Քաղավիացիայի վարչությունը «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքի պահպանման կամ քանդման հարցով Հանրային խորհուրդ է դիմել

big_a11d7a8852aec4ddb6e4d3842a08720aԱմիսներ առաջ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը Երևանի քաղաքապետարանին ներկայացրել էր իր զարգացման ծրագիրը, որտեղ ներառված է նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքը քանդելու նախագիծ այն պատճառաբանությամբ, որ կոնստրուկցիաները վնասված են: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել էր դիմումը:

Օրեր առաջ ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը դիմել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին` առաջարկելով հարցը համատեղ քննարկել, որպեսզի նախքան վերջնական որոշման հանգելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք այսօր առկա են նշված ուղևորային համալիրի նկատմամբ հանրության և այդ ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների շրջանում::

Ինչպես տեղեկանում ենք ՀԽ մամլո ծառայությունից, քաղավիացիայի վարչության պետի դիմումը երեկ քննարկվել է ՀԽ փոքր խորհրդի նիստում և որոշվել է խնդիրը նախ քննարկման դնել Հանրային խորհրդի մշակույթի և քաղաքաշինության ենթահանձնաժողովներում, որից հետո հանրային լայն քննարկումներ անցկացնել:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:

Օդանավակայանի կլոր շենքը տասնամյակներ ի վեր եղել և մնում է Հայաստանի խորհրդանիշերից մեկը:

 

Դանակահարություն վիճաբանության ժամանակ

դանակահարելՕգոստոսի 29-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերքեր, հեմոթորաքս» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Արթուր Վ.-ն:
Մեկնած օպերտիվ խմբին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց գյուղում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ազատամուտ գյուղի սկզբնամասում, վիճաբանության ժամանակ, 1993 թ. ծնված  Դերենիկ Ղ.-ն դանակով դիտավորությամբ հարվածել է Արթուր Վ.-ի կրծքավանդակի ձախ կեսին և պատճառել  վնասվածքներ:
Արթուր Վ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Դերենիկ Ղ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Թմրամիջոց՝ հողամասից և ցախանոցից

թմրամիջոցՕգոստոսի 29-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները Ավշար գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված  Մեսրոպ Ի.-ի տան հողամասից հայտնաբերել  են 18 կգ կանեփի մշակված 75 բույս, 1 կգ չորացված կանեփի բույսեր, տանը կից ցախանոցից՝ 200 գ կանեփի բույսի չորացված ճյուղեր, ցախանոցի ծածկաթիթեղի տակից՝ 3 փաթեթ, որոնց մեջ առկա էր կանեփի յուրահատուկ հոտով չորացված, մանրացված 3,4 գ կշռով զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Զենք-զինամթերքՕգոստոսի 29-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները 1996 թ. ծնված Վրեժ Մ.-ի առանձնատանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են 5,45 մմ տրամաչափի 6 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, 4 տրոտիլ` 400 գ,   2  տրոտիլ` 200 գ, 2 մետաղալար` պայթուցիչներով, «ՌԿԳ-3ԵՄ» տիպի հակատանկային նռնակ` պայթուցիչով, 12,2 մմ տրամաչափի չկրակված փամփուշտի 5 պարկուճ:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից  տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Չեխիա կմեկնի սեպտեմբերի 5-ին

ֆուտբոլՍեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը հատուկ չարտերային չվերթով կմեկնի Չեխիա, որտեղ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին կանցկացնի իր առաջին նախախաղային մարզումը «Էդեն Արենա» մարզադաշտում:

Մարզումից առաջ, ժամը 20:00-ին, «Էդեն Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը

վմimagesՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է սեպտեմբերի 2-ից ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսվող Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը:

Սեպտեմբերի 2-ին` ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կանցկացնի իր առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի հարցազրույցներ ունենալ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Սեպտեմբերի 3-ին և 4-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ազգային հավաքականը կանցկացնի երկուական փակ մարզում:

Վաղարշյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ

ավտովթարՕգոստոսի 29-ին, ժամը 09.00-ին, Երևանի Վաղարշյան փողոցում  իրար են բախվել   «Մերսեդես»   և  «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել  հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կնախապատրաստվի Չեխիա-Հայաստան և Հայաստան-Դանիա հանդիպումներինն

ffa5Գլխավոր մարզիչը հրապարակել է հավաքականի ընդլայնված կազմը

Ինչպես հայտնի է,  սեպտեմեբրի 6-ին և 10-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմասնակցի  2014թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի պաշտոնական հանդիպումներին՝ նախ,  սեպտեմբերի 6-ին, Պրահայում, «Էդեն Արենա» մարզադաշտում հյուրընկալվելով Չեխիայի ազգային հավաքականին, այնուհետև սեպտեմբերի 10-ին, Երևանում, «Հրազդան» մարզադաշտում ընդունելով Դանիայի ազգային հավաքականին:

Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար, սեպտեմբերի 2-ից Հայաստանի ազգային հավաքականը Երևանում, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կսկսի մարզական նախապատրաստական հավաքը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է սեպտեմբերյան հանդիպումներոին նախապատրաստվող մարզական հավաքին հրավիրված Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների  ընդլայնված կազմը:

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան

Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան

Արսեն Բեգլարյան, «Գանձասար»

Գոռ Մանուկյան, «Փյունիկ»

Պաշտպաններ                                                                                

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Լևոն Հայրապետյան, «Վիձև», Լեհաստան

Հրայր Մկոյան, «Գանձասար»

Արթուր Ավագյան, «Գանձասար»

Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Անդրանիկ Ոսկանյան, «Միկա»

Կիսապաշտպաններ                                                                               

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դ., Գերմանիա

Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան

Դավիթ Մանոյան, «Փյունիկ»

Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան

Գևորգ Ղազարյան, «Շախտյոր», Ղազախստան

Մարկոս Պիզելի, «Կրասնոդար», Ռուսաստան

ԱրասզՕզբիլիս, «Սպարտակ», Մ., Ռուսաստան

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Կարեն Մուրադյան, «Շիրակ»

Արտակ Դաշյան, «Գանձասար»

Վարդգես Սաթումյան, «Միկա»

Հարձակվողներ                                                                              

Յուրա Մովսիսյան, «Սպարտակ», Մ., Ռուսաստան

Արթուր Սարկիսով, «Ուրալ», Ռուսաստան

Սարգիս Ադամյան, «Հանզա», Գերմանիա

Մորը ծեծելով սպանած որդին կալանավորվել է

ոստիկանությունՕգոստոսի 25-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված ահազանգով Նոր Նորքի 8-րդ զանգված մեկնած օպերատիվ խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել էր 1949 թ. ծնված Գոհար Չիլինգարյանի դիակը՝ սալջարդերի և քերծվածքների հետքերով:
Հաջորդ օրը երեկոյան, սպանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Գ. Չիլինգարյանի որդին` 1963 թ. ծնված Արմեն Չիլինգարյանը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գոհար Չիլինգարյանին ծեծի ենթարկելով սպանել է որդին` Ա. Չիլինգարյանը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Արմեն Չիլինգարյանը կալանավորված է:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ֆրանսիա.Ասադին կռմբակոծենք առանց բրիտանական աջակցության

da3001377860632Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Ասադի վարչակարգի դեմ ռազմական   օպերացիային, չնայած Լոնդոնի կողմից աջակցության մերժմանը:

Դրա մասին է հայտարարել այսօր Ֆրանսիայի նախագահ Օլանդը  «Le Mondе»-ին տված հարցազրույցում: Ինչպես նշել է նախագահը, յուրաքանչյուր սուվերեն պետություն ինքն իրավունք ունի որոշելու` մասնակցել նման օպերացիային, թե ոչ:

 

Թբիլիսյան խճուղում 59-ամյա տղամարդու են մահացու վրաերթի ենթարկել

վրաերթՕգոստոսի 29-ին, ժամը 20.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 35 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Միշա  Հակոբյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Օտարերկրացուն կողոպտողը գտնվել է

ոստիկանություն3Օգոստոսի 29-ին, ժամը 19.30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ծառայողներին է մոտեցել մի օտարերկրացի և  մատնացույց  անելով մի քաղաքացու` հայտնել, որ նա օգոստոսի սկզբներին Հանրապետության հրապարակում իր մոտից բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է 35.000 դրամ,  բանկային քարտ, բնակարանի բանալիներ ու այցեքարտեր:
Նշված քաղաքացին՝ 1979 թ. ծնված  Հայկ Հ.-ն, օտարերկրացու հետ հրավիրվել է ոստիկանություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Քիմիական զենք կիրառելու հրամանն արձակել է Ասադի եղբայրը. NBC

da3001377838469Դամասկոսի մոտ քիմիական զենք գործադրելու հրամանն արձակել է Ասադի եղբայր Մահեր Ասադը: Ինչպես այսօր հայտնել է NBC հեռուստաալիքը, ամերիկյան հետախուզությունը որսացել ու ձայնագրել է Հանրապետական գվարդիայի հրամանատար  Մահեր Ասադի   ու քիմիական զենքի ջոկատի հրամանատարի հեռախոսազրույցը: Մահեր Ասադը հրամայում  է ենթակային համապատասխան միջոցներ ձեռնարկել:

ԱՄՆ ադմինիստրացիան այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը 100%-անոց ապացույց է համարում Ասադի վարչակարգի` քիմիական զենքի կիրառման մասնակցության կապակցությամբ:  Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ նախագահ Օբաման «ստիպված» Ասադի բանակին հարվածելու նախապատրաստության հրաման է արձակել, չնայած նրա  դաշնակից մեծ Բրիտանիան  հրաժարվել է մասնակցել ռազմական օպերացիային:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 29-ից  30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  12  դեպքից բացահայտվել է 10-ը, իսկ  կողոպուտի` 1 և խարդախության 3   դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է  գողության 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է  սպանության, մարմնական վնասվածք հասցնելու և  գողության 1-ական  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետախուզվող՝ Լուկաշին գյուղից

ձերբակալելՕգոստոսի 29-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Լուկաշին գյուղից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Հակոբ Մ.-ին, որը 2012 թ. ապրիլի 10-ից ՌԴ Մոսկվայի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:

Թենիսիստուի Անի Ամիրաղյանը վստահ է խաղում

Անի Ամիրաղ102670213173780561Անթալիայում  կազմակերպված թենիսի միջազգային մրցաշարում վստահ է հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը: Նա հաղթել է  թրքուհի Էսեն Կոկչեին` 6:1, 7:5 հաշվով, ապա Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիչիշինային` 6:3, 6:2 հաշվով:

Այսօր Ամիրաղյանը  քառորդ եզրափակչում կմրցի ուկրաինուհի Վլադիսլավա Զանոսիենկոյի հետ:

Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 10 հազար դոլար է:

 

ԷԴՎԱՐԴ ՏՈՒՆԱԿԱՆԻՁԵ. «Իմ դռները հատկապես բաց են հայերի համար»

տԷդվարդ Տունականիձեի հետ ծանոթացանք Հայաստանի սահմաններից դուրս: Նա ծնվել ու մեծացել է հենց Վրաստանի սրտում: Ասում է` սիրում է իր երկիրը ու եթե բացակայում է, ապա ամենաշատը մի շաբաթով:

Նա զրույցի հենց սկզբում խորն ակնածանքով արտահայվեց հայերի մասին: Դա պատահական չէր, նրա երակներով նաև հայի արյուն է հոսում:

 Բացի այդ, Էդվարդի կյանքի երկրորդ կեսը հայուհի է` Թամարան:

– Էդվարդ, ասում եք` Վրաստանը Ձեզ համար կյանք է: Ինչո՞վ կբացատրեք ձեր այս տեսակետը:

– Գիտեք, ապացույցը ծովն է, հետո` օդը: Վրաստանում մարդիկ հոգատար են, սիրում են օգնել միմյանց: Մեր ընտանիքում էլ է այդպես: Լուսահոգի հայրս շատ մարդասեր էր ու սիրում էր «լավություն» անել դիմացինին:

Հորս պարտադրանքով ես այս բառը երևի կասեմ չակերտների մեջ, երկու բան պետք է անեի կյանքում: Առաջինը հայուհու հետ ամուսնանալն էր, երկրորդը` ամենաքիչը 4 երեխա ունենալը (Էդվարդն այժմ երեք երեխա ունի):

Մենք հայրենադարձ չենք: Տատիկս հայ է: Պապիկի հետ ընտանիք են կազմել դեռ անցյալ դարի սկզբին ու երջանիկ ապրել: Այնպես որ` երակներումս հայի արյուն էլ կա:

– Ձեր կինը հայուհի է, Դուք` բնիկ վրացի: Հետաքրքիր է` ազգությունների բախում տեղի չի ունենում:  

– Չէ՛, երկուսս էլ հանդուրժող ենք: Շատ ենք սիրում միմյանց ու շատերի համար էլ օրինակ ենք ծառայում: Մեր ընտանիքում բախումներն ընդհանրապես բացառված են, հա, հնարավոր է, որ կենցաղային մանր-մունր հարցերով վիճենք, բայց, դե, առանց դրա էլ չի լինի: Թամարը հրաշալի հոգի ունի ու մի բառից հասկանում է ինձ: Մենք քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդիկ ենք: Անգամ հեռուստատեսության լուրերի թողարկումներին այդքան պատրաստակամությամբ չենք հետևում, գործերը չեն թողնում:

– Հենց Ձեր գործերի մասին էլ ցանկանում եմ զրուցենք:

– Ո՞ր գործերի:

– Հյուրանոցի, սրճարանի…

– Այո՛, դա մեր ապրուստի միակ միջոցն է: Սրճարանը աշխատում է արդեն 15 տարի և ունի իր մշտական հաճախորդները: Իսկ ինչ վերաբերում է հյուրանոցին, ասեմ, որ ես այս շինությանն այնքան էլ հյուրանոց չէի անվանի: Սա առանձին շենք է` առանձին համարներով, որ զբոսաշրջիկներն օրավարձով վարձակալում են: Հյուրանոցը ենթադրում է շատ շքեղություն, սպասարկում, բայց մեզ մոտ սպասարկում չկա:

– Սեզոնայի՞ն է «հյուրանոցի» գործը:

– Պատկերացրեք` չէի ասի, թե սեզոնային է: Զբոսաշրջիկները շատ-շատ են, ու ոչ միայն ամռան տապին: Օրինակ` այս օրերին շատ են հայերը: Որ իմանում եմ հայեր են եկել, աշխատում եմ նվազագույն գներով տրամադրել համարները: Այստեղ ներքին համոզմունք կա, որ եթե մարդիկ վրացերեն չեն խոսում, ապա պետք է մի քիչ ավելի վճարեն (կեսկատակ ասում է Էդվարդը,-հեղ.): Բայց իմ դռները հատկապես բաց են հայերի համար:

– Այո՛, ես զգում եմ, որ ամեն ինչի համար վճարում եմ կրկնակի, եթե, ասենք, ապրանքներին գնապիտակներ չկան…

– Դե, այստեղ այնքան էլ թանկ չէ: Հնարավոր է` տուրիստներին մերոնք մի քիչ ավելի թանկ վաճառեն, բայց հաստատ Հայաստանի գներին չի հասնի: Դուք հարուստ եք: Մի տարի առաջ եմ եղել Հայաստանում, ընտանիքով էինք եկել, ու պատկերացրեք` բավական գումարներ ծախսեցինք: Օրինակ` նույն սրճարանների գները ձեզ մոտ կրկնակի բարձր են: Ես դեռ խոսում եմ սովորական, շարքային քաղաքացիների մասին: Շքեղություն մեզ մոտ էլ կա, ձեզ մոտ էլ կա, ուղղակի դա մեզ պես մարդկանց համար չէ:

– Հե՞շտ է հայերի հետ լեզու գտնելը: Գիտեմ, որ զբոսաշրջիկ հայերին այնքան էլ չեն սիրում:

– Գիտեք, շատ հակասական է: Հիմա միանշանակ չեմ կարող պատասխանել. դա լավ է, թե վատ է: Հայերի հատուկ տեսակ կա, որ ամեն ինչից դժգոհ է: Օրինակ` երկու տարի առաջ մի հայ ընտանիք էր եկել. օգնեցի, տեղավորեցի լավագույն համարներից մեկում, բայց գոհ չէին: Պատճառը նույն շենքում թուրք ընտանիքի ներկայությունն էր:

Հետաքրքիր է, որ թուրք ընտանիքին չէր էլ հետաքրքրում, թե ովքեր են հանգստանում, որ ազգից են, փաստորեն, հայերին դա ամենից շատ էր հետաքրքրում: Հայ ընտանիքի կինը դժգոհել էր, թե դիտավորյալ եք նման բաներ կազմակերպում, որ էլ այստեղ էլ չգանք:

– Իսկ ընդհանրապես շատ բան է փոխվել, չէ՞:

– Այո՛, անշուշտ: Հինն ու նորը խառնվել են իրար ու հետաքրքիր բան է ստացվել: Թբիլիսին, օրինակ, մնացել է իր հետաքրքիր ձևաչափով: Քաղաքում պահպանվել է հինը, որը հիշեցնում է հին ժամանակները, և կողքին կա նաև նորը, որը չի խանգարում հնին: Վրաստանի իշխանություններն ավելի մարդկային վերաբերմունք ցուցաբերեցին ու չվերացրեցին Վրաստանի սիրտը. ասեմ, որ շատ զբոսաշրջիկների հետաքրքրում է Թբիլիսիի հին տեսքը, այն, ինչ իրենք կարդում են, տեսնում հին նկարներում: Թե չէ նորը, շքեղը միշտ էլ կա: Հարուստ եվրոպացիներ կան, որոնք նախընտրում են ավելի շատ հանգստանալ համեստ տնակներում, քան շքեղ հյուրանոցներում:

Մի փողոց այն կողմ «Ջորջիա փալասն» է, որը շատ շքեղ հյուրանոց է, ու ասեմ` ամեն մեկի բանը չէ: Շատ հարուստ մարդը միայն կարող է իրեն թույլ տալ հանգստանալ «Ջորջիա փալասում»:

– Էդվարդ, մեկ–երկու հարց քաղաքականությունից: Ասում են` Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեդիա բիզնես ունի:

– Հա, լսել եմ նման բան: Բայց կարծեմ իր ընտանիքին է պատկանում: Դա այստեղ հեռարձակվող «9-րդ ալիքն» է: Մի քանի օր առաջ լուրերով տեսա, թե ինչպես էր երկրի նախագահը խոսում մեդիայի մասին: Նա ասաց, որ լավ է շատ հեռուստաալիքներ ունենալը, դա հնարավորություն կտա իմանալ ճշմարտությունը: Ասում են նաև, որ Իվանիշվիլիի ընտանիքն իր մեդիա գործունեությունը պետք է դադարեցնի:

 – Առաջիկայում նախագահի ընտրություններն են, ո՞ւմ է վստահում վրացի ժողովուրդը:

– Նա, ով իրոք մտածում է ժողովրդի մասին: Գիտեք, տրամադրությունները շատ տարբեր են: Դեռ բավական ժամանակ կա մինչև ընտրությունները, իսկ մինչև այդ մենք մտածում ենք գումար վաստակելու մասին: Այս օրերին մեր քաղաքը լեփ-լեցուն է զբոսաշրջիկներով:

 

Կառլեն Մկրտչյանը հանդես կգա «Անժի» թիմում

Կառ մկրտչ21318 Մախաչկալայի «Անժի» ակումբիի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբում հանդես եկող այդ ակումբի ղեկավարությունը պայմանավորվել է Դոնեցկի «Մետալուրգի» ներկայացուցիչների հետ` Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի տեղափոխության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Մկրտչյանը 2011-ից խաղում էր  «Մետալուրգ» թիմում:

Հայաստանի ազգային հավաքականում Մկրտչյանը անցկացրել է 30 խաղ մրցակիցների դարպասը գրավել է մեկ անգամ:

Սթիվ Ջոբսի սննդակարգը Կատչերին հիվանդանոց է գցել

52202779-30f2-a2db-30f2-a2d4ef8c8623.photo.0Սթիվ Ջոբսի կերպարի մեջ մտնելու համար, դերասան Էշթն Կատչերն ուսումնասիրել է ոչ միայն Ջոբսի խառնվածքը, այլև իր վրա է փորձել նրա կենսակերպը:

Հայտնի է, որ Ջոբսն ինքն իրեն հսկում էր ամբողջ կյանքում: Նա խստիվ հետևում էր սննդակարգին:

”7 օր” ամսագրին տված հարցազրույցում Կատչերը պատմել է.”Ինձ թվում էր, որ բնական խաղալու համար պետք է ոչ միայն այդ մարդու մասին իմանամ, այլև փորձեմ այն ամենը, ինչ նա է արել: Հակառակ դեպքում` մարդուն չես կարող զգալ, եթե նրա մաշկի մեջ չես մտնում: Կարդացի այն գիրքը, որը Ջոբսը համարում էր իր սնդդակարգի սուրբ գիրքը: Այն հիմնված է մի գաղափարի վրա, որ  միայն խաղողաշաքարն է օգտակար առողջությանը”:

Որոշ ժամանակ Էշթնը հետևեց այդ սննդակարգին, սակայն հետևանքն անմխիթար էր.”Երևում է` այդ գրքի հեղինակը ճիշտ չէ: Պատկերացրեք, մեկ շաբաթ ես կերա միայն խաղող, հաջորդ շաբաթ` գազար: Հետո վերջնականապես վերածվեցի բուսակերի: Ու… հայտնվեցի հիվանդանոցում”:

Դերասանի օրգանիզմը չդիմացավ նման փորձարարությանը: Նա պատմել է, որ հետազոտությունով պարզվել է, որ նրա մոտ շաքարի մակարդակն արյան մեջ փոփոխվել է, իրեն տանջել են ենթաստամոսագեղձի ցավերը.”Բժիշկներն ապշած էին: Փորձն իհարկե չստացվեց, դրա փոխարեն ես հիմա ավելի եմ հիանում Սթիվի կամքի ուժով”:

Առաջին խաղում` Հայաստանի չեմպիոնը խայտառակ պարտվեց

1ffa1Բուլղարիայում մեկնարկել է ֆուտզալի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունը: Հայաստանի չեմպիոն «Շահումյանը» շատ անհաջող սկսեց մրցաշարը: Այն խայտառակ` 0:6 հաշվով պարտվեց բուլղարական «Վառնային»: