Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի Նախագահի հետ

153.Ambassador Kocharian's meeting with the President of Lebanon 16.04.2014Ապրիլի 15-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի հետ:

Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կողմերը քննարկեցին դրանց խորացման հնարավորությունները և ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը Նախագահ Սլեյմանին փոխանցեց Հայաստանի խորը մտահոգությունը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաև Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին:

Զրույցի ավարտին Լիբանանի Նախագահը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կուղևորվի Ղազախստան

վմVardan-Minasyan-300x293Չի բացառվում, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորի ղազախական «Տոբոլը»: Այդ թիմը մնացել է առանց մարզչի:

Ի դեպ, 40-ամյա Մինասյանը դեռ 2013-ի դեկտեմբերին կարող էր հայտնվել Ղազախստանում, սակայն «Աստանայի» ղեկավարությունը վերջին պահին մտափոխվեց, և բանակցող կողմերն ընդհանուր հայտարարի չեկան:

Առաջիկայում Մինասյանը պետք է ուղևորվի Ղազախստան, որպեսզի բանակցի  «Տոբոլ» ակումբի ներկայացուցիչների հետ:

Հավելենք, որ «Տոբոլի» նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Մասլենովը երեկ է ազատել զբաղեցրած պաշտոնը: Նրա ղեկավարությամբ թիմն անհաջող է հանդես եկել:

Հենրիխ Մխիթարյանը` կիսաեզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ

հմ39394Դորտմունդի «Բորուսիան» ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում է է սպասում  մրցակցին:

Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ  ակումբը 2։0 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  12-րդ րոպեին, գրավելով մրցակցի դարպասը, բացեց կիսաեզրափակիչ հանդիպման հաշիվը: Նա փոխարինվեց  72-րդ րոպեին։

Այդուհանդերձ, գերմանական «Der Westen»-ը  25-ամյա կիսապաշտպանին շնորհել է ամենաբաչձր գնահատականը`  1  և նրան ճանաչելհանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Նիգերիայում իսլամիստները դպրոցից 200 աղջիկ են առևանգել

nigeria-girls-abductedՆիգերիայի հյուսիսարևելայն շրջանում Բոկո հարամ իսլամիստական խմբավորման զինված անդամներն  ավտոբուսներով և բեռնատարներով գիշերօթիկ դպրոցից առևանգել են 200 աշակերտուհիների:

Վերջին շրջանում խմբավորումը ակտիվացրել է իր հարձակումները, իսկ նախորդ ամիս խմբավորման առաջնորդը տեսանյութ էր հրապարակել՝ սպառնալով դպրոցներից աղջիկներ առևանգել:

Երկուշաբթի գիշերը տասնյակ զինյալներ ներխուժել են Մայդուգուրից 130 կմ հեռավորության վրա գտնվող Չիբոկի դպրոց և առևանգել իրենց ննջասենյակներում քնած աղջիկներին: Նրանք դպորցի անվտանգությունը ապահովող զինվորների հետ երկարատև փոխհրաձգության մեջ են մտել և աղջիկներին նստեցրել մեքենաները:

Զինյալներն  այնուհետև կրակի են մատնել Բորնո նահանգում գտնվող քաղաքի տները և ձեռնարկությունները:

 

Մշակութային միջոցառումների շարք Ֆրանսիայի Սեն-Տրոպե քաղաքում

SԱպրիլի 12-ին Ֆրանսիայի Սեն-Տրոպե քաղաքի կենտրոնական «Ժան Դեսպա» դահլիճում տեղի ունեցավ «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» խորագրով մշակութային միջոցառումների շարքի հանդիսավոր բացումը, որի արարողությանը մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան` Վիգեն Չիտեչյանը, Սեն-Տրոպեի քաղաքապետ` Ժան Պիեր Տյուվերին, տեղական կառավարման մարմինների ղեկավարներ, Բուշ դյու Ռոն և Վառ շրջանների հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հարյուրավոր հյուրեր:

ՀՀ դեսպանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց Սեն-Տրոպե քաղաքի ղեկավարներին միջոցառումները հյուրնկալելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Խոսելով Սեն-Տրոպեում «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» մշակութային միջոցառումների շրջանակներում հայկական խաչքարերի արվեստի ցուցահանդեսի մասին՝ դեսպան Չիտեչյանն անդրադարձավ Ջուղայի խաչքարերի նկատմամբ իրականացված վանդալիզմին և պատմամշակութային արժեքների դեմ ոտնձգությունների դատապարտման անհրաժեշտության հարցերին:

Այնուհետ ներկաները հայ արվեստի պատմության պրոֆեսոր Պատրիկ Տոնապետյանի ուղեկցությամբ մասնակցեցին հայ ճարտարապետությանն ու խաչքարերի արվեստին նվիրված ցուցահանդեսին: Ցուցահանդեսը, որն իր շրջագայությունը սկսել է անցած աշնանից և արդեն ցուցադրվել Կոմպիեն, Բիարից, Էքս-ան-Պրովանս և Տուրնֆյոյ քաղաքներում, մեծ հետաքրքրությամբ ընդունվեց Սեն-Տրոպեի բնակիչների և քաղաքի հյուրերի կողմից:

Մշակութային միջոցառումների շարքում տեղի ունեցավ նաև ֆրանսահայ հայտնի դուդուկահար Լևոն Մինասյանի մենահամերգը:

Ապրիլի 13-ին «Լա շապել դյու Կուվան» նոր վերանորոգված Սեն-Տրոպեի հնագույն եկեղեցում տեղի ունեցավ հայկական ծեսով սուրբ պատարագի արարողություն: Նույն օրը Ժան Դեսպա դահլիճում պրոֆեսոր Տոնապետյանը դասախոսություն կարդաց հայկական խաչքարերի արվեստի մասին:

«Ճանապարհորդություն դեպի Հայաստան» խորագրով մշակութային միջոցառումների շարքը Սեն-Տրոպեում  կտևի մինչև ապրիլի 26-ը:

ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով երեք հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալությունԱպրիլի 15-ին, ժամը 20.00-ին, ՌԴ քաղաքացի, 1976 թ. ծնված Ալեքսեյ Պ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն. նա 2008 թ. դեկտեմբերի 24-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Ապրիլի 15-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Գեղհովիտ գյուղից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Անկախ

Մահացու վնասվածքներ` ականի պայթյունից

ականԱպրիլի 15-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնոմ հաղորդում է ստացվել, որ բեկորային վնասվածքների հետքերով իրենց մոտ են տեղափոխվել 1965 թ. ծնված Գաբրիել Բաբիկյանի և 1959 թ. ծնված Ռաֆիկ Մուղդուսյանի դիակները:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, Բերդավան համայնքին պատկանող հանդամասի` հայ-ադրբեջանական սահմանի միջանկյալ գոտում ծնեբեկ քաղելիս նրանք ականի պայթյունից մահացու վնասվածքներ են ստացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Բրիտանիայում 12 տարեկան աղջիկն երեխա է ունեցել

girl aged 12 gave birthԲրիտանիայում 12-ամյա աղջիկը դուստր է ունեցել իր 13-ամյա ընկերոջից՝ դառնալով երկրի ամենաերիտասարդ ծնողը:

Աղջիկը ծննդաբերել է անցած ոչ աշխատանքային օրերին, իսկ ինքը դեռևս սովորում է տարրական դպրոցում:

Զույգի ընդհանուր տարիքը ամենացածրն է Բրիտանիայում գրանցված ցանկացած ծնողների ռեկորդային տարիքից: 12 տարեկան և երեք ամսեկան աղջիկը հինգ ամսով երիտասարդ է Բրիտանիայի նախկին ամենաերիտասարդ մայր հանդիսացող Թերեզա Միդլթոնից:

The Sun-ն այսօր հայտնել է, որ նորածնի քաշը եղել է 3 կգ, իսկ աղջկա մայրիկը 27 տարեկանում թոռ է ունեցել՝ դառնալով Բրիտանիայի ամենաերիտասարդ տատիկը:

Լոնդոնաբնակ ծնողները մեկ տարի է, ինչ հարաբերություններ են ունեցել և սիրում են իրար, իսկ զույգի ծնողները քաջալերում են նրանց:

Երիտասարդ մայրիկի համադասարանցիները զարմացել են՝ իմանալով նրա ծննդաբերության մասին, քանի որ նրանք այդ ամբողջ ընթացքում չեն կռահել, որ նա հղի է:

Նախիջևանցին փորձել է փախչել Հայաստան

2(3)Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնակիչ Նազիմ Մամեդովը ձերբակալվել է զինվորականների կողմից՝ սպիտակ դրոշով Հայաստան փախչելու փորձի ընթացքում, հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը։

Իրավապաշտպան Հաքիմելդոսթու Մեհթիևի խոսքով՝ ապրիլի 12-ին Նազիմ Մամեդովը փորձել է Հայաստան փախչել, և նման ռիսկային քայլի պատճառը եղել է այն, որ ոստիկանության սերժանտի վերաբերյալ նրա բողոքը հրաժարվել են քննել։

“Մոտ մեկ տարի առաջ Շարուրի շրջանի ոստիկանության սերժանտը սպառնացել է Նազիմի կնոջն ու նրանից գումար հափշտակել։ Հետո կնոջը սկսել է շանտաժի ենթարկել՝ ստիպելով հանդիպել իր հետ։ Հանդիպումներից մեկի ընթացքում նրանց տեսել է Նազիմի որդին և ծեծկռտուք սկսել ոստիկանության սերժանտի հետ։ Կինը պատմել է Նազիմին ամեն ինչի մասին, և նա բողոք է ներկայացրել ոստիկանության աշխատակցի դեմ”,- ասել է Մեհթիևը։

 

Իրավապաշտպանի խոսքով՝ տեղի ունեցածի մասին կարճ ժամանակում իմացել է Նազիմի ողջ գյուղը: “Բանբասանքների պատճառով ամուսնալուծվել են որդին ու դուստրը: Շուտով բաժանվել է նաև ինքը։ Նա ասում էր, որ կգնա հայերի մոտ, եթե չպատժեն ոստիկանության սերժանտին”,- տեղեկացրել է իրավապաշտպանը։

 

Մեհթիևը նշել է, որ երբ ոստիկանությունը հրաժարվել է քննել նրա հերթական բողոքը, Նազիմ Մամեդովը սպիտակ է հագել, վերցրել է սպիտակ դրոշն ու փորձել է անցնել հայկական կողմ:

 

Սահմանին նրան ձերբակալել են զինվորականները։ Այժմ նա գտնվում է Ազգային անվտանգության նախարարության տեղի բաժանմունքում, և նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։

 

 

Տղան պոչի համար աստվածության մարմնացում է համարվում

o_931248Հնդկական Նիժմապուր գյուղի բնակիչներն իրենց 6-ամյա համագյուղացուն` Ամարա Սինգհին սուրբ են համարում, քանի որ տղան 25 սմ-անոց պոչ ունի: Ի դեպ, տղան միակ պոչավոր հնդիկը չէ, որ ԶԼՄ-ների տեսադաշտում է հայտնվել:

Հարազատ գյուղում երեխային աստվածության պես են վերաբերվում: Տեղաբնակները կարծում են, որ նա կապկանման Հանումանա աստուծո մարմնացումն է: Տղայի ծնողները հավատացնում են, որ որդին պստլիկ պոչիկով է ծնվել, որը 6 տարում զգալի մեծացել է: £££--Amar-Singh-3415269Նրանք ասում են, որ կարող էին այդ ելուստը կտրել, սակայն չեն արել, քանի որ կարծում են, որ պոչն իրենց որդուն առանձնահատուկ է  դարձնում: Հայրը շատ հպարտ է իր «աստվածակերպ» տղայով ու ասում է, որ նա շատ բարի է ու գերազանց է սովորում:

Իսկ փոքրիկ Ամարն իր ազատ ժամանակը սիրում է կովերի հետ խաղալ. կովը Հնդկաստանում սրբություն է ու Ամարի համագյուղացիներն էլ երեխայի` կովերի հետ  ընկերությունը պատահական չեն համարում:

Վերահսկվում է քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումներին սահմանված ժամկետներում պատասխաններ տրամադրելու գործընթացը

քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ  2014թ. առաջին եռամսյակում Երևանի քաղաքապետարանը տրամադրել է 213 ճարտարապետահատակագծային առաջադրանք, 276 շինարարական թույլտվություն ու շինարարության ավարտի փաստագրման 141 ակտ: Այսպիսով, ապահովվել է նաև ՀՀ կառավարության սույն թվականի փետրվարի 20-ի հ.258-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014 թվականի միջոցառումների ծրագրով նախատեսված համապատասխան կետերի կատարումը: Հարկ է նաև նկատել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ խիստ վերահսկողություն է սահմանվել քաղաքացիների ներկայացրած դիմումներին քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի կողմից օրենքով սահմանված ժամկետներում պատասխանները տրամադրելու գործընթացի նկատմամբ:

Անկախ

 

 

Նյու Յորքի ոստիկանությունը փակել է մահմեդականներին լրտեսելու ծրագիրը

slezhka-za-musulmanami-priznana-zakonnoy-sudom-ssha_1

Նյու Յորքի ոստիկանական  վարչությունը փակել է մահմեդականներին լրտեսելու գաղտնի ծրագիրը, որի նպատակն էր հայտնաբերել ահաբեկչության սպառնալիքը,  տեղեկացնում է ԲիԲիսին:

Բացի այդ, ծրագրի շնորհիվ  ոստիկանության աշխատակիցները տեղյակ էին լինում, թե մահմեդական թաղամասերի բնակիչները որտեղ են ամեն օր հանդիպում: Նշվում է, որ այդ գործողություններն իրավապահ կազմակերպությունների  քննադատությանն էին արժանացել ու մի շարք դատական հայցերի պատճառ դարձել:

Ծրագիրը փակելու պատճառը պայմանավորված է  տեղեկություն հավաքելու մեթոդների գերագնահատմամբ:

Անկախ

Ադրբեջանում զինծառայողը կրակել է ինքն իրեն

1Ադրբեջանական բանակում հերթական պատահարն է տեղի ունեցել։ Պաշտպանության նախարարության՝ Նախիջևանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Քյամրան Ջալիլովը կրակել է ինքն իրեն, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

Վիրավորված Քյամրան Ջալիլովը տեղափոխվել է հիվանդանոց։ Համաձայն գործակալության՝ նա վիրավորվել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկատվությունը։ Հարուցվել է քրական գործ, ընթանում է հետաքննություն։

 

Ղարաբաղյան հարց. Իրանին ապակողմնորոշելու Ադրբեջանի փորձերը կարծես թե չեն հաջողվում

armenia-karabakh-azernaijanԱդրբեջանի համար շատ կարևոր է, թե ինչ դիրքորոշում ունի Իրանն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Անկասկած, մեզ հետաքրքրում է, թե Իրանի դիրքորոշումն ինչպիսին է, կա արդյոք փոփոխություն:

Իրանը պատրաստ է տարբեր ոլորտներում համագործակցել Ադրբեջանի հետ, համատեղ ուժերով պահպանել տարածաշրջանային անվտանգությունը: Թեհրանը լրջորեն  տրամադրված է, որպեսզի համագործակցի Բաքվի հետ: Դրա վառ վկայությունն է այն, որ Ադրբեջանի նախագահն օրերս Իրան կատարած այցի ժամանակ ընդունվել էր անձամբ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի կողմից: Մինչդեռ, նա  ընդունելություն է կազմակերպում  Թեհրան այցելած ոչ բոլոր երկրների նախագահների պատվին: Այս հանդիումը  մի նոր գլուխ է իրանաադրբեջանական հարաբերություններում:

Համաձայն Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի, Իրանի հոգևոր առաջնորդը հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Իրանը կաջակցի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու սկզբունքով: Հակառակ դրան, Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքում խոսք անգամ չի նշվել ղարաբաղյան թեմայով: Ալի Խամենեի մամուլի հաղորդագրությունում շեշտը դրված է  Բաքվի համար շատ ցավոտ համարվող խնդրի վրա:  Խամենեն նշել է, որ որոշ ուժեր, այդ թվում սիոնիստական վարչակարգը, դժգոհ են իրանաադրբեջանական ամուր կապերից և մշտապես փորձում են խոչընդոտել դրանց ամրապնդմանը, սակայն լուրջ մոտեցումն  ու քաղաքական կամքը հաղթահարում են այդ արգելքները:

Այս մասին խոսվել է նաև երկու տարի առաջ, երբ Ադրբեջանը, անտեսելով Իրանի հարևանության փաստը, Իսրայելի հետ ստորագրեց իր պատմության ընթացքում ամենամեծ ռազմատեխնիկական գործարքը, որի արժեքը կազմում էր 1,6 մլրդ. դոլար: Իլհամ Ալիևի «քաղաքական կամքի» ուղղվածությունը մինչև օրս արմատական փոփոխություններ չի կրել: Ադրբեջանի նախագահը շարունակում է ռազմական համագործակցությունը Իրանի թշնամիների հետ:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, խոսելով տարածաշրջանային հակամարտությունների մասին, մասնավորապես ասել էր, որ Իրանը կկենտրոնացնի իր ուժերը տարածաշրջանային խնդիրները լուծելու համար, այդ թվում նաև` ղարաբաղյան հակամարտությունը`միջազգային նորմերի շրջանակներում: Ըստ նրա` տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխություններն  անընդունելի են, և գոյություն ունեցող տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ և քաղաքական ճանապարհով: Իրանի նախագահը հայտնել էր նաև, որ խնդիրը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով, իսկ ՆԱՏՕ-ն այս խնդրում միակողմանի օգնել Բաքվին չի կարող:  Բաքուն չունի նույնիսկ ամենափոքր հնարավորությունը Թեհրանի դիրքորոշումը փոխելու համար, առավելևս իրանցիներին իր կողմը ներգրավելու, որպեսզի Իրանն աջակցի ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը` Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու գործում:

Վերջին երկու տասնամյակներում Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում  բազմաթիվ վերելքներ ու անկումներ են եղել: Չնայած մի շարք պատմական, մշակութային և կրոնական ընդհանրությունների, այս հարաբերությունները  բարեկամական կոչել ոչ մի կերպ հնարավոր չէ: Բաքուն և Թեհրանը հաճախ են հակամարտել, միմյանց դեմ բողոքներ ներկայացրել, դիմել քաղաքական բողոքի ցույցերի: Փոխադարձ անվստահության պայմաններում  մշտապես զգացվել է բացահայտ աշխարհաքաղաքական համատեքստ:  Ի տարբերություն Իրանի` Ադրբեջան մշտապես  ցանկանում է  մերձեցնել հարաբերությունները Արևմուտքի հետ:

 

Արմինե Բեգլարյան

Անկախ

Հարավային Կորեայի ափերի մոտ 450 ուղևորներով նավ է խորտակվում,նրանց մեծ մասը երեխաներ են

o_885004

Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ափերի մոտ աղետի է ենթարկել 450 ուղևորներով  մի նավ: SOS ազդանշան էր ստացել  հանրապետության ափային պաշտպանությունը: Հարավկորեական ԶԼՄ-ները գրում են, որ նավում ուղևորների մեծ մասը երեխաներ են, դպրոցականներ, որոնք   Չեջուդո կղզի էքսկուրսիա էին մեկնում: Տղեկությունը ներկայում ճշտվում է:

Տեղեկություն է ստացվել, որ 338 ուղևոր փրկվել է, մեկ զոհ կա:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 14-ից 15-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության` 5, խուլիգանության` 2, մաքսանենգության` 4, ավազակային հարձակման և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 2 մարդ զոհվել է, 4-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ավտովթար

Ապրիլի 15-ին, ժամը 13.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել է «ԳԱԶ-5317» մակնիշի ավտոմեքենայի, որը կողաշրջվել է և բախվել մայթեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ գնալով` բախվել է նշված վայրում կայանված «Նիսան-Տիմա» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 51 տան դիմաց վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 22.40-ին, Երևանի Աթենքի փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները և մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 70-ամյա կին և 14-ամյա աղջիկ` հայտնելով, որ վնասվածքներն ստացել են նույն օրը, ժամը 14.30-ին, Ծիծեռնակաբերդի խճուղում անհայտ ավտոմեքենաների բախման հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 21.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 10/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1990 թ. ծնված Խաչիկ Մ.-ն` «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայով: Նա ժամը 23.20-ին Մոլդովական փողոցից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես 124» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 37,5 կմ-ին բախվել է ծառի և շրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասում «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս` դիպել է 77-ամյա կնոջ:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 125-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայից մետաղյա թիթեղներ են թափվել և հարվածել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինս բախվել է ճամփեզրի քարին:
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյանի «Թեղուտ» ՓԲԸ տարածքում դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Այգեհովիտ-Պառավաքար ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ, որը վթարի ժամանակ, որպես ուղևոր, գտնվել էր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահում:
Կատարվում է քննություն:

 

Անկախ

«ԲՄՎ-320»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մահացել է

վրաերթԱպրիլի 14-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Արտաշատ-Արարատ միջհամայնքային ճանապարհին` Ավշար գյուղի հատվածում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2006 թ. ծնված Կարեն Տերտերյանին, որը տեղում մահացել է:
Վարորդն ինքնակամ ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

Անկախ

XIX դարի իտալական ալրաղացը վերածել են թանգարանի

127-390x290

Իտալիայի  Սոնդրիո քաղաքի 1867-ին կառուցված ալրաղացում թանգարան է բացվել:

Բոտտոների ալրաղացն աշխատել է մինչև 1960-ականներն ու շուրօրյա ալյուր արտադրել հացի ու մակարոնեղենի համար` Մեր գետից ստացվող հիդրավլիկ էներգիայի հաշվին:

Փակելուց հետո, երեքհարկանի շենքը երկար ժամանակ դատարկ էր: Դրանից հետո կամավորներն այն նորոգեցին, որպեսզի պահպանեն որպես պատմական հուշարձան ու հիմա բոլոր ցանկացողները կարող են այցելել թանգարան ու հետազոտել ձեռնարկության հին մեխանիզմները:

 Անկախ

Մովսեսի բնակիչները հակառակորդի կրակոցների ժամանակ կսահմանեն հերթապահություն

մովսեսՏավուշի մարզի Մովսես գյուղում վերջին շրջանում հակառակորդի ակտիվացումը լուրջ մտահոգությունների առիթ է դարձել:

Ըստ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանի, ադրբեջանական դիրքապահները ցերեկային ժամերին կրակ են բացել գյուղին պատկանող այգիների և հանդամասերի ուղղությամբ: Իսկ ավելի ուշ, հակառակորդը կրակել է արդեն գյուղի ուղղությամբ: Գնդակոծության հետևանքով վնասվել են բազմաթիվ տների պատեր, տանիքներ, գազատար խողովակներ: Խոշոր զինատեսակներից արձակված գնդակները ներխուժել են մովսեսցիներից մեկի տան խոհանոց: Բարեբախտաբար, այս անգամ ևս տուժածներ չկան, վնասը սոսկ նյութական է:

Հակառակորդի հետ շփման գծին շատ մոտ այս գյուղի բնակիչները որոշել են իրենց ուժերով ևս ամրացնել իրենց բնակավայրի և համագյուղացիների անվտանգությունը: Մովսեսի երիտասարդ տղամարդիկ որոշել են կազմավորել խմբեր, կրակոցների ժամանակ սահմանել հերթապահություն:  <<Կրակահերթերի ժամանակ դե կարող ա խոտի դեզ ա վառվում կամ մեկին շտապ օգնություն ա պետք, Աստված չանի` վիրավոր ա լինում, արագ արձագանքենք>>,-Անկախ-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում նշեց Մովսեսի բնակիչ Վալերի Անտոնյանը: Նա ասաց, որ նախաձեռնությունն իրենցն է, առաջիկայում էլ հերթապահության խմբերն արդեն ձևավորված կլինեն:

 

Անկախ