Երևանի արվեստի կրթօջախներում ևս ֆրանկոֆոնիայի ամփոփիչ միջոցառումներ են

001Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում ունկնդրել է ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված ավարտական համերգը։

Ֆրանսախոսության ամիս հայտարարված օրերին դպրոցը մասնակցել է «Ֆրանսիական երաժշտությունը և հայկական ազգային նվագարանները», «Ռամոյից Ռավել» խորագրերով և այլ համերգներով։ Ամփոփիչ միջոցառմանը Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի ուսուցիչները և սաները ներկայացրել են «Մուլեն Ռուժ» խորագրով ջազային ներկայացմամբ, որին մասնակցել են կրթօջախի ջազ-էստրադայի բաժնի աշակերտները, ինչպես նաև ուսուցիչները և դպրոցին կից «Գլորիա» պարային խումբը։

Հիշեցնենք, որ հանրակրթական դպրոցներում Ֆրանկոֆոնիայի միջոցառումներն ավարտվել են ապրիլի 16-ին՝ Սիամանթոյի անվան հ. 162 դպրոցի աշակերտների ներկայացմամբ։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Կրակոցներ՝ գերեզմանատանը

կրակոց1Ապրիլի 18-ին, ժամը 16.40-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Արթուր Բ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ անհայտ անձը ժամը 16.00-ի սահմաններում Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող գերեզմանատանը հրազենով մի քանի անգամ կրակել է Արթուր Բ.-ի ոտքերին` պատճառելով վնասվածքներ:
Վերջինիս «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակի 7 պարկուճ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

2012-ի դեկտեմբերին խանութի դրամարկղից 200.000 դրամ գողացողին հայտնաբերեցին

ձերբակալված2012 թ. դեկտեմբերի 18-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել Մյասնիկյան պողոտայի թիվ 55/5 հասցեում գտնվող խանութ-սրահի դրամարկղից 200.000 դրամ գողանալու մասին:
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 1981 թ. ծնված Նիկոլայ Մ.-ն, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:

12-ամյա տղան վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն

վրաերթԱպրիլի 18-ին, ժամը16.40-ի սահմաններում, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան Բերդ քաղաքի Մաշտոց-Մայիսյան փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

«Միցուբիշի Պաջեռո»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

ավտովթարԱպրիլի 18-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Ձորափ-Տեղեր գյուղերի ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Երևան քաղաքի թիվ 2 բուժմիավորում:
Կատարվում է քննություն:

Երևանի Սասուցի Դավթի փողոցում ոստիկանները ինքնաշեն ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել

Հորից «հիշատակ» մնացած ատրճանակը՝ «գլխացավանք». միջադեպ Աշտարակի ձորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ապրիլի 18-ին, ժամը 11.25-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ զենք և զինամթերք է թողնում Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի դիմաց` աղբամանի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 155, 7.62 մմ տրամաչափի` 27 և 5.6 մմ տրամաչափի 37 փամփուշտ, «ԱԿՄ» ինքնաձիգի փամփշտատուփ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով և 5.6 մմ տրամաչափի ատրճանակի փամփշտատուփ` առանց փամփուշտների:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Էրեբունու բաժին:

 

Իրանի բանակը խաղաղության խորհրդանիշ է. ԻԻՀ նախագահ

հասան ռոուհանի«Իրանի զինված ուժերը խաղաղության խորհրդանիշ են: Միևնույն ժամանակ իրանական բանակը բավական ուժեղ է և կարող է տալ ջախջախիչ պատասխան ցանկացած հնարավոր ագրեսիայի դեմ»,- ասել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին Իրանի բանակի ազգային օրվա հանդիսավոր արարողության ժամանակ:

Համաձայն նրա խոսքերի, Իրանի ներկայիս զինված ուժերն  ուժեղ են, ինքնաբավ ու առաջադեմ:

«Իրանն երբեք ոչ մի պետության դեմ ագրեսիա չի կիրառի, սակայն պաշտպանել իր երկիրը միշտ ի վիճակի է: Իրանի բանակը, լինելով իսլամի և հայրենասիրության խորհրդանիշ, երաշխավորում է պահպանել տարածաշրջանային անվտանգությունը: Իրանական զինված ուժերը պատրաստ են օգնել տարածաշրջանի ցանկակացած պետությանը Մերձավոր Արևելքում կայունության, խաղաղության և անվտանգության  պահպանման գործընթացում »,- ավելացրել էր նախագահը:

 

Մեքենան բախվել է քարերին, երկու ուղևորները վնասվածքներ են ստացել

ապակիԱպրիլի 18-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևանի Դավիթ-Բեկի և Հովսեփյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընդհարվել քարերին, ինչի հետևանքով երկու ուղևորները, որոնց ինքնությունը պարզվել է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթի ենթարկածը «Օպել» մակնիշի ավտոմեքենա է, որը վարել է 1971 թ. ծնված Սուրեն Գ.-ն: Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 16.20-ին, վերջինս ներկայացել է բաժանմունք:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բելառուս

Էդվարդ Նալբանդյանը,ԵՄ  դեսպաններԲելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 21-ին պաշտոնական այցելություն կկատարի Մինսկ։

Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանին կընդունի Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղի կունենան Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարների բանակցությունները։

Խորտակված «Սևոլ» նավի կապիտանին ցմահ բանտարկություն է սպառնում

сэвол-390x290Խորտակված «Սևոլ» նավի 68-ամյա  կապիտան Լի Չժուն Սոկուին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել,  հաղորդում է today.kz-ը:

Հետաքննությունը նրան մեղադրում է այն բանում, որ նա դանդաղեցրել է նավի ընթացքը նեղ երթուղում ու չափազանց մեշ շրջադարձ է կատարել: Բացի այդ, ինչպես դատավորն է հայտարարել, Լին ուղևորների տարհանման պարտականությունները չի կատարել:

Նրա ու անձնակազմի ևս 2 անդամի ձերբակալման օրդեր է տրվել այն հիմնավորմամբ, որ նրանք կարող են թաքնվել արդարադատությունից ու ոչնչացնել հանցանշանները:

Հետաքննության տվյալների համաձայն, կապիտանն առաջինն է ուևորի տեսքով լքել նավը: Այսօրվա դրությամբ հաստատվել է 32 ուղևորի մահվան փաստը, 250-ի ճակատագիրն առաջվա պես անհայտ է:

Անկախ

Այլընտրանքային Իրան (Ֆոտոշարք)

Այլընտրանքային Իրան  Իրանցի լուսանկարիչ Հոսեյն Ֆաթեմին առաջարկում է հայացք գցել այլընտրանքային Իրանին:

Նրա ներկայացրած լուսանկարները  տարբերվում են առօրյա մամուլում հրապարակվողներից:

Շարքը կոչվում է «Ճանապարհորդություն դեպի Իրան»:

Անկախ

 

Բրեդ Փիթն իր հետ ժամադրությունը վաճառում է 25 հազար դոլարով

pic_5df494c06b6892866731fad0a636d3fc

Հոլիվուդյան աստղի հետ շփվելու հնարավորություն կունենան երկու երկրպագուները` 25 հազար դոլարով: Հանդիպումը նրա հետ տեղի է ունենալու ապրիլի 22-ին,  այն երկրպահուների հետ, ովքեր  նշված գումարը կփոխանցեն Փիթի հիմնած Make It Right բարեգործական ընկերությանը:

Ակցիայի անցկացման համար Փիթը կայքում կուպոններ է տեղադրել:  Պահանջվող գումարը տրամադրածներից 2 մարդ  են ընտրվել պատահականության սկզբունքով: Մայիսի 6-ն նրանք կմեկնեն Նոր Օռլեան ու 3 օր կանցկացնեն W Hotel հյուրանոցում, ինչպես նաև, Փիթի հետ կայցելեն փակ բարեգործական միջոցառմանը:

Հիշյալ կազմակերպությունը Փիթը բացել է 2007-ին` «Կաթրին» փոթորկից տուժածներին օգնելու նպատակով:

Անկախ

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քաղաքական հայտարարություններ կլինեն. Արման Սաղաթելյան

արման սաղաթելյանՀայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը պատասխանել է հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ «Արմենպրես» -ի հարցին: Ստորև ներկայացնում ենք հարցն ու պատասխանն ամբողջությամբ.

Հարց ՀՀ Նախագահի մամլո խոսնակին

-Պարո՛ն Սաղաթելյան, երեկ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ ցույց տալով, որ նախկին հնչած բոլոր թերահավատություններն անհիմն էին, բայց չխոսեց այդ արձա­նագրությունների ապագայի մասին: Հարցը հետևյալն է. ի՞նչ է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին:

Պատասխան

– Գիտե՞ք, մի քանի օրից՝ ապրիլի 24-ից, մենք մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի. կլինեն հիշատակության, խնկարկումի, ցեղասպանությունների դեմ բարձրա­ձայն­ման, այդ չարիքի դեմ աշխարհի մարդկանց միավորելու բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ ողջ աշխարհով մեկ, բայց մինույն ժամանակ կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին:

Անկախ

“Գեյերն ու լեսբուհիները շներից ու խոզերից էլ վատն են”. Մուհաբե

pic_f0b98fc7a4f5083bce8a19153a70ce6f

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուհաբեն քննադատել է Եվրոպայի երկրներին` նույնասեռ ամուսնություններն օրինականացնելու համար: Աֆրիկյան պետության առաջնորդը կարծում է, որ Արևմուտքը չպետք է իր համասեռական գաղափարները փաթաթի մնացյալ աշխարհի վզին. »Բնականն անբնական է դարձել: Իսկ այն, ինչ անբնական է, նրանք ցանկանում են բնական հայտարարել»,-Մուհաբեի խոսքերը մեջբերում է Global Post-ն:

Եվրոպայի հասցեին մեղադրանքները հնչել են Զիմբաբվեում, Հարարայի մարզադահլիճում երկրի անկախության 34-րդ տարեդարձի առիթով ելույթի ժամանակ: Մուհաբեն իր խոսքում շեշտը դրել էր այն գաղափարի վրա, որ եվրոպական երկրները փորձում են տարածել իրենց «անմարդկային» սովորությունները նաև աֆրիկյան մայրցամաքում:

«Եվրոպան հայտարարում է.»Եթե դուք ընդունեք օրենք, որը կարգելի նույնասեռ ամուսնությունները` մենք ձեզ կպատժենք», ինչպես նրանք արեցին մեզ ու Ուգանդայի հետ,-հայտարարել է Զիմբաբվեի 90-ամյա առաջնորդը: Մուհաբեն խոստացել է երկրից արտաքսել բոլոր այն դիվանագետներին, ովքեր ձայնը կբարձրացնեն ի պաշտպանություն համասեռների:

Զիմբաբվեի նախագահը հաճախ է իր ելույթներում համասեռականության արատավորությանն անդրադառնում: Մի անգամ նա նույնիսկ հայտարարեց, որ գեյերն ու լեսբուհիները շներից ու խոզերից էլ վատն են:

Անկախ

Վրաստանի նախագահը Զատիկի առիթով համաներում է շնորհել 95 բանտարկյալի

Գեորգի Մարգվելաշվիլի   Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին գալիք Սուրբ Զատիկի կապակցությամբ համաներում է շնորհել 95 բանտարկյալի: Նախագահի կարգադրությունը ուղարկվել է քրեակատարողական հիմնարկներ: Համաներում ստացած անձինք ազատ կարձակվեն մինչև երկուշաբթի: Նշենք, որ համաներման հանձնաժողովը նախատեսել էր ազատել 100 բանտարկյալի:

 Անկախ

Աբդուլահ Գյուլը հեռանու՞մ է քաղաքականությունից

Աբդուլլահ Գյուլ  Մինչ Թուրքիայում ակտիվորեն քննարկվում է նախագահ Գյուլի թեկնածության առաջադրման հարցը, վերջինս առաջ ընկավ բոլորից և այսօր հայտարարեց, որ երկրորդ անգամ նախագահ ընտրվելու հավակնություններ չունի: Գյուլի այս անսպասելի հայտարարությունը ցնցել է բոլորին: «Ես ուզում եմ հայտնել, որ ներկայումս իմ քաղաքական ապագայի հետ կապված ոչ մի ծրագիր չունեմ»,-նշել է Գյուլը: Այսպիսով նա հստակ հասկացրել է, որ ԱԶԿ-ն նախագահի պաշտոնում տեսնում է միայն վարչապետ Թայիփ Էրդողանին:

Ավելի վաղ մի շարք վերլուծաբաններ կարծիք էին հայտնել, որ ամենայն հավանականությամբ Գյուլն ու Էրդողանը պաշտոնների փոխանակում կկատարեն: Սակայն Գյուլի հայտարարությամբ գրեթե բացառվում է այս սցենարի իրականացումը: Էրդողանը իր հերթին նշել է, որ հարցի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի կարող անել, քանի դեռ այդ մասին չի խոսել Գյուլի հետ:

Անկախ

Թայիփ Էրդողանը դատի է տվել մի շարք սոցկայքերի

Թայիփ Էրդողան    Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մի շարք սոցկայքերի դեմ հայց է ներկայացրել սահմանադրական դատարան՝ նշելով, որ խախտվել են իր և իր ընտանիքի իրավունքները: Առայժմ հայտնի չէ, թե որ կայքերն են ստիպված լինելու դատարանի առաջ կանգնել, սակայն ենթադրաբար խոսքը գնում է «Թվիթեր» սոցիալական կայքի մասին, որը վերջերս արգելափակվել էր:

 

Անկախ

Պապուա-Նոր Գվինեայի ափերի մոտ 6,9 մագնիտուդով երկրաշարժ է եղել

папуа-390x2906,9 մագնիտուդով երկրաշարժ է եղել Բուգենվիլ կղզիների ափերի մոտ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը 62 կմ հարավ-արևմուտք է եղել Պանգունա քաղաքից, որը կղզու կենտրոնում է  գտնվում: Օջախը 45 կմ խորության վրա է եղել:

Զոհերի ու ավերածությունների, ինչպես նաև` ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել:

Պապուա-Նոր Գվինեան  «խաղաղօվկիանոսյան հրե օղակ» կոչված հզոր տեկտոնական խզվածքի մի մասն է կազմում:

Անցած տարի, ապրիլին, երկրի ափերի մոտ 2 շաբաթվա ընթացքում միանգամից 2 հզոր երկրաշարժ է եղել:

Անկախ

Օրացույցի այս օրը

ekologpageright

–  Այսօր Արգելոցների ու ազգային պարկերի միջազգային օրն է, խոշորամասշտաբ բնապահպանական ակցիա,որն անց է կացվում ամեն տարի, ունի հասարակական բնույթ, գաղափարի  շուրջ  միավորում է խնդրով  սրտացավ մարդկանց:

Հիմնական նպատակն իշխանությունների, զանգվածային լրատվությունների, առևտրային կազմակերպությունների ու, պարզապես, մոլորակի բնակիչների  ուշադրությունը պահպանվող բնական տարածքներին հրավիրելն է, ռեալ գործնական օգնություն ցուցաբերելը արգելոցների զարգացման ու պահպանման գործին,աճող սերնդի մեջ  պատասխանատվության զգացում դաստիարակելը:

Պարկերի երթը աշխարհի ավելի քան 200 պետություններում է անցկացվում: Օրը սկիզբ է առել ԱՄՆ-ից: Երբ 1990-ին  Մոլորակի օրվա թեման ազգային պարկերն էին, այդ էկոլոգիական ուղղությունը տարեցտարի ավելի ակտուալ դարձավ ու նոր նշանակություն ստացավ և 1995-ին արդեն հաստատվեց Արգելոցների ու ազգային պարկերի օրը:
3065

-Ամեն տարի ապրիլի 19-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է Ձնծաղկի օրը: Պատմությունը սկիզբ է առնում Անգլիայից, 1974 թվից: Աշխարհի տարբեր վայրերում, կախված կլիմայական պայմաններից, ձնծաղիկները ծաղկում են հունվարից ապրիլ ժամանակահատվածում: Քանի որ Բրիտանիայում ձնծաղիկների ծաղկումը համընկնում է  ապրիլի կեսերի հետ, ապա այս տոնն էլ նշվում է ապրիլին:

«Գալյանտուս» լատինական անվանումով այս ծաղկի շուրջ 20 տարատեսակ է հաշվվում ողջ աշխարհում: Ձնծաղիկը բազում հեքիաթների ու լեգենդների հերոս ու թեմա է դարձել: Դրանցից մեկի համաձայն, երբ Ադամն ու Եվան արտաքսվեցին դրախտից, ձյուն էր տեղում: Եվան ցրտից մրսեց ու սկսեց լաց լինել` հիշելով տաք դրախտային այգիները: Նրան մխիթարելու համար Աստված մի քանի փաթիլ վերածեց ձնծաղիկների: Եվան, տեսնելով դրանք, ուրախացավ ու  նրա մեջ հույս արթնացավ: Այստեղից էլ` ձնծաղկի  հույս խորհրդանշելու բացատրությունը:

Մեկ ուրիշ լեգենդի համաձայն, Ֆլորա աստվածուհին ծաղիկներին կառնավալի համար զգեստներ էր բաժանում ու ձնծաղկին բաժին հասավ սպիտակը: Սակայն ձյունը նույնպես ցանկանում էր մասնակցել կառնավալին` չնայած նա զգեստ չուներ: Այնժամ նա խնդրեց ծաղիկներին օգնել իրեն, սակայն, նրանք վախեցան ցրտից ու չհամաձայնեցին ու, միայն ձնծաղիկը համաձայնեց իր սպիտակ թիկնոցով ծածկել նրան: Միասին նրանք պարեցին ու ուրախացան ու այնքան միմյանց համակրեցին, որ դառան անբաժան մինչ օրս:

Անկախ