Որո՞նք են պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու դեպքերը

քկհՆշված իրավահարաբերությունը կարգավորվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածով: Այսպես, պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես՝

1) բաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը,
բ) դիտավորությամբ ոչ մեծ կամ միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
գ) առանձնապես ծանր հանցագործության համար մինչև տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված կամ ռեցիդիվի կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
դ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն երկու երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո,
2) կիսաբաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) ռեցիդիվի դեպքում՝ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
բ) վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար մինչև տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
գ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
դ) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն քսանհինգ տարին կրելուց հետո,
3) կիսափակ ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
բ) ցմահ ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Օլիմպիական չեմպիոնը խեղդել է որդուն ու ցած նետվել կամրջից

o_902835Գերմանիայում սպորտային գիմնաստիկայի չեմպիոն, 49- ամյա  Յուրգեն Բրյումերը խեղդել է իր 15-ամյա  հաշմանդամ որդուն, ապա ցավ նետվել կամրջից: Տղայի դին հայտնաբերվել է 1988-ի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տանը: Դիակի կողքին ոստիկանները հայտնաբերել են գրություն, որի բովանդակությունը չի հրապարակվում:

Պատանի Սայմոն Բրյումերը հաշմանդամ էր դարձել 2006-ին.վրաերթի հետևանքով.լուրջ վնասվել էր գլուխն ու ողնաշարը: Տղան նույնիսկ խոսել չէր կարողանում: Հետաքննության վարկածի համաձայն, Բրյումերը խեղդել է տղային, ապա սեփական ավտոմեքենայով Շտուտգարդի  55-մետրանոց կամրջից նետվել:

Դատարկ ավտոմեքենան նկատել են վարորդներն ու ոստիկանություն կանչել, որոնք էլ կամրջի տակ հայտնաբերել են լեգենդար սպորտսմենի դին: Նրա ընկերները ցնցվել են կատարվածով: Նրանց խոսքով, նախկին չեմպիոնը շատ հոգատար էր որդու հանդեպ ու շատ էր սիրում նրան:

Բրյումերը 1980-ականներին համարվում էր երկրի լավագույն գիմնաստներից մեկը: 1988-ին մասնակցել էր Սեուլում կայացած Օլիմպիադային, իսկ 1997-ից գլխավորում էր սպորտային բժշկության սեփական կլինիկան:

Անկախ

Ուգանդայի գեյերին ցմահ բանտարկություն է սպառնում

o_780727Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեվենին ստորագրել է պատմության մեջ համասեռամոլության դեմ  ամենադաժան օրենքը: Այսուհետ  տղամարդ գայթակղելու համար 14 տարուց մինչև զմահ ազատազրկում է սպառնում:

Պաշտոնյաներն օրենքի ստորագրումը ծափահարությամբ են ընդունել: Նոր կանոնների համաձայն, գեյերն ու լեսբուհիները, որոնց առաջին անգամ կբռնացնեն միասեռ  կապերում` կդատապարտվեն 14 տարվա ազատազրկման: Իսկ երկրորդ անգամ անչափահասների, հիվանդների կամ էլ տկար զուգընկերոջ հետ սեքսի համար բռնվածներն արդեն կդատապարտվեն ցմահ բանտարկության:

Ուգանդայի խորհրդարանը հավանության է արժանացրել այդ նախագիծը դեռևս անցած տարվա ձմռանը,  սակայն պետության ղեկավարը երկար ժամանակ չէր կողմնորոշվում` ստորագրել այն, թե ոչ, պատճառաբանելով, որ պետք է խորհրդակցի փորձագետների հետ:

Իսկ ԱՄՆ-ի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ տվյալ օրինագծի ընդունման պարագայում 2 երկրների միջև հարաբերությունները կտրուկ կվատանան:

Անկախ

ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինային 1 մլրդ դոլար պարտք տալ

27013044.417299.8605ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինային 1 մլրդ դոլար պարտք տալ, սակայն երկրին 35 մլրդ է հարկավոր: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները դիտարկում են Ուկրաինային մեկ մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու հնարավորությունը:

Գործակալությունը հստակեցրել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային ֆինանսական օգնություն կարող է տրամադրել առավելագույնը 1 մլրդ դոլարի չափով; Քերրին նշել է, որ առայժմ Ուկրաինային  ֆինանսական աջակցության հարցով ոչ մի որոշում չի եղել:

Նախօրեին Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավարությունը հայտարարեց, որ երկրին 35 մլրդ դոլար  ֆինանսական օգնություն է հարկավոր, ընդ որում, այդ գումարի գրեթե մեկ երրորդը պետք է առաջիկա 2 շաբաթվա ընթացքում, հակառակ պարագայում երկիրը չի կարողանա խուսափել դեֆոլտից:

Ռուսական իշխանությունները Ուկրաինային 15-մլն-անոց վարկ տրամադրելու երկրորդ փուլը հետաձգել է մինչև  նոր կառավարության ընտրություններն ու նրա ներկայացուցիչների հետ բանակցությունները: Մինչ այժմ Ռուսաստանն Ուկրաինային այդ գումարի մեկ հինգերորդ մասն է տրամադրել:

 Անկախ

Էկվադորի նախագահը նախարարներին խնդրել է պաշտոնաթող լինել

530e687e-a33d-61ae-a33d-61a1ddf2a3c8.photo.0Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան դիմել է իր նախարարների կաբինետին` լրիվ կազմով պաշտոնաթող լինելու խնդրանքով, երկրում տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքների ֆոնին, հաղորդում է news.rambler.ru-ն:

Նման որոշման պատճառ է դարձել կառավարող կուսակցության պարտությունը քաղաքապետի ընտրություններում, մասնավորապես, Գուայակիլեում ու Կիտոյում:”Մենք  կարծում ենք, որ կառավարոթյանը թթվածին է հարկավոր”,պատկերավոր իրավիճակը նկարագրել է Կորրեան:

Պետության ղեկավարը ափսոսանք է հայտնել կառավարող “Հպարտ ու անկախ հայենիքի դաշինք” կուսակցության` երկրի մայրաքաղաքի հսկողությունը կորցնելու համար: Կորրեայի խոսքով, Կիտոն է կարևորագույն կետը` պետության ղեկավարման տեսանկյունից:

Անկախ