Old band-ով հին երաժշտությունը կներկայացվի նորովի

Old bandՎերջերս Հ. Մալյանի անվ. թատրոնի դահլիճում՝ՙՙՇաբաթ իրիկուն՚՚ համերգաշարի շրջանակում տեղի ունեցավ հայ ֆոլկլորային (նույն ինքն է՝ ազգագրական, ժողովրդական) երաժշտության համերգ-ներկայացում: Մասնակիցները միմյանցից շատ տարբեր, բայց յուրաքանչյուրն իր տեսակի մեջ տաղանդավոր երիտասարդներ էին: Հենց դա էլ թելադրեց համերգի էկլեկտիկ բնույթը: Հայ ազգային երաժշտությունը ներկայացվեց նոր ընկալումով՝ ինչպես լսողական, այնպես եւ տեսողական առումով:

Մասնակիցներն էին 4 երգիչ՝ Անուշիկ Հարությունյան, Լիլիթ Հարությունյան, Արամ Հարությունյան (նաև հարվածային), Ալեքսանդր Իրադյան, կիթառ՝ Վահագն Ամիրխանյան և սրինգ (բլուլ)՝ Գրիքոր Քարտաշյան:

Անկախի հետ զրույցում մասնակիցներից Լիլիթ Հարությունյանը նշեց, որ միջոցառումն անցավ սպասվածից կրկնակի լավ: Հանդիսատեսի արձագանքը չեն էլ փորձել կանխատեսել, քանի որ գիտակցում էին, որ ռիսկային, սուր քայլ են անում:

Ընտրված երգերը յուրօրինակ են մշակվել, կար թատերականացում, Սամվել Թադեւոսյանի շնորհիվ էլ արտասովոր, վիզուալ էֆեկտներ ստացան: Ֆոլկլորային երաժշտությունն ընդունված է եւ միշտ կլինի, կարծում է Լիլիթը: Դա եւ լավ է, եւ վատ: Լավը պարզ է, իսկ վատը հաճախ հենց այնպես, նույնիսկ վատ որակով նյութը ներկայացնելն է` հոգնեցնելը, ներկայացնել որ գեղջկական երաժշտությունը իր մեջ բարձր էսթետիկա, հուզականություն չի պարունակում: Դրա համար հաճախ ժողովրդական ասելով աշուղական երաժշտություն են հասկանում (լավագույն դեպքում) աշուղականն ավելի բարձր է համարվում, քանի որ իր մեջ ավելի շատ գեղգեղանքներ կան ու երգերը ավելի երկար են, կարելի է նվագակցել:

ՙՙԱյս համերգով ցույց տվեցինք, որ աշխատանքային, քնարական կամ ուղղակի պարերգերը կարող են շատ լավը լինել, անխոս թերացումներ հաստատ կային, միայն թե սա մեր կազմի առաջին համերգն էր: Մենք հայ սերնդի շարունակողն ենք՚՚:

Ինչ վերաբերում էր խմբին, Լիլիթը նշեց, որ այն ընտանեկան բրենդ է, նախնական անուն որոշել են վերնագրել Old band: Հարությունյանները շատ լուրջ քննադատներ ունեն, ճաշակ թելադրել չեն պատրաստվում, որովհետև չեն էլ կարող: Հիմնական միտքը մեկն է՝ Old band-ով հին երաժշտությունը ներկայացնել նորովի, բայց առանց իմաստը փոխելու, մեծ երգացանկ ունեն: Հասկացել են, որ 95% ունկնդրի յուրաքանչյուրն իր համար մի լավ (ավելի ճիշտ կլինի /հավես/) բան գտնում է իրենց մեջ: Անելիքներ ու կրեատիվ մտքեր շատ կան:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Չխայտառակվելու դիմաց կինը դրամաշորթին 16 մլն է վճարել ու սեռական հարաբերություն ունեցել

օդնոկլասնիկի2012 թ. մայիսին Ռոմանը «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով մտերմացել է նախկինում իր հետ նույն դպրոցում սովորած կնոջ հետ և տեղեկանալով, որ վերջինս ամուսնացած է, ապրում է ֆինանսապես ապահովված ընտանիքում՝ նպատակադրվել է այդ ծանոթությունից հնարավորինս մեծ օգուտներ քաղել,հաղորդում է Փաստինֆոն:   Սկզբի համար Ռոմանը սոցիալական կայքի և հեռախոսազանգերի միջոցով կնոջը վստահեցրել է, թե սիրում է նրան, ապա որոշ ժամանակ անց նրանից 200 ԱՄՆ դոլար պարտքով գումար խնդրել:   Շուրջ մեկ շաբաթ անց, նույն պատրվակով Ռոմանը նախկին դասընկերուհուց ևս 800 ԱՄՆ դոլար է վերցրել: Չբավարարվելով ստացած գումարներով՝ Գրիգորյանը շարունակել է պարբերաբար տեղի ունեցած հանդիպումների և հեռախոսազրույցների ընթացքում սիրո խոստումներ տալ և մեկ շաբաթ անց դարձյալ պարտքով 1.500 ԱՄՆ դոլար գումար է խնդրել:   Կինն այս անգամ մերժել է և պահանջել վերադարձնել նախկինում պարտք վերցրած 1000 դոլարը:   Հասկանալով, որ սիրո խոստումներն այլևս ցանկալի արդյունք չեն տալիս՝ Ռոմանը փոխել է մարտավարությունը և դրամաշորթությունը զուգորդել սպառնալիքով, թե հակառակ դեպքում իրենց ինտիմ կապերի մասին կպատմի վերջինիս ամուսնուն և նրա հարազատներին:   Կինը ստիպված հերթական անգամ տվել է պահանջվող գումարը: Բայց շուրջ մեկ շաբաթ անց տղամարդը նոր պահանջ է ներկայացրել՝ պահանջելով 500 ԱՄՆ դոլար: Իսկ երբ կինը հայտնել է, թե այլևս գումար չունի և խնդրել է վերադարձնել նախկինում տված գումարները, Ռոմանը, պարտքը վերադարձնելու պատրվակով նրան խաբեությամբ հրավիրել է հյուրանոցային համալիր, որտեղ նրա հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո դարձյալ սպառնացել է այդ մասին պատմել նրա ընտանիքի անդամներին ու ևս 500 ԱՄՆ դոլար շորթել նրանից:   Այսպես, շորթումն ու սպառնալիքները շարունակվել են մինչև 2012 թվականի հոկտեմբեր ամիսը, երբ կինը հայտարարել է, թե այլևս գումար չունի: Բայց դարձյալ զոհ գնալով իր ծանոթի սպառնալիքներին՝ նրան է հանձնել իրենց տանը պահվող ամբողջ ոսկեղենը՝ 12.000.000 դրամ ընդհանուր արժեքով:   Բայց սա դեռ ամբողջը չէ:   Բացի շորթումից, Ռոմանը նաև Հրազդանի կիրճից քաղել ու իր տանը ապօրինի պահել է զգալի չափի՝ 0.53 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց: Այն հայտնաբերվել է 2012 թ. նոյեմբերի 28-ին վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ: Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Հայաստանն արդեն ունի պատանեկան օլիմպիական խաղերի 7 ուղեգիր

images ՀԱՕԿԱստիճանաբար ավելանում է այս տարվա օգոստոսի 16 – 28 –ը Չինաստանի Նանջին քաղաքում կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղեր մեկնող հայաստանցի մարզիկների թիվը: Հայտնի դարձավ, որ օլիմպիական ուղեգիր է նվաճել նաև ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը, ով 427 միավորով 9 –րդն է ճանաչվել Գվադալահարայում (Մեքսիկա) անցկացված միջազգային վարկանիշային մրցաշարում:

Նկատենք, որ ընդամենը մի քանի օր առաջ էլ Նանկինի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրի էին արժանացել նաև երևանցի հրաձիգներ Հրաչյա Բաբայանը / հրացան / և Զավեն Իգիթյանը / ատրճանակ: Նրանք երկուսն էլ բաղձալի ուղեգրին տիրացան Մոսկվայում ` Եվրոպայի պատանեկան առաջնությունում, ընդ որում Զավենը այնտեղ նաև պատանիների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց : Հիշեցնենք, որ մինչ այս , Նանկինի օլիմպիադային մասնակցելու իրավունք էին ստացել նաև լողորդ Վահան Մխիթարյանը , ձյուդոյիստ Հարություն Դերմիշյանը և երկու ծանրորդներ , որոնց անունները մարզիչները կհայտնեն խաղերի նախօրերին : Չենք կասկածում , որ «հրաշալի յոթնյակի» թիվը առաջիկայում կավելանա : Սպասելիքներ կան առաջիկայում վարկանիշային մրցաշարեր մեկնող մեր մարմնամարզիկներից , բռնցքամարտիկներից , ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներից , աթլետներից , սուսերամարտիկներից , նետաձիգներից , թհեքվանդոյստներից:

Նշենք , որ Նանջինի պատանեկան ամառային օլիմպիական 2-րդ խաղերի ծրագրում 33 մարզաձև է ընդգրկված:

Անկախ

Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի վարչապետի հետ

Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի վարչապետՄարտի 3-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հետ:

Դեսպան Քոչարյանը Լիբանանի վարչապետին փոխանցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ջերմ շնորհավորանքները նոր կառավարության կազմավորման կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունների օրակարգի հարցերը, համագործակցության ընդլայնման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում:

Երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը՝ դեսպան Քոչարյանը և Լիբանանի վարչապետը կարևորեցին բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականությունը,  գործարար հանդիպումների և համաժողովների անցկացումը:

Կողմերն ընդգծեցին լիբանանահայ համայնքի կառուցողական դերակատարությունը Լիբանանի զարգացման գործում: Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև Լիբանանի ներքաղաքական իրավիճակին:

 Անկախ

 

Բրազիլիային 100 օր է մնացել Աշխարհի գավաթի խաղարկությանը պատրաստվելու համար

աշխարհի գավաթԲրազիլիայի ժամանակը սպառվում է:

Երեքշաբթի օրը Աշխարհի գավաթի խաղարկության կազմակերպիչներին կմնա 100 օր նախապատրաստական աշխատանքները ավարտին հասցնելու համար՝ չնայած 12 հյուրընկալող քաղաքների ստադիոններում և ենթակառուցվածքներում աշխատանքները դեռևս շարունակվում են:

Ազգային թիմերը նախապատրաստական վերջին էտապում են, իսկ Բրազիլիայի կառավարությունը փորձում է վստահեցնել, որ երկիրը պատրաստ կլինի 32 ազգային հավաքականների մասնակցությամբ մրցումներին, որը կմեկնարկի հունիսի 12-ին:

Երկրի չորս ստադիոններում շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել: Պարզ չէ նաև արդյո՞ք հյուրընկալող քաղաքները կկարողանան բավարարել ՖԻՖԱ-ի պահանջները՝ կապված բացօթյա էկրաններ տեղադրելու վայրերի հետ:

 Անկախ

Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին

արթուր աբրահամarthur-abraham Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին՝ փառահեղ հաղթանակով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչմանը կրկին արժանանալու առթիվ: Հանրապետության Նախագահը մաղթել է նրան քաջառողջություն, երջանկություն և մարզական նվաճումներով մեր հայրենակիցներին ուրախացնելու նորանոր առիթներ:

Անկախ

Սումգայիթյան ջարդերի 26-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում

Սումգայիթյան ջարդեր,Բաթում         Մարտի 2-ին Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, Բաթումի ավագանու, բաթումահայության, վրաց հասարակայնության ներկայացուցիչների առջև Աջարիայի հոգևոր առաջնորդ Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացվեց  ոգեկոչման կարգ, որից հետո եկեղեցու բակում գտնվող խաչքարի առջև տեղի ունեցավ ծաղկեփնջերի զետեղման արարողություն՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի տասնյակ անմեղ զոհերին:

         Իր ելույթում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը պատմեց  26 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մանրամասները՝ շեշտելով, որ այդ սարսափելի ոճրագործության մեղավորները ցայսօր ոչ միայն չեն պատժվել, այլև  հռչակվել են Ադրբեջանի հերոսներ, ինչը կրկնվել է նաև մեր օրերում, երբ Բուդապեշտում  հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը նույնպես հերոսացվեց:

Անկախ

 

 

 

 

 

«Ղրիմը Ռուսաստանի համար արժեցավ 2 տրիլիոն ռուբլի». ռուս լրագրող

91a79fee1d6e07d507e09130db54edfdՌուս լրագրող Յուրի Պրոնկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Ռուսական ֆոնդային շուկան այսօրվա անկման պատճառով կորցրեց մոտավորապես 2 տրիլիոն ռուբլի: Հույս ունեմ, որ այն մարդիկ, որոնք Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական որոշումներ են կայացնում, գիտակցում են, թե ուր կարող է տանել տնտեսական մեկուսացումն ու Ռուսաստանի ֆինանսական անկումը:

Եվ այսպես, Ղրիմը Ռուսաստանի համար արժեցավ 2 տրիլիոն ռուբլի՝ չհաշված ռուսների գնողունակության հսկայական կորուստը”:

 

Անկախ

Քաղաքագետ Արկադի Վարդանյանին 10 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը մնաց ուժի մեջ.Փաստինֆո

արկադի վարդանյանԱյսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը,հաղորդում է Փաստինֆոն:   Հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն էլ բավարարվեց մասնակի, սակայն պատժաչափը փոփոխության չենթարկվեց:   Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով Արսեն Ավետյանը մեղավոր էր ճանաչել ապօրինի կերպով հոգեմետ դեղամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու համար, վերաորակեց և Արսեն Ավետյանին մեղավոր ճանաչեց՝ միայն ապօրինի կերպով հոգեմետ դեղամիջոցներ ձեռք բերելու համար:     Արսեն Ավետյանի և Արկադի Վարդանյանի պաշտպանները պահանջում էին բեկանել և փոփոխել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:    Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը՝ 10 տարվա ազատազրկման։     Մինչ վերաքննիչ դատարանի՝ խորհրդակցական սենյակ գնալը՝ գործին վերաքննիչ դատարանում ներգրավված Արկադի Վարդանյանի երրորդ պաշտպան Սարդարյանն անօրինական և անհիմն համարեց առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանն իր պաշտպանյալի հանդեպ պատիժ է նշանակել՝ օրենքի կոպիտ խախտումներով:   Ըստ նրա՝ Արկադի Վարդանյանը չի կարող մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, քանի որ նրա գործողություններում բացակայում են նշված հանցագործության հանցակազմի թե՛ օբյեկտիվ և թե՛սուբյեկտիվ կողմերը: Բացի այդ, Ա. Վարդանյանը ոչ միայն հանցակազմի բացակայությամբ է մեղավոր ճանաչվել, այլև նրա նկատմամբ նշանակվել է առավել խիստ պատիժ:   Պաշտպանը նաև նշեց, որ բազմաթիվ խախտումներից մեկն էլ այն է եղել, որ Ա.Վարդանյանի նկատմամբ չի նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։   «Եթե դատարանը օբյեկտիվ լիներ, ապա չէր կարող մեծ բարեգործ Արկադի Վարդանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չառնել նաև նրա անձն ու տարիքը»,- ասաց նա:    Ի դեպ դատաբժշկական փորձաքննություն չի նշանակվել նաև Արսեն Ավետյանի նկատմամբ:   Տուժող Ռոբերտ Ավետյանն էլ հայտարարեց, որ իր որդին պատճառ չուներ իրեն սպանելու, որ ինքը որդուն գրանցումից հանել է՝ պատժելու նպատակով, սակայն միևնույն ժամանակ նրանք ընդհանուր համաձայնության են եկել, որպեսզի տան երրորդ հարկը Արսենը վերանորոգի և այնտեղ բնակվի:   Ըստ տուժողի՝ իրենց ընտանեկան հարցը դարձել է քաղաքական և դատարանին խնդրեց ազատազրկվածներին դատական նիստերի դահլիճից ազատել:   Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը, իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, իրեն ու որդուն հանել է առանձնատան հաշվառումից, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով՝ ծրագրել է իր հոր սպանությունը՝ «հանցավոր համաձայնության» գալով Արկադի Վարդանյանի հետ, ստացել սպանության այլընտրանք չլինելու և բարոյահոգեբանական առումով արդարացված լինելու հարցում վերջինիս հավանությունը»:   Ա.Վարդանյանն առաջարկել է կամրջից ցած կամ գետը նետելու տարբերակը, սակայն ընտրությունն, ըստ մեղադրական եզրակացության, կանգ է առել հոգեմետ նյութերի մեծ չափաբաժնով ծնողին թունավորելու՝ Արսեն Ավետյանի առաջարկի վրա՝ մշտապես հոր կողմից օգտագործվող հանքային ջրում այն լուծելու եղանակով:Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Բաքվում օտարված տների բնակիչները կրկին ցույց են կազմակերպել

բաքու, ցույցԲաքվում նախկին Սովետսկայա փողոցի և դրան հարող թաղամասերի բնակիչները կրկին բողոքի ցույց են կազմակերպել` պահանջելով հարգել սեփականության իրենց իրավունքը: Ցույց անցկացնելու որոշում կայացվել է այն բանից հետո, ինչ իշխանությունները հրաժարվել են վճարել բնակիչների կողմից պահանջվող փոխհատուցումը, տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Մի քանի հարյուր ցուցարար պահանջել են 1 քառակուսի մետրի համար վճարել 2.500 մանաթ, մինչդեռ իշխանությունները ցանկանում են նրանց վճարել ընդամենը 1.500 մանաթ: Ոստիկանները փակել են մուտքի և ելքի ճանապարհը ու թույլ չեն տվել բողոքի ակցիա կազմակերպել: Ոստիկանների և բնակիչների միջև լարվածություն է ծագել:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին նման պահանջներով ցույց էր կազմակերպվել, որին մասնակցել էր 5 հազար բնակիչ :

Անկախ

«Մենք սառը հաշվարկով պետության շահերն ենք առաջ տանում, դուք սառը հաշվարկով իշխանափոխության կոչեր եք անում». Ա. Զաքարյան

Արտակ ԶաքարյանՀանրապետական խմբակցության պատգամավոր, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Ցավոք, քաղաքական կյանքում գարնան առաջին օրը դարձավ քաղաքական ընդդիմության կողմից իշխանության համար պայքարի հերթական առիթ: Նիկոլո դե Մաքիավելին, երբ հանուն նպատակների արդարեցնում էր միջոցները, ի նկառի ուներ պետության գերագույն շահերն ու համազգային խնդիրները: Մեր ընդդիմությունն այն իջեցրել է սեփական, ավելի շուտ անձնական ամբիցիաների մակարդակի: Հերթական անգամ դրանում համոզվում ենք մարտիմեկյան հանրահավաքների ու դրանցում հնչած ելույթների մեկնաբանություններից: Տեր-Պետրոսյանի՞ ելույթն էր նման Ծառուկյանի ելույթին, թե հակառակը: Կարծում եմ՝ էական չէ, հատկապես, որ նրանցում չկային գիտագործնական կամ համազգային նշանակության բանաձևեր: Չկար Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման, էներգետիկ, կոմունիկացիոն, տնտեսական անխափան և անվտանգ ապահովման, սոցիալական նոր քաղաքականության, գաղափարական, հոգևոր, իրավական, արժեքային, գիտա-կրթական ու մշակութային նոր մոդելներ: Աշխարհը փոխվում է, ընդ որում փոխվում է շատ արագ տեմպերով, առաջ բերելով նորանոր սպառնալիքներ ու մարտահրավերներ, իսկ մեր հարգելի ընդդիմադիրների քաղաքական մեղեդին մնում է նույնը: Ի՞նչ կարող ես անել, քաղաքական միտքը չունի նոր արգասիքներ, և պետք է բավարարվենք եղածով: Իշխանափոխություն են ուզում, պարզ է, ուղղակի այդ դեպքում ինչ կապ ունի Մարտի մեկը: Ես չգիտեմ, թե ինչպիսի շախմատասեր է մեր երկրի առաջին նախագահը, բայց ցուգցվանգի մասին նրա պատկերացումները, մեղմ ասած, առ ոչինչ են: Որովհետև որպես նախկին նախագահ, օբյեկտիվ ու պարկեշտ լինելու պարագայում պետք է, ազնվաբար ասեր. Հայաստանն այսօր իր արտաքին քաղաքական քաշային կատեգորիային ու հարաբերություններին համարժեք կարողացել և կարողանում է ոչ միայն պահպանել, այլև ավելացնել բոլոր այն ակտիվներն ու պոտենցիալը, որոնք նպաստելու են խաղաղ, կայուն, հավասարակշռված, հնարավորինս կանխատեսելի, ժողովրդավարական նորմերով, ու քաղաքական ինքնատիպ ձեռագրով պետության համբավ ունենալու համար: Եվ Տեր-Պետրոսյանը շատ լավ պետք է գիտենա, որ այդ ամենը ժամանակակից աշխարհում հեշտությամբ չի տրվում: Այն, ինչ հաջողվում է նախագահ Սարգսյանին արտաքին քաղաքական գործընթացներում, մյուսների պարագայում կարող էր և տխուր պատկեր ունենալ: Դրա համար անհրաժեշտ է հաշվարկված, ճշգրիտ, սառը, հաշվենկատ, պրոդուկտիվ ու հետևողական քաղաքականության կրող լինել: Սա է Հայաստանի Հանրապետության շահերի դրսևորման արդարացված ճանապարհը: Այնպես որ, մեր տարբերությունը գնալով դառնում էլ ավելի ակնհայտ. մենք սառը հաշվարկով պետության շահերն ենք առաջ տանում, դուք սառը հաշվարկով իշխանափոխության կոչեր եք անում”:

 

Անկախ

Ուկրաինայի կառավարությունը մտադիր չէ Ռուսաստանին հանձնել Ղրիմը

YAtsenyuk-Rossiya-dolzhna-vyvesti-voyska-iz-Kryma-arseniy-yacenyuk-390x290Ուկրաինայի նոր վարչապետ Արսենի Յացենյուկը մամլո կոնֆերանս է անցկացրել Կիևում, որտեղ էլ ասել է. որ Ղրիմը Ռուսաստանին չի անցնի:

“Ղրիմը ոչ ոք ու երբեք որ մեկին չի տա.. Ուկրաինացիների  ու խաղաղ բնակիչների նկատմամբ ուժ գործադրելու  ու  ռուսական ռազմական ներկայության համար ոչ մի հիմնավորում չկա. չի եղել ու չի լինի”,-հայտռարարել է նա:

Բացի այդ, վարչապետը վստահություն է հայտնել, որ ռուսական զորքերը ավելի չեն խորանա Ուկրաինայի արևելյան շրջաններ.”Կարծում եմ, որ մենք ավելի ճգնաժամային իրավիճակ ենք ունեցել Ուկրաինայի ու Ռուսաստանի հարաբերություններում: Վստահ եմ, որ ռուսական զորքերին Ուկրաինայի արևելյան շրջաններ թույլ չի տրվի:

Անկախ

Կինը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի չբացված սիրային նամակ է գտել գրքի մեջ

նամակԴալլասցի կինը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրված, չբացված սիրային նամակ է գտել և ցանկանում է այն վերադարձնել իրական տիրոջը:

Շեյլա Փոլկը հնաոճ նամակը գտել էր գրքի մեջ Ֆլորիդայի Փլանթ Սիթիի Goodwill-ի խանութներից մեկում:

Բանակի սպա Ալբերտ Ալմը Հելեն Ռոթերմելին ուղղված սիրային նամակը ուղարկել էր Կալիֆորնիայի Փալմ Սփրինգս քաղաքից 1945թ-ին:

Դժբախտաբար Հելենը երբեք այդ նամակը կարդալու հնարավորություն չի ունեցել:

Մինչ այժմ Հելեն Ռոթերմելի որոնումները անարդյունք են եղել:

Նամակը երեք անգամ ուղարկվել է փոստով, սակայն հետ է վերադարձել, քանի որ նման հասցեատեր չի գտնվել:

Այժմ Փոլկը աշխատում է ոստիկանության հետ Ռոթերմելին և նրա ընտանիքին գտնելու նպատակով:

Մինչ որոմումները ընթացքի մեջ են՝ Փոլկը չի պատրաստվում բացել նամակը: Նա ցանկանում է այդ պատիվը թողնել նամակի իրական հասցեատիրոջ համար:

 Անկախ

Քննարկվել է տավարաբուծության զարգացման ծրագրի շարունակելիության նպատակահարմարությունը

սերգո կարապետյանԱյսօր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր  հրավիրել ոլորտի  ճանաչված գիտնականների և մասնագետների՝ քննարկելու օրախնդիր մի հարց՝ 2007-2015 թվականների համար  նախատեսված տավարաբուծության զարգացման ծրագրի շարունակելիության նպատակահարմարությունը:

            Նախարարի հանձնարարությամբ նախարարության աուդիտի  բաժինը ներկայացրեց համապատասխան ուսումնասիրություն՝  տարաժամկետ վճարման պայմանով տոհմային երինջների ձեռքբերման համար կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման մասին։

Նշվեց, որ ծրագրի  շրջանակներում հանրապետություն ներկրված 1811 գլուխ տոհմային երինջները տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 60-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների, որոնց մեծ մասը սահմանված ժամկետներում կատարել է պայմանագրային վճարումները։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ տոհմային բազայի բարելավման ուղղությամբ կատարվող ծրագրային աշխատանքներն շարունակում են արժանանալ տարաբնույթ, երբեմն ծայրահեղության հասնող մեկնաբանությունների, խորհրդակցության մասնակիցներն առանձին-առանձին ներկայացրին իրենց հիմնավորումներն ու առաջարկությունները խնդրո առարկայի մասին։

Շահագրգիռ քննարկման ընթացքում նրանք միակարծիք էին՝ ծրագիրը օգտակար է, այն մեծ արդյունքներ է ենթադրում և անպայման պետք է շարունակություն ունենա, միաժամանակ նշելով  այն անհրաժեշտ պայմանները, որոնք կնպաստեն ծրագրի իրականացմանն ու արդյունավետությանը:

Ելնելով  արտահայտված կարծիքներից և  առաջարկներից նախարարը հանձնարարեց՝

§  Ստեղծել հատուկ հանձնաժողով  բարձր մթերատու կենդանիների  ներկրման ողջ գործընթացը  վերահսկելու համար։

§  Ներկրվող կենդանիների համար  ստեղծել նախնական կարանտինային պահվածքի հատուկ պահատեղեր։

§  Կտրուկ փոփոխություններ կատարել բաշխման գործընթացում։ Կենդանիները տրամադրել  միայն ընտրողաբար և այն տնտեսվարողներին, որոնք կապահովեն պահվածքի և  տոհմաբուծական աշխատանքների համապատասխան պայմաններ։

§  Հատուկ ուշադրություն դարձնել  համապատասխան կադրերի  վերապատրաստմանը։  Խորհրդատվական աշխատանքների համար  բոլոր մարզերում կազմակերպել  սեմինարներ՝ այդ աշխատանքներում ընդգրկելով ոլորտի ճանաչված գիտնականների ու մասնագետների։

§  Գույքագրում կատարել այն բոլոր տնտեսություններում, ուր ներկրված կենդանիների սերունդներ կան։  Պարզել բաշխման ենթակա նման կենդանիների գլխաքանակը հանրապետությունում և օժանդակել տնտեսվարողներին վերջիններիս  վաճառքի գործում։

 

 Անկախ

Նախագահը շնորհավորել է Արթուր Մեսչյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ

Արթուր Մեսչյանի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանին (տեսանյութ)

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ճարտարապետ, երաժիշտ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արթուր Մեսչյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-ամյակի առթիվ: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել բազմաշնորհ մտավորականի գործունեությունը, մաղթել նրան քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Անկախ