Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

հույզերՄի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է: Ասում են` բացասական հույզերը կուտակվում են կենսականորեն կարևոր օրգանում` լյարդում, որի առողջությունը կախված է նաև մարդու հոգեկան հավասարակշռությունից: Աշխարհընկալման մետաֆիզիկական տեսանկյունից լյարդն այն ամբարն է, որտեղ կուտակվում է զսպված զայրույթը: Կարծիք կա, որ լյարդի հետ կապված խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ մարդը նյարդայնանում է, անհանգստանում, վախենում իր արարքների հետևանքներից, երբ նրա հոգում վիրավորանք, դառնություն ու նյարդայնություն են բուն դնում:
Եթե զայրույթը կուտակենք մեր մեջ, արտաքուստ փորձելով հանգստություն պահպանել, ապա հիվանդությունը ներսում կկուտակվի, ու մի օր կուտակված բացասական հույզերը դուրս կգան լյարդի աշխատանքի խանգարման կամ այլ հիվանդությունների տեսքով: Մարդկության պատմության ընթացքում լյարդին միշտ առանձնահատուկ դեր է հատկացվել: Շատ մշակույթներում լյարդին նույնիսկ առասպելական հատկություններ են վերագրվել: Օրինակ` Հին Բաբելոնում լյարդը համարվում էր մարդու կենտրոնական օրգանն ու հոգու տեղը: Որոշ լեզուներում էլ լյարդը նույնացվում է կյանքի հետ:
Անտիկ աշխարհի բժիշկ Հալենն առաջին անգամ նկարագրել է լյարդի հիմնական ֆունկցիաները ` այն ներկայացնելով որպես սրտի աշխատանքն ապահովող կենտրոնական էներգետիկ օրգան: Այդ մտայնությունն է տիրել մինչև XVII դարը. լյարդը համարվում էր մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգանը: Ժամանակակից գիտնականների ուսումնասիրությունները հաստատում են, որ լյարդը կարող է միաժամանակ մի շարք ֆունկցիաներ կատարել` ապահովելով գրեթե ամբողջ օրգանիզմի կենսագործունեությունն ու ազդել օրգանիզմի բազում համակարգերի վրա: Լյարդը «լռակյաց» օրգան է, չի ցավում, եթե հիվանդ է, սակայն, կարող է իր մասին զգացնել տալ թուլության, հոգնածության տրամադրության անկումների, ագրեսիայի բռնկումների, քնատության ու դեպրեսիայի դրսևորումներով:
Լյարդի մասին հոգ տանել նշանակում է լիարժեք սնվել ու բնական միջոցներով լյարդի ամենօրյա մաքրում ապահովել, ինչը կատարվում է լյարդից լեղու ակտիվ արտադրության միջոցով: Դրա համար հարկավոր է սննդի մեջ օգտագործել չզտված ձեթ ու բնական խոլերետիկներ (բույսեր, որոնք դառնություն ունեն)` սպիտակ ու կարմիր բողկ, ցիտրուսներ, մանանեխ, կանաչեղեն, լոբազգիներ: Դրանք օգնում են լյարդին, խոչընդոտում քարագոյացումն ու ակտիվացնում օրգանիզմից ավելորդ խոլեստերինի դուրսբերումը:
Պե՞տք է արդյոք, որ տղամարդը լաց լինի
Գոյություն ունեն բազում կարծրատիպեր, որոնք գիտակցության ու ենթագիտակցության խորքերում են թաղված ու արտահայտվում են վարքագծում: Կարծրատիպը կարծիք է որոշակի մարդկային խմբի որակների մասին, այդ խմբում կարող են լինել կանայք, տղամարդիկ, ծերունիներ, երեխաներ, ազգային փոքրամասնություն, սեքսուալ փոքրամասնություն, դեռահասներ ևն: Կարծրատիպային պատկերացումը չափազանց ընդհանրացված է, չափազանց պարզեցված ու շատ կայուն, ի լրումն` զգացմունքով լիցքավորված: Երբեմն կարծրատիպն օգտակար է, ասենք` մութ փողոցում ձեզ է մոտենում խմած մեկը, ցանկանում է ձեզ հետ խոսել: Մարդկանց մեծ մասը նման դեպքերում կարծրատիպային վարքագիծ է դրսևորում, աշխատում է հնարավորինս խուսափել այդ անցանկալի հանդիպումից ու արագ հեռանալ առանց զրուցելու: Սակայն կան կարծրատիպեր էլ, որոնք խանգարում են ապրել, ու դրանք բազմաթիվ են: Կան կարծրատիպեր` կապված կանանց ու տղամարդկանց վերագրվող դերերի ու իրականում նրանց զգացածի հետ:
Մանկուց շատերն են աղջիկներին ներշնչում, որ ասենք` ծառ բարձրանալն աղջկական գործ չէ: Իսկ տղաներին էլ համոզում են, որ տղան լացկան չի լինում: Աղջիկները չպիտի ծեծկռտուքի մեջ մտնեն: Այդ պատկերացումները հետագայում ձևափոխվում են` կնոջ համար գլխավորն ընտանիքն է, իսկ տղամարդը պետք է ընտանիքն ապահովի: Կամ` տղամարդիկ ավելի խելացի են ու տաղանդավոր: Կինը երբեք առաջինը չպիտի սեր խոստովանի տղամարդուն: Տղամարդը պիտի վաստակի ու ընտանիքը պահի: Բոլոր կանայք հիմար են:
Մեզանից յուրաքանչյուրը կարող է «չիկարելիների» ու կարծրատիպերի մեծ ցուցակներ կազմել: Նման խիստ ավանդական պատկերացումները խանգարում են աղջիկներին ու տղաներին, կանանց ու տղամարդկանց շփվել, իսկ երբեմն էլ հարաբերությունները սրում են ու անգամ հանգեցնում ամուսնալուծության, սկանդալների: Իսկ եթե ամուսինները չեն էլ բաժանվում, ապա ժամանակի ընթացքում հիվանդանում են տարբեր հոգեսոմատիկ հիվանդություններով` նևրոզներով, արյան ճնշման հիվանդություններով, ստամոքսի խոցով, ասթմայով ևն:
Ավանդական դրվածքները խանգարում են կանանց ու տղամարդկանց դրսևորվել աշխատավայրում, կարիերա անել, բավականություն ստանալ սեքսուալ կյանքից կամ էլ պարզապես երջանիկ լինել: Ավանդական հայացքների հիմնական օղակն այն գաղափարն է, որ կանանց ու տղամարդկանց միջև արմատական տարբերություններ գոյություն ունեն:
XX դարում հոգեբանները բազում փորձարարական ուսումնասիրություններ են կատարել, որոնք ապացուցել են, որ կանայք ու տղամարդիկ միանման ունակություններ ունեն, ինչպիսիք են հիշողությունը, տրամաբանական մտածողությունը, ինտելեկտն ու ստեղծագործական մոտեցումը: Ուսումնասիրություններով լուրջ տարբերություններ չեն հայտնաբերվել կանանց ու տղամարդկանց հոգեբանության մեջ, և անգամ գոյություն ունեցող տարբերությունները չնչին են գնահատվել: Միակ բանը, որ հստակ շատ ավելի հատուկ է կանանց, զարգացած էմպաթիան է` ինքնամոռաց ապրումներն ուրիշի փոխարեն. կանայք ավելի հաճախ են իրենց ուրիշի տեղը դնում: Դա մեր ժամանակներում խիստ արժեքավոր հատկություն է, ինչը թերևս պակասում է քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին: Հապա փորձենք պատկերացնել, թե իշխանությունն ինչպիսին կլիներ, եթե իշխանական մարմիններում ավելի շատ կանայք ներգրավված լինեին:
«Լավ աղջիկները չեն կռվում» դրվածքը հանգեցնում է նրան, որ հասուն կանանց մոտ գերազանցում է վերբալ (խոսքային ) ագրեսիան, իսկ տղամարդկանց մոտ` ֆիզիկականը:
Անցել են այն ժամանակները, երբ կյանքում հաջողության հասնելու համար պահանջվում էր տղամարդու կոպիտ ուժ, հիմա իրականությունն այլ պահանջներ է ներկայացնում` կապված լավ կրթության, լեզուների իմացության, ճկունության, գործունեության ազատ ընտրության, նպատակներին հասնելու հմտության հետ: Տղամարդիկ ու կանայք միանման կարող են համապատասխանել այդ պահանջներին:
Ասվածի նպատակը հրաշալի բացատրում է մեծերից մեկի խոսքը.«Թախիծը, որն արցունքով չի արտահայտվում, ստիպում է լացել ներքին օրգաններին»: Դա վերաբերում է հենց այն սկզբունքային հարցին, թե պետք է արդյոք տղամարդն արտասվի:
Բնությունը մարդուն օժտել է «լացի ու արցունքի» օգնությամբ խեղդող վշտից ու թախիծից ազատվելու ունակությամբ, սակայն մարդիկ որոշել են, որ արտասվելը կանանց մենաշնորհն է, ու ավանդաբար տղամարդուն «զրկել» են այդ իրավունքից: Սակայն բնությանը չես խաբի. դրա հետևանքով հասարակությունն ունի խոցով, գաստրիտով, սիրտ-անոթային հիվանդություններով տառապող տղամարդիկ, իսկ սրտամկանի ինֆարկտն ու կաթվածը զրկում են շատերին մինչև խոր ծերություն ապրելու հնարավորությունից:
Արտասվելու փոխարեն տղամարդիկ վիշտը խեղդում են ալկոհոլի մեջ` դրանով իսկ նաև լյարդի ցիռոզի վտանգին ենթարկվում:
Դրա համար գուցե չպետք է տղա զավակին փոքրուց սովորեցնել, թե ամոթ է, տղան չի լացի, այն էլ այն ժամանակ, երբ փոքրիկը վնասել է ծունկն ու իր ցավն է լացում:
Իսկ ինչո՞ւ են կանայք լալիս
Կանանց արցունքները և՛ զենք են, և՛ պաշտպանություն: Կնոջ արցունքները տղամարդուն կարող են զայրացնել, նյարդայնացնել ու գրավել: Սակայն կանայք հենց այնպես չեն լալիս:
Որքան էլ տարօրինակ է, կանանց լալկանությունը զուտ ֆիզիոլոգիական բացատրություն ունի: Կանանց արյան մեջ պրոլակտին հորմոն կա, որը պատասխանատու է արցունքի ու, որ շատ հետաքրքիր է, երեխային կրծքով կերակրելու շրջանում կաթի առաջացման համար:
Լինում են, երբեմն դեպքեր, երբ ասում են` «լացիր` կթեթևանաս»: Արցունքը միայն հոգեկան թեթևություն չի բերում. գիտականորեն ապացուցվել է, որ արցունքը մաքրում է օրգանիզմը: Այն քիմիական բաղադրությամբ տարբերվում է սթրեսի հորմոնից: Արցունքն օրգանիզմից դուրս է բերում թունավոր նյութերը, որոնք սթրեսի ժամանակ են գոյանում: Լացելով մարդը հանգստանում է, մաքրվում:
Ընդունված է կանանց թույլ սեռ անվանել. սակայն իրականում, որքան էլ նրանք քնքուշ, իմաստուն, երբեմն բռնկուն, երբեմն էլ չափազանց սենտիմենտալ են, տղամարդու համար հենարան են: Ընտանիքում ջերմություն ու հարմարավետություն ստեղծելով` կինը պաշտպանում է տղամարդուն: Եվ վիրավորվում է ամուսնու անբավարար ուշադրությունից, սառնությունից ու ժլատ զգացմունքներից: Դա իսկապես արտասվելու չափ վիրավորական է:
Ուրախություն, տխրություն, բերկրանք, զայրույթ. բոլոր դեպքերում կինն իր զգացածն արտահայտում է արցունքով, ուստի եթե ձեր սիրելին, կինը, մայրը, քույրը լաց է լինում, մի բղավեք, մի մեղադրեք նրան թուլության մեջ: Արցունքը նրան օգնում է ազատվել մի շարք ախտերից:

Ինչպես են աշխատում լաբորատորային հեշտոցները

o_928608

13-18 տարեկան աղջիկներին 8 տարի առաջ փոխպատվաստված հեշտոցները հաջողությամբ են գործում: 4 կամավորները ծնվել են Մայեր-Ռոկիտանսկի-Կյուսթեր-Հաուզերի համախտանիշով, որի դեպքում հեշտոցն ու արգանդը թերզարգացած են, կամ էլ լրիվ բացակայում են: Նման շեղում հանդիպում է 5 հազար կանանցից մեկի մոտ: Բացի ֆիզիկական անհարամարությունից, այդ  շեղումը նաև հոգեկան հսկայական բեռ է դառնում:

2005-2008-ին հիվանդներին սեփական բջիջներից լաբորատորիայում աճեցված հեշտոց է պատվաստվել: Մինչ օրս այդ օրգանները գործում են նորմալ:

«Արհեստական օրգանների փոխպատվաստումից հետո աղջիկների մոտ նորմալ ցանկություն է առաջանում, գրգռվում են , բավարարվում ու օրգազմ ունենում, չնայած  մինչ վիրահատությունը նրանք ներթափանցող սեքս ու մենստրուացիա  չէին կարող ունենալ: Սա առաջին հետազոտությունն է, որ ցույց տվեց` հեշտոցային օրգանները կարող են ստեղծվել լաբորատոր պայմաններում, ապա փոխպատվաստվել ու հաջողությամբ գործել»,-ասում է հետազոտության առաջատար մասնագետ Էնթոնի Աթալան` ԱՄՆ-ի ռեգեներատիվ բժշկության ինստիտուտից:

Տվյալ հետազոտության համար օգտագործվել են յուրաքանչյուր հիվանդից բիոպսիայի ժամանակ վերցված մկանային ու բջջային նմուշներից: Վիրաբույժները փոքր կոնքում ստեղծել են  անցում, որտեղ էլ տեղադրել են արհեստական օրգանը: Երբ նյութն օրգանիզմ է մտնում` բջիջները սկսում են ինքնուրույն ձևավորել մշտական մի մեխանիզմ, որը հանգեցնում է  հաջողությամբ աշխատող նոր օրգանի ստեղծման: Այդ տեխնոլոգիան մշակվել է 1990-ականներին ու հաջողությամբ փորձարկվել է ճագարների վրա:

«Գլխավոր խնդիրն այնէ, որ լաբորատորիայում բջիջներն աճեցվեն  հասունացման անհրաժեշտ մակարդկի համար: Պետք է համոզվել, որ դրանք բավականաչափ հասուն են, որ օրգանիզմում փոխպատվաստումից հետո կարողանան մյուս բջիջներին ստիպեն հյուսվածք գոյացնել, այդ թվում` նյարդեր ու արյունատար անոթներ»:

Օրգանիզմում նոր հեշտոցը լրիվ զարգացել է 6 ամսում:

Մասնագետը համոզված է, որ պատվաստված հեշտոցով հիվանդները երեխա կունենան, քանի որ նրանց մոտ նորմալ ձվազատում է կատարվում:

Անկախ

«Համընդհանուր թելադրություն» են գրելու 45 երկրների տիեզերագնացներն ու բևեռախույզները

5343ef13-83b3-dec9-83b3-dec6a2f163ef.photo.0

45 երկրներից ավելի քան 50 հազար մարդ է մասնակցելու  ուղղագրության ստուգման միջազգային«Համընդհանուր թելադրություն» ակցիային: Թելադրություն կգրեն նաև տիեզերագնացները` Միջազգային տիեզերակայանում ու բևեռախույզները` արկտիկական կայաններում:

«Համընդհանուր թելադրության» հիմնական սկզբունքներն են` անվճար, կամավոր ու անանուն (ցանկության դեպքում) մասնակցությունը,  գրված տեքստի գնահատականին ու ստուգմանը մասնագիտական մոտեցումը, ինչպես նաև` կազմակերպիչների ու փորձագիտական հանձնաժողովի անփոխհատույց աշխատանքը: Կազմակերպիչների տվյալներով, «գերազանցի» են գրում մասնակիցներից 1-2%-ը:

«Գիտելիքների ստուգման մասսայականացումը ի սկզբանե Նովոսիբիրսկի պետհամալսարանի ուսանողների մտահղացումն էր: 11 տարի առաջ, առաջին անգամ այդ ակցիայի մանակցել է 150 մարդ, իսկ 2013-ին թելադրություն է գրել 180 քաղաքներից 32 հազար մարդ: Այս տարի  այդ ակցիային կմասնակցի 50 հազար մարդ` 6 մայրցամաքների 45 երկրների 350 քաղաքներից»,-ասում են կազմակերպիչները

Անկախ

Բելգիայի թագավորի որդին փորձել է ինքնասպան լինել

лоран-390x290

ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Բելգիայի 50-ամյա թագաժառանգի հոսպիտալացման պատճառն ինքնասպանության անհաջող փորձն է:

Ավելի վաղ, թագավորական ընտանիքը ցանկանալով թաքցնել այդ փաստը, հայտարարել էր, թե արքայազն Լորանը հիվանդանոց է տեղափոխվել սուր պնևմոնիայով:

Աբ Ղուկասի հոսպիտալում հաստատել են, որ թագավոր Ալբերտ II –ի ու թագուհի Պաոլայի  որդին հոսպիտալացվել է խոր դեպրեսիվ վիճակում` կլինիկայի հոգեբուժական բաժանմունք:

Մինչդեռ թագավորական պալատի ներկայացուցիչ Պիեռ-Էմանուել Բոն պնդում է, որ ինքնասպանության մասին տեղեկությունները չեն համապատասպանում իրականությանը:

Անկախ

Մեդալներ տարբեր փայլերով. մերոնք սամբոյի Եվրոպայի առաջնությունում

22286 սամբոԻսպանիայի Կասերես քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության առաջին օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ:

Պատանիների մրցաշարում 75 կգ քաշային Միշա Նազարյանն արժանացավ բրոնզե մեդալի, 60 կգ քաշային Էռնեստ Հայրապետյանը, պարտվելով միայն եզրափակիչում, նվաճեց արծաթե մեդալ, իսկ Լենդրուշ Զատիկյանը երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն ապրիլի 12-ին և 13-ին:

Այսօր ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ

հխhripsime-2Այսօր Թել Ավիվում պայքարը կշարունակեն ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասնակից գերծանր քաշային մարզուհիները և մարզիկները:

Մրցահարթակ դուրս կգա Հռիփսիմե Խուրշուդյանը:

Նա մայր դառնալուց հետո տևական `շուրջ երեք տարի չի մասնակցել միջազգային մեկնարկների: Հուսանք, որ Հռիփսիմեի վերադարձը մեծ մրցահարթակ կնշանավորվի նոր հաջողությամբ:

Կարողությունները կփորձեն նաև Ռուբեն Ալեքսանյանը և Հայկ Հակոբկանը:

Նրանցից ևս սպասելիքները մեծ են:

Անկախ

Շենգավիթի հանդբոլիստուհիների հավաքականը` Հայաստանի չեմպիոն

dscn5073Ֆիզիկական կուլտուրաի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտվեց մինչև 18 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը: Չեմպիոն դարձավ Շենգավիթի ընտրանին:

Մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի սաներն առավելության հասան բոլոր մրցակիցների նկատմամբ: Ընդ որում, նրանք վերջին տուրի վերջին խաղում հաղթեցին մինչև այդ նույնպես վերելքով  հանդիպումներն անցկացրած ՀՄԴ-ի հավաքականին` 24:17 (11:8) հաշվով:

Իսկ մինչև այդՎանաձորի թիմը 37:32 (19:13) հաշվով պաչտության էր մատնել  Արցախի ներկայացուցիչներին:

Այսպիսով, թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1. Շենգավիթ (6 միավոր), 2. ՀՄԴ (4), 3. Վանաձոր (2), 4. Արցախ (0):

Յուրա Մովսիսյանն ընդհատեց «Սպարտակի» գոլային երաշտը

Յում110414Մոսկվայի «Սպարտակը», որի կազմում են հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը, սեփական հարկի տակ 1:0 հաշով առավելության հասավ Սամարայի «Կռիլյա Սովետովի» նկատմամբ։

Հաղթական գնդակը14-րդ րոպեին մրցակցի դարպասը խփեց Մովսիսյանը: Աչքի ընկնելուց հետո հայ ֆուտբոլիստը մատը պահեց բերանի առջև, առաջարկելով լռել նրանց, ովքեր հանիրավի քննադատում են իրեն:

26-ամյա հարձակվողն ընդհատեց «Սպարտակի» 351 րոպե տևած գոլային երաշտը:

Ի դեպ, նա  հանդիպման վերջնամասում հնարավորություն ուներ երկրորդ անգամ գոլի հեղինակ դառնալու, սակայն փայլուն խաղաց  մրցակցի դարպասապահը:

Մովսիսյանը Ռուսատանի ընթացիկ առաջնությունում իր 13-րդ  գնդակը խփեց:

Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 76-րդ րոպեին։ «Սպարտակը» վաստակած 44 միավորով  չորրորդ տեղում Է:

«Կռիլյա Սովետովն» ունի 25 միավոր։

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Կռիլյա Սովետով»՝ 1։0

Յուրա Մովսիսյան, 14