Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի Իրանում

«Ազադի» մարզահամալիրԻրանի  ըմբշամարտի  ֆեդերացիան տեղեկացրել է, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության մրցումները կայանալու են մայիսի 15-16-ին Թեհրանի «Ազադի» մարզահամալիրի 12 հազար նստելատեղ ունեցող դահլիճում:

Ստուգատեսին կմասնակցեն 2013-ի աշպարհի տասը լավագույն թիմերը` Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Հունգարիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի և Ֆինլանդիայի հավաքականները:

Հայտնվել է նաև, որ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի  ակումբների  աշխարհի գավաթի խաղարկության մրցումները ևս կայանալու են Իրանում:

Ազատ  ոճի  ըմբիշների գոտեմարտերը կանցկացվեն նոյեմբերի  26-28-ին  Իրանի  Մազանդարան  նահանգի Ջույբար քաղաքում,  իսկ հունահռոմեական  ոճի ըմբշամարտի հանդիպումները` դեկտեմբերի  3-5-ին` Խուզեստան  նահանգում:

 Անկախ

Չինաստանը նախատեսում է երկաթգիծ կառուցել դեպի Ամերիկա

արագընթաց երկաթուղՉինաստանը մտադիր է կառուցել 12,874 կմ երկարություն ունեցող դեպի Ամերիկա ձգվող արագընթաց երկաթուղի, որով ճամփորդելու համար երկու օրից քիչ ժամանակ կպահանջվի:

Գնացքը դուրս կգա երկրի հյուսիսարևելյան հատվածից կանցնի Սիբիրով և Բերինգի նեղուցով կառուցված ստորջրյա թունելով կմտնի Ալյասկա:

Ստորջրյա թունելից դուրս գալով՝ այն կրկին գետնի վրա կբարձրանա և կանցնի Կանադայով՝ նախքան Միացյալ Նահանգներ հասնելը:

Դեռևս հայտնի չէ արդյոք Ամերիկայի, Կանադայի և Ռուսաստանի կառավարությունները համաձայնվել են առաջարկի հետ, թե ոչ:

Կառուցվելու դեպքում այս երկաթուղին ավելի երկար կլինի քան Տրանս սիբիրական երկաթգիծը՝ այս կերպ դառնալով աշխարհի ամենաերկար երկաթուղին:

Չնայած նախագիծը դեռևս վերջնականապես չի ընդունվել, սակայն ենթադրվում է, որ այն ամբողջությամբ կֆինանսավորի Չինաստանը, որը համաշխարհային առաջատար է արագընթաց երկաթուղային ճամփորդության ոլորտում:

 Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

սերժ սարգսյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:

Մայիսի 9-ը Հայաստանի ժողովրդի համար թանկ է նրանով, որ այն ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարյուր հազարավոր հայեր կռվել են արդարության և ազատության խրամատներում՝ բարձր պահելով հայ ռազմիկի անունն ու պատիվը:

Սա մեզ համար առաջին հերթին խաղաղության տոն է, որն արդար աշխատանքի և հայրենի երկիրը ոտքի կանգնեցնելու պատմական հնարավորություն տվեց:

Ճակատագիրը մեզ համար սահմանել էր ևս մի պատմական հնարավորություն, ևս մի մայիսյան հաղթանակ: 1992 թվականի մայիսի 9-ին մենք կրկին արդարության և ազատության խրամատում էինք ընդդեմ ազգային խտրականության և եղեռնագործության:

Շուշիի ազատագրմամբ ֆիզիկական բնաջնջումից փրկվեցին ոչ միայն Ստեփանակերտը, այլև ողջ Արցախը, իսկ ավելի լայն առումով՝ Հայաստանը և հայության հեռանկարը:

Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին մեր խաղաղության գինը:

Կեցցե՛ խաղաղությունը, որ աշխարհի բոլոր բարիքների մայրն է:
Փա՛ռք մեր հերոսներին:

Վրաստանում ուժի մեջ մտավ սեքսուալ ու մնացած փոքրամասնություններին ճնշելն արգելող օրենքը

Fuel_Station_McDonalds_hqroom_ru_1Փաստաթուղթը կոչվում է «Խտրականության բոլոր տեսակներն արմատախիլ անելու մասին»: Օրենքն ապահովում է պաշտպանություն ռասայական, մաշկի գույնի, լեզվի, սեռական, ծագման, բնակության վայրի, ունեցվածքի, ազգության, էթնիկ կամ էլ սոցիալական պատկանելության, կրոնական ու մյուս հատկանիշներով  հետապնդումներից: Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, խտրականության դեպքերի մասին բողոքները կքննարկի ժողովրդական պաշտպանի ապարատը:

Անկախ

Սպիտակ տան տարածք անհասկանալի իրեր են նետել

o_841821ԱՄՆ գաղտնի ծառայությունը Սպիտակ տան  շրջակա տարածքը փակել են 2 մարդկանց` նստավայրի դարպասից ներս նետած անհասկանալի իրերի պատճառով:

Երկուսին էլ բռնել են, նրանց հարցաքննում են իրավապահ մարմինները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Գաղտնի ծառայությունը Սպիտակ տանը գտնվողներին առայժմ առաջարկել են դուրս չգալ շենքից: ԱՄՆ նախագահ Օբաման ներկայում բացակայում է Վաշինգտոնից. նա գտնվում է Կալիֆոռնիա նահանգում:

Վերջին օրերին սա արդեն երկրորդ տագնապն է Սպիտակ տան մատույցներում: Երեքշաբթի, մայիսի 6-ին ԱՄՆ նախագահի նստավայրի դարպասներից  պետության ղեկավարի աղջիկներին տեղափոխող ավտոշարասյան հետևից մի ավտոմեքենա էր մտել ներս: Ղեկին նստած տղամարդուն ուրիշի տարածք անօրինական ներխուժելու մեղադրանք էր առաջադրվել:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը` «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմում

հմ-1-29636Մայիսի 10-ին ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 34-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա հանդիպում կանցկացնի  Բեռլինի «Հերտայի» հետ։

«Բորուսիայի» պաշտոնական կայքում ներկայացվել են թիմերի հավանական մեկնարկային կազմերը։  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա «Բորուսիայի» կիսապաշտպանության աջ եզրում։

«Բորուսիայի» կազմը`Ռոման Վայդենֆելեր, Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հյումելս, Մարսել Շմելցեր, Նուրի Շահին, Միլոշ Յոյիչ, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան, Կևին Գրոսկրոյց, Ռոբերտ Լևանդովսկի:

հմ10306646_

Վանաձորի հանդբոլիստների հավաքականը` Հայաստանի առաջնության առաջատար

IMG_0646Երևանի ճարտարագիտական համալսարանի մարզասահում պայքարը շարունակեցին մինչ 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության մասնակիցները:

Կայացան 2-րդ տուրի հանդիպումները:
Սկզբունքային մրցավեճ ծավալվեց առաջին տուրում իրենց օգտին հաղթանակ գրանցած Աջափնյակի և Վանաձորի հավաքականների միջև: Առաջին կեսից հետո վանաձորցիները պարտվում էին 11:12 հաշվով, սակայն հանգստից հետո նրանք կարողացան վերականգնել  հավասարակշռությունը, իսկ ի վերջո հաղթեցին 30:25 հաշվով:
Արցախ-ՀՄԴ խաղում հավասար մրցակցություն էր: Առաջին կեսն ավարտվեց 12:12 հաշվով: Ի վերջո, մեկ գնդակի առավելությամբ` 28:27 հաշվով հաղթեցին ՀՄԴ-ի ներկայացուցիչները:
«Պոլիտեխնիկը» զիջեց ԽՄՕՄՄ-ին` 30:36 (13:16) հաշվով:
Վաստակած 4 միավորով աղյուսակը գլխավորում է Վանաձորի հավաքականը:
2-ական միավոր ունեն Ալավերդիի, ՀՄԴ-ի, ԽՄՕՄՄ-ի, Աջափնյակի թիմերը, Արցախի ընտրանին և «Պոլիտեխնիկը»  միավոր չունեն:

Ուր կգնա Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը

ՀՄ-ռոյսtumblr_mzlzv0ok1f1sa367mo1_1280Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը` Դորտմունդի «Բորուսիայի» հարձկվող Մարկո Ռոյսը, չի թաքցրել, որ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է հեռանա իր ներկայիս ակումբից:

Նա նշել է, որ մարզական իր կենսագրության ընթացքում ձգտելու է հասնել առավելագույնին և պետք է ընտրի այն տարբերակը, որը լավագույնն է իր համար ֆուտբոլում: Նա ասել է, որ այդ առումով ամեն բան պարզ կլինի մրցաշրջանի ավարտից հետո:

Ավելացնենք, որ այդ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և կատալոնական «Բարսելոնան»:

Հայաստանի ազատ ոճի երկու ըմբիշ արժանացել է Չինաստանում կայանալիք պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգրի

սամ1399315234_samokov-bannerԲուլղարիայի Սամոկով քաղաքի մարզապալատում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության ավարտից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի երկու ներկայացուցիչ արժանացել է այս տարի  օգոստոսին Չինաստանում կայանալիք պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգրի:

Առաջինի տերը 54 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն  Վաղինակ Մաթևոսյանն է: 76 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը թեև բրոնզե պարգևի է արժանացել (Եվրոպայի պատանեկան առաջնությունում օլիմպիական ուղեգերերը բաշխվում են միայն 5 քաշային կարգերի եզրափակիչ մտած ըմբիշներին), սակայն  քանի որ յուրաքանչյուր երկիր առավելագույնը 2 ներկայացուցիչ կարող էխաղերում ունենալ, այդ է պատճառը, որ ուղեգիրը մեր մարզիկին է տրվել: Բանն այն է, որ այդ քաշային կարգի չեմպիոնը Ռուսաստանից է, իսկ այդ երկիրն արդեն  խաղերի երկու մասնակից ունի:

 

 

Մեքսիկայում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

mexico-earthquakeՀինգշաբթի օրը Մեքսիկայի Գերերո նահանգում 6,4 ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ակապուլկոյից 96 կմ և Մեխիկոյից 276 կմ հեռավորության վրա:

Դեռևս երկրաշարժի հասցրած վնասների մասին տեղեկություններ չկան: Մեխիկոյում երկրաշարժից հետո բոլոր ծառայությունները աշխատել են սովորական կերպով:

Ապրիլի 18-ին նույն նահանգում 7,2 ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, սակայն վնասների վերաբերյալ կրկին տեղեկություններ չէին հրապարակվել:

 Անկախ