, որ այդ նյութը կարող է կիրառվել 2 տարբերակով.”Այն կարող է  պաշտպանել ռադիոթերապիա ստացած  հիվանդների առողջ հյուսվածքները, և միջուկային վթարի դեպքում  փրկել մարդկանց”:

Աֆղանստանում սպանվել է Լոգարի նահանգապետը

912558Աֆղանական արևելյան Լոգար նահանգի նահանգապետ Արսալա Ջամալը սպանվել է այսօր մզկիթում իրականացված ահաբեկչության հետևանքով, Իդե-Կուրբան մահմեդական  տոնին նվիրված նամազի ժամանակ:

Ոստիկանությունը սկսել է հետաքննությունը: Ենթադրվում է, որ պայթյունը կազմակերպել են “Թալիբան” շարժման զինյալները` մզկիթ ուղարկելով մահապարտի:

Լոս Անջելեսի օդանավակայանում պայթյուն է եղել

1381790368_0887.250x200Թոմ Բրեդլիի անվան տերմինալում պայթյուն է եղել: Բարեբախտաբար տուժածներ չկան:  Պայթել է չոր սառույցի պլաստիկե ամանը: Եվս 2 նման ամաններ ականզերծողները գտել են անձնակազմի լոգասենյակներում: Նման միջադեպ է եղել նաև կիրակի. սառույցի ամանը պայթել է ուղևորների զուգարանում: Ոչ ոք չի վիրավորվել, սակայն երկրորդ տերմինալում թռիչքները կես ժամ ուշացումով  են իրականացվել:

Ֆիլիպիններում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

o_828536Ֆիլիպինների հարավում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, յուրաքանչյուրը 7,2մագնիտուդ: ИТАР-ТАСС-ը հաղորդում է, որ ցնցումները, որոնց էպիկենտրոնը գտնվում է Բոխոլ կղզում, գրանցվել են տեղական ժամանակով առավոտյան  ժ.8:00-ին: Երկրաշարժի օջախը   33 կմ խորության վրա է:

Արդյունքում վեց  մարդ է զոհվել, որոնք մնացել են Սեբու կուրորտային կղզում քանդված շենքի փլատակների տակ: Կան վիրավորներ:Արշիպելամգում քանդվել և վնասվել են հարյուրավոր  շենքեր:

Ճապոնիայի ափերին է մոտենում տասնամյակի ամենահզոր փոթորիկը

o_824847Ճապոնիայի ափերին է մոտենում “Վիպհա” թայֆունը, որը վերջին տաս տարիների ամենահզորն է: Կանացի անունով փոթորիկը կհարվածի արշիպելանգին  հոկտեմբերի  16 -ին: Նա իր հետ կբերի հզոր քամի  և հեղեղաբեր անձրևներ: Ճապոնիայի օթերևութաբանական վարչությունը կանխատեսում է, որ մեկ օրվա ընթացքում 350 մմ անձրև կգա:

“Վիպհան”, որը տարվա կտրվածքով  Խաղաղ օվկիանոսի  26-րդ թայֆունն է, շարժվում է դեպի Ճապոնիա  ժամում  25 կմ արագությամբ: Նրա առաջին հարվածը կընդունի հյուսիս արևելյան ափը: Բնակիչներին խնդրել են մնալ տներում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Հոկտեմբերի սկզբին Ճապոնիային հարվածեց “Դանաս” թայֆունը: Երկրում հետաձգվեց մոտ  350 չվերթ, ավելի քան  14 հազար տներում անջատվեց էլեկտրականությունը:

Դանակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Բուկինգեմյան պալատ

o_815008Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարու, որը փորձել է ներխուժել թագուհի Եղիսաբեթ երկրորդի լոնդոնյան նստատեղ`Բուկինգեմյան պալատ հիմնական դարպասներից: Ինչպես հաղորդում է  ИТАР-ТАСС-ը`վկայակոչելով Sky News, անծանոթը դանակով զինված էր:

Ինչպես է գույնն ազդում առողջության ու տրամադրության վրա

գույնԴեռևս մեծ Գյոթեն է ասել, որ դեղինը պայծառ զգացումներ է ծնում, կապույտը` սառնության, մանուշակագույնը` ոչ զվարթ, իսկ կարմիրը մի ամբողջ տպավորությունների գամմա է ստեղծում: Գույնն ազդում է տրամադրության, ինքնազգացողության և վերջնարդյունքում` առողջության վրա: Ինչպե՞ս և ինչո՞ւ:

Դեռևս հնագույն քաղաքակրթություններն են գույնն օգտագործել բուժման նպատակով: Այսպես, Հին Եգիպտոսում տաճարներում հատուկ տարածքներ կային, որտեղ արևի ճառագայթները բեկվում ու տարբեր գունային սպեկտրներ էին ստեղծում: Մարդն ասես լող էր տալիս այդ գույների մեջ: Այդ միջոցն անվանել են Ռա-թերապիա: Մեր օրերում դրան փոխարինելու է եկել քրոմաթերապիան, որն ուսումնասիրում է  գույնի ազդեցությունը մարդու վրա:

Այսպես. կամիրը խթանում է նյարդակենտրոնների,  ուղեղի ձախ կիսագնդի աշխատանքը, լիցքավորում  լյարդն ու մկանները: Սակայն, երկարատև ազդեցության դեպքում հոգնածություն է առաջացնում ու հաճախասրտություն: Այն կիրառվում է սակավարյունությունը, բրոնխիալ ասթման, թոքամզաբորբը, ներզատիչ համակարգը, ռևմատիզմը, ընկճախտը, շլությունն ու աչքի ցանցաթաղանթի  հիվանդությունները բուժելու նպատակով: Կարմիրը հակացուցված է  տենդի, նյարդային գրգռվածության, արյան բարձր ճնշման, բորբոքային պրոցեսների  ժամանակ: Վատ է ազդում նաև կարմրամազների վրա:

Դեղինն ու կիտրոնագույնն ակտիվացնում են շարժողական կենտրոնները, կուտակում մկանային էներգիա, խթանում ու մաքրում լյարդը, աղիքները, մաշկը, օժտված են լեղամուղ ու թուլացնող հատկությամբ: Դա բերկրանքի ու սեքսուալության գույնն է:  Կիրառվում է շաքարային դիաբետի, մարսողական խնդիրների, լեղապարկի թերֆունկցիայի, լյարդի ու աղիքների բուժման նպատակով: Ակնաբուժության մեջ շլությունը, թույլ տեսողությունը, ցանցաթաղանթի ու աչքի անոթները բուժելու համար է կիրառվում:

Չի կարելի դեղին գույն կիրառել մարմնի բարձր ջերմության, նևրալգիաների, գերգրգռվածության, բորբոքային ու տեսողական հալուցինացիաների դեպքում:

Կանաչ գույնը թուլացնում, վերացնում  է անոթների  սպազմը, իջեցնում բարձր ճնշումը, լայնացնում մազանոթները, նպաստում լավ տրամադրությանը: Դրա համար էլ կիրառվում է սիրտ-անոթային հիվանդությունների, ասթմայի, նևրալգիաների, օսթեոխոնդրոզի, իմպոտենցիայի, անքնության դեպքում: Կանաչով են բուժում գլաուկոման, կարճատեսությունը, ցանցաթաղանթի հիվանդություններն ու տեսողական նյարդի խնդիրները:

Կապույտը, հակառակը, նպաստում է  անոթների կծկմանը, բարձրացնում ճնշումը: Հակամանրէ ազդեցություն ունի, կիրառում են  սենյակների ախտահանման, քիթ-կոկորդ-ականջի, ստամոքս-աղիքային տրակտի  հիվանդությունների ժամանակ: Աչքերի համար` եղջրաթաղանթի, կատարակտի սկզբնական փուլի ու կարճատեսության դեպքում: Երկարատև ազդեցության դեպքում կապույտը հոգնեցնում է ու ընկճախտի պատճառ դառնում:

Մանուշակագույնը կարգավորում է  հարվահանաձև գեղձի,  փայծաղի աշխատանքը, բարձրացնում մկանային տոնուսը: Մնացած դեպքերում այս գույնը նույն ազդեցությունն ունի, ինչ կապույտը:

Ակնաբուժության մեջ կիրառվում է  մի սարք, որը աչքի վրա է ներազդում գունային գամմաների որոշակի համադրության միջոցով: Դրանից հետո աչքի որոշ հիվանդություններ լիովին բուժվում են, մյուսներն էլ` էականորեն նահանջում: Ընդհանուր վիճակի բարելավում է լինում. բարձրանում է ախորժակը, անցնում են գլխացավերն, ու կարգավորվում էքունը:

Գույնն ու տրամադրությունը

Հագուստ գնելիս կամ տունը նորոգելիս ինչո՞ւ ենք ընտրում որոշակի գունային գամման, ինչո՞ւ ենք որոշ գույներ նախընտրում, իսկ մյուսները, մեղմ ասած, չենք սիրում: Այդպես է դուր գալիս մեր տրամադրությանը: Իսկ հոգեբանները կարծում են, որ դա հենց այնպես չէ: Տրամադրությունն ու բնավորությունը միշտ չէ, որ համապատասխանում են, նույն կերպ` եղանակն ու կլիման: Հարթավայրային տեղանքում երբեմն անձրևներ են լինում, կարկուտ ու ձյուն: Այդպես էլ գույնի ընտրության մեջ է. ողջ կյանքում նախընտրում ենք գունային որոշակի տոնայնություն, սակայն մի պահ անզուսպ ցանկություն է առաջանում լրիվ մեզ հակառակ, «ոչ բնորոշ» գույնով շրջապատվելու: Ասենք, անընդհատ հագնում ենք մոխրա-կապտավուն հագուստ ու գնում ենք կարմիր բլուզ: Որոշ ժամանակ անց նայում ենք այդ բլուզին, ու ափսոսում ծախսած գումարը: Սակայն չպետք է շտապել այդ «անպետք» գնումից ազատվել, չէ՞ որ նման տրամադրություն էլի կլինի, ու անպայման կարմիր բլուզը  պետք կգա:

Հոգեբանները դա հետևյալ կերպ են բացատրում:

Այս կամ այն գույնի հանդեպ «թուլությունը» բացատրվում է մարդու բնույթով, իսկ կամիր բլուզի տեսքով անսպասելի պոռթկումները ցույց են տալիս տվյալ պահի տրամադրությունը: Ստացվում է, որ մենք գույնով կոտրում ենք տրամադրությունը: Այս կամ այն իրը գնում ենք` առաջնորդվելով սեփական նախասիրություններով ու ճաշակով: Եթե վերջին շրջանում ֆիզիկական ու էմոցիոնալ ծանրաբեռնվածություն ենք ունեցել, ապա բնազդորեն ընտրում ենք մուգ գույներ և հակառակը, եթե, օրգանիզմը «վերելքի մեջ է», իրադարձություն ենք ցանկանում, ապա ըտրում ենք վառ գույներ:

Հոգեբաններն  առանձնացնում են այն գլխավոր գույները, որոնք որոշում են հոգեբանական տրամադրությունը, բավարարությունը, ինքնահաստատումը, ակտիվությունը, կապվածությունը, ինչ-որ բանի սպասումը: Հիմնական գույների նշանակությունը դիտարկելով` կարելի է գնահատել մեր ու մեր մտերիմների բնավորությունը:

Կարմիրը կամքի, ակտիվության, ագրեսիվության, անկախության, շարժման գույն է: Կարմիրով մարդը կենսուրախ է, սեքսուալ, էներգիայով լեցուն: Գույնի մեջ զգացմունքայնություն է: Այն կյանքը կրքով, ցանկություններով է լցնում: Եթե կենցաղը  նեղում է ձեզ կամ ծանր աշխատանք պիտի կատարեք, ուրեմն օգտվեք այդ գույնից: Իսկ եթե հուզված եք, նյարդայնացած, ապա կարմիրը վիճակն էլ ավելի կբարդացնի: Նարնջագույնը լավատեսության, ջերմության, հախուռնության ու համառության  գույն է: Նարնջագույնը նախընտրողները լավ ընկերներ են, պատրաստ միշտ օգնության գալու:

Վարդագույնը քնքշության ու կանացիության գույն է:

Դեղինը`  երջանիկ հույսի գույնն է: Դեղին են ընտրում ուրախ, կենսասեր, նպատակաուղղված, ակտիվ ու նույնիսկ էքսպանսիվ մարդիկ: Դեղինով մարդը բարի կամեցող է, ինքնավստահ, գիտի գումար աշխատել: Այդ գույնն օգնում է կազմվածքը պահպանելուն:

Կանաչը խոսում է մտքի ճկունության, դատողությունների ու իրավիճակը հասկանալու  մասին: Խորհրդանշում է ֆինանսական բարվոք վիճակն ու ծաղկումը: Պայծառ կանաչը երիտասարդացնում է: Կանաչի հանդեպ անհանդուրժողությունը խոսում է  էմոցիոնալ վիճակից դժգոհության մասին:

Երկնագույնը խաղաղության գույնն է ու ճշմարտության: Երկնագույնը գերադասող մարդը կարող է առանց վիրավորելու ասել ճշմարտությունը, ու նրան միշտ ճիշտ են հասկանում: Երկնագույնի հանդեպ սերը խոսում է զարգացած ինտելեկտի մասին: Գույնի բնավորությունը զուսպ է, փոքր-ինչ սառնոտ:

Կապույտը նախընտրում են պասիվ ու զգացմունքային մարդիկ, որոնք կարգուկանոն ու մաքրություն են սիրում: Հանգստությունը նրանց համար ամեն բանից վեր է, նրանք մելանխոլիկ են:

Մանուշակագույնը  վերամբարձ երազների ու խորհրդավորության գույնն է: Այդ գույնը սիրողները ստեղծագործ մարդիկ են, ձգտում են հմայել: Եթե դա չի կատարվում, ապա դառնում են քմահաճ ու  բռնկվող:

Շագանակագույնը պահպանողական բնույթի մասին  է խոսում: Մարմնավորում է կայունությունը, զսպվածությունն ամեն ինչում, հուսալիությունն ու համեստությունը: Այդ գույնը սիրողները հրաշալի աշխատող են, հուսալի  գործընկեր:

Սպիտակը մաքրության ու անաղարտության, հանգստության ու հոգեկան հավասարակշռության գույնն է: Սպիտակի չարաշահումը, սակայն, կարող է օտարացում առաջացնել:

Մոխրագույնը գործնական գույն է: Այն նախընտրողները ամուր բնավորություն ունեն, համբերատար են ու աննկուն: Գերադասում են  վերահսկել զգացմունքներն ու ձգտում են կայունության: Չափազանց ինքնավստահությունը կարող է ունայնության ու ընկճախտի հանգեցնել:

Սևը «ճակատագրական կանանց» գույնն է: Սևով կինը  եսասեր է ու անխիղճ: Սակայն նորաձևության աշխարհում հաստատվել է այն կարծիքը, որ սևը էլեգանտության, ոճի ու լավ ճաշակի գույն է: Ինչը կրկին հաստատում է այն միտքը, որ  ամեն ինչ կյանքում իր որոշակի  իմաստն ունի, ու ոչինչ պատահական չի լինում: Թվում է, թե այս կամ այն գունային գամմայի նախապատվությունը կամ ցուցադրական բազմագույնությունը ենթագիտակցական մակարդակում է կատարվում, սակայն ուշադիր լինելու դեպքում կարող ենք հասկանալ, որ գույնը ոչ միայն զարդարում է մարդուն, այլև լրացուցիչ գույներ բերում նրա բնույթի ու աշխարհընկալման մեջ:

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակՀանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 2-3, 19-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում՝
   Հոկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրանը «գիտության դիվանագիտության» կարիք ունի. Հասան Ռուհանի

Hassan-RouhaniԻրանական «IRINN» կայքը հայտնում է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին քննադատության է ենթարկել երկրի համալսարաններում խոսքի ազատության դեմ ուղղված խիստ մոտեցումները: Նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել նոր ուսումնական տարվա բացման առիթով: Նա ընդգծել է, որ համալսարանների գործունեության կարգավորումը պետք է հիմնված լինի միայն օրենքի վրա:
Ռուհանին նշել է, որ իր կառավարությունը թույլ չի տա, որպեսզի որոշակի շրջանակներ ճնշում գործադրեն համալսարանականների վրա: Ըստ նախագահի՝ Իրանը «գիտության դիվանագիտության» կարիք ունի: «Ես կոչ եմ անում անվտանգության համար պատասխանատու բոլոր անձանց, ներառյալ հետախուզության նախարարությանը, ճանապարհ բացել այս դիվանագիտության համար»,-հայտարարել է Ռուհանին: Վերջինս գտնում է, որ Իրանը պետք է հավատա գլոբալիզացիային: «Մենք հույսներս մեր վրա ենք դնում, սակայն չենք մոռանում մյուս երկրների հետ գոյակցության կարևորության մասին»,-նշել է Իրանի նախագահը: