Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և Երևան քաղաքի վարչությունում գործում են «Թեժ գիծ» ծառայություններ

հեռախոսԵրևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաև անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ»` 010-53-32-73 հեռախոսահամարով:
Ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով «Թեժ գիծ» է գործում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստեղծված օպերատիվ շտաբում: Հեռախոսահամարներ՝ 010-58-02-02, 010-56-50-62:

Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում գործում է համակարգող խումբ

Ոստիկանություն3ՀՀ ոստիկանության պետի` 2013 թ. մարտի 22-ի հրամանով`մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ:

Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաև` (010)54-69-12 և (010)54-69-14 հեռախոսահամարները:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում գրանցված անօրինական գործողությունների մասին կարելի է ահազանգել նաեւ համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հայտարարել է եւ առաջնորդվում է նույն սկզբունքով՝ անհետևանք չի մնա ոչ մի ահազանգ, տեղերից ստացվող ոչ մի տեղեկատվություն:
Ոստիկանությունը կրկին համագործակցություն է առաջարկում քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին` նպատակ ունենալով համատեղ ապահովել արդար ու թափանցիկ ընտրություններ: Ոստիկանությունը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը և ակնկալում նաեւ նրանց աջակցությունը:
Ոստիկանությունը հորդորում է բոլոր քաղաքական ուժերին` հանրային միջոցառում անցկացնելու մասին նախապես իրազեկել համապատասխան մարմնին, ինչը բխում է բոլորի շահերից:
Ոստիկանությունը մշտապես շեշտել է իր վերքաղաքական և վերկուսակցական լինելը` գործով ապացուցելով, որ իր խնդիրը հասարակական կարգ ու կանոնի պահպանումն է, հանրային հավաքների մասնակիցների անվտանգության ապահովումը: Միաժամանակ, ոստիկանությունն օրինահարգություն է պահանջում բոլորից` հիմնվելով օրենքի պահանջի և հասարակական շահի առաջնահերթության վրա:

Չարենցավանի գործարանում մեկ օրվա մեջ երկու հրդեհ է բռնկվել

հրդեհՄայիսի 1-ին, ժամը 12.44-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գտնվող «Ձուլակենտրոն» գործարանում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մելտոնյան փողոցում գտնվող «Ձուլակենտրոն» ԲԲԸ գործարանում: Հրդեհը մարվել է ժամը 13.54-ին:  Ձուլարանի երկաթե վառարանում` մոտ 30 քմ տարածքում, այրվել են ռետինե խողովակներ:

Նույն օրը, ժամը 14.25-ին, ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Չարենցավանի Մելտոնյան փողոցում գտնվող «Ձուլակենտրոն» ԲԲԸ գործարանում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.08-ին, մարվել` 15.24-ին:  Ձուլարանի երկաթե վառարանում այրվել են ռետինե խողովակներ:

 Նույն օրը, ժամը 14.46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետիսյան-Սարալանջ փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.57-ին, մարվել` 15.08-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարալանջ-Ռիգայի փողոցների խաչմերուկում: Այրվել է Ռ. Հայրապետյանին պատկանող «Օպել» մակնիշի 35 ՍТ 656 պհ ավտոմեքենայի առջևի հատվածը` անվադողերը և ցուցիչների վահանակը: 

Նույն օրը, ժամը 21.13-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.02-ին, մարվել` 22.12-ին: Այրվել է մոտ 7000 քմ խոտածածակ  տարածք:

Հայ ֆուտբոլիստի թիմը չի շարունակի պայքարը ՉԼ մրցաշարում

ժորա517829a59f591_largeՖուտբոլի Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Ժորա Հովհաննիսյանի թիմը` Տաշքենդի «Պախտակորը», եզրափակեց B խմբի աղյուսակը: Այն անհաջող հանդես եկավ, 6 խաղից հետո վաստակած 7 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը:

Վերջին խաղում ուզբեկական թիմը 1:2 հաշվով պարտվեց «Ալ Շաբաբ» (ԱՄԷ) ակումբին:

Այսպիսով, հայ ֆուտբոլիստի թիմը չի շարունակի պայքարը ՉԼ մրցաշարում:

Օձը խայթել է Վանաձորի բնակչին

շտապ-օգնությունՄայիսի 1-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.00-ի սահմաններում օձի խայթոցով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի Շինարարնե­րի փողոցի թիվ 4 շենքի 18-րդ բնակարանի  բնակիչ` 1991 թ. ծնված Վաչե Անանյանը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնը մեկնարկեց Ցեղասպանությանը նվիրված ֆիլմով

Photo 0016Մայիսի 1-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մեկնարկեց «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը։

Առաջիկա երկու օրերի ընթացքում Հ. Մալյանի անվան թատրոնում կցուցադրվեն շուրջ 25 կարժամետրաժ ֆիլմեր՝ Արթուր Օրդյանի «Հովվերգություն» վավերագրական ֆիլմը, Շողիկ Հակոբյանի խաղարկային «Սպասասրահում» ֆիլմը, Սոնա Խաչատրյանի «Երանելի օրեր», Գուժ Թադևոսյանի «Մարգար պապը», Զավեն Գրիգորյանի «Մեր Մարինե», Գառնիկ Խչոյանի «Հանդիպում խաչքարի մոտ» և այլ ֆիլմեր։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ընդգծեց, որ կինոփառատոնի նպատակը երիտասարդ ստեղծագործողների զարգացմանը նպաստելն է, նրանց ինքնադրսևորման հարթակ տրամադրելը։ «Մեր նպատակն այս ոլորտի զարգացումն է, և դրա լավագույն ճանապարհն առկա գործընթացների մեջ նոր սերնդի ներգրավումն է։ Ուրախալի է, որ կան երիտասարդ, շնորհալի ստեղծագործողներ, և մենք պետք է նրանց կողքին լինենք»,- նշեց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ այս փառատոնն ունենալու է շարունակական բնույթ։

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնի հեղինակ Սերգեյ Սանոյանը նշում է, որ այս նախաձեռնությունը լավ հնարավորություն է նոր ու հետաքրքիր, ինչու չէ, մասամբ անհասկանալի ու ըմբոստ կինոնկարների ականատեսը դառնալու, ինչպես նաև ծանոթանալու և շփվելու երիտասարդ ստեղծագործողների հետ։

«Երիտասարդական կինոփառատոները մեծ կինո, մեծ էկրան մուտք գործելու, ինչպես նաև առաջին աշխատանքը, առաջին ֆիլմը ցուցադրելու հնարավորություն են տալիս»,- ասաց կինոգետ, արվեստագիտության թեկնածու, ժյուրիի նախագահ Անետա Երզնկյանը:

Փառատոնի բացման արարողությանը տեղի ունեցավ «Միասին աշխարհում» ոչ մրցութային ֆիլմի պրեմիերան։ Այն նկարահանվել է Ուրուգվայում և պատմում է Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած Ուրուգվայի, այստեղ ապրող հայկական համայնքի մասին։ «Միասին աշխարհում» ֆիլմի ռեժիսորը Ռուբեն Գևորգյանց կրտսերն է, հեղինակ և պրոդյուսերը՝ Սերգեյ Սանոյանը։ Ինչպես տեղեկացրեց Ս. Սանոյանը, «Միասին աշխարհում» ֆիլմը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կողմից ընտրվել և ներկայացվելու է Կաննի փառատոնի երիտասարդական ֆիլմերի շուկայում։ Երիտասարդ հեղինակները հույս ունեն, որ իրենց ֆիլմը նույնպես կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնում ժյուրին մրցանակներ կշնորհի 4 անվանակարգում՝ ՙԼավագույն ռեժիսոր՚, ՙԼավագույն օպերատորական աշխատանք՚, ՙԼավագույն ֆիլմ՚, ՙԼավագույն մտահղացում՚։

Նշենք, որ «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ «Հայացք» երիտասարդական կինոփառատոնի հատուկ գործընկերներն են «Լաբարնա» («Labarna») հուշանվերների, «Արվեստի աշխարհ» («Art World») խանութ սրահները։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Գերմանական ֆուտբոլը գրավել է Եվրոպան

bav_1367470846Մայիսի 25-ին Լոնդոնում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակչում կմրցեն Մյունխենի «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»: Եզրափակիչը կլինի գերմանական: Անկախ այն բանից, թե որ թիմը կհաղթի գավաթը կուղևորվի Գերմանիա:

Առաջին խաղում մյունխենցիները սեփական հարկի տակ կայացած խաղում առավելության էին հասել 4:0 հաշվով, իսկ հյուրընկալվելիս հաղթեցին 3:0 հաշվով:

Տեխնիկական արդյունքներ

«Բարսելոնա» – «Բավարիա»՝ 0:3 (առաջին հանդիպում՝ 0:4)

Արյեն Ռոբեն, 49, Հերարդ Պիկե, 72 (ինքնագոլ), Թոմաս Մյուլլեր, 76

Թուրքիայում հրեական գերեզմանատուն են քանդել

an3001367412357Թուրքիայի Իզմիրում  թունելի շինարարության ժամանակ 6 մ խորության վրա հայտնաբերվել են հրեական գերեզմաններ: Թուրքական “Հուրիեթի” տեղեկացմամբ, տապանաքարերը շինարարները  թողել են հողի մեջ, իսկ ոսկրերը հանձնել են հրեական համայնքին: Համայնքի առաջնորդ Ժակ Կայան հայտնել է, որ հրեաների աճյունները կրկին կթաղվեն գործող հրեական գերեզմանոցում: 2012-ին   զատկին Ստամբուլում  հրեական գերեզմանատունը պղծվել էր:

Խտացրած կաթով կոնֆետներ

խոհանոցԲաղադրությունը

300 գ խտ.կաթ, 2 ճ/գդալ կարագ, 300 գ  կոկոսի քերած միջուկ (վաճառվում է), 50 գ նուշ ` միջուկի համար:

Պատրաստման եղանակը

Խտացրած կաթը դատարկել հաստ  տակ ունեցող ամանի մեջ, ավելացնել կարագը, դնել  մարմանդ կրակի վրա ու անընդհատ խառնելով եփել այնքան, որ կարագը հալչի: Կրակից վերցնել, մեջը լցնել կոկոսի փաթիլներ ու խառնել, ապա դնել սառնարանը ողջ գիշեր: Առավոտյան սառեցված զանգվածից ոչ մեծ գնդեր  ձևավորել,  լցոնել  նուշով, ապա գունդը թաթախել կոկոսի փաթիլների մեջ:

Ի դեպ, գնդերի մեջ կարելի է նաև չիր կամ չամիչ դնել: Իսկ  կոկոսի փաթիլների փոխարեն կարելի է օգտագործել մանրացրած վաֆլի:

Բարի ախորժակ

 

Ավտոպատահար Երևան-Արտաշատ ավտոճանապարհին

PrkararnerՄայիսի 2-ին, ժամը 05.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 26 ՕՍ 109 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդ 1960 թ. ծնված Յ. Բաղդասարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներուվ հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Վարորդից ու ուղևորից բացի ավտոմեքենայում եղել է նաև 10 գառ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Ավտոմեքենան ընկել է ջրանցքը,հայտնաբերվել է դի

arm136588009859Մայիսի 2-ին, ժամը 06.01-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը հասնելով կանչի վայր՝ պահանջել է ջրասուզակ:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ջրափրկարարները:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 35 ՕТ 105 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից Կախանովի ջրանցքը:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից. ավտոմեքենայում հայտնաբերվել է մոտ 30 տարեկան անձը չպարզված տղամարդու դի:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ամերիկայում մահացել է ռեփեր Քրիս Քելին

400x22534-ամյա երգիչը մահացել է Ատլանտայի հիվանդանոցում:

Mac Daddy կեղծանունով ռեփերը  “Kris Kross” ռեփ-դուետի մասնակիցներից մեկն էր: Որոշ տվյալների համաձայն, նա հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում: Երաժշտի մահվան պատճառը դեռևս անհայտ է:

“Kris Kross”   դուետը ստեղծվել է  անցած դարի 90-ականներին, խմբում  13 տարկան  2 տղաներ էին` Քրիս Քելին ու Քրիս Սմիթը: 1998-ին խումբը կազմալուծվեց, ու  երաժիշտները սկսեցին կարիերան իրարից առանձին: Այս տարի նրանք կրկին հանդիպեցին, որ իրենց գործունեության 20 ամյակի առթիվ համատեղ թողարկեն  So So Def Records :

Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը պատրաստվում է տիեզերք թռչել

o_670262Բրիտանացի ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգն իր կյանքի հերթական նպատակը տիեզերք թռչելն է անվանել: Դրա մասին նա հայտնել է Լոնդոնում, բարեգործական երեկույթի ժամանակ.”Այն փաստը, որ ես արհեստական շնչառության սարքին եմ միացված,  չի փոխել իմ կենսակերպը: Այն պահից, ինչ ես առանց դրա ոչ մի քայլ չեմ կարողանում անել, եղել եմ Բրյուսելում, Մեն կղզում, Ժնևում, Կանադայում, 2 անգամ` Կալիֆոռնիայում: Ես հույս ունեմ, որ կկարողանամ  գործարար Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic  ընկերության սարքով նաև դեպի տիեզերք թռիչք կատարել: Տիեզերք, ես կթռչեմ քեզ մոտ”:

Գիտնականի խոսքերը ծափողջույններով են ընդունվել:

Հոքինգը 6 տարի առաջ ԱՄՆ ՆԱՍԱ-ի օդանավով  թռիչք կատարեց, որը նրան հնարավորություն տվեց կարճաժամկետ անկշռելիության զգացում ունենալ: Հոքինգը տառապում է ամիոտրոֆիկ սկլերոզով, որը նրա մոտ լրիվ անդամալուծություն է առաջ բերել: Հիմա նա 71 տարեկան է ու արտաքին աշխարհի հետ շփվում է միակ աշխատող  այտի մկանի միջոցով, որը հատուկ հաղորդիչների օգնությամբ ազդանշան է հաղորդում խոսքի համակարգչային սինթեզատորին:

Ապրիլի 29-ին Virgin Galactic ընկերության  SpaceShipTwo սուբուղեծրային  օդանավը կատարեց իր առաջին թռիչքը Կալիֆոռնիայի անապատի վրայով` հաղթահարելով ձայնային արգելքը: Տարվա վերջին  օդանավը մշակողները մտադիր են այն բաց տիեզերք ուղարկել:

 

Իտալիայում սևամորթ կին նախարարի հասցեին վիրավորանքների տարափ է տեղացել

Cecile-Kyenge-KashetuԻտալիայում հետաքննում են  նախարարներից մեկի հասցեին արված ռասիստական վիրավորանքների փաստը: Օրեր առաջ Կոնգոյից ակնաբույժ Սեսիլ Կյենգեն դաձավ ինտեգրացիայի հարցերով նախարար: Նրա նշանակումից անմիջապես հետո  ուլտրաաջերի  և “Հյուսիսի լիգայի” կողմնակիցների կայքերում նրա հասցեին վիրավորական արտահայտությունների տարափ տեղաց:

Հետաքննությունը ձեռնարկել է Իտալիայի կառավարության կազմում  մեկ այլ  նախկին օտարերկրացի` հավասար իրավունքների, սպորտի ու երիտասարդական քաղաքականության նախարար, ազգությամբ գերմանացի  Յոզեֆա Իդեմը:

Նաոմի Քեմփբլն ու Վլադիսլավ Դորոնինը բաժանվել են

a8f35e63c01461b623878149ab72ea04Ամերիկյան մամուլը գրում է ամենահայտնի աստղային զույգի բաժանման մասին: The New York Post տեղեկացմամբ, Նաոմի Քեմփբլի ու ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի սիրավեպը մոտեցել է  ավարտին:

Սիրահարները հավատացնում են, թե պարզապես թայմ-աութ են վերցրել, իսկ ուրիշները պնդում են, որ դա ավելի շուտ վերջակետ է: “Россия 24” տեղեկացնում է, որ զույգին միասին չեն տեսել մարտի սկզբից: Նաոմին երեկույթներին ներկայանում է առանց Դորոնինի, իսկ վերջինիս էլ նյույորքյան հյուրանոցի բարում տեսել են անծանոթ շիկահերի հետ:

ԱՄՆ-ում եղբայրը սպանել է 2 տարեկան քրոջը

130501225936-dnt-ky-brother-shoots-sister-00002701-story-topԱմերիկյան Կենտուկկի նահանգի ոստիկանությունը հետաքննում է 2-ամյա երեխայի մահվան փաստը: Երեխան զոհվել է 5 տարեկան եղբոր պատահական կրակոցի հետևանքով:

Ոստիկանության տեղեկություններով, զենքը երեխային նվիրել էին անցած տարի, տղայի ծննդյան առիթով: Հետաքննությունը հաստատել է, որ այդ պահին երեխարի մայրը տանն է եղել: Զենքը պահվել է սենյակի անկյունում, սակայն, ինչպես ոստիկանությունն է հայտնել, տան անդամները  տեղյակ չեն եղել, որ այն լիցքավորված է:

Չադի իշխանությունները հայտնել են, որ հեղաշրջում են կանխել

pic_1363016151Չադի մայրաքաղաք Նջամենայում ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում` սպաներ ու ընդդիմադիր կուսակցության պատգամավոր` նախագահ Իդրիս Դեբիին տապալելու նպատակով դավադրության կասկածանքով:

Ինչպես ասվում է կառավարության հաղորդագրության մեջ, հատուկ ծառայությունները 4 ամիս հետևել են ենթադրյալ դավադրության մասնակիցներին:

Չադի նորագյուն պատմությունը հարուստ է հեղաշրջումներով: Չադի գործող նախագահ Իդրիս Դեբին իշխանության է եկել պետական հեղաշրջման արդյունքում, 1990-ին:

Ամերիկայում անգլիացի առաջին վերաբնակները մարդակեր են եղել

130501234153_skull_304x171_apԱմերիկացի գիտնականները վկայություններ են ներկայացրել, որոնք հաստատում են, որ 1609-1610-ի խստաշունչ ձմռանն 130501233137_girl_304x304_reuters_nocreditԱմերիկայում անգլիացի վերաբնակները կաննիբալությամբ են զբաղվել:

Ի դեպ, դրա մասին գրավոր աղբյուրներում ևս նշված է եղել, սակայն գիտական ապացույցներ մինչ այժմ չկային:  Վաշինգտոնում Բնագիտության ազգային թանգարանի մասնագետներն անցած տարի պեղումների ժամանակ Վիրջինիայի (հիմնադրել են վերաբնակները 1607-ին: Ժամանակի ընթացքում Ջեյմս ամրոցի շուրջ գաղութ առաջացավ, որն անվանվեց Ջեյմսթաուն)  Ջեյմս ամրոցի տեղում 14-ամյա աղջկա աճյունի ուսումնասիրություն են կատարել:

Գանգի ու սրունքոսկրի վրա, որոնց տարիքը 400 է, հայտնաբերվել են հարվածի ու քերթման հետքեր: Գիտնականների խոսքով, դա վկայում է նրա մասին, որ ինչ-որ մեկը փորձել է բացել գանգը ու հանել ուղեղը: Բացի այդ, զոհի լեզուն են հեռացրել ու դիմային հյուսվածքները, որոնք XVII դարում համարվել են նրբահամ ուտելիք:

“Հստակ հետքեր կան, որոնք վկայում են, որ մարմինն անդամահատվել է ու միսն առանձնացվել ոսկրերից”,-հայտնել է անթրոպոլոգ Դագ Օուսլին:

Ո՞ր դեպքում կարող է մերժվել օտարերկրացուն ՀՀ մուտքի վիզայի տրամադրումը

վիզա«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝

ա) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել 3 տարի,

բ) նա «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է 1 տարի,

գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝

– վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

– իրականացնել ահաբեկչական գործունեություն,

– սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ

– իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ,

դ) նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն նման հիվանդությունը բուժելու նպատակով: Այդ վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

ե) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը, կամ

զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:

Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) կարող է մերժվել, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչվել կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել, եթե նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել:

Վերոհիշյալ դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում մերձավոր ազգականներ (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, եղբայր, տատ, պապ) ունեցող անձանց վրա:

 Ներկայացրեց       Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

small_1367439238_1Մայիսի 1-ին, ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Արզնի ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան-Արզնի ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 ՕV 407 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ՝ 1979 թ. ծնված Գ. Կարապետյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան: