Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է

22542291331713695Այսօր՝ օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Շիրակի մարզ Կապս գյուղի բնակիչ, 30-ամյա Վաղինակ Գևորրգյանը, վարելով Mercedes մակնիշի 06 ԼՍ 108 համարանիշի ավտոմեքենան, Ախուրյանի վարչական շրջանի Մարմաշեն գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Արտյոմ Մկրտչյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչները, սակայն քանի որ Mercedes-ի վարորդ Վ. Գևորգյանը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ Զինված ուժերում, փաստի առթիվ քննությունը վարելու է ՌԴ զինվորական դատախազությունը:

Ոստիիկանությունը որոշ լրատվամիջոցների հորդորում է…

13_fullՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
“Որոշ զանգվածային լրատվության միջոցներ, հրապարակելով Ռուսաստանի Դաշնության դեսպանության հայտարարությունը օգոստոսի 17-ին դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ այն հակադրել են ՀՀ ոստիկանության՝ օգոստոսի 18-ի հաղորդագրությանը:
Իրականում այդ երկու հաղորդագրությունները չեն հակասում իրար:
Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է «Մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին»: ՌԴ դեսպանության հայտարարության մեջ նշվում է՝ «Մեր աշխատակիցները ոչ մի կապ չունեն տեղի ունեցածի հետ…», ինչը և բնական է, քանի որ բոլորին է հայտնի, իսկ նրանց, ովքեր տեղյակ չեն ասենք՝ խոսքը դեսպանատան մուտքի մոտ ծառայություն իրականացնող Ազգային անվտանգության ծառայության, ոչ թե դեսպանատան աշխատակիցների մասին է, ինչը մեկ անգամ ևս փաստվում է ՌԴ դեսպանատան հայտարարությամբ:
Ինչ վերաբերում է սույն հայտարարության մյուս պնդմանը, թե «տեղեկությունն այն մասին, որ որոշ անձինք փորձել են անօրինական կերպով մտնել և/կամ առարկա (ներ) նետել դեսպանատան տարածք, չի համապատասխանում իրականությանը», ապա նկատենք, որ ոստիկանության հայտարարության մեջ ընդհանրապես խոսք չկա դեսպանատան տարածք  «և/կամ առարկա (ներ) նետել»-ու մասին:
Ի դեպ, ՀՀ ոստիկանությունը Արտաքին գործերի նախարարության միջոցով դիմել է  ՌԴ դեսպանությանը հիշյալ միջադեպի տեսագրությունները տրամադրելու խնդրանքով, սակայն տեսագրությունները դեռ  չեն տրամադրվել…
Տեղեկատվության հապճեպությունը փաստերի հավաստիությանը գերադասող որոշ ԶԼՄ-ների մեկնաբաններին ու վերլուծաբաններին խորհուրդ ենք տալիս չխեղաթյուրել ակնհայտը՝ թյուրիմացության մեջ գցելով թե՛ իրենց, թե՛ հասարակությանը”,-ասված է հայտարարության մեջ:

Օգոստոսի 26-ից գործարկվելու են նոր արագաչափ սարքեր

5072f1729b695_mediumՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2013 թվականի օգոստոսի 26-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Երևան քաղաքի Չարենցի փողոց 8՝ 1 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Երևան քաղաքի Չարենցի փողոց 25՝ 1 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 65.5-րդ կմ (Քուչակ գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Հորդառատ անձրև Հոռս գյուղում

09.06.1Օգոստոսի 22-ին, ժամը 09.37-ին տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 21-ին ժամը 15.00-ի սահմաններում մարզի Վայոց ձորի  մարզի Հոռս գյուղում տեղացած հոռդառատ անձրևի հետևանքով խցանվել են գյուղի ոռոգման խողովակները (մոտ 1,5 կմ) և միջհամայնքային ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտային բաժնի պետը և գյուղ. վարչության աշխատակիցը:

ՃՏՊ Վրաստանում. կան հայ տուժածներ (լրացված)

ավտոպատահարՕգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Նախնական տվյալներով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Չինացի բարձրաստիճան պաշտոնյան կկանգնի դատարանի առաջ

i (6)Չինաստանում սկսվել է  Բո Սիլայի նկատմամբ սկանդալային դատական պրոցեսը: Նրան մեղադրում են կոռուպցիայի ու իշխանությունը չարաշահելու մեջ:

Դատը տեղի է ունենում ՉԺՀ-ի արևելքում` Ցզինան քաղաքում: Բո Սինայն ինչ որ ժամանակ զբաղեցնում էր Չունցին քաղաքի կոմկուսի ղեկավարի պաշտոնը: Անցած տարի նրան մեղադրեցին մի շարք լուրջ հանցագործությունների, իսկ նրա կինը մեղադրվեց ամերիկացի  գործարարի սպանությունը կազմակերպելու մեջ:

Բո Սիլային հեռացրին աշխատանքից ու ձերբակալեցին անցած գարնանը:

ԵՄ-ն կասեցրել է Եգիպտոսին զենքի ու հատուկ տեխնիկայի մատակարարումը

i (5)Եգիպտոսի իրադարձություններից հետո, ԵՄ որոշում ընդունեց  երկրին զենքի ու հատուկ տեխնիկայի մատակարարումն արգելելու վերաբերյալ, ինչը կարող է կիրառվել ներքին բռնությունների նպատակով:

Բացի այդ, եվրոպական երկրները պատրաստվում են վերանայել Կահիրեի հետ ռազմական համագործակցության ծրագրերը:

Ռազմական աջակցության ծրագրով Եգիպտոսը ԵՄ 28 երկրներից ստանում էր տարեկան 130-140 մլն եվրո: ԱՄՆ-ն այդ օգնության 10-րդ մասն էր տրամադրում: Ֆինանսապես Եգիպտոսին աջակցել նրանք մտադիր են այսուհետ էլ:

ԱՄՆ-ում շոգին ավտոմեքենայի մեջ թողնված երեխան մահացել է

b_458368Ամերիկյան Հեմփսպեդ քաղաքում երեկ մահացել է ավտոմեքենայում շոգին մոռացված 7-ամսական երեխան: 25 տարեկան հայրը` Դևոն Ֆեններն առավոտյան իր քաղաքացիական կնոջը տարել է աշխատանքի, դրանից հետո 7 և  4 տարեկան երեխաներին հասցրել է մանկապարտեզ, իսկ ամենփոքր որդուն  թողել է ավտոմեքենայի մեջ:

Մեկուկես ժամ անց վերադառնալով, հայրը հայտնաբերել է երեխայի անշունչ մարմինը: Նա փոքրիկին հասցրել է հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել նրան փրկել: Մեքենայում ջերմաստիճանը եղել է 49 աստիճան ըստ Ցելսիուսի: հորն անզգուշորեն սպանություն կատարելու մեղադրանք է  ներկայացվել: ԱՄՆ-ում այս տարվա սկզբից արդեն ծնողների կողմից ավտոմեքենայում մոռացված 15 երեխա է մահացել:

2008-ին նույն կերպ մահացել է որդեգրված ռուսաստանցի Դիմա Յակովլևը: Խորթ հայրը 32 աստիճանի պայմաններում նրան մոռացել էր փակ ավտոմեքենայի մեջ 9 ժամ: Տղամարդուն դատարանն արդարացրեց:

Գողություն` փոշեկուլի օգնությամբ

i (4)ԱՄՆ-ի Յուտա նահանգում 2 տղամարդ թալանել են առևտրային ավտոմատը` հզոր, արտադրական փոշեկուլի օգնությամբ:

53- և 55-ամյա տղամարդիկ  փոշեկուլով դրամը նետելու անցքից դուրս են  բերել 25-ցենտանոց մանրադրամները: Ամբողջ օպերացիան տևել է 10 րոպե, սակայն նրանց նկատել են ոստիկաններն ու ձերբակալել:

Հիմա նրանց սպառնում է թալանի մեղադրանքը:

Ամառվա վերջին Յակուտիայում թաց ձյուն է տեղացել

i (3)Կոլիմա-Ինդիգիրսկի բնակիչներն օգոստոսի վերջին արդեն զգացին մոտալուտ ձմեռվա շունչը: Այսօր այնտեղ ձյուն է տեղացել:

Հանրապետության օդերևութաբանական ծառառայության տեղեկացմամբ, այնտեղ հիմա ձյան հետ անձրև է մաղում: Տեղ-տեղ -1-3 աստիճան է գրանցվել:

Օրվա ընթացքում սպասվում է, որ ջերմաստիճանը կբարձրանա մինչև 16-18 աստիճան:

Հոսնի Մուբարաքին այժմ տնային կալանքի մեջ է

i (1)Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին բանտից ազատվելուց հետո տնային  կալանքի մեջ են պահելու:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կահիրեի դատարանը Մուբարաքին բանտից ազատելու վճիռ է կայացրել` նրա վրայից հանելով   մի շարք մեղադրանքներ: Մեղադրող կողմը մտադիր չէ բողոքարկել  դատարանի `նախկին նախագահին ազատելու վերաբերյալ որոշումը:

Թուրքիայում բրիտանացի զբոսաշրջիկներ են թունավորվել

iԹուրքիայի Sentido Perissia հյուրանոցում  հարյուրից ավելի զբոսաշրջիկներ են թունավորվել: Նրանց մի մասին տեղափոխել են հիվանդանոց: Թունավորվածների մեջ 5-ամսական երեխա կա: Թունավորումն ուղեկցվում է  սրտխառնուքով ու փորլուծով, ենթադրաբար` վիրուսային ծագում ունի:

Բրիտանիայի տուրօպերատորը Թուրքիա է ուղարկել մասնագետների, որպեսզի նրանք պարզեն հանգամանքները, իսկ  այդ հյուրանոցի ուղեգրերի վաճառքն առժամանակ կասեցրել է:

Ովքե՞ր են համարվում գույքահարկ վճարողներ

գույքահարկ«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի համաձայն` գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և հիմնարկների:

Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն: Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն` յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

Իսկ հիշյալ օրենքի 4 հոդվածում թվարկվում են գույքահարկով հարկվող օբյեկտների ցանկը: Դրանք են`

1. շենքերը և շինությունները`

1) բնակելի նշանակության շինությունները, այդ թվում`

ա) անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը,

բ) բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,

գ) այգետնակը (ամառանոցը)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինությունը,

2) բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը,

3) բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը` բազմաբնակարան շենքում բնակարան, հասարակական, արտադրական նշանակության շինություն չհամարվող, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,

4) ավտոտնակը` տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը,

5) հասարակական նշանակության շինությունը` բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը,

6) արտադրական նշանակության շինությունը` արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինությունը,

7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունները.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված` սույն հոդվածի 1-ին մասում նշված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

2. Փոխադրամիջոցները, այդ թվում`

1) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը.

2) ջրային փոխադրամիջոցը.

3) ձյունագնացը.

4) մոտոամենագնացը (քվադրոցիկլը).

5) մոտոցիկլետը:

 

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ