Սաուդյան արքայազնը 3 օրում Դիսնեյլենդում ծախսել է 20 մլն դոլար

i (4)Սաուդյան Արաբիայի արքայազն Ֆահդ ալ-Սաուդը 3 օրվա ընթացքում փարիզյան Դիսնեյլենդում զվարճանալու համար ծախսել է 20 մլն դոլար: Տեղի ԶԼՄ-ների տեղեկացմամբ, նա որոշել է նշել ուսման  ավարտն ու  ավարտական դիպլոմը: Մայիսին նա 3 օրով վարձակալեց ամբողջ պարկի տարածքն ու ատրակցիոնները`  իր ու իր հյուրերի համար:

Փարիզյան Դիսնեյլենդի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հատուկ նրա համար կազմակերպվել է դիսնեյյան հերոսներով շոու:

Ստամբուլահայերը ևս մասնակցում են քաղաքում տեղի ունեցող ցույցերին. «Լույս» հանդեսի թղթակից

5Ինչպես մեզ հաղորդեց Ստամբուլից հայկական համայնքի «Լույս» հանդեսի թղթակիցը՝ երեկ ողջ գիշեր քաղաքում շարունակվել է լարված մթնոլորտ տիրել: Ինչպես նախորդ օրերին, այնպես էլ երեկ գիշեր Ստամբուլի փողոցներում կաթսաներով և թավաներով ամբոխի երթ է ընթացել: Քաղաքի հրապարակներում և կենտրոնական փողոցներում շարունակվում էր ցուցարարների ելույթները, սակայն ոստիկանության միջամտությունը թուլացել է: Վերջին տեղեկություններով՝ երկրի վարչապետ Թայիփ Էրդողանը, թողնելով երկիրը նման վիճակում, գնացել է Մարոկկո:

Խոսելով հակակառավարական ելույթներին հայկական համայնքի մասնակցության մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ հայ երիտասարդության մի մասը նույնպես միացել է ցուցարարներին, սակայն դա բնական է և առանձնահատուկ ոչ մի երևույթ չկա: Մեր այն հարցին, թե արդյոք սկսված շարժումը կարող է վերածվել հեղափոխական ալիքի, «Լույսի» թղթակիցը նշեց. «Խաղաղ ցույցը միանգամից վերածվեց հասարակական շարժման: Սակայն հույս ունենք, որ այն չի վերածվի հեղափոխության, քանի որ հենց ցուցարարները բավականաչափ վնաս են հասցրել բնակչության ունեցվածքին: Այսպիսով Թուրքիան հետընթաց է ապրում և լավ կլինի, որ րոպե առաջ ավարտվի այս ամենը»:

«Երբ ռոքը նոր էր ծնվում, սիրո և արդարության երաժշտություն էր, ու եթե ըմբոստություն կար, բարի ըմբոստություն էր»

000Նրանք նույն համալսարանում էին սովորում, իրար շատ–շատ էին սիրում: Մի օր Արամը որոշում է գրել մյուզիքլ, որում Գայան հանդես է գալիս նրա կնոջ դերում… Ու այդպես, ավելի քան 90 րոպե «Ես քեզ սիրում եմ» ասելով, բեմական սերը կյանք է դառնում: Սիրավեպից շատ չանցած՝ հայկական ռոքի վերածննդի ճիշտ ժամին, ծնունդ է առնում  Vo.X ռոք խումբը:

ՌՈՔԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Vo.X ռոք խումբը հիմնադրվել է 1999-ի վերջերին: Դրանից առաջ ամուսիններ Արամն ու Գայան առանձին էին ստեղծագործում:

 – Մենք 10 տարեկանից կիթառ նվագել էինք սովորում և «Բիթլզ» լսելով ու տպավորված` երգեր էինք սկսել գրել, ինչը նշանակում է, որ արտահայտելու բան ունեինք,- ասում է Արամն ու շարունակում:-  Ինձ մոտ, օրինակ, դա սկսվել էր նկարչությունից, հետո էլ գրում էի, բայց հասկացա, որ դա իմը չէ, երաժշտությունն Է իմը: Ուղղակի մի պահ մտածում ես, որ քո լսած երգերից ոչ ոք չի արտահայտում այն, ինչը որ դու կուզենայիր արտահայտել, ու սկսում ես ստեղծագործել:

Արամի հիշողության թելը ձգվում է տասնամյակներ առաջ.

– Հիշում եմ՝ որպես խումբ այն ժամանակ տրիո էր: Հանդես էինք գալիս նախկին «Հորոսկոպ» ակումբում: Կարող եմ ասել, որ մենք այն խմբերից ու երաժիշտներից ենք, որոնք մատուցելու բան ունեն, ասելիք ունեն: Ճիշտ է, մենք ևս խոսում ենք  սիրո, ընկերության, առօրյա կյանքի, մարդկային հարաբերությունների մասին, բայց տարբերվում ենք:

Ռոք խումբն իր գործունեությունը սկսել է Հայաստանում, բայց ինչպես նշում են ամուսինները` խմբի հիմնադիրները, խմբի կայացման ու արհեստավարժության կնիքը, ճակատագրի բերումով, դրվել է Միացյալ Թագավորությունում:

«Անկախի» այն հարցին, թե ինչպես  իրենց ընդունեցին Հայաստանում, ամուսինները միաբերան ասում են.

– Եթե ուրիշ տեղ գնահատվում ես, ուրեմն այստեղ  էլ լավ են նայում, և դա ինչ-որ չափով հարթեց մեր ճանապարհը: Տվյալ պահին կարող ենք ասել, որ նոր ուղղություն ենք ներկայացնում. ոչ թե որպես երաժշտական ժանր, այլ որպես երևույթ:

Vo.X-ի ՔԱՐՈԶԸ

002Ռոք խմբի հիմնադիրներն ասում են, որ ներկայացվող երգերն իրենք են գրում: Հայերեն երգերն ամբողջությամբ ստանձնել է Արամը, իսկ անգլերեն ու իսպաներեն ստեղծագործությունները գրում են միասին:

Ի՞նչ է քարոզում այս ռոք խումբը: Արամը նշում է.

– Բոլորն էլ կարող են ասել, որ սիրո մասին են երգում, ոչ ոք վատ բանի մասին չի երգի: Մենք ուզում ենք դա առօրյա ձևով մատուցել, ու կարող է կոնկրետ չասվել` սեր, սեր, սեր, սիրում եմ քեզ, սիրում եմ, բայց երգի մեջ կարող է պատկերվել սրճարանում նստած սիրահարի զրույցը, որը ցույց է տալիս մարդկային հարաբերություններ, առօրյա արժեքներ:

Հետաքրքիր է, որ ամուսիններն իրենք էլ նկարահանում են իրենց երգերի տեսահոլովակները: Գաղափարն ու սյուժետային գիծը հիմնականում միասին են մշակում, իսկ տեսախցիկով աշխատում է Արամը:

– Որոշել եմ ինձ ռեժիսոր չանվանել, բայց այդ գործն անելու համար հաճախել եմ հենց BBC-ի դասընթացները, սովորել եմ, ասենք, թե ինչպես են նկարահանվում երիտասարդական ոճի տեսահոլովակները: Գիտեք, ինքս ինձ նկարելու պատճառը նաև այն է, որ  կարծում եմ՝ ինձնից լավ իմ երգերը ոչ ոք չի արտահայտի:

ՌՈՔԸ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՉԷ

Արամն ու Գայան իրենց մասին երկար խոսել չեն սիրում: Իսկ խմբի մասին պատրաստ են խոսել, քննարկել: Արամը խմբի մասին մասնավորապես ասում է.

– Սա խումբ է, որը նոր ոճ է ուզում ներմուծել: Այն մարդիկ, որոնք մեզ սիրում են, թող իմանան, որ մենք սովորական մարդիկ ենք,- մի փոքր դադար տալուց հետո շարունակում է  միտքը:- Ասենք, մարդիկ կան, որ իրենց անհասանելի աստղեր են կարծում: Մենք շատ համեստ ենք այս առումով ու պատրաստ ենք հուսախաբ անել բոլորին, որովհետև այդպիսին չենք կարող լինել:

 Ի՞նչ վիճակում է հայկական ռոքը: Արամի կարծիքով` այն զարթոնք է ապրում.

– Երևում է, որ նոր երիտասարդ տաղանդներ են հայտնվում: Ռոքը բարգավաճում է, ինչի համար մենք անկեղծ ուրախ ենք, սակայն այսօրվա ռոքի սիրահարները մի տեսակ ագրեսիվ են:  Դա շատ վատ է: Երբ ռոքը նոր էր ծնվում, դա սիրո և արդարության երաժշտություն էր, ու եթե ըմբոստություն կար, բարի ըմբոստություն էր, որ ամեն ինչ ճիշտ լինի մեր շուրջը: Լավ, թող մի քիչ լինի այդ ագրեսիվությունը:

Մեր այն դիտարկմանն էլ, թե ռոքը հակաքրիստոնեական երաժշտություն է քարոզում, Գայան նշում է.

– Համամիտ չեմ: Ցանկացած երաժշտություն էլ կարող է հակաքրիստոնեական լինել: Խնդիրը ոճը չէ, խնդիրն օգտագործումն է: Ռոքը բացի պտտվելուց, պարելուց, լսելուց, համարենք` մեծ ժայռ, իսկ  քրիստոնեական մտածելակերպով Աստված էլ է մեծ ժայռ, ու մենք այդ ժայռի վրա, կարծում եմ, կառուցում ենք ճիշտ երաժշտություն:

  ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ ՉԿԱՆ

– Ես գտնում եմ, որ մենք սկզբունքներ ունենք, սկզբունքային ենք, բայց կարգախոսներ չունենք, եթե ունենայինք, կստացվեր մի փոքր մեքենայատիպ,- անկեղծանում է Արամը:

Ամուսիններն իրենց հանդիսատեսի մասին խոսելիս մի քիչ երազկոտ են դառնում.

– Մինչ այսօր տեսնում ենք բուռն ռեակցիա: Կոնկրետ չգիտենք՝ տվյալ  պահին մտքներին ինչ է, բայց հանդիսատեսն ուրախ է, և դա մեզ ուրախացնում է:

Արամն ու Գայան լավ ընկերներ ունեն և՛ Հայաստանում, և՛ Անգլիայում: Ասում են՝ ընկերներին վարակել են «հայկական հիվանդությամբ»:

– Շատ ընկերներ ունենք Անգլիայում: Նրանք ցանկանում են գալ Հայաստան ու տեսնել: Պատկերացրեք` այնքան վարակիչ ենք պատմում Հայաստանի մասին, որ շատերն ուզում են անձամբ տեսնել,- ասում է Արամը:- Մի անգամ Դիլիջանում էինք, ու նկար էինք տեղադրել սոցիալական ցանցերից մեկում: Մեր ընկերը տեսել էր ու երազում էր լինել Դիլիջանում: Մենք նրա երազանքն իրականացրինք:   

 

Մեր այն հարցին էլ, թե հնարավո՞ր է` ռոք խումբը մի օր լքի Հայաստանն ու հաստատվի Անգլիայում, Գայան պատասխանում է.

-Դեռ հնարավոր չէ, իսկ եթե լքենք էլ, ապա միայն ժամանակավոր: Ամեն մարդ ուզում է երջանիկ լինել, իսկ մարդ երջանիկ է այն ժամանակ, երբ գտնվում է այնտեղ, որտեղ իր կարիքը կա, որտեղ ինքը պետք է:  Առայժմ մեզ թվում է, որ մեր կարիքն այստեղ կա: Հետաքրքիրն այն է, որ մեզ սկսել են սիրել ոչ միայն ռոքի սիրահարները:

 

Հարցազրույցը` Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԻ

 

 

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը գոհ չէ Իրանի հետ բանակցությունների արդյունքից

3ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը գոհ չէ Իրանի հետ բանակցությունների արդյունքիցՄԱԿ-ի միջուկային գործակալությունը երկուշաբթի ասել է, որ Իրանի հետ բանակցությունները տեղում դոփում են:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն բարձրաձայնել է անորոշ արդյունքների մասին:
Թեհրանը չի ընդունում մեղադրանքները:
Նա նաև ասել է, որ Իրանը առաջ է շարժում ծանր ջրի ռեակտորներ ստեղծելու և ուրանի հարստացման ծրագիրը:
ՄԱԳԱՏԷ-ն 2012թ-ից ի վեր փորձել է Իրանին ներգրավել միջուկային ծրագրի դադարեցմանն ուղղված բանակցությունների մեջ:
Սակայն վերջին 17 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներում որևէ առաջընթաց չի գրանցվել: