Էդվարդ Նալբանդյանի և Լորան Ֆաբիուսի հանդիպումը

Էդվարդ Նալբանդյան,Լորան ՖաբիուսԱշխատանքային այցելությամբ մարտի 13-ին Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:

Նախարարներ Նալբանդյանն ու Ֆաբիուսը քննարկեցին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ այս տարվա մայիսին Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։

Զրուցակիցները, գոհունակությամբ արձանագրելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ անդրադարձան տնտեսական փոխգործակցության առավել զարգացման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շեշտեց, որ  Հայաստանում արդեն գործում են ֆրանսիական կապիտալով շուրջ 160 ընկերություն և Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճն ու այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները։

Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում ընդունված Հայաստան – Եվրոպական Միություն հռչակագրի լույսի ներքո՝ անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին։

Բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգարավվածությունը, կարևորեց նրանց միասնական ջանքերը՝ միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքը՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը:

Զրուցակիցները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրներ, մասնավորապես` ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման հնարավոր ուղիները, անդրադարձ կատարեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործանթըացին։

Անկախ

Քաղաքապետը ներկա է գտնվել «Ռոստովի պետական շինարարական համալսարանի օրերը Հայաստանում» ծրագրի մշակութային միջոցառմանը

001Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, սր Երևանի քաղաքապետ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ԲՈՒՀ-ի ռեկտոր, Երևանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանի հրավերով ներկա է գտնվել «Ռոստովի պետական շինարարական համալսարանի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպված մշակութային միջոցառմանը: Մշակութային միջոցառման շրջանակում ներկաներին երգերի և պարերի իրենց կատարումներով ողջունել են Ռոստովի համալսարանի ուսանողները:

Երևանի և Ռոստովի բուհերի ռեկտորներն իրենց ողջույնի խոսքում ընդգծել են, որ երկու համալսարանների միջև հաստատված համագործակցությունն արդեն շուրջ յոթ տարվա պատմություն ունի և այն իսկապես արդյունավետ է ու տարեցտարի ավելի է ամրապնդվում: Փոխայցերից ու համատեղ փոխշահավետ ծրագրերից զատ, երկու համալսարանները նաև գործակցության այլ ձևաչափերով ևս սերտորեն համագործակցում են, որոնցից մեկն էլ այս օրերին անցկացվող Ռոստովի պետական շինարարական համալսարանի օրերն են Հայաստանում: Նույն ձևաչափով Ռոստովում ևս կազմակերպվում են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի օրեր:

 Անկախ

Ճապոնիայի ծովում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ճապոնիա,երկրաշարժ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունից հայտնել են, որ ուրբաթ օրը Ճապոնիայի հիմնական երեք կղզիները բաժանող ծովում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել՝ Հերոսիմայից 160 կմ հեռավորության վրա:

Ցնցումը գրանցվել է ծովի մեջ 80 կմ խորության վրա և ցունամիի վտանգ է առաջացրել:

Ներքին ցամաքային ծովը բաժանում է ամենամեծ Հոնսյու կղզին հարավային Սիկոկու և Կյուսյու կղզիններից:

 Անկախ

Գերմանացի պատգամավորը խնդրել է Ադրբեջանի ԱԳՆ-ին իր անունը հանել “սև ցուցակից”

ադրբեջան,ԱԳՆԳերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմեն, ում անունը Ադրբեջանի արտգործնախարարությունը ներառել էր “անցանկալի անձանց” ցանկում՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով, խնդրել է հանել իր անունն այդ ցանկից։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը;

 

Աբդուլլաևի խոսքով՝ Կլիմկեն իր դիմումում նշել է, որ 2013թ.-ի սեպտեմբերին ԼՂ կատարած այցը նախապես պլանավորված չի եղել, և ինքը չի իմացել այն հետևանքների մասին, որոնք կարող էին ծագել այցելության պատճառով։

 

Բունդեսթագի գերմանացի պատգամավորը ընդգծել է, որ ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ափսոսում է “օկուպացված տարածք կատարած անօրինական այցի” համար։ Նա խոստացել է հետագայում զերծ մնալ նման քայլից, և խնդրել է իր անունը հանել “անցանկալի անձանց” ցանկից։

 

Առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ այցելած մարդիկ ընդգրկվել են Ադրբեջանի արտգործնախարարության “պերսոնա նոն գրատա” ցուցակում, որոնցում ներառվել է 335 օտարերկրացի: Հետագայում նրանցից ոմանք “զղջացել” են իրենց այդ քայլի համար, և այդ մարդկանց անունները հանվել են այդ ցուցակից:

 

 Անկախ

Անչափահաս իրավախախտների հետ աշխատանք տարվում է

իրավախախտներՈստիկանության ուշադրության կենտրոնում հայտնված անչափահասների հետ աշխատող համայնքային վերականգնողական կենտրոնները 2014 թ. հունվարից այլևս չեն գործում, քանի որ միջազգային ֆինանսավորումն ավարտվել է և դեռևս պետական աջակցություն չի ցուցաբերվել:

Դիտարկմամբ`:

ՙՙՎերականգնողական կենտրոնները, որոնք գործել են 2006 թվականից, 94 տոկոս արդյունավետություն են ցուցաբերել պետությունը, հասկանալով կենտրոնների կարևորությունը, պետք է աջակցի ոչ միայն դրանց պահպանմանը, այլ նաև հետագա զարգացմանը: Այս կենտրոններն արդեն կայացած են որոշակի ոլորտներում, կարելի է զարգացնել և ներդրվող պրոբացիոն ծառայության համակարգում էլ աշխատանքներ իրականացնել՝  և ոչ միայն անչափահասների հետ՚՚,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպության հայկական գրասենյակի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը:

Հայ օգնության ֆոնդի  ՙՙՀՕՖ՚՚ՙՙԵրեխաների աջակցության կենտրոնի՚՚ գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով իրենց վերականգնողական կենտրոնները նույնպես արդյունավետության բարձր ցուցանիշ են ունեցել: 3 տարիների ընթացքում իրենք աշխատել են մոտ 1000 երեխաների հետ՝ թե՛ արդեն հաշվառված, թե՛ դեռեւս չհաշվառված:

Ոստիկանությունն արդեն 2.5 ամիս է՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատում է առանց վերականգնողական կենտրոնների աջակցության: Ոստիկանությունն այսօր ստեղծված իրավիճակը կառավարում է, անկախ կենտրոնների առկայության՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատանք տարվում է:

Չնայած ֆինանսավորման դադարեցմանը՝ վերականգնողական մի քանի կենտրոններ շարունակում են աշխատել կամավորական հիմունքներով, իսկ Կապանում և Ճամբարակում համայնքային աջակցություն է ցուցաբերվել:

Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի համոզմամբ նախարարությունը Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի եւ ոստիկանության հետ համատեղ քննարկումներ է կազմակերպել՝ կենտրոնների ֆինանսավորման շարունակականության հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Պերուի իշխանությունները հետապնդում են Մաչու Պիկչուում մերկ լուսանկարվողներին (տեսանյութ)

Մաչու ՊիկչոՊերուի ամենախորհրդանշական մշակութային վայրերից մեկում մերկացած զբոսաշրջիկներին խիստ պատիժ է սպասվում:

Մաչու Պիկչուում վերահսկողություն է սահմանվել այն բանից հետո, երբ համացանցում տեղադրվել են ինկերի ավերակներում մերկ վազող օտարերկրացիների հոլովակը և լուսանկարները:

Machu Picchu12Զբոսաշրջիկներին կարճատև հարցաքննության են ենթարկել և ստիպել իրենց թվային տեսախցիկից ջնջել մերկ լուսանկարները: Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ մինչև ջնջելը լուսանկարները անպատասխանատու կերպով արդեն տարածվել են պերուական լրատվամիջոցներով:

Անցած ամիս YouTube կայքում տեղադրվել էր սուրբ վայր համարվող Մաչու Պիկչուում մերկ վազող զույգի հոլովակը:

Հոլովակում զույգը, իրենց հագուստները ձեռքերին բռնած, վազում է խոտերի մեջ և ցատկում հնագույն պատերի վրայով:

Հոլովակը նկարահանել էր մեկ այլ զբոսաշրջիկ:

 Անկախ