Մահվան ելքով վրաերթ Ապարան քաղաքում

վրաերթՓետրվարի 9-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարանի Բաղրամյան փողոցի թիվ 67 տան դիմաց վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված Վոլոդյա Հակոբյանին, որը տեղում մահացել է:
Վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Ռուսաստանը Հայաստանին. Կա՛մ բաժանվում ենք, կա’մ մտնում ես «չուլան»

Երվանդ ԲոզոյանՀայաստանը կարող էր խուսափել Մաքսային միությանն անդամակցելուց, եթե խանդ չառաջացներ Ռուսաստանի մեջ: Հայաստանը պետք է շարունակեր վարել կոմպլեմենտար քաղաքականություն` կամուրջ հանդիսանալով երկու կառույցների` Մաքսային միության և Եվրամիության միջև: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքով` հայ-ռուսական հարաբերությունները կարելի է բաժանել երեք փուլի: Առաջին փուլը 1990-ական թվականներն են, երբ հայ-ռուսական հարաբերությունները կրում էին ռազմավարական բնույթ: Երկրորդ փուլը 2000-ական թվականներն էին, երբ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացան:
«Ես համոզված եմ, որ 10-ը տարի առաջ Հայաստանն ընդունում էր Ռուսաստանի` ռազմավարական գործընկեր լինելու փաստը, սակայն փորձում էր հարաբերություններն ընդլայնել արևմտյան երկրների հետ: Ռուսաստանը շատ բացասական էր վերաբերվում Ասոցացման համաձայնագրին, որի արդյունքում հայ-ռուսական հարաբերություններում առաջացավ խորը կասկած: Դրա համար անցած տարվա սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ստիպված էր հայտարարել, որ միանում է Մաքսային միությանը, որպեսզի չկորցնի իր ռազմավարական գործընկերոջը»,- ասաց Երվանդ Բոզոյանը:
Ըստ քաղաքագետի` ստեղծված իրադրությունում Հայաստանն ու Ռուսաստանը, ասես, ամուսիններ լինեն և, քանի որ Հայաստանը որոշել էր դավաճանել Ռուսաստանին, վերջինս էլ հարցը դրեց այսպես. կա՛մ բաժանվում ենք, կամ մտնում ես «չուլան»:
«Այսօր Հայաստանը մտել է «չուլան» և փորձում է ամեն ինչ անել՝ ապացուցելու համար, որ հավատարիմ է Ռուսաստանին: Լավագույն տարբերակը կլիներ այն, որ Հայաստանը չընտրեր ո՛չ Եվրոպական Միությունը, ո՛չ Մաքսային Միությունը և հավասարակշռություն պահպաներ»,- ասաց Երվանդ Բոզոյանը:

Անկախ

Պարենային օգնություն հայաստանաբնակ սիրիահայությանը

օգնիր եղբորդ«Օգնիր Եղբորդ» հիմնադրամը հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու նպատակներին՝ շարունակում է իր աջակցությունը սիրիահայությանը և մասնավորապես հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին:

«Օգնիր Եղբորդ» հիմնադրամը և Քրիստոնյա բժիշկների ասոցացիան 2014 թվականի փետրվարի 12-ից՝ սկսած ժամը 12:00-18:00, հինգ օր շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայ շուրջ 500 ընտանիքներին տրամադրելու է պարենային սննդամթերքի օգնություն: Օգնությունը բաժանվելու է  Հայաստանի ազգային սկաուտական շարժման ՀԱՍԿ ՀԿ-ի գրասենյակում՝ Երվանդ Քոչար 17/6 հասցեում:

Օգնությունը կրելու է շարունակական բնույթ, ուստի ցուցակներում չներառված սիրիահայերը օգնություն ստանալու համար կարող են գրանցվել «Օգնիր Եղբորդ» հիմնադրամի գրասենյակ՝ Հանրապետության 30, ամեն օր ժամը 12.:00-ից մինչև 16:00:

Անկախ

ՀԱԿ 9 ակտիվիստներ բերման են ենթարկվել. Փաստինֆո

ձերբակալելԳիշերը Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից ոստիկանություն բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ, ովքեր պատրաստվում էին մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ակցիա անցկացնել:
«Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունում:
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ 9 անձի նկատմամբ կատարվել է վարչական բերում, կազմվել վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն՝ նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172. 2-րդ հոդվածով՝ Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը, որից հետո նրանք ազատ են արձակվել:

Աղբյուրը` Pastinfo.am

«Ճանապարհային ոստիկանները հաճախ կեղծում են մեքենայի արագությունը». Էդուարդ Հովհաննիսյան

Էդուարդ ՀովհաննիսյանԱվտովարորդների կողմից տրվող դիմում-բողոքների և դրանց շուրջ ծավալվող  դատական գործերի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց  «Աքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ճանապարհային ոստիկանները շատ հաճախ կարողանում են կեղծել մեքենայի արագությունը: «Երբեմն վարորդը վստահ է լինում, որ չի գերազանցել թույլատրելի արագությունը, իսկ ոստիկանը նրան ցույց է տալիս սարքի գրանցած թիվը, որը շփոթության մեջ է գցում անգամ վարորդին: Երբ վարորդը չի տիրապետում կանոններին, չի կարող իրեն պաշտպանել, բայց, պետք է նկատել, որ նախորդ տարիների հետ համեմատած փոխվել է իրավիճակը: Դրան մեծապես նպաստում է տեսախցիկների առկայությունը, որ վարորդներն ավելի զգոն լինեն և հետևեն կանոններին»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

Ըստ բանախոսի` նման խնդիրներից խուսափելու համար կա միայն մեկ լուծում. վարորդները չպետք է հրաժարվեն ստորագրել ոստիկանի ներկայացրած թղթերը: Եթե նրանք վստահ են, որ խախտում չեն կատարել, բայց ոստիկանը խախտում է գրանցել, պետք է պահանջեն գործին կցել նաև տեսագրությունը:

«Նման կերպ հնարավոր է շահել դատական այն գործերը, որտեղ ոստիկանը խախտում է գրանցել, բայց չի ցանկանում ներկայացնել տեսագրություն` ասելով, որ այն ջնջվել է»,- ասաց նա:

Էդուարդ Հովհաննիսյանը նաև նշեց, որ մարդիկ կան, որ տարիներ առաջ լիազորագրերով վաճառել են իրենց մեքենաները, բայց դեռ նրանց վրա տուգանքներ են գալիս, ինչը ևս մտահոգում է վարորդներին:

«Տաքսու վարորդները, օրինակ, բողոքում են, որ դիմում են ապահովագրական ընկերություններին, սակայն իրենց չեն ապահովագրում: Մենք հորդորում ենք վարորդներին, որպեսզի բողոքների դեպքում մեզ ոչ թե ուղղակի ահազանգեն, այլ դիմեն գրավոր, որպեսզի մենք կարողանանք գործին ընթացք տալ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ դատական գործերի մեծ մասը իրենք շահում են:

Անկախ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամի կարճաժամկետ պարտատոմսեր

պարտատոմսերՓետրվարի 10-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3910B148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ֆինանսների նախարարությունից Անկախին տեղեկացնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 917 մլն դրամ:
ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է բոլոր ներկայացված առաջարկությունները:

Ճապոնուհիները սեքս- գործադուլ են արել

Tokyo gubernatorial electionՃապոնիայի բնակչուհիները դժգոհ են Տոկիոյի նոր նահանգապետից ու դրա համա սեքս-գործադուլ են կազմակերպել: Նման կերպ են որոշել վրեժ լուծել Յոիթի Մասուձոեի համար քվեարկած տղամարդկանցից:  Առողջապահության, աշխատանքի ու բարեկեցության նախկին նախարարը դեռևս 1989-ին հայտարարել էր, որ կանայք կառավարությունում տեղ չունեն:

Իր դիրքորոշումը նա բացատրել է այն բանով, որ իբր կրիտիկական օրերին կանայք կարող են ոչ ադեկվատ լինել: Բնականաբար, այդ հայտարարությունը նա արել է տղամարդկանց ամսագրերից մեկին տված հարցազրույցի ժամանակ, ինչը բուռն վրդովմունք է առաջացրել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում:”Կանայք դաշտանի շրջանում դառնում են անորմալ: Այդ ժամանակ նրանց չի կարելիկարևորագույն որոշումներ վստահել, ասենք` պատերազմ սկսել, թե ոչ”:

Ընտրություններից առաջ “թվիթերում” քարոզարշավ է սկսվել նրա դեմ` “Մուսուձոեին ձայն տված տղամարդկանց սեքսում մերժելու կանանց ասոցիացիայի” կողմից: Այդ ակցիային նախորդ շաբաթ միացել են մի քանի հազար կանայք:  Ակցիայի անանուն կազմակերպիչները գրել են.”Մենք դեմ ենք Մսուձոեին ընտրվելուն, որը կանանց նկատմամբ  իրեն թույլ է տալիս  այդիսի վիրավորական արտահայտություններ անել”:

Մեկ ուրիշ խումբ էլ կայք է թողարկել, որտեղ ներկայացված միջնորդագիրը ստորագրել է գրեթե 3000 օգտատեր: Նրանք գրում են.”Մասուձոեն կանանց թշնամին է: Նա չի սիրում Ճապոնիան: Նա միայն ինքն իրեն է սիրում”:

Սակայն այդ ամենը չխանգարեց, որ Մասուձոեն երեկ հաղթի ընտրություններում: Բարձր պաշտոնի համար 16 թեկնածու էր առաջադրվել: Ճապոնիայի կառավարող կուսակցությունը պաշտպանել էր 65-ամյա Մասուձոեի թեկնածությունը: Նախնական հաշվարկով, նա հավաքել է 2 մլն ձայն (30%), ինչն էականորեն ավելի էր մրցակիցների  ձայներից: Ի դեպ, կանայք ձայն չեն տվել:

Մասուձոեն հանդիպել է լրագրողներին ու իր կողմնակիցներին և խոստացել”Տոկիոն թիվ մեկ քաղաք դարձնել աշխարհում”: Նրան ողջունել է նաև վարչապետ Սինձո Աբեն:

Անկախ

Յուրատեսակ սիրո խոստովանություն Քուվեյթում

sirt   Քուվեյթի մայրաքաղաքի բնակիչներից մեկը որոշել է շնորհավորել իր սիրելիին սիրահարների տոնի և ծննդյան օրվա առիթով և նրա համար յուրահատուկ նվեր մտածել: Քաղաքի գլխավոր կամուրջի վրա նա թարմ ծաղիկներից պատրաստված սրտի տեսք ունեցող մի մեծ ծաղկեփունջ է տեղադրել: Տեղական հեռուստատեսության հաղորդմամբ՝ հսկայական սիրտը՝ սիրո խոստովանություն արտահայտող գրությամբ գրավել է բոլոր անցորդների ուշադրությունը:

Սակայն այս գեղեցիկ նվերը խցանումներ է առաջացրել քաղաքի փողոցներում, քանի որ ծաղիկներից պատրաստված սրտի կողքով անցնող վարորդները ոչ միայն ուշադրություն էին դարձնում այս անսովոր նվերին, այլև կանգնում և լուսանկարում այն: Այժմ կամուրջի վրայի սրտի լուսանկարը դարձել է տեղական սոցիալական կայքերի ամենաքննարկվող նկարը:

Անկախ

Դանակահարված տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է

դանակահարությունՓետրվարի 8-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի թափանցող վերք, կրծքավանդակի հետին պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ Նոր Նորքի 5-րդ զանգվածից բուժօգնության է տեղափոխվել 30-40 տարեկան տղամարդ` ալկոհոլ օգտագործած վիճակում,:
Ըստ բժշկի տեղեկանքի` տղամարդն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Փետրվարի 9-ին, ժամը 09.40-ին, նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Պարզվել է, որ նա 1978 թ. ծնված Վարդան Մանուկյանն է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 8-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, Վ. Մանուկյանին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1976 թ. ծնված Ակսել Ն.-ն:
Ժամը 12.30-ին Ակսել Ն.-ն բերման է ենթարկվել բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Ալ Կապոնեի առանձնատունը վաճառվում է 8,5 մլն դոլարով

pictureՄայամի-Բիչում (Ֆլորիդայի նահանգ) վաճառքի է հանվել այն առանձնատունը, որտեղ մահկանացուն է կնքել ամերիկացի գանգստեր Ալ-Կապոնեն: Փալմ-Այլենդ կղզու անշարժ գույքի դիմաց ակնկալվում է 8,5 մլն ստանալ:

1922-ին կառուցված իսպանական ոճի վիլայի ընդհանուր տարածքը կազմում է 930 քմ: Ոսկով ու ծեփածո աշխատանքներով  հարդարված տունն ունի 7 ննջարան ու 7 լոգասենյակ: Հարակից տարածքում սեփական  կառամատույց կա, պահակային աշտարակ, լողավազան ու հյուրերի տուն:

Ալ Կապոնեն տունը ձեռք է բերել 1928-ին` 40 հազար դոլարով, դրանից հետո ստիպված է եղել փախչել Չիկագոյից ու Լոս Անջելեսից: Ալկատրանսի բանտից  դուրս գալուց հետո վախճանվել է 1947-ին այդ առանձնատանը, որը նրա մահից հետո մնացել է հարազատներին մինչև 1971-ականները:Ներկայում տունը պատկանում է Էնթնի Պանեբիանկո ընկերությանը, որը 2013-ին այն գնել է 7,4 մլն դոլարով:

Անկախ

3 օրում գողության 70 դեպք է արձանագրվել, 36-ը բացահայտվել է

ոստիկանություն3Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 23-ը, գողության 70 դեպքից` 36-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության` 19, յուրացման 2 և մաքսանենգության 9 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի` 2, գողության` 5, սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման և խարդախության 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 22-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դաղստանի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության Արմավիրի անձնագրային բաժանմունքի ծառայողները անձնագրային բաժանմունքում հայտնաբերլ և Արմավիրի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Վարդան Ս.-ին, որը 2011 թ. հոկտեմբերի 5-ից ՌԴ Դաղստանի Հանրապետության Դերբենտսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ Վարդան Ս.-ն ձերբակալված է: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Տորոնտոյի քաղաքապետը YouTube-ում իր շոուն կունենա

pic_9c461af5b75dfef216a3d0fdbc08ff42Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը YouTube-ում  իր սեփական շոուն կունենա, որի թողարկումը տեսահոսթինգում կհայտնվի այսօր:

Ավելի վաղ շոուի ազդագիրն էր հայտնվել, որը, ինչպես ենթադրվում է, Ford Nation (“Ֆորդի ազգը”) անվանումը կստանա: Գովազդից դատելով, մեկնարկային շոուի հյուրը քաղաքապետի եղբայրն է լինելու` Դագ Ֆորդը, սակայն, ինչի մասին կխոսեն եղբայրները` հայտնի չէ: Տեսանյութում նրանք հումորներ են անում մեկը մյուսի քաշի վերաբերյալ, դրանից հետո քաղաքապետը կոչ է անում իր մասին դատել ոչ թե անձնական կյանքի առանձին դեպքերով, էպիզոդներով, այլ քաղաքապետի պաշտոնում կատարած գործերով:

2013-ի վերջին Ռոբ Ֆորդը փորձել է Ford Nation նախագիծ թողարկել հեռուստատեսությունով ու ռադիոյով: Հեռուստատարբերակը շուտով փակվեց առաջին իսկ թողարկումից հետո (հեռուստաալիքի ղեկավարությունը բողոքեց ծրագրի թանկ արժեքից): Նման բախտ էր վիճակված նաև ռադիոտարբերակին:

Տորոնտոյի քաղաքապետը հայտնի է  իր սկանդալային վարքով: Անցած տարի պարբերաբար ալկոհոլ ու թմրանյութ  օգտագործելու պատճառով նրան ժամանակավոր զրկեցին իրավասությունների մեծ մասից, սակայն նա մնաց քաղաքապետի պաշտոնում մինչև հաջորդ ընտրություններ: Չնայած աղմկահարույց պատմություններին, նա հայտարարեց, որ մտադիր է վերընտրվել նոր ժամկետում:

Անկախ

 

Ֆրանսուա Օլանդն ԱՄՆ կմեկնի առանց կնոջ

o_881734Ֆրանսուա Օլանդը փետրվարի 10-ին պաշտոնական այցով մեկնելու է ԱՄՆ: Ֆրանսիայի առաջնորդներից վերջինը Ժակ Շիրակն է  1996-ին նման մակարդակի այցելություն կատարել ԱՄՆ: Սակայն, համաշխարհային մամուլը քննարկում է այցի ծրագիրը.Օբամայի օգնականներն էլ մինչև վերջ չեն իմացել, թե ով է ուղեկցելու Ֆրանսիայի նախագահին:

Ինչպես The Telegraph-ն է գրում, Վալերի Թրիերվեյլերից բաժանությունը ստիպել է, պաշտոնական այցի  հրավիրատոմսերի ամբողջ տպաքանակը ոչնչացնել: Իսկ հետո վարչության աշխատակիցները փորձում էի գուշակել, թե արդյոք  Օլանդի նոր ընկերուհին` Ժյուլի Գայեն կհայտնվի՞ հյուրերի մեջ: Դրանից էլ կախված է  Ամերիկայի առաջին տիկնոջ օրակարգը.ավանդաբար, Միշել Օբաման է զբաղեցնում օտարերկրյա առաջնորդներին ուղեկցող կանանց:

Իսկ Օլանդը որոշել է Վաշինգտոն մեկնել մենակ:

Անկախ

Ադրբեջանում զինծառայող է վիրավորվել

զենքԱդրբեջանի զինված ուժերի զինծառայող, 20-ամյա Զամին Մալիք օղլու Մամեդովը, խախտելով անվտանգության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է: Արդյունքում վիրավորել է 20-ամյա ծառայակից Էլնուր Սահիբ օղլու Ահմեդովին։ Վերջինս հոսպիտալացվել է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատում է լուրը:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։

Անկախ

Փոփոխություն՝ դպրոցամերձ հատվածներում տեղադրված ճանապարհային նշաններում

ՃՈ նշանՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի փետրվարի 9-ից Երևան քաղաքի փողոցների՝ միայն դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները գործելու են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչև 18.00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամը 18.00-ից մինչև հաջորդ օրը ժամը 08.00-ն գործելու է բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը: Նույն ժամային ռեժիմով են գործելու նաև տվյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը:
Ճանապարհային ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ սահմանափակումների վերաբերյալ դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանների հետ միասին տեղադրվելու են ցուցանակներ (լրացուցիչ տեղեկատվության նշաններ):
Կրկին անգամ հորդորում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ:

 

Ճապոնիայում անսովոր տեղումների պատճառով 13 մարդ է մահացել

1135-390x290Ճապոնիայում առատ ձայն պատճառով 13 մարդ է մահացել, 1,7 հազար քաղաքացի էլ տուժել է:

Ավելի վաղ տեղեկություն կար 7 զոհի  ու 1,2 հազար տուժածի մասին: Երկրում ձյուն է տեղացել անցած ուրբաթ օրվանից մինչև կիրակի առավոտ: Մեկուկես օրում  որոշ շրջաններում  35 սմ ձյուն է իջել: Տոկիոյում ձյունածածկը հասել է 27 սմ-ի` այդպիսով 45-ամյա ռեկորդ սահմանելով:

Հանգստյան օրերին տեղումների պատճառով խախտվել է երկաթուղու և ավիաընկերությունների աշխատանքը, ճանապարհներին հսկայական խցանումներ են առաջացել:

Օդերևութաբանների տվյալներով, նախօրեին արդեն երկրի որոշ շրջաններում եղանակն արևոտ է:

Անկախ

Սիրելի պուդելի պատճառով Բեռլուսկոնին վնասել է ոտքը

берлускони-390x290 (1)Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վնասել է ոտքը, իր սիրելի պուդելի` Դուդուի թաթը տրորելուց:

“Առաջ, Իտալիա” շարժման առաջնորդը համախոհների հետ հանդիպման ժամանակ պատմել է.”Ես տրորեցի Դուդուի թաթը ու 4 մ թռա: Ընկա աստիճաններին , սակայն բախտս բերեց, որ գորգ էր ու ես լավ  պրծա”:

Նա խոստովանել է, որ անկումն այնքան լուրջ է եղել, որ մինչև հիմա էլ քայլելիս ոտքը ցավում է:

Անկախ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն անցանելի են

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10–ին` ժամը 9:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

ՀՀ տրանսպորտի և կապի   նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Ծածկագիրը մոռացել է ականջի մեջ

аравия-390x264Սաուդյան Արաբիայի բնակիչը 20 տարի ապրել է ծածկագիրն ականջի մեջ:

Տղամարու խոսքով, պարանոցի ու ականջի հատվածի ցավը տանջել է ու նա որոշել է դիմել բժշկի: Հիվանդանոցում բժիշկը նրան հայտնել է, որ ցավի պատճառը ականջախեցու մեջ խրված թղթի կտորն է, որը, ինչպես  հետագայում պարզվեց, ծածկագիր է` մնացած դպրոցական քննությունների ժամանակներից:

Տեղի մամուլը գրում է, որ տղամարդը “գտածոն” ցույց է տվել իր զավակներին, որպես դաս` երբեք նման բան չանել:

Անկախ