Խոշորագույն ձեռնարկությունը պատրաստվում է զանգվածային կրճատումների

ol3001380787942«Siemens» ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատակիցների զանգվածային կրճատումների վերաբերյալ: Ընկերության` սեփական միջոցները խնայելու ձգտումը ավելի քան 15 հազար մարդու գործազուրկ կդարձնի:

Կրճատումները նախատեսվում են հաջորդ տարվա ընթացքում ու հնարավորություն կտան տնտեսելու 6 մլրդ եվրո: Ամենաշատ կրճատումներ կլինեն գերմանական  «Siemens»-ում: Արհմիությունները համաձայնեցրել են 7500 աշխատանքային տեղի կրճատման հարցը, սակայն «Siemens»-ի ղեկավարությունը շարունակում է բանակցությունները այդ հարցով: Քանի որ ողջ աշխարհում «Siemens»-ի ձեռնարկություններում աշխատակիցների թիվը հասնում է 370 հազարի, ապա խոսքը գնում է աշխատանքային ռեսուրսների  4%-ով նվազման մասին:

 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը

489F748A-07A8-4CC6-9F9B-E637B005E83F_mw1024_n_sՔաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն` այդ իրավունքը սահմանափակված է, երբ դրա կիրառումը շեղվում է իր իրական նպատակից՝ ազատ քաղաքական բանավեճ ծավալելուց:

Նաև ԵԽԽՎ կանոնակարգի 21.6 հոդվածն է պարունակում մարդկային արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների օգտագործման արգելք:

Հաշվի առնելով  ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում և հիմք ընդունելով “Ազգային ժողովի կանոնակարգ” Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  է  ենթակետը`  հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների հետ և մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում:

Բռնաբարության զոհը գիրք է հրատարակել

o_831829Այսօր Ֆրանսիայում  լույս է տեսնելու մի սկանդալային գիրք, որի հեղինակը Սամանտա Գեյմերն է: Նա 35 տարի առաջ հոլվուդյան համաշխարհային մեծության աստղ Ռոման Պոլանսկու կողմից բռնության է ենթարկվել, ու տասնյակ  տարիներ անց, որոշել է աշխարհին պատմել, թե  ինչ է նշանակում ողջ կյանքում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում լինել ու սեքսուալ բռնության զոհի դրոշմ կրել:

o_8318251977-ին, երբ աղջիկն ընդամենը 13 տարեկան էր, նրան հրավիրեցին որպես մոդել Ջեք Նիկոլսոնի տուն: Այնտեղ նրան Պոլանսկին շամպայն խմեցրեց ու թմրանյութ հրամցրեց , ապա բռնաբարեց: Շուտով ռեժիսորի հանցանքը բացահայտվեց, ինչը նա չհերքեց:

Հոսպիտալում անցկացրած մի քանի ամսից հետո, Պոլանսկին փախավ ԱՄՆ-ից Մեծ Բրիտանիա, ապա Ֆրանսիա, որտեղ էլ նկարահանեց իր  հայտնի ֆիլմերը: 3 տարի առաջ ամերիկյան ևս մեկ մոդել` Էդիտ Վոգելհուտը նույնպես Պոլանսկուն մեղադրեց բռնաբարության մեջ: Եվրոպական երկրները դեռևս հրաժարվում են ԱՄՆ-ին   հանձնել սկանդալային համարում ունեցող ռեժիսորին  ոչ առաջին, ոչ էլ երկրորդ գործով:

Նախագահը ՀՀ դատախազության կոլեգիայի անդամներին ներկայացրել է նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին

4048Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն և կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է Գևորգ Կոստանյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն իր նոր մոտեցումներով ու աշխատաոճով, ՀՀ դատախազության աշխատակիցների օժանդակությամբ, կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջև դրված խնդիրները:

Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ երկարամյա աշխատանքի համար, ընդգծելով, որ մեր երկրի դատաիրավական համակարգում Աղվան Հովսեփյանը դեռևս անելիք ունի:

Ամերիկահայերն աջակցում են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին և «Անի» մանկուց հաշմանդամ երեխաների ՀԿ-ին

hogepujaran_01_10_2013_bigԱմիսներ առաջ «Շիրակ կենտրոնը» տեսանյութ էր պատրաստել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում առկա խնդիրների մասին: Ինչպես մնացած շատ տեսանյութերի դեպքում, այս անգամ ևս արտերկրում բնակվող մեր հայրենակիցների արձագանքը չուշացավ:

Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները կրկին այցելեցին այդ առողջապահական հաստատություն և տնօրեն Նադյա Վարդանյանին հանձնեցին ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի ու գյումրեցի, ներկայումս ԱՄՆ –ում բնակվող երգիչ-երգահան Արթուր Մադոյանի կողմից ուղարկված օգնությունը՝ հագուստ, կոշիկ, անկողնային պարագաներ և բուժանձնակազմի համար նախատեսված համազգեստներ: Այսօր նույնանման օգնություն տրամադրվեց նաև Գյումրու «Անի» մանկուց հաշմանդամ երեխաների ՀԿ-ին:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

http://www.youtube.com/watch?v=Md58L3agj38&feature=share&list=UU_PWSsLkNmJPh0HBwFfJvtQ

Անհայտ ավտոմեքենայի վարորդը որոնվում է

Բաքվում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցելՀոկտեմբերի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Հաղթանակ կամրջից մոտ 200 մետր դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Մոտոցիկլետը բախվել է «ԶԻԼ»-ի

images (2)Հոկտեմբերի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԻԺ» մակնիշի մոտոցիկլետը Երասխ-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Սևանի փողոցի տներից մեկում

ոստիկանՀոկտեմբերի 2-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Սևանի փողոցի տներից մեկի մոտից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը հոկտեմբերի 2-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

 

Պատահար Երևան-Արմավիր ճանապարհին

ավտոպատահարՀոկտեմբերի 2-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Կոնտուր» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Վրաերթեր Երևանում

շտապօգնություն1Հոկտեմբերի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց և Նալբանդյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 22.45-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կուրղինյան նրբանցքի թիվ 4/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու և նրան տեղափոխել «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

հրդեհՀոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան փողոցի սկզբնամասում այրվել է 300 քմ խոտածածկ տարածք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 շենքի մոտա-կայքում՝ 600 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հին եկեղեցու մոտակայքում՝ 120 քմ, Սպիտակ քաղաքի Կենտրոն-2 թաղամասի Թորոսյան փողոցի թիվ 15ա շենքի մոտակայքում՝ 100 քմ, Կոտայքի մարզի Գութանասար լեռան լանջին՝ 1,5 հա, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի 10-րդ փողոցում՝ գյուղապետարանի մոտակայքում՝ 2500 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 1 կմ-ում՝ 500 քմ, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում` 2 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Եվրոպայի Խորհուրդը, Հայաստանի և Եվրոպայի գործընկերությունը և Հայաստանի խայտառակությունը` ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը

4027ՀՀ նախագահն ասաց այն, ինչ  սպասում էինք

Երեկ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում էր գտնվում նախագահ Սերժ Սարգսյանը:  Նա Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ:

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև մասնակցեց ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես եկավ ելույթով ու պատասխանեց վեհաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին:

4028Անշուշտ նախագահի այս այցն ու ելույթը կարևոր իրադարձություն էին, ուստի թեʹ հայաստանցիները, թեʹ այլ երկրների քաղաքական ուժերը ուշի ուշով հետևում էին ԵԽ  Խորհրդարանական վեհաժողովի անցուդարձին: Կարևոր երկու պատճառով: Նախ` Հայաստանն առաջին անգամ ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի նախագահությունը, երկրորդ` այս իրադարձությունը չէր կարող չդիտվել վերջերս նույն Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարության  համատեքստում, որով Հայաստանն ընտրություն կատարեց ոչ թե Եվրոպական գործընկերության, այլ Մաքսային միության օգտին: Բայց հենց այդ հայտարարության ժամանակ էլ Ս. Սարգսյանը հայտարարեց, որ սա չի նշանակում, թե խզվում է գործընկերությունը Եվրոպայի խորհրդի հետ: Ընդհակառակը:  Բնական է, որ բոլորին հետաքրքրում էր, թե ինչ է ասելու նա հիմա, Խորհրդարանական վեհաժողովում:  Եվ նա ասաց այն, ինչ ուզում էինք:

«Մեր երկրի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է առաջին անգամ նախագահել Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեում: Մեր ձգտումն է այս վեցամսյա նախագահության շրջանում մեր ներդրումը բերել եվրոպական արժեքային համակարգի ամրապնդման գործին, և դրանով իսկ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Եվրոպան ոչ այնքան աշխարհագրական տեղանուն է, որքան ընդհանուր արժեքներին հանձնառու պետությունների ընտանիք»,- մասնավորապես ասաց նա:

Այնուհետև համառոտ անդրադառնալով մեր անկախ պետության անցած 22-ամյա դժվարին ուղուն, նա շեշտեց, որ  «անկախության հռչակումը մեր ժողովրդի բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացումն էր, իսկ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը եվրոպական ժողովուրդների ընտանիքին պատմական ու մշակութային պատկանելության վերահաստատումն էր»:

Ընտրությունները

Թվարկելով անցած 22 տարիներին մեր ունեցած ձեռքբերումները և մանավանդ վերջին երեք ընտրությունները, նա հիշեցրեց, որ բոլոր երեք ընտրություններին Եվրոպայի խորհուրդը մասնակցել է դիտորդական առաքելություններով: Նախագահական և խորհրդարանական ընտրությունների դեպքում Վեհաժողովի, իսկ Երևանի ավագանու ընտրություններին Եվրոպայի Խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունները հնարավորություն են ունեցել դիտարկել ընտրությունների ընթացքը և պատրաստել զեկույցներ՝ համապատասխան առաջարկություններով: «Ես այդ զեկույցները գնահատում եմ որպես Հայաստանի ապագայով հետաքրքրված գործընկերների անկեղծ կարծիք»,- ասաց նա` միաժամանակ նշելով, որ ազատ և արդար ընտրությունների կազմակերպման վերաբերյալ  թեʹ Խորհրդարանական վեհաժողովի,  թե միջազգային մյուս գործընկերների առաջարկություններն անարձագանք չեն մնացել, և առաջիկա օրերին կայանալու են համապատասխան առաջարկություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների լայն հանրային քննարկումներ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և միջազգային կառույցների աջակցությամբ:

Նախագահն անդրադարձավ նաև մեր խնդիրներին ու առաջնահերթություններին. գործազրկություն, աղքատություն, կոռուպցիա, իրավունքի գերակայություն, հավասարություն օրենքի առջև: «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները դիտվում են որպես բարձրագույն նպատակ»,- ասաց նա:

Անկախ այն հանգամանքից, արվում է դա, թե ոչ, և եթե նույնիսկ հակառակն է արվում երկրում, ցանկացած երկրի քաղաքացի ուզում է, ոի իր երկրի նախագահը նման բարձր ամբիոնից վերահաստատի այդ արժեքները: Այլ հարց է, որ վերադարձից հետո կարելի է շարունակ «կռիվ» տալ նրա հետ, հիշեցնել և պարտավորեցնել տարբեր քաղաքական ու քաղաքակիրթ միջոցներով,  որ այդ ամենը սոսկ խոսք չլինի, այլ նաև գործ:

Բանախոսը հատուկ անդրադարձավ դատական ոլորտի բարեփոխումներին` հավաստիացնելով, որ դատական օրենսգրքում կատարված մի շարք էական փոփոխություններ ավելի թափանցիկ ու արդար են դարձնում դատավորների թեկնածուների ընտրության ընթացակարգը: Հղում անելով Հայաստանի իրավական ու դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրին` նա վստահեցրեց, որ արդյունքում ունենալու ենք ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող դատաիրավական համակարգ: «Այս առումով, շատ կարևոր եմ համարում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որում ընդգրկված են այս ոլորտին վերաբերող մի շարք կարևոր ձեռնարկումներ»,- ասաց նա:  Բացի այդ ընդգծեց, որ հենց ինքը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների գործընթաց, «որի նպատակը մեր երկրում իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը առավել կատարելագործելն է, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելը և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելը»:

ԵՄ Արևելյան գործընկերությունը

Հավանաբար այս հարցին էին ամենից շատ սպասում բանախոսի ելույթին  հետևողները: «Այս օրերին հաճախ է խոսվում Եվրոպական միության Արևելյան գործընկերության պետությունների քաղաքակրթական ընտրության մասին: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ չենք հարցն այդ հարթության մեջ դիտարկել: Հայաստանը նպատակադրված է շարունակելու համակողմանի փոխշահավետ գործակցությունը Եվրոպական միության հետ։ Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանը: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու»:

Սա էինք  ուզում, և ասվեց:

«Հայտնի է, որ Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ,- այնուհետև շարունակեց նա:- Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների: Ճիշտ այնպես, ինչպես մենք մերժում ենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված լինեն որևէ այլ գործընկերոջ դեմ: Մենք շարունակելու ենք մեր առանցքային գործընկերների հետ հարաբերությունների և շահերի համադրումը»:

Ղարաբաղի հիմնախնդիրը

Բնականաբար, նախագահն անդրադառնալու էր նաև մեր հարցերի հարցին` Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: «Մենք գնահատում ենք բոլոր նրանց ջանքերը, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց նաև գիտենք, որ պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին՝ հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու և խաղաղությունը պահպանելու համար: Առավել ևս, որ մեր հարևան երկրի ղեկավարը շարունակում է իր հրապարակային ելույթներում պատերազմով սպառնալ, հայերին համարել թիվ մեկ թշնամի, հպարտանալ ռազմական ծախսերի անհամաչափ աճով և սպառազինությունների կուտակմամբ: Այնուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը կամ նրա զգալի հատվածը իրականում չի կիսում նման տրամադրությունները: …Վստահ եմ, որ մեր ժողովուրդներին ավելի լավ ապագա է սպասվում, քան նախատեսում են պատերազմի և ատելության քարոզ սփռող որոշ ղեկավարներ: Ինչպես ես առիթ եմ ունեցել հրապարակավ ասելու՝ ես չեմ համարում, որ Ադրբեջանի ժողովուրդը հայերի թշնամին է. մենք ի զորու ենք արժանապատվորեն լուծելու մեր տարակարծությունները և խաղաղությամբ գոյակցելու որպես հարևաններ»:

Սա էլ, կարծում ենք, հաղթանակած երկրի նախագահի զուսպ ու կշռադատված խոսք է, ուստի և` ընդդիմախոսություն չընդունող:

Նախագահն իր խոսքը տպավորիչ դարձնելու համար արժանի համարեց  հիշատակել երջանկահիշատակ Սոս Սարգսյանի  վերջին հրապարակային խոսքը` ուղղված Ադրբեջանի մտավորականներին, «Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել: Թանկագին իմ հարևաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից: Ինչո՞ւ:  Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք»:

Եվս մեկ անգամ հաստատելով, որ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար առավել նպաստավոր պայմաններ են ապահովում ժողովրդավար հասարակությունները, նախագահը  կարևոր համարեց թվարկել Լեռնային Ղարաբաղի ձեռքբերումներն այս ասպարեզում` հղում անելով հենց հեղինակավոր միջազգային կազմակերպությունների եզրակացություններին: «Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել ևս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում»,- ամփոփեց նա:

Ցեղասպանությունը

Բանախոսը հիշեցրեց, որ որպես ցեղասպանություն ապրած ժողովրդի ներկայացուցիչ, չի կարող չկարևորել նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրյալների դեմ պայքարը: «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանն իր նախագահության գերակայություն է հռչակել պայքարը անհանդուրժողականության, խտրականություն և ատելություն սերմանող քարոզչության դեմ: Մենք ամոթալի ենք համարում, որ մերօրյա աշխարհում նման երևույթները շարունակում են գոյություն ունենալ և որոշ երկրներում անգամ խրախուսվում են պետական մակարդակով: Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսևորումներն արմատախիլ անելու հարցում»,- ասաց նա:

Սիրիան

Անդրադառնալով Սիրայի իրավիճակին, Ս. Սարգսյանը հիշեցրեց, որ  այնտեղ ունենք բազմահազարանոց հայ համայնք, որը Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն է կազմում: Ուստի Հայաստանը  ողջունում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և օրերս ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

 

zaruhiԶարուհի Փոստանջյանը` սպասելի ու անսպասելի

Որտեղ Զարուհի Փոստանջյանը, այնտեղ սկանդալ:  Միշտ էլ բոլորն էլ սպասում են նրա հերթական անակնկալին: Բայց այս անգամ նա գերազանցեց իրեն և արեց մի բան, որ ոչ ոքի մտքով չէր անցնի: Կարելի է ցանկացած մակարդակով ցանկացած հարթակ ու ամբիոն օգտագործել սեփական քաղաքական շահերի համար, բայց անել պատշաճ, քաղաքակիրթ ու կշռադատված: Բայց երբ դուրս ես գալիս բարոյականության ու քաղաքավարության սահմաններից ու հանուն տվյալ բանակռվում հաղթելու նվաստացնում ես հակառակորդիդ` ձեռքի հետ ոտնատակ տալով ժողովրդիդ արժանապատվությունն ու պետությանդ  հեղինակությունը, արդեն քստմնելի բառից բացի, մտքիդ ուրիշ բան չի գալիս: Մեր տանը, մեր մեջ ամեն ինչ կարող ենք ասել,  և ամենախիստ ձևով, բայց դրսում, մանավանդ երբ մեջտեղ ես բերում խոհանոցային բամբասանքի մակարդակի չստուգված աղբ, ուղղակի սահմռկեցուցիչ է: Չգիտենք` ինչ նպատակ ուներ այս պատգամավոր աղմկարար կինը, բայց ակնհայտ է, թե ինչի հասավ: Նա ընդամենը ջուր լցրեց մեր հակառակորդների ջրաղացին և վարկաբեկեց այն քաղաքական ուժը, որին ներկայացնում է: Մնում է կարեկցել այն բոլոր հայրենակիցներին, որոնք ձայն են տվել «Ժառանգություն» կուսակցությանը և այդպիսով պատգամավոր դարձրել Զարուհի Փոստանջյանին:

Հասկանում ենք, որ այս կինը քաղաքական խիզախությունն ու արդարամտությունը շփոթում է  լաչառության հետ: Բայս խայտառակությունը, ինչպես տեսնում ենք, միջազգային կշիռ է սոտանում:

 

Օբաման հրաժարվել է մասնակցել պետբյուջեի շուրջ բանակցություններին

i (4)ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է մասնակցել  Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ կառավարության աշխատանքի դադարեցման ու պետպարտքի լիմիտի վերաբերյալ բանակցություններին:

Օբամայի խոսքով, նա դեռևս հույս ունի, որ բյուջետային ճգնաժամում “կհաղթի սթափ միտքը”:

Հանրապետական Ջոն Բեյերը հայտնել է, որ նախագահի հետ խոսակցությունը մոտ մեկ ժամ է տևել ու եղել է շատ հարգալից, սակայն անարդյունք:

Պլանավորվում էր, որ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ նախագահի հանդիպումից հետո կողմերը կարող են ելք գտնել բյուջետային ճգնաժամից` պայմանավորվելով պետհիմնարկների աշխատանքը վերսկսելու վերաբերյալ:

Գամբիան հայտարարել է Բրիտանական ընկերակցությունից դուրս գալու մասին

i (3)Գամբիայի իշխանությունները պետական հեռուստատեսությամբ հայտարարել են  Ազգային ընկերակցությունից դուրս գալու մասին:

Այդ միավորման մեջ են մտնում 54 երկրներ, որոնց մեծամասնությունը նախկինում Մեծ Բրիտանիայի գաղութներ են եղել: Արևմտաաֆրիկյան երկրի իշխանությունները հայտարարել են, որ Գամբիան երբեք որևէ կազմակերպության մաս չի լինի, որն իրենից  գաղութացման շարունակություն է ներկայացնում:

Գամբիան  Ընկերակցության անդամ էր 1965-ից: Ներկայում երկրի գործող նախագահը Յայա Ջաման է, որը պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 1994-ից:

ԱՄՆ-ի գլխավոր խորհրդանիշները փակվել են անորոշ ժամանակով

o_831693“Փակ է անորոշ ժամանակով” ցուցանակն այս օրերին ԱՄՆ-ի թերևս գլխավոր տեսարժան երևույթն է դարձել: Այդ գրությունը կարելի է տեսնել թանգարանների ու գրադարանների դռներին, գազանանոցների դարպասներին, ազգային պարկերի մուտքերին: Փակ են երկրի գլխավոր խորհրդանիշները. Ազատության արձանը, Գրանդ-Կանյոնը: Զբոսաշրջիկները հրաժավում են վաղօրոք պլանավորած այցելությունից ,իսկ օպերատորները բազմամիլիոնանոց կորուստ են կրում:

Այդ լուրը հայտնվել է բոլոր լրատվամիջոցների առաջին տողերում.”գերկայսրությունն ինքն իրեն կաթվածահար է արել”,-գրում են գերմանական ԶԼՄ-ները:

Փակ են ոչ միայն հիմնարկները, որոնք աշխատում էին առանց ձեռքերը ծալելու, այլև երկրի տեսարժան վայրերը: Հիմա Ամերիկայի դեմքն անգամ թաքնվում է զբոսաշրջիկներից: Ու հայտնի չէ, թե որքան ժամանակով:

Վթարի հետևանքով 28 մարդ է զոհվել

i (2)ՃՏՊ-ի հետևանքով Հնդկաստանում 28 մարդ է զոհվել.նրանցից 13-ը երեխաներ են: Վթարը տեղի է ունեցել Ասամ նահանգում: Գուվահաթի քաղաքից 150 կմ հեռավորության վրա բեռնատարը բախվել է 2 մինիվենի: Ուղևորների մեջ աղյուսի գործարանի բանվորներ են եղել ու երեխաներ: Վիրավորվել է 20 մարդ:

ԿԺԴՀ-ը վերագործարկել է միջուկային ռեակտորը

iՀոփկինսի համալսարանի աշխատակիցները հայտարարել են, որ հյուսիսկորեական Յոնբենում  միջուկային ռեակտորի աշխատանքի վերականգնումը հաստատող լուսանկարներ ունեն:

Ջոն Հոփկինսի անվան ամերիկա-կորեական ինստիտուտի փորձագետները սեպտեմբերի սկզբին հայտնել են իրենց կասկածները: Սեպտեմբերի 19-ով թվագրված տիեզերքից կատարված լուսանկարներում երևում է , որ ռեակտորի խողովակներից սպիտակ ծուխ է բարձրանում: Բացի այդ լուսանկարներում  երևում է, տաք ջրի` սառեցման համակարգ լցվելու պրոցեսը, ինչը, ըստ մասնագետների, խոսում է էներգիայի արտադության ու գեներատորների աշխատանքի մասին:

Յոնբենում միջուկային ռեակտորի աշխատանքը դադարեցվել էր 2007-ին` 6 կողմի բանակցությունների ընթացքում ձեռքբերված համաձայնության շրջանակներում: Սակայն, ապրիլի սկզբին Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը տեղեկացրել էր, թր ԿԺԴՀ-ն մտադիր է վերականգնել ռեակտորի աշխատանքը:

Ի դեպ, Հյուսիսային Կորեան իրեն միջուկային կայսրություն է հայտարարել դեռևս 2005-ին: 2006,2009,2013-ին երկրի իշխանությունները ստորգետնյա միջուկային փորձարկումներ են անցկացրել, որոնք միջազգային հանրության կողմից հավանության չեն արժանացել ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից զանազան պատժարգելների պատճառ դարձել:

Երկնքից` մեկ մլն դոլար

i (1)Բոլիվիայում թմրավաճառները թռիչքի ընթացքում ինքնաթիռից մեկ մլն դոլարով պայուսակ են գցել, որը պետք է վերցնեին հանցագործների մեղսակիցները, սակայն նրանցից շուտ  ոստիկաններն են այն որսացել: Դրա համար  մի քանի մարդու ձերբակալելու անհրաժեշտություն է եղել:

Պայուսակում տարարժեք  դոլարանոց թղթադրամներ են եղել, դրանցից մի քանիսը` պարագվայական բանկի կնիքով:

Բոլիվիան կոկաին արտադրող երկրների եռյակի մեջ է մտնում:

Սերժ Սարգսյանը` ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին. «Ինչո՞ւ պիտի Հայաստանը հաշվետու լինի Ադրբեջանին»

samad-seyidov«Ի՞նչ է նշանակում խաղեր խաղալ: Գուցե երիտասարդական տարիներից Դուք եք դրանով զբաղված: Մենք խաղ չենք խաղում, մենք քաղաքականություն ենք իրականացնում և դա իրականացնում ենք` ելնելով մեր ժողովրդի շահերից»,-այսօր ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ պատասխանելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի հարցին, թե ՀՀ-ն եվրոպական ժողովրդավարության խաղեր է խաղում, բայց ստորագրում Մաքսային միության պայմանագիրը, այսպես պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է Առավոտը: Շարունակելով միտքը` ՀՀ նախագահը հայտարարեց, որ դա ՀՀ-ի գործն է, թե որ միություն մուտք կգործի և «ինչո՞ւ պետք է Ադրբեջանին հաշվետու լինի»: Սամադ Սեյիդովը հերթական անգամ հայտարարեց, թե «ՀՀ-ն բռնազավթել է ադրբեջանական տարածքների 20 տոկոսը»: Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանն ասաց. «Պետք է Ձեր թվաբանական գիտելիքներն ու վերաբերմունքը ՀՀ-ի մասին թարմացնեք»: Պարոն Սարգսյանը նշեց. «Այսօր մենք համարում ենք, որ ՀՀ զինված ուժերն են ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը: Եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, ապա ՀՀ-ն իր կարողությունների համաձայն պաշտպանելու է ԼՂՀ-ն: Եթե այդպիսի գործողություններ լինեն, ապա մի քանի ամիս հետո Դուք կդժգոհեք տարածքների 25-30 տոկոս բռնազավթման մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Շվեդիայի ֆեմինիստները պատրաստվում են համարժեք վրեժ լուծել անպատիժ մնացած բռնաբարներից

femenՇվեդիայում 15 տարեկան աղջկա բռնաբարության մեջ մեղադրվող 15-16 տարեկան 6 երիտասարդ դատարանի կողմից անմեղ են ճանաչվել և ազատ արձակվել՝ բավարար ապացույցներ չլինելու պատճառով: Քաղաքացիները, դժգոհ մնալով դատարանի որոշումից, բողոքի ստորագրահավաք են կազմակերպել՝ հավաքելով մոտ 70 հազար ստորագրություն:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ դատարանի անարդար որոշման դեմ անձայն չեն մնացել նաև ֆեմինիստները: Նախ նրանցից երկուսը իրենց հատուկ տեսքով հայտնվել են դատարանի դահլիճում: Անվտանգության ծառայությունը դժվարությամբ է կարողացել դուրս բերել կանանց: Բացի այդ ֆեմինիստները սոցիալական կայքերում իրենց դժգոհությունը այսպես են հայտնել. «Եթե դատարանը չպատժի բռնաբարներին, ապա մենք կպատժենք՝ նրանց բռնաբարելով»: