Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 15 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 11 դեպքից `9-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, խարդախության` 1 և գողության 5 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Daily Archives: August 28, 2013
Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5 ուղեգրերը գտան տերերին
Կայացան ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի 4-րդ փուլի պատասխան խաղերը: Լոնդոնի «Արսենալը», ավստրիական «Աուստրիան», շվեյցարական «Բազելը», ռումինական «Ստյաուան» և Հելզենկիրհենի «Շալկե 04»-ը նվաճեցին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Պարտված թիմերը հանդես կգան Եվրոպայի լիգայում:
Այսօր հայտնի կդառնան խմբային փուլի վերջին մասնակիցները:
Տեխնիկական արդյունքներ
«Արսենալ» – «Ֆեներբախչե»` 2:0 (առաջին հանդիպում՝ 3։0)
1:0, 2:0 Ռեմսի (25, 72)
ՊԱՕԿ – «Շալկե 04»` 2:3 (առաջին հանդիպում՝ 1։1)
0:1 Սալայ (43), 1:1 Աթանասիադիս (53), 1:2 Դրեքսլեր (67), 2:2 Կացուրանիս (79), 2:3 Սալայ (90)
«Բազել» – «Լուդոգորեց»` 2:0 (առաջին հանդիպում՝4։2)
1:0, Ֆրեի (11), 2:0 Դեգեն (79)
«Լեգիա» – «Ստյաուա»` 2:2 (առաջին հանդիպում՝ 1։1)
0:1 Ստանցիու (7), 0:2 Պիովակարի (9, 1:2 Ռադովիչ (27), 2:2 Ռժեժնիչակ (90+3)
«Աուստրիա» – «Դինամո» Զագրեբ` 2:3 (առաջին հանդիպում՝ 2։0)
1:0 Մադեր (5), 1:1 Բրոժովիչ (33), 1:2 Ֆերնանդես (43), 1:3 Բեքիրայ (70), 2:3 Կիենաց (82)
Գյումրի. արտագնա աշխատանքի դառը պտուղները
Գյումրիում ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները, այդ թվում և՝երբեմնի ավանդապաշտ քաղաքի ընտանիքների և բնակիչների ճակատագրերում: Յուրաքանչյուր թաղամասում ուտնակային ավանում հանդիպում ես նաև ծնողական խնամքից զրկված տասնյակ մանկահասակ երեխաների:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը փոքրիկ Անահիտի մասին է, որը ծնողների բաժանումիցհետո ավելի քան մեկ տարի է եկել է ՌԴ-ից և ներկայումս գտնվում է 2-րդ կարգի հաշմանդամ հորաքրոջ խնամքի ներքո:Նա երկրորդ տարին է՝ հաճախում է «Թռչունյան տուն» մանկատանը կից գործող դպրոցի 1-ին դասարան, քանի որնոր-նոր է սովորում հայերեն: Հորաքրոջ խոսքերով՝ իրենք հարկադրված են երեխային մանկատանը տեղավորել, քանի որորևէ դպրոց չի ցանկացել ընդունել փոքրիկ Անահիտին, պատճառաբանելով, թե հայրը Հայաստանի քաղաքացի չէ: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելու նպատակով այցելեցին քաղաքի հին թաղամասերիցմեկի մի խարխուլ տանը բնակվող երեխային:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
ԲԱՍԿԵՐ.Ովքե՞ր են ծագումով
Բասկերը Արևմտյան Եվրոպայի հնագույն ժողովուրդն են: Նրանց գոյությունը տարածաշրջանում ավելի քան երեք հազար տարվա պատմություն ունի: Նրանց թվաքանակը աշխարհում հասնում է մեկ միլիոնի, և այժմ բնակվում են իսպանական Ալավա, Հիպուսկոա, Բիսկայա նահանգներում և ֆրանսիական Նավարայում:
Տեսակով, մշակույթով, լեզվով բասկ ժողովուրդն էապես տարբերվում է Արևմտյան Եվրոպայի մյուս ժողովուրդներից: Որտեղի՞ց են նրանք. տեղաբնա՞կ են, եկվո՞ր… Հարցեր, որ արդեն քանի հարյուրամյակ մտատանջում են ուսումնասիրողներին: Համենայն դեպս, նրանք Եվրոպայի մյուս ժողովուրդներից շատ առաջ զբաղվել են մետաղագործությամբ և ցորեն են աճեցրել:
Բասկերի հայկական ծագման մասին շատ է խոսվել. և դա սոսկ հայկական սնափառության դրսևորում չէ: Այդ մասին առաջինը բարձրաձայնեցին հենց օտարազգի գիտնականները: Դեռևս 1610 թ. իսպանացի պատմաբան Գասպար Էսկոլանոն Վալենսիա քաղաքի մասին իր պատմության մեջ գրում է, որ համաշխարհային ջրհեղեղից հետո ոմն Տուբալի Հայաստանից իր ընտանիքով հաստատվել է Իսպանիայի արևելքում: Ըստ Էսկոլանոյի` հենց հայերն են եղել ներկայիս Իսպանիայի առաջին բնակիչները:
Էսկոլանոյից հետո այդ մասին երկար ժամանակ այլևս ոչ ոք չխոսեց, սակայն երկու հարյուրամյակ անց բասկերի հայկական ծագման մասին մի քանի աշխատություններ հրատարակվեցին: Առաջինն այդ մասին XIX դարավերջին արտահայտվեց հանրահայտ բասկագետ, անգլիացի գիտնական Էդվարդ Սպենսեր Դոջսոնը: Հենց նա իր հետազոտության արդյունքում առաջ քաշեց բասկերի հայկական ծագման մասին տեսությունը: Իր տեսակետի հիմնավորման համար Դոջսոնն անգամ Փարիզի հատուկ դպրոցում հայերեն ուսումնասիրեց: Դոջսոնն իր տեսության հիմքում դրել է հայերենի և բասկերենի շատ ընդհանրություններ: Շատ չանցած` «Էուսկերա» ամսագրում նա հրատարակեց իր սենսացիոն նյութը` «Բասկերեն բառերը հայոց լեզվում» վերնագրով: Հոդվածի մեջ Դոջսոնը բերում էր հայերենի և բասկերենի ընդհանրական հիսուն բառ:
Հոդվածի մեջ, ճիշտ է, Դոջսոնը զերծ է մնացել որևէ բացատրություն կամ եզրահանգում տալուց:
Առհասարակ հայերենի և բասկերենի հարյուրավոր բառեր են համընկնում. ելք, եթե, ժառանգ, մռնչալ, որմ, տեղ, թույլ, լայն, երեք, հաստատուն, գարի, աճել, ընկույզ, հերկել, հորթ, այծ, հոտ, մածուն…
Սակայն Դոջսոնն իր ուսումնասիրության նյութը չզարգացրեց, և թվում էր` գիտական աշխարհը մոռացավ նրա տեսության մասին:
Միայն 1920-ականներին բասկերի հայկական ծագման թեմային անդրադարձավ ազգությամբ բասկ, ակադեմիկոս Բեռնարդո Էստորնես Լասան, որ Վիեննայում ֆրանսերեն լույս ընծայեց բասկ ժողովրդի մասին իր աղմկահարույց աշխատությունը: Ինքը՝ Լասան, իր ուսումնասիրության նյութերը քաղել է մինչ այդ Նավարայում բանահավաքչության աշխատանքներ կատարելիս և հանգել հետաքրքիր եզրահանգման:
Նա իր ուսումնասիրության մեջ շատ ավելի հեռուն գնաց և առաջ քաշեց այն տեսությունը, որ հայերը հնում վերաբնակեցրել են Ֆրանսիայի Նավարա նահանգը, որտեղից էլ առաջացել է բասկ ժողովուրդը: Նավարայում հայերի առաջին բնակավայրը Լասան համարում է Իսաբա գյուղը: Լասան անգամ հայտնում է առաջին հայի անունը, որ հաստատվել է Նավարայում: Նա Այթորն է, որ իր յոթ զավակներով և ընտանիքով Հայաստանից տեղափոխվել է Նավարա և հաստատվել Իսաբայում` այնտեղ միաժամանակ յոթ բնակավայր հիմնելով: Նա էլ համարվում է բասկ ժողովրդի նախահայրը: Համաձայն Լասայի` հենց Այթորն է Եվրոպա բերել մետաղի մշակման գաղտնիքները և Եվրոպայում մետաղագործության հիմքը դրել: Հետաքրքիր է, որ բասկերենում Իսաբա գյուղի անունը թարգմանվում է հենց «նախնյաց հետք»: Ավելին` մինչ օրս Իսաբայում Էրմինիա անունով ճանապարհ (փողոց) գոյություն ունի, և բասկերի ազգային ավանդույթը պատմում է, որ հենց այդ ճանապարհով է Այթորը եկել Հայաստանից և հաստատվել Նավարայում: Լասան իր աշխատության մեջ բերեց շուրջ 300 բառ, որոնք համընկնում են հայերենում և բասկերենում: Հենց շնորհիվ Լասայի աշխատության հետին պլան մղվեց բասկերի վրացական ծագման մասին տարածված վարկածը: Իսկ այս վարկածի ջատագովների, հիմնական խաղաքարտը բասկյան այբուբենի նմանությունն է վրացական այբուբենին. բասկյան այբուբենը, ինչպես և վրացականը, մեծատառեր չունի:
Գործին խառնվեցին նաև լեզվաբանները: Նրանց ուսումնասիրությունն առավել ցնցող էր. պարզվում է` հին բասկերենում «Այթոր» բառը թարգմանվում է` «Հայա-ից եկածներ»: Բառը կարելի է ստուգաբանել նաև հայերենով` հայի թոռ… Այս վերջին տեսակետն ավելի ուշ առաջ քաշեց գերմանացի տեսաբան և լեզվաբան Յոզեֆ Կարստը:
Բասկյան ավանդույթից պարզում է, որ վերոհիշյալ առեղծվածային Այթորն իսկապես թոռ է ունեցել Պասկամ անունով, որից էլ հնարավոր է՝ առաջացել է բասկ էթնանունը:
Բասկերենում մինչ օրս առկա է «այթորեն սէմէ» արտահայտությունը, որ նշանակում է զտարյուն բասկ: Միգուցե դա կարելի է վերծանել որպես Այթորից սերվա՞ծ, ինչը տառացի համընկնում է արտահայտության բասկերեն իմաստի հետ:
Սակայն սա դեռ հայտնագործության չնչին մասն էր: Կարստը նաև ուսումնասիրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ բասկերն իրենց մարդաբանական տեսակով արմենոիդ են:
Առհասարակ Կարստը, որ լավ ուսումնասիրել էր հայոց լեզուն, կարծում էր, որ հենց հայերենն է հնդեվրոպական մայր լեզուն… Նրա տեսությունը, ինչ խոսք, լուրջ դիմադրության հանդիպեց եվրոպացի այլ ուսումնասիրողների կողմից, և Կարստն այդ պատճառով շատ թշնամիներ վաստակեց:
Ազգությամբ բասկ Էստեբան դե Գարիբայը և Բալթազար դե Էչավեն բասկերի հայկական ծագումը հիմնավորեցին տեղանունների նույնացման փաստերով: Մասնավորապես Բասկոնիայում կա Արաքս գետ, որը ինչպես հայերի, այնպես էլ բասկերի համար սրբազան գետ է համարվում: Բասկերն ունեն նաև իրենց Արարատ սարը` Արալարը:
Սա դեռ բոլորը չէ: Բասկոնիայում կան Աշտարակ (Ֆրանսիայի հարավում), Գորիս, Դեբա (գուցե Դեբե՞դ), Շուբրիա (հիշենք Արմենիա-Շուպրիա), Առան, Կառկառ, Կարբի բնակավայրեր… Սա, ինչ խոսք, չի կարող պատահականության արգասիք լինել:
Ուսումնասիրողներն անգամ Միջերկրական ծովի ափին գտնվող Տարագոնա քաղաքի հիմնադրումը համարում են հայերի գործը: Միգուցե Տարագոնան Տարոնն է, որը հնագույն աղբյուրներում հայտնի է Տարավնա անվամբ:
Որպես փոխհատուցում` 87 մլն եվրո
Լոնդոնի «Տոտենհեմ» և Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլի ակումբների ղեկավարներն ընդհանուր հայտարարի են եկել` Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տեղափոխման հարցում:
Արքայական ակումբը որպես փոխհատուցում կվճարի 87 միլիոն եվրո, և 24-ամյա ֆուտբոլիստը կհեռանա անգլիական թիմից: Դա պատկառելի գումար է:
Ի դեպ, սկզբում ասվում էր, որ «Տոտենհեմն» իր ֆուտբոլիստի վաչառքից 99 միլիոն եվրո կվաստակի, որը ռեկորդային կլիներ ֆուտբոլի պատմության ընթացքում:
Հավելենք, որ Կրիշտիանո Ռոնալդուի տեղափոխության համար, Մադրիդի «Ռեալը» 94 միլիոն եվրո էր հատկացրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ձյուդոյիստ Արմեն Նազարյանը ևս պարտվեց
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի մարզապալատում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արմեն Նազարյանը պարտվել է ճապոնացի Մասակի Ֆուկուոկային։ Մեկնարկային գոտեմարտերում մեր մարզիկը երկու հաղթանակ էր տարել:
Հավելենք, որ մեր մյուս ներկայացուցիչ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դավթյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս մնացել պայքարից:
Տարեկան ամփոփիչ հանդիպում Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ արտոնագրման բաժնի տարեկան ամփոփիչ հանդիպումը ՀՀ բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ:
Այն նպատակ ուներ ակումբներին ներկայացնել ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2013/14 մրցաշրջանի ամփոփիչ տեղեկատվությունը և նշված մրցաշրջանի արդյուքները: Մասնակից ակումբները ներկայացված էին իրենց արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների մակարդակով: Չնայած այն հանհամանքին, որ ակումբների արձագանքները միանգամայն դրական էին արտոնագրման բաժնի գործունեության վերաբերյալ, հանդիպման ընթացքում ակումբներին հնարավորություն տրվեց իրենց դժգոհություններն ու առաջարկությունները հայտնել ՀՖՖ արտոնագրման բաժնին ակումբների արտոնագրման համակարգի վերաբերյալ: Ծավալված քննարկման արդյունքում եղան առաջարկներ, որոնք կընկնեն ակումբների արտոնագրման գալիք մրցաշրջանի համար նախատեսված բարելավումների և փոփոխությունների հիմքում: Հանդիպման ընթացքում ակումբներին ներկայացվեցին նաև գալիք արտոնագրային մրցաշրջանի նպատակներն ու նախատեսվող ծրագրերը:
Ֆուտբոլիստը մահացել է խաղադաշտում
Արգենտինայի ֆուտբոլի առաջնության 2-րդ խմբում հանդես եկող «Լաֆերերե» ակումբի հարձակվող Հեկտոր Սանարբիան մահացել է խաղի ժամանակ:
Ֆուտբոլիստը օգոստոսի 28-ին կդառնար 29 տարեկան: Նա խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը: Խաղացողին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ի դեպ, հանդիպման ժամանակ Սանարբիան չի բախվել որևէ մրցակցի:
Դեսպան Մելիքյանի հանդիպումը Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ
Օգոստոսի 27-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանը, տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր։
Արգենտինայի փոխնախագահն իր տպավորությունները կիսեց ընթացիկ տարվա ապրիլին՝ ՀՀ նախագահի երդմնակալության առիթով Հայաստան կատարած այցելությունից։ Ամադո Բուդուն բարձր գնահատեց ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի հետ ունեցած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունները։
Մեծապես կարեւորելով Արգենտինայի փոխնախագահի այցելությունը՝ դեսպան Մելիքյանը նշեց, որ այն նոր ճանապարհ հարթեց երկու երկրների միջեւ ձեւավորված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման եւ առավել խորացման համար։ Ըստ դեսպանի, այցը եւս մեկ անգամ ապացուցեց, որ առկա է չօգտագործված հսկայական ներուժ, որի կյանքի կոչման համար կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները։
Առանձնակի դրվատանքով խոսելով արգենտինահայ համայնքի մասին՝ փոխնախագահ Բուդուն նշեց, որ այն իր նպաստն է բերում երկկողմ հարաբերությունների խորացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ առեւտրատնտեսական եւ մշակութային բնագավառներում համագործակցության ակտիվացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման եւ համատեղ ծրագրերի իրականացման հարցերին։
ՄԵՂԱԴՐԱՆՔԸ՝ ԿԵՂԾ ԳԻՆԻ ԿԱՄ ԿԵՂԾ ՕՂԻ ԿԱՄ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԿԵՂԾ ԱՅԼ ԽՄԻՉՔ ԻՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԿԱՄ ԻՐԱՑՆԵԼԸ
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻՑ
Ավտոպատահարներ Իջևանում և Մարմաշեն-Գյումրի ճանապարհին
Վարորդը և ուղևորուհին տեղափոխվել են հիվանդանոց
«ՎԱԶ- 2016»-ը Իջևանում բախվել է «Ֆոլքսվագեն»-ի
Բերման են ենթարկել մաքսանենգության և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով
Օգոստոսի 27-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1951 թ. ծնված Հրանտ Օ.-ին, որը 2011 թ. հունվարի 3-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր մաքսանենգության և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Չորս վրաերթ մեկ օրում
Վրաերթ Կիևյան փողոցում
ՎՐԱԵՐԹ Երևանի Բաղյան և Գյուրջյան փողոցների խաչմերուկում
վրաերթ Մասիսի Արարատյան փողոցում
ՎՐԱԵՐԹԱրամուս գյուղում
Օգոստոսի 27-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Արամուս գյուղում վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան…
Մոլդովայի իրավապաշտպան Աուրելիա Գրիգորիուն արժանացել է հերթական պարգևին
Մոլդովայի Հանրապետության օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն արժանացել է հերթական պարգևին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը, Կիևում տեղի ունեցել “Սուրբ Վլադիմիր” ուղղափաթ շքանշանի հանձման արարողությունը: Աուրելիա Գրիգորիուն այս շքանշանին արժանացել է “մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վերջինիս ցուցաբերած խիզախության համար և այս տարվա հոկտեմբերին մանդատի դադարեցման կապակցությամբ”:
Վերջերս Աուրելիա Գրիգորիուն պարգևատրվել է նաև “Հեյդար Ալիև” ոսկե մեդալով՝ “մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հատուկ նվաճումների և ամբողջ աշխարհում Ադրբեջանի իրողությունները առաջ տանելու համար”:
Մոլդովայի իրավապաշտպան Աուրելիա Գրիգորիուն անցյալ ամիս Հայաստանի ԱԺ-ում իր զեկույցի ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը` մեր երկիրն անվանել էր “ագրեսոր”`հայտարարելով, որ “Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն”, և հավելել, որ “Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչը միջազգայնորեն ճանաչված փաստ է”։ Ներկայում ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածում, թե իբրև թե “ԱՍԱԼԱՆ սպառնում է Աուրելիա Գրիգորիուին”
Այլասերված որևէ ոստիկանի պաշտոնավարումը անթույլատրելի է. ՄԻՊ խորհրդական
Կոմիտաս փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում լրագրողների տեսախցիկը ֆիքսել էր, որ ոստիկանական օպերացիայի և մարդկային խառնաշփոթի հենց կիզակետում մի ոստիկան թիկունքից փաթաթվել էր քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջը և համբուրում էր նրա պարանոցը: Նման երևույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով: Պահանջում ենք նման վրդովեցուցիչ միջադեպի պատշաճ քննություն և անկալում ենք խիստ պատասխանատվություն անբարո և հանցավոր արարքի համար: Կանանց նկատմամբ ցանկացած սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է, իսկ այլասերված որևէ ոստիկանի պաշտոնավարումը՝ անթույլատրելի: Այս մասին ասված է ՄԻՊ խորհրդական Աննա Սաֆարյանի հայտարարությունում:
Սեռական ոտնձգության մասին բարձրաձայնելը չափազանց բարդ է: Դրանից տուժած և սեփական արժանապատվության ու իրավունքների համար պայքարող կինը կարող է հանդիպել ոստիկանների և իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչների անտարբերությանը, քամահրանքին, ծաղրանքին, նույնիսկ` մեղադրանքին:
Այսօր Հայաստանում հատկապես խնդրահարույց է աշխատանքի վայրում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունները: Հաճախ կարելի է հանդիպել աշխատանքի հրավեր- հայտարարություններ, որտեղ ներկայացված են մասնագիտական ունակությունների հետ կապ չունեցող պահանջներ, մասնավորապես, որպես նախապայման սահմանված է կնոջ որոշակի տարիք կամ արտաքին տվյալներ: Երբեմն աշխատանքի ընդունվելու հարցազրույցների ընթացքում գործատուների կողմից որպես պայման դրվում են սեռական կամ այլ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը:
Աշխատանքի վայրում, փողոցում կամ որևէ այլ միջավայրում սեռական բռնության ենթարկված կանանց Պաշտպանի աշխատակազմը հրատապ կարգով կտրամադրի հատուկ աջակցություն՝ նրանց ուղեկցելով իրավական ողջ գործընթացում: Նման ծանր վիճակում հայտնված կանայք կարող են մեզ հետ կապվել՝ զանգահարելով Պաշտպանի 116 թեժ գծին կամ գրելով իմ էլեկտրոնային հասցեին [email protected]:
Սպիտակում տուն է այրվել
Օգոստոսի 28-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան 3-րդ նրբանցքի թիվ 9 տանը:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.14-ին, մարվել` 05.00-ին:
Այրվել է տան տանիքը (40քմ), բաղնիքը (9 քմ), խոհանոցը (12քմ), հեռուստացույցը և ննջասենյակի գույքը մասամբ:
Իջևանում այրվել է անասնագոմ և 2 խոզ
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Օգոստոսի 27-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես` Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցում այրվել է 7000 քմ չոր խոտ և թփուտներ, Արտաշիսյան փողոցի թիվ 46/1 շենքի մոտակայքում՝ Հրազդանի կիրճում՝ 8000 քմ, Երևան – Սևան ավտոճանապարհին՝ 1 հա բուսածածկ տարածք, Հանրապետության նրբանցքում` 100քմ, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 2-րդ փողոցում` 5000քմ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցում` 500քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ՃՏՊ Պասանաուրի գյուղի մոտակայքում
Օգոստոսի 28-ին, ժամը 10.10-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ինֆորմացիոն կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.50-ի սահմաններում Դուշեցի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Հոնդա» մակնիշի 31 OV 114 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել սյանը: ՃՏՊ-ի հետևանքով տուժել են 1953 թ. ծնված Վ. Մ.-ն և 1957 թ. ծնված Վ. Մ.-ն:
Բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատում են բավարար:


