Ջրային ռեսուրսների տնտեսման պարագայում կարող ենք խոշոր արտահանող դառնալ

ջուրՋրի ներկայիս սպառման պայմաններում Հայաստանի ջրային պաշարները բավարար են ներքին կարիքների համար, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ջուրը չպետք է տնտեսել:
Ըստ փորձագիտական գնահատականների` 2030-40 թթ. Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25 տոկոսով` կապված կլիմայի տաքացման և տեղումների նվազման հետ: Այդ ընթացքում տեղի կունենա նաև ջրի սպառման ծավալների ավելացում: Վերջին տասնամյակում ջրի օգտագործումը Հայաստանում կտրուկ աճել է: Այսպես, եթե ջրառը 2000 թ. 1.8 մլրդ խմ էր, ապա ներկայումս մոտենում է տարեկան 3 մլրդ խմ-ին: Ընդ որում` ջրառի աճը հիմնականում տեղի է ունեցել ջրի տրանզիտային կորուստների հաշվին, որ 2008 թ. պաշտոնական տվյալներով կազմել է մոտ 32%` 2002 թ. 25%-ի համեմատ: Ստացվում է` տարեկան մոտ 1 մլրդ խմ ջուր ենք կորցնում ճանապարհներին, որը չափազանց մեծ ծավալ է: Եթե առաջիկա տասնամյակում ջրի փոխադրման համակարգում լուրջ ներդրումներ չարվեն, ապա ջրի խնդիրը Հայաստանում կսրվի: Նկատենք, որ օգտագործվող ջրի մոտ 80%-ից ավելին ուղղվում է ոռոգմանը, և միայն 5-6%-ն է օգտագործվում խմելու և կենցաղային նպատակներով:

Հայաստանի ջրային ռեսուրսների ներկա հաշվեկշռի պարագայում, (խնայողական միջոցառումների պարտադիր իրականացմամբ) Հայաստանը 1-2 տասնամյակ անց կարող է դառնալ ջրի խոշորագույն արտահանողներից մեկը:

Ինչպիսի՞ն է մեր երկրում ջրային ռեսուրսների կարգավորման և օգտագործման ներկա վիճակը և զարգացման ի՞նչ հեռանկարներ ունենք: Ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ` Հայաստանը ջրային ռեսուրսների զարգացած համակարգ ունի: Մեր ջրային օրենսգիրքն ընդունվել է 2002 թ., որով հիմք է դրվել ոլորտի օրենսդրական բարեփոխումներին: Այդ ժամանակից ի վեր, ոլորտն անշեղորեն աճ է արձանագրել:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը հիշեցնում է, որ ջրային տնտեսության ոլորտը մեր երկրում կառավարում են առաջատար ֆրանսիական օպերատորներ, իսկ ոռոգման ոլորտում մասնակցային կառավարմամբ գործում են 42 ջրօգտագործող ընկերություններ: Ինչ վերաբերում է տեխնիկական ապահովվածությանը, ապա ներկայումս ջրաչափման համակարգը կազմում է շուրջ 91 տոկոս:
Համակարգը նույնպես արդիական վիճակում է, վերջին ժամանակներս այն համալրվել է նոր ջրագծերով: Օրինակ` խմելու ջրի ոլորտում կառուցվել են 3800 կմ, իսկ ոռոգման ոլորտում` 900 կմ ջրագծեր:
Վերջին ժամանակներս մեծ ուշադրություն է դարձվում նաև բնապահպանական խնդիրներին: Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում կառուցվել են կոյուղու մաքրման կայաններ, իսկ տարբեր հատվածներում` շուրջ 52 կմ կոյուղացանց: Նախատեսվում է կոյուղու մաքրման կայաններ կառուցել նաև Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում: Վերականգնվել է Մարալիկի ջրամբարը: Արդեն իսկ գործողություններ են իրականացվում 4 ջրամբարաշինական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Առաջինը 90 մլն խմ տարողությամբ ջրամբարն է որը կառուցվում է Եղվարդում, այնուհետև 60 մլն խմ տարողությամբ ջրամբարը` Կապսում, 20-25 մլն խմ տարողությամբ` Վեդիում և կառուցվում է Սելավ-Մաստարա ջրամբարը` 10-12 մլն խմ տարողությամբ: Այս աշխատանքների իրականացման համար արդեն սկսվել են նախագծային և բանակցային գործընթացներ:

Մայրաքաղաքում դեռևս կան համայքներ, որտեղ ջրամատակարարումը շուրջօրյա ռեժիմով չէ: Ոլորտի պատասխանատուներն այժմ իրենց գերխնդիրն են համարում ամեն տարի առնվազն 1 ժամով ջրամատակարարման տևողությունն ավելացնելն ու 500 կմ-ով ջրամատակարարման ցանցերը փոխարինելը: «Մենք պետք է կարողանանք ամբարել և պահպանել առկա ջրային ռեսուրսները` մտածելով ապագա սերունդերի մասին»,- ասում է Մհեր Մկրտումյանը: Նա հավաստիացրեց նաև, որ նախկին տարիների համեմատ հնարավոր է դարձել լուծել նաև բազմաբնակարան շենքերում ջրի հասանելության խնդիրը:

Այսօր շուրջ 560 գյուղական բնակավայրեր, սակայն, գտնվում են ջրամատակարարող կազմակերպությունների սպասարկման դաշտից դուրս, և հետաքրքիր է, թե ինչպես է կարգավորվելու ջրօգտագործման մեխանիզմն այդ համայնքներում: Ուսումնասիրություններ են իրականացվում այդ բնակավայրերում ինստիտուցիոնալ, ֆինանսական, տնտեսական ռազմավարություններ իրականացնելու ուղղությամբ: Անցկացվել են նաև խորհդատվական աշխատանքներ, և առաջիկայում այդ համայնքերի ուղղությամբ նույնպես համապատասխան գործողություններ կիրականացվեն:
Լ.Ն

Անկախ

Հարավային Կորեան ինքնաոչնչացող սմարթֆոններ է արտադրելու

534bd8b9246ba

Երկրում  սմարթֆոնների գողությունների ալիքը ստիպել է Հարավայի Կորեային խստացնել բջջայինների անվտանգության համակարգը: Նոր գաղափարի համաձայն,. Որն առաջարկվել է դեռևս անցած տարվա օգոստոսից, բոլոր տեղական արտադրողները պետք է պարտադիր կարգով  իրենց գաջեթներում հեռակառավարվող արգելափակման ծրագիր դնեն: Գաղափարի համաձայն, այդ ներդրումը կօգնի կանխելու գողությունների աճող ալիքը կամ դրանց կորուստը: 2013-ին թերակղզում գրանցվել է 1,23 մլն  գաջեթի կորուստ: Բացասական միտումը  շտկելու համար,կառավարությունը որոշել է արտադրողներին ստիպել խստացնել անվտանգության համակարգը, մասնավորապես` ավելացնել kill switch ծրագիրը` սարքավորման բոլոր ֆունկցիաների հեռակառավարման միջոցով արգելափակումը, ինչը գողերի ձեռքում այն կվերածի լրիվ անիմաստ ու անպետք իրի:

Նման ֆունկցիա ունի արդեն վաճառքի հանված Samsung. Galaxy S5-ը:

Անկախ

Ամերիկացիների մեծամասնությունն Օբամային սևամորթ չի համարում

5331a663-753e-a265-753e-a26a5f6099fe.photo.0Ամերիկացիների մեծամասնությունը նախագահ Բարաք Օբամային նկարագրում է որպես «խառը ռասայի» ներկայացուցիչ, ասում է Pew Research Center-ի հետազոտությունը: Քառորդից քիչ ավելին` 27%-ն է նրան սևամորթ անվանել:

Հետաքրքրական է, որ Օբամային խառնածին են համարում հիմնականում սպիտակամորթներն ու լատինաամերիկացիները, գրում է  Washington Post-ը: Իսկ աֆրոամերիկացիների ճնշող մեծամասնությունը նրան «յուրայինի»  պես է ընդունում:

Օբաման ինքն էլ շատ երկար որոշում էր, թե որ ռասայական խմբին է պատկանում: Սակայն, 2012-ին, մարդահամարի ձևաթուղթը լրացնելիս` «ռասա» սյունակում վերջապես ընտրեց` «սևամորթ, աֆրոամերիկացի կամ նեգր» տարբերակը:

Անկախ

«Առանց Ուկրաինայի` Ռուսաստանը երկիր է, իսկ Ուկրաինայի հետ` կայսրություն». սենատոր Մաքքեյն

534c6052-84f0-af43-84f0-af4c8889bc93.photo.0

Ամերիկյան հանրապետական-սենատոր Ջոն Մաքքեյնը,  որը երկուշաբթի Տալին է մեկնել այցով, կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է զինի Ուկրաինան, որ նա կարողանա պաշտպանվել Ռուսաստանից:

«Մենք պետք է Ուկրաինային զենք տանք, որ նա կարողանա պաշտպանել ինքն իրեն: Հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը սպառնում է իր հարևանին:  Ափսոսել կարելի է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային զենք չի տալիս»,-ասել է Մաքքեյնը էստոնական հեռուստատեսության եթերում:Նրա խոսքով`»առանց Ուկրաինայի` Ռուսաստանը երկիր է, իսկ Ուկրաինայի հետ` կայսրություն»:

Հանրապետական սենատորներ Ջոն Մաքքեյնն ու Ջոն հովենը երկուշաբթի Էստոնիա են մեկնել երկօրյա այցով` քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս այցի ընթացքում նրանք մտադիր են հանդիպել էստոնական կառավարության անդամների հետ:

Արիզոնա նահանգից սենատոր Մաքքեյնը հայտնի է  Ռուսաստանի  ու նա քաղաքականության նկատմամբ իր հետևողական քննադատությամբ : Հովենը 2011-ից սենատոր է Հյուսիսային Դակոտա նահանգից:

Անկախ

Ռուսական բեմի Պրիմադոննան նշում է հոբելյանը

o_586085

Այսօր ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան նշում է իր հոբելյանը. լրանում է նրա 65 տարին: Ավելի վաղ նա քանիցս նշել  է, որ իր կենսագրությունը վաղուց ու լայնորեն հայտնի է, այնպես որ, երբեք տարիքը թաքցնելու հարկ չի եղել:

Նա ծնվել է Մոսկվայում, 16 տարեկանում առաջին անգամ դուրս է եկել պրոֆեսիոնալ բեմ:  Թողարկել է 100 ալբոմ, որոնց ընդհանուր տպաքանակը գերազանցել է 250 մլն-ը:

Ուղիղ 5 տարի առաջ, իր 60-ամյակի օրը նա հայտարարեց, որ հեռանում է բեմից: Ասում են` խոսքը չի դրժել:

Անկախ

Ուկրաինայում նախագահի թեկնածուները հարձակումների են ենթարկվել

o_930370

Կիևում անհայտ զնված անձինք շրջափակել են ICTV շենքը, որտեղ նախագահի թեկնածու Օլեգ Ցարյովը մասնակցում էր «Խոսքի ազատություն» հաղորդմանը` ուղիղ եթերով:

«Շենքը շրջապատված է անհայտ զինված մարդկանց կողմից, Ցարյովի մեքենայի ու նրա թիկնապահների անվադողերը  կտրտված են»,-մեջբերվում է քաղաքական գործչի մամլո ծառայության հայտարարությունից:

Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով, Ուկրաինայի նախագահի մյուս թեկնածուի` Միխայիլ Դոբկինի վրա, որը նույնպես պետք է մասնակցեր նույն հաղորդմանը,  նույն հեռուստաալիքի շենքի մոտ »զելյոնկա» են լցրել վրան ու ալյուր ցանել, գրում է ИТАР-ТАСС-ը:

Անկախ

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մեկնարկային օրը հաղթական էր հայ բռնցքամարտիկների համար

Youth World Sofia 2014Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մեկնարկային օրը հաղթական էր հայ բռնցքամարտիկների համար: Ռինգ դուրս եկած մեր երկու բռնցքամարտիկները՝     46-49  կգ քաշային կարգում հանդես եկողԱրթուր Հովհաննիսյանը, և 52 կգ քաշային Արսեն Պողոսյանը իրենց մենամարտերն ավարտեցին հաղթանակով:  Արթուր Հովհաննիսյանը առավելության հասավ կորեացի Կիմ ՈՒոնհոյի նկատմամբ, իսկ Արսեն Պողոսյանը պարտության մատնեց նիգերիացի Այանկոլ  Օկեյջեմիին : Ընդ-որում մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթեցին բացահայտ առավելությամբ: Տեղեկացնենք, որ Արթուր Հովհաննիսյանը իր երկրորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 19-ին և կմրցի իռլանդացի Իրվին Բրենդանի հետ: Արսեն Պողոսյանի մրցակիցը կլինի Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարը: Մենամարտը կկայանա ապրիլի 17-ին, իսկ վաղը՝ ապրիլի 15-ին  ասպարեզ դուրս կգա 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, ով կմենամարտի Թուրքիան ներկայացնող   Ահմեդ Միցիկ հետ:

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

 մամուլի ծառայություն

Անկախ

Էրդողանն ու Գյուլը ընդգրկվել են «Time» հանդեսի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում

Էրդողան,Գյուլ  Ամերիկյան «Time» հանդեսը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին և վարչապետ Թայիփ Էրդողանին ներառել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում: Հանդեսը նշել է, որ Գյուլին հաջողվում է կուսակցության ներսում հանդես գալ որպես հավասարակշռող կողմ՝ ի հակադրություն Էրդողանի միապետական դիրքի: Էրդողանը իր հերթին հայտնվել է այս ցուցակում հակակառավարական ցույցերի և կոռուպցիոն սկանդալների ալիքը հաղթահարելու և ՏԻՄ ընտրություններում առաջատար լինելու շնորհիվ:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ վերոնշյալ ցուցակում ընդգրկվել են մի շարք այլ անվանի անձինք՝ Հռոմի պապ Ֆրանցիսկը, Բիլ Գեյցը, Անգելա Մերկելը, Վլադիմիր Պուտինը, պակիստանցի պատանի ակտիվիստ Մալալա Յուսուֆզայը և այլք: Ամենաազդեցիկ մարդկանց ընտրությանն ուղղված քվեարկությունը կշարունակվի մինչև ապրիլի 22-ը: Պաշտոնական ցուցակը կհրապարակվի ապրիլի 24-ին:
 

 Անկախ

Համատարած երաշտի հետևանքով այս տարի թեյի արտադրությունը նվազել է 50 տոկոսով

թեյ Այս տարի տեղումների սակավության հետևանքով առաջացած երաշտը իր բացասական ազդեցությունն է թողել ոչ միայն Թուրքիայի, այլև թեյի մշակմամբ զբաղվող ասիական մի շարք երկրների վրա: Մասնավորապես շատ է տուժել թեյի աճեցմամբ հայտնի Շրի Լանկան, որը աշխարհում երկրորդն է թեյի արտահանման ծավալներով: Անցած տարվա համեմատ այս տարվա առաջին ամիսներին այստեղ թեյի արտադրությունը նվազել է 50 տոկոսով: Շրի Լանկան նորմալ պայմաններում տարեկան 300 մլն տոննա թեյ է արտահանում: Երաշտից և անկանոն տեղումներից տուժել է նաև Մալազիան: Փետրվար ամսին այստեղ 50 տոկոսով ավելի քիչ թեյ է արտադրվել, քան նախորդ տարի: Թեյի մշակները նշում են, որ տեղումների սակավությունը բերում է համատարած երաշտի, իսկ ժամանակ առ ժամանակ առատ տեղուները սողանքների պատճառ են դառնում:

Անկախ