Ադրբեջանի ռազմածովային ուժերի նորանշանակ հրամանատարը արդեն հեռացվել է պաշտոնից

1Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնակատար, ռազմածովային ուժերի շտաբի պետ, առաջին աստիճանի կապիտան Յունուս Մամեդովը պաշտոնաթող է արվել և տեղափոխվել է պաշտպանության նախարարություն,  հաղորդում է “Թուրան” գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ նրա փոխարեն հրամանատարի և շտաբի պետի պարտականությունները կկատարի երկրորդ աստիճանի կապիտան Շահին Մամեդովը:

2014թ.-ի մարտի 11-ին Ալիևը պաշտոնից ազատել էր հրամանատար փոխծովակալ Շահին Սուլթանովին, ռազմածովային ուժերի հրամանատար էր նշանակվել Յունուս Մամեդովը: Այս փոփոխությունների պատճառը չի նշվում:

Էստոնացի գիտնականը լեզուների գերարագ ուսուցման ծրագիր է մշակել

53397c3b-dff9-5999-dff9-5996bdcd8bd4.photo.0Ֆիզիկայի դոկտոր Մայթ Մյունթելը ստեղծել է մի ծրագիր, որն իսկույն ներդրողների վստահությունն է շահել, ովքեր 1 մլն եվրո են տրամադրել դրա զարգացման ու տարածման համար: Համակարգչային նոր ծրագիրը լավագույն ստարտափ է  ճանաչվել:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մյունթելն աշխատում էր միջուկային հետազոտությունների կենտրոնում ու, ֆրանսիացիների հետ աշխատելով, անհրաժեշտություն էր առաջացել սովորելու օտար լեզու: Նա ընդունված ձևով գրքեր ու ձայնագրություններ սերտել հրաժարվեց: Սակայն մշակեց  մի ծրագիր, ու արդեն 2 ամսից ազատ շփվում էր իր ֆրանսիացի գործընկերների հետ:

“Ես նպատակ էի դրել` առավելագույնս օպտիմալացնել լեզուներ սովորելու պրոցեսը: Իմ ծրագիրը չափում է գիտելիքների մակարդակն ու ուշադրությունը կենտրոնացնում գլխավորի վրա`  խնայելով  ոչ պիտանին ու արդեն սովորածը կրկնելու վրա ծախսվող ժամանակը”:

Նա նշել է, որ ժամանակակից հասարակության մեջ օտար լեզուների իմացության դերը շատ մեծ է: Սակայն, մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ դա երկար ու հոգնեցնող գործընթաց է ու դրա համար էլ հրաժարվում է այդ գաղափարից ու որպես հետևանք, կարիերա անելու հեռանկարից:

“Իմ ծրագիրը խնայում է և փողը, և ժամանակը”,-նշել է գիտնականը:

Անկախ

Նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Չեխիայի նորանշանակ դեսպանին

119.DM Manassarian received the Ambassador of Czech Republic 01.04.2014Մարտի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Տոմաշ Պերնիցկիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ փոխնախարար Մանասարյանը գոհունակություն հայտնեց հայ-չեխական հարաբերությունների ներկա մակարդակի կապակցությամբ, ինչի լավագույն վկայությունն է ՀՀ Նախագահի՝ Չեխիա կատարած պետական այցը և դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պերնիցկին վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկու երկրների համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին հայ-չեխական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ:

Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

ճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ   ապրիլի

1-ին՝ ժամը  09:30–ի  դրությամբ, բքի և  անբավարար տեսանելիության պատճառով փակ է  Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը:

Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից),  Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի միջպետական ավտոճանապարհի Գորիս – Սիսիան  ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մաքրման  և մշակման աշխատանքներ: 

ՀՀ  տրանսպորտի և կապի

        նախարարության լրատվական  ծառայություն

Անկախ

Վալսի ժամանակը.Ֆրանսիայի նոր վարչապետը

 

12847004

Ֆրանսիայի նար վարչապետի անունը Մանուել Վալս է: Նրա նշանակման մասին հայտնել է  Ֆրանսուա Օլանդը: Նախորդ վարչապետը` ԺաՄարկ Էյրոն Վալսի նշանակումից անմիջապես հետո պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել: Այդպիսի որոշման է նրան դրդել    մունիցիպալ ընտրությունների արդյունքները.սոցիալիստները պարտություն կրեցին` տեղը զիջելով «Միություն հանուն ժողովրդական շարժման»կուսակցությանը: Նման արդյունքներ քաղաքագտները կանխատեսել էին մի քանի ամիս առաջ: Նրանք կանխատեսել էին նաև կառավարության ղեկավարի հրաժարականը: Նախկին կաբինետում Մանուել Վալսը զբաղեցնում էր ՆԳ նախարարի աթոռը: Նա համարվում է այն սակավաթիվ սոցիալիստ քաղաքական գործիչներից, որոնք մասսայականություն են վայելում:

Անկախ

 

Սլովակիայի նախագահը հրաժարվել է աշխատավարձից

739

Հայրենիքին ծառայելու անշահախնդիր ու աննախադեպ օրինակ. Սլովակիայի նոր նախագահ Անդրեյ Կիսկան հրաժարվել է աշխատավարձից` պետական պաշտոնում գտնվելու ողջ ընթացքում:

Պետության ղեկավարը ստանում է  տարեկան 600 հազար եվրո, իսկ Կիսկայի տարեկան եկամուտը կազմում է 700 հազար եվրո:

Նա քաղաքականության մեջ նորելուկ է ու նախագահական հավակնությունները նրա մեջ գլուխ են բարձրացրել  2 տարի առաջ: Սակայն մինչ այդ արդեն նրան Սլովակիայում ճանաչում էին որպես ոչ առևտրային «Բարի Հրեշտակ» հիմնադրամի հիմնադիր, որը զբաղվում է քաղցկեղային հիվանդություններ ունեցող երեխաներով:

Իսկ պետության ղեկավար դարձավ անկուսակցական ձեռներեցն ու մարդասերը մարտի 29-ին: Նախընտրական քարոզարշավի համար նա սեփական միջոցներն է ներդրել: Իսկ ծախսերրը, նրա խոսքով, գերազանցել են նախագահական 5 տարվա աշխատավարձի չափը:

Անկախ

Ամերիկյան գործարանում գազի պահեստարան է պայթել

16-390x290

ԱՄՆ-ում գազավերամշաման  Williams Northwest Pipeline  գործարանում պայթյուն է եղել:

Գործարանը գտնվում է Վաշինգտոն նահանգի Պլիմութ քաղաքում: Պայթյունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել: Փրկարարները տարհանել են գործարանի աշխատակիցներին, տեղաբնակներին ու սովորողներին: Կատարվածի հետևանքով գործարանի մի աշխատակից է վիրավորվել: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առթիվ

սերժ սարգսյան

 Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Հարգելի՛ բարեկամներ,

Չեմ կասկածում, որ հայ և ասորի ժողովուրդների դարավոր հարևանությունը, բարեկամությունն ու մշակութային փոխներթափանցումները շարունակվելու են: Մենք փոխադարձաբար հարստացնելու և ուժեղացնելու ենք միմյանց:

Հաբ-Նիսանի տոնը, որ խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը, թող հայաստանաբնակ ասորիներին բերի ուրախություն և երջանկություն: Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ ձեռնարկների, նոր նվաճումների տարի:

Օրացույցի այս օրը

28– Այսօր Ծիծաղի օրն է: Որտեղից է ծագում այն` հստակ չէ: Մի վարկածի համաձայն, ի սկզբանե ապրիլի 1-ը նշվել է շատ երկրներում որպես գարնանային գիշերահավասարի ու Զատիկի օր, որն ուղեկցվել է հումորով ու կատակով: Այդ ավանդույթն ինչ որ տեղ կապվում  նաև  բնության հետ.մարդիկ բնության քմահաճույքներին աշխատել են հաճոյանալ կատակերով:

– Ապրիլի 1-ը նաև Թռչունների միջազգային օրն է: Այն հիմնադրվել է 1894-ին, ԱՄՆ-ում 3036ԶԼՄ-ների շնորհիվ շատ արագ մասսայական դարձավ, սկսեցին բոլոր նահանգներում նշել, ապա այն Եվրոպային փոխանցվեց:

Օրը պատահական չի ընտրվել.հենց այդ ժամանակ է, որ տաք երկրներից թռչունները վերադառնում են:

 

Հայաստանի տարբեր մարզերում ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

արգելափակումԱպրիլի 1-ին, ժամը 02.43-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան մերկասառուցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. վարորդը և երկու ուղևորները չեն կարողանում դուրս գալ ավտոմեքենայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հոնդա մակնիշի 63 GI 185 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ`  Բ. Հ.):

***

արգելափակումՄարտի 31-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 34 AP 095 պետհամարանիշի ավտոմեքենան` 3 ուղևորով (վարորդ` Ա. Գ.):

***
Մարտի 31-ին, ժամը 13.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղում ձնակույտում ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

արգելափակումՀրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ 2107 մակնիշի 35 UD 293 պետհամարանիշի (վարորդ` Ա. Մ.), ՎԱԶ 2107 35 VT 895 պետհամարանիշի  (վարորդ` Ք. Թ.) ավտոմեքենաները և Ռենո մակնիշի 82 RU 222 պետհամարանիշի (վարորդ` Ա. Ա.) քարշակը:

***

Մարտի 31-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշարձանի մոտակայքում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Տոյոտա պրադո մակնիշի 011 SNND 2 պետհամարանիշի ավտոմեքենան` 5 ուղևորով (վարորդ` Կ. Խ.):

***

Մարտի 31-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-8 ավտոճանապարհի Դիլիջան-Վանաձոր հատվածում (16-րդ կմ) «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2106 մակնիշի 33 TT 437 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.):

***

Մարտի 31-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ իր Երևանի Դավիթաշեն թաղամասում «Լեքսուս» մակնիշի 22 QQ 272 պետհամարնիշի ավտոմեքենայի առջևի անիվն արգելափակվել է բաց դիտահորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

***

Մարտի 31-ին, ժամը 11.37-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին արգելափակվել են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների և «Կապավոր» ՃՇՇ ՍՊԸ-ի ուժերով արգելափակումից դուրս են 43 ավտոմեքենա` 132ուղևորներով:

***

Մարտի 31-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան ձնաբքի պատճառով արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2121 մակնիշի 05 TL 555 պետհամարնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Հ.):

***

Մարտի 31-ին, ժամը 09.11-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Տեղ հատվածում (13-րդ կմ) «ՎԱԶ 2106» մակնիշի 34 TO 430 պետհամարանիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2106 մակնիշի 34 SO 430 պետհամարնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ., մեկ ուղևոր):

***

Մարտի 31-ին, ժամը 08.37-ին  ահազանգ է ստացվել, որ Աբովյան – Ջրաբեր ավտոճանապարհին` 40-ամյակի հուշարձանի մոտակայքում, Միտցուբիշի մակնիշի ավտոմեքենան ձնաբքի պատճառով արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Միտցուբիշի մակնիշի 32 ՕՍ 282 պետհամարնիշի ավտոմեքենան` 4 ուղևորով (վարորդ` Տ. Մ.):

***

Մարտի 31-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ , որ Վարդենիս – Մարտունի միջհամայնքային Հ-11 ավտոճանապահի 12 կմ-ին ձնաբքի հետևանքով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Նիսան Տիդա մակնիշի 14 TL 995 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Մ.):

Անկախ

Ոսկու հանքանյութ տեղափոխող վագոնները կողաշրջվել են

Ոսկու հանքանյութՄարտի 31-ին, ժամը 23.24-ին ՙՙՀարավկովկասյան երկաթուղիներ՚՚ ՓԲԸ-ից տեղեկատվություն է ստացվել, որ երկաթգծի 180-րդ կմ-ում (Վարդենիս – Շորժա հատված) թիվ 1612 բեռնատար գնացքի (կազմված 30 վագոնից) 7 վագոնները գծերից դուրս են եկել, իսկ 4-ը` կողաշրջվել:

30 վագոններն էլ իրականացրել են ոսկու հանքանյութի տեղափոխում. զոհեր և տուժածներ չկան:

Անկախ

ՌՈՍՏՈՄ

default«Եթէ Քրիստափորը եղաւ Հ.Յ.Դաշնացութեան միտքն ու կամքը, եւ Զաւարեանը՝ նրա սիրտն ու խիղճը, Ռոստոմը ե՛ւ միտք էր, ե՛ւ կամք ու խիղճ՝ Դաշնակցութիւնն ինքը իր բովանդակ էութեամբ»։ Սիմոն Վրացյան

Հովհաննես Թումանյանն իր հուշերում գրել է, որ «Հին կռիվը» պոեմը գրելու դրդումը ստացել է Զորյանից. «Հետագայում էլ մի քանի պատմություններ արավ ու առաջարկեց, որ բանաստեղծության նյութ առնեմ: Ես նրա պատմածներից միայն մեկից, որ պատմեց 1890 թվականին, մի տերտերի ու իր աղջկայ պատմությունից օգտվեցի ու նյութ առա մի պոեմի: Պոեմը թեև գրելիս բոլորովին փոխվեց և ուրիշ բան դուրս եկավ, բայց նվիրեցի Ստեփանին: Բավական տարիներ առաջ ռուս ժանդարմաները խուզարկեցին, տարան կորցրին էդ պոեմը և միայն մի երկու կտոր գտա պատահմունքով, որ տպվեցին «Տանը», «Երկրում» և «Հայոց լեռներում» վերնագրերով»:

Դժվար է պատկերացնել հայոց ազատամարտի պատմությունն առանց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության: Հիրավի, ՀՅԴ անվանումն այսօր բոլորը գիտեն. բայց արդյոք բոլո՞րը գիտեն նրա հիմնադիր եռյակի` Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ռոստոմի` Ստեփան Զորյանի մասին: Այո, քչերը գիտեն, քանզի նրանք գործի մարդիկ էին, այլ ոչ շոու բիզնեսի…

1867 թ. հունվարի 18-ին Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղում` նահապետական ու բարեկեցիկ հայ գեղջուկի ընտանիքում ծնվեց ՀՅԴ ապագա հիմնադիրներից Ստեփան Զորյանը, որ պատմությանն ավել շատ հայտնի է իր հեղափոխական կեղծանունով` Ռոստոմ:
Նախնական կրթությունը Ռոստոմը ստացել է Ցղնայի ծխական դպրոցում, որտեղ նրա ուսուցիչները ձևավորեցին սերն առ հայրենի պատմություն, գրականություն և հոգևոր երաժշտություն: Հետագայում որտեղ էլ որ գործում էր Ռոստոմը, միշտ բոլորին փորձում էր սովորեցնել հայ հոգևոր երաժշտություն և հեղափոխական երգեր: 1882 թ. Ստեփանը տեղափոխվում է Թիֆլիս ու ընդունվում նախ Բեգլարյան մասնավոր դպրոց, ապա պետական ռեալական վարժարան: Ժամանակակիցները վկայում են, որ Ստեփանը ուշիմ աշակերտ էր և հասակակիցների հետ ազատ ժամանակ խաղալու փոխարեն միայն կարդում էր: Դեռ պատանեկան տարիներից հսկայամարմին էր ու թիկնեղ, որի համար ընկերները Ստեփանին կնքեցին Քոթո մականվամբ:

Թիֆլիսյան ուսումը բավարար չէր Ռոստոմի թռիչքի ձգտող մտքի համար, և շուտով պատանին Եվրոպա է անցնում ու ուսումը շարունակում Լեհաստանում` Վարշավայի գյուղատնտեսական համալսարանում, որն ավարտելուց հետո ավարտում է նաև Մոսկվայի գյուղատնտեսական համալսարանը: Առհասարակ Ռոստոմը ողջ կյանքում ինքնակրթությամբ զբաղվելու առիթը բաց չէր թողնում: Նա հատկապես քաջատեղյակ էր հայոց պատմությանն ու գրականությանը, շատ բան անգիր գիտեր ռուս գրականությունից, սիրում էր հատկապես Գոգոլին և կարող էր անգիր արտասանել «Տարաս Բուլբան»:

Ռոստոմն անձամբ մտերիմ էր Հովհաննես Թումանյանի հետ, բավական երկար ժամանակ էր անցկացնում մեծ բանաստեղծի հետ, որը հենց Ռոստոմի ազդեցությամբ անդամագրվեց Հայ հեղափոխական դաշնակցությանը: Ահա թե ինչ է գրել ամենայն հայոց բանաստեղծը Ռոստոմի մասին. «…Տարբեր միջավայրերից եկած, տարբեր դպրոցներում սովորող երկու պատանիներ, հանդիպելով Բաղդի քեռու տանը, զրուցում են միմեանց հետ, կարծիքներ փոխանակում և ավելի շատ վիճում: Զրույցների և վեճերի նյութը գլխավորապես գրականությունն ու պատմությունն էին»: Մրցում էին իրենց իմացածով և իրար դեմ հանում. Թումանյանը` հայկականը, Զորյանը՝ ռուսականը: «Եվ մի քանի տարուց հետո մեր վեճերը շատ էին փոխվել,- գրում է Թումանյանը:- Քանի ես հակվում էի դեպի օտար գրականություններն ու ցրվում դեպի հեռուները, նա ուժեղ թափով կենտրոնանում էր հայության վրա»:

Դեռևս ուսանողության տարիներին Ռոստոմը հայտնվում է ցարական ոստիկանության ուշադրության կենտրոնում, Ռոստոմին ձերբակալում են միտինգներ կազմակերպելու և ուսանողական հուզումներ բորբոքելու մեղադրանքով: Սակայն Ստեփանն արդեն ընտրել էր իր հայ ազատամարտի ուղին: Հակացարական ցույցեր կազմակերպելուն զուգահեռ նա սովորում էր զենք գործածել` հմտանալով հատկապես ուժանակների` ռումբերի պատրաստման և կիրառման գործում:

Երբ առաջին անգամ ձերբակալվեց և աքսորվեց հայրենի գյուղ` տնային կալանքի, Ստեփանը կեղծ անձնագիր ճարեց Աբրահամյան ազգանունով և կրկին ուղևորվեց Թիֆլիս` հեղափոխության հորձանուտը: 1889 թ. Ռոստոմը Բաքվից անցավ Մոսկվա` սովորելու գյուղատնտեսական համալսարանում: Այնտեղ ծանոթացավ ու անմիջապես ընկերացավ Սիմոն Զավարյանի հետ, որը նույնպես համալսարանի ուսանողներից էր: Այս ընկերությունը մեծ պտուղ տվեց ընդամենը մեկ տարի անց:

Ռոստոմը 1890 թ. ՀՅԴ հիմնադիր ժողովին չի մասնակցել, 23-ամյա երիտասարդը Մոսկվայում ուսանողական ցույցեր կազմակերպելու համար աքսորվել էր իր ծննդավայրը` Գողթն: Բայց այնքան մեծ էր նրա ավանդը և գաղափարական ներդրումը ՀՅԴ կազմավորման գործում, որ բոլորը միահամուռ Ռոստոմի անունը մտցրեցին ՀՅԴ հիմնադիր երրորդության մեջ: Առհասարակ կուսակցությունն իր անվամբ նաև պարտական էր Ռոստոմին: 1890 թ. Թիֆլիսում հիմնադիր համագումարը ռուսական «Союз русских революционеров» կազմակերպության օրինակով հիմնադրել էր Հայ հեղափոխականների դաշնակցությունը: Եվ միայն երկու տարի անց Ռոստոմը սրբագրեց այն` դարձնելով Հայ հեղափոխական դաշնակցություն: Նա էր նաև ՀՅԴ առաջին ծրագրի` «Ընդհանուր տեսության» կազմողը, ինչը 1892 թ. առաջին ընդհանուր ժողովից առաջ հավանության արժանանալով նաև Քրիստափոր Միքայելյանի և Սիմոն Զավարյանի կողմից` կիրառության մեջ մտավ:
Ռոստոմին է պատկանում նաև ՀՅԴ զինանշանի ստեղծումը, ինչն անփոփոխ է մինչ օրս:
Կուսակցության ստեղծումից հետո Ռոստոմն ուսուցչի պաշտոնով հաստատվեց Թավրիզում` տեղում կազմակերպելու ՀՅԴ գործունեությունը: 1895 թ. նա հաստատվում է Կարինում: Աբդուլ-Համիդի կոտորածների դեմն առնելու համար նա ինքնապաշտպանական խմբեր է կազմակերպում քաղաքում և նահանգում: Սակայն շուտով ձերբակալվում է և աքսորվում Պարսկաստան: Ռոստոմը Կարինում հաստատվեց նաև 1910-1914 թթ.: Եվ նրա ներկայությունը Կարինում առանձնակի փոփոխություն էր առաջացրել ազգային կյանքում:

Սակայն Ռոստոմը, կուսակցական գործունեությունից զատ, կազմակերպչական մեծ գործունեություն ծավալեց ողջ Հայաստանում: Նրա շնորհիվ Սալմաստում հիմնվեց ՀՅԴ առաջին զինագործարանը, որ ուժանակներ էր պատրաստում և տեղափոխում Արևմտյան Հայաստան: Նա նաև առաջիններից էր, որ առաջ քաշեց հայ ժողովրդի բնական դաշնակիցների հետ համագործակցելու պլանը` գտնելով, որ միայնակ պայքարել Օսմանյան կայսրության դեմ գրեթե անհնար է, հարկավոր է ոտքի հանել բալկանյան ժողովուրդներին, ինչպես նաև քրդերին: Եվ դա անել քրդերի շրջանում` լուսավորություն տարածելով: Հենց Ռոստոմի անմիջական մասնակցությամբ Բուլղարիայում 1902 թ. հիմնվեց դաշնակցության ռազմական վարժարանը, որտեղ կրթվեցին ազատագրական շարժման շատ նվիրյալներ: Նա Ֆիլիպեում իր կնոջ` Եղիսաբեթ Շահնազարյանի հետ հայկական դպրոց հիմեց, որտեղ թևածում էր ազգային ոգին ու շունչը: Ռոստոմն ակտիվ էր նաև հետագայում` Բալկանյան պատերազմում, երբ Անդրանիկն ու Նժդեհն իրենց կամավորներով Բալկաններում պատերազմում էին թուրքերի դեմ:

1903 թ. նա կաթողիկոս Խրիմյան հայրիկի հետ ղեկավարեց ցարական կառավարության դեմ պայքարը հայկական դպրոցները փակելու դեմ, իսկ 1904-ից ստանձնեց հայ-թաթարական կռիվների ժամանակ հայոց ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարումը:

1907 թ. ՀՅԴ-ն դարձավ սոցիալիստական ինտերնացիոնալի անդամ, և այդ միջազգային կառույցում կուսակցությունը ներկայացնում էր Ռոստոմը:
Հենց Ռոստոմն էր, որ ՀՅԴ-ի մեջ մտցրեց ոչ միայն Արևմտյան Հայաստանի ազատագրման, այլև առհասարակ հայության սոցիալական ազատագրման գաղափարը և հեղափոխության միջոցով սոցիալիզմին հասնելու մտահղացումը:
Սակայն սոցիալիզմը Ռոստոմի համար սոսկ ներազգային գաղափար չէր: Երբ Պարսկաստանում սկսվեց հեղափոխությունը` Ռոստոմն իրեն նետեց նրա բոցերի մեջ: Պարսկական հեղափոխության առաջամարտիկները հենց հայերն էին, Ռոստոմը գաղափարական ճակատում, Նիկոլ Դումանն ու Եփրեմ խանը` ռազմի դաշտում:
Ապա նա ձեռնամուխ եղավ ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրոշակի» կանոնավոր հրատարակման գործին, ինչը կարևորագույն օղակ էր քարոզչության և ազատամարտի տարածման գործում: Առհասարակ Ռոստոմը մեծ տեղ էր տալիս գիտությանը և անընդհատ քարոզում էր Հայաստանը դպրոցների խիտ ցանցով պատելու գաղափարը: Նա հայոց պատմության սիրահար ու գիտակ էր և կարծում էր, որ ամեն հայ պիտի քաջատեղյակ լինի սեփական ժողովրդի պատմությանը:

Ռոստոմը երբեք կանոնավոր զինվորական կրթություն չի ստացել: Բայց գործի մեջ` հանձնարարություններր կատարելիս և ամենուր երկաթյա կարգապահություն էր պահպանում և պահանջում ուրիշներից: Ըստ նրա` այդ կարգապահությունը պետք է դառնա դաշնակցականի, առհասարակ հային բնորոշող գծերից մեկը: Գործի և պայքարի ժամանակ նա երբեմն անգամ դաժան էր, միաժամանակ զգայուն ու նուրբ հոգի ուներ ու անսահման բարություն:

1918 թ. ողբերգական օրերին Ռոստոմը զենքը ձեռքին Բաքվի պաշտպանների կողքին էր` խրամատում: Բաքվի անկումից հետո նա վերջինը հանձնեց իր դիրքն ու հեռացավ Թիֆլիս:

Նա կենցաղում պարզ էր, առանց որևէ պերճանքի, ցրտին, անձրևին ու ձյունին շարունակ վազվզում էր ծակ կոշիկներով ու քրքրված վերարկուով:
Շարունակական պայքարն ու թափառումներն ի վերջո արեցին իրենց գործը: Ռոստոմը թոքախտով հիվանդ էր, ինչը երկար տարիներ հյուծում էր նրա մարմինը: Նա երազում էր վերջապես հանգրվանել ու գործել նորանկախ Հայաստանում: Սակայն վրա հասավ պատուհասը` մոլեգնող բծավոր տիֆը, ինչն էլ նրան գամեց անկողնուն և խլեց նրա կյանքը: 1919 թ. հունվարի 18-ի գիշերը` իր երեսնամյակի օրը, նա մահացավ: Նրա մահվան ու հոգեվարքի ականատեսներն էին կինը` Եղիսաբեթն ու դուստրը` Թագուհին: Անկողնում գամված` նա շարունակ լսում էր Մակար Եկմալյանի մշակումները, հատկապես` նրա «Հայր մերը»: Եվ անգամ մահվան մահճում չմոռացավ Եկմալյանի գործերն ուղարկել սոցինտեռնի բյուրոյի քարտուղար Հյուսմանին, քանզի նա սիրում էր հայկական եկեղեցական երգերը:
Նրա կյանքի հավատամքն էր. «Հեղափոխությունը նախ գործ է, հետո` գաղափար, – ա՛յս է ճշմարտությունը։ Ավելի ճիշտ՝ հեղափոխությունը գործ է գաղափարի համար,: