Ադրբեջանում երիտասարդները բողոքել են իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու համար

1 (2)Փետրվարի 4-ին “Դալգա” երիտասարդական կազմակերպության ակտիվիստների մի խումբ ֆլեշմոբ է կազմակերպել Երիտասարդության և սպորտի նախարարության վարչական շենքի առջև:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, երիտասարդ ակտիվիստներն այդ կերպ իրենց բողոքն են արտահայտել քաղաքական և կրոնական հայացքների համար երիտասարդների նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու դեմ: Երիտասարդները հանդես են եկել “Մենք Ուգանդայի քաղաքացիներ չենք”, “Մենք Ջիբութիի քաղաքացիներ ենք” կարգախոսով, ազգային դրոշներով:

Նախարարության ներկայացուցիչները հրաժարվել են հանդիպել պիկետի մասնակիցների հետ:

Անկախ

Ուկրաինայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 12 մարդ է զոհվել

train-crash-ukraineՈւկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ երեքշաբթի օրն Ուկրաինայի Վայրի գյուղի մոտակայքում՝ երկաթգծի խաչմերուկում գնացքի և միկրոավտոբուսի բախումից մահացել է 12 և վիրավորվել հինգ մարդ:

Վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի սահմանից 25 կմ հարավ ընկած գյուղի մոտակայքում:

Վթարի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնում: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը վթարի կապակցությամբ հետաքննություն է սկսել:

Անկախ

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ

Սերժ Սարգսյան   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Փայլուն ակադեմիական կրթությունը, երկրորդ աշխարհամարտում անցկացրած չորս տարիները Ձեզ դարձրել են մեր կերպարվեստի ամենահետաքրքիր ներկայացուցիչներից մեկը, ում համար թանկ է մարդկային յուրաքանչյուր կյանք և ով չի դադարում հիանալ ու հիացնել բնության հրաշք պատկերներով:

Հոբելյանական տարեդարձի առթիվ մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 Անկախ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի թիմ գտնելու որոնումները շարունակվում են

լհ18060Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը դեռևս չի կորցրել թիմ գտնելու հույսը: Նա արդեն փորձաշրջան է անցել  ղազախական «Ակտոբե» և «Իրտիշ» թիմերում, այժմ էլ փորձաշրջան է անցնում չեխական «Պրիբրամ» ակումբում:

24-ամյա ֆուտբոլիստը  վերջինիս կազմում մասնակցել է «Պոդբեսկիջե» թիմի հետ ստուգողական հանդիպմանը: Հայ  խաղացողը «Պրիբրամի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 60-րդ րոպեին:

«Պրիբրամը» պարտվել է 1:3 հաշվով:

Անկախ

Սիրիայում ևս 3 ադրբեջանցի զինյալ է սպանվել

2 (2)Սիրիայում ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվող Ադրբեջանի ևս 3 քաղաքացի զինյալ  է սպանվել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, տեղեկությունը տարածել են մոջահեդների կայքերը։

Ըստ կայքի՝ նրանք եղել են նախագահ Բաշար ալ Ասադի դեմ կռվող ահաբեկչական համարվող “Ալ Նուսրայի ճակատ” խմբավորման կազմում և սպանվել են կառավարական ուժերի կողմից։

Նրանցից երկուսի անունը հայտնի չէ, միայն հաղորդվում է, որ նրանցից մեկի անունն Ուրֆան է։ Վերջինիս եղբայրը սպանվել է Աֆղանստանում՝ մի քանի տարի առաջ։

Նշենք, որ Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ մեկնել են այնտեղ և սկսել են կռվել տարբեր ծայրահեղական խմբավորումների շարքերում։

Անկախ

Ռոբերտ Նազարյանը խորհրդարան է եկել պատասխաններով զինված

arm136988904079Խորհրդարանում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիրը, որը ներկայացնում է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Տարվա անելիքները ներկայացնելուց հետո պատգամավորները հերթագրվեցին Նազարյանին հարցերով դիմելու համար: Առաջինը հասցրել էր հերթագրվել ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա Ռոբերտ Նազարյանից հետաաքրքրվեց, թե աշխարհում կա՞ որևէ այլ երկիր, որտեղ ներկրված գազի գինը սպառողներին է հասնում կրկնակի գնով, ինչպես Հայաստանում է:

Ռոբերտ Նազարյանը, որը կարծես սպասում էր այդ հարցին և իր մոտ գրավոր ուներ հարցի պատասխանները, նախ հայտարարեց, որ Հայաստանում գազի գնագոյացման մեթոդները համպատասխանում են աշխարհի լավագույն փորձին. «Երբ խոսում ենք մեր սպառողների մասին, միշտ վերցնում ենք բնակչությանը, իսկ մյուսներին` մոռանում,-ասաց Նազարյանը,- մասնավորապես գազի համակարգում ունենք երկու սպառողական խումբ` մինչև 10 000 խմ գազ սպառողներ և 10 000-ից ավելի սպառող բաժանորդներ»:

Ըստ Նազարյանի` պետք է դիտարկել սպառողական երկրորդ խմբին, որին գազը հասնում է 278 դոլարով, և մարժան կազմում ընդամենը 30 դոլար: «Մեր մեթոդիկայում ամրագրված է, որ յուրաքանչյուր սպառողական խումբ պետք է սպառի իր ստեղծած ծախսերի համար: Բնակիչների համար ծախսերն ու ներդրումերը շատ ավելին են: Չնայած որ բնակիչները մատակարարված գազի ընդամենը 30 տոկոսն են սպառում, սակայն նրանց բաժին  է ընկնում ծախսերի 60 տոկոսը»:

Այնուհետև Ռոբերտ Նազարյանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին հիշեցրեց, որ երբ 1992 թվականին Էկոնոմիկայի նախարարն էր, ինքը նրանից շատ բան է սովորել` մասնավորապես այն, որ սուբսիդավորումը լավ բան է, բայց խաչաձև սուբսիդավորումը` ոչ. «Հավատարիմ մնալով այդ դասին` մենք խաչաձև սուբսիդավորումից փորձել ենք հեռու մնալ»,-ասաց Նազարյանը:

Ինչ վերաբերում է աշխարհի այլ երկրներում սպառողներին կրկնակի ավելի թանկ հասնող գազի գնի օրինակներին, ապա Ռոբերտ Նազարյանը դրանք ևս ուներ ձեռքի տակ, օրիանկ` Դանիան, Շվեդիան, Իտալիան…

Ցավոք, հայտարարվեց ընդմիջում, և Նազարյանի թվարկումը կիսատ մնաց:

 

Անկախ

 

 

Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը դուրս մնաց Ֆրանսիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության մրցաշարից

մտզ38795Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի թիմը` «Նանտը», Ֆրանսիայի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչում սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց ՊՍԺ-ին:

Հյուրերից երկու գոլի հեղինակ դարձավ Զլատան Իբրահիմովիչը, իսկ տանտերերից աչքի ընկավ Օլիվյե Վենյոն:

«Նանտը» դուրս մնաց գավաթային մրցաշարից:

Անկախ

Թիրախային մարզերի շուրջ 300 ընտանիքների համար սոցիալական աջակցության անհատական ծրագրեր են կազմակերպվել

միգրացիա (3)2011-ից սկսած ՀՀ կառավարության կողմից գերակա  ճանաչված խնդիրների շարքում ներգրավված է եղել սոցիալական ծառայությունների համակագի ներդրումը: Այսօր «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման» ծրագրի առաջին տարվա արդյունքների ամփոփոման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Աստղիկ Մինասյանը:

Խոսելով ծրագրի արդյունքներից՝ նա նշեց, որ ծրագիրն իրականացվում է չորս թիրախային մարզերում՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Շիրակում: Մարզերում գործող 20 սոցիալական ծառայությունների 50 աշխատողներ այս մեկ տարվա ընթացքում վերապատրաստվել են սոցիալական դեպքի վարում մասնագիտության գծով: Նրանց տրամադրվել են համապատասխան աշխատանքային պայմաններ և սարքավորումներ, աշխատանքներ են տարվել մասնավորապես միգրանտ ունեցող ընտանիքների հետ:

«Մենք ունենք ոչ լրիվ կազմով ընտանիքներ, որտեղ կան թե՛ միջանձնային հարաբերությունների, թե՛ սոցիալական, թե՛ բարոյական և թե՛ առողջական խնդիր և այլն: Ծրագրի շրջանակներում ձևավորվել է ընտանիքներին աջակցող միասնական ցանց, որտեղ ներգրավված են հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, միջգերատեսչություններ և այլ կառույցներ: Որքան առանձնահատուկ է կոնկրետ ընտանիքի խնդիրը, այնքան առանձնահատուկ է կոնկրետ համայնքի խնդիրը: Յուրաքանչյուր ընտանիքի պետք է օգնություն ցուցաբերվի իր աջակցող անհատական ցանցի միջոցով, յուրաքանչյուր համայնքի՝ իր աջակցող անհատական ցանցի միջոցով: Արդեն 1500 ընտանիք ուսումնասիրվել է, 1000-ը առանձնացվել է, շուրջ 700-ի կարիքները մանրամասն գնահատվել են և շուրջ 300-ի համար անհատական ծրագրեր են կազմակերպվել»,- ասաց Աստղիկ Մինասյանը՝ հավելելով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն իսկ  մշակել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որն այժմ գտնվում է Ազգային ժողովում:

Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմն ուղևորվեց Պորտուգալիա

ՅուՄԱՕ34100Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», ուղևորվեց Պորտուգալիա: Մոսկովյան ակումբը երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի: Այն կշարունակվի մինչև փետրվարի 16-ը:

Հավաքին կմասնակցեն 27 ֆուտբոլիստներ: Նրանց թվում են նաև Մովսիսյանը, Օզբիլիսը:

«Սպարտակը» կանցկացնի ստուգողական չորս խաղ:

Թիմը  փետրվարի 9-ին կմրցի իսլանդական «Հաֆնաֆյորդուրի», փետրվարի 11-ին` դանիական «Միդտյուլանի», փետրվարի 13-ին` դանիական «Կոպենհագենի», փետրվարի 15-ին՝ շվեդական «Հելսինգբորգի» հետ:

Անկախ

 

Վերակառուցվում է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը

Stepanakert Sayat-Nova College_01Հիմնադրամի Բարերար անդամ մոսկվաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանի հովանավորությամբ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ վերակառուցվում է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը:

1925 քմ. ընդհանուր մակերեսով շենքն ուժեղացվել է եւ արտաքինից երեսպատվել մարմարե սալիկներով: Շենքը, ներառյալ տանիքը, վերահատակագծվել է, ինչի արդյունքում խորհրդային շրջանում կառուցված այս գեղեցիկ ընդարձակ կառույցն ամիսներ անց կդառնա արդի պահանջներին համապատասխան կրթական հաստատություն` լուսավոր աստիճանավանդակներով, հարմարավետ հանդիսությունների դահլիճով եւ համապատասխան ձայնամեկուսացում ունեցող դասասենյակներով:

Հիշեցնենք, որ Արմեն Շախազիզյանի հովանավորությամբ վերջին երեք տարիների ընթացքում հիմնանորոգվել է Ստեփանակերտի տուն-ինտերնատը: Բարերարը ներդրումներ է կատարել նաեւ Արցախի ջրամատակարարման համակարգում:

Հայաստան համահայկական հիմնադրամ

Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում կվերականգնվեն 35 հետկար անտառածածկ տարածքներ

նիստՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Ներկայացվել և ի գիտություն են ընդունվել հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության և 2013 թվականի ֆինանսական հաշվետվությունները:
Այնուհետև ներկայացվել են հիմնադրամի կողմից 2014 թվականին իրականացվելիք ծրագրերը: Մասնավորապես, նախատեսվում է ընթացիկ տարում Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ընդհանուր առմամբ, 35 հետկար տարածքներում իրականացնել անտառվերականգնողական աշխատանքներ: Կոտայքի մարզում շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածքներում էլ կիրականացվեն սանիտարական ձևավորման աշխատանքներ:
Մարզերում անտառների վերականագնման ծրագրերը կշարունակվեն նաև 2015 թվականին:
Միաժամանակ, 2014-ին նախատեսվում է ավարտին հասցնել Երևանի անտառտնտեսության «Էրեբունի անտառպետության» 51 հեկտար տարածքում անտառապատման ծրագիրը: Այն իրականացվում է նոր տեխնոլոգիայով, որը թույլ կտա խուսափել հնարավոր սողանքներից: Նախորդ տարի տարածքում իրականացվել են ջրագծի և ցանկապատի կառուցման աշխատանքներ:

Անկախ 

Վերջ անարդար քաղաքականությանը. բողոքի ակցիա ԱԳՆ դիմաց (լուսանկարներ)

MHM84974Երևանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց ընդունել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նույն ժամանակ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան երիտասարդական միության ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել ԱԳՆ դիմաց` կոչ անելով ՄԽ համանախագահներին իրավաչափ գնահատական տալ Ադրբեջանի քայլերին:

Զենք-զինամթերք` ոստիկանության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների շնորհիվ

զենքՈստիկանության Մարտունու բաժնի ծառայողների   բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 3-ին, ժամը 10.00-ին, 1961 թ. ծնված  Եղիշե Բ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի  երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր  վարչության Կոտայքի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 3-ին, ժամը 09.30-ին, 1948 թ. ծնված Իվան Դ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» և «Ֆ-1» տիպի 1-ական նռնակ` պայթուցիչներով,  սվին դանակ` ջնջված համարով և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 485 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 3-ին, ժամը 11.35-ին, 1988 թ. ծնված Խաչատուր Խ.-ն կամավոր հանձնել է   16 մմ տրամաչափի  մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 3-ին, ժամը 17.15-ին, 1987 թ. ծնված  Գարիկ Զ.-ն կամավոր հանձնել է   օդամղիչ հրացան` ձևափոխված 5.6 մմ տրամաչափի մարտական զենքի, 5.6 մմ տրամաչափի  10 փամփուշտ և «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 3-ին, ժամը 10.15-ին, 1978 թ. ծնված Աշոտ Ա.-ն կամավոր հանձնել է   «ԻԺ»  տիպի 16 մմ տրամաչափի  մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների   բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 3-ին, ժամը 17.15-ին, 1968 թ. ծնված Ալվարդ Ճ.-ն կամավոր հանձնել է մեկական «Ֆ1»  տիպի և ինքնաշեն նռնակներ` առանց պայթուցիչների և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30  փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 3-ին, ժամը 11.15-ին, 1969 թ. ծնված Սամվել Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի  30   և 7,62 մմ տրամաչափի   23 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 3-ին, ժամը 13.30-ին, 1963 թ. ծնված Հմայակ Պ.-ն  կամավոր հանձնել է  «ՏՕԶ»  տիպի ակոսավոր մեկփողանի հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 3-ին, ժամը 18.00-ին, 1967 թ. ծնված Աշոտ Ա.-ն կամավոր հանձնել է  16 մմ տրամաչափի երկփողանի ողարկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 

ԱԺ մեծամասնությունը չցանկացավ բացահայտել գազի գաղտնիքը, իրենք գիտեն` ինչ են անում

5966AA1B-983B-49C4-A1C9-10CDD65FD16C_mw1024_n_sԱԺ նիստը սկսվելուն պես քվեարկության դրվեց խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Ժառանգություն) նախաձեռնությամբ գազի պարտքի առաջացման և գազի գնագոյացման խնդիրները բացահայտելու նպատակով ԱԺ հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Մինչ այդ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` կոչ անելով մեծամասնությանը կողմ քվեարկել իրենց առաջարկին և միասին պարզել այս գործարքի հիմքերն ու պատճառները. “Երկու օր շարունակ քննարկվում է այս հարցը, որովհետև հասարակական լուրջ հնչեղցություն ունի: Ցավոք, հիմանկան հարցադրումները, թե ինչպես է գոյացել 300 միլիոն դոլար պարտքը և ինչպես է գոյացել սպառողին հասնող 380 դոլարին համարժեք գինը, մնացին առանց պարզաբանումների: Դեմ քվերակելով այս նախագծին` դուք ուղղակիորեն և անուղղակիորեն պատասխանատվություն եք վերցնում ձեզ վրա` թաքցնելու այս մութ գործարքը”,-ասաց նա:

Այնուհետև նույն կոչով մեծամասնությանը դիմեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը. “Սա հնարավորւթյուն է ՀՀ կառաավարությանը, գործող իշխանությունների ցույց տալու, որ պետականության նկատմամբ պետք է վերաբերվել պատշաճ”:

Ընդդիմադիրներին արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. “Հիմնականում զազրախոսություն, հանցանքի մեջ մեղադրանքներ, առավել ևս հիմա էլ սկսել են մեր փոխարեն մտածել: Մենք գիտենք, թե ինչ ենք անում: Կոչ եմ անում դեմ քվերակել”,-իր ոճի մեջ մնալով` հայտարարեց նա:

Նախագիծը դրվեց քվեարկության և 44 կողմ, 58 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությանմբ չընդունվեց:

Հիշեցնենք, որ քառօրյայի նախորդ երկու օրերին ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները փորձում էին համոզել մեծամասնությանը` ընդունել հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը և միասին հասկանալ երեք պարզ հարցի պատասխան, որը իսկական հանելուկի է վերածել գազի շուրջ ստեղծված իրավիճակը:

Անկախ

Դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հետաքննություն է կատարվում

ՀՀ-ոստիկանություն2Փետրվարի 4-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1957 թ. ծնված Հրաչյա Գ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 14.05-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներից մեկը` 1999 թ. ծնված Շ. Հ.-ն, զինպատրաստության դասասենյակում աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին և պատճառել վնասվածք:
Նույն օրը, ժամը 21.30-ին, Շ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի ռազմագիտության դասարանում զինղեկ Հրաչյա Գ.-ն ձեռքով երկու անգամ հարվածել է իր կրծքավանդակին և պատճառել ֆիզիկական ցավ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Ա. Աշոտյան. «Գիտական աստիճանաշնորհման համակարգը գնում է խստացման »

կգնԿրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհդի նիստ,  որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Ծրագրի խորհրդում ներգրավված երիտասարդ գիտնականները նախարարին են ներկայացրել նոր առաջարկներ՝  գիտական դրամաշնորհների մրցույթներում նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ: Մասնավորապես երիտասարդ գիտնականներն առաջարկ են ներկայացրել մրցութային հայտերի մեջ գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերման, ինչպես նաև  գիտական գրքերի հրատարակության պահանջ դնել: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ առաջարկն ընդունելի է որպես գիտական ծրագրի բաղադրիչ և իրականացման տարբերակները պետք է մշակվեն ՝հաշվի առնելով օրենսդրության պահանջները: Արմեն Աշոտյանը հանձնարարել է՝ գիտական գրքերի հրատարակման մրցույթներում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ անպայման ներառել նաև Հայոց ցեղասպանության  մասին գիտական ուսումնասիրություններ: Կարևորվել է  նաև գիտական խմբերի միջև համագործակցության խթանման նպատակով  համատեղ ծրագրային մրցույթների կազմակերպումը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտական համաժողովների մասնակցությանը, ցիտման բարձր ինդեքս ունեցող միջազգային գիտական ամսագրերում տպագրմանն ու ԵԳԱԾ կայքի զարգացմանն առնչվող հարցերի:
ՀՀ ԿԳ նախարար   Ա. Աշոտյանը խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է երիտասարդ գիտնականերին, որ նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն այժմ սկսել է գիտական աստիճանաշնորհման կարգի փոփոխության գործընթաց և ակնկալում է նաև ծրագրի շահառուների առաջարկություններն ու դիտողությունները:
“Մենք հիմա սկսում ենք գիտական աստիճանաշնորհման համակարգի փոփոխություններ և խնդրում եմ ուղարկել Ձեր առաջարկություններն ու դիտողությունները՝ գործող կարգի վերաբերյալ: Մեր քաղաքականությունը միտված է գիտական աստիճանաշնորհման  համակարգը տանել դեպի խստացում, միաժամանակ հստակեցնել թեկնածուական և դոկտորական աշխատանքների պահանջները, որպեսզի մասնագիտական խորհուրդները և ԲՈՀ-ը հանդես գան ավելի շատ որպես “օպերացիոն”, քան որոշում կայացնող մարմիններ: Որակի չափանիշները պետք է փորձենք դնել անկախ մարմինների վրա, որոնց գնահատականը պետք է լինի չափելի: Այն ասպիրանտը, ով կունենա թեկնածու դառնալու ցանկություն, գալով խորհուրդ, պետք է հստակ ապահովի սահմանված պահանջները և անցնի  այնպիսի ճանապարհ, որպեսզի որևէ մեկի մտքով   անգամ չանցնի վիճարկել գիտական աշխատանքի որակը”,- դիմելով ներկաներին ասել է նախարար Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ խստացվել են նաև ԲՈՀ-ի ցանկում ներառվող գիտական ամսագրերի համար սահմանված չափանիշները:

Անկախ

Ամփոփվեցին «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման» ծրագրի առաջին տարվա արդյունքները

յունիսեֆ-ԵՄԱյսօր ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունում Հայաստանում եվրամիության պատվիրակությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ամփոփեցին «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացումը և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացումը» եռամյա ծրագրի առաջին փուլի արդյունքները:

Ծրագրի համակարգող Վարյա Մերուժանյանն ամփոփելով ծրագրի առաջին տարվա արդյունքները՝ նշեց, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի նվազեցնել Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի աշխատանքային միգրանտների և նրանց համայնքների սոցիալական խոցելիությունը՝ հասցեական սոցիալական ծառայություններ մատուցելով, ինչպես նաև միգրանտների ֆինանսական ու մտավոր ռեսուրսների արդյունավետ կիրառման միջոցով նպաստել համայնքների զարգացմանը:

«Ծրագրի իրականացման առաջին տարում չորս թիրախային մարզերում 50 դեպք վարողներ ստացել են համապատասխան ռեսուրսներ՝ միգրանտների կարիքները բացահայտելու, գնահատելու և դրանց արձագանքելու համար: Արդյունքում, մոտ 1000 միգրանտ ընտանիք ընդգրկվել է դեպքի վարման աշխատանքներում: Մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների 80 ներկայացուցիչներ ստացել են անհրաժեշտ կարողություներ 10 համայնքային և միջհամայնքային սոցիալական ծրագրեր մշակելու և իրականացնելու համար: Այս տարի նախատեսվում է չորս թիրախային մարզերի 190 բժիշկների և 380 միգրանտների ընտանիքների համար անցկացնել խնամք կազմակեպելու դասընթացներ, ինչպես նաև կազմակերպել հանրային իրազեկման արշավներ: Բացի այդ, թիրախային մարզերում կստեղծվեն 4 մարզային կենտրոններ, որոնք կաշխատեն զարգացնել և ամրապնդել համայնքների և Սփյուռքի կազմակերպությունների հետ կապը՝ նպաստելով թիրախային մարզերի զարգացմանը»,- ասաց Վարյա Մերուժանյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետա Արենսը իր ելույթում նշեց, որ ՄԱԿ-ն ամենաբարձր մակարդակով համագործակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ: «Հարց է առաջանում, ի՞նչ ընդհանրություն ունի «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման ծրագիրը» ՄԱԿ-ի այն գործակալության հետ, որը մանկական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ է գործունեություն ծավալում: Իրականում, այս ծրագիրն ուղիղ կապ ունի երեխաների հետ: Եթե ծրագրի շրջանակներում անհատական սոցիալական աջակցության ծրագրեր մշակվեն սոցիալապես անապահով ընտանքիների համար և իրագործվեն, կլուծվեն նաև այդ ընտանիքների երեխաների սոցիալական խնդիրները»,- ասաց Հենրիետա Արենսը:

Հիշեցնենք, որ մոտ 1 մլն արժողությամբ եռամյա ծրագիրն իրականացվում է 2012-ի դեկտեմբերի 21-ից և կավարտվի 2015-ի դեկտեմբերի 25-ին:

Հեպատիտ C- ի արագ բուժման միջոց են գտել

1391478446_shutterstock_99236342Լոնդոնի համալսարանում բրիտանացի գիտնականները  հեպատիտ C- ի բուժման նոր հաբեր են ստացել, որոնց օգնությամբ հիվանդությունը կարելի է բբուժել ընդամենը 3 ամսում:

Նոր դեղամիջոցի անունը “Սովալդի” է: Առաջին անգամ դրա մասին հասարակայունթյունն իմացավ 2013-ին: Մինչ օրս բազմակողմանի փորձարկումներ են արվել: Դրանցում առկա ինտերֆերոնն օգնում է հիվանդությունից կարճ ժամկետում ազատվել: Բուժվածների թիվը շուրջ 90% է: Բուժման միջին տևողությունը 6 ամիս է, արդյունավետությունը` 60-70%: Ընդգծված կողմնակի ազդեցություններ չունի:

Անկախ

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում սաստիկ բուք է

 բուք, ցածր տեսանելիությունՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Կապանի, Նոյեմբերյանի, Գորիս–Կապան ավտոճանապարհներին, ինչպես նաև Տավուշի (Բերդ – Ճամբարակ) ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում սաստիկ բուք է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

ՀՀտրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Մարդկային ճակատագրեր՝ տնակային ավաններում

գյումրիԳյումրու վաղուց շարքից դուրս եկած և ապրելու համար այլևս ոչ պիտանի դարձած վագոն-տնակներում կյանքն անօթևան ընտանքների համար մի իսկական գոյապայքարի է վերածվում հատկապես Շիրակին բնորոշ ցրտաշունչ ձմռան ամիսներին:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները երկրորդ տարին է՝ տնակային ավաններում, սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին ձմռան ամիսներին ցուցաբերում է հիմնականում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների աջակցությամբ ձեռք բերված օգնություն՝ վառելափայտ, հագուստ և սնունդ: Ցավոք, տնակային ավաններում հաճախակի ենք հանդիպում նաև ծնողազուրկ ու հիմնականում տարեց տատ ու պապերի խնամքի ներքո բնակվող երեխաների:
Ներկայացվող տեսանութը ևս իր 13-ամյա թոռնուհու հետ սոցիալական ծանր պայմաններում բնակվող, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող տարեց կնոջ ապրելակերպի ու «Շիրակ կենտրոնի» կողմից նրանց ցուցաբերած աջակցության մասին է: