Հոկտեմբերի 14-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408 դրամ:
Daily Archives: October 14, 2013
Շախմատի Չիգորինի հուշամրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները ոչնչով աչքի չընկան
Վլադիմիր Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգում ավարտված Չիգորինի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր և 231 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 12-րդ եւ 21-րդ տեղերը: Նրանք կես միավորով ետ մնացին հաղթողից` գրոսմայստեր Պավել Էլյանովից (Ուկրաինա):
Ինչպես Էլյանովը 7-ական միավոր վաստակեցին ևս տասը գրոսմայստերներ, բայց նրանք հաղթողին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով:
Զավեն Անդրիասյանի և Արթուր Գաբրիելյանի արդյունքն է` 6-ական միավոր:
Ջամիլ Հասանլին մեկնում է Եվրոպա
Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլին հոկտեմբերի 14-ին մեկնում է Եվրոպա` Բրյուսել և Ստրասբուրգ, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
Նա հանդիպումներ կունենա Եվրամիության պաշտոնատար անձանց հետ` քննարկելու Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները: Հասանլին հոկտեմբերի 12-ին կայացած ցույցի ժամանակ կոչ է արել չեղյալ հայտարարել արդյունքները և նոր ընտրություններ անցկացնել:
Նոյեմբերին Հասանլին կմեկնի ԱՄՆ:
Ինչպես կնոջդ հետ չընկնել կեղտի մեջ. էքստրեմալ մրցույթ ԱՄՆ-ում, տեսանյութ
Ո՞րքան շատ եք սիրում ձեր կնոջը և պատրա՞ստ եք նրա մասին հոգ տանել: ԱՄՆ-ում անցկացվող այս տարօրինակ մրցումի մասնակիցները պետք իրենց կնոջը տանեին մի շարք բարդ արգելքների վրայով և ակամա պատասխանեին վերոհիշյալ հարցերին: Ընդ որում, դժբախտաբար, շատերը բառի բուն իմաստով դեմքով ընկան կեղտի մեջ, շատերին էլ կանայք դեմքով ընկան, հաղորդում է SF Chronicle-ը:
Wife Carrying Championship չեմպիոնատի իմաստը, որը արդեն 14-րդ անգամ տեղի է ունենում Մեն նահանգի լեռնադահուկային սպորտի հանգստավայրերից մեկում, կայանում է նրանում, թե ինչպես տեղափոխել աղջկան մի շարք արգելքների վրայով: Ընդ որում, կինն ոտքերով ամուր կառչում է ամուսնու վզից: Այս անսովոր մրցույթում հաղթելը բավականին բարդ խնդիր է: Մասնակիցների համար ամենաբարդը կեղտաջրով մեծ փոսն է: Շատերը չկարողանալով այն հաղթահարել` իրենց սիրեցյալի հետ ընկղմվում են կեղտաջրի մեջ:
Այս տարի կնոջ համար հոգ տանելու սպորտային մրցույթում հաղթել է Ֆինլանդիայից մի զույգ:Այս սպորտաձևի հնգակի չեմպիոն Թայսո Միտտինենը, որի վզից կախված էր Ռիտա Միտտինենը, 254 մ հեռավորությունը հաղթահարել է ընդամենը 48 վայրկյանում: Որպես մրցանակ նա ստացել է մի արկղ գարեջուր, որի քաշը հավասար է սպորտսմենի քաշին, իսկ նրա ընկերուհին ստացել է գումար, որը հինգ անգամ գերազանցել է նրա կշիռը: Հավանաբար այդ գումարը աղջկան տվել են մետաղադրամներով, քանի որ հաղթանակի ընդհանուր գումարը 445 դոլար էր:
Ավելի քան 65 հազար մարդ է տարհանվել “Նարի” թայֆունի պատճառով
Վիետնամի որոշ շրջաններով պետք է անցնի “Նարի” թայֆունը, ու դրա հետ կապված իշխանությունները տարհանել են հազարավոր բնակիչների: Վիետնամի ափամերձ շրջաններից արդեն 65 հազար մարդ է տարհանվել: Հզոր տարերքը Հարավ-Չինական ծովի երկայնքով է շարժվում: Այն արդեն հարվածել է Ֆիլիպիններին, որտեղ առնվազն 13 մարդ է զոհվել:
Չորս մեդալ` սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում
Հոկտեմբերի 10-14-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Pale de Sport» մարզապալատում կայացավ Սամբոյի աշխարհի առաջնությունը՝ պատանիների, աղջիկների և երիտասարդների միջև, որին մասնակցում էին 27 երկրի ներկայացուցիչներ:
Այս տարվա գլխավոր ստուգատեսից հայ սամբիստները կվերադառնան 4 բրոնզե մեդալով:
Մեր աղջիկներից պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին երևանցիներ, 48 կգ քաշային Երջանիկ Կարապետյանն ու 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Պատանիներից՝ բորնզե մեդալ նվաճեց 87 կգ քաշային, սպիտակցի Էդիկ Պետրոսյանը, իսկ երիտասարդներից՝ ԲԿՄԱ-ի ներկայացուցիչ 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը:
«Մեր հնարավորություններն ավելի մեծ էին, սա միջին արդյունք է, մանավանդ որ՝ Եվրոպայի 3 չեմպիոնից 2-ը բրոնզե մեդալ են բերել: Նոյեմբերին Սանկտ-Պետերբուրգում կայանալու է մեծերի աշխարհի առաջնությունը: Լիահույս եմ, որ մեր մարզիկներն այս բացն այնտեղ կլրացնեն»,- ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիա նախագահ Լեոնիդ Հայրապետյանը:
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հարություն Դերմիշյանի մասնակցությունը պատանեկան օլիմպիական խաղերին
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է և թույլատրել Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Դերմիշյանի (66 կգ) մասնակցությունը պատանեկան ամառային օլիմպիական երկրորդ խաղերին:
Հավելենք, որ խաղերի ծրագրում ընդգրկված մյուս մարզաձևերի վարկանիշային մրցաշարերը հիմնականում տեղի կունենան 2014 թ. առաջին կիսամյակում:
Պատանեկան սպորտի մարզահանդեսը կանցկացվի Չինաստանի Նանջին քաղաքում` օգոստոսի 16-28–ը: 170 երկրների 3500 պատվիրակներ 26 մարզաձևում կպայքարեն 184 մեդալի հավաքածուի համար:
ՀԱՕԿ-ի լրատվության բաժին
Բիրյուլևոյի շրջանի պտուղ-բանջարեղենի բազայում խոշոր գումար և զենք է հայտնաբերվել
Մոսկվայում Արևմտյան Բիրյուլևոյի շրջանի պտուղ-բանջարեղենի բազայում ոստիկանությունը հայտնաբերել է ավտոմեքենա , որի մեջ եղել է մի քանի միլիոն ռուբլի, դանակներ, տրավմատիկ ատրճանակներ: Ոստիկանության բաժանմունք են տարվել 1200մարդ և ստուգվում է նրանց կապը կատարված հանցագործության հետ: Տարածքում աշխատում է օպերատիվ քննչական խումբը, բանջարեղենի պահեստը փակ է:
Ամեն տեղ հսկում են ոստիկանները, շարունակվում է մոսկվացի Եգոր Շչերբակովին սպանողի որոնումները: Հիշեցնենք, որ25-ամյա Շչերբակովին սպանել են Վոստրյակովյան կայարանում, հոկտեմբերի 10-ին, երբ նա ընկերուհուն ճանապարհում էր տուն: Մուտքի մոտ զույգին մոտեցել է անհայտ տղամարդ և վեճի ընթացքում դանակով հարվածել Շչերբակովին: Որոշ ԶԼՄ-ներ վկայակոչելով տեսանկարահանման սարքերի գրանցումները, հաղորդել են, որ մարդասպանը Միջին Ասիայից է կամ Կովկասից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն ժամանել է Իտալիա
Այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղիղ չվերթով մեկնեց Իտալիա, որտեղ վաղը` հոկտեմբերի 15-ին տեղի կունենա 2014 թ. աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումը Իտալիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Ինչպես Նեապոլից ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Էքսելսիոր» հյուրանոցում:
Այսօր երեկոյան` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին մարզում կանցկացնի Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեն բաց կլինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ «Սան Պաոլո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Եվրոպան պատասխան կտա անցյալի մեղքերի համար
Կարիբյան ավազանի 14 երկիր հայտարարել է, որ Ֆրանսիայի, Նիդեռլանդների ու Մեծ Բրիտանիայի քաղաքական ղեկավարությունը պետք է իր նախորդների անօրինական գործողությունների համար պատասխան տա: Մասնավորապես, Կարիբյան պետությունների ներկայացուցիչները կարծում են, որ հիշյալ պետությունները պետք է բազմամիլիոնանոց փոխհատուցում վճարեն իրենց քաղաքացիներին ստրուկների վերածելու համար: Նրանց կարծիքով, ստրկությունն է իրենց տարածաշրջանը մատնել անհաղթահարելի աղքատության:
Պահանջներ են ներկայացրել Կարիբյան համագործակցության 12 երկրներ (նախկին բրիտանական գաղութներ), որոնց ձեռնարկը որոշել են պաշտպանել Հաիթին (նախկինում ֆրանսիական գաղութ) և Սուրինամը (Նիդեռլանդների նախկին գաղութ): Նրանց հետաքրքրությունները պաշտպանելու է «Leigh Day» իրավաբանական ընկերությունը, որը ավելի վաղ կարողացել է անցած դարի 50-ականներին բրիտանական կառավարության գաղութացման զոհ քենիացիների համար փոխհատուցման հասնել:
Յասեր Արաֆաթի մահվան իսկական պատճառը պարզել են
2004-ի նոյեմբերի 11-ին մահացած Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի մահից գրեթե 10 տարի անց շվեյցարացի գիտնականները հրապարակել են քաղաքական գործչի դիահերձման արդյունքները: Արաֆաթի մահվան մանրամասների հետաքննությունն սկսվել էր դեռևս անցած տարի, երբ “Ալ Ջազիրա” հեռուստաընկերությունը հայտնեց, որ նրա անձնական իրերի, մեզի , արյան ու քրտինքի մեջ ռադիոակտիվ նյութի հետքեր են հայտնաբերվել: Իսկույն իսլամական աշխարհում սկանդալ բորբոքվեց: Ամենահավանականը ԶԼՄ-ները դիտարկում էին պոլոնիում-210-ի առկայությունը:
Բոլորովին վերջերս շվեյցարացի գիտնականները հաստատեցին այդ ենթադրությունը: Հրապարակված տվյալների համաձայն, Արաֆաթի օրգանիզմում ռադիոակտիվ նյութի պարունակությունը մոտ է բարձր համարվելուն: Թե ինչպես տվյալ տեղեկությունը կազդի Մերձավոր Արևելքի քաղաքական իրադրության վրա, դժվար է առայժմ ենթադրել:
Յասեր Արաֆաթը մահացավ 2004-ին, Փարիզի մոտ գտնվող հոսպիտալում: Ավելի վաղ Պաղեստինի ներկայացուցիչները բազմիցս մեղադրել են Իսրայելին իրենց առաջնորդի մահվան մեջ, սակայն Իսրայելի իշխանություններն այդ մեղադրանքները հերքել են: Յասեր Արաֆաթի մարմինն արտաշիրմել են 2012-ին` հետազոտելու նպատակով:
Սաֆար Աբիևը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը խոսել է ԵԱՀԿ “բացասական դերակատարման մասին”
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հանդիպել է Ադրբեջանում ԱՄՆ դեպսան Ռիչարդ Մորնինգսթարի հետ, հաղորդում է “Կոնտակտ” կայքը: Պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրության համաձայն՝ քննակվել են երկկողմ հարցեր:
Աբիևը նշել է, որ Կոնգրեսի Ազատության ակտի 907-րդ հոդվածի շտկումները կասեցնող դերակատարում ունեն և ներկայում “թիրախի տակ են պահում Ադրբեջանը”: Այնուհետև Աբիևը դեպանի հետ զրուցել է ընտրությունների և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի “կողմնակալ դերի” մասին: Նա նաև ոչ օբյեկտիվ է գնահատել ԱՄՆ Պետդեպի` ընտրություններին տրված գնահատականը և այս առիթով իր մտահոգությունն է հայտնել:
Աբիևը դեսպանի հետ զրույցի ժամանակ անդրադրձել է նաև Հայաստանի 2008թ. նախագահական ընտրություններին՝ զուգահեռներ տանելով Ադրբեջանի հոկտեմբերի 9-ի ընտրությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ ԵԱՀԿ գնահատականների միջև: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Մորնինգսթարը նշել է 907-րդ հոդվածի վերանայման անհրաժշետության մասին: Ինչ վերաբերում է ընտրություններին, Մորնինգսթարը, ըստ հաղորդագրության, ասել է, որ ընտրություններն անցյալում են և հաղթողը Իլհամ Ալիևն է:
Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 505 դատապարտյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 43 դատապարտյալ:
«Նուբարաշեն» ՔԿՀ –ից ազատ է արձակվել 4, «Արթիկ» ՔԿՀ –ից` 1, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 26, «Կոշ» ՔԿՀ – ից`2, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ –ից` 6, «Վանաձոր» ՔԿՀ –ից` 1, «Աբովյան» ՔԿՀ – -ից`1 (կին դատապարտյալ) , «Հրազդան» ՔԿՀ –ից` 2 դատապարտյալ:
Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 505 դատապարտյալ:
Արդարադատության նախարարությունը չպետք է միջամտի փաստաբանների անկախ գործունեությանը. Օմբուդսմեն
Փաստաբանները դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից մշակված օրենքի նախագծից, ըստ որի նրանց վրա դրվում է հավելյալ տուրքի վճարման պարտավորություն: Նույն օրենքի նախագիծը Պաշտպանին կարծիքի էր ուղարկվել նաև ՀՀ Արդարադատության նախարարության կողմից:
Ուսումնասիրելով օրենքի նախագիծը՝ պաշտպանը պարզեց, որ առաջին հերթին խնդրահարույց է այն, որ Արդարադատության նախարարությունը միջամտում է փաստաբանների անկախ գործունեությանը՝ իր վրա վերցնելով փաստաբանների գրանցամատյանի վարման գործառույթը, ինչի համար նաև գանձում է հավելյալ տուրք:
Բացի այդ, ընդունելի չէ այն հիմնավորումը, որ փաստաբաններից գանձվող տուրքը նախատեսվում է ուղղել Հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, քանի որ այդ գրասենյակի պահպանումը հանդիսանում է պետության պոզիտիվ պարտականությունը:
Ուստի ելնելով վերոգրյալից` Պաշտպանը առաջարկել է նախարարին վերանայել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը և պատշաճ կերպով շահագրգիռ անձանց հետ քննարկելուց հետո միայն դնել համապատասխան շրջանառության մեջ՝ հաշվի առնելով մեր կողմից նշված դիտողությունները:
Ոստիկանները գիշեր-ցերեկ ապահովում են Զարուհի Փոստանջյանի անվտանգությունը
Արդեն երկու օր է՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բնակարանի մոտ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ոստիկանության պարեկային ծառայության ոստիկանները: Վերջիններս ուղեկցում են պատգամավորին նաև նրա տեղաշարժման ժամանակ:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը դիմել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին իր եւ իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Բանն այն է, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Սյունյաց արծիվներ» հ/կ նախագահ Խաչիկ Ասրյանը հոկտեմբերի 10-ին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել ոչ թե Ժաննա դ՝ Արկի, այլ Ռամիլ Սաֆարովի պես:
Այդ հայտարարությունը պատգամավորին հիմք էր տվել մտավախություն ունենալու, որ Ասրյանն ու իր համախոհները, իր նկատմամբ ատելությամբ լցված, կարող են փորձել հաշվեհարդար տեսնել իր հետ:
Անտառից 7 ծառ է հատել
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Ջրառատ գյուղից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ռոմիկ Ղ.-ին և 1986 թ. ծնված Ալբերտ Ս.-ին: Վերջինիս վարած «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 7 ծառ: Ռոմիկ Ղ.-ն հայտնել է, որ ծառերը, «Գևորգ Չաուշ» կոչվող անտառամասից, ձեռքի սղոցով հատել է ինքը:
Նշանակվել է փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Գրավախաղերի կազմակերպիչներն հավանական են համարում Իտալիայի ֆուտբոլի հավաքականի Հայաստանի թիմին հաղթելու հնարավորությունները
Հոկտեմբերի 15-ին Նեապոլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի Իտալիայի ներկայացուցիչների հետ: Մեր երկրի ընտրանին B խմբում է և կմրցի առաջատարի, արդեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրն ապահոված Իտալիայի թիմի հետ:
Գրավախաղերի կազմակերպիչները հաղթանակի հասնելու ավելի մեծ հնարավորություններ են տալիս տանտերերի հավաքականին:
Իտալիայի թիմի հաղթանակի համար սահմանվել է 1,3 գործակիցը: Ոչ-ոքին գնահատվում է 5 գործակցով: Հայաստանի հավաքականի հաղթանակն ունի 11 գործակիցը:
Վաղը Իտալիա-Հայաստան մրցամարտը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:
2004-ին տարադրամի փոխանակման կետից ավազակությամբ 7 միլիոն հափշտակողներից մեկը օրերս հայտնաբերվեց Բաթումիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վանաձորում 15-ամյա երիտասարդի են սպանել
Հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Երևան քաղաքի բնակիչ, 1998 թ. ծնված Դավիթ Հովակիմյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:Ահաբեկչության հետևանքով 20 սիրիացի զոհվել է, 90-ը` վիրավորվել
Այսօր սիրիական Դերկուշա քաղաքի շուկայում մահապարտը գործի է դրել պայթուցիչով լցոնված ավտոմեքենան` սպանելով 20-60 մարդու: Տուժածների թիվը մոտ 90 է:
Պայթյունի համար պատախանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել: Իդլիբ ավանում գտնվող քաղաքը Թուրքիայի սահմանից ոչ հեռու է գտնվում:
Նախօրեին ահաբեկիչները երկու ականապատված ավտոմեքենա էին պայթեցրել Դամասկոսի կենտրոնում:Մահապարտներն իրենց պայթեցրել էին հեռուստակենտրոնի մոտ, զոհեր չկան:
