Հրդեհներ խոտածածկ տարածքներում

հրդեհ բուսածածկ տարածքումՕգոստոսի 30-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հացի փռի մոտակայքում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող Զոդ-Սևան ե/գ ուղիների 15-րդ կմ-ում` 4հա հնձած արտ և ջերմահարվել է 1,5 կմ երկայնքով փայտակոճ, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում` 4,5 հա, Արմավիրի մարզի Արագածի զանգվածի թիվ 42 տան և 12-րդ շենքի մոտակայքում՝ 300 հակ, Տավուշի մարզի Գեղհովիտ գյուղում` 2 հա խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից դեպի անտառ տանող ճանապարհին՝ 500 քմ հնձված արտ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Հոգեբուժարանների վիճակի բարելավմանն ուղղված Օմբուդսմենի առաջարկներն արդեն իրականացվում են

hԱռողջապահության նախարարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում հոգեբուժական կենտրոնների բարեկարգման ուղղությամբ: Օրերս Առողջապահության նախարարը հանձնարարական էր տվել քայլեր ձեռնարկել գերբնակեցման, երիտասարդ և արհեստավարժ մասնագետների բացակայության, հին կամ ժամկետանց դեղորայքի, հիվանդների պահման ոչ բարենպաստ պայմանների և մի շարք այլ թերությունների և խախտումների վերացման և բացառման ուղղությամբ:

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ նման հանձնարարականի առիթ էին հանդիսացել հուլիսին հրապարակված Պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ միջանկյալ զեկույցում ներկայացված առաջարկները:

Նշենք, որ զեկույցում մատնանշվել են այն բացթողումներն ու թերացումները, որոնք հայտնաբերվել են ազգային կանխարգելման մեխանիզմի և կից գործող փորձագիտական խորհրդի մշտադիտարկումների արդյունքում: Մշտադիտարկումներն իրականացվել են ավելի քան 130 փակ և կիսափակ հաստատություններում: Միաժամանակ, զեկույցում նշված թերությունների և բացթողումների վերացման նպատակով ներկայացվել են համապատասխան առաջարկներ:

Զեկույցին անդրադարձել էր նաև Ոստիկանությունը և պատրաստակամություն հայտնել հաշվի առնել զեկույցում մատնանշված խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք լուծելու ուղղությամբ: Արդարադատության նախարարությունն իր հերթին նշել էր, որ մատնանշված խնդիրները գտնվում են ուշադրության կենտրոնում և ֆինանսական միջոցների առկայության դեպքում կլուծվեն:

 

Նյու Յորքի օդանավակայանի աշխատակիցներն իրեր են թռցրել ուղեբեռներից

b_738238Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում անվտանգության ծառայությունը ձերբակալել է 7 աշխատակցի, որոնք բռնվել են ուղեբեռներից իրեր թռցնելու պահին: Բոլորն էլ զբաղված էին El Al Israel ավիաընկերության  ուղևորների բեռների տեսակավորումով:

Ուղևորները բազմիցս են բողոքել կորած իրերի պատճառով: Բեռնահամալիրում տեսախցիկներ են տեղադրվել ու դրանց օգնությամբ պարզել են գողություն կատարողների ինքնությունը: Նրանց բնակարանների հետախուզման ժամանակ հայտնաբերվել է գողոնը,թանկարժեք ժամացույց, ոսկերչական զարդեր, ֆոտոտեխնիկա, Apple սարքավորում: Բոլոր ձերբակալվածների նկատմամբ  մեղադրանք է առաջ քաշվել:

Ամուրի մակարդակը 4 ժամում բարձրացել է 3 սմ

21152146.664995.1646Խաբարովսկի մարզում Ամուրի մակարդակը տեղական ժամանակով 12:00-ին կազմել է 773 սմ, այսինքն` 4 ժամում բարձրացել է 3 սմ: Ջրասույզ է 50 բնակավայր: Անցած շաբաթ այնտեղ արտակարգ դրություն է հայտարարվել: Ավելի վաղ հիդրոլոգները հայտնել էին , որ օգոստոսի 27-31-ը ջրի մակարդակը կհասնի 680-720 սմ-ի: Ուրբաթ օրան արդեն Ամուրի մակարդակը հասել էր 770 սմ-ի,  մեկ մետրով գերազանցելով պատմական առավելագույն 642 սմ նիշը:

Սպասվում է, որ սեպտեմբերի 1-4-ը Ամուրը կբարձրանա մինչև 800 սմ: Օդերևութաբանները կանխատեսում են  կղզիների, խոտհարկների, արոտավայրերի ամառանոցների Ուսսուրական ավանի ու այլ բնակավայրերի հեղեղում:

Վենեսուելայի նախագահը իր ելույթում կրոնական հայտնի ասույթը մեջբերելիս պատահաբար ձուկ բառի փոխարեն առնանդամ է արտասանել

Nicholas MaduroԱյս շաբաթ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր ելույթի ժամանակ, ցանկանալով Աստվածաշնչից մեջբերում կատարել, սխալ է արտասանել հայտնի կրոնական ասույթը՝ Քրիստոսը բազմացրեց հացը և առնանդամները ասելով:
Մադուրոն այդ սխալը թույլ է տվել մայրաքաղաք Կարակասում կրթության վերաբերյալ իր ելույթի ժամանակ:
Անդրադառնալով բազմությանը կերակրելու նպատակով հացը և ձուկը բազմացենլու Քրիստոսի խորհրդանշային պատմությանը՝ նա ցանկացել է հայտնել, որ իր կառավարությունը կրթությունը կտարածի երկրի տարածքով՝ դպրոցից դպրոց և աշակերտից աշակերտ:
«Որպեսզի բազմացնենք ինքներս մեզ, ինչպես Քրիստոսը բազմացրեց առնանդամները, կներեք, ձուկը և հացը» ասել էր նա:
Իսպաներենում առնանդամ (penes) և ձուկ (peces) բառերի համարժեքները մեկ տառի տարբերություն ունեն և դրանք շփոթելը բավականին հեշտ է:
Մադուրոն Վենեսուելայի նախագահ է դարձել մարտի 5-ին Ուգո Չավեսի մահից հետո:
Իր կառավարման հինգ ամիսների ընթացքում տարբեր նա քննարկումների նյութ է դարձել:
Նրան մեղադրում են երկրում զուգարանի թղթի անբավարար քանակության, Չավեսի դամբարանում քնելու, նույնասեռականների դեմ հայտարարությունների և Էդվարդ Սնոուդենին ապաստան առաջարկելու համար:

Կրամնիկն առաջ է անցնում

կր28765Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության  եզրափակչում, ռուսաստանցիներ Դմիտրի Անդրեյկինի և Վլադիմիր Կրամնիկի մրցամարտի  առաջին պարտիայում  հաղթեց սպիտակ խաղաքարերով հանդես եկած Կրամնիկը:

Եզրափակիչը չորս պարտիաներից է։

Օգոստոսի 31-ին մրցակիցները երկրորդ պարտիան կանցկացնեն:

Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը 3-րդն է

մխMelikset-KhachiyanԳրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը Լոս Անջելեսում շրջանաձև մրցակարգով անցկացված շախմատի  Մետրոպոլիտեն 28-րդ մրցաշարում 9 հնարավորից վաստակած 5,5 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը: Նա միայն կես միավոր է զիջել իրանցի Էլշան Մորադիաբադիին:

Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը 9 հնարավորից վաստակել է 3,5 միավոր:

 

Նոր խայտառակություն հայկական ֆուտբոլոմ

1ffa1Բուլղարիայում ընթացող ֆուտզալի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկության որակավորման փուլի 2-րդ խաղում Հայաստանի չեմպիոն «Շահումյանը» 1:13 հաշվով զիջեց մակեդոնական «Ժելեզարեցին»:

Հավելենք, որ առաջին խաղում էլ հայ ֆուտբոլիստները 0:6 հաշվով պարտվել էին բուլղարական «Վառնային»:

«Բավարիան» հաղթեց դրամատիկ պայքարում

բավff5234e4_3149_3fa0_8ccd_0689d9ba2c60

Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում Եվրոպայի սուպերգավաթը վիճարկեցին Մյունխենի «Բավարիան» և Լոնդոնի «Չելսին»: Դա այդ թիմերի մարզիչներ Խոսեպ Գվարդիոլայի և Ժոզե Մոուրինիոյի հակամարտությունն էր: Եվ «Բավարիան»  Գվարդիոլայի գլխավորությամբ նվաճեց առաջին տիտղոսը: Խաղի հիմնական լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի: Ընդ որում, մյունխենցիները հետապնդողի դերում էին և միայն լրացուցիչ խաղաժամանակի վերջին վայրկյանին դրամատիկ պայքարում վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը` 2:2: Իսկ հետխաղյա 11 մ-ոցների հարվածաշարն ավելի հաջող իրացրին մյունխենցիները՝ 7:6: «Չելսիի» խաղացողներից վրիպեց Լուկակուն:

Տեխնիկական արդյունքներ

«Բավարիա» – «Չելսի»՝ 2:2 (11 մետրանոցներ՝ 5:4)

Ֆրանկ Ռիբերի, 47, Մարիո Մանջուկիչ, 120+1 – Ֆերնանդո Տորես, 8, Էդեն Ազար, 93

Հեռացվեց Ռամիրեսը («Չելսի»), 85

Տղամարդիկ ամոթ են համարում դիտել այս ֆիլմը

Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկ ամիս է՝ վերջացել է, սակայն շատերը դեռ շարունակում են խոսել այդ մասին: Ներկայացնում ենք «Անկախի»  բացառիկ հարցազրույցը «Երկու հոգու միջև» ֆիլմի ռեժիսոր Լորանս Պերիգոյի հետ:

– Լորանս, ինչի՞ մասին է ֆիլմը:

– Այն մենեջմենթի դասախոս Քրիսի մասին է, որն իրականում իրեն ո՛չ տղամարդ է զգում, ո՛չ էլ կին, այլ ավելի շուտ զույգ սեռերի միջև: Քրիսը, 60-ը բոլորելով, կատարում է իր կյանքի ամենամեծ և պատասխանատու քայլը` սեռափոխման վիրահատություն Թաիլանդում, որի շնորհիվ դառնում է Քրիստա:

– Ինչո՞ւ ֆիլմի համար ընտրեցիր հենց այդ թեման:

– Ուսանելով մարդաբանություն, սոցիոլոգիա` ինձ հետաքրքրում էին գենդերային, սեռային հարցերը: Սովորելու տարիներին հասկացա, որ գենդերային խնդիրները, մարդիկ տարբեր երկրներում տարբեր կերպ են ընկալվում և ներկայացվում: Ուստի ֆիլմի միջոցով փորձեցի ճանաչել աշխարհն ու կոտրել կարծրատիպերը:

– Ինչպե՞ս գտար ֆիլմի հերոսին:

– Երբ դեռ ուսանող էի, հանդիպեցի հայրիկիս ընկերոջը՝ Քրիսին, որը շշուկով ինձ ասաց. «Մի քանի օրից մեկնելու եմ Բանգկոկ` սեռս փոխելու»: Ես անմիջապես դիմեցի համալսարան, որտեղ սովորում էի, գումար և տեսախցիկ ստանալու համար, և Քրիսի հետ մեկնեցի Թաիլանդ: Բացի այդ,  դա իմ մագիստրոսական թեզն էր:

– Հետաքրքիր է: Իսկ ինչպիսի՞ն էր Քրիսի/Քրիստայի արձագանքը ֆիլմում նկարահանվելուն:

– Նա ինքն էր ցանկանում ներկայացնել սեփական պատմությունը, որպեսզի աշխարհն իմանա այդ խնդրի մասին:

– Սեռափոխություն… Մի տեսակ խորթ է մեր երկրի համար: Ինչպիսի՞ն էր մարդկանց արձագանքը ֆիլմը դիտելուց հետո:

– Երևանում, օրինակ` մարդիկ հետաքրքրությամբ էին դիտում, սակայն շատ հաճախ, հատկապես` տղամարդիկ,  ամոթ էին համարում և հրաժարվում էին այն դիտել:

– Անգամ եթե ֆիլմի գլխավոր դերակատարը խիզախ է, այնուամենայնիվ նրա աչքերում նկատելի էր խորը քողարկված թախիծ: Նա երբևէ զղջացե՞լ է արած քայլի համար:

– Քրիստան երբեք այդպիսի բան չի ասել: Ընդհակառակը, նա միշտ ցույց է տվել, որ երջանիկ է, հատկապես` վիրահատությունից հետո:

– Ֆիլմից կարելի է դատել, որ Քրիստայի ընկերներն ու մտերիմները նրան ընդունել են:

– Իրականում մարդիկ հաճախ թաքցնում են իրենց կասկածներն ու կարծիքները: Այնպես որ, չենք կարող իմանալ՝ ինչպես են նրանք վերաբերվում այդ խնդրին և Քրիստայի արած քայլին:

– Որքանո՞վ է գեղագիտական և բարոյական նկարահանել իրական վիրահատությունը:

– Վիրահատություն նկարահանելն այդքան զզվելի չէ, որքան թվում է: Իրականում տեսախցիկը չի արտացոլում պատկերի ամբողջ ազդեցությունը՝ կարծես պաշտպանելով մեր հոգեկանը:

– Որքա՞ն ժամանակ պահանջվեց ֆիլմի նկարահանման համար:

– Քրիստի կյանքին հետևել եմ մեկ տարի, որի ընթացքում իր բժշկին նա համոզում էր վիրահատությունից հետո հորմոններ ընդունել:

– Կպատմե՞ս քո կարիերայի մասին: Ինչպե՞ս դարձար կինոռեժիսոր:

– 19 տարեկանում մեկնեցի Փարիզից` Նյոշատելի (Շվեյցարիա) համալսարանում մարդաբանություն, Rec Pruductions կինոընկերությունում նկարահանում և մոնտաժ սովորելու, այնուհետև՝ Canal Onex-ում աշխատելու համար: 2006-ին երկու ամսով ուղևորվեցի Հնդկաստան որպես Պոլ Ռոնյոնիի «Աստվածների պարը» ֆիլմի ռեժիսորի ասիստենտ, իսկ 2008-2009 թթ. նկարահանեցի Քրիստա Մութի սեռափոխման ընթացքը «Երկու հոգու միջև» վավերագրական ֆիլմում: Իսկ 2010-ին աշխատանքի անցա RTS-ում, որտեղ էլ դարձա ուղիղ եթերով հեռարձակվող շոուների և լուրերի թողարկման ռեժիսոր:

– Կարո՞ղ ես երեք բառով նկարագրել քո անձը:

– Հմմ՜, փորձեմ… Նախ և առաջ հետաքրքրասիրությունը, որի շնորհիվ ծանոթանում եմ տարբեր մարդկանց հետ, կատարելության անվերջ ձգտումը, որը երբեմն ինձ ուժասպառ է անում և, վերջապես, զգացմունքայնությունը, որի շնորհիվ կարողանում եմ ֆիլմեր նկարահանել:

– Նոր ծրագրեր կա՞ն:

– Այո: Ցանկանում եմ անկախ ծրագիր ունենալ հեռուստատեսությունում: Ապագան ցույց կտա:

– Իսկ ե՞րբ կարող են մարդիկ դիտել «Երկու հոգու միջև» ֆիլմը:

– Պետք է սպասել մոտ մեկ-երկու տարի: Այդ ընթացքում ֆիլմը պետք է վաճառեմ DVD-ի տեսքով, այնուհետև տեղադրեմ համացանցում:

Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

 

Եգիպտոսում Էրդողանին քննադատող մուլտֆիլմ են պատրաստել (տեսանյութ)

animationԵգիպտական հեղափոխության կողմնակիցները քննադատության են ենթարկել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին, որը խստորեն դատապարտել է Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները: Այս խումբը իր դժգոհությունն արտահայտելու համար «Trend» վերնագրով անիմացիոն տեսանյութ է հրապարակել, որտեղ քննադաության է ենթարկվում Թայիփ Էրդողանը: Տեսանյութում ներկայացվում է Էրդողանի ելույթը Եգիպտոսի իրադարձությունների վերաբերյալ, որը ուղեկցվում է «Գեզի» այգու վերաբերյալ կադրերով:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը մոտ ապագայում կլուծվի. Ալի Հասանով

hasanovԱդրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մոտ ապագայում լուծվելու է: Հիշեցնելով, որ օգոստոսի 31-ը Կուբաթլու շրջանի «օկուպացման» օրն է, փոխվարչապետը նշել է, որ Ադրբեջանը «կազատագրի Հայաստանի օկուպացրած հողերը»: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Trend»-ը: «Մենք ցավում ենք, որ միասին հավաքվում ենք միայն օկուպացիայի օրերին: Մենք միանգամայն վստահ ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ մենք մոտ ապագայում անպայման կհավաքվենք հաղթանակի օրը: Մենք կարծում ենք, որ կգա օր, երբ այս հողերը կազատագրվեն: Այս հարցը շուտով կլուծվի, չնայած Հայաստանը իր ոչ կառուցողական դիրքորոշմամբ երկարաձգում է խնդրի հանգուցալուծումը: Մենք գտնում ենք, որ այս հարցից բացի Ադրբեջանում այլ խնդիր չկա: Մեր միակ խնդիրը հայ-ադրբեջանական հակամարտությունն է, որը շուտով կկարգավորվի»,-հայտարարել է Հասանովը: