Monthly Archives: April 2014
Հետախուզվողին բերման են ենթարկել
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արթուր Ղ.-ն, որը ապրիլի 17-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ մասի մեղադրանքով:
ԱԺ 5 խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը, ՀՀԿ-ն 20 րոպե ընդմիջում խնդրեց
Պատգամավորներ Վարդան Այվազյանի, Միքայել Մելքումյանի, Հովհաննես Սոֆոյանի եւ Արմեն Մխիթարյանի հեղինակած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկության դնելուց առաջ ԱԺ 5 խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը, բոյկոտեցին այն՝ հայտարարելով, որ չեն մասնակցելու նախագծի քվեարկությանը:
Հիշեցնենք, որ այս նախագծով ենթադրվում է ակցիզային հարկից ազատել թեթեւ մարդատար մեքենաները: 2011 թվականին այս նույն օրենքում կատարված համապատասխան փոփոխությամբ՝ «շքեղության» հարկով, սկսեցին հարկել նաև որոշակի տվյալների համապատասխանող թեթեւ մարդատար մեքենաները՝ թանկարժեք, բարձրակարգ և շքեղ:
Այժմ նախատեսվում է հանել այդ դրույթը, ինչին էլ դեմ են Աժ 5 խմբակցությունները:
Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը, դիմելով օրինագծի քվեարկությունը բոյկոտող խմբակցություններին, ասաց, որ այս օրինագծի հիմնական նպատակը շքեղության հարկը տեղական բյուջե մուտքագրվող գույքահարկի վրա տեղափոխելն է, ոչ թե ընդհանրապես ազատելը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հակադարձելով Խոսրով Հարությունյանին, ասաց, որ այս նախագիծը չի ներառում այն մոտեցումը, ինչ որ նա ասաց. «Թող թյուրիմացություն չառաջանա, այս նախագիծը վերաբերում է ընդամենը շքեղության հարկ կոչվածի գաղափարախոսությունը վերացնելուն»,-ասաց ՀՅԴ պատգամավորը:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Ընդմիջումից հետո վիճահարույց օրինագիծն ընդունվեց միայն հանրապետական պատգամավորների քվեարկությամբ՝ 67 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Նշենք, որ նիստին մասնակցում էր 117 պատգամավոր:
Օպերատիվ խումբը հայտնաբերել է փամփուշտներ և ձեռքի նռնակ` պայթուցիչով
Ապրիլի 28-ին, ժամը 09.55-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ռազմամթերք է թողել Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` կիսաքանդ շինության մոտ գտնվող ծառի տակ:Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի` 228, 9 մմ տրամաչափի 15 փամփուշտ և «ՌԳՆ» տեսակի ձեռքի նռնակ` պայթուցիչով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Պատահարներ Երևանի փողոցներում
Ապրիլի 29-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 28/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ:
Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«ՎԱԶ-21110»-ը բախվել է էլեկտրասյանը
Ապրիլի 29-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենան Արցախի փողոցի թիվ 18 շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-21099» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ
«Հարրի Փոթերի» էլֆին նմանվելու համար
Շատերն են երազում իրենց իրական կամ մտացածին կուռքին նմանվելու համար արտաքինը փոփոխելու մասին: Ճապոնացի պոռնոաստղ Ռինա Նանասեն այս իմաստով բավականին ինքնատիպ է. Աղջիկը մի քանի պլաստիկ վիրահատություն է տարել` Հարրի Փոթերի մասին սագայի Դոբբի էլֆին նմանվելու համար:
Այդ հերոսին անգամ համակրելի չես անվանի, սակայն մեծահասակների համար ֆիլմերում Ռումի Կանդա կեղծանունով նկարահանվող դեռատի ճապոնուհու համար նա իդեալ է:
Աղջիկն ամիսներ շարունակ իր միկրոբլոգի ընթերցողներին լարվածության մեջ էր պահում` մանրամասն նկարագրելով վիրահատությունը: Դեմքի մաշկի ձգում, քթի ձևի փոփոխություն, կնճիռների վերացում. Ի վերջո, աղջիկը ֆանտաստիկ հերոսին նմանվեց:
Բնականաբար, նրա ընտրությունը բոլորը չէ որ հավանության արժանացրին: Մի մասին հետաքրքրում է, թե որտեղից է այդքան գումարը վիրահատությունների համար, իսկ մյուսները հվատացնում են, որ նա մինչ վիրահատությունն ավելի լավ տեսք ուներ: Ինքը ճապոնուհին ասում է, որ իրեն ուրիշի կարծիքը չի հետաքրքրում ու համոզված է, որ իրեն պարզապես նախանձում են: Նա ասում է, որ միշտ էլ ատել է իր ուլունք աչքերը, որոնք հիմա ավելի մեծ են թվում:
Գյումրիում 23-ամյա աղջկա են վրաերթի ենթարկել
Ապրիլի 29-ին, ժամը 16-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա: Վարորդը տուժողին առաջարկել է տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս հրաժարվել է օգնությունից, և դեպքի վայրից հեռանալուց հետո, աջ ձեռքի վնասվածքով, դիմել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Հրդեհ Գեղամավանում. վնասի չափը պարզվում է
Ապրիլի 29-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղամավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Արտաշ Գ.-ի տան հարևանությամբ գտնվող անասնագոմում և հացատան տանիքում, ինչի հետևանքով այրվել է շուրջ 400 քմ տարածք, ծխահեղձ են եղել 2 խոշոր և 16 մանր եղջերավոր անասուններ ու 20 հավ:Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.50-ին` 2 մարտական հաշվարկի ուժերով:
Վնասի չափը պարզվում է:
ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստվում են նյութեր:
Հետախուզվում էր դասալքության մեղադրանքով
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Հայկ Պ.-ն, որը 2004 թ. օգոստոսի 17-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասի /դասալքությունը/ մեղադրանքով:Ոստիկանություն զանգահարած քաղաքացին ավտոշուկայի մոտ զենք և զինամթերք էր թողել
Ապրիլի 28-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ավտոշուկայի արգելաձողի կրպակի մոտ փամփուշտ և նռնակ է թողնում:Մեկնած օպերատիվ խումբը Խաչիկ Դաշտենցի փողոցի թիվ 51 հասցեի մոտ հայտնաբերել է պարկով փաթեթավորված «Ֆ-1» տիպի նռնակ, 1 պայթուցիչ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 1 փամփշտատուփ, տարբեր տրամաչափի 162 փամփուշտ և «ԱԳԱ» 7 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ն կողաշրջվել է, 61-ամյա վարորդը` մահացել
Ապրիլի 29-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.30-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Չարբախ-Մասիս ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և դաշտում կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1953 թ. ծնված Թարխան Խաչատրյանը, տեղում մահացել է:Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցի արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քենիացիներին թույլատրվել է անսահմանափակ թվով կին ունենալ
Քենիայի իշխանությունները ստորագրել են մի օրենք, որը թույլատրում է բազմակնությունը:
Նոր օրենքի համաձայն, տղամարդը, կարող է նորից ամուսնանալ` նույնիսկ չհարցնելով կանանց համաձայնությունը: Միակ սահմանափակությունը դրա համար տարիքն է. Քենիայում ամուսնանալ կարող են միայն 18-ը լրացած անձինք:
“Ամուսնությունը կնոջ ու տղամարդու համար կամավոր միություն է` անկախ այն բանից, միամուսնություն է, թե բազմամուսնություն”,ասվում է Քենիայի նախագահ Ուհուրու Քենիատայի հայտարարության մեջ:
Ընդ որում, կանայք կարող են միայն մեկ ամուսին ունենալ:Նորամուծության կողմնակիցները վստահեցնում են, որ բազմակնությունը կդադարեցնի մարմնավաճառության տարածումը: Սակայն Քենիայի եկեղեցիների ազգային խորհուրդը հանդես է եկել օրենքի սուր քննադատությամբ:
«Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով Վանաձորում
Ապրիլի 29-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով, որին մասնակցում էին ՎՊՄԻ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Զեկույցներում բանախոսներն անդրադարձան այն խնդիրներին, որոնք ծնում են արատավոր բարքեր և սպառնալիք են հասարակության համար:
ՎՊՄԻ հոգեբանության ամբիոնի վարիչ Ռ. Ավագիմյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ սոցիալական ցանցերում ներգրավվածության երիտասարդների մասին: Հոգեբանի կարծիքով` զգալի չափով ավելացել է համացանցից կախվածությունը, ինչը երբեմն երիտասարդների մոտ առաջացնում է կոնֆլիկտային վարքագիծ, իրական կյանքի փոխարեն վիրտուալ տարածության նախընտրություն:
Խոսելով դպրոցում աշակերտներին բացասական երևույթներից զերծ պահելու ուղիների մասին` մանկավարժական գիտությունների թեկնածու Արեգնազան Սարգսյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց դպրոցական դասագրքերի բովանդակության վրա: Բանախոսի կարծիքով` դասագրքերը պետք է առավել հագեցած լինեն պատմական իրադարձությունների և ազգային գործիչների մասին հիշատակումներով:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակող Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Սահակյանը իր զեկույցում նշեց, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ապավինել միայն ազգային արժեքներին և հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը:
Խոսելով բարոյական անհատի ձևավորման նախադրյալների մասին, Տեր Վահան քահանա Ազարյանը առաջնահերթ համարեց մարդու կողմից Քրիստոնեական արժեքների կրումը. ըստ նրա, միայն աստվածավախ լինելու դեպքում մարդը կարող է հետ կանգնել բացասական քայլից:
ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արայիկ Սարգսյանը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց զինծառայողների շրջանում արատավոր երևույթների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և պատասխանեց գիտաժողովի մասնակիցների հարցերին:
Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը:
Չինարեցի տղայի կոչը երևանցիներին` հպարտ եղեք, Չինարին տեղում է …
Չինարիի դպրոցի ավարտական դասարանի 12 աշակերտները, որոնք ընդամենը մեկ ամիս անց հրաժեշտ կտան դպրոցին, շաբաթվա հանգստյան օրերն անցկացրել են Երևանում:
Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի ուղեկցությամբ սահմանամերձ ու սահմանապահ գյուղի երեխաներն այցելել են նախ Գաֆեսճյան թանգարան, ապա Մատենադարան, Էջմիածին, ԵՊՀ, Ծիծեռնակաբերդ, Գառնի, Գեղարդ: Երևանյան տեսարժան վայրերով չինարեցի երեխաների շրջագայությունը կազմակերպվել է մայրաքաղաքում բնակվող չինարեցի գործարար Վանիկ Ղարախանյանի աջակցությամբ: <<Գյուղի զարգացման նյութական ծրագրերից բացի, ես նկատի ունեմ ասֆալտապատումը, գազիֆիկացումը, անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նաև երեխաներին: Պետք է մեր երեխաները մշակութային կյանքից ետ չմնան, հայ մնան, ամուր կառչեն իրենց հողին>>,-նշել է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
Չինարիի մանկապարտեզում այսօր կա 27 երեխա, իսկ դպրոցում` 115 աշակերտ:
<<Ամենաշատն ինձ դուր եկավ Մշո ճառընտիրը, մետաղապատ գրքերը: Իմ երազանքն էր տեսնել այն, ինչը պատմության գրքերում եմ սովորել>>,-Մատենադարանում շրջայցից հետո ասել է Չինարիի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Վանյանը:
Իսկ նրա դասընկեր Դավիթ Միրզոյանը նշել է, որ ապագա մասնագիտության ընտրության հարցում դեռևս չի կողմնորոշվել: <<Կգնամ-բանակ կգամ, նոր կմտածեմ: Միայն թե կուզեմ երևանցիներին փոխանցեմ, որ այստեղ` մեր քաղաքամայր Երևանում, հպարտ եղեք, Չինարին կա, տեղում է, մեր սահմանն ամուր ու անառիկ էէ: Հենց կրակում են, մենք գյուղի երիտասարդներով դուրս ենք գալիս գյուղամեջ` տեսնենք` հնարավոր է ` գյուղացիներից մեկը օգնության կարիք ունի>>:
Դավիթը նաև նշել է, որ վերջին անգամ կրակոցներ են հնչել մոտ մեկ շաբաթ առաջ: <<Դե միշտ էլ ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը, բայց մերոնք հենց մի հատ պատասխանում են, լռում են: Վախկոտ է հակառակորդը>>,-ասել է Դավիթը:
Ի դեպ, չինարեցի աղջիկներն ու պատանիները չեն մոռանա Գաֆեսճյան թանգարանում իրենց համադասարանցի Դավիթ Միրզոյանի հետ տեղի ունեցածը, որը զվարճացրել է նրանց: Մուտքի մոտ Դավիթը, տեսնելով հավաքարար կնոջը, անակնկալի է եկել, շփոթվել ու բարևել: Սակայն կնոջ մոմե կերպարը <<տղայի տված բարևին չի պատասխանել>>:
Հանրապետության նախագահը պատասխանել է տավուշցիների բոլոր նամակներին
Տավուշցիները ՀՀ նախագահից փող են խնդրել` մայրաքաղաքում բուժզննում անցնելու, սոցիալական վիճակի բարելավման, անգամ այգին ցանկապատելու նպատակով:
Հանրապետության նախագահը պատասխանել է իրեն փոխանցված տավուշցիների բոլոր նամակներին: Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում: Այցի ընթացքում Բերդի տարածաշրջանի բնակիչները տարբեր հարցերով դիմել էին Սերժ Սարգսյանին` ակնկալելով նրա աջակցությունը: Նախագահին նամակներ էին գրել տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերի` Ներքին Կամրիրաղբյուրի, Այգեպարի, Տավուշի, Պառավաքարի բնակիչները: Նրանք հիմնականում դիմել էին ֆինանսական օգնության նպատակով:
Մեկ ամիս չանցած` պետության ղեկավարը պատասխանել է տավուշցիների բոլոր նամակ-խնդրանքներին` նրանց ցուցաբերելով ֆինանսական աջակցությունը: <<Մեր տունը հրետակոծված էր, նախագահին խնդրել էինք, որ գումար տրամադրի տունը նորոգելու համար: Նախագահը մեր խնդրած գումարն ուղարկել ա: Դե հըմի էլի են կրակըմ, բայց դե հիմնական քանդված տեղերը կսարքենք , էլի>>,-ասել է Ներքին կարմիրաղբյուրի բնակիչ Սուրեն Չոբանյանը: Տավուշ գյուղի բնակիչ Սամվել Գրիգորյանն էլ գումար էր խնդրել` Երևանում բուժզննում անցնելու նպատակով: Նրա ֆինանսական աջակցությունը ևս տեղ է հասել:
Նորվեգիայի մայրաքաղաքում “մարդկանց գազանանոց” է բացվելու
Նորվեգացի նկարիչներ Մուհամեդ Ալի Ֆադլաբին ու Լարս Կուզները մտադիր են Օսլոյում գազանանոց բացել, որտեղ կենդանիների փոխարեն մարդիկ կլինեն:
“Սահմանափակ պատասխանատվությամբ եվրոպական ատրակցիոն”նախագծի կազմակերպիչները ցանկանում են բացումն անել Օսլոյում 1914-ին նմանատիպ գազանանոցի 100-ամյակի կապակցությամբ:
Այն ժամանակ ցուցահանդեսի մի մաս էր կազմում “կոնգոլեզյան գյուղակը”, որում 80 սենեգալցի կար: Ցուցադրությունը մասսայականություն էր վայելում , գազանանոց է այցելել նաև Նորվեգիայի թագավոր Հոկոն VII-ը:
Կազմակերպիչների խոսքով, իրենք ցանկանում են այդ նախագծով հասարակայնության ուշադրությունը գրավել ժամանակակից աշխարհում ռասիզմի ու հետգաղութային խնդիրներին: Նրանք նշում են, որ գազանանոցի բնակիչ կարող է դառնալ յուրաքանչյուրն ով կցանկանա:
Նման ակցիայի անցկացման գաղափարը հասարակական մի շարք գործիչների դժգոհությունն է առաջացրել:
Հրապարակվել է պետական բյուջեի 2014 թվականի առաջին եռամսյակի կատարողականը
2014 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 239.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 233.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 99.7%-ով և 85.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում առաջին եռամսյակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: 2013 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.7% ով կամ շուրջ 8.7 մլրդ դրամով, որն ապահովվել է այլ եկամուտների և որոշ հարկատեսակների գծով մուտքերի աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 93.3%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 6.7%-ը` այլ եկամուտների հաշվին:
2014 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 223.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 100%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 1.7%-ով կամ 3.8 մլրդ դրամով:
ՀՀ 2014 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 13.4% ով կամ 27.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով:
2014 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.3 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ճշտված ծրագրով նախատեսված 31.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Առաջին եռամսյակի ծրագրով նախատեսվել էր պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից օգտագործել 63.1 մլրդ դրամ, սակայն բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում օգտագործվել է ընդամենը 28.9 մլրդ դրամը:
Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:
Իրան կայցելի Իտալիայի պատգամավորների պատվիրակությունը
Մայիսի 3-ին Իտալիայի խորհրդարանի պատվիրակությունը կայցելի Իրան: Այցը կկատարվի Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդիի հրավերով:
Իտալիայի պատվիրակությունը գլխավորելու է Իտալիայի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեր Ֆերդինանդ Կազինին: Պատվիրակների թվում կլինի տասը մարդ: Այցի հիմնական նպատակն է բարելավել հարաբերություններն Իրանի հետ:
Եռօրյա այցի ընթացքում պատվիրակության անդամները կհանդիպեն Իրանի բարձրագույն ղեկավարության հետ:
Իտալիայի պաշտոնյաները վերջին անգամ Թեհրան էին այցելել այս տարվա հունվարին: Պատվիրակության ղեկավարը կրկին Կազինին էր:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:





