Ադրբեջանում խոչընդոտում են “Ազատություն” ռադիոկայանի հեռարձակմանը

1 (3)Ադրբեջանում “Ազատ Եվրոպա-Ազատություն” ռադիոկայանի ձայնը խլացնելու փորձեր են կատարվում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, “Ազատ Եվրոպա-Ազատություն” ռադիոկայան միջազգային կորպորացիան տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ վերջին շրջանում Ադրբեջանի տարածքում “Ազատություն” ռադիոկայանի՝ արբանյակների միջոցով հեռարձակվող հաղորդումների ժամանակ արհեստական խոտաններ են ստեղծվում: Այս ամենը հակասում է միջազգային հեռահաղորդակցության օրենքներին:

“Վերջին շրջանում “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայության,  մասնավորապես “Տարբերվող նորություններ” հեռուստածրագրի հեռարձակման ժամանակ ձայնի և պատկերի հետ կապված խնդիրներ են առաջանում: Այս հեռուստահաղորդումը թուրքական հայտնի TurkSat արբանյակի միջոցով հեռարձակում է Medya TV հեռուստաալիքը: Խոտանները սկսվում էին հաղորդման մեկնարկից 4-5 րոպե անց և ավարտվելուն պես անհետանում էին: Այս խնդիրները նկատվել են մայիսի 28-ից՝ երեք շաբաթ շարունակ: Դրանից խուսափելու համար նույնիսկ փոխվել է հեռարձակման հաճախականությունը և հեռարձակողը: Սակայն ամեն անգամ ԱՄՆ-ի միջազգային հեռարձակման բյուրոյի աշխատակիցներն արձանագրում էին հեռարձակման խափանմանն ուղղված էլեկտրոնային միջամտության փորձեր: Վերջին անգամ այսպիսի միջամտություն նկատվել է  հունիսի 16-ի հեռարձակման ժամանակ”,-ասվում է հայտարարությունում:

“Վերջին տարիներին դադարեցվել է մեր հեռարձակումը տեղական ալիքների հաճախականություններով, մեր լրագրողների վրա ճնշում գործադրելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Մենք լուրջ կասկածներ ունենք, որ այս միջամտությունը նույն այդ քաղաքականության շարունակությունն է: Դեպքերի նման զարգացումը լուրջ մտահոգություն է առաջացնում: Մենք Ադրբեջանի հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներին կոչ ենք անում հետաքննել այդ դեպքերը”,- նշել է “Ազատ Եվրոպա-Ազատություն” ռադիոկայան կորպորացիայի ղեկավար Քևիզ Քլոզը:

Վերջինս ընդգծել է, որ կորպորացիայի ղեկավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել “Ազատություն ռադիոկայանի” ծրագրերի հեռարձակման գործընթացը:

Իջևանի անտառից հատած ծառերը տեղափոխում էր Երևան՝ վաճառելու

ծառհատումՈստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառ կտրելու կասկածանքով, Սևան քաղաքից Աբովյան քաղաք մտնող ճանապարհից, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են հրավիրել 1983 թ. ծնված Դավիթ Ղ.-ին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա «ԳԱԶԵԼ»-ում բեռնված կտրտված ծառերը առանց համապատասախան թույլտվության ապօրինի կտրել է Իջևանի անտառից՝ Երևան տեղափոխելու և վաճառելու նպատակով:
Նախապատրաստված նյութերը Կոտայքի մարզի դատախազության միջոցով ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իսպանացի գրող Գոնսալո Գուարչին

3242Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսպանացի գրող Գոնսալո Գուարչին, ում Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական երեք վեպերի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երևանում: Գոնսալո Գուարչի եռագրությունը՝ «Հայկական տոհմածառը», «Հայոց կտակ» և «Սպիտակ լեռը», ներկայացնում է ոչ միայն 1915թ. ողբերգական իրադարձությունները, այլ նաև քաղաքական այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են ցեղասպանությանը:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում և երախտագիտություն հայտնել Գոնսալո Գուարչին՝ իր գրական գործունեության ընթացքում մեր ժողովրդի պատմությանն անաչառորեն անդրադառնալու և անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրագործված ոճրագործությունը իսպաներեն, այնուհետ ռուսերեն լեզուներով գեղարվեստորեն ներկայացնելու համար: Հայ ժողովրդի համար, ըստ Հանրապետության Նախագահի, դա իսկական բարեկամության, սիրո և պատմական արդարության վերականգնման գործում աջակցության օրինակ է, որը չափազանց գնահատելի է: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը վստահաբար նույնպիսի զգացումներ է տածում Գոնսալո Գուարչի նկատմամբ: Բարձր գնահատելով գրողի գործունեությունը՝ Նախագահը պարգևատրել է նրան «Մովսես Խորենացի» մեդալով և նշել, որ Գոնսալո Գուարչի գրական աշխատանքը մշակույթների և քաղաքակրթությունների փոխադարձ հարստացման իսկական օրինակ է:

Իսպանացի գրողը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին բարձր պարգևի ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ հպարտությամբ ու պատվով կկրի մեդալը՝ փորձելով կյանքի հետագա տարիներին էլ արժանի լինել այդ մեծ պարգևին:

Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը առողջություն և ստեղծագործական հետագա հաջողություններ է մաղթել Գոնսալո Գուարչին: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մշտապես պատրաստ է կանգնել իր բարեկամների կողքին և ուրախ կլինի մեծագույն հաճույքով նրանց վերստին հյուրընկալելու:

ը Երևանում կանցկացվի «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով ֆորում

հապկՍ.թ. հունիսի 26-27-ը Երևանում կանցկացվի «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը:

Կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը:

Ֆորումին մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամներ, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման բնագավառի փորձագետներ Հայաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Ֆորումի բացումը` հունիսի 26-ին, ժամը 10:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, «Տիգրան Մեծ» սրահ:

 

ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ

Զենք-զինամթերք՝ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին, կամրջի տակ

փամփուշտՀունիսի 22-ին, ժամը 17.45-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ կամրջի տակ:
Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՌՊԳ-22» տիպի հակատանկային ականանետ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, լուսարձակող 3 փամփուշտ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 95 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Գողության երկրորդ մասնակիցը հայտնաբերվեց երեք տարի անց

ձերբակալություն2010 թ. հուլիսի 21-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Կ.Դեմիրճյանի անվան ՄՀՀ» ՓԲԸ պահեստային մասից 183 տուփ լամինատ, իսկ տանիքից` 50 հատ տանիքի ծածկի համար նախատեսված պղնձյա թիթեղ գողանալու համար բերման է ենթարկվել Ա. Կիրակոսյանը:
Ս/թ. հունիսի 19-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նշված գողության կատարմանը մասնակից լինելու կասկածանքով, Մոլդովական փողոցի թիվ 70/3 շենքի մոտից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Էդվարդ Ա.-ն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ նախապատրաստված նյութերը և Էդվարդ Ա.-ն հանձնվել են ոստիկանության Մալաթիայի քննչական բաժին:

800 կգ մետաղի ջարդոն գողացողները հայտնաբերվեցին

ձերբակալելՀունիսի 21-ին, ժամը 10.30-ին, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ընկերությանը պատկանող խտացման արտադրամասի տարածքից գողացել են 800 կգ մետաղի ջարդոն:
Ձեռնարկված օպերերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1979 թ. ծնված Ռոմիկ Մ.-ն և 1993 թ. ծնված Լյուդվիկ Ա.-ն:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Անհայտ պետհարարանիշի ավտոմեքենայի վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի

վրաերթՀունիսի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի, անհայտ պետհարարանիշի ավտոմեքենան Երևանի Աղբյուր Սերոբի փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Գրանտ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի` միաժամանակ վրաերթի ենթարկելով նշված ավտոմեքենայի մոտ կանգնած վարորդին, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
«ԲՄՎ»-ի վարորդը թողնելով դեպքի վայրը՝ դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և նրա կողմից վարած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Օդեսայի ընդհատակյա ֆաբրիկայում 50 վիետնամցու են ստրկության մեջ պահել

i (4)Օդեսայի ոստիկանությունն  ընդհատակյա կարի ֆաբրիկա է հայտնաբերել, որի տերերը որպես ստրուկ այնտեղ աշխատացրել են Վիետնամի քաղաքացիների:

Ֆաբրիկան գտնվել է  ռետինե արտադրանքի գործարանի տարածքում, որը տարբեր ֆիրմաներ են վարձակալում: Իրավապահներն այն պատահական են հայտնաբերել: Պահակությունը ոստիկանությանն ահազանգել է  գողության դեպքի  մասին : Տեղ հասած ՆԳ աշխատակիցները հետաքրքրվել են մեկ այլ գործարանով:

Ֆաբրիկայում, որը  հայտնաբերել  են ոստիկանները, ավելի քան 50 վիետնամցի է եղել: Որոշ տվյալներով, գործատուները վերցրել են նրանց փաստաթղթերն ու աշխատավարձ չեն վճարել: Ամբողջ ժամանակ նրանք ապրել են մեղվաբջջի նմանվող հատուկ կառույցում:”Նման պայմաններ ես երբեք չեմ տեսել: Մարդիկ խցկվում են 80 սմ-անոց հատվածի մեջ, երբեմն` երկուսով: Շքեղության պարագաներից միայն օդափոխություն կա”,-պատմել է իրավապահներից Եֆրեմովը:

Ներկայում հետաքննություն է ընթանում: Գտել են ֆաբրիկայի տերերին, թե ոչ` չի հայտնվում

Ոստիկանները Խորենացու փողոցում հայտնաբերեցին 4 նռնակ և 183 փամփուշտ

Զենք-զինամթերքՀունիսի 22-ին, ժամը 09.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Խորենացու փողոցի 162/ա հասցեում գտնվող ՁՊՎ-ի հարևանությամբ, էլեկտրական ենթակայանի մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, ինքնաշեն 2 նռնակ` առանց պայթուցիչների, 7.62 մմ տրամաչափի 44 փամփուշտ, որոնցից 24-ը՝ ժապավենով, և 5.45 մմ տրամաչափի 139 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը ընկել է ձորակը. մեքենայում գտնվող 1-ամյա աղջնակը հիվանդանոցում մահացել է

Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկելՀունիսի 22-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստանի սահման Մ-6 միջպետական ճանապարհի 90-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձորակը:
Պատահարի հետևանքով վարորդը և երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Նույն օրը, ժամը 20.18-ին, նշված բուժկենտրոնից հաղորդում է ստացվել, որ ստացված մարմնական վնասվածքներից ուղևորուհիներից մեկը՝ 2012 թ. ծնված Էլեն Սարգսյանը, մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

28 ավտոպատահար, 2 զոհ և 40 վիրավոր` 3 օրում

Ոստիկանություն3Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 22-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 16-ը, խարդախության 12, խուլիգանության 2 և կողոպուտի 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 18 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 2 մարդ զոհվել է, 40-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Հետևողական վերահսկողություն ինքնակամ շինությունների կառուցումն ու հողազավթումներն արգելելու ուղղությամբ

002Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտներում իրականացվող հսկողության շրջանակում վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող հետևողական աշխատանքի արդյունքում արձանագրվել է ինքնակամ շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերի էական նվազում: Սրան նպաստել են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ըստ վարչական շրջանների իրականացվող ամենօրյա շրջայցերն ու դրանց արդյունքում հարուցվող վարչական վարույթների հիման վրա կիրառվող վարչական պատասխանատվության միջոցները: Ըստ այդմ, առաջին անգամ իրավախախտում կատարող անձի նկատմամբ կիրառվում է վարչական տուգանք՝ 200-400 հազար դրամի չափով: Տուգանք նշանակելուց հետո ապօրինի շինարարությունը շարունակելու կամ հողազավթումը չվերացնելու դեպքում  կիրառվում է կրկնակի վարչական պատասխանատվություն և իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակվում է 2,5 մլն դրամի չափով տուգանք։ 2010-2013 թվականների ընթացքում ոլորտում կատարված աշխատանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2010-2011 թվականներին կազմված արձանագրությունների համեմատ (որոնք համապատասխանաբար եղել են թվով 445 և 282) 2012 թվականին դրանք նվազել են, և արձանագրվել է 149 դեպք: Խախտումները  2010 թվականի նկատմամբ նվազել են մոտ 3, իսկ 2011 թվականի նկատմամբ՝ 1,9 անգամ։ 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմվել է 70 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես նվազման միտում ունի (նախորդ տարի դրանց թիվը կազմել է 81): Ցուցանիշի նվազման վրա, ինչպես տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, էական ազդեցություն են թողել նաև իրականացվող վարչարարության գործընթացները՝ հայտնաբերված իրավախախտումների հետագա ընթացքի նկատմամբ համապատասխան հսկողություն իրականացնելու առումով, որի արդյունքում առաջին անգամ տուգանք նշանակելուց հետո  շարունակվող ապօրինությունների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման կրկնակի արձանագրություններ և նշանակվել 2,5 մլն դրամի չափով տուգանքներ։ Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին կազմվել են թվով 22 այդպիսի արձանագրություններ, 2012 թվականին՝ թվով 34, իսկ 2013 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում արձանագրվել է այդպիսի 2 դեպք։ Վարչության պետի խոսքով՝ համապատասխան վարչարարություն իրականացնելու նպատակով պարբերաբար շրջայցեր են կազմակերպվում նաև նախորդ տարիներին հայտնաբերված իրավախախտման դեպքերի գտնվելու վայրեր՝ տեղում փաստացի իրավիճակին ծանոթանալու համար: Բացի այդ, ինչպես նշել է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը, մշտական հսկողություն իրականացնելու արդյունքում իրավախախտում կատարած անձինք գիտակցում են ինչպես իրենց կողմից կատարված արարքի, այնպես էլ այն շարունակելու դեպքում միանշանակ կիրառվող վարչական պատասխանատվության մասին: Արդյունքում քաղաքացիները գերադասում են ձեռք բերել անհրաժեշտ թույլտվություն՝ շինարարական աշխատանքներն օրինական ճանապարհով իրականացնելու համար։

Իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ կազմելուց և իրավախախտումների նկատմամբ վարչական տուգանքներ նշանակելուց բացի, օրենսդրության  պահանջներից ելնելով, քննարկվում են նաև իրականացված ապօրինությունների հետագա ընթացքի վերաբերյալ հարցերը, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների համատեղ ուժերով միջոցներ են ձեռնարկվում ինքնակամ շինությունների քանդման և հայտնաբերված հողազավթման դեպքերի վերացման ուղղությամբ: 2010-2013 թվականների ընթացքում քանդման աշխատանքներ են իրականացվել շուրջ 568 դեպքով։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է

սոտք-քարվաճառ

Լուսանկարը` mes.am-ի

Հունիսի 23-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում մոտակա լանջից քարերը պոկվել և ընկել են ճամփեզրին, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում (50մ հատված) տեղի է ունեցել քարաթափում, լանջի թուլացած հատվածից առկա է հողաշերտի և քարերի անկման վտանգ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են ընկած քարերը:

Ճանապարհի մաքրման աշխատանքները կիրականացվեն հունիսի 24-ի առավոտյան:

Երեկվա ժամը 15.00-ի դրությամբ նշված ճանապարհահատվածը երկողմանի փակ է :

ԱԻՆ-ից առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ռուսաստանի տարածքում անտառային հրդեհներ են մոլեգնում

i (3)Ռուսանտառտնեսությունը Ռուսաստանի տարածքում 120 անտառային հրդեհ է արձանագրել, որոնցից ամենախոշորները` Յակուտիայում են: Գերատեսչության տեղեկացման համաձայն, Յակուտիայում ընդհանուր առմամբ 59,6 հազար հա տարածք է հրդեհի ճարակ դարձել: Այն շիջելու համար անտառի օդային պահպանության ծառայությունից 250 պարաշյուտիստ-դեսանտայիններ են ներգրավված:

Վերջին տվյալներով, հունիսի 24-ին հրդեհների զբաղեցրած տարածքը 68,6 հազար հա է: Բացի Յակլուտիայից, խոշոր հրդեհներ են Բուրյաթիայում, Կրանսոյարսկում ու Կամչատակայում: Կրասնոյարսկում 49 անտառային հրդեհ է արձանագրվել, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 6,5 հազար հա: Հրդեհների պատճառով մարզի անտառներում արտակարգ դրություն է  հայտարարվել:

670 հա տարածքով մեկ հրդեհ էլ Կամչատկայի մարզում է : Այսօր առավոտյան այն հաջողվել է տեղայնացնել:

Գեորգի Բագատուրովը կես միավորով ետ մնաց հաղթողից

գGeorgi BagaturovԹբիլիսիում բնակվող հայ գրոսմայստեր Գեորգի Բագատուրովը Թուրքիայի Մալաթիա քաղաքում անցկացված «Ոսկե ծիրան»  ծախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 36 մասնակիցների պայքարում հայտնվեց 2-4-րդ տեղերը բաժանողների խմբում:

Բագատուրովը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` միջազգային վարպետ Դավիթ Բենիձեից (Վրաստան):

Ռոբերտ Հովհաննիսյանը` միանձնյա առաջատար

ռHovhannisyanRՋերմուկում ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում կայացած 8 տուրից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել Ռոբերտ Հովհաննիսյանը։

Նա 8 հնարավորից վաստակել է 7 միավոր։

Մրցաշարում կկայանա ինը տուր: Հաղթողը հայտնի կդառնա հունիսի 24-ին:

Մասնակիցների դասավորությունը

1. Հովհաննիսյան 7
2. Բաղդասարյան 5.5
3. Տեր-Սահակյան 5.5
4. Գաբուզյան 5.5
5. Աղասարյան 5.5
6. Մելքումյան 5.5
7. Ֆիեր 5.5
8. Պոստնի 5.5
9. Գորովեց 5.5
10. Աբդումալիք 5.5
11. Բաբուջյան 5
12. Անդրիասյան 5
13. Հարությունյան 5
14. Պետրոսյան Տ. Ս. 5
15. Ղարագյոզյան 5

Ընդամենը՝ 55 մասնակից

Ընտրությունները ցույց կտան, թե ով ով է. Թայիփ Էրդողան

erzurumԱրդարություն և զարգացում կուսակցության նախագահ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էրզրումում ելույթ է ունեցել իր գլխավորած կուսակցության կազմակերպած «Հարգանք ժողովրդի կամքի հանդեպ» կարգախոսով հանրահավաքի ժամանակ: Քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքվածների առաջ Էրդողանը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքը ամեն դեպքում ընտրություններն են դառնալու, որոնք տեղի կունենան ութ ամիս անց: Ըստ վարչապետի՝ հենց ընտրությունները ցույց կտան, թե ով ով է:

«Անադոլու» գործակալությունը գրում է,որ Էրդողանը նշել է, թե «Գեզի» այգու պաշտպանությունը միայն պատրվակ էր բողոքի ցույցերի համար: «Այս ամենը քաղաքական խաղ է, քանի որ ԱԶԿ-ի կառավարման ժամանակ վերջ դրվեց գողությանն ու ավազակությանը: Ժողովուրդն  այլևս թույլ չի տա անել դա: Մենք շարունակելու ենք մեր երկխոսությունը մինչև ընտրություններ: Հենց դրանք կտան բոլոր հարցերի և պահանջների պատասխանները»,-հայտարարել է Էրդողանը:

 

Էկվադորը դիտարկում է Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստարան տրամադրելու խնդրանքը

i (2)Էկվադորի ԱԳՆ-ն դիտարկում է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի` քաղաքական ապաստարան  տրամադրելու խնդրանքը. հիմա  նա գտնվում է Մոսկվայի “Շերեմետևոյի” հյուրանոցում:

2013-ի հունիսին The Guardian  թերթը սկսել էր ամերիկյան իշխանությունների գաղտնի տվյալների հրապարակումը, որոնցից հետևում էր, որ ամերիկյան Verizon  բջջային օպերատորը վերջին 3 ամսում իր աբոնենտների զանգերի վերաբերյալ տվյալները հայտնում է ԱՄՆ իշխանություններին: Իսկ The Washington Post-ը պատմել էր PRISM ծրագրի մասին, որի շրջանակներում հատուկ ծառայությունները  համաշխարհային ՏՏ ընկերութուններից, ինչպիսիք են  Apple, Facebook, Google-ը, տվյալներ հավաքելու հնարավորություն էին ստանում: Հունիսի 10-ին The Guardian –ը բացահայտեց իր տեղեկատուի անունը.նա 29-ամյա Էդուարդ Սնոուդենն էր, որը նախկինում աշխատել էր ԿՀՎ-ում: Հունիսի 12-ին նա հայտնվեց Հոնկոնգում, որտեղ էլ հարցազրույց տվեց The China Morning Post-ին:

Հոնկոնգից Սնոուդենը WikiLeaks-ի միջնորդությամբ քաղաքական ապաստարան խնդրեց Իսլանդիայից: Իսլանդիան  մատնանշեց օրենսդրության այն կետը, որի համաձայն ապաստարան խնդրողը պետք է գտնվի երկրի տարածքում: Սնոուդենը բացատրել է, որ Իսլանդիա չի թռել, որովհետև վախեցել է Վաշինգտոնի կողմից այդ ոչ մեծ պետության վրա ուժեղ ճնշումից:

Հունիսի 23-ին Սնոուդենը ժամանեց Հոնկոնգից Ռուսաստան:Ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը տրանզիտ ուղևոր էր ու ստիպված էր գտնվել “Շերեմետևոյի” օդանավակայանի տարածքում: Վաշինգտոնն արդեն հայտնել է Սնոուդենի` Հոնկոնգից հեռանալու ու չձերբակալվելու կապակցությամբ իր դժգոհությունը:

Իսկ չինական իշխանությունները հայտարարել են, որ դիտարկել են ԱՄՆ հարցումն ու որոշել թողնել Սնոուդենին` դիվանագիտական սկանդալից խուսափելու նպատակով: Դրա մասին անանուն աղբյուրը հայտնել է The New York Times-ին: Այսօր ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը հույս է հայտնել, որ Ռուսաստանի կառավարությունը “կդիտարկի Սնոուդենին Մացյալ Նահանգներ էքստրադիցիայի ենթարկելու բոլոր  հնարավոր տարբերակները”:

Թյուրքալեզու երկրները միավորվում են հայկական սփյուռքի դեմ

ErmeniԱդրբեջանական սփյուռքի հարցերով զբաղվող պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը հայտարարել է, որ Ադրբեջանը, Ղազախստանը և Ղըրղըզստանը միավորվելու և կանգնելու են Թուրքիայի կողքին պայքարելու համար հայկական սփյուռքի դեմ: «Մեկ ազգը չի կարող երկու խնդիր ունենալ, մեր խնդիրները նույնն են: Հայկական պնդումների հետ կապված խնդիրները, որոնց առջև կանգնել է Թուրքիան, միևնույն ժամանակ մեր խնդիրներն են: Ղարաբաղյան հարցում ևս թուրքական սփյուռքը աջակցում է Ադրբեջանին և համաշխարհային հանրությանը այս հարցում առողջ տեղեկատվություն է տալիս»,-նշել է Իբարհիմովը:

«Internet haber» կայքը գրում է, որ Թյուքալեզու երկրների համագործակցության խորհրդի անդամ հանդիսացող Ղազաղստանն ու Ղըրղըզստանը ևս աջակցում են թուրքական թեզերին և այսուհետ ավելի սերտ են համագործակցելու: Իբրահիմովը նշել է, որ այս չորս երկրները արտասահմանում միասին են գործելու: «Սա կրկնապատկելու է մեր ուժը և մենք գործելու ենք թյուրքական աշխարհի դեմ ուղղված ցանկացած անօրենության դեմ»,-ընդգծել է ադրբեջանցի պաշտոնյան: